четверг, 24 декабря 2015 г.

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲՅՈՒՐՈ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑ 2014Թ. ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲՅՈՒՐՈ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑ 2014Թ. ՀԱՅԱՍՏԱՆ
Հրապարակվել է 25 հունիսի, 2015թ.
ԱՄՓՈՓԻՉ ԱԿՆԱՐԿ
Ըստ սահմանադրության Հայաստանը երկրի ընտրովի ղեկավար և միապալատ օրենսդիր կառույց (Ազգային ժողով) ունեցող հանրապետություն է: Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կազմում է մեծամասնությունը և առաջնորդվելով Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շարունակում է գերիշխող դիրք զբաղեցնել երկրի քաղաքական կյանքում: Երկրում 2013թ. փետրվարին անցկացվեցին նախագահական, իսկ 2012թ.՝ օրենսդիր կառույցի ընտրություններ: Եվրոպայի անվտանգության և համագործակցության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) գնահատմամբ նախագահական ընտրություններն, ընդհանուր առմամբ, արհեստավարժ, բաց ու թափանցիկ կերպով էին կազմակերպված՝ հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքով, սակայն առանձնացան թերություններով, այդ թվում՝ ոչ հավասար խաղի պայմաններով, քվեարկության օրը գրանցված որոշ լուրջ խախտումներով և ընտրական գործընթացի ամբողջականության վերաբերյալ մտահոգություններով: Նմանատիպ թերությունները ստվեր էին նետել նաև 2012թ. խորհրդարանական ընտրությունների վրա, որի ընթացքում ԵԱՀԿ արձանագրել էր նաև ընտրակաշառքի վերաբերյալ արժանահավատ հաղորդումներ, բողոքների ներկայացման ու բողոքարկման գործընթացի թերություններ և ընտրական օրենսգրքի շարունակական թերություններ՝ չնայած տեղ գտած բարելավումներին: Անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակել են վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և ադրբեջանական յոթ այլ տարածքներ: Ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հիմնականում Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտության արդյունքում Ադրբեջանում տեղահանված էին մնում 622.892 անձ: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը շարունակում է մնալ միջազգային միջնորդական ջանքերի օրակարգում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որտեղ համանախագահում են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Ավելացել են բախումները
շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին: Հուլիսին, օգոստոսին և աշնանը տեղ գտած ռազմական գործողությունների արդյունքում գրանցված մահերի թիվը մեկ տարվա կտրվածքով ամենաբարձրն էր 1994 թ-ի զինադադարի ստորագրումից ի վեր: Իշխանությունները պահպանել են արդյունավետ վերահսկողություն անվտանգության ուժերի նկատմամբ: Տարվա ընթացքում մարդու իրավունքների ամենանշանակալի խնդիրներն էին համակարգային կոռուպցիան և կառավարման համակարգում թափանցիկության բացակայությունը, դատական համակարգի սահմանափակ անկախությունը և իշխանություններին փոխելու քաղաքացիների կարողության սահմանափակումները: 2 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո Պետական կառավարման բոլոր օղակներում մշտապես տիրող կոռուպցիայի մասին պնդումները խաթարում էին իրավունքի գերակայությունը, չնայած կառավարությունը ձեռնարկել էր ստորին և միջին օղակի պաշտոնյաների շրջանում կոռուպցիոն դրսևորումները պատժելու սահմանափակ քայլեր: Կառավարման ոլորտում թափանցիկության բացակայությունը խոչընդոտ է հանդիսացել, որպեսզի հասարակությունը կարողանա պատասխանատվություն պահանջել պաշտոնյաներից իրենց գործողությունների համար: Գործադիր իշխանության կողմից շարունակել են քաղաքական ճնշումները դատարանների նկատմամբ, որի արդյունքում եղել են քաղաքական շարժառիթներով պայմանավորված որոշ դատական հետապնդումներ ու դատապարտումներ, իսկ Վճռաբեկ դատարանը զգալի վերահսկողություն է ունեցել բոլոր մակարդակների դատավորների որոշումների նկատմամբ: Շարունակել են լինել հաղորդումներ իշխող ՀՀԿ կուսակցության կողմից ընտրակաշառքներ տալու ու վարչական ռեսուրսները լայն ծավալով չարաշահելու մասին՝ ազգային ու տեղական մակարդակներում իրենց ընտրական մեծամասնական դիրքերը պահպանելու նպատակով: Արձանագրված այլ խնդիրները ներառում են զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված կասկածելի մահվան դեպքերը, կանոնակարգային հարաբերությունների շարունակվող խախտումները և վատ վերաբերմունքը զորակոչիկների հանդեպ սպաների և ծառայակից զինվորների կողմից: Մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել այդ արարքների համար, թեպետ իշխանությունները ջանքեր են գործադրել զինված ուժերում կարգապահությունը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես՝ զինվորական օրենքներն ու կանոնակարգերը կիրարկելու համար օգտագործվել է երկրի քաղաքացիական իրավական համակարգը և մարդու իրավունքների վերաբերյալ ուսուցում է անցկացվել սպաների ու հրամանատարների համար: Ըստ հնչող մեղադրանքների ոստիկանությունը շարունակել է խոստովանություններ կորզելու նպատակով խոշտանգումների կիրառումը և ձերբակալելիս ու հարցաքննությունների ժամանակ ծեծի է ենթարկել քաղաքացիներին: Շատ բանտեր եղել են գերբնակեցված, անբավարար սանիտարահիգիենիկ պայմաններում և չի ապահովվել բանտարկյալների բուժսպասարկումը: Իրավասու մարմինները շարունակել են քրեական հանցանքների մեջ կասկածվողներին ձերբակալել և բերման ենթարկել առանց ողջամիտ կասկածի, և բերման ենթարկել անձանց կամայականորեն: Դատաքննությունները հաճախ երկար են տևել և դատարանները չեն կարողացել ապահովել արդար դատաքննության իրավունքն ապահովող օրենքների կիրառումը: Իշխանությունների կողմից համարժեքորեն չեն կիրառվել անձի մասնավոր կյանքի իրավունքին պետության կողմից միջամտելն ու անօրինական խուզարկություններն արգելող օրենքները: Ավանդական լրատվամիջոցներում բացակայել է քաղաքական բազմակարծությունը և օբյեկտիվ լուսաբանումը, և տարվա ընթացքում քաղաքացիական բողոքների հետ կապված արձանագրվել են լրագրողների նկատմամբ բռնության մի քանի միջադեպեր: Կառավարության կողմից սահմանափակումներն ազդել են որոշ փոքրամասնություն կազմող կրոնական խմբերի վրա, չնայած գրանցված կրոնական խմբերի մեծամասնության կողմից իրենց գործունեության հանդեպ զգալի իրավական խոչընդոտների մասին հաղորդումներ չեն եղել: Կրոնական փոքրամասնությունների անդամները ենթարկվել են խտրական վերաբերմունքի հասարակության կողմից: Շարունակում էր խնդրահարույց մնալ ընտանեկան բռնությունը, սակայն այն հիմնականում 3 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո չէր հաղորդվում իրավասու մարմիններին: Նորածին տղաների ու աղջիկների սեռերի համամասնության զգալի անհավասարակշռությունը մատնանշում է, որ կատարվում է սեռով պայմանավորված ընտրություն մինչ երեխայի ծնվելը: Խնդիր էր հանդիսանում մարդկանց թրաֆիքինգը, սակայն իշխանությունները ձեռնարկել են դրա դեմ պայքարի միջոցներ: Հաշմանդամություն ունեցող անձիք ենթարկվել են խտրականության կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձինք զինվորական ու քրեակատարողական մարմինների կողմից ենթարկվել են չարաշահումների և խտրականության. խնդրահարույց էր նաև հասարակության խտրական վերաբերմունքը նրանց հանդեպ: Հասարակությունը խարանել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող անձանց: Սահմանափակվել են աշխատողների իրավունքները, և թույլ է եղել աշխատանքային օրենսդրության կիրարկումը: Թեպետ իշխանությունները ձեռնարկել են ինչ-որ քայլեր պատժելու չարաշահումներ թույլ տված անվտանգության ուժերի և այլ կառույցների պաշտոնյաներին, սակայն պաշտոնյաները շարունակել են անպատժելիորեն թույլ տալ խախտումներ: Տարեվերջի դրությամբ 2008թ. նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բախումներին զոհ գնացած 10 անձանց մահվան գործով իշխանությունները ոչ ոքի պատասխանատվության չէին ենթարկել: ՄԱՍ 1. ՀԱՐԳԱՆՔ ԱՆՁԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ա) Կամայական կամ անօրինական ձևով կյանքից զրկելը Չեն եղել հաղորդումներ իշխանությունների կամ վերջինիս գործակալների կողմից կամայական կամ անօրինական սպանությունների վերաբերյալ, սակայն ոչ մարտական պայմաններում բանակում գրանցված մահվան դեպքերը շարունակել են մնալ խնդրահարույց: Օրինակ՝ մայիսի 10-ին հաղորդում եղավ 19-ամյա զորակոչիկ Ներսես Կարապետյանի մահվան մասին գլխին ստացած հրազենային վնասվածքի արդյունքում: Փորձաքննության տվյալներով ինքնասպանության վարկածը բացառվեց: Կարապետյանի ընտանիքի անդամների հաղորդմամբ նրա վաշտի հրամանատար կապիտան Գարեգին Ասրյանը մահվանից կարճ ժամանակ առաջ ոտնձգություններ էր թույլ տվել Կարապետյանի նկատմամբ ու սպառնացել նրան: Ըստ հաղորդման Ասրյանը Կարապետյանից, ով ծառայել է որպես վարորդ, պահանջել է վճարել պակասող 180լ. վառելիքի գինը, իսկ Կարապետյանը հրաժարվել է: Զորակոչիկի ընտանիքի անդամների պնդմամբ զորամասի ղեկավարները վաճառում են բենզինը սեփական շահի համար, ապա ստիպում են զորակոչիկներին փոխհատուցել այդ վնասը: Ըստ լրատվամիջոցների հաղորդման Պաշտպանության նախարարությունն ասրյանին մեղադրանք է առաջադրել Կարապետյանի նկատմամբ ոտնձգություններ թույլ տալու ու նվաստացնող վերաբերմունք դրսևորելու համար, ինչպես նաև մարտական հերթապահության կանոնները խախտելու և փաստաթղթեր կեղծելու համար: Իրավասու մարմինների կողմից մարտական հերթապահության կանոնները խախտելու և փաստաթղթեր կեղծելու համար մեղադրանք ներկայացվեց նաև նույն զորամասի մեկ այլ ծառայողի՝ սերժանտ Էդգար Մանուկյանին: Ըստ պաշտպանության նախարարության այս մեղադրանքները սպանության հետ առնչություն չունեին: Մահվան փաստով քննությունը շարունակվում էր, իսկ Ասրյանն ու Մանուկյանը գտնվում էին 4 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո ազատության մեջ՝ սպասելով քննության բացահայտումներին: Նոյեմբերի 17-ի դրությամբ գործի քննությունը դեռ ընթացքի մեջ էր: Մարդու իրավունքների դիտորդները շարունակում էին պնդել, որ զինված ուժերում հաղորդված ոչ կանոնակարգային հարաբերությունների ու մահվան միջադեպերի գերակշիռ մասի դեպքում իշխանությունները ներկայացնում են դեպքերի հղկված տարբերակները և հետագա քննությունը կենտրոնացնում են այդ նախնական վարկածը հաստատելու վրա: Դիտորդները պնդում էին, որ դեպքերի մեծ մասում զինված ուժերում հրաժարվում են պատժել այդ արարքների պատասխանատուներին: Ըստ Հելսինկյան ասոցիացիա հասարակական կազմակերպության (ՀԿ)՝ քննիչները, դատախազները, բոլոր օղակների դատավորները գործում էին որպես մի համակարգ, որը քողարկում է զինված ուժերում գրանցված մահվան դեպքերի իրական մեղավորներին: Դատարանները սովորաբար անփոփոխ են թողել, իսկ դատախազները պաշտպանել են այն մեղադրականները, որոնք հիմնված էին այնպիսի քննությունների վրա, որոնց ընթացքում քննիչներն անօրինական կերպով կալանավորել ու հարկադրել են վկաներին ու կասկածյալներին կեղծ ցուցմունք տալ՝ ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների միջոցով: Ըստ հաղորդումների քննիչները ոչնչացրել կամ փոխարինել են իրեղեն ապացույցներն ու մատնահետքերը: Մարտի 24-ին առաջին ատյանի դատարանը 2012թ. զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան գործով վեց մեղադրյալներից յուրաքանչյուրին դատապարտեց 12 տարվա ազատազրկման: Մեղադրյալները, ովքեր Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հանրապետական Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանի անվտանգության աշխատողներն էին ու անձնակազմի այլ անդամներ, հարձակվել ու ծեծի էին ենթարկել Վահե Ավետյանին և չորս այլ անձանց: Ավետյանի ընտանիքը ներկայացնող փաստաբանները պնդում էին, որ իրավասու մարմինները միտումնավոր կերպով մակերեսային ու ոչ համակողմանի քննություն էին անցկացրել և չէին բացահայտել հարձակման բոլոր մասնակիցներին: Հունիսի 23-ին վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը: Անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակել են վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և ադրբեջանական յոթ այլ տարածքներ: Տարվա ընթացքում ավելացել են բախումները շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին: Հուլիսին, օգոստոսին և աշնանը տեղ գտած ռազմական գործողությունների արդյունքում գրանցված մահերի թիվը մեկ տարվա կտրվածքով ամենաբարձրն էր 1994 թ.-ի զինադադարի ստորագրումից ի վեր: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը շարունակում է մնալ միջազգային միջնորդական ջանքերի օրակարգում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որտեղ համանախագահում են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Իշխանությունները որևէ մեկին պատասխանատվության չեն ենթարկել 2008թ. նախագահական ընտրություններից հետո սպանված ութ քաղաքացիական անձանց և երկու ոստիկանների մահվան համար: Մարտի 10-ին Ազգային ժողովի ՀՀԿ-ական մեծամասնությունը 2008թ. հետընտրական խռովությունների քննության ընթացքում Ոստիկանության, Դատախազության ու Հատուկ քննչական ծառայության գործողությունների օրինականությունը դիտարկող նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը դեմ քվեարկեց: 5 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո բ) Անհետացումներ Քաղաքական շարժառիթներով պայմանավորված անհետացումների, առևանգումների կամ հափշտակումների մասին հաղորդումներ չեն եղել: գ) Խոշտանգումներ և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ Չնայած օրենսդրությամբ հիշյալ երևույթներն արգելվում են, ըստ հաղորդումների անվտանգության ուժերի անդամները շարունակել են կանոնավոր կերպով մասնակից լինել նման չարաշահումների: Քրեական օրենսգիրքն արգելում է պետական պաշտոնյաներին բռնություն կիրառել: Օրինակ` այն արգելում է ցուցմունք տալուն հարկադրելը և պաշտոնեական դիրքի չարաշահումը: Այնուհանդերձ, քրեական օրենսգրքում տրվող խոշտանգումների սահմանման մեջ ներառված չեն պետական պաշտոնյաների կողմից թույլ տված գործողությունները: Դատարանները երբևէ խոշտանգումների մեղադրանքով որևէ պետական պաշտոնյայի չեն դատապարտել: Ոստիկանության կողմից բռնությունները ձերբակալության, բերման ենթարկելու կամ հարցաքննության ընթացքում շարունակում են մնալ որպես զգալի խնդիր: Ըստ մարդու իրավունքների ՀԿ-ների, հաշվեհարդարի վախից ելնելով, ոստիկանության անօրինաչափ գործողությունները հիմնականում չեն հաղորդվում: Ըստ հաղորդումների` բռնությունների գերակշիռ մասը տեղի է ունենում ոստիկանական բաժանմունքներում, քանի որ դրանք հասարակական դիտորդների կողմից չեն վերահսկվում, և ոչ թե բանտերում կամ ձերբակալվածների պահման վայրերում, որտեղ իրականացվում է մշտադիտարկում: Ըստ ՀԿ-ների` բազմաթիվ անձինք, որոնց իշխանությունները ոստիկանությունից բանտեր են տեղափոխել, հայտնել են, որ ոստիկանության հսկողության տակ գտնվելու ժամանակ իրենք ենթարկվել են խոշտանգումների, բռնությունների կամ ահաբեկման` հիմնականում խոստովանություն կորզելու նպատակով: Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ը շարունակել է իրավական աջակցություն ցուցաբերել կալանքի տակ գտնվող Կարեն Կունգուրցևին, ով մեղադրվում էր Վանաձորում 2013թ. հոկտեմբերին 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ: Ըստ լրատվամիջոցների հաղորդումներում Լոռու մարզային ոստիկանության բաժանմունքում ծեծել ու սպառնացել են Կունգուրցևին՝ փորձելով դրդել խոստովանության, ինչը չի հաջողվել: Կունգուրցևի փաստաբանները պնդում են, որ իրավասու մարմինները չեն իրականացրել համարժեք քննություն ոստիկանության բռնությունների վերաբերյալ հնչեցրած մեղադրանքներով: Ըստ պաշտոնական տեղեկատվության ծառայողական քննության տվյալներով բռնությունների փաստը չի հիմնավորվել, իսկ Կունգուրցևի թևին առկա ֆիզիկական վնասվածքներն առաջացել են քորելու արդյունքում: Իրավասու մարմինների կողմից առաջընթաց չի եղել անչափահասների նկատմամբ խոշտանգումների ու ոչ իրավաչափ վերաբերմունքի վերաբերյալ 2013թ. մարտին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացրած ուսումնասիրության մեջ տեղ գտած բացահայտումների հետ կապված իրավիճակը շտկելու ուղղությամբ: Ուսումնասիրությունը 6 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո ոչ իրավաչափ վերաբերմունքի դրսևորումներ է առանձնացնում նրանց բերման ենթարկելու պահից մինչև պատժի ամբողջական կրումը: 86 անչափահասների հետ անցկացված հարցազրույցներով բացահայտվեց, որ ոչ իրավաչափ վերաբերմունքի հիմնական դրսևորումներն են ծեծը և ֆիզիկական այլ ճնշումների գործադրումը ոստիկանության կողմից՝ խոստովանություն կորզելու նպատակով: Ըստ զեկույցի երեխաները չէին ցանկանում հաղորդել ոչ իրավաչափ վերաբերմունքի մասին, քանի որ վստահություն չունեին համակարգի նկատմամբ ու վախենում էին հաշվեհարդարից: Առաջընթաց չկար նաև ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված անձանց նկատմամբ ոչ իրավաչափ վերաբերմունքի մասով: 2013թ. մայիսին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացրած ուսումնասիրությամբ բացահայտվում էր հոգեբանական ճնշումների և ֆիզիկական բռնությունների օրինաչափություն թե մայրաքաղաք Երևանի, թե մարզային ոստիկանության կողմից: Ըստ հաղորդումների ոստիկանությունը ստիպել է կալանքի տակ գտնվող շատ անձանց հրաժարվել փաստաբանի ծառայություններից: Դատավորների ու իրավապահների հետ ուսումնասիրությունն իրականացնողների ունեցած խոսակցություններից պարզվել է, որ բռնությունների միջոցով խոստովանությունների ձեռքբերումը քննիչները համարում են հանցանքի բացահայտման ամենաարդյունավետ ուղին: Հունիսին ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը (ՀԴԽ), որն իրավասու մարմինների թույլտվությամբ ոստիկանության պահման վայրերում ստուգումներ անցկացնող ՀԿ-ների միավորում է, հրապարակեց իր տարեկան զեկույցը 2013թ. վերաբերյալ: ՀԴԽ-ի դիտարկումների համաձայն ոստիկանությունը շարունակել է բերման ենթարկված ու ձերբակալված անձանց ենթարկել անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի, պատժի և բռնությունների: Զեկույցում մատնանշվում էր, որ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրեր փոխադրված անձանց շուրջ 33 տոկոսն ունենում են ֆիզիկական վնասվածքներ՝ համաձայն գրանցամատյանում կատարված գրառումների: Երևանից դուրս՝ մարզերում այդ թիվը կազմում է 12 տոկոս: ՀԴԽ-ն նշում է, որ ցածր ցուցանիշը ոչ թե ավելի լավ վերաբերմունքն է մատնանշում, այլ այն, որ երևույթը չի գրանցվում: Թեպետ ոստիկանությունը պնդում է, որ ձերբակալվածներն այդ վնասվածքները ստանում են նախքան իրավասու մարմինների կողմից կալանքի տակ հայտնվելը, սակայն ՀԴԽ-ն այդ պնդումները չի ընդունում՝ հիմք ընդունելով վնասվածքների նույնատիպ լինելու հանգամանքը: ՀԴԽ-ը նաև եզրակացնում է, որ ոստիկանությունը հենց ձերբակալությունն է կիրառում որպես պատժամիջոց, քանի որ 2013թ. վերաբերյալ ունեցած տվյալների համաձայն Երևանում ձերբակալվածների 40.4 տոկոսը, իսկ մարզերում՝ 38.7 տոկոսն ազատ են արձակվում առանց մեղադրանքի ներկայացման: 2012թ.-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն հայտնեց անազատության մեջ պահելու վայրերում խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի մեղադրանքները քննելու իրապես անկախ մեխանիզմի բացակայության, ինչպես նաև նմանատիպ մեղադրանքներով իրականացվող դատական հետապնդումների փոքր թվի վերաբերյալ: 7 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո Կենցաղային վատ պայմանները, կոռուպցիան և հրամանատարների հաշվետվողականության բացակայությունը շարունակել են վատ վերաբերմունքի դրսևորման և մարտական գործողությունների հետ կապ չունեցող վնասվածքների պատճառ հանդիսանալ։ Չնայած զինված ուժերում ոչ կանոնակարգային հարաբերությունների տարածվածության վերաբերյալ հուսալի վիճակագրություն չկա, զինվորները հաղորդել են իրավապաշտպան կազմակերպություններին, որ նման չարաշահումները շարունակվել են։ Զինվորների ընտանիքները հայտնել են, որ զորամասերը վերահսկում են կոռումպացված պաշտոնյաները, իսկ իրավապաշտպան դիտորդները և օմբուդսմենը հաղորդել են այնպիսի դեպքերի մասին, երբ բանակ են զորակոչվել առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձինք, ովքեր նման խնդիրների դեպքում պետք է համարվեին զինվորական ծառայության համար ոչ պիտանի: Պաշտպանության նախարարությունը ջանքեր է գործադրել զինված ուժերում կարգապահությունը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես՝ զինվորական օրենքներն ու կանոնակարգերը կիրարկելու համար օգտագործվել է երկրի քաղաքացիական իրավական համակարգը և մարդու իրավունքների վերաբերյալ ուսուցում է անցկացվել սպաների ու հրամանատարների համար: Բանտերի ու կալանավայրերի պայմանները Բանտերում շարունակել են խնդրահարույց մնալ գերբնակեցվածությունը, անբավարար սանիտարահիգիենիկ պայմանները, բուժսպասարկումը և կոռուպցիան, իսկ որոշ դեպքերում պայմանները եղել են խիստ ծանր և կյանքի համար վտանգավոր: Ֆիզիկական պայմաններ. Տարվա առաջին ինն ամիսների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց միջին թիվը կազմել է 3933 մարդ: Քրեակատարողական հիմնարկությունները հնարավորություն ունեին տեղավորել 4395 մարդ: Նոյեմբերի 17-ի դրությամբ Աբովյանի կանանց և անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում պահվող կանանց միջին թիվը կազմել է 168 հոգի, իսկ անչափահասների թիվը (աղջիկներ չկան)՝ 14 հոգի: Անչափահաս իգական սեռի բանտարկյալների համար չկար առանձին տեղ, հիմնականում այն պատճառով, որ այդպիսի դատապարտյալներ հազվադեպ են լինում. այնուհանդերձ, դատապարտվելու դեպքում նրանք պահվում են չափահաս կանանց հետ: Աբովյան քրեակատարողական հիմնարկում բանտարկյալներն ապրում էին մեծ հանրակացարաններում՝ անչափահաս տղաները կանանցից առանձին: Ըստ տեղական դիտորդների կանանց համար ստեղծված խմբային պայմաններն ավելի վատն էին, քան այն քրեակատարողական հիմնարկներում, որտեղ բանտարկյալները պահվում էին առանձին խցերում: Ըստ ՀԴԽ-ի 2013թ. զեկույցի ոստիկանության ձերբակալված անձանց պահելու խցերի գերբնակեցվածությունն ու դրանց փաստացի օգտագործումը որպես նախնական կալանքի տակ գտնվողների պահման վայր խնդրահարույց էր: Երևանից դուրս նախնական կալանքի տակ գտնվողների թիվը ոստիկանական կալանախցերում գերազանցել է ձերբակալվածների թիվը՝ ավելի քան երկուսը մեկին հարաբերակցությամբ. եղել են 1693 նախնական կալանքի տակ գտնվողներ և 719 ձերբակալվածներ: Թեպետ զեկույցը վերաբերում էր ոստիկանության 8 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո ձերբակալված անձանց պահելու վայրերին, սակայն ոստիկանական բաժանմունքները ներառված չէին, քանի որ իշխանությունները ՀԴԽ-ին դրանց մշտադիտարկման թույլտվություն չէին տվել: Ըստ պաշտոնական տեղեկատվության բանտերում տարվա առաջին ինն ամիսների ընթացքում գրանցվել է մահվան 29 դեպք, ընդ որում 26-ը հիվանդության պատճառով, 3-ը՝ ինքնասպանություն: Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների մահացության ցուցանիշին նպաստել են քրեակատարողական հաստատությունների գերբնակեցվածությունը, շենքային վատ պայմանները և անփութությունը բանտարկյալների բուժօգնության հարցում: Մարդու իրավունքների պաշտպանները նաև նշում են, որ մահվան դեպքերով պատշաճ քննություն չի իրականացվել: Քրեակատարողական հաստատությունները միացված են խմելու ջրի մատակարարման տեղական համակարգերին, սակայն, երբեմն տեղի էին ունենում ջրամատակարարման ընդհատումներ: Բանտային պայմանների հասարակական մշտադիտարկման խմբի (ՀՄԽ) 2011-2012թթ. զեկույցում, որը հրապարակվեց փետրվարին նշվում էր, որ հարցված բանտարկյալների 40 տոկոսը մատնանշել է, որ խցում ձեռքերը լվանալու համար հոսող ջուր չկա, իսկ նրանց կեսն էլ նշել է, որ խցում ձեռք լվանալու հնարավորություն ընդհանրապես չկա: Կառավարության կողմից որևէ արձագանք չեղավ բանտային պայմանների մասին Հայաստանի հելսինկյան կոմիտեի 2013թ. դիտարկումների վերաբերյալ: Նախկին բանտարկյալների հետ ունեցած հարցազրույցների հիման վրա պատրաստված զեկույցում կոռուպցիան նկարագրվում էր որպես համատարած դրսևորում, որն անդրադառնում էր բանտային կյանքի բոլոր ոլորտների վրա: Զեկույցը եզրակացնում էր, որ իշխանության բոլոր օղակներում բացակայում էր համակարգում նշանակալի դրական տեղաշարժեր կատարելու քաղաքական կամքը: Զեկույցի համաձայն 2013թ. 10-12 մահճակալով որոշ խցերում տեղավորել են մինչև 24 հոգի, և որոշ բանտարկյալներ քնել են հատակին կամ աթոռների վրա: Հարցված 33 նախկին դատապարտյալներից 20-ի մոտ բանտարկության ժամանակահատվածում առողջական բարդություններ են ի հայտ եկել: Նախկին բանտարկյալները մատնանշել են, որ քրեակատարողական հիմնարկում սնունդն ուտելու ենթակա չէր և բանտարկյալներն հիմնականում հույսը դնում էին ազգականների բերած ուտելիքի վրա: Բանտարկյալները նաև պետք է գնեին անձնական հիգիենայի պարագաները կամ ստանային դրսից: Բուժծառայությունները վատ էին և բանտարկյալներին բուժօգնություն ցուցաբերվում էր միայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու դեպքում: Թեպետ պաշտոնապես քրեակատարողական համակարգը գտնվում է արդարադատության նախարարության ենթակայության տակ, սակայն այն դուրս էր նախարարության վերահսկողության դաշտից, քանի որ քրեակատարողական վարչության պետը նշանակվում էր ուղղակիորեն նախագահի կողմից: ՀՄԽ-ի փետրվարյան զեկույցի համաձայն ֆիզիկական բռնություններն ու նվաստացնող վերաբերմունքը քրեակատարողական հիմնարկներում ընդունված երևույթ են: Ըստ Հելսինկյան կոմիտեի մենախցերի կիրառումն ու մահակներով ծեծն ամենաընդունված պատժամիջոցներն են: Բանտարկյալների համար չկային բանտարկության հետ կապված 9 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո խնդիրների մասին հաղորդելու արդյունավետ մեխանիզմներ: Բանտերում չկային հարմարություններ հաշմանդամություն ունեցող բանտարկյալների համար: Վարչարարություն. Չկային տեղեկություններ գործավարության համարժեքության մասին: Չեն եղել հաղորդումներ բռնություններ թույլ չտված հանցագործների հանդեպ այլընտրանքային պատիժների կիրառմանն ուղղված քայլերի վերաբերյալ, չնայած թույլատրվել է պատիժը կրելուց վաղաժամկետ, պայմանական կամ ժամանակ առ ժամանակ համաներմամբ ազատումը: Մարդու իրավունքների ակտիվիստները և փաստաբանները շարունակել են մտահոգություն հայտնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ու պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով հանձնաժողովների գործունեության վերաբերյալ: Բողոքարկման մեխանիզմների բացակայությունը, որոշումների ընդունման չափորոշիչների բացակայությունը և նաև հանձնաժողովների կազմում իրավապահ կառույցների ներկայացուցիչների ներկայացվածության բարձր աստիճանը շարունակում էին հանդիսանալ պատշաճ իրավական ընթացակարգերի խոչընդոտ: Ըստ Հելսինկյան կոմիտեի զեկույցի նախկին բանտարկյալները հավաստիացրել են, որ վաղաժամկետ ազատ արձակման համար բանտարկյալները պետք է նշանակալի կաշառք տային: ՀՄԽ-ը հաղորդում է, որ վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին ներկայացվող դիմումների թիվը տարեցտարի ավելանում է, իսկ դրանց տրվող դրական պատասխանները նվազում են: ՀՄԽ-ի հաղորդմամբ հանձնաժողովը բավարարում է ներկայացված դիմումների 5-6 տոկոսը: ՀՄԽ-ի անդամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) ներկայացուցիչ Արայիկ Զալյանը նշում էր, որ վաղաժամկետ ազատ արձակման հարցերով հանձնաժողովները դիմումատուների հետ հանդիպել են միայն 1 կամ 2 րոպեով ու քննության են առել քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի ներկայացրած զեկուցագրերը՝ տիպային ձևակերպումներով ու մեկը մյուսին շատ նման: Զալյանը նշում էր, որ որոշակի հանցանքների համար բանտարկված անձանց դիմումները հանձնաժողովը մերժել է առանց անգամ դրանք պաշտոնապես քննության առնելու, ինչը խտրականության հստակ դրսևորում է: Հելսինկյան կոմիտեի գնահատմամբ քրեակատարողական հիմնարկների ադմինիստրացիան և վաղաժամկետ արձակման հարցերով հանձնաժողովները, չնայած հիմնարկների գերբնակեցվածությանը, ձգտում էին պահպանել բանտարկյալների մեծ թիվը, որպեսզի ստանան ֆինանսավորում պետական բյուջեից և շարունակեն կաշառք կորզել բանտարկյալներից: ՀՄԽ-ը շարունակել է Արդարադատության նախարարությանը զեկույցներ ներկայացնել դատապարտյալների մասին, որոնց վատթարացող առողջական վիճակը, ըստ ՀՄԽ-ի գնահատման, բավարարում էր առողջական վիճակից ելնելով վաղաժամկետ ազատ արձակվելու պահանջներին, սակայն, նրանք շարունակում էին մնալ բանտում: Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը, որ պատասխանատու էր առողջական պատճառներով բանտարկյալների վաղաժամկետ ազատ արձակելու հարցը քննարկելու համար, չափազանց դանդաղ էր գործողություններ ձեռնարկում և չուներ գործողությունների սահմանված ընթացակարգեր: Իրավապաշտպան կազմակերպությունները և օմբուդսմենը շարունակել են մտահոգություն հայտնել առ այն, որ դատապարտյալներն ու կալանավորները միշտ չէ որ ապահովվում են 10 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո տեսակցության ողջամիտ հնարավորություններով, քանի որ գերբնակեցված պայմանների և համապատասխան վայր չլինելու պատճառով նրանք զրկվում էին նույնիսկ տեսակցությունների սահմանված նվազագույն իրավունքից: Բանտարկյալներին թույլ էր տրվում հետևել կրոնական ծիսակարգերին: Բանտերը չունեին օմբուդսմեն: Իրավասու մարմինները միշտ չէ, որ թույլ են տվել բանտարկյալներին և կալանավորներին իշխանություններին ներկայացնել անմարդկային պայմանների մասին արժանահավատ բողոքներ առանց գրաքննության, թեպետ այս կարգի գրաքննության տարածվածությունը հայտնի չէ: Օրենքի համաձայն նախնական կալանքի տակ գտնվողների նամակագրությունը կարող է գրաքննության ենթարկվել միայն դատարանի որոշումով: Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների եղել են բազմաթիվ դեպքեր, երբ դատապարտված անձանց նամակները քրեակատարողական հիմնարկի վարչական անձնակազմի կողմից գրաքննության են ենթարկվել առանց դատական վերահսկողության և իրավասու մարմինները չեն հետաքննել անմարդկային պայմանների վերաբերյալ հնչեցված արժանահավատ մեղադրանքները: Բանտային պայմանների մասին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցի համաձայն բանտարկյալները կարող էին առանց գրաքննության նամակներ ուղարկել, եթե կաշառք տային: Անկախ մշտադիտարկում. Իրավասու մարմիններն ընդհանուր առմամբ թույլատրել են տեղական և միջազգային իրավապաշտպան խմբերին, այդ թվում ԽԿԿ-ին իրականացնել բանտերի և կալանավայրերի պայմանների մշտադիտարկում, և նրանք դա կանոնավոր կերպով իրականացրել են: Նրանք կարող էին առանձնազրույցներ ունենալ բանտարկյալների հետ: Իրավասու մարմինները թույլատրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին այցելել բանտեր և նախնական կալանքի կենտրոններ: Դրական տեղաշարժեր. Նոյեմբերի 29-ին կառավարությունը շահագործման հանձնեց Արմավիրի նորակառույց քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը (նախատեսվում է 3 մասնաշենք): Նոր քրեակատարողական հիմնարկը կառուցվել է միջազգային ստանդարտների ապահովմամբ, և շահագործման հանձնված մասնաշենքը նախատեսված է 400 բանտարկյալի համար: դ) Կամայական ձերբակալություն կամ կալանավորում Օրենքով արգելվում է կամայական ձերբակալումը և կալանավորումը: Թեպետ իրավասու մարմիններն ընդհանուր առմամբ հետևել են դատավորի որոշում ստանալու օրենքի պահանջին, սակայն դատավորները հաճախ չեն կամեցել վիճարկել անձանց կալանավորելու մասին դատախազների միջնորդությունները կամ քննել ոստիկանների պահվածքը ձերբակալություններ կատարելիս: Ոստիկանության և անվտանգության համակարգի դերը Ազգային ոստիկանությունը պատասխանատու է ներքին անվտանգության համար, մինչդեռ Ազգային անվտանգության ծառայությունը պատասխանատու է ազգային անվտանգության, հետախուզական գործունեության, սահմանային հսկողության համար. երկու կառույցների 11 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո ղեկավարներն էլ նշանակվում են նախագահի կողմից և հաշվետու են ուղղակիորեն նախագահին: Խնդրահարույց էր անպատժելիությունը. չկար ոստիկանության չարաշահումները քննելու առանձնացված անկախ մեխանիզմ: 2012թ.-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն հայտնեց իրավապահների կողմից անհամաչափ խիստ ուժի գործածման պարագայում պատասխանատվության ու ոստիկանության չարաշահումների քննության անկախ մեխանիզմի բացակայության վերաբերյալ: Քաղաքացիները կարող են ոստիկանության դեմ դատական հայց ներկայացնել, սակայն այս միջոցը սահմանափակ է: Նախքան դատը մեղադրյալներն օրինական իրավունք ունեն բողոք ներկայացնել քրեական գործի քննության ընթացքում իրավապահների կողմից իրենց հանդեպ թույլ տված բռնությունների վերաբերյալ, բայց պետք է ոստիկանությունից կամ դատախազությունից բժշկական փորձաքննության թույլտվություն ստանան, որն անհրաժեշտ է ֆիզիկական բռնության մեղադրանքն օրինականորեն հաստատելու համար: Իրավապաշտպան կազմակերպությունները շարունակել են հայտնել, որ իրավասու մարմինները հազվադեպ են այդպիսի թույլտվություն տվել կամ ձգձգել են այնքան, երբ բռնության հետքերն այլևս տեսանելի չեն եղել: ՀԿ-ների հաղորդմամբ դատավորները սովորաբար անտեսել են մեղադրյալների այն պնդումները, թե ցուցմունքն իրենցից կորզվել է ֆիզիկական բռնությունների միջոցով: Խնդրահարույց էր կոռուպցիան, օրենքի ընտրովի կիրառումն ու անպատժելիությունն ազդեցիկ պաշտոնյաների ու նրանց ազգականների առնչությամբ: Բազմաթիվ դրվագներով իրավապահները հրաժարվել են դատական կարգով հետապնդում իրականացնել մեծ հնչեղություն ունեցող գործերով, որոնցով անցնում էին իշխանությունների հետ կապ ունեցող անձինք, կամ էլ շատ մեղմ էին մեղավորների նկատմամբ: Լրատվամիջոցների հաղորդմամբ հունիսի 1-ին Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանի զարմիկ Սեդրակ Օսիպյանը փողոցային վիճաբանության ժամանակ դանակահարել էր Վանուշ Ալեքսանյանին: Ալեքսանյանը վիրահատվեց, հեռացվեց նրա փայծաղը: Իրավապաշտպանները պնդում էին, որ Օսիպյանը քողարկել է զարմիկի հանցանքը՝ թույլ տալով, որ նա փախուստի դիմի ու խուսափի ձերբակալությունից: Գործով վկայի մայր Սմբուլ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ Վալերի Օսիպյանը փորձել է համոզել իր որդուն, որ նա ստանձնի դանակահարելու մեղավորությունը՝ դրանով պատասխանատվությունից ազատելով նրա զարմիկին: Հունիսի 3-ին Սեդրակ Օսիպյանը փնտրվողների ցուցակում էր, սակայն «Ազատություն» ռադիոկայանի հուլիսի 29-ի հաղորդման համաձայն ոստիկանությունը նկարն ավելացրել էր միայն այն բանից հետո, երբ «Ազատություն» ռադիոկայանը մատնանշել էր լուսանկարի բացակայությունը: Ոստիկանությունը պնդում էր, որ ուշացումը պայմանավորված է եղել տեխնիկական պատճառներով: Չնայած սկզբում ՀՔԾ-ն հրաժարվեց ընթացք տալ Վալերի Օսիպյանի կողմից դիրքի չարաշահման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հաղորդումներին, սակայն հունիսի 27-ին ՀՔԾ-ն հայտնեց, որ քննություն է սկսվել, որն էլ հոկտեմբերի 16-ին կարճվեց՝ Օսիպյանի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: Առաջընթաց չկար Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի անդամների ու անձնակազմի կողմից ունեցած դերակատարման մասին արժանահավատ 12 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո քննություն անցկացնելու հարցում՝ կապված 2013թ. փոխհրաձգության հետ, որի ընթացքում սպանվել էր Ավետիք Բուդաղյանը և ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել նրա եղբայր, զինվորական հրամանատար Արտակ Բուդաղյանը և Խաչատրյանի թիկնապահը: Մայիսին քննիչները Բուդաղյանին մեղադրանք առաջադրեցին սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի համար: Ըստ Բուդաղյանի փաստաբանի քննիչները նախաքննությունն այնպես ուղղորդեցին, որ Խաչատրյան ընտանիքը որևէ պատասխանատվություն չկրի դեպքերի համար և նրանց գործողությունները ներկայացվեն որպես ինքնապաշտպանություն: Սեպտեմբերի 25-ին Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը դեռևս չունեն համապատասխան պատրաստվածություն, ռեսուրսներ և սահմանված ընթացակարգեր չարաշահումները կանխարգելելու համար: Ձերբակալության ընթացակարգեր և վերաբերմունքը կալանքի ընթացքում Չնայած օրենքով պահանջվում է կարգադրագիր և ողջամիտ կասկած ձերբակալության դեպքում, իրավասու մարմինները ժամանակ առ ժամանակ քրեական հանցանքների մեջ կասկածվողներին ձերբակալել են առանց կարգադրագրի և առանց ողջամիտ կասկածի: Օրենքի համաձայն քննություն իրականացնող մարմինն անձին բերման ենթարկելուց հետո երեք ժամվա ընթացքում պարտավոր է կամ պաշտոնապես ձերբակալել այդ անձին, կամ ազատ արձակել: Անձին արգելանքի վերցնելուց հետո 72 ժամվա ընթացքում քննություն իրականացնող մարմինը պարտավոր է կամ ազատել ձերբակալված անձին, կամ մեղադրանք առաջադրել և կալանքի տակ պահելու կարգադրագիր ստանալ դատավորից: Դատավորները հազվադեպ են մերժում ոստիկանության կալանքի կարգադրագրի հայտերը։ Ոստիկանությունը պարբերաբար անձանց կանչել և պահել է երեք ժամից ավել առանց նրանց պաշտոնապես ձերբակալելու, այն պատրվակով, որ նրանք գործով անցնող վկաներ են և ոչ կասկածյալներ: Տեղական դիտորդները պնդել են, որ ոստիկանությունը նրանց կասկածյալներ չի որակել, որպեսզի շրջանցի նրանց կասկածյալի կարգավիճակից բխող իրավունքներ ապահովելու իրավական պահանջը: Օրենքը ոստիկանությունից պահանջում է տեղեկացնել արգելանքի վերցված անձանց լռություն պահպանելու, հեռախոսազանգ կատարելու և ձերբակալության պահից սկսած փաստաբանի կողմից ներկայացված լինելու իրավունքների մասին։ Անվճարունակ լինելու դեպքում արգելանքի վերցված անձն օրենքով իրավասու է ունենալ հանրային պաշտպան: Ոստիկանությունը հաճախ մինչև մեղադրանք առաջադրելը և առանց փաստաբանի ներկայության հարցաքննել ու ճնշում է գործադրել արգելանքի վերցված անձանց վրա հանցանքներ խոստովանելու նպատակով: Ըստ ՀԴԽ-ի կալանավորվածներից քչերն են իմացել փաստաբան ունենալու իրենց իրավունքի մասին: Մարդկանց պահելը որպես «գործով անցնող վկաների»՝ նախքան նրանց կասկածյալ որակելը, հանգեցրել է այն փաստին, որ իրավասու մարմիններն այդ անձանց հարցաքննել են առանց փաստաբանի: Համաձայն ՀԴԽ 2013թ. զեկույցի ձերբակալվածների միայն 23.1 տոկոսն է օգտվել փաստաբանի ծառայություններից: ՀՔԱՎ մի զեկույցի համաձայն, երբ մարդիկ իրավապահ անձնակազմի 13 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո հետ հենց առաջին շփման ժամանակ ներգրավել են փաստաբան, ապա խախտումներ շատ չեն գրանցվել: 2012թ.-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն քննադատեց նախնական կալանքի հաճախակի օգտագործումը և նշեց, որ նախնական կալանքի տակ գտնվող անձինք լիովին տեղեկացված չեն եղել իրենց իրավունքների մասին և հաճախ նրանք զրկված են եղել ժամանակին փաստաբանի ու բժշկի ծառայություններից օգտվելու հնարավորությունից: Կոմիտեն նշեց, որ կալանքի տակ վերցված անձանց իրավասու մարմինները շուտափույթ դատարանի առջև չեն կանգնեցրել: Օրենքը նախատեսում է գրավի համակարգ, սակայն դատարանները հիմնականում մերժում են գրավի հայտերը և կարգադրում շարունակել մեղադրյալների նախնական կալանքը: Որոշ դեպքերում իրավասու մարմինները նախքան դատը մեղադրյալին ազատ են արձակվել ստորագրությամբ՝ պարտավորեցնելով երկրի, որոշ դեպքերում քաղաքի սահմաններից չբացակայել և հանձնել անձնագիրը: Կամայական ձերբակալություն. Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունն ու սահմանապահները հաճախ արգելանքի տակ են վերցրել կամ ձերբակալել են մարդկանց` առանց ձերբակալության կարգադրագրի: Ձերբակալությունները հաճախ եղել են ոչ թե քննությունների հետևանք, այլ ավելի շատ մարդիկ կալանվել են քննություն սկսելու նպատակով, հաճախ այն ակնկալիքով, որ կասկածյալը կխոստովանի և կվերանա հետագա քննության անհրաժեշտությունը: Նախնական կալանքի տակ գտնվողներ. Նախնական կամ որպես խափանման միջոց կիրառվող կալանքի երկար տևողությունը շարունակել է հանդիսանալ քրոնիկ խնդիր: Ըստ պաշտոնական տեղեկատվության տարվա առաջին ինն ամիսների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց միջին հաշվով 9.7 տոկոսը եղել են նախնական կալանքի տակ գտնվողները, և ևս 9.5 տոկոս եղել են կալանավորված անձիք, որոնց դատաքննությունը եղել է ընթացքի մեջ: Փաստաբանները և դատական դիտորդները դժգոհում էին, որ դատարանները սովորաբար բավարարում են կալանքի միջնորդություններն առանց քննության առնելու խափանման այլ՝ սահմանափակման նվազ աստիճան ունեցող միջոցները, թեպետ օրենքը պահանջում է, որ կալանքի մասին որոշումները լինեն ողջամիտ, իսկ կալանքն օգտագործվի որպես վերջին տարբերակ: Կալանքի անհամաչափ ավել կիրառումն առկա է եղել նաև անչափահասների դեպքում: 2013թ.-ին Երեխայի իրավունքների կոմիտեն նշում էր, որ չկար ամբողջական արդարադատության համակարգ անչափահաս իրավախախտների համար, որը կներառեր անչափահասների հարցերով դատարաններ և անչափահասների հանցավորության վերաբերյալ օրենքներ՝ առանձնացված մեխանիզմներով ու արդարադատության պաշտոնական համակարգի արդյունավետ այլընտրանքներով: Իրավասու մարմինները երկար ժամանակ նախաքննության ժամանակահատվածում կալանքի տակ են պահել երեխաներին և կարող էին նախնական կալանքի տակ գտնվելու ընթացքում նրանց խախտումների համար պատժել՝ 5-10 օր մենախուց տեղափոխելով: Թեպետ օրենքը պահանջում է լավ պատճառաբանված հիմնավորվում կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամիսը մեկ երկարաձգելու համար, դատավորները հաճախ 14 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո երկարաձգել են կալանքն անհասկանալի հիմքերով։ Իրավասու մարմինները հիմնականում հարգել են օրենքի այն դրույթը, որով նախնական կալանքը չպետք է գերազանցի 12 ամիսը: Սակայն օրենքը չի սահմանափակում այն ժամկետը, թե մեղադրյալն ինչքան կարող է մնալ կալանքի տակ գործը դատախազի կողմից դատարան ուղարկելուց հետո: Դատախազները հաճախակի դիմում են դատավորներին դատաքննությանը պատրաստվելու համար լրացուցիչ ժամանակ ունենալու համար դատը հետաձգելու, այսինքն` քննությունների տևողության ավելացնելու միջնորդությամբ, ինչը բավարարվում է: Դատախազները դատական լսումները հետաձգելու համար պատասխանատվությունը դնում են դատապաշտպանների և նրանց` պաշպանությանը նախապատրաստվելու համար լրացուցիչ ժամանակ տրամադրելու միջնորդությունների վրա: ե) Արդար հրապարակային դատաքննության իրավունքի մերժում Չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, գործնականում դատարանները շարունակում էին ենթարկվել գործադիր իշխանության քաղաքական ճնշումներին, ինչպես նաև կար ակնկալիք, որ դատավորները մեղավոր են ճանաչելու գրեթե բոլորին, ում առաջադրվում է մեղադրանք: Դատական համակարգն անկախ չէր, իսկ դատավորները չունեին արդյունավետ իրավական միջոցներ, եթե գործադիր, օրենսդիր կամ վերադաս դատական մարմինները որոշում էին պատժել իրենց: Դատավորների պաշտոնանկ արվելու վտանգը՝ այդ կարգի վերաբերմունքին արձագանքելու արդյունավետ իրավական միջոցների բացակայության ու կենսաթոշակ ստանալու հետ կապված անորոշության հետ մեկտեղ, ուժեղ սթափեցնող ազդեցություն ունեին դատական համակարգի ու դրա անկախության վրա: Արդարադատության խորհուրդը, որտեղ նախագահում է Վճռաբեկ դատարանի նախագահը, նշանակում և ազատում է դատավորներին և կարող է դատավորին մեղադրել դատական սխալի մեջ, նույնիսկ այնպիսի վճռի համար, որը կողմերը վերադաս դատարանում չեն բողոքարկել կամ վերադաս դատարանների կողմից վճռի մեջ որևէ սխալներ չեն հայտնաբերվել: Արդարադատության խորհրդի որոշումները վերանայման ենթակա չեն: Եղել են հաղորդումներ, որ Վճռաբեկ դատարանը ստորին ատյանի դատավորներին թելադրել է բոլոր նշանակալի գործերի ելքերը: Ըստ դիտորդների Վճռաբեկ դատարանի վերահսկողությունը դատավճիռների նկատմամբ շարունակում էր մնալ որպես դատական անկախության վրա ազդող համապարփակ խնդիր: Հուլիսի 16-ին երկրի վերաբերյալ երկրորդ և երրորդ պարբերական զեկույցներից հետո ներկայացրած եզրափակիչ դիտարկումներում ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն մտահոգություն հայտեց արձանագրված անկախ դատական համակարգի բացակայության վերաբերյալ: 2013թ. դեկտեմբերի օմբուդսմենի գրասենյակը հրապարակեց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ զեկույց՝ հիմնվելով ոլորտի 120 մասնագետների հետ ունեցած հարցազրույցների և Արդարադատության խորհրդի որոշումների, դատական գործերի ու բողոքարկումների ուսումնասիրության վրա: Զեկույցի բացահայտումներից ելնելով՝ օմբուդսմենը նկարագրում է Վճռաբեկ դատարանը որպես դատավորներին ճնշելու և ստորին 15 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո ատյանների դատավորների մեծամասնության որոշումները վերահսկելու ձևավորված մեխանիզմներով գործուն հանցավոր համակարգ: Այդ իրավիճակի համար օմբուդսմենը մեղադրում է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին և երկու պալատների նախագահներ Դավիթ Ավետիսյանին և Երվանդ Խունդկարյանին: Օմբուդսմենը նշում է, որ Արդարադատության խորհրդի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվությունը կիրառվել է կամայականորեն և օրենքի խախտումներով և շարունակում է մնալ ամենաարդյունավետ լծակը՝ դատավորներին կախյալ և ճնշված վիճակում պահելու համար: Օրինակ՝ զեկույցում որպես դատական օրենսգրքի խախտման օրինակ մատնանշվում է նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանի նկատմամբ կարգապահական վարույթը: Արժանահավատ հաղորդումների համաձայն Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ստիպել է դատավոր Սուրիկ Ղազարյանին աշխատանքից դուրս գալ և մերժել է նրան դատավորի ամբողջական կենսաթոշակի նշանակումը` որպես հաշվեհարդար այն բանի համար, որ նա 2010թ. կարևոր նշանակություն ունեցող մի գործով, որում ընդգրկված էին Յուկոս Օյլ ընկերությունն ու Ռոսնեֆտ ընկերությունը (Ռուսաստանի պետական նավթային ընկերություն), վճիռ կայացնելիս չէր խորհրդակցել Վճռաբեկ դատարանի հետ: Հունիսի 17-ին, Սահմանադրական դատարանի անդամների ձայները կիսվեցին Ղազարյանի թոշակի վերականգնման դիմումի վերաբերյալ, որի արդյունքում գործնականում Ղազարյանի դիմումը մերժվեց: Գործին առնչություն ունեցող արժանահավատ աղբյուրների պնդումների համաձայն ժամանակին Ռոսնեֆտը հայ բարձրաստիճան պաշտոնյաների համագործակցությամբ տեղական դատարանների փոխարեն նախապատրաստել էր մի շարք վճիռների տեքստերը՝ դրանցում ներառելու այնպիսի ձևակերպումներ, որոնք կհաստատեին Նիդերլանդներում ընթացող Յուկոսին առնչվող քաղաքացիական վարույթում արված Ռոսնեֆտի հայտարարությունները: Օմբուդսմենի զեկույցում նաև մանրամասն նկարագրվում էր դատական համակարգում տիրող կոռուպցիան ու մոտավոր թվեր էին ներկայացվում դատավորների վերցրած կաշառքների չափի վերաբերյալ, որոնք կազմում էին 500-10000 ԱՄՆ դոլար առաջին ատյանի դատարաններում, 2000-15000 վերաքննիչ դատարանում և 10000-50000 վճռաբեկ դատարանում: Զեկույցը զգալի հանրային բանավեճի թեմա դարձավ, որտեղ դատական համակարգը հերքում էր այդ պնդումները, իսկ փաստաբանները պնդում էին, որ զեկույցը ճշգրիտ է և արտացոլում է իրավիճակը դատական համակարգում: Հնչեցված մեղադրանքներով քննություն չսկսվեց, իսկ գլխավոր դատախազ Կոստանյանը քրեական գործ բացելու համար պահանջեց գրավոր ներկայացնել կոռուպցիայի կոնկրետ օրինակներ: Վարչական դատավարության օրենսգրքում հունվարի 7-ին կատարված փոփոխություններով սահմանվում էր, որ անհատներն ու իրավաբանական անձինք կարող են վերաքննիչ բողոք ներկայացնել միայն լիցենզավորված փաստաբանի միջոցով: Իրավապաշտպանների գնահատմամբ սրանով սահմանափակվում էր արդարադատության հասանելիությունը մասնավոր անհատների ու իրավաբանական անձանց համար և անհամաչափ խոչընդոտ էր ստեղծվում իրավունքների պաշտպանության ճանապարհին: Իրավասու մարմիններն ընդհանուր առմամբ հետևել են դատական որոշումներին: 16 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո Դատաքննությունները սովորաբար բավարարել են արդարության ընթացակարգային ստանդարտներից շատերին: Սակայն դրանք հաճախ անարդարացի են եղել էությամբ, քանի որ շատ դատավորներ իրենց հարկադրված են զգում աշխատել դատախազների հետ՝ հասնելու դատապարտման: Դատավորները չեն կամեցել կասկածի տակ դնել ոստիկանության փորձագետների եզրակացությունները կամ պահանջել մեղադրող կողմից ներկայացնել մեղքի համարժեքորեն բարձր մակարդակի ապացույցներ՝ դրանով իսկ խոչընդոտելով մեղադրյալի պատշաճ պաշտպանության հնարավորությունը: Անմեղության հայկական ծրագիրը, որը մեկնարկեց «Հետք» առցանց լրատվականի, Հայաստանի Հելսինկյան կոմիտե ՀԿ-ի և ցմահ բանտարկության դատապարտվածների խնդիրները դիտարկող քաղաքացիական նախաձեռնության կողմից շարունակում էր ուշադրություն հրավիրել ցմահ բանտարկության դատապարտվածների նկատմամբ թույլ տված մարդու իրավունքների խախտումներին: Ըստ այս խմբերի ցմահ բանտարկության դատապարտվածներին հնարավորություն չի տրվել, որպեսզի իրենց գործերը դատական կարգով էականորեն վերանայվեն, այն դեպքերում, երբ քրեական օրենսդրության մեջ եղել են փոփոխություններ, որոնք հնարավոր է փոխեին նրանց ցմահ բանտարկությունն ավելի մեղմ պատժով: Ըստ իրավապաշտպան խմբերի ցմահ դատապարտվածների մասով արդարադատության ապահովման հարցում ամենամեծ խոչընդոտներից էր այն, որ դատարանի կարգադրությամբ գործի նյութերն ու իրեղեն ապացույցները ոչնչացվում էին: Սա դատապարտյալներին զրկել է նոր ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով իրականացվող քրեափորձաքննությունների, օրինակ՝ ԴՆԹ փորձաքննության հիման վրա իրենց գործը վերանայելու հնարավորությունից: Դատաքննություն Օրենքով սահմանվում է անմեղության կանխավարկածը, սակայն իրավասու մարմինները չեն հարգել այս իրավունքը: Օրենքով պահանջվում է, որ հիմնականում դատական լսումները լինեն դռնբաց, սակայն առանձին դեպքերում, մասնավորապես` «հանրության բարքերի», պետական անվտանգության կամ «մասնակիցների անձնական կյանքի պաշտպանության» շահերից ելնելով լինում են բացառություններ: Դատավարությունների ժամանակ չկան երդվյալ ատենակալներ: Առաջին ատյանի դատարաններում դատավճիռ կայացվում է մեկ դատավորի կողմից (բացի այն դեպքերից, երբ հանցանքի համար կարող է սահմանվել ցմահ բանտարկություն), իսկ ավելի բարձր ատյանի դատարաններում՝ դատավորների խորհրդի կողմից: Մեղադրյալներն ունեն իրենց ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք, իսկ պետությունը պարտավոր է մեղադրյալներին փաստաբան առաջարկել, եթե նրանք դա պահանջում են: Փաստաբանների թվի սղության պատճառով հաճախ այս պարտավորությունը Երևանից դուրս չի ապահովվել: Օրենքի համաձայն մեղադրյալները կարող են պահանջել առերեսում վկաների հետ, ներկայացնել ապացույցներ, ծանոթանալ գործի նյութերին նախքան դատավարությունը, սակայն մեղադրյալներն ու նրանց փաստաբանները շատ սահմանափակ հնարավորություն են ունեցել առարկություններ ներկայացնելու պետական մեղադրողի կողմից ներգրավված վկաներին: Մասնավորապես՝ օրենքն արգելում է ոստիկաններին ի պաշտոնե ցուցմունք տալ, եթե նրանք չեն հանդիսանում գործով վկա կամ տուժող։ Դատարանները՝ հանցանքի 17 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո վայրում հայտնաբերված իրեղեն ապացույցների կամ մեղադրյալի խոստովանության մասին ոստիկանության պաշտոնական հաշվետվությունները որպես կանոն ընդունել են որպես ապացույց՝ առանց դատարանում դրանց վերաբերյալ ոստիկանական ցուցմունքների և առանց պաշտպանությունը ներկայացնող փաստաբաններին այս պաշտոնական հաշվետվությունները վիճարկելու հնարավորության, հիմնականում համարելով դրանք անառարկելի: Պաշտպանության առումով մեկ այլ խոչընդոտ է այն, որ դատավորները վերահսկում էին «վկաների ցանկը», որով որոշվում էր, թե որ վկաներն են գործից բխող ապացույցների տիրապետում: Պաշտպանությունը ներկայացնող փաստաբանները բողոքում էին, որ երբեմն դատավորներն իրենց թույլ չեն տվել կանչել կամ դատավարությանն ապահովել այնպիսի վկաների ներկայությունը, ովքեր իրենց գնահատմամբ ունեին ապացույցներ, որ կարող էին օգտակար լինել իրենց պաշտպանյալի համար: Մեղադրյալները, դատախազները և տուժող կողմն ունեն բողոքարկման իրավունք և դրանից հաճախ են օգտվում: Հոկտեմբերի 17-ին առաջին ատյանի դատարանը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին, նրա անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին և նրա ևս 12 կողմնակիցների դատապարտեց 2013թ. նոյեմբերին Երևանի կենտրոնում տեղի ունեցած հակակառավարական երթի ժամանակ խուլիգանություն թույլ տալու մեղադրանքով: Դատարանը մեղադրյալներից 2-ին նաև մեղավոր ճանաչեց իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, 11 հոգի ազատազրկվեցին 1-7 տարի ժամկետով: Դատարանը Շահեն Հարությունյանին դատապարտեց 4 տարվա պայմանական ազատազրկման, իսկ մեղադրյալներից մեկը տուգանվեց: Բազմաթիվ տեղական դիտորդներ գտնում էին, որ պատժի չափը համարժեք չէր և օրենքի ընտրովի կիրառման հարց կար: Ձերբակալությունից հետո և դատավարության ընթացքում Հարությունյանը և մեկ այլ մեղադրյալ՝ Վարդան Վարդանյանը պնդում էին, որ Երևանի Կենտրոն համայնքի ոստիկանությունում իրենց բոլորին ոստիկանները ծեծել են, ընդ որում ծեծին մասնակցել են բարձրաստիճան ոստիկանական պաշտոնյաներ: Իրավապաշտպաները մեղադրանքներ էին հնչեցնում, որ քննության ու դատավարության ընթացքում եղել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ փաստաբանների միջնորդություններն ընդունելուց դատարանի հրաժարվելը, դատախազի ու դատավորի ակնհայտորեն կողմնակալ վերաբերմունքը դատավարության ընթացքում և կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում ոստիկանների թույլ տված ոտնձգությունների մասին մեղադրյալների հաղորդումներին դատարանի կողմից ընթացք չտալը: Ըստ պաշտոնական տեղեկատվության Հատուկ քննչական ծառայությունը չի կարողացել ձեռք բերել ոստիկանների ոտնձգությունները հաստատող ապացույցներ: Նոյեմբերի 7-ի դրությամբ մեղադրյալներից 11-ը դեռևս գտնվում էն անազատության մեջ: Մեղադրյալներից մեկը՝ Տիգրան Պետրոսյանն ազատ էր արձակվել նոյեմբերի 5-ին սահմանված պատիժը կրելուց հետո: Դատարան ուղարկված քրեական գործերի ճնշող մեծամասնությունն ավարտվել են դատապարտումներով: Չնայած բազմաթիվ թույլ գործեր ավարտվում են դատապարտմամբ, այնուամենայնիվ դատապարտումների բարձր ցուցանիշը նաև կարող է վերագրվել ոստիկանության այն պրակտիկային, որ քննիչները թույլ գործերը չեն ուղարկել դատարան: Ըստ դատական վիճակագրության տարվա առաջին կիսամյակում դատարանները կայացրել 18 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո են արդարացման 52 վճիռ (թե մասնակի, թե ամբողջական արդարացման վճիռներ 63 հոգու նկատմամբ), ընդ որում նույն ժամանակահատվածում կայացված վճիռների ընդհանուր թիվը կազմել է 1203: Մայիսի 30-ին, առաջին ատյանի դատավոր Վարդան Գրիգորյանը կայացրեց մի եզակի որոշում, որով արդարացրեց ու ազատ արձակեց բնակարանային գողության 16 դրվագների մեջ մեղադրվող Ալեքսանդր Ցվերիանովին: Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, որն իրավական աջակցություն էր ցուցաբերում Ցվերիանովին, չկար որևէ ապացույց առ այն, որ նա առնչվում էր գողության դեպքերից որևէ մեկին: Ըստ Ցվերիանովի, 2012թ. նոյեմբերին ձերբակալվելուց հետո, նա խոստովանել է այդ հանցանքների կատարումը, քանի որ Էրեբունու ոստիկանական բաժնում նրա նկատմամբ ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել և սպառնացել են նրան բռնաբարել ու բռնաբարության տեսանյութն ուղարկել բանտ: Դատավոր Գրիգորյանը մեջբերեց բազմաթիվ փաստեր, որոնք հաստատում էին Ցվերիանովի անմեղությունը և մատնանշում գործի կողմնակալ քննությունն ու բազմաթիվ ընթացակարգային խախտումներ, այդ թվում նաև պաշտոնեական կեղծիք քննության մարմնի կողմից: Ցվերիանովի պնդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը քննություն էր սկսել, որը նոյեմբերի 17-ի դրությամբ դեռևս ընթացքի մեջ էր: Քաղաքական բանտարկյալներ և կալանավորվածներ Իրավապաշտպանները շարունակում էին պնդել, որ իշխանություններն օրենքները կիրառում են ընտրովի և մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար դառնում են դատական կարգով հետապնդման թիրախ: Մի այսպիսի գործով հունիսի 17-ին առաջին ատյանի դատարանն ազատամարտիկ և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին խարդախության մեղադրանքով դատապարտեց 6 տարվա ազատազրկման: Դատախազներն ավետիսյանին, ում ոստիկանությունը ձերբակալել էր 2013թ. սեպտեմբերին, մեղադրանք ներկայացրեցին ոմն երիտասարդի զինվորական ծառայությունից ազատելու նպատակով 2000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար: Մինչ ձերբակալությունն ավետիսյանն ակտիվորեն մասնակցում էր ազատամարտիկների սոցիալական պաշտպանության բարելավում պահանջող բողոքի ակցիաներին: Նա պնդում էր, որ անմեղ է և նշում էր, որ իշխանությունների թիրախում է հայտնվել այն բանից հետո, երբ մերժել է քաղաքացիական ակտիվություն չցուցաբերելու համար իրեն առաջարկված կաշառքները: Դատական լսումների վերաբերյալ հաղորդումները մատնանշում էին, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալությունից 3-4 ամիս առաջ լսել է Ավետիսյանի հեռախոսային խոսակցությունները, երբ նա դեռ քրեական գործով կասկածյալ չէր և ակտիվորեն մասնակցում էր ազատամարտիկների բողոքներին: Ըստ հաղորդումների քրեական գործը բացվել էր լսված խոսակցություններից ձեռք բերված նյութերի հիման վրա: Գործով անցնող վկաներից շատերն այդպես էլ դատարան չներկայացան: Վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 16-ին վերահաստատեց առաջին ատյանի դատարանի վճիռը: Քաղաքացիական դատավարություն ու դատական պաշտպանության միջոցներ 19 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո Թեպետ քաղաքացիները մարդու իրավունքների ոտնահարման դեպքում վնասի փոխհատուցման կամ ոտնահարումը դադարացնելու հայցերով իրավասու են դիմել դատարաններ, դատարանները լայնորեն ընկալվում են որպես կոռումպացված կառույց: Քաղաքացիները կարող են նաև դիմումներ ու բողոքները ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) գրասենյակ, ինչպես նաև հնարավորություն ունեն վիճարկել օրենսդրության սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում: Սահմանադրական դատարանը տասնյակ գործերով որոշումներ է կայացրել օրենքների սահմանադրականության վերաբերյալ, սակայն ստորին ատյանի դատարանները, որոնց վերադաս կառույցը Վճռաբեկ դատարանն է, և ոչ թե Սահմանադրական դատարանը, այդ որոշումներն իրականացրել են անհամաչափ կերպով: Մարդու իրավունքների տարածաշրջանային դատարանների որոշումներ Տեղում իրավական կարգավորման միջոցները սպառելուց հետո քաղաքացիները պետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ իրենց գանգատները կարող են ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Տարեվերջի դրությամբ Հայաստանից կային տասնյակ բողոքներ, որոնցով վարույթներ դեռևս չէին սկսվել: Տարվա առաջին 11 ամիսների ընթացքում ՄԻԵԴ-ը 4 գործերով կայացրել է որոշումներ, որոնցով արձանագրել է կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտում պետության կողմից: Պետությունն ընդհանուր առմամբ կատարում է ՄԻԵԴ-ի վճիռները դրամական փոխհատուցումների մասով, սակայն սովորաբար չի վերաբացում այն գործերը, որոնցով ՄԻԵԴ-ը վճիռներ է կայացրել, իսկ դատարանները հաճախ չեն հետևում կիրառելի ՄԻԵԴ նախադեպերին: Այնուհանդերձ, մայիսի 22-ին, ՄԻԵԴ-ի որոշմանն ի պատասխան, իշխանությունները վերաբացել են Գրիշա Վիրաբյանի նկատմամբ խոշտանգումների գործն ու ուղարկել քննության: Նոյեմբերի 1-ի դրությամբ հատուկ քննչական ծառայության քննությունը խոշտանգումների մասով դեռևս ընթացքի մեջ էր: զ) Կամայական միջամտություն անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի անձեռնմխելիության կամ նամակագրության գաղտնիության նկատմամբ Սահմանադրությամբ արգելվում են չարտոնված խուզարկությունները և ամրագրվում է քաղաքացիների անձնական կյանքի և հաղորդակցության գաղտնիությունը: Այնուհանդերձ եղել են հաղորդումներ այն մասին, որ իրավապահ մարմինները միշտ չէ, որ հետևել են այս արգելքներին: Դեկտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ ոստիկանական քողարկված, ծպտյալ ծառայությունների աշխատանքի շնորհիվ ինքը գիտի՝ «ով ինչ է մտածում, ինչ է շնչում»: Այս հայտարարությունը նա արեց երկրում քաղաքական անհնազանդության հնարավորության մասին լրագրողների հարցին ի պատասխան: Իրավապահ մարմինները չեն կարող օրինականորեն հեռախոսային խոսակցությունները լսել, նամակագրությանը հետևել կամ խուզարկություն կատարել, եթե դատավորից չեն ստացել նման թույլտվություն, որը պետք է հիմնված լինի հանցավոր գործողությունների 20 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո մասին համոզիչ ապացույցների վրա: Չնայած իրավապահ մարմիններն ընդհանուր առմամբ հետևել են այս իրավական ընթացակարգին, սակայն փաստաբանները պնդում են, որ դատավորները հաճախ գաղտնալսման, նամակագրությանը հետևելու ու խուզարկության թույլտվությունները շնորհելիս չեն պահանջում ներկայացնել հանցավոր գործունեության հիմնավոր ապացույցներ, ինչը պահանջվում է օրենքով՝ ընդհանուր առմամբ սահմանված իրավական ընթացակարգը դարձնելով սոսկ ձևականություն: Ըստ հաղորդումների իրականացվել է իշխանությունների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց (այդ թվում` մարդու իրավունքների ակտիվիստներ և քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներ) հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում և էլեկտրոնային փոստի ու մյուս թվային հաղորդակցության միջոցների հսկողություն: Իրավապաշտպան դիտորդները նշում էին դեպքեր, երբ ոստիկանությունը հետախուզման մեջ գտնվող մարդկանց հայտնաբերելու պատրվակով տներում խուզարկություն է անցկացրել՝ առանց խուզարկության կարգադրագրի: Ըստ տարվա ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացրած տվյալների 2010թ. դեկտեմբերից մինչև 2013թ. մայիս ընկած ժամանակահատվածում դատարանները բավարարել են իրավապահների կողմից ներկայացված խուզարկության հայտերի 99.3 տոկոսը: Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի հաղորդման նույնիսկ խուզարկության կարգադրագրի առկայության պայմաններում խուզարկություն իրականացնելիս ոստիկանությունը թույլ է տվել ընթացակարգային բազմաթիվ խախտումներ: ՄԱՍ 2. ՀԱՐԳԱՆՔ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ա) Խոսքի և մամուլի ազատություն Երկրի սահմանադրությամբ ու օրենքներով ամրագրված է խոսքի և մամուլի ազատությունը, սակայն կառավարությունը միշտ չէ, որ ապահովել է այս իրավունքները: Տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցներն ընդհանուր առմամբ արտահայտել են կարծիքներ, որոնք հաճո են իրենց սեփականատերերի կամ գովազդատուների համար, որոնք պետական պաշտոնյաներ կամ օլիգարխներ են: Եղել են բռնության մի քանի միջադեպեր լրագրողների նկատմամբ՝ կապված տարվա ընթացքում քաղաքացիական բողոքի ակցիաների հետ: Խոսքի ազատություն. Մարդկանց մեծ մասը կարողացել է քննադատել կառավարությանը հրապարակավ և մասնավոր կերպով, ինչպես նաև քննարկել ընդհանուր հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերը՝ առանց վախենալու հաշվեհարդարից: Այնուհանդերձ, նոյեմբերի վերջին և դեկտեմբերին եղան բռնություններով ուղեկցված մի շարք հարձակումներ քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների վրա, որոնց մի մասը կարծես թե քաղաքական շարժառիթներ ուներ: Դրանց թվում էր ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակումը, ով անցյալում հրապարակավ քննադատել էր երկրի նախագահին: Քննությունները շարունակվում էին, սակայն ոստիկանության մի բարձրաստիճան պաշտոնյա և Հանրապետական կուսակցության մի 21 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո պատգամավոր հանդես եկան հայտարարություններով, որտեղ ընդունում և խրախուսում էին բռնությունն ընդդեմ այն անձանց, ովքեր քննադատական կամ վիրավորական հայտարարություններ թույլ կտան նախագահ Սարգսյանի մասին: Դեկտեմբերի 10-ին փոխոստիկանապետ և ոստիկանական զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը լրատվամիջոցներին ասաց, որ ով իր ներկայությամբ նախագահի դեմ որևէ բան ասի, նրա «ականջները կկտրի»: Իր խոսքում զսպվածություն չցուցաբերելու համար նկատողության արժանանալուց հետո նա խոսեց կառավարությանը քննադատողների «գլուխները ջարդելու» մասին: Դեկտեմբերի 16-ին ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանն ասաց, որ նախագահին վիրավորելու համար Մանուկյանին ապտակողները պետք է լինեին հենց պատգամավորները: Մայիսի 22-ին Գլխավոր դատախազությունը հրապարակեց մամուլի հաղորդագրություն, որտեղ նշվում էր, սակայն առանց կոնկրետացնելու, որ «նախաքննության տվյալների» հրապարակումը, քրեորեն պատժելի է: Մայիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հանդես եկավ այդ հաղորդագրությունը քննադատող հայտարարությամբ, որտեղ այդ հաղորդագրությունը բնորոշվում էր որպես լրատվամիջոցների դեմ ուղղված քայլ և սպառնալիք ընդդեմ լրագրողների և հասարակության տեղեկություն ստանալու իրավունքի: Մամուլի ազատություն. Տպագիր և հեռարձակող լրատվամիջոցները հիմնականում չեն ապահովել քաղաքական բազմակարծություն ու օբյեկտիվ լուսաբանում: Լրագրերի շրջանառությունը շարունակում էր մնալ սահմանափակ: Լրագրերի գերակշիռ մասը մասնավոր անձանց կամ խմբերի են պատկանում, բացառությամբ պետական ֆինանսավորմամբ հրատարակվող «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ու դրա ռուսալեզու «Ռեսպուբլիկա Արմենիի» տարբերակի: Տպագիր լրատվամիջոցների մեծ մասը հակված են եղել արտացոլել իրենց սեփականատերերի կամ ֆինանսական հովանավորների քաղաքական դիրքորոշումները, որոնք հաճախ իշխանական օղակներին մոտ կանգնած անձինք են: Այս հրատարակությունները ֆինանսավորող քաղաքական խմբավորումներն ու տնտեսական շահեր ներկայացնող խմբերն առանձնակի հետաքրքրություն չեն ցուցաբերում արդարացի ու հավասարակշված համապետական լուսաբանում զարգացնելու մեջ: Միայն սակավաթիվ լրագրեր են, որ գործել են որպես արդյունավետ և ինքնածախսածածկվող ընկերություններ: Հեռարձակվող լրատվամիջոցները, հատկապես հանրային հեռուստատեսությունը շարունակում էին մնալ որպես նորությունների ու տեղեկատվության ստացման առաջնային աղբյուր ազգաբնակչության մեծ մասի համար: Շարունակել է սահմանափակ մնալ երկրի 20 ռադիոկայանների լսարանը, որոնցից երեքը հանրային ռադիոկայաններ են, իսկ մեկը հեռարձակվում է արտերկրից: Գործող 98 հեռուստաընկերությունները, բացի երեք հեռուստաընկերություններից, մասնավոր էին, ընդ որում մեծ մասը մարզերում տեղակայված փոքր տեղական հեռարձակողներն էին: Չորս հեռուստաընկերություններ իրականացնում էին վերահեռարձակում արտերկրից: Հեռարձակող լրատվամիջոցների մեծ մասը պատկանում էին իշխանական կուսակցության քաղաքական գործիչներին կամ քաղաքական կապեր ունեցող գործարարներին և ներկայացնում էին դեպքերի միակողմանի լուսաբանում: Մարզային հեռուստաընկերությունները ներկայացնում էին որոշակի այլընտրանքային տեսակետներ, սովորաբար արտաքին արտադրության նյութերի միջոցով: 22 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո Իշխանություններն այդպես էլ չհրապարակեցին Հայաստանի ռադիոհեռուստատեսային հաճախականությունների մասին աուդիտի խոստացված տվյալները, որի հիման վրա տեխնիկապես հիմնավորվել էր թվային հեռարձակման լիցենզիաների թվի սահմանափակումը, երբ 2015թ. հուլիսին անցում կկատարվեր անալոգային համակարգից դեպի հեռարձակման թվային համակարգ: Առցանց լրատվամիջոցները և սոցիալական ցանցերը եղել են երկրի այլընտրանքային լրատվության առաջնