ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ


ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ


                                                                 տպագրված է 2 օրինակից, օրինակ N
Հաստատված է` 
«Դեմոկրատիայի  եւ իրավունքի       գրանցված է  ՀՀ 
զարգացման ինստիտուտ»                           Իրավաբանական անձանց  Հայաստանի                       հասարակական  կազմակերպության         Հանրապետություն   պետական                      ժողովի որոշմամբ                                          ռեգիստրի   կենտրոնական                                                                                                                                            մարմնի կողմից 22-05-2015 թ.                                                                                                                                   Գրանցման համար 211.171.858420                                                                                                                              Վկայական համար  03Ա1008420                             
                       
                                                                                                
                                                                                               
                                                                                                 
«15» -04-2016թ.                                                                              
ք. Երևան                                                                                                                                                        2016թ.                                      
                                                                                                                                  



«Դեմոկրատիայի եւ իրավունքի զարգացման ինստիտուտ»
                        հասարակական կազմակերպություն

*ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ
*ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ  ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԵՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
*ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ  ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ
*ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ   ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ  ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
*ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ   ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
*ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
*ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
*ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
 *ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ.

1.1 «Դեմոկրատիայի եւ իրավունքի զարգացման ինստիտուտ»
՚ հասարակական կազմակերպությունը (այսուհետեւ՝ Կազմակերպություն), ոչ առեւտրային կազմակերպություն է
որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, կարող են միավորվել ֆիզիկական անձինք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք՝ իրենց ոչ կրոնական հոգեւոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց եւ այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական եւ ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:
1. 2 Կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ միջազգային պայմանագրերին, ՀՀ օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:   
1.3 Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, հրապարակայնությունը, անդամության կամավորությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը:
                                                                                                                                               - 2 էջ-
1.4 Կազմակերպությունը կարող է իր կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող առաջարկություններ ներկայացնել ՀՀ պետական մարմիններին:
1.5. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Կազմակերպությունը կարող է գործել արտասահմանյան երկրներում` այդ երկրների օրենսդրությանը համապատասխան:
1.6. Կազմակերպությունը կարող է ունենալ միջազգային կապեր, անդամակցել միջազգային իրավաբանական ոչ կառավարական և ոչ առևտրային կազմակերպությունների, կնքել համաձայնագրեր և պայմանագրեր օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների հետ:
1.7. Կազմակերպության հայերեն լրիվ անվանումն է՝ 
«Դեմոկրատիայի եւ իրավունքի զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպություն,  
կարճ անվանում`՝  Դեմոկրատիայի եւ իրավունքի զարգացման ինստիտուտ, հապավումը՝ ԴԻԶԻ 
Անգլերեն անվանումը Non-governmental organization, "Institute for Democracy and Law Development" , կարճ անվանումը՝ Institute  for  Democracy and Law Development , հապավումը՝  IDLD

Կազմակերպություն գտնվելու վայրն է՝ 
Հայաստանի Հանրապետություն, Երեւան քաղաք, Լեփսիուսի 2 փողոց, 45 տուն
հեռ. +37410 24-73-30, 094 24-73-30, 055 24-73-30
էլ.փոստ armen213@gmail.com
կայք՝ http://ajaktsutyun.blogspot.com/

