четверг, 5 марта 2015 г.

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ 2011թ.

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ I. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
1.1. Մարդու իրավունքների պաշտպանության հիմնական պատկերը
1.2. Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի
Հանրապետության միջազգային պարտավորությունները
ԳԼՈՒԽ II. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐԴԵԳՐԱԾ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
2.1.Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության
ընդունման անհրաժեշտությունն ու նպատակները
2.2. Մարդու իրավուքների պաշտպանության ռազմավարության հիմնական
սկզբունքներն ու ակնկալվող արդյունքները
2.3. Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության հիմնական
ուղղությունները
2.4. Մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության
իրականացման ոլորտում պետական մարմինների իրավասությունները
ԳԼՈՒԽ III. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
3.1 Մարդու իրավունքներ պաշտպանության վերաբերյալ կրթությունն ու
իրազեկումը
3.2 Մարդու իրավունքների պաշտպանության վարչական միջոցները
3.3 Մարդու իրավունքների պաշտպանության դատական միջոցները
ԳԼՈՒԽ IV. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
4.1. Կյանքի իրավունք
4.2. Առողջության պահպանման իրավունք
4.3. Մտքի, խղճի, կրոնի և դավանանքի ազատության իրավունք
4.4. Կրթության իրավունք
4.5.Աշխատանքի իրավունք
4.6. Սեփականության իրավունք
4.7. Պատշաճ կենսամակարդակի իրավունք
4.8. Սոցիալական ապահովության իրավունք
3
4.9. Ազգային փոքրամասնությունների իրավունք
4.10. Անձնական և ընտանեկան կյանքի հանդեպ հարգանքի իրավունք
4.11. Արդար դատաքննության իրավունք
4.12. Ընտրական իրավունք
4.13. Խաղաղ հավաքների ազատության իրավունք
4.14. Ազատ արտահայտման իրավունք
4.15. Երեխաների իրավունքների պաշտպանություն
4.16. Կանանց իրավունքների պաշտպանություն
4.17. Տարեց մարդկանց իրավունքների պաշտպանություն
4.18. Հաշմանդամ անձանց իրավունքների պաշտպանություն
4.19. Փախստականների և ապաստան հայցողների իրավունքների
պաշտպանություն
4.20. Խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող
վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունք
4.21 Անձի ազատության և անվտանգության իրավունք
ԳԼՈՒԽ V. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
ԳԼՈՒԽ VI. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ
ԳԼՈՒԽ VII. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
4 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը ժողովրդավարական
հասարակության բարոյական և քաղաքական առաջնահերթություններից է`
սահմանադրական և իրավական ինստիտուտների առանցքը: Մարդու իրավունքների
պաշտպանությունն այն հիմնարար սկզբունքներից է, որոնց շնորհիվ ձևավորվում է
պատշաճ վերաբերմունք ոչ միայն պետության, օրենքի, հասարակական կարգի,
այլև` քաղաքացիական հասարակության նկատմամբ, քանի որ քաղաքացիական
հասարակության հասունությունը և զարգացումն էապես կախված են մարդու
իրավունքների պաշտպանվածության մակարդակից, մարդու իրավունքների
պաշտպանության ինստիտուտների զարգացածության աստիճանից և վերջիններիս
փոխադարձ ինտեգրվածությունից:
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական,
նպատակաուղղված և համակարգված քաղաքականության իրականացումն այն
կարևորագույն գործիքն է, որն օգտագործվում է արդի ժողովրդավարական
պետության կողմից` ոլորտում իր ունեցած պարտավորությունները կատարելու
նպատակով:
Մարդու իրավունքը փիլիսոփայական, քաղաքական, բարոյական և իրավական
կատեգորիա է, որի ձևակերպումը տրվել է դեռևս 1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի
կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, որտեղ
նշված է. «Մարդիկ ծնվում են ազատ, հավասար, իրենց արժանապատվությամբ ու
իրավունքներով, և մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ
արժանապատվության և նրանց հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումը
հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության
հիմքը»: Մարդու իրավունքները համընդհանուր են և անբաժանելի, դրանք
փոխպայմանավորված են ու փոխկապակցված, խարսխված են
իրավահավասարության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների վրա:
Մարդու իրավունքները սոցիալական արժեք են, և յուրաքանչյուրն իրավազոր է
պահանջելու պետությունից` ապահովելու և պաշտպանելու իր իրավունքները:
1993թ. հունիսի 25-ին ՄԱԿ-ի անդամ 171 երկրների ներկայացուցիչներ
ընդունեցին Վիեննայի հռչակագիրը և Մարդու իրավունքների համաշխարհային
համագումարի գործողության ծրագիրը, որում նշված է. “Մարդու իրավունքների
միջազգային կոնֆերանսն առաջարկում է, որ յուրաքանչյուր պետություն քննարկի,
թե որքանով է նպատակահարմար կազմել գործողությունների ազգային ծրագիր`
որոշելով այն քայլերը, որոնցով տվյալ պետությունը կբարելավի մարդու
իրավունքների իրականացումը և պաշտպանությունը”:
Անկախության հռչակումից ի վեր Հայաստանի Հանրապետությունը նշանակալի
քայլեր է ձեռնարկել մարդու իրավունքների միջազգային չափանիշները և նորմերը
ազգային օրենսդրությունում արմատավորելու նպատակով: Հռչակվել է
յուրաքանչյուր անձի կյանքի, ազատության և բարեկեցության անխախտելի
իրավունքը: Երաշխավորվել է բոլոր քաղաքացիների, այդ թվում` արտերկրից
ժամանած և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքներն ու
ազատությունները, որոնք ամրագրված են Սահմանադրությունում և իրավական այլ փաստաթղթերում, այդ թվում` մարդու իրավունքներին վերաբերող միջազգային
արձանագրություններում:
Հայաստանը միացել է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային
հիմնարար պայմանագրերին` համապատասխան պարտավորություններ
ստանձնելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների
պաշտպանության ժողովրդավարության ամրապնդման ու կառավարման
մակարդակի բարձրացման համար: Մարդու իրավունքների պաշտպանության
առանձին ոլորտներում` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանություն, փախստականների իրավունքների պաշտպանություն,
թրաֆիքինգի դեմ պայքար, երեխաների իրավունքների պաշտպանություն և այլն,
Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է առանձին ծրագրեր:
Իրականացվում է հետևողական քաղաքականություն ազգային օրենսդրությունը
ՄԱԿ-ի, Եվրամիության, Աշխատանքի միջազգային կազմակերպության, Եվրոպայի
Խորհրդի, ԵԱՀԿ-ի չափանիշներին և նորմերին համապատասխանեցնելու
ուղղությամբ: Այս հանձնառությունների մասով, Հայաստանի Հանրապետությունը
ներկայացնում է պարբերական զեկույցներ մարդու իրավունքների պաշտպանության
վերաբերյալ ՄԱԿ-ի համապատասխան գործակալություններին, որի հիման վրա
մշակվում են առաջարկություններ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը
բարելավելու նպատակով:
<<Մարդու իրավունքների պաշտպանության զարգացման և կառավարման
ազգային ռազմավարության ընդունման (այսուհետ` Ռազմավարություն) նպատակն
է հասարակության քաղաքական, քաղաքացիական, սոցիալական, տնտեսական,
մշակութային ոլորտներում մարդու իրավունքների և ազատությունների
զարգացումը, որը ենթադրում է հետևողական ու համակարգված քաղաքականության
իրականացում` ուղղված Հայաստանի Հանրապետությունում պետականության
ամրապնդմանը, օրինականության և ժողովրդավարության գերակայությանը,
կրթության հասանելիությանն ու հասարակության իրազեկության մակարդակի
բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած
միջազգային և երկկողմ պարտավորությունների իրականացմանը>>:
ԳԼՈՒԽ I. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
1.1. Մարդու իրավունքների պաշտպանության հիմնական պատկերը
1. 1991թ. սեպտեմբերի 21-ին անկախություն հռչակելուց ի վեր Հայաստանը
միացել է մի շարք միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների,
որոնց թվում են` ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն և այլն: Եվրոպական
ընտանիքին առավել սերտորեն ինտեգրվելու Հայաստանի պատրաստակամությունը
և հետևողականությունը դրսևորվեց Եվրոպական հարևանության
քաղաքականության ծրագրում Հայաստանի ներգրավմամբ` Եվրամիության
նախաձեռնությամբ: Միաժամանակ վերոհիշյալ կազմակերպություններին
անդամակցումը և նրանց հետ սերտ կապերը ենթադրում են, որ պետությունը
հանձնառություն է ստանձել զարգացնել ժողովրդավարությունը, բարձրացնել կառավարման մակարդակը, երաշխավորել մարդու իրավունքների
պաշտպանությունը և օրենքի գերակայությունը: Այս ոլորտում առկա խնդիրները`
կապված Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հետ
շարունակաբար բարձրացվել են ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների
կողմից և դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ են ներկայացվել: Սակայն
շուկայական տնտեսության և ժողովրդավարական կառավարման համակարգին
անցման ճանապարհին ծագող դժվարությունների հետևանքով մարդու
իրավունքների ոլորտը հետագա բարելավման կարիք ունի:
2. Մարդու իրավունքների ոլորտում մշակվել և իրականացվում են ծրագրեր, այդ
թվում` «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը», որը 2008թ.
վերանվանվել է Կայուն զարգացման ծրագիր, «Կանանց կարգավիճակի բարելավման
և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման» 2004-2010թթ. ազգային ծրագիրը,
«Երեխաների իրավունքների պաշտպանության» գործողությունների ազգային
ծրագիրը, «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության» 2006-2016թթ.
ռազմավարությունը, «Մարդկանց շահագործման (թրաֆիքինքի) դեմ պայքարի
կազմակերպման» 2010-2012թթ. գործողությունների ազգային ծրագիրը, և այլն:
3. ՀՀ Կառավարության կողմից ընդունվել են <<Գենդերային քաղաքականության
2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը և գենդերային
քաղաքականության 2011 թվականի միջոցառումների ծրագիրը հաստատելու
մասին>>, <<Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագիրը, 2011-2015 թթ.
ռազմավարական ծրագիրը և 2011 թվականի միջոցառումների հաստատելու մասին
արձանագրային որոշումները, նաև կառավարության նիստում հավանության է
արժանացել <<Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար
հնարավորությունների ապահովման մասին>> ՀՀ օրենքի նախագիծը:
4. Արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու արդյունքում
ստեղծվել են ազգային օրենսդրությունը միջազգային չափանիշներին
համապատասխանեցնելու լուրջ նախադրյալներ: ՀՀ քրեական օրենսգրքում և
քրեական դատավարության օրենսգրքում տեղ են գտել դրույթներ, որոնք պատիժ են
նախատեսում կյանքի և առողջության, արժանապատվության ու անձի նկատմամբ
հարգանքի, ինչպես նաև քաղաքացիական, սոցիալական իրավունքների, ընտանիքի,
անչափահասների և արդարության դեմ գործած հանցագործությունների համար,
ինչպես նաև դատական և քննչական մարմինների կողմից մարդու իրավունքների և
ազատությունների խախտումների համար: ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ
ընտանեկան օրենսգրքում, Վարչական իրավախախտումների օրենսգրքում տեղ են
գտել մարդու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև
արժանապատվության պաշտպանության կուռ երաշխիքներ:
5. Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործում են բազմաթիվ
հասարակական կազմակերպություններ, որոնք ակտիվորեն զբաղվում են
երեխաների, կանանց, ազգային փոքրամասնությունների, երիտասարդության,
թոշակառուների, ֆիզիկական սահմանափակ կարողություններով անձանց,
փախստականների և ձերբակալված անձանց խնդիրներով: Հասարակական
կազմակերպություններից շատերը պարբերական ստուգումներ են անցկացնում
մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում` մշակում կանխարգելման և
հանրային իրազեկման զանազան ծրագրեր: Ամեն տարի տարբեր հասարարակական կազմակերպությունների անդամները Ազգային ժողովին ներկայացնում են
զեկույցներ Հայաստանում մարդու իրավունքների ապահովման ոլորտում տիրող
վիճակի վերաբերյալ:

6. Վերոնշյալ ձեռքբերումներով հանդերձ` գենդերային հավասարության, ազատ
ընտրության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի, արտահայտման
ազատության իրավունքի, հավաքների և միավորման ազատության իրավունքի,
իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի, ինչպես նաև
խոշտանգման կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի
չենթարկվելու իրավունքի և այլ իրավունքների հետ կապված որոշ խնդիրներ
շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում, որոնց լիարժեք
իրականացումը կարևորվում է ժողովրդավարության և օրենքի գերակայության
ամրապնդման էական երաշխիքներ ստեղծելու տեսանկյունից:
7. Սոցիալական, տնտեսական և քաղաքական որոշ խնդիրներ խոչընդոտում են
հասարակության հետագա ժողովրդավարացմանը, մարդու իրավունքների և
ազատությունների պաշտպանության ամուր համակարգի ստեղծմանը: Այս
սահմանափակումները պայմանավորված են ազատ շուկայական տնտեսության
հիմնադրման առանձնահատկություններով և միջազգային շուկայում տեղի ունեցող
իրադարձությունների ուղղակի ազդեցությամբ, ինչպես նաև նախկին խորհրդային
տնտեսության ավանդական կապերի խզումով, որի հետևանքն էր ազգային
տնտեսությունների անկումը, գործազրկության մակարդակի աճն ու բնակչության
անխուսափելի աղքատացումը: Անցումային շրջանին բնորոշ մյուս բոլոր
բացասական երևույթները առավել բարդացրեցին առկա իրավիճակը, խիստ
բացասաբար ազդելով մարդու իրավունքների պաշտպանության վրա: Հայաստանը
ձեռնարկել է կարևոր քայլեր սոցիալական և տնտեսական իրավունքների
պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով: Տնտեսական
հետընթացի երկարատև ժամանակաշրջանին հետևեց ՀՆԱ-ի աճ, աշխատավարձի,
թոշակների, սուբսիդիաների և կրթաթոշակի բարձրացում: Սոցիալական
պաշտպանության և առողջապահության համակարգում սկսվել են արմատական
բարեփոխումներ և պետությունը ձեռնամուխ է եղել իր քաղաքացիների համար
կյանքի պատշաճ պայմանների ստեղծման գործընթացին: Պետական և հանրային
կազմակերպություններում ծառայողների աշխատավարձերը շատ ավելի ցածր են
քան ապրանքների և ծառայությունների գները և նվազագույն սպառողական
զամբյուղը: Թոշակները, սուբսիդիաները և կրթաթոշակը խիստ ցածր են և
բացասաբար են ազդում կրթության, առողջապահական իրավունքների, բնակության
պատշաճ վայր և սնունդ գնելու իրավունքի, ինչպես նաև այլ սոցիալ-տնտեսական և
մշակութային իրավունքների իրականացման վրա:
8. Մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև տնտեսական և
սոցիալական ապահովության հարցերը մշտապես գտնվում են կառավարության
ուշադրության կենտրոնում, քանի որ անհրաժեշտություն է առաջացել բարելավել
պետական մարմինների աշխատանքն ու բարձրացնել պետական պաշտոնյաների
որակավորումը, բարձրացնել մարդու իրավունքների և ազատությունների
պաշտպանության վերաբերյալ հաշվետվողականության մակարդակը, խուսափել
էթիկայի կանոնների խախտումներից, երաշխավորել մարդու իրավունքների
պաշտպանության մշակույթի ձևավորումը հասարակության մեջ և իրավապահ
8
մարմիններում, միավորել պետության, քաղաքացիական հասարակության,
հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, մարդու իրավունքների
պաշտպանությանն ուղղված զանազան ծրագրերի ջանքերն ու ապահովել
քաղաքացիների իրազեկումն իրենց իրավունքների և դրանց պաշտպանության
մեխանիզմների վերաբերյալ:
9. Անհանգստացնող է նաև այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության դեմ
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանն արձանագրել է Մարդու
իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի,
մասնավորապես խոշտանգման արգելքի, արդար դատաքննության իրավունքի,
հավաքների և միավորման ազատության իրավունքի, արտահայտման ազատության
իրավունքի և սեփականության իրավունքի խախտումներ, որոնց հանգուցալուծումը
նախատեսվում է իրականացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային
ռազմավարության ընդունմամբ:
1.2 Մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության
միջազգային պարտավորությունները`
10. Հայաստանը միացել է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային
հիմնարար պայմանագրերին` ՄԱԿ-ի, Աշխատանքի միջազգային
կազմակերպության, Եվրոպայի խորհրդի հովանու ներքո առկա մարդու
իրավունքների վերաբերյալ հիմնական փաստաթղթերին: Այս հանձնառությունների
մասով, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է պարբերական զեկույցներ
մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի համապատասխան
գործակալություններին, որի հիման վրա մշակվում են առաջարկություններ
Հայաստանում մարդու իրավունքների վիճակը բարելավելու նպատակով:
11. Որպես ՄԱԿ-ի անդամ պետություն` Հայաստանի Հանրապետություն
պարտավորություններ է ստանձնել ՄԱԿ-ի Կանոնադրության հիման վրա: Ի
հավելումն, Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Մարդու
իրավունքների վերաբերյալ հետևյալ միջազգային պայմանագրերի մասնակից`
Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշնագիր (նաև
Ֆակուլտատիվ Արձանագրությունը), Սոցիալ-տնտեսական և մշակութային
իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Խոշտանգումների, և այլ դաժան,
անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ
պատժի դեմ Կոնվենցիան (ներառյալ Լրացուցիչ Արձանագրությունը), և Կանանց
նկատմամբ խտրականության ցանկացած ձևի վերացման մասին Կոնվենցիան:
12. Որպես Եվրոպային խորհրդի անդամ Հայաստանի Հանրապետությունը
կրում է պարտավորություններ Եվրոպայի խորհրդի հիմնադիր փաստաթղթի հիման
վրա: Ավելին, Հայաստան Հանրապետությունը հանդիսանում է Մարդու
իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի
մասնակից պետություն (2002 թ.-ից), որի ուժով նաև պարտավորված է կատարել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:
13. Ավելին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ
հոդվածի երկրորդ մասի համաձայն պետությունն ապահովում է մարդու և
քաղաքացու իրավունքների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի
9
սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Ինչը նշանակում է, որ Հայաստանի
Հանրապետությունը պարտավորվում է նաև ապահովել մարդու իրավունքների
պաշտպանությունը միջազգային իրավունքի սովորութային նորմերին
համապատասխան:
ԳԼՈՒԽ II. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐԴԵԳՐԱԾ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
2.1.Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության
ընդունման անհրաժեշտությունն ու նպատակները
14. 2.1.1 Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի միասնական և
համապարփակ քաղաքականության իրականացումն ապահովելու նպատակով
անհրաժեշտ է`
1) ունենալ միասնական մեկ քաղաքական փաստաթուղթ, որը կհամակարգի
մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարվող հիմնական
քաղաքականությունը: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում այս
պահի դրությամբ գործում են մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում վերաբերում են
մարդու իրավունքների առանձին կատեգորիաների կամ առանձին խմբերի անձանց
իրավունքների պաշտպանությանը, որոնցից են՝ «Աղքատության հաղթահարման
ռազմավարական ծրագիրը», որը 2008թ. վերանվանվել է Կայուն զարգացման ծրագիր,
«Կանանց կարգավիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի
բարձրացման» 2004-2010թթ. ազգային ծրագիրը, «Երեխաների իրավունքների
պաշտպանության» գործողությունների ազգային ծրագիրը, «Հաշմանդամների
սոցիալական պաշտպանության» 2006-2016թթ. ռազմավարությունը, «Մարդկանց
շահագործման (թրաֆիքինքի) դեմ պայքարի կազմակերպման» 2010-2012թթ.
