суббота, 14 марта 2015 г.

ՙ"Աջակցություն" - սոցիալական աջակցության եւ մարդու իրավունքների պաշտպանության հանրային նախաձեռնությունների կենտրոն՚

1. 1 ՙ"Աջակցություն" - սոցիալական աջակցության եւ մարդու իրավունքների պաշտպանության հանրային նախաձեռնությունների կենտրոն՚ հասարակական կազմակերպությունը (այսուհետեւ՝ Կազմակերպություն), ոչ առեւտրային կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձինք` իրենց ոչ կրոնական հոգեւոր եւ ոչ նյութական պահանջմունքները բավարարելու , իրենց եւ այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակության առանձին խմբերին նյութական եւ ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործողություն իրականացնելու նպատակով:

1. 2 Կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ Օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի եւ սույն կանոնադրության հիման վրա:
1.3 Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, հրապարակայնությունը, անդամության կամավորությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը:
1.4. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում եւ օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
1.5. Կազմակերպության հայերեն լրիվ անվանումն է՝ 
"Աջակցություն" - սոցիալական աջակցության եւ մարդու իրավունքների պաշտպանության հանրային նախաձեռնությունների կենտրոն՚ հասարակական կազմակերպություն,  
կարճ անվանում` 
«Աջակցություն» ՀԿ 

ռուսերեն` 
Общественная неправительственная организация Центр Общественных Инициатив социальной поддержки и защиты прав человека “Аджакцутйун”  
կարճ անվանում` ,, Аджакцутйун” ОО

անգլերեն` 
Non-governmental organization of Civic initiatives for social support and protection of human rights "Ajaktsutyun"
կարճ անվանում` “Ajaktsutyun” NGO

Կազմակերպություն գտնվելու վայրն է՝ 
Հայաստանի Հանրապետություն, Երեւան քաղաք, Լեփսիուսի 2-րդ փողոց, 45 տուն,
հեռ.՝ (+374.10) 24-73-30, 094-24-73-30, 099-24-73-30, 098-70-87-94
էլ. փոստ` armen213@gmail.com,
կայք` http://ajaktsutyun.blogspot.com/:

Բաժին 2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ .

2.1  Կազմակերպության նպատակն է՝   ՀՀ օրենքների եւ միջազգային պայմանագրերի համաձայն ժողովրդավարության սկզբունքների տարածումը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, աղքատության եւ գործազրկության կրճատումը:
2.2 Կազմակերպության առաքելությունն է՝ նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը եւ հասարակության խոցելի խմբերի խնդիրների վեր հանմանը:
2.3 Բացահայտել հատուկ կարիքներով, դժվարություններ ունեցող անապահով ընտանիքներին, անօթեւան մարդկանց:
2.4 Կարիքավոր հաշմանդամ երեխաներին, երիտասարդներին եւ տարեցներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքներին ցուցաբերել նյութական եւ բարոյական աջակցություն, հովանավորել նրանց բժշկական սպասարկման, դեղորայքի, պրոթեզային իրերի, սայլակների ձեռք բերման գործում:
2.5 Պաշտպանել հաշմանդամ երեխաների, սոցիալապես անապահով երեխաների, երիտասարդների եւ տարեցների շահերն ու իրավունքները, (դատարանում եւ այլ պետական եւ ոչ պետական հաստատություններում):
2.6  Հոգալ երեխաների, երիտասարդների եւ տարեցների առողջության մասին:
2.7 Պահպանել հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կրթության իրավունքը եւ կրթության միջոցով նպաստել հասարակության մեջ նրանց ներգրավմանը:
2.8 Նպատակներ ու խնդիրներ իրագործելու համար կազմակերպությունը համագործակցում է արտերկրի նմանատիպ կազմակերպությունների հետ` բազմակողմանի նյութական, տնտեսական եւ կրթական օգնություն ցուցաբերելու հարցում:
2. 81 Կազմակերպության նպատակներն ու խնդիրներն են՝ օրենքով սահմանված կարգով.
ա/ նպաստել ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում.
բ/ պետական կառավարման մարմինների, մարզպետարանների, ՏԻՄ-ի նկատմամբ իրականացնել քաղաքացիական աջակցություն եւ վերահսկողություն.
գ/ կազմակերպել եւ անցկացնել սոցիալական, առողջապահական, կրթական, դաստիարակչական, մշակութային, մարզական, բնապահպանական եւ այլ հասարակական նշանակություն ունեցող ծրագրեր եւ միջոցառումներ.
դ/ ծավալել համագործակցություն եւ մասնակցություն կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների հետ խոցելի խմբերի խնդիրները վեր հանելու եւ լուծելու գործընթացին.
ե/ խթանել հասարակության մասնակցությունը հանրային կառավարման բոլոր մակարդակներում.
զ/ կազմակերպել հատուկ օժտված երիտասարդների եւ պատանիների հայտնաբերումը, օժանդակել նրանց տաղանդի բացահայտման եւ կայացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծելուն.
2.91 Հատկացնել ուշադրություն զոհված ազատամարտիկների ընտանիքներին եւ հաշմանդամներին: Բոլոր հնարավոր միջոցներով օգնել եւ սատարել նրանց.
2.92 Նոր աշխատատեղեր ստեղծելու եւ անապահով խավին այդ աշխատանքներում ընդգրկելու համար ստեղծել առեւտրային կազմակերպություններ եւ դրանցից ստացված եկամուտները նպատակաուղղել կազմակերպության կանոնադրական նպատակների լուծմանը.
ա/ Նպաստել տնտեսական բարեփոխումներին ուղղված ծրագրերին.
բ/ Համագործակցել միջազգային հասարակական կազմակերպությունների, հարեւան երկրների երիտասարդական եւ հասարակական կազմակերպությունների հետ` արդյունքում նպաստելով տարածաշրջանում խաղաղության պահպանմանը:
գ/  Բնակչության լայն շրջաններում հայկական ավանդույթների վերականգնումն ու պահպանումը:
դ/  Բնակչության նախնական վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում սոցիալական հետազոտությունների միջոցով:
ե/ Իր նպատակների, խնդիրների իրականացման համար համագործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հետ: Իրականացնել սույն կանոնադրությունից բխող եւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:
"Աջակցություն" հկ կանոնադրությունը ամբողջությամբ "կանոնադրություն" էջում

Комментариев нет :

Отправить комментарий