воскресенье, 8 марта 2015 г.

ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑ. Գործազրկությունը շարունակում է մնալ ամենասուր սոցիալական խնդիրներից մեկը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցը
2.2.2 Նախարարության ձեռնարկած ծրագրերը զբաղվածության խթանման ոլորտում բավականաչափ արդյունավետ չեն եղել և չեն նպաստել գործազրկության մակարդակի կրճատմանը:
Գործազրկությունը շարունակում է մնալ ամենասուր սոցիալական խնդիրներից մեկը,
իսկ Նախարարության իրականացրած միջոցառումներն այս ոլորտում դեռևս բավականաչափ արդյունավետ չեն: Նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (Գործակալություն) տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 72.6 հազար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12.2%-ով281: Ընդ որում, նույն տվյալներով գործազուրկ կանանց թիվը կազմել է գործազուրկների ընդհանուր թվի 71.8%-ը, երիտասարդների թվաքանակը՝ 23.7%-ը, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը՝ 3.2%-ը: Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմել է 55.2 հազար կամ 83.8%: Նշենք, սակայն, որ գործազրկության այս վիճակագրությունը չի արտահայտում երկրում գործազրկության իրական մակարդակը, քանի որ «գործազուրկ» կարգավիճակն, ի թիվս այլ պայմանների, որոշվում է պետական լիազորված մարմնում հաշվառված լինելու հանգամանքով282: Այսպես, մի շարք քաղաքացիներ դժգոհել են Նախարարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությունից, դրանցում ընդգրկվելու սահմանափակ հնարավորությունից, ինչպես նաև Գործակալության մարզային գրասենյակների ոչ պատշաճ աշխատանքից: Չնայած Գործակալության կողմից իրականացված մի շարք ծրագրերին՝ այնուամենայնիվ, Գործակալության հրապարակած տվյալները վկայում են, որ դրանք էապես չեն կրճատում գործազրկության բարձր մակարդակը: Այն դեպքում, երբ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով` 2014 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ ՀՀ-ում գործազուրկ է եղել 238 հազ. 400 մարդ283, Զբաղվածության կարգավորման 2014 թվականի պետական ծրագրերում ընդգրկվել է 10406 անձ, իսկ ակտիվ ծրագրերում՝ 7296 աշխատանք փնտրող անձ, որոնցից 455-ը՝ հաշմանդամություն ունեցող: Նույն տվյալներով՝ 2014 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին աշխատանքի է տեղավորվել 11495 անձ՝ աշխատանք փնտրողների 15,8%-ը: Աշխատանքի տեղավորվածներից 3319-ը երիտասարդներ են, իսկ 298-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք284: Իր հերթին ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների
281 http://www.mlsa.am/home/index.php?menu_id=110&child_id=131&code_id=212 282 «Զբաղվածության մասին» ՀՀ օրենք, հոդված 4
283 http://www.armstat.am/file/article/armenia_14_4.pdf
284 http://employment.am/am/2014/report.html
119
կոմիտեն (Կոմիտե) մտահոգություն է հայտնել ՀՀ-ում առկա գործազրկության բարձր մակարդակի վերաբերյալ հատկապես գյուղական վայրերում, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման և զբաղվածության քաղաքականությունն ակտիվացնելու համար ոչ բավարար գումարների հատկացման վերաբերյալ: Կոմիտեն խնդրահարույց է համարել, որ բազմաթիվ փաստացի գործազուրկ անձինք չեն գրանցվել որպես այդպիսիք, և, հետևաբար, վերջիններս չեն արտացոլվել գործազրկության պաշտոնական վիճակագրության մեջ: Ուստի, առաջարկվել է հավաքել և կուտակել գործազրկության վերաբերյալ թարմացված տվյալներ` ըստ սեռի, տարիքի, քաղաքային և գյուղական տարածքների և էթնիկ խմբերի, որպեսզի ձեռնարկվեն արդյունավետ նպատակային միջոցներ՝ ուղղված գործազրկության նվազեցմանը285: Նշենք նաև, որ գործազրկության առավել բարձր մակարդակ գրանցվել է հատկապես մարզերում, որտեղից ավելի շատ են մեկնում արտագնա աշխատանքի: Մարզերից դժգոհություններ են ստացվել նաև Գործակալության մարզային գրասենյակների ոչ արդյունավետ աշխատանքի վերաբերյալ: Այսպես, դեռևս 2013 թվականի նոյեմբերին ՀՀ 5 մարզերում սոցիալապես խոցելի ընտանիքիների շրջանում իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ աշխատանքային միգրացիայի գործընթացին մասնակից սոցիալապես խոցելի 252 ընտանիքիներից վերջին 3 տարվա ընթացքում արտագնա աշխատանքի են մեկնել 281 մարդ286: Նշենք, որ բնակչության զբաղվածության ապահովման խնդիրը ներառվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրում: Մասնավորապես, նշված ծրագրով նախատեսվում է, որ մինչև 2014 թվականի 4-րդ եռամսյակ Նախարարությունը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է պարբերաբար մշակեն երիտասարդության շրջանում զբաղվածության խնդրի լուծման կապակցությամբ հստակ ծրագրեր և իրականացնեն տարբեր միջոցառումներ ՀՀ բոլոր մարզերում` ապահովելով դրանց շարունակականությունը287: Բայցևայնպես, գործազրկության առկա բարձր մակարդակը ցույց է տալիս, որ Նախարարության կողմից իրականացված ծրագրերը բավարար և արդյունավետ չեն եղել գործազրկության կրճատման հարցում: Առաջարկ. ձեռնարկել միջոցներ` ուղղված գործազրկության իրական մակարդակի վերհանմանը և արտացոլմանը, բարձրացնել Գործակալության գրասենյակների գործունեության, ինչպես նաև զբաղվածության խթանման պետական ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը:
2.2.3 Նախարարությունը չի ձեռնարկել բավարար քայլեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկության խնդիրը լուծելու ուղղությամբ:
285http://tbinternet.ohchr.org/_layouts/treatybodyexternal/Download.aspx?symbolno=E%2FC.12%2FARM%2FCO%2F2-3&Lang=en
286 Սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունավետության ելակետային հետազոտություն և այդ ծառայությունների ազդեցությունը սոցիալապես խոցելի ընտանիքիների սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, դեկտեմբեր 2013 թվական 287 ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 303 -Ն որոշում
120
Չնայած Նախարարության ձեռնարկած միջոցներին հաշանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման ուղղությամբ` վերջիններիս շրջանում գործազրկությունը շարունակում է բարձր մնալ: Այսպես, Զբաղվածության պետական գործակալությունում հաշվառված մոտ 2000 հաշմանդամություն ունեցող անձանցից տարվա ընթացքում ընդամենը 298-ն են ապահովվել աշխատանքով: Բացի դրանից՝ էապես կրճատվել են նախկինում վերջիններիս համար գործող արտոնություններն ու ծրագրերը: Այսպես, ՀՀ կառավարության 2014 թվականի որոշմամբ288 էականորեն կրճատվել են պետական աջակցության ծրագրի շահառուների թիվն ու շրջանակը այն դեպքում, երբ հաշմանդամություն ունեցող անձանց համար զբաղվածությունը կենսական անհրաժեշտություն է, տնտեսապես անկախ լինելու հնարավորություն: Մասնավորապես, գործատուին աշխատավարձի փոխհատուցման ծրագիրը, նախկին 1-2 տարիների փոխարեն, գործելու է միայն 6 ամիս, և աշխատավարձի փոխհատուցման ծրագիրը, նախկինում 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց վրա տարածվելու փոխարեն, այսուհետ ներառելու է միայն 1-ին խմբի հաշմանդամություն ունեցողներին, իսկ լրացուցիչ պայմանների բավարարման դեպքում` 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց: Թեև Պաշտպանի կողմից առաջարկվել էր գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագրի ժամկետը երկարացնել մինչև 1-2 տարի, ինչպես նաև ընդլայնել տվյալ ծրագրի շահառուների թիվը` 1-ին խմբի հաշմանդամություն ունեցողներին զուգահեռ ընդգրկելով նաև 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, սակայն առաջարկները չեն ընդունվել, և վերոնշյալ խնդիրներով կարգավորումներն ուժի մեջ են մտել և գործում են: Գործազրկության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ ստիպված են եղել ապրել միայն պետության տրամադրած հաշմանդամության կենսաթոշակով, որը բավարար չէ նորմալ կենսամակարդակի ապահովման համար: Նշենք, որ Սահմանադիրը որպես պետության պոզիտիվ պարտականություն սահմանել է բնակչության զբաղվածությանը նպաստելը և հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքում ներգրավելը289: Միաժամանակ, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման խնդրին անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունում: Այսպես, մինչև 2014 թվականի երրորդ եռամսյակը Նախարարությունը պետք է մշակեր գործուն մեխանիզմներ` հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ապահովելու նպատակով, ներդներ պարտադիր ապահովման նորմատիվներ (քվոտաներ):290 «Զբաղվածության մասին» նոր օրենքի ընդունմամբ սահմանվեց հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի պարտադիր ապահովման քվոտա, սակայն վերջինս միայն 2015 թվականից է գործելու պետական, իսկ 2016 թվականից ոչ պետական կազմակերպությունների համար: Այսպիսով, 2014 թվականի ընթացքում 288 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» թիվ 534-Ն որոշում
289 ՀՀ Սահմանադրություն, հոդված 48 290 ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 303-Ն որոշում
121
արդյունավետ չեն եղել Նախարարության քայլերն` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանը, իսկ առանձին դեպքերում՝ անգամ կրճատվել է պետական աջակցության ծավալը: Առաջարկ. մեծացնել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման պետական ծրագրերի շահառուների թիվը, գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագրի ժամկետը երկարացնել մինչև 1-2 տարի, ինչպես նաև տվյալ ծրագրի շահառուների թիվն ընդլայնել` ընդգրկելով նաև 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:

Комментариев нет :

Отправить комментарий