суббота, 21 ноября 2015 г.

Ինչ է կոռուպցիան

1.1 Կոռուպցիայի սահմանումը


Ինչպես ցանկացած բարդ սոցիալական երեւույթի համար, կոռուպցիայի համար գոյություն չունի միասնական կանոնական սահմանում: Սակայն լուրջ խոսակցություն սկսելով կոռուպցիայի մասին, չենք կարող անտեսել, թե ինչ են հեղինակները նկատի ունենում, օգտագործելով «կոռուպցիա» հասկացությունը: Խոսքը ակադեմիզմի մասին չի, այլ ընթերցողների հետ փոխըմբռնման :

Այս զեկույցում, կխոսենք հիմնականում «պետական» կոռուպցիայի մասին, որտեղ կողմերից մեկը, պետական ծառայություն իրականացնող կողմն է, կամ կատարում է իշխանության կողմից որոշակի պատվիրակված լիազորություններ, կամ որեւէ այլ կերպ: Գիտակցելով, որ տերմինաբանությունը այնքան էլ ճշգրիտ չէ, այդպիսի անձանց համար օգտագործենք, "քաղծառայող», «պաշտոնատար անձ» կամ «չինովնիկ» բառերը:

Պետական կոռուպցիան գոյություն է ունենում, քանի որ չինովնիկը կարող է տնօրինել իրեն չպատկանող ռեսուրսներ՝ որոշակի որոշումների կայացման կամ մերժման միջոցով: Որոշ ռեսուրսներ կարող են ներառել բյուջետային միջոցներ, պետական ​​կամ համայնքային սեփականություն, պետպատվերներ կամ նպաստներ, եւ այլն: Հավաքագրելով տուգանքներ, հարկեր կամ օրենքով նախատեսված այլ պետական վճարներ, չինովնիկը տնօրինում է նաեւ իրեն չպատկանող ռեսուրսները, եթե տուգանքը (հավաքագրումը) օրինական է, ապա դա պետական ​​գանձարանի սեփականությունն է, որ փորձում է թալանել,  եթե օրինական չէ, ապա չինովնիկը փորձում է յուրացնել տվյալ անձի սեփականությունը:

Քաղաքացիական ծառայողը պարտավոր է որոշումներ կայացնել օրենքով (Սահմանադրությամբ, օրենքներով եւ այլ իրավական ակտերով) սահմանված նպատակների հիման վրա եւ հասարակության կողմից հավանության արժանացող մշակութային եւ բարոյական նորմերի հիման վրա: Կոռուպցիան սկսվում է այն ժամանակ, երբ այս նպատակները փոխարինվում են պաշտոնատար անձի շահադիտական հետաքրքրություններով, որն ամրագրված է կոնկրետ գործողություններով: Այս պայմանը բավարար է, որպեսզի երեւույթը բնութագրել ՝շահադիտական նպատակներով ծառայողական դիրքի չարաշահում: Այս երեւույթի եւ կոռուպցիայի միջեւ սահմանը բավական  լղոզված է: Շատ հազվադեպ է, որ պաշտոնյան կարող է ապօրինի օգտվել իր պաշտոնեական դիրքից, գործելով մեկուսացման մեջ, առանց ուրիշների ընդգրկելու իր ապօրինի գործունեության մեջ, ինչպես դա տեղի է ունենում, օրինակ, թաքցնելով ուրիշներից՝ չինովնիկին չպատկանող միջոցների յուրացումը (կարող եք հիշել նախկինում գործածվող  «գանձագողություն» տերմինը). Նման դեպքերում, որպես կանոն, չեն խոսում կոռուպցիայի մասին:

Ավելի հաճախ այլ կերպ է տեղի ունենում: Ստորեւ մի քանի օրինակներ, որոնք կարող են վերագրվել իրավիճակների, երբ դրանք սովորաբար նկարագրվում են «կոռուպցիա» տերմինով:.


  •  Երբ շրջանի պետը հանրային միջոցներ հաշվին (նյութեր, մեքենաներ, զինծառայողներ) կառուցում է իր համար ամառանոց , նա մենակ չի գործում եւ ընկնում է որոշակի կախվածության մեջ ուրիշներից, որոնք  ներգրավված են շինարարության եւ դրա պահպանման մեջ. Որպես կանոն, օգտագործելով իր իշխանությունը ապօրինաբար նյութական օգուտներ ձեռք բերելու համար, պետը պետք է վճարի դրա դիմաց «հանցակիցներին« ծառայության ապօրինի առաջխաղացումներով, պարգեւավճարներով կամ այլ միջոցներով: Այս իրավիճակը մոտ է  կոռուպցիայի ընդունված տեսակետին, քանի որ այն ներառում է մի ամբողջ խումբ պաշտոնատար անձանց, որոնք կոլեկտիվ շահ են ստանում օրենքների եւ կանոնակարգերի խախտումներով:
  •  Երբ պաշտոնյան պարտավոր է օրենքով որոշակի որոշում կայացնել որեւէ անձի համար (օրինակ, որեւէ տեսակի բիզնեսի լիցենզիայի տրամադրում) ստեղծում է դրա համար արհեստական անօրինական խոչընդոտներ է, նա դրանով իր հաճախորդին դրդում է կաշառք տալ, որը հաճախ եւ տեղի է ունենում: Այս իրավիճակը նույնպես մոտ է կոռուպցիայի ավանդական հասկացությանը, քանի որ այն փողկապակցված է կաշառք տալու եւ վերցնելու հետ:
  •  Շատ հաճախ կոռուպցիայի անվան տակ (բառի նեղ իմաստով) հասկանում են իրավիճակ, երբ պաշտոնատար անձը կայացնում է մի ապօրինի որոշում, (երբեմն այդ որոշումը բարոյապես ընդունելի չի հասարակական կարծիքի համար), որն օգուտ է մի երկրորդ կողմի համար (օրինակ,՝ ընկերություն,  շնորհիվ այս որոշմանը ապահովում է իր համար պետպատվեր, շրջանցելով հաստատված կանոնակարգը), եւ պաշտոնատար անձը ապօրինի պարգեւավճար է ստանում այդ կողմից: Բնորոշ նշանները այս իրավիճակի այն է, որ որոշումը խախտում է օրենքը կամ չգրված հասարակական նորմերը, երկու կողմերն էլ գործում են երկկողմանի համաձայնությամբ, երկու կողմերն էլ ստանում են ապօրինի շահույթներ եւ առավելություններ, այնպես էլ փորձում են թաքցնել իրենց գործողությունները.
  •  Վերջապես, լինում են իրավիճակներ, երբ պաշտոնատար անձին ճնշման կամ շանտաժ միջոցով ստիպում են ապօրինի որոշում. Սովորաբար դա տեղի է ունենում արդեն հանցավոր գործունեության մեջ ներքաշված պաշտոնյաների կողմից, որոնք, ենթարկվելով ճնշմանը, ըստ էության, ստանում են մեկ պարզ շահ, որ նրանց չեն բացահայտի