2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ 




2.1 Կազմակերպության նպատակները ուղղված են նրա գործունեության առարկային՝ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, իրավական, սոցիալական, տնտեսական եւ այլ ոլորտների արդյունավետ զարգացմանը
2.2  Կազմակերպության նպատակն է՝   ՀՀ օրենքների եւ միջազգային պայմանագրերի համաձայն ժողովրդավարության սկզբունքների տարածումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, քաղաքացիական հասարակության կայացումը, նպաստել Հայաստանի Հանրապետությունը, որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության ամրապնդմանը և հզորացմանը,
2.3  Կազմակերպության առաքելությունն է 
ա/  Հայաստանում ժողովրդավարության զարգացումը:
բ/  պաշտպանել մարդու իրավունքները - որպես  յուրաքանչյուր անձի անօտարելի իրավունքներ, անկախ ազգությունից, բնակության վայրից, սեռից, էթնիկ պատկանելությունից, մաշկի գույնից, կրոնից, լեզվի կամ որեւէ այլ տարբերակումից,  հիմք ընդունելով որ բոլոր մարդիկ հավասարապես օժտված են մարդու իրավունքներով, բացառելով ցանկացած խտրականություն:
2.4  օրենքի գերակայության հիման վրա ժողովրդավարության հնարավոր խոչընդոտները վերացնելու գործունեություն ծավալել:
2.5 Պաշտպանել տարբեր սոցիալական խմբերի եւ անհատների իրավունքները, (դատարանում եւ այլ պետական եւ ոչ պետական հաստատություններում):
2.6 Նպատակներ ու խնդիրներ իրագործելու համար կազմակերպությունը համագործակցում է արտերկրի նմանատիպ կազմակերպությունների հետ` բազմակողմանի նյութական, տնտեսական եւ կրթական օգնություն ցուցաբերելու հարցում:
2.7 Կազմակերպության նպատակներն ու խնդիրներն են՝ օրենքով սահմանված կարգով.
ա/   նպաստել ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում:  
բ/ պետական կառավարման մարմինների, մարզպետարանների, ՏԻՄ-ի նկատմամբ իրականացնել քաղաքացիական աջակցություն եւ վերահսկողություն.
գ/ կազմակերպել եւ անցկացնել սոցիալական, առողջապահական, կրթական, դաստիարակչական, մշակութային, մարզական, բնապահպանական եւ այլ հասարակական նշանակություն ունեցող ծրագրեր եւ միջոցառումներ.
դ/ ծավալել համագործակցություն եւ մասնակցություն կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների հետ խոցելի խմբերի խնդիրները վեր հանելու եւ լուծելու համար. 
ե/ խթանել հասարակության մասնակցությունը հանրային կառավարման բոլոր մակարդակներում.
զ/ աջակցել ընտրական իրավունքի իրացմանը:
2.8  Նպատակն է նպաստել  պետական իշխանության երեք ճյուղերի հստակ տարանջատմանը. օրենսդիր, գործադիր եւ դատական, յուրաքանչյուր ճյուղի անկախությունը. եւ դրանց յուրաքանչյուրի լիազորությունների հստակ տարանջատումը, հենվելով մարդու քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների կոնցեպցիայի, օրենքի գերակայության սկզբունքի վրա
2.9 Նոր աշխատատեղեր ստեղծելու եւ անապահով խավին այդ աշխատանքներում ընդգրկելու համար ստեղծել առեւտրային կազմակերպություններ եւ դրանցից ստացված եկամուտները նպատակաուղղել կազմակերպության կանոնադրական նպատակների լուծմանը.
ա/ Օժանդակություն ցուցաբերել քաղաքացիների ուսուցման այնպիսի աշխատանքներին, որոնք կնպաստեն զբաղվածության աճին եւ սոցիալ տնտեսական զարգացմանը
բ/ Նպաստել տնտեսական բարեփոխումներին ուղղված ծրագրերին.
գ/ Համագործակցել միջազգային հասարակական կազմակերպությունների, հարեւան երկրների երիտասարդական եւ հասարակական կազմակերպությունների հետ, նպաստել տարածաշրջանում խաղաղության պահպանմանը:
դ/  Բնակչության նախնական վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում սոցիալական հետազոտությունների միջոցով:
ե/ Իր նպատակների, խնդիրների իրականացման համար համագործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հետ: Իրականացնել սույն կանոնադրությունից բխող եւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:


3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

3.1 Օրենքով սահմանված կարգով կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ օտարերկրյա ցանկացած քաղաքացի, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը եւ ընդունում է կազմակերպության կանոնադրությունը:
3.2 Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության խորհրդին (այսուհետեւ` Խորհուրդ): Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Խորհուրդը: Մինչեւ տասնչորս տարեկան անչափահասը Կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ` օրինակ ներկայացուցչի դիմումի հիման վրա: Տասնչորսից մինչեւ տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպությանը կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
3.3 Կազմակերպությանն անդամագրված անձն ազատ է դուրս գալու Կազմակերպությունից: Կազմակերպության անդամությունից զրկումը տեղի է ունենում Խորհրդի որոշմամբ:
3.4 Կազմակերպության այն անդամը, որը Խորհրդի կողմից սահմանված լինելու դեպքում վեց ամիս անընդմեջ չի վճարում անդամավճար, Խորհրդի որոշմամբ զրկվում է անդամությունից: Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

4.1 Կազմակերպության անդամն իրավունք ունի`
ա/ ընտրել եւ ընտրվել Կազմակերպության բարձրագույն եւ այլ մարմիններում, ընդ որում, ղեկավար եւ վերահսկողության իրականացնող մարմիններում կարող է ընտրվել 18 տարին լրացած անձը.
բ/ Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ եւ բողոքներ.
գ/ սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին.
դ/ ազատ դուրս գալ Կազմակերպությունից. 
ե/ Կազմակերպությունից ստանալ իրավական օգնություն` ուղղված իր օրինական շահերի պաշտպանությանը.
զ/ մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին. 
է/ Կազմակերպության ղեկավար մարմինների ոչ կանոնադրական գործունեության դեմ գրավոր բողոքարկել ժողովին, կամ դատարան` օրենքով սահմանված կարգով:
4.2 Կազմակերպության անդամը պարտավոր է`
ա/ հոգ տանել կազմակերպության հեղինակության մասին
բ/ կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները.
գ/ մուծել մուտքի վճար եւ ամսեկան անդամավճար` Խորհրդի կողմից սահմանված լինելու դեպքում, որոնց չափն ու վճարման կարգը սահմանում է Խորհուրդը.
դ/ բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները.
4.3 Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Կազմակերպության ժողովի կամ Խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ` նկատողության, Կազմակերպության անդամությունից զրկում:

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

5.1 Պետական գրանցման պահից կազմակերպությունը հանդիսանում է իրավաբանական անձ եւ ձեռք է բերում հասարակական կազմակերպությունների համար օրենքով սահմանված բոլոր իրավունքները:
5.2 Կազմակերպությունն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, կնիք` հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով, դրոշմ, հաշվարկային հաշիվ բանկում` Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա արժույթով, իր անունից կարող է ձեռք բերել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, որպես հայցվոր եւ պատասխանող հանդես գալ դատարանում:
5.3 Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, խնդիրները, նպատակները եւ գործունեության ձեւերը:
5.4 Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները եւ խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`
ա/ տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին.
բ/ հիմնադրել լրատվության միջոցներ.
գ/ կազմակերպել եւ անցկացնել  հավաքներ
դ/ստեղծել այլ կազմակերպություն կամ լինել նրա մասնակիցը
 ե/ ներկայացնել եւ պաշտպանել իր անդամների իրավունքները եւ օրինական շահերը այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում.
զ/  իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` իր կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների միջոցով.
է/օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, վարձակալել ռւ օգտագործել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, օրենքով չարգելված այլ գույք.
ը/ օտարել կամ վարձակալության կամ անվճար օգտագործման հանձնել Կազմակերպությանը պատկանող ցանկացած անշարժ եւ շարժական գույք.
թ/ կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր եւ այլ գործարքներ.
ժ/ինքնուրույն կազմավորել եւ տնօրինել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում եւ այլ պետություններում ստանալ վարկեր, դրամաշնորհներ, այդ թվում` արտարժույթով.
 ի/ իրականացնել ինքնուրույն արտաքին գործունեություն, այդ թվում` կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ կառավարական ոչ առեւտրային կազմակերպությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական կազմակերպություններին, իր անդամներին եւ այլ անձանց գործուղել արտասահմանյան երկրներ, հրավիրել այլ երկրներից քաղաքացիներ, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

6.1 Կազմակերպությունը պարտավոր է`
ա/ ցանկացած ֆիզիկական անձի պահանջով, յոթ օրացույցային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու կազմակերպության կանոնադրությանը.
բ/ օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն եւ  հաշվապահական հաշվառում.
գ/ իր գործունեության եւ գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել կազմակերպության ժողովի հաստատմանը ոչ պակաս, քան մեկ տարին մեկ անգամ` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը.
դ/ պետական կառավարման լիազորված մարմնի պահանջով նրան տրամադրել իր բարձրագույն եւ այլ մարմինների որոշումների պատճենները, Կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմինների ներկայացուցիչներին ներկա գտնվել Կազմակերպության ժողովին.
ե/ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.
զ/ առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու կամ կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո` մեկ ամսյա ժամկետում դիմել պետական գրանցման մարմնին, սահմանված կարգով դրանք հաշվառելու եւ հաշվառումից հանելու համար.
է/ վարել իր անդամների հաշվառումը.
ը/ առանց լիազորագրի Կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի եւ (կամ) Կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացույցային օրվա ընթացքում պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները եւ (կամ) Կազմակերպության գտնվելու վայրի հասցեի մասին տվյալները:

7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

7.1 Կազմակերպության գործունեության եւ կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին` ժողովին: 
7.2 Ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ:Ժողով հրավիրումը, դրա անցկացման կարգն ու ժամկետները որոշում է Խորհուրդը: Եթե Կազմակերպության անդամների թվաքանակը անցնում է հարյուրի սահմանը, ապա Խորհրդի կողմից սահմանված կարգով ժողովին կարող են մասնակցել անդամների կողմցի ընտրված ներկայացուցչական պատվիրակները: 
7.21Կազմակերպության արտահերթ Ժողով հրավիրում է Կազմակերպության անդամների առնվազը մեկ երրորդի, կամ Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) պատճառաբանված պահանջով,` Խորհրդի կողմից պահանջող կողմի հաստատած օրակարգով` ոչ ուշ, քան 14 օրացույցային օրվա ընթացքում: 
7.3 Ժողովի բացառիկ իրավասության հարցերն են` 
ա/ Կազմակերպության կանոնադրության հաստատումը եւ փոփոխումը. լրացումը, նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը
բ/ Կազմակերպության ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը, այդ մարմինների կազմի փոփոխումը կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը. 
գ/ Կազմակերպության գույք` ձեռք բերելու, տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, այդ թվում՝ օտարելու եւ դուրս գրելու վերաբերյալ՝ անկախ գույքի տեսակների ու չափերի, որոշումներ ընդունելու իրավասությունը
գա/ Կազմակերպության գործունեության եւ գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը: 
դ/ Կազմակերպության վերակազմակերպման եւ լուծարման մասին որոշումների ընդունումը, փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի հաստատումը, բացի դատարանի վճռով վերակազմակերպումից եւ լուծարումից
7.4 Ժողովը կարող է հարցեր քննարկել եւ որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են Կազմակերպության անդամների կամ պատվիրակների կեսից ավելին: Հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդունվում են բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ: 
7.5 Խորհուրդն ընտրվում է Ժողովի կողմից մեկ տարի ժամանակով: Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձեւով, որոնք հրավիրվում են Կազմակերպության նախագահի կողմից ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստ կարող է հրավիրվել նաեւ Կազմակերպության անդամների 20%-ի, Խորհրդի երկու անդամների կամ Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) պահանջով: 
7.6 Խորհուրդը` 
ա/ հաստատում է Կազմակերպության նախագահի հաշվետվությունները, այդ թվում` Ժողովին ներկայացվող հաշվետվությունը. 
բ/ առաջարկություններ է ներկայացնում Ժողովին` նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ. 
գ/ ընդունում է Կազմակերպության անդամ եւ ազատում կամ զրկում անդամությունից. 
դ/ Կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում են խրախուսանքներ եւ տույժի միջոցներ. 
ե/ ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը` ժողովների միջեւընկած ժամանակաշրջանում. 
զ/ սահմանում է Կազմակերպության անդամների կողմից մուտքի վճարի եւ անդամավճարի մուծման կարգը, չափերը եւ ձեւերը. 
է/ ստեղծում եւ լուծարում է Կազմակերպության հիմնարկները, առանձնացված ստորաբաժանումները /մասնաճյուղեր, ներկայացուցչություններ/, ինչպես նաեւ հաստատում է նրանց կանոնադրությունները. 
ը/ հաստատում է Կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատրության կարգն ու չափերը. 
թ/ սահմանում է Կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձանց վարձատրության կարգը եւ  չափը, 
ժա/ հաստատում է Կազմակերպության հաշվապահական հաշվառման հաշվետվությունները. 
ժ/ իրավունք ունի քննարկել եւ լուծել Կազմակերպության գործունեությանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարց, բացառությամբ Ժողովի բացառիկ իրավասությանը վերապահվողներից: 
7.7 Խորհուրդը կարող է հարցեր քննարկել եւ որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են իր անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է: 
7.8 Կազմակերպության նախագահն ընտրվում է ժողովի կողմից մեկ տարի ժամանակով: 
7.9 Կազմակերպության նախագահը. 
ա/ Ղեկավարում է Խորհրդի աշխատանքները եւ վարում է նրա նիստերը. 
բ/  Ներկայացնում է Կազմակերպությունն առանց լիազորագրերի. 
գ/ Իրականացնում է կազմակերպության ողջ գործադիր ղեկավարումը. 
դ/ Արձակում է հրամաններ, տալիս է լիազորագրեր. 
ե/ Օրենքով սահմանված կարգով կնքում է գործարքներ, ստորագրում է պայմանագրեր, ֆինանսական փաստաթղթեր, բացում բանկային հաշիվներ. 
զ/ Հաստատում է Կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատրության կարգն ու չափերը. 
7.10 Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) ընտրվում է Ժողովի կողմից մեկ տարի ժամանակով: Խորհրդի անդամները եւ Կազմակերպության նախագահը չեն կարող լինել վերահսկիչ հանձնաժողովի անդամներ: 
7.11 Վերստուգիչ հանձնաժողովն (վերստուգողը) իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձեւով, որոնք հրավիրվում են տարեկան առնվազն 2 անգամ: Նիստ կարող է հրավիրվել նաեւ Կազմակերպության անդամների 20%-ի հանձնաժողովի անդամների մեկ երրորդի, Կազմակերպության նախագահի կամ Խորհրդի պահանջով: 
7.12 Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) կարող է հարցեր քննարկել եւ որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների 2/3-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է, եթե վերահսկող մարմինը վերստուգողն է, ապա նա որոշումներ է ընդունում միանձնյա: 
7.13 Վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) կարող է Կազմակերպության նախագահից եւ այլ աշխատողներից պահանջել կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած տվյալներ եւ հաշվետվություն: 
7.14 Վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) պարտավոր է հաշվետվություն ներկայացնել Ժողովին` Կազմակերպության գործունեության, հաշվեկշռի, գույքի պահպանման եւ այլ ամփոփ տվյալների ստուգման արդյունքների մասին:

