воскресенье, 8 марта 2015 г.

ՄԻՊ զեկույց /բողոքներ/

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցը
ՀԱՎԵԼՎԱԾ
Պաշտպանի աշխատակազմ դիմած անձանց քանակը6326
Պաշտպանի աշխատակազմին ներկայացված գրավոր դիմումներ 1785
Պաշտպանին ուղղված բանավոր բողոքներ 4541
Թեժ գծին ստացված բողոքներ 3323
Պաշտպանի աշխատակազմի կողմից տրամադրված բանավոր խորհրդատվություններ 4541
Դրական լուծում ստացած դիմում-բողոքներ՝ ըստ անձանց 385
303 էջ
Ըստ պետական մարմինների` վարույթ ընդունած գործերի տասնյակ
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն
318
ՀՀ արդարադատության նախարարություն
290
ՀՀ պաշտպանության նախարարություն
162
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
154
Երևանի քաղաքապետարան
125
ՀՀ դատարաններ
107
ՀՀ դատախազություն
71
ՀՀ քաղաքապետարաններ
49
ՀՀ գյուղապետարաններ
39
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
28
Այլ մարմիններ
203
01.01.2014-31.12.2014 ժամանակահատվածում գրավոր դիմում-բողոքների քանակական պատկերը` ըստ ՀՀ վարչատարածքային միավորների
Երևան
960
Շիրակ
144
Գեղարքունիք
143
Կոտայք
110
Լոռի
109
Արարատ
64
Արմավիր
62
Սյունիք
52
Տավուշ
38
Արագածոտն
34
Վայոց ձոր
13
Անհասցե
56
Ընդամենը
1785
01.01.2014-31.12.2014 ժամանակահատվածում խոցելի խմբերից ստացված բողոքների վիճակագրություն
Ազատազրկվածներ
255
Հաշմանդամություն ունեցող անձինք
64
Երեխաներ
29
Զինծառայողներ
51
Փախստականներ
16
Բռնադատվածներ
3
Ազգային փոքրամասնություններ
2
Ընդամենը
420
304 էջ

6.1 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐ
Խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը անձի հիմնարար իրավունքներից է, որն ամրագրած է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերով:
Այսպես, ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն՝ հավաքների մասնակիցների դեմ վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ գործերով 2014 թվականին ՀՀ վարչական դատարան են ներկայացվել թվով 119 հայցադիմումներ, որոնց մի մասը վերաբերել է 2013 թվականին արձանագրված իրավախախտումներին: 2014 թվականին ներկայացված հայցերի ընթացքի ուսումնասիրությամբ արձանագրվել է հետևյալ վիճակագրական պատկերը.
17 գործով
Ոստիկանությունը հրաժարվել է հայցից:
21 գործով
Հայցադիմումները դատարանի կողմից վերադարձվել են թույլ տրված սխալները վերացնելու նպատակով, սակայն Ոստիկանության կողմից նորից չեն ներկայացվել դատարան՝ ապացույցների անբավարար լինելու հիմքով:
12 գործով
Վարչական դատարանի կողմից բավարարվել են Ոստիկանության հայցերը:
69 գործ
Գտնվում են քննության փուլում:
Այսպիսով, 2014 թվականին ներկայացված հայցերի ընթացքի վերլուծությամբ (բացառությամբ քննության փուլում գտնվող գործերի) արձանագրվել է, որ դատարան դիմելուց հետո Ոստիկանությունը, ըստ էության, հրաժարվել է հավաքի մասնակիցների դեմ ներկայացված 38 հայցադիմումից՝ հիմնականում ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ: Այս ցուցանիշը վկայում է նաև այն մասին, որ համապատասխան դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունները, ինչպես նաև հավաքի մասնակիցներին վարչական ձերբակալման և վարչական բերման ենթարկելու գործողությունները ևս եղել են չհիմնավորված:
Ինչ վերաբերում է վարչական ձերբակալմանը, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 259-րդ հոդվածի` այն կարող է իրականացվել բացառիկ դեպքերում՝ օրենքով սահմանված նախապայմանների առկայության դեպքում: Ակնհայտ է, որ վարչական ձերբակալումը չի կարող
իրականացվել վարչական իրավախախտման կատարման յուրաքանչյուր դեպքում, ինչպես նաև օրենքով սահմանված հիմքերի շրջանակից դուրս որևէ այլ հիմքով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված է նաև խախտողին բերման ենթարկելը՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով. եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, երբ տեղում այն կազմել հնարավոր չէ, խախտողը Ոստիկանության աշխատողի կողմից կարող է բերվել Ոստիկանություն: Այնուհանդերձ, Ոստիկանության գործողությունների, արձանագրությունների և դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ դեպքերում վարչական ձերբակալման կամ վարչական բերման գործողությունները իրականացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավական հիմքերի բացակայությամբ: Ավելին, Ոստիկանության կողմից չեն հիմնավորվել անձին ոստիկանության բաժին բերելու հիմքերը, անհրաժեշտությունը, տեղում արձանագրություն կազմելու անհնարինությունը, իսկ մի շարք դեպքերում վարչական ձերբակալումը կամ վարչական բերման գործողությունը ուղղակիորեն օգտագործվել են որպես հավաքը դադարեցնելու կամ խոչընդոտելու միջոց: Հավաքի մասնակիցներին առանց հիմնավորման Ոստիկանության բաժին բերելու գործողությունների իրավաչափության վերաբերյալ առկա են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներ: Օրինակ` գործերից մեկով ՄԻԵԴ-ը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (ՄԻԵԿ) 11-րդ հոդվածի խախտում է ճանաչել այն հիմքով, որ հավաքի մասնակիցները ոստիկանություն էին բերվել վարչական իրավախախտում կատարելու հիմքով, սակայն Կառավարության կողմից չէր հիմնավորվել, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմումը տեղում եղել է անհնար890:
Մի շարք դեպքերում Ոստիկանության կողմից ներկայացվող պահանջը հավաքի մասնակիցներին եղել է ոչ իրավաչափ, այս պահանջի չկատարումը իր հերթին հիմք է հանդիսացել անձին բերման կամ վարչական ձերբակալման ենթարկելու և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար: Այսպես օրինակ, 2014 թվականի ապրիլի 4-ին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկա են գտնվել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիային, երբ հավաքի ընթացքում մասնակիցներից մեկը հատել է փողոցը և կանգնել Դատախազության շենքի դիմաց՝ պաստառը ձեռքին, վերջինիս հետևել են ևս մի քանի հավաքի մասնակիցներ: Ոստիկանության ներկայացուցիչը պահանջել է Վ. Գասպարիից և Ա. Կիվիրյանից վերադառնալ դիմացի մայթ՝ պատճառաբանելով, որ հավաքի մասնակիցները կարող են խաթարել Դատախազության բնականոն աշխատանքը: Պահանջը չկատարելուց հետո Ա. Կիվիրյանը և Վ. Գասպարին բերման են ենթարկվել: Պաշտպանի ներկայացուցիչների անմիջական դիտարկումների արդյունքում պետք է արձանագրել, որ Գլխավոր դատախազության շենքի մայթին համապատասխան անձանց կողմից անցկացվող հավաքը չէր կարող գնահատվել որպես Դատախազության բնականոն աշխատանքը կամ շենքի ազատ մուտքն ու ելքը խոչընդոտող գործողություն: Ավելին, թիվ ՎԴ/2711/05/14 վարչական գործով կայացված վճռի ուսումնասիրությամբ
890 Navalnyy and Yashin v. Russia (2014)
306էջ
պարզվել է, որ վերոգրյալ դեպքով Ոստիկանության կողմից հայց է ներկայացվել դատարան՝ Ա. Կիվիրյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, որը Վարչական դատարանի կողմից բավարարվել է: Դատարանը, մասնավորապես, արձանագրել է. «…Տվյալ դեպքում ՀՀ ոստիկանությունը փաստարկում է, որ անցկացվող ակցիայի ընթացքում պատասխանողը թույլ է տվել հասարակական կարգի խախտում՝ փորձելով բողոքի ակցիան անցկացնել ՀՀ Գլխավոր դատախազության վարչական շենքի կենտրոնական մուտքի մոտ, իսկ այդ գործողությունը դադարեցնելուն ուղղված հասարակական կարգը պահպանող Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը պատասխանողը չի կատարել` դրանով թույլ տալով վարչական իրավախախտում: … Տվյալ դեպքում ՀՀ Գլխավոր դատախազության շենքի կենտրոնական մուտքի անմիջական հարևանությամբ հավաքի իրականացումը սպառնացել է տվյալ հիմնարկի բնականոն գործունեությանը, քանի որ հավաքի անցկացումն այդ վայրում կխախտեր ՀՀ Գլխավոր դատախազություն մուտք գործող անձանց, այդ թվում նաև` ՀՀ Գլխավոր դատախազության աշխատակազմի աշխատակիցների անարգել մուտքը դեպի շենք: …Միաժամանակ, հաշվի առնելով, որ գործի քննությամբ պարզվել է նաև, որ պատասխանողից պահանջվել է դադարեցնել վարքագծի նման հակահասարակական դրսևորումը, որպիսի պահանջը պատասխանողը չի կատարել, ապա պետք է փաստել, որ պատասխանողի կողմից ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու փաստն անհերքելի է»:
Նույն դեպքով Ոստիկանության կողմից հայց է ներկայացվել նաև Վ. Գասպարիին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի վերաբերյալ, որը դեռևս գտնվում է քննության փուլում:
Բացի վերոգրյալ դեպքից, արձանագրվել են նաև մի շարք այլ դեպքեր, երբ Ոստիկանության կողմից թույլ չի տրվել հավաքն անցկացնել որևէ պետական մարմնի անմիջապես հարակից տարածքում (օրինակ՝ Սահմանադրական դատարան, ՀՀ Նախագահի նստավայր, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ Ոստիկանության մասնաշենքի հարակից տարածք): Նման դեպքերում Ոստիկանության հիմնական պատճառաբանությունը եղել է համապատասխան մարմնի բնականոն աշխատանքի խոչընդոտումը: Պաշտպանի գնահատմամբ՝ շատ դեպքերում այդ արգելքը և դրան հաջորդող Ոստիկանության գործողությունները (բերում, վարչական ձերբակալում, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմում և վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթաց) եղել են ոչ իրավաչափ հետևյալ պատճառաբանությամբ: Այսպես՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն հավաքն իրականացվում է մեկ վայրում հավաքվելու կամ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու միջոցով (երթ)ֈ Հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) կամ շինություն է, որը հավաքի անցկացման նպատակով մատչելի է յուրաքանչյուրի համարֈ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ հավաքն արգելվում է, եթե հավաքն անցկացվելու է
307էջ
Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը: Պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք նույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով, այն է՝ կամայականության արգելքի սկզբունքը, որով վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք: Եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով891: Դրա հետ միասին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից հաստատված Խաղաղ հավաքների վերաբերյալ ուղեցույցով (2010թ.) նախատեսված է «տեսողության և լսողության դաշտին» առնչվող սկզբունքը, համաձայն որի՝ հանրային հավաքները անցկացվում են որոշակի թիրախային անձի, խմբի կամ կազմակերպությանը հաղորդագրություն փոխանցելու նպատակով: Հետևաբար, որպես կանոն, աջակցություն պետք է ցուցաբերվի, որպեսզի հավաքներն անցկացվեն թիրախային անձի կամ կազմակերպության տեսողության և լսողության դաշտում892:
Միաժամանակ, Պաշտպանի

Комментариев нет :

Отправить комментарий