Պետք է նկատել, որ այս թվարկումը չի սպառում կոռուպցիայի երեւույթը:

Օգտակար է տարբերակել վերին եւ ստորին կոռուպցիան: Առաջինը ընդգրկում է քաղաքական գործիչների, բարձր եւ միջին օղակների պաշտոնյաներին եւ ներառում որոշումներ, որոնք ունեն բարձր գին (օրենքների ձեւակերպումներ, պետական ​​պատվերներ, սեփականության ձեւերի փոփոխություններ եւ այլն). Երկրորդը տարածված է միջին եւ ցածր մակարդակներում, եւ կապված է պաշտոնատար անձանց ու քաղաքացիների մշտական, ընթացիկ փոխգործակցությամբ (տուգանքներ, գրանցումներ եւ այլն).



Հաճախ կոռուպցիոն գործարքներով շահագրգռված երկու կողմերը պատկանում են միեւնույն կառավարական կազմակերպության: Օրինակ, երբ պաշտոնյան կաշառք է տալիս իր վերադասին նրա համար, որ վերջինս ծածկում է կաշառք տվողի կոռուպցիոն գործողությունները, սա նույնպես կոռուպցիա է, որը սովորաբար կոչվում է «ուղղահայաց»: Այն սովորաբար ծառայում է որպես կամուրջ՝ վերին եւ ստորին կոռուպցիաների միջեւ: Սա հատկապես վտանգավոր է, քանի որ վկայում է կոռուպցիայի  անցումը առանձին ակտերից,  կազմակերպված ձեւերի արմատավորման փուլի մասին:

Կոռուպցիան ուսումնասիրող մասնագետների մեծ մասը, դրան են վերագրում ընտրողների ձայների գնումը ընտրությունների ընթացքում/, Հայաստանի դեպքում հանգամանալից` «Կոռուպցիան Հայաստանում» բաժնում, 2016թ. ծրագրերում/: Այստեղ, իսկապես այն ունի կոռուպցիայի բոլոր հատկանիշները, բացառությամբ, որ առկա էր ավելի բարձր՝պաշտոնատար անձ: Ընտրողը ըստ սահմանադրության ունի մի ռեսուրս, որը կոչվում է «իշխանական լիազորություններ»: Այս լիազորությունները նա իրացնում է քվեարկության ձեւով: Ընտրողը պետք է կայացնի այդ որոշումը, հիմք ընդունելով որ փոխանցում է իր լիազորություններն այն անձին, ով, իր կարծիքով, կարող է ներկայացնել իր շահերը, ինչը հասարակական ընդունված նորմ է հանդիսանում: Ձայների գնման դեպքում, ընտրողը եւ թեկնածուն գործարքի մեջ են մտնում,  որի արդյունքում ընտրողը ՝ խախտելով նշված նորմը գումար է ստանում կամ այլ տեսակի բարիք, իսկ թեկնածուն խախտում է ընտրական օրենքը, հույս ունենալով ձեռք բերել իշխանական ռեսուրս. Պարզ է, որ սա քաղաքականության մեջ կոռուպցիայի միակ ձեւը չէ: Թե որքան աղետալի հետեւանքների կարող է հանգեցնել կոռուպցիան, բավական է նայել Հայաստանի վիճակը:

Վերջապես, հիշատակենք կոռուպցիան ոչ կառավարական կազմակերպություններում, որի առկայությունը խոստովանվում է մասնագետների կողմից: Կազմակերպության աշխատակիցը (առեւտրային կամ հասարակական) նույնպես կարող է տնօրինել ռեսուրսների որոնք իրեն չեն պատկանում: Նա նաեւ պարտավոր է հետեւել կազմակերպության կանոնադրական պայմաններին. նա նույնպես ունի ապօրինի հարստանալու հնարավորություն, իրականացնելով գործողություններ, որոնք խախտում են կազմակերպության կանոնադրությունը,  երկրորդ կողմին շահույթ բերելով:  Օրինակ, կաշառք տալով ստանալ վարկեր, կամ ներկայացնել ծրագրեր, եւ վերցնելով գումարները անհետանալ:
Պատրաստվել է  «Աջակցություն» ՀԿ,
 ձեր մեկնաբանությունները թողեք ներքեւում

Комментариев нет :

Отправить комментарий