գործողությունների ազգային ծրագիրը և այլն, ինչպես նաև` համակարգել վերը
թվարկված ծրագրի արդյունավետ և համակարգված իրականացումը:
2) Մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա
խնդիրներին տալ թիրախային լուծումներ` քաղաքականության
շարունակականություն ապահովելու նպատակով:
15. սույն Ռազմավարությունը կհանդիսանա քաղաքական հովանոցային
փաստաթուղթ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա բոլոր
ծրագրերի համար:
16. Սույն ռազմավարությունը հետապնդում է հետևյալ հիմնական
նպատակները`
 մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն
ուղղված պետական քաղաքականության հիմնադրույթների սահմանումն ու դրանց
կիրառման միջոցով մարդու իրավունքների պաշտպանվածության բարձրացումը,
10
 Հայաստանի Հանրապետության իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուր
անձի հիմնարար քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և
մշակութային իրավունքների իրականացման պայմանների բարելավումը`
Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային և երկկողմ
պարտավորություններին համաձայն,
 պետական մարմինների կողմից մարդու իրավունքների միջազգային և
տարածաշրջանային համաձայնագրերից բխող պարտականությունների կատարման
խրախուսումը,

անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության գործուն և
արդյունավետ մեխանիզմների ապահովումը,
 գործող օրենսդրության կատարելագործումը և պատշաճ կիրառման
ապահովումը միջազգային չափանիշներին համապատասխան,
 մարդու իրավունքների և դրանց պաշտպանության եղանակների մասին
հանրային իրազեկության բարձրացումը` պետական և տեղական
ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև լայն
հասարակության կողմից, ինչպես նաև` քաղաքացիների կողմից սեփական
իրավունքների պաշտպանության խրախուսումը,
 կառավարության, պետական մարմինների, դատարանների նկատմամբ
հասարակության վստահության ամրապնդումն ու սոցիալական
համախմբվածության մեծացումը,
 մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, ինչպես նաև
իրավապաշտպան կազմակերպությունների կարողությունների ուժեղացումը,
մարդու իրավունքների պաշտպանության ազգային այլ ինստիտուտների հիմնումն ու
ամրապնդումը,
 սոցիալապես խոցելի խմբերի հիմնախնդիրների ու կարիքների հստակեցումը
և նրանց իրավունքների ապահովմանն ուղղված արդյունավետ միջոցառումների
ձեռնարկումը,
 հասարակական կազմակերպությունների գործունեության, ինչպես նաև
պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ նրանց
համագործակցության արդյունավետության բարձրացումը:
17. Ռազմավարությունը նպատակ ունի բարելավել Հայաստանի
Հանրապետության իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի հիմնարար
քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային
իրավունքների իրականացումը` Հայաստանի Հանրապետության ստանձնած
միջազգային և երկկողմ պարտավորություններին համաձայն:
2.2. Մարդու իրավուքների պաշտպանության ռազմավարության հիմնական
սկզբունքներն ու ակնկալվող արդյունքները
Մարդու իրավունքների սույն ռազմավարության առանցքային սկզբունքներն են`
11
1) Պետության մասնակցությունը: Ռազմավարությունը, և դրա հիման վրա
ընդունվելիք գործողությունների ծրագիրը մեծապես իրականացվելու են պետական
իշխանության մարմինների կողմից:
2) Միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումը: Որպես մարդու
իրավունքների պաշտպանության հիմնարար ուղենիշ և չափանիշ են ընտրվում
միջազգային իրավական այն պարտավորությունները, որոնք Հայաստանի
Հանրապետությունը ստանձնել է օրեսդրությամբ սահմանված կարգով: Ելակետային
է համարվում ստանձնած բոլոր պարտավորությունների լիարժեք կատարումը:
3) Մարդու իրավունքների փոխադարձ կապը և կախվածությունը: Քաղաքական և
քաղքացիական իրավուքները, սոցիալական, տնտեսական և մշակութային
իրավունքները պետք է հավասարապես երաշխավորվեն: Մարդու իրավունքներն
հանդիսանում են համակարգ, և յուրաքանչյուր տարր այդ համակարգի մեջ
կանխորոշում է մյուս իրավունքի պաշտպանվածության վիճակը: Այդ իսկ
պատճառով, Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության առանցքն
է հանդիսանում մարդու բոլոր իրավունքների պաշտպանության ուղղությամբ
բալանսավորված պետական քաղաքականության իրականացումը:
4) Մարդու իրավունքների առաջհերթության սահմանումը: Հաշվի առնելով այն
հանգամանքը, որ ռազմավարությունը միտված է Հայաստանի Հանրապետությունում
առկա խնդիրների լուծմանը` փաստաթղթում փորձ է կատարվել սահմանել որոշակի
առաջնահերթություններ` առավել մեծ ուշադրության արժանացնելով մարդու
իրավունքների պաշտպանության այն բնագավառները, որոնք առավել հրատապ են
Հայաստանի Հանրապետության համար:
5) Հանրության մասնակցությունը: Մարդու իրավունքների պաշտպանության
արդյունավետության բարձրացման նպատակով պետական իշխանության
պատասխանատու մարմինների կողմից ռազմավարության և գործողությունների
ծրագրի իրականացման, մոնիտորինգի և գնահատման ընթացքում պետք է
ներգրավվի նաև քաղաքացիական հասարակությունը` համապատասխան
կազմակերպությունների միջոցով:
6) Մոնիտորինգն ու գնահատումը: Մարդու իրավունքների պաշտպանության
ռազմավարությունը և գործողությունների ծրագրի պետք է ունենա մոնիտորինգի և
գնահատման գործուն համակարգ:
7) Շարունակականությունը: Ռազմավարության հիմնական սկզբունքներից է
մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության
շարունակականության ապահովումը:
8) Մարդու իրավունքների կրթությունը: Մարդու իրավունքների
պաշտպանության որևէ մեխանիզմ չի կարող գոյատևել առանց արդյունավետ
կանխարգելիչ կառուցակարգի, որն է մարդու իրավունքների վերաբերյալ
կրթությունը: Այդ իսկ պատճառով, թե ռազմավարության, և թե գործողությունների
ծրագրի առանցքն են կազմելու մարդու իրավունքների վերաբերյալ
համապատասխան թիախային խմբերին իրազեկելը և կրթելը:
18. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության և դրա
իրականացման միջոցառումների ծրագրի հիմնական քաղաքական ուղենիշներն ու
12
սահմանված թիրախները խարսխված են մարդու իրավունքների
արդյունավետության պաշտպանության համակարգի ամրապնդման և
ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ ստանձնած
պարտավորությունների վրա։
19. Ռազմավարության նպատակները և խնդիրները տարանջատված են
ըստ ակնկալվող արդյունքների, որոնց ներկայացվող հիմնական պահանջներն են.
դրանց շոշափելիությունը, իրատեսականությունը, չափելիությունը և
համադրելիությունը:
20. Ռազմավարության իրականացման վերջնական արդյունքը մարդու
իրավունքների պաշտպանությանը վերաբերող միջազգային և ներպետական
իրավական նորմերի համապատասխանեցումն է:
2.3. Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության հիմնական
ուղղությունները
21. Հաշվի առնելով քաղաքացիական և քաղաքական իրավունքների
իրականացման հետ կապված հիմնախնդիրների համակարգային բնույթը և
հանրային մտահոգության աստիճանը` մոնիթորինգ անցկացնող միջազգային
մարմինների կողմից բարձրացված հարցադրումներն ու այդ իրավունքների լիարժեք
իրականացման դրական ազդեցությունը ռազմավարությամբ նախատեսված
նպատակների վրա, Ռազմավարությամբ երաշխավորվում են քաղաքացիական և
քաղաքական իրավունքների ոլորտում հետևյալ գերակայությունները`
 կյանքի իրավունք,
 մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք,
 անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք,
 իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների կիրառման իրավունք,
 արդար դատաքննության իրավունք,
 ազատ կամքի արտահայտման իրավունք,
 ազատ ընտրության և հանրաքվեի իրավունք,
 խաղաղ հավաքների ազատության իրավունք,
 խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ մարդու
արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու
իրավունք,
 անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք:
22. Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ասպարեզում
առկա համակարգային խնդիրների, դրանց հասարակական հնչեղության,
միջազգային պայմանագրային և այլ մարմինների կողմից բարձրացված
մտահոգությունների տեսանկյունից` Ռազմավարության դրույթների
իրականացման միջոցառումների շրջանակներում անդրադարձ է կատարվում,
մասնավորապես` հետևյալ տնտեսական և սոցիալական իրավունքներին`
 առողջության պահպանման իրավունք,
 կրթության իրավունք,
 աշխատանքի ընտրության ազատության իրավունք,
13
 սեփականության իրավունք,
 բավարար կենսամակարդակի ապահովման իրավունք,
 սոցիալական ապահովության իրավունք,
23. Համաձայն Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային
պարտավորությունների` ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի
մշակման և իրագործման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում
խոցելի խմբերի իրավունքների խթանման և պաշտպանության մակարդակի
բարձրացման վրա:
24. Որպես թիրախային խմբեր Ռազմավարության մեջ առաջնահերթ կերպով
դիտարկվում են հետևյալ խոցելի խմբերը`
 աղքատ ընտանիքները,
 երեխաները,
 կանայք,
 տարեցները,
 հաշմանդամները,
 ազգային փոքրամասնությունները,
 ՀՀ-ում ապաստան հայցողները, փախստական ճանաչված և ապաստան
ստացած անձինք:
2.4. Մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության
իրականացման ոլորտում պետական մարմինների իրավասությունները
25. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմավարության
իրականացվման համար անհրաժեշտ միջոցառումները վերաբերում են պետական
իշխանության բոլոր թևերի լիազորություններին` սույն ռազմավարության
դրույթների և ռազմավարության գործողութունների ծրագրի իրականացումը
համակարգելու նպատակով նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական
համակարգող հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեն համապատասխան
ներկայացուցիչներ ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ կառավարությունից, ՀՀ
դատական իշխանությունից, ՀՀ Ազգային ժողովից:
ԳԼՈՒԽ III. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
3.1 Մարդու իրավունքներ պաշտպանության վերաբերյալ կրթությունն ու
իրազեկումը
26. Մարդու իրավունքների խախտումների կանխարգելման և
պաշտպանության երաշխավորման հիմնական և կարևորագույն միջոցներից է
մարդու իրավունքների մասին կրթությունը: Մարդու իրավունքների մասին
14
տեղեկացվածության մակարդակը բարձրացվում է հասարակության բոլոր
շերտերում` ներառելով նաև նախադպրոցական, դպրոցական տարիքի անձանց:
3.2 Մարդու իրավունքների պաշտպանության վարչական միջոցառումները
27. Մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն և
արդյունավետ միջոցներ են վարչական միջոցառումներն ու պետական կառավարման
համակարգում դրանց կատարելագործմանն ուղղված բարեփոխումները:
Մասնավորապես անհրաժեշտություն է առաջացել ամբողջականացնել պետական
ռեգիստրի, կադաստրի, նոտարիատի ոլորտների բարեփոխումները, ինչպես նաև
միջոցներ ձեռնարկել վարչական վարույթի և վարչարարության հիմունքների մասին
օրենքի դրույթների կիրառման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
3.3 Մարդու իրավունքների պաշտպանության դատական միջոցառումները
28. Անհրաժեշտություն է առաջացել շարունակել դատաիրավական
բարեփոխումները, որոնք կամրապնդեն մարդու իրավունքների արդյունավետ
պաշտպանությունը, որպես բարեփոխումների ուղենիշ ընդունելով Մարդու
իրավունքների եվրոպական դատարանի ընդունած որոշումներն ու դրանցում
արտացոլված իրավական դիրքորոշումները, մասնավորապես, երաշխավորել
մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցների
հասանելիությունը քաղաքացիներին և ամրապնդել դատական իշխանության
վստահությունը հասարակությունում:
ԳԼՈՒԽ IV. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
Մարդու իրավունքների պաշտպանության հիմնական ուղղություններն են`
4.1 Կյանքի իրավունքի երաշխավորումը, որը ներառում է`
 ընթացակարգերի մշակումը, որոնք մասնավորապես հնարավորություն կտան
միջոցառումներ ձեռնարկել կալանքի վայրում մահվան փաստերի հետաքննության,
փաստման և հաշվետվողականության ապահովման ուղղությամբ, կապահովեն
անվտանգության գործողությունների պատշաճ պլանավորումը, վերահսկումն ու
դրանց հետագա գնահատումը:
4.2. Առողջության պահպանման իրավունքի երաշխավորումը, որը ներառում է`
 որակյալ բժշկական օգնությանև սպասարկման ու հիվանդների իրավունքների
պաշտպանության ապահովումը,
 առողջապահության ստանդարտների հաստատման նպատակով որակյալ
առողջապահության ազգային ռազմավարության մշակումը,
15
 Հայաստանի Հանրապետությունում հիվանդների իրավունքների
պաշտպանության և նրանց առողջությանը հասցված վնասի փոխհատուցման
արդյունավետ մեխանիզմների ստեղծման նպատակով համապատասխան
օրենքներում փոփոխությունների իրականացումը,
 հիվանդների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը,
որը թույլ կտա հիվանդներին տեղեկանալ իրենց իրավունքների և
պարտականությունների մասին և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն
առողջապահական հաստատություններում,
 առողջապահական հաստատությունների հետագա օպտիմալիզացիայի
ապահովումը, որի հիմնական նպատակն է ՀՀ մարզերում առողջապահական
հաստատությունների հասանելիության մակարդակի բարձրացումը,
 վարակիչ հիվանդությունների ախտորոշման, մոնիթորինգի և վերահսկման
հնարավորությունների մեծացումը:
4.3 Մտքի, խղճի, կրոնի և դավանանքի ազատության իրավունքի
երաշխավորումը, որը ներառում է`
 ատելության, անհանդուրժողականության և անհանդուրժողականությունից
դրդված ահաբեկման և հարկադրանքի ակտերի դեմ պայքարելու նպատակով
անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը,
 կրոնի կամ հավատքի ազատության հարցերի մասին ըմբռնման ապահովումն
ու դրանց հանդեպ հանդուրժողականության խորացումն ու խրախուսումը,
 կրոնի կամ հավատքի հիմքերով խտրականության դրսևորումները կանխելու
նպատակով անհրաժեշտ իրավական և վարչական միջոցների ձեռնարկումն ու կրոնի
և հավատքի ազատության իրավունքի խախտման դեպքերում զոհերի
պաշտպանությանն ուղղված արդյունավետ իրավական լուծումների ապահովումը,
 կրոնի և հավատքի վերաբերյալ դպրոցական ուսուցման ծրագրերի
վերանայումը դպրոցներում` “Կրոնների և հավատքների դպրոցական ուսուցման
Տոլեդոյի ուղղորդող սկզբունքներին” համապատասխան,
 <<Այլընտրանքային ծառայության մասին>> ՀՀ օրենքում փոփոխությունների
իրականացումը` միջազգային ստանդարտներին և ՄԱԿ-ի տարբեր
գործակալությունների և Եվրոպայի խորհրդի առաջարկներին
համապատասխանեցնելու նպատակով,
 <<Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին>> ՀՀ
օրենքում փոփոխությունների իրականացումը` միջազգային ստանդարտներին
համապատասխանեցնելու և Վենետիկի հանձնաժողովի համատեղ կարծիքը հաշվի
առնելու նպատակով:
4.4 Կրթության իրավունքի երաշխավորումը, որը ներառում է`
 պետության տարածքում որակյալ կրթության, մասնագիտական կրթության
հասանելիությանն ու մատչելիությանն ուղղված անհրաժեշտ միջոցների
ձեռնարկումը,
 կրթության իրավունքի պաշտպանության և երաշխավորման ոլորտում առկա
բացերի բացահայտմանն ուղղված համապարփակ հետազոտությունների
անցկացումը,
 սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների մասին միջազգային
դաշնագրի լրացուցիչ արձանագրության վավերացումը, որը հնարավորություն կտա
16
յուրաքանչյուր անձի օգտվել այդ դաշնագրի շրջանակներում ստեղծված
բողոքարկման մեխանիզմից,
 կրթության իրավունքի միջազգային չափանիշների մասին պետական
իշխանության մարմինների և դատավորների շրջանում իրազեկվածության
բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
 աշխատաշուկայում մեծահասակների կրթության մրցունակության
ապահովում` շարունակական կրթության միջոցով:
4.5 Աշխատանքի իրավունքի երաշխավորումը, որը ներառում է`
 աշխատանքի, անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող
աշխատանքային պայմանների իրավունքների իրականացումը,
 աշխատանքային ստանդարտների, Աշխատանքի անվտանգության և
առողջության պահպանման ազգային ծրագրի ընդունումը` համաձայն միջազգային
պարտավորությունների, ինչպես նաև պարբերաբար գնահատումը` փոփոխվող
ռիսկերի լույսի ներքո,
 Աշխատանքի պետական տեսչության ընթացակարգի և կարգի ընդունումը, որի
նպատակն է գրանցել հատուկ դեպքերը, ստուգումների տևողությունը և հիմքերը,
 ֆորմալ տնտեսությունից դուրս աշխատողների քանակը նվազեցնելու
նպատակով առաջնահերթ քայլերի ձեռնարկումը,
 աշխատանքային վեճերի լուծման և Աշխատանքային վեճերի
մասնագիտացված դատարանների ստեղծման հնարավորությունների քննարկումն ու
վերլուծումը, այդ մասին առաջարկությունների և համապատասխան իրավական
ակտերի նախագծերի ընդունման վերաբերյալ առաջարկությունների մշակումը,
 աշխատանքային վեճերի մասնագիտացված դատարանների ստեղծման
նպատակահարմարության և համապատասխան օրենքի նախագծի ընդունման
վերաբերյալ առաջարկությունների մշակումը,
 մասնակցության ապահովումը Եվրամիության զբաղվածության
քաղաքականության համակարգմանն ու Հայաստանի Հանրապետության
զբաղվածության ապահովման ռազմավարության իրականացմանը,
 Եվրամիության զբաղվածության քաղաքականությանը Հայաստանի
Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագրի նախապատրաստումը
Եվրամիության զբաղվածության քաղաքականության ուղենիշների և PHARE
Թվինինգ ծրագրի լույսի ներքո և դրա իրականացումը:
4.6 Սեփականության իրավունքի երաշխավորումը, որը ներառում է`
 <<Հասարակության և պետության կարիքների համար սեփականության
օտարման մասին>> ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացումը` հաշվի
առնելով ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի հիմնական սկզբունքները,
 հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած
վճիռները սեփականության իրավունքի խախտումների հետ կապված գործերով` ՀՀ
օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը, որպեսզի
նախատեսվեն սեփականության իրավունքից զրկելու դեպքերում համարժեք
փոխհատուցման հստակ չափանիշներ,
 փոփոխությունների իրականացումը Հասարակության և պետության
կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքի դրույթներում` հաշվի
17
առնելով Մարդու իրավունքների պաշտպանի կատարած առաջարկությունները,
ինչպես նաև` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:
4.7 Պատշաճ կենսամակարդակի իրավունքի երաշխավորումը, որը ներառում է`
 ժամանակավոր կացարաններում բնակվող մարդկանց համար պատշաճ
կենսամակարդակ ապահովելուն ուղղված հետևողական միջոցառումների
իրականացումը,
 համապատասխան օրենսդրության և ծրագրերի ընդունումը` բնակարանի
իրավունքը երաշխավորելու նպատակով,
 սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական
կանոնակարգի ամբողջական կիրարկման ապահովումը, որպեսզի սննդամթերքի
արտադրությամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողները խուսափեն սպառողների
կյանքի և առողջության համար վտանգավոր համարվող ղննդային հավելումներով
սննդամթերքի արտադրությունից և իրացումից,
 Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սննդի
ոլորտում աշխատող սուբյեկտների պետական գրանցման ընթացակարգի
ընդունումը,
 Հայաստանի Հանրապետությունում բոլորի համար սննդի պատշաճ
մակարդակի ապահովման նպատակով` պահանջվող նվազագույն ամսական
աշխատավարձի և պետական նպաստների համապատասխանեցնելուն ուղղված
քայլերի ձեռնարկումը,
 ջրի մատակարարման կենտրոնացված համակարգի միջոցով ջուր ստացող
համայնքների աշխարհագրությունն ընդլայնելու նպատակային ծրագրերի
իրականացումը,
 գենետիկորեն փոփոխված օրգանիզմներով (GMO) սննդամթերքի
սահմանափակումների վերաբերյալ գործող իրավական նորմերի կիրառման
արդյունավետությանն ուղղված միջոցառումների իրականացումը` երաշխավորելով
սննդամթերքի մեջ գենետիկորեն փոփոխված օրգանիզմների առկայության մասին
սպառողների տեղեկացված լինելու իրավունքի իրացումը,
 սննդի բնագավառում իրականացվող վերահսկողության համակարգումը`
նպատակ ունենալով ապահովել անվտանգ սննդի առկայությունը Հայաստանի
Հանրապետության յուրաքանչյուրի բնակչի համար,
 Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր մարդու կյանքի պատշաճ
մակարդակի ապահովման նպատակով` նվազագույն աշխատավարձի, պետական
նպաստների, բազային կենսաթոշակի արդարացի չափի ապահովմանն ուղղված
քայլերի ձեռնարկում` հիմքում դնելով կենսապահովման նվազագույն զամբյուղի
արժեքը,
 ջրի հասանելիության ապահովումն ու ընդլայնումը կենտրոնացված
ջրամատակարարման համակարգի միջոցով` ներառելով Հայաստանի
Հանրապետության բոլոր համայնքները,
 խմելու ջրի տրամադրման ապահովումը` միջազգային և ներպետական
իրավական ակտերով սահմանված չափաքանակով,
 ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց ապրուստի բավարար
պայմանների ապահովումը:
18
4.8 Սոցիալական ապահովության իրավունքի երաշխավորումը, որը ներառում է`
 Հայաստանում սոցիալական գործընկերության պրակտիկայի
ինստիտուցիոնալացումը` ներդնելով համապատասխան մեխանիզմներ
կենտրոնական և տեղական իշխանությունների մակարդակներում,
 կառավարության որոշումների վերանայումը` ընտանիքի աղքատության
մակարդակի գնահատելու ավելի հստակ և նորացված մեթոդներ և չափանիշներ
ընդունելու նպատակով,
 պետական նպաստների վարչարարության վերանայումը` մարդկանց
ընդգրկման և ցուցակներից նրանց դուրս թողնման սխալները բացառելու
նպատակով,
 անձի նվազագույն կարիքները հոգալու համար` պահանջվող նվազագույն
սպառողական զամբյուղին ընտանեկան նպաստների և բազային կենսաթոշակի չափի
համապատասխանեցման ապահովումը` պրոգրեսիվ կերպով:
4.9 Ազգային փոքրամասնությունների իրավունքների երաշխավորումը, որը
ներառում է`
 ուսուցիչների պատրաստման և ասորերենով, եզդիերենով և քրդերենով
թարմացված ուսումնական նյութերի ապահովմանն ուղղված համակարգված
քաղաքականության մշակումը,
 ռադիոյում` ասորերենի և հունարենի, իսկ հեռուստատեսությունում
ասորերենի, եզդիերենի և քրդերենի ներկայությունը ապահովելու միջոցառումների
ձեռնարկումը,
 որոշումների կայացման մակարդակով (տեղական ինքնակառավարման
մարմիններ, կենտրոնական իշխանություն) փոքրամասնությունների ներկայության
քվոտաների ներդրումը,
 փոքրամասնություններով բնակեցված գյուղերում և մարզերում մշակութային
կենտրոնների կառուցումը:
4.10 Անձնական և ընտանեկան կյանքի հանդեպ հարգանքի իրավունքի
երաշխավորումը, որը ներառում է`
 անձնական կյանքի իրավունքի իրականացմանը վերաբերող օրենսդրության
համապատասխանեցումը միջազգային չափանիշներին,
 մարդու իրավունքների պաշտպանին տվյալների պաշտպանության
իրավական դաշտը վերահսկելու իրավասություն շնորհելու հնարավորության
քննարկումը` համապատասխան անձնակազմի և բյուջետային ռեսուրսների
ներգրավմամբ:
4.11 Արդար դատաքննության իրավունքի ապահովումը, որը ներառում է`
 դատավորների նշանակման և կարիերայի զարգացման օբյեկտիվ
չափանիշների սահմանումը, դատավորների անկախության ապահովումը`
շարունակելով իրականացվող բարեփոխումների և դատավորներին
կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերի
կիրառման ընթացակարգերը,
 դատական համակարգում կաշառակերության, ինչպես նաև կոռուպցիայի այլ
տեսակները վերացնմանն ուղղված արդյունավետ միջոցների ձեռնարկումը,
հասարակության մեջ դատարանների և դատավորի նկատմամբ վստահության
մակարդակի բարձրացումն ու ամրապնդումը,
19
 քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնության տրամադրման
կանոնակարգումը` ապահովելով սոցիալապես անապահով խավերին
իրավաբանական օգնության հասանելիությունը,
 անկողմնակալության սկզբունքը խախտած դատավորների նկատմամբ
օրենքով սահմանված կարգով արդյունավետ և արդար կարգապահական վարույթի
կիրառումը,
 քրեական դատավարության օրենսդրության փոփոխությունների
իրականացումը` դատավարության կողմերի հավասարության սկզբունքի լիարժեք
իրականացման օրենսդրական խոչընդոտները վերացնելու նպատակով,
 դատական ակտերի արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ինստիտուցիոնալ
բարեփոխումների իրականացումը,
 անկախ ծառայության կամ դատական իշխանության ներսում գործող այլ
մարմնի գործունեության ծավալման տարբերակների դիտարկումը,
 դատական գործերի քննության ընթացքում դատավորի կողմից կողմերին՝
իրենց փաստարկներն ու դիրքորոշումները ներկայացնելու համար հավասար
հնարավորությունների տրամադրման ապահովումը` դատավարական պրոցեսում
կողմերի իրավահավասարության սկզբունքի կիրառումը լիարժեք երաշխավորելու
նպատակով,
 անօրինական ճանապարհով ձեռքբերված ապացույցների օգտագործման
բացառումը:
4.12 Ընտրական իրավունքի երաշխավորումը, որը ներառում է`
 ընտրելու իրավունք ունեցող ցանկացած անձի ընտրելու հնարավորության
ապահովումը պրակտիկայում,
 նոր Ընտրական օրենսգրքի լիարժեք կիրառման ապահովումը, հատկապես
ուղադրություն դարձնելով կուսակցությունների կողմից իրենց ֆինանսավորման
աղբյուրների բացահայտման, ընտրական խախտումների դեպքերը լիարժեք քննելու,
բողոքակրման ինստիտուտը կատարելագուրծելու և առավել արդյունավետ
մեխանիզմի վերածելու հարցերի վրա:
4.13 Խաղաղ հավաքների ազատության իրավունքի երաշխավորումը, որը
ներառում է`
 հավաքների ազատության իրավունքի իրականացման նպատակով
օրենքներում և կանոնակարգերում, ինչպես նաև պրակտիկայում կամայական
խոչընդոտների ծագման կանխումը,
 խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանության գործողությունների
հարցերով իրավապահ մարմինների ուսուցման իրականացումը,
 խաղաղ հավաքների ազատության, միջազգային ստանդարտների և
սկզբունքների կանոնակարգման և իրականացման հարցերով տեղական
ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոնյաների ուսուցման
իրականացումը,
 «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին»
օրենքում փոփոխությունների իրականացումը` հաշվի առնելով համապատասխան
միջազգային կազմակերպությունների կողմից արված առաջարկությունները, ինչպես
նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2010թ. մասյիսի 25-ին
հրապարակած «ՀՀ-ում Խաղաղ հավաքների իրավունքի մասին» արտահերթ
20
զեկույցը` երաշխավորելով հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքի
ազատ իրականացումը,
 համապատասխան օրենսդրական փոփոխությունների քննարկումների
կազմակերպումը հասարակության հետ` ներգրավելով ոլորտի հասարակական
կազմակերպություններին,
 քայլերի ձեռնարկումն իրավապահ մարմինների և տեղական
ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին խաղաղ հավաքների
ոստիկանական հսկողության ոլորտում վերապատրաստելու ուղղությամբ:
4.14 Արտահայտման ազատության իրավունքի երաշխավորումը, որը ներառում
է`
 Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Հանրային
հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի բոլոր անդամների անկախության
երաշխավորումը` ապահովելով նրանց նշանակման ընթացակարգի քաղաքական
չեզոքությունն ու դրանց կազմում հասարակության ներգրավվածությունը,
 պետական և տեղական կառավարման մարմինների և պաշտոնատար անձանց
ուսուցման և իրազեկման տեղեկատվության ազատության ապահովումը`
միջազգային ստանդարտներին և <<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ
օրենքի պահանջներին համաձայն,
 Հեռուստատեսության և ռադիոյի կարգավորող մարմինների ընտրության և
կազմավորման կարգի համապատասխանեցումը Եվրոպայի խորհրդի
խորհրդարանական վեհաժողովի կողմից արված առաջարկություններին,
 լրագրողների դեմ կատարված հարձակումների պատշաճ քննության
անցկացմանն ու մեղավորներին օրենքով սահմանված կարգով
պատասխանատվության ենթարկմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
 դասընթացների կազմակերպումը մամուլի աշխատակիցների համար` խոսքի
ազատության էության և սահմանների վերաբերյալ,
 արտահայտման ազատության և ազգային անվտանգության ապահովման
չափանիշների միջև առկա սահմանազատման միջազգայնորեն ընդունված
չափանիշների վերաբերյալ պետական ծառայողներին և լրատվամիջոցներին
արտահայտման ազատության մասին վերապատրաստման անցկացումը` հաշվի
առնելով Յոհանեսբուրգյան սկզբունքները:
4.15 Երեխաների իրավունքների պաշտպանության երաշխավորումը, որը
ներառում է`
 երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուտների
գործունեության արդյունավետության բարձրացումը,
 երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական
մարմինների (ծառայությունների) իրավունքների ամրապնդումը` բարելավելով
նրանց աշխատակազմի որակավորումը և նյութատեխնիկական ռեսուրսները,
 վերականգնողական համակարգի զարգացումը` բռնության զոհ դարձած
երեխաների վերականգնման ապահովման նպատակով:
4.16 Կանանց իրավունքների երաշխավորումը, որը ներառում է`
 ՄԱԿ-ի <<կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման
մասին>> կոնվենցիայի, Պեկինի համաժողովի հիմնական հանձնարարականների,
21
ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված գենդերային
հավասարությանն ուղղված միջազգային այլ փաստաթղթերով ստանփնած
պարտավորությունների կատարումը, հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի <<կանանց
նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին>> կոնվենցիայի
կամընտիր արձանագրությանը Հայաստանն արդեն միացել է,
 հավասար հնարավորությունների մասին օրենքի ընդունումը, ինչպես նաև
Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ընդլայնումը,
 ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը միջազգային
ստանդարտներին համապատասխան,
 հանցագործությունների կանխման և կանանց հանդեպ բռնությունը
վերացնելու քրեադատավարական միջոցների մասին ՄԱԿ ԳԱ որոշմանն ազգային
օրենդրության ներդաշնակեցումը,
 համապատասխան իրավական ակտերի նախապատրաստումը, որոնք
իրավաբանական աջակցություն և վնասի փոխհատուցում ստանալու
հնարավորություն կտան այն կանանց և երեխաներին, ովքեր ենթարկվել են
բռնության,
 սոցիալական կրթության ծրագրերի մշակումը նրանց համար, ովքեր
բռնություն են գործադրում իրենց ընտանիքի անդամների հանդեպ: Միաժամանակ
ներընտանեկան կամ սեռական բռնությունից տուժած կանանց և երեխաների
պետական աջակցության խնդրի լուծումը,
 առողջության վերարտադրողականության մասին ՀՀ օրենքի ընդունումը,
 բռնությունների դեպքերի վերաբերյալ կանանց և աղջիների կողմից արված
հայտարարությունների պատշաճ ընթացքի ապահովումը` երաշխավորելով այդ
հայտարարությունների համակողմանի և օբյեկտիվ քննությունը,
 ոստիկանության և դատավորների` կանանց նկատմամբ բռնությունը
կանխելու համար անհրաժեշտ լիազորությունների ընդլայնումը, ինչպես նաև
կանանց նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ համապատասխան
ուղեցույցներով ոստիկանության աշխատակիցների և դատավորների ապահովումը,
 կանանց նկատմամբ բռնության դեպքերում զոհերին իրավաբանական և
հոգեբանական պաշտպանության տրամադրման ապահովումը,
 կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար
հնարավորությունների երաշխավորում,
 թրաֆիքինգի զոհերի, ինչպես նաև այդ գործով վկաների պատշաճ
դատավարական պաշտպանության ապահովումը` հաշվի առնելով Կանանց
նկատմամբ խտրականության վերացման մասին Կոնվենցիայի Կոմիտեի, ԱՄՆ
Պետական դեպարտամենտի արած առաջարկությունները,
 համապատասխան իրավական ակտերի նախագծերի և մեխանիզմների
մշակումը` ուղղված բռնության և մարդկանց շահագործման /թրաֆիկինգի/
ենթարկված անձանց պաշտպանությանն ու վնասի փոխհատուցման հետ,
 իրավապահ մարմինների աշխատակիցների, դատավորների
վերապատրաստման շարունակականության ապահովումը` թրաֆիքինգի
վերաբերյալ գործերի քննության ոլորտում:
4.17 Տարեց մարդկանց իրավունքների երաշխավորումը, որը ներառում է`
22
 տարեցներին որակյալ սոցիալական ծառայություններ ստանալու և օգտվելու
հնարավորությունների ընձեռումը` ստեղծելով սոցիալական ծառայությունների
որակի գնահատման և որակի վերահսկողության մեխանիզմներ,
 տարեցներին անկախ և ակտիվ կյանք վարելու հնարավորությունների
ստեղծումը` մշակելով և իրականացնելով հատուկ ծրագրեր ու տրամադրելով
տարբեր ծառայություններ,
 տարեցներին հասարակության հետ ինտեգրման ծրագրերի մշակումն ու
իրականացումը,
 քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում
տարեցների մասնակցության ապահովումը` համապատասխան ծրագրերի միջոցով,
 ծերանոցներում կյանքի պատշաճ պայմանների ապահովումը,
 հասարակության կյանքին տարեց մարդկանց մասնակցությունն ապահովելու
նպատակով անհրաժեշտ հնարավորությունների երաշխավորումը` քայլեր
ձեռնարկելով աշխատանքի շուկայում տարեց մարդկանց մրցունակությունը
բարձրացնելու ուղղությամբ:
4.18 Հաշմանդամ անձանց իրավունքների երաշխավորումը, որը ներառում է`
 հաշմանդամ երեխաների կարիքները բավարարող հատուկ դասավանդման
մեթոդաբանության ընդունումը, ինչպես նաև համապատասխան հայեցակարգի
մշակումը` հաշմանդամ երեխաների մասնագիտական պատրաստվածության և
ուսուցման ծրագրերի ապահովման վերաբերյալ,
 կրթական հաստատություններում ուսուցչի օգնականի, ընթերցողի, ուղեկցողի,
հատուկ կարիքներ ունեցող անձանց համար ժեստերի լեզվի թարգմանչի
ծառայությունների մատուցման իրականացումը, ինչպես նաև ուսուցման
գործընթացում հատուկ կարիքներ ունեցող անձանց համար համապատասխան
սարքավորումներով ապահովումը,
 միավորված կրթական համակարգի ստեղծումը, ներառյալ հիմնական և
մասնագիտացված կրթության տրամադրումը, որը կնպաստի փորձի փոխանակմանն
ու հաշմանդամ երեխաների, երիտասարդ մարդկանց և մեծահասակների ներառումը
համայնքում,
 նորակառույցներն ու աստիճանաբար նաև արդեն գոյություն ունեցող շենքերը
հաշմանդամների համար հասանելի դարձնելու քաղաքականության իրականացման
ապահովումը,
 տրասնպորտի հասանելիության ծրագրերի ապահովումը` հաշվի առնելով
տարբեր տեսակի խնդիրներ և հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց
կարիքները,
 <<Քաղաքաշինության ոլորտում խախտումների պատասխանատվության
մասին>> ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացումը` նախատեսելով ավելի
խիստ պատիժների սահմանումը հասարարակական շենքերի նախագծերում
հաշմանդամ անձանց համար հասանելիության պահանջի չկատարման համար,
 հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ
և հավասար պայմաններ ապահովելու և նրանց սոցիալական ներառումն
իրականացնելու նպատակով գործնական միջոցների ձեռնարկում,
 ՄԱԿ-ի 2006 թվականի << հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
մասին>> կոնվենցիայի դրույթների պահանջներին համահունչ նոր օրենքի մշակումը,
23
 զբաղվածության բոլոր փուլերում խտրականությունից պաշտպանության
երաշխավորումը, ներառյալ թեկնածուի ընտրության և հավաքագրման, ինչպես նաև`
կարիերայի զարգացման հետ կապված միջոցառումների ապահովումը,
 հմտություններ ձևավորելու նպատակով աշխատանքային պրակտիկայից
օգտվելու հնարավորության ընձեռումը, հատկապես` հաշմանդամություն ունեցող
երիտասարդների համար,
 ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու դեպքում երիտասարդների
համար հարկային արտոնությունների ապահովումը,
 աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց համար որոշակի
քվոտաների տրամադրումը,
 անձի կարիքների բազմակողմանի գնահատման և պարբերական վերանայման
հիման վրա սոցիալական ծառայությունների և նմանատիպ աջակցության
տրամադրման ապահովումը,
 հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկումն իրենց իրավունքերի
վերաբերյալ,
 սոցիալական խնամքի տներում, մանկատներում, հոգեբուժական և այլ
հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց չարաշահումից
պաշտպանելու համակարգերի առկայության ապահովումը:
4.19 Փախստականների և ապաստան հայցողների իրավունքների
երաշխավորումը, որը ներառում է`
 ապաստան հայցողներին վերաբերող ազգային օրենսդրության
ներդաշնակեցումը միջազգային ստանդարտներին,
 սահմանապահների և այլ իրավապահ մարմինների շարունակական
ուսուցումը` միջազգային ստանդարտների և տեղական օրենսդրության
իրականացման վերաբերյալ,
 փախստականների սոցիալական և տնտեսական ինտեգրմանը նպաստող
արդյունավետ միջոցառումների իրականացումը:
4.20 Խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող
վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքի երաշխավորում, որը
ներառում է`
 ՄԱԿ-ի “Ընդդեմ խոշտանգման և այլ դաժան, անմարդկային և նվաստացնող
վերաբերմունքի կամ պատժի կոնվենցիայի” համաձայն խոշտանգման սահմանման
ձևակերպումը` տարբերակելով խոշտանգումը բռնության այլ ձևերից,
 պետական մարմինների ուշադրությանը ներկայացված խոշտանգման կամ
վատ վերաբերմունքի ցանկացած դեպքի առթիվ անկախ հետաքննության
անցկացման ընթացակարգերի սահմանումը, նույնիսկ ֆորմալ գանգատի
բացակայության դեպքերում,
 խոշտանգման և վատ վերաբերմունքի զոհերին փոխհատուցում տրամադրելու,
այդ թվում` լիարժեք ռեաբիլիտացիայի անհրաժեշտ ընթացակարգերի ապահովումը,
 ազատազրկված անձանց նախնական կալանքի պայմանների
համապատասխանության ապահովումը վերաբերմունքի միջազգային
չափանիշներին,
 նախնական կալանքի վայրերի աշխատակազմի աշխատանքային
պայմանների բարելավումը,
24
 Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մարդկային և ֆինանսական
ռեսուրսների մեծացումը, որպեսզի հնարավորություն ընձեռվի ունենալ լիարժեք
հնարավորություններ այցելելու համար ձերբակալման վայրեր և անցկացնել անձանց
նկատմամբ վերաբերմունքի ու նրանց պահելու պայմանների մոնիտորինգ,
 իրավապահ մարմինների շրջանում խոշտանգման արգելքի մասին
տեղեկացվածության բարձրացման ապահովումը,
 բժշկական անձնակազմի վերապատրաստումը` բժշկական էթիկայի
կանոնների վերաբերյալ, որոնք վերաբերում են ձերբակալվածների
պաշտպանությանը խոշտանգումից, դաժան, անմարդկային և
արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից` ձեռնարկվող միջոցների
խստացումը բժշկական անձնակազմի այն աշխատակիցների նկատմամբ, որոնք
ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում են խոշտանգմանը,
 ուսումնական ձեռնարկների տրամադրման ապահովումն իրավապահ
մարմինների աշխատակազմին, ինչպես նաև ցանկացած այլ անձի, ով ներգրավված է
ձերբակալության ցանկացած տեսակի ենթարկված անհատի կալանավորման
գործընթացներում` նախնական կալանքի վայրերում, մարդկանց հանդեպ
վերաբերմունքի վերաբերյալ միջազգային գործիքների համապատասխան
դրույթներին համապատասխան,
 խոշտանգման և վատ վերաբերմունքի անվերապահ արգելքի
անհրաժեշտության վերաբերյալ հասարակության իրազեկման ապահովումը:
4.21 Անձի ազատության և անվտանգության իրավունքի երաշխավորումը, որը
ներառում է`
 անձի կալանավորման վերաբերյալ օրենդրության և իրավակիրառ
պրակտիկայի համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին,
 կալանավորման օրինականության դատական վերանայման մրցակցային
գործընթացի և կողմերի հավասարության սկզբունքի ապահովումը,
 նախնական կալանքի տևողությունը 72 ժամից մինչև 48 ժամ կրճատելու
հնարավորության քննարկումը:
ԳԼՈՒԽ V. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Ռազմավարության պաշտոնական հաստատումից հետո վեցամսյա ժամկետում,
ՀՀ կառավարության կողմից կմշակվի Գործողությունների ծրագիր 2012-2016
թվականների համար` ներառելով պատասխանատու մարմինները, կատարման
ժամկետները, ֆինանսավորման աղբյուրները և կատարողականի ցուցանիշները:
Գործողությունների ծրագիրը մշակելիս հաշվի կառնվեն վաղօրոք ընդունված
ազգային ծրագրերը, ռազմավարությունները և հայեցակարգային փաստաթղթերը,
այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և
հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010թթ. ազգային ծրագիրը»,
«Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության
2004-2015թթ. ազգային ծրագիրը», «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության
25
2006-2015թթ. ռազմավարությունը», «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012թթ.
ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման
ազգային ծրագիրը» և այլ փաստաթղթեր:
Գործողությունների ծրագիրը մշակելիս հաշվի կառնվեն մարդու իրավունքներին
առնչվող առկա ամբողջական տեղեկատվությունը` ներառյալ համապատասխան
պետական մարմինների հաշվետվություններում, ՀՀ Մարդու իրավունքների
պաշտպանի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և միջազգային
կազմակերպությունների զեկույցներում արտացոլված խնդիրները:
Գործողությունների ծրագիրը մշակելիս կկազմակերպվի վերջինիս նախագծի
հասարակական քննարկումներ` քաղաքացիական հասարակության կառույցների
դիտողություններն ու առաջարկությունները ստանալու նպատակով:
Գործողությունների ծրագիրը մշակելիս խորհրդակցություններ կանցկացվեն
համապատասխան մարմինների, մասնավորապես Ազգային ժողովի և Մարդու
իրավունքների պաշտպանի հետ, նրանց դիրքորոշմանը տեղյակ լինելու նպատակով:
ԳԼՈՒԽ VI. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ
29. Գործողությունների ծրագրի իրականացման փուլը պահանջում է
համակարգված և շարունակական ջանքեր` ծրագրի իրականացման համար
պատասխանատու մարմիններից և ծրագրի տարբեր գործողությունների
իրականացման մեջ ներգրավված գործընկերների կողմից:
Ռազմավարության դրույթներից բխող գործողությունների ծրագրի
իրականացման պատասխանատուն Հայաստանի Հանրապետության
կառավարությունն է: Ռազմավարությամբ նախատեսվող միջոցառումների
իրականացման գործում իրենց դերակատարումն են ունենալու նաև տարածքային
կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք
կկազմակերպեն սեմինարներ, կլոր սեղաններ, ճեպազրույցներ, և այլն` ապահովելով
պատասխանատու օղակների ներգրավումը:
Գործողությունների ծրագրի իրականացման վերահսկողության նպատակով
կիրականացվեն դիտարկումներ, որոնց արդյունքում կներկայացվեն
առաջարկություններ, որոնք առաջնահերթության կարգով հաշվի կառնվեն
Գործողությունների ծրագրի ճշգրտման ու վերանայման ժամանակ և կնպաստեն
մարդու իրավունքները հարգելու, պաշտպանելու և ապահովելու պետության
ստանձնած պարտավորությունների հետևողական և լիարժեք կատարմանը` երկրում
ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին համահունչ:
ԳԼՈՒԽ VII. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
30. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության
ընդունումը հնարավորություն կընձեռի իրականացնելու հետևյալը`
26
1) ազգային օրենսդրության և դրա կիրառական պրակտիկայում մարդու
իրավունքների չափանիշների ներմուծումը,
2) Մարդու իրավունքների պաշտպանության առավել հետևողական և
համակարգված քաղաքականության իրականացումը,
3) Ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների
պաշտպանության մեխանիզմների և օրենքի գերակայության հզորացումը,
4) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության
ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում,
5) քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը, պետական
հաստատությունների հետ համագործակցության խթանումը,
6) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության
շարունակական մոնիտորինգի իրականացումը,
7) մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկության մակարդակի
բարձրացումը, մարդու իրավունքների արդյունավետ իրականացման և
պաշտպանության վերաբերյալ հանրային քննարկումների իրականացումը:1
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ 2011թ.
2
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ I. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
1.1. Մարդու իրավունքների պաշտպանության հիմնական պատկերը
1.2. Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի
Հանրապետության միջազգային պարտավորությունները
ԳԼՈՒԽ II. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐԴԵԳՐԱԾ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
2.1.Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության
ընդունման անհրաժեշտությունն ու նպատակները
2.2. Մարդու իրավուքների պաշտպանության ռազմավարության հիմնական
սկզբունքներն ու ակնկալվող արդյունքները
2.3. Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության հիմնական
ուղղությունները
2.4. Մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության
իրականացման ոլորտում պետական մարմինների իրավասությունները
ԳԼՈՒԽ III. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
3.1 Մարդու իրավունքներ պաշտպանության վերաբերյալ կրթությունն ու
իրազեկումը
3.2 Մարդու իրավունքների պաշտպանության վարչական միջոցները
3.3 Մարդու իրավունքների պաշտպանության դատական միջոցները
ԳԼՈՒԽ IV. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
4.1. Կյանքի իրավունք
4.2. Առողջության պահպանման իրավունք
4.3. Մտքի, խղճի, կրոնի և դավանանքի ազատության իրավունք
4.4. Կրթության իրավունք
4.5.Աշխատանքի իրավունք
4.6. Սեփականության իրավունք
4.7. Պատշաճ կենսամակարդակի իրավունք
4.8. Սոցիալական ապահովության իրավունք
3
4.9. Ազգային փոքրամասնությունների իրավունք
4.10. Անձնական և ընտանեկան կյանքի հանդեպ հարգանքի իրավունք
4.11. Արդար դատաքննության իրավունք
4.12. Ընտրական իրավունք
4.13. Խաղաղ հավաքների ազատության իրավունք
4.14. Ազատ արտահայտման իրավունք
4.15. Երեխաների իրավունքների պաշտպանություն
4.16. Կանանց իրավունքների պաշտպանություն
4.17. Տարեց մարդկանց իրավունքների պաշտպանություն
4.18. Հաշմանդամ անձանց իրավունքների պաշտպանություն
4.19. Փախստականների և ապաստան հայցողների իրավունքների
պաշտպանություն
4.20. Խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող
վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունք
4.21 Անձի ազատության և անվտանգության իրավունք
ԳԼՈՒԽ V. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
ԳԼՈՒԽ VI. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ
ԳԼՈՒԽ VII. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
4
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը ժողովրդավարական
հասարակության բարոյական և քաղաքական առաջնահերթություններից է`
սահմանադրական և իրավական ինստիտուտների առանցքը: Մարդու իրավունքների
պաշտպանությունն այն հիմնարար սկզբունքներից է, որոնց շնորհիվ ձևավորվում է
պատշաճ վերաբերմունք ոչ միայն պետության, օրենքի, հասարակական կարգի,
այլև` քաղաքացիական հասարակության նկատմամբ, քանի որ քաղաքացիական
հասարակության հասունությունը և զարգացումն էապես կախված են մարդու
իրավունքների պաշտպանվածության մակարդակից, մարդու իրավունքների
պաշտպանության ինստիտուտների զարգացածության աստիճանից և վերջիններիս
փոխադարձ ինտեգրվածությունից:
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական,
նպատակաուղղված և համակարգված քաղաքականության իրականացումն այն
կարևորագույն գործիքն է, որն օգտագործվում է արդի ժողովրդավարական
պետության կողմից` ոլորտում իր ունեցած պարտավորությունները կատարելու
նպատակով:
Մարդու իրավունքը փիլիսոփայական, քաղաքական, բարոյական և իրավական
կատեգորիա է, որի ձևակերպումը տրվել է դեռևս 1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի
կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, որտեղ
նշված է. «Մարդիկ ծնվում են ազատ, հավասար, իրենց արժանապատվությամբ ու
իրավունքներով, և մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ
արժանապատվության և նրանց հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումը
հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության
հիմքը»: Մարդու իրավունքները համընդհանուր են և անբաժանելի, դրանք
փոխպայմանավորված են ու փոխկապակցված, խարսխված են
իրավահավասարության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների վրա:
Մարդու իրավունքները սոցիալական արժեք են, և յուրաքանչյուրն իրավազոր է
պահանջելու պետությունից` ապահովելու և պաշտպանելու իր իրավունքները:
1993թ. հունիսի 25-ին ՄԱԿ-ի անդամ 171 երկրների ներկայացուցիչներ
ընդունեցին Վիեննայի հռչակագիրը և Մարդու իրավունքների համաշխարհային
համագումարի գործողության ծրագիրը, որում նշված է. “Մարդու իրավունքների
միջազգային կոնֆերանսն առաջարկում է, որ յուրաքանչյուր պետություն քննարկի,
թե որքանով է նպատակահարմար կազմել գործողությունների ազգային ծրագիր`
որոշելով այն քայլերը, որոնցով տվյալ պետությունը կբարելավի մարդու
իրավունքների իրականացումը և պաշտպանությունը”:
Անկախության հռչակումից ի վեր Հայաստանի Հանրապետությունը նշանակալի
քայլեր է ձեռնարկել մարդու իրավունքների միջազգային չափանիշները և նորմերը
ազգային օրենսդրությունում արմատավորելու նպատակով: Հռչակվել է
յուրաքանչյուր անձի կյանքի, ազատության և բարեկեցության անխախտելի
իրավունքը: Երաշխավորվել է բոլոր քաղաքացիների, այդ թվում` արտերկրից
ժամանած և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքներն ու
ազատությունները, որոնք ամրագրված են Սահմանադրությունում և իրավական այլ
5
փաստաթղթերում, այդ թվում` մարդու իրավունքներին վերաբերող միջազգային
արձանագրություններում:
Հայաստանը միացել է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային
հիմնարար պայմանագրերին` համապատասխան պարտավորություններ
ստանձնելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների
պաշտպանության ժողովրդավարության ամրապնդման ու կառավարման
մակարդակի բարձրացման համար: Մարդու իրավունքների պաշտպանության
առանձին ոլորտներում` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանություն, փախստականների իրավունքների պաշտպանություն,
թրաֆիքինգի դեմ պայքար, երեխաների իրավունքների պաշտպանություն և այլն,
Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է առանձին ծրագրեր:
Իրականացվում է հետևողական քաղաքականություն ազգային օրենսդրությունը
ՄԱԿ-ի, Եվրամիության, Աշխատանքի միջազգային կազմակերպության, Եվրոպայի
Խորհրդի, ԵԱՀԿ-ի չափանիշներին և նորմերին համապատասխանեցնելու
ուղղությամբ: Այս հանձնառությունների մասով, Հայաստանի Հանրապետությունը
ներկայացնում է պարբերական զեկույցներ մարդու իրավունքների պաշտպանության
վերաբերյալ ՄԱԿ-ի համապատասխան գործակալություններին, որի հիման վրա
մշակվում են առաջարկություններ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը
բարելավելու նպատակով:
<<Մարդու իրավունքների պաշտպանության զարգացման և կառավարման
ազգային ռազմավարության ընդունման (այսուհետ` Ռազմավարություն) նպատակն
է հասարակության քաղաքական, քաղաքացիական, սոցիալական, տնտեսական,
մշակութային ոլորտներում մարդու իրավունքների և ազատությունների
զարգացումը, որը ենթադրում է հետևողական ու համակարգված քաղաքականության
իրականացում` ուղղված Հայաստանի Հանրապետությունում պետականության
ամրապնդմանը, օրինականության և ժողովրդավարության գերակայությանը,
կրթության հասանելիությանն ու հասարակության իրազեկության մակարդակի
բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած
միջազգային և երկկողմ պարտավորությունների իրականացմանը>>:
ԳԼՈՒԽ I. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
1.1. Մարդու իրավունքների պաշտպանության հիմնական պատկերը
1. 1991թ. սեպտեմբերի 21-ին անկախություն հռչակելուց ի վեր Հայաստանը
միացել է մի շարք միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների,
որոնց թվում են` ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն և այլն: Եվրոպական
ընտանիքին առավել սերտորեն ինտեգրվելու Հայաստանի պատրաստակամությունը
և հետևողականությունը դրսևորվեց Եվրոպական հարևանության
քաղաքականության ծրագրում Հայաստանի ներգրավմամբ` Եվրամիության
նախաձեռնությամբ: Միաժամանակ վերոհիշյալ կազմակերպություններին
անդամակցումը և նրանց հետ սերտ կապերը ենթադրում են, որ պետությունը
հանձնառություն է ստանձել զարգացնել ժողովրդավարությունը, բարձրացնել
6
կառավարման մակարդակը, երաշխավորել մարդու իրավունքների

հանրային իրազեկման զանազան ծրագրեր: Ամեն տարի տարբեր հասարարակական
7
կազմակերպությունների անդամները Ազգային ժողովին ներկայացնում են

պաշտպանության վերաբերյալ հանրային քննարկումների իրականացումը:

Комментариев нет :

Отправить комментарий