понедельник, 31 августа 2015 г.

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=20870

Համարը 
Տեսակը 
Մայր
Տիպը 
Միջազգային պայմանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.06.05/17(192) Հոդ.367
Ընդունման վայրը 
Հռոմ
Ընդունող մարմինը 
Եվրոպայի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
04.11.1950

 

ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ* ՓՈՓՈԽՎԱԾ 11-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ* ՓՈՓՈԽՎԱԾ 11-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ
(4-ը նոյեմբերի, 1950 թ., Հռոմ)
Սույն Կոնվենցիան ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ,
նկատի ունենալով 1948թ. դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հռչակած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը,
նկատի ունենալով, որ սույն Հռչակագիրը նպատակ ունի ապահովելու այնտեղ հռչակված իրավունքների համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը,
նկատի ունենալով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն իր անդամների միջև առավել միասնություն ձեռք բերելն է, և որ այդ նպատակին հասնելու միջոցներից մեկը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանումը և հետագա իրականացումն է,
կրկին հավաստելով իրենց խորին հավատը այդ հիմնարար ազատությունների նկատմամբ, որոնք արդարության ու խաղաղության հիմքն են աշխարհում, և որոնց լավագույն պահպանումը կախված է, մի կողմից, քաղաքական արդյունավետ ժողովրդավարությունից և, մյուս կողմից, մարդու` դրանց վերաբերող իրավունքների ընդհանուր ըմբռնումից ու պահպանումից,
համակված վճռականությամբ՝ որպես միասնական հայացքներ և քաղաքական ավանդույթների, իդեալների, ազատության և իրավական պետության ընդհանուր ժառանգություն ունեցող եվրոպական երկրների կառավարություններ` առաջին քայլերն անել Համընդհանուր հռչակագրում ամրագրված որոշ իրավունքների հավաքական իրականացման ճանապարհին,
համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.
Հոդված 11. Մարդու իրավունքները հարգելու պարտականությունը
Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում:
ԲԱԺԻՆ I1
Իրավունքներ ԵՎ ազատություններ
Հոդված 21. Կյանքի իրավունք
1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով:
Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով  նախատեսված է այդ պատիժը:
2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է՝
ա. ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,
բ. օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,
գ. խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար:
Հոդված 32. Խոշտանգումների արգելում
Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Հոդված 41. Ստրկության և հարկադիր աշխատանքի արգելում
1. Ոչ ոք չպետք է պահվի ստրկության մեջ կամ անազատ վիճակում:
2. Ոչ ոք չպետք է պարտադրվի կատարելու պարտադիր կամ հարկադիր աշխատանք:
3. Սույն հոդվածի նպատակների համար «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» հասկացությունը չի ներառում՝
ա. ցանկացած աշխատանք, որը սովորաբար պահանջվում է կատարել սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի դրույթների համաձայն կալանքի տակ գտնվելու կամ նման կալանքից պայմանականորեն ազատված լինելու ընթացքում,
բ. զինվորական բնույթի ցանկացած ծառայություն, իսկ այն երկրներում, որտեղ օրինական է ճանաչվում զինվորական ծառայությունից հրաժարվելը` համոզմունքներից ելնելով` պարտադիր զինվորական ծառայության փոխարեն նշանակված ծառայությունը,
գ. ցանկացած ծառայություն, որը պարտադիր է բնակչության կյանքին կամ բարեկեցությանն սպառնացող արտակարգ դրության կամ աղետի դեպքում,
դ. սովորական քաղաքացիական պարտականությունների մաս կազմող ցանկացած աշխատանք կամ ծառայություն:
Հոդված 51. Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք
1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
ա. անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո,
բ. անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,
գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
դ. անչափահասին կալանքի վերցնելը օրինական կարգադրության հիման վրա՝ դաստիարակչական հսկողության համար, կամ նրա օրինական կալանավորումը՝ նրան իրավասու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով,
ե. անձանց օրինական կալանքի վերցնելը՝ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը,
զ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով:
2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին:
3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:
 4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:
5. Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման:
Հոդված 63. Արդար դատաքննության իրավունք
1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիստում, սակայն մամուլի ներկայացուցիչների և հանրության ներկայությունը կարող է չթույլատրվել ամբողջ դատաքննության կամ նրա մի մասի ընթացքում՝ ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի  կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահասների շահերը կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանությունը, կամ` այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիստ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը:
2. Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան:
3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
ա. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,
բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,
գ. պաշտպանելու իրեն անձամբ կամ իր  ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը,
դ. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները,
ե. օգտվելու թարգմանչի անվճար օգնությունից, եթե ինքը չի հասկանում դատարանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով։
Հոդված 74. Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա

четверг, 27 августа 2015 г.