8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ,
ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

8.1 Կազմակերպության գույքը հանդիսանում է Կազմակերպության սեփականությունը: 
8.2 Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ,սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր եւ օրենքով չարգելված այլ գույք: Կազմակերպության անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնային իրավունք չունի: 
8.3 Կազմակերպության սեփականության գոյացման աղբյուրներ կարող են լինել` Կազմակերպության անդամների մուտքի վճարները, անդամավճարները, դրամական եւ նյութական ներդրումները, Բանկերից եւ վարկային կազմակերպություններից ստացված վարկերը, Դրամաշնորհները, Բարեգործական ներդրումները, քաղաքացիների եւ կազմակերպությունների նվիրատվությունները, Կազմակերպության կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների կողմից փոխանցված գումարները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերը: 
8.4 Կազմակերպության սեփականությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո: 
8.5 Կազմակերպության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատարանի կողմից` օրենքով սահմանված կարգով: 
8.6 Կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել միայն կազմակերպչական ծախսերի եւ կանոնադրությամբ սահմանված նպատակների եւ խնդիրների իրականացման համար: 
8.7 Կազմակերպության ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրված անձինք կազմակերպության կողմից կարող են վարձատրվել, եթե նրանց մշտական աշխատանքի վայրը կազմակերպությունն է: Նշված անձանց վարձատրության չափը սահմանում է ընդհանուր ժողովը:

9.  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՒ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ 

9.1 Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել Ժողովի որոշմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: 

9.2 Կազմակերպությունը կարող է լուծարվել Ժողովի կամ դատարանի որոշմամբ: Ժողովը կազմավորում է լուծարային հանձնաժողով եւ օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: 
9.3 Կազմակերպության լուծարման ավարտին լուծարային հանձնաժողովը, պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, Ժողովի որոշմամբ սահմանված կարգով, օգտագործում է Կազմակերպության կանոնադրական նպատակների եւ խնդիրների իրականացման համար, իսկ, եթե դա հնարավոր չէ, փոխանցում է պետական բյուջե:

Комментариев нет :

Отправить комментарий