Մարդու ազատության ինդեքս 2015 զեկույց. Երկրների ցանկ

Որ երկրներում են մարդիկ ամենալավ ապրում:
«Մարդու ազատության ցուցանիշը»   համատեղ իրականացվել է Վաշինգտոնի Կատոյի ինստիտուտի, Վանկուվերի Ֆրեյզերի ինստիտուտի և Բեռլինի Ֆրիդրիխ Նաումանի անվան հանուն ազատության հիմնադրամի կողմից:
2012 թվականի տվյալների համաձայն պատրաստված եւ օրերս հրապարակված այս զեկույցը երկրները դասում է ըստ քաղաքացիների անհատական, քաղաքացիական և տնտեսական ազատությունների:
Նկարները պատրաստել ենք ըստ ՝ https://www.fraserinstitute.org/uploadedFiles/fraser-ca/Content/research-news/research/publications/human-freedom-index-preliminary-report.pdfՀայաստանը զբաղեցնում է 53 տեղը, առաջ անցնելով մի շարք եվրոպական երկրներից եւ տարածաշրջանի երկրներից, ինչը մեղմ ասած  շատ վիճելի է կարծում եմ, 2015 թ վիճակով համենայն դեպս:
HUMAN FREEDOM INDEX RANKINGS AND DEMOCRACY INDEX

вторник, 25 августа 2015 г.

Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ

Տվյալ նյութը հրապարակել է NSS RA Կառավարական կազմակերպությունը /ԱՎԾ/, եւ նյութում տեղ գտած թվերի ստացման մասին հարցերով դիմեք ԱՎԾ,  կայքի հասցեն ՝ http://armstat.am/am/?nid=82&id=1679 ,  ամբողջությամբ՝ http://armstat.am/file/article/bnakch_01.07.2015.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ 2015 թվականի ՀՈՒԼԻՍԻ1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ 2015թ. ՀՈՒԼԻՍԻ1-ի ԴՐՈՒԹՅԱՄԲ (2011թ.մարդահամարի հիմքով վարվող ընթացիկ հաշվառմամբ)(հազար մարդ)
Ընդամենը
Քաղաք   1 910.6        Գյուղ  1 094.9

ք.Երեւան 1 071.8                1 071.8                  


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ  ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ
ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ
                                     2015 թ.  ՀՈՒԼԻՍԻ 1-ի  ԴՐՈՒԹՅԱՄԲ
 (2011թ. մարդահամարի հիմքով վարվող ընթացիկ հաշվառմամբ)


                                                                                                                          (հազար մարդ)

         Ընդամենը

ք. Երևան
1 071.8
Աջափնյակ
108.9
Ավան
53.1
Արաբկիր
115.9
Դավիթաշեն
42.4
Էրեբունի
126.1
Կենտրոն
125.7
Մալաթիա-Սեբաստիա
135.4
Նոր-Նորք
129.9
Նորք-Մարաշ
11.9
Նուբարաշեն
9.8
Շենգավիթ
138.6
Քանաքեռ-Զեյթուն
74.1


воскресенье, 23 августа 2015 г.

Պահանջում ենք քրեական պատասխանատվության ենթարկել ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանին

«Աջակցություն» հասարակական կազմակերպությունը դատապարտում է ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող բռնությունները, մասնավորապես օգոստոսի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ տարեց տղամարդուն ապտակելու աննախադեպ բռնության փաստը, ընդհանրապես Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնի ուժի կիրառումը:
«Աջակցություն» հասարակական կազմակերպությունը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ տարեց տղամարդուն ապտակած ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանին, նրա կողմից պաշտոնական դիրքի չարաշահման եւ խուլիգանության դրսեւորման փաստի կապակցությամբ:
23-08-2015

среда, 19 августа 2015 г.

Օլիգարխների մաքրման գործընթաց է սկսվել

Չնայած ԱՄՆ -ն ու Արեւմուտքը գործնական միջոցառումներ են իրականացնում Հայաստանի փլուզումը  թույլ չտալու համար, միաժամանակ Ռուսաստանի թուլացման հետ ուժեղացնելով իրենց ներկայությունն
ու վերահսկողությունը, վերջի շաբաթում Ռուսաստանի վիճակի կտրուկ վատթարացմանը զուգահեռ Հայաստանում նույնպես լարված վիճակը գնալով մեծանում է: Հովիկ Աբրահամյանի կողմից բյուջեից ՀԷՑ-ի օգտին 200 մլն. դրամի դուրս գրումը, Նեմեցի թիկնապահների կողմից ռուսական ավիաուղիների շահույթների դեմ գործունեություն նախաձեռնած «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանին ծեծելու փաստը, Մհեր Սեդրակյանի թիկնապահների կողմից, ռուսական Գազպրոմին դեմ գործող, ակտիվիստ  Վահան Մարտիրոսյանի ծեծի փաստը, ցույց են տալիս, որ Հայաստանում դեռեւս ռուսների բիզնեսների եկամուտների չնվազումը ապահովելու խստացված բայց իրականում նրանց ոչինչ չտվող միջոցառումներ են, օլիգարխներին Հայաստանից մաքրման գործընթացն է սկսվում:
19.08.15,

четверг, 13 августа 2015 г.

Պերմյակովի դատավարության առաջի փուլը ավարտվեց

Պերմյակովի դատավարության առաջի փուլը ցույց տվեց, որ  ռուսական իշխանությունների ուղղորդմամբ մատուցվում է այն ինչը այս պահին ուզում են ասվի
 Հաստատվում են հանցագործության աառաջի օրվանից կասկածները, որ ամեն ինչ արվում է հանցագործությունը չբացահայտվելու, մեղավորներին պատժից թաքցնելու համար: 
 Հատկանշական է, որ հանցագործությունը ի սկզբանե ահաբեկչական գործողութան  տարրեր է պարունակում եւ ահաբեկչական գործողություն է հիշեցնում:  Գյումրիում Ավետիսյանների սպանդի կատարումից անմիջապես հետո, դրա կատարումը իրենց վրա են վերցրել Ռուսաստանի իշխանությունները: Կարծում ենք սա Ռուսաստանի կողմից իրականացված ահաբեկչական գործողություն է, ինչպես ցույց տվեցին հետագա գործողությունները, կատարվել է  Թուրքիայի հետ վստահելի հարաբերություններ կառուցելու բարեկամական նոր փուլ սկսելու համար եւ Հայաստանում ու Գյումրիում նոր տարածքներ վերցնելու համար:

воскресенье, 2 августа 2015 г.

Հելսինկիի եզրափակիչ ակտ

 Միջազգային պայմանագիր
 Կարգավիճակը Գործում է
 Ընդունման վայրը Հելսինկի
Ընդունող մարմինը Եվրոպայի երկրներ
Ընդունման ամսաթիվը 01.08.1975






ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ: ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԿՏ

 Ոչ պաշտոնական թարգմանություն

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԿՏ

ՀԵԼՍԻՆԿԻ, 1975

Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդակցությունը, որն սկսվեց Հելսինկիում` 1973 թվականի հուլիսի 3-ին և շարունակվեց Ժնևում` 1973 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև 1975 թվականի հուլիսի 21-ը, ավարտվեց Հելսինկիում, 1975 թվականի օգոստոսի 1-ին` Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանական Դեմոկրատական Հանրապետության, Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության, Դանիայի, Թուրքիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Լիխտենշտայնի, Լյուքսեմբուրգի, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, Կանադայի, Կիպրոսի, Հունաստանի, Հունգարիայի, Հարավսլավիայի, Մալթայի, Միացյալ Թագավորության, Մոնակոյի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Չեխոսլովակիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սան Մարինոյի, Սրբազան գահի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի Բարձր ներկայացուցիչների կողմից:
Խորհրդակցության սկզբնական և եզրափակիչ փուլերի ժամանակ նրա մասնակիցների առջև, որպես պատվավոր հյուր, ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը: Խորհրդակցության երկրորդ փուլի ընթացքում իրենց ավանդը ներդրեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը և ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարը:
Խորհրդակցության երկրորդ փուլի նիստերի ժամանակ օրակարգի տարբեր կետերի առթիվ ավանդ ներդրեցին նաև չմասնակցող միջերկրածովյան հետևյալ պետությունների` Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Թունիսի Հանրապետության, Իսրայելի, Մարոկոյի թագավորության, Սիրիայի Արաբական Հանրապետության ներկայացուցիչները:
Ոգեշնչված լինելով, ի շահ ժողովուրդների, նրանց հարաբերությունները բարելավելու և ակտիվացնելու, Եվրոպայում խաղաղությանը, անվտանգությանը, արդարությանն ու համագործակցությանը, ժողովուրդների փոխադարձ մերձեցմանը, ինչպես նաև նրանց և աշխարհի մյուս պետությունների մերձեցմանը աջակցելու քաղաքական կամքով,
այս կապակցությամբ տոգորված լինելով վճռականությամբ` լիակատար արդյունավետություն հաղորդելու խորհրդակցության արդյունքներին և ապահովելու այդ արդյունքներից բխող պտուղների իրագործումը իրենց պետությունների միջև և ամբողջ Եվրոպայում, և դրանով իսկ ընդլայնելու, խորացնելու և շարունակական ու կայուն դարձնելու լարվածության թուլացման գործընթացը,
մասնակից պետությունների Բարձր ներկայացուցիչները հանդիսավորությամբ ընդունեցին հետևյալը.



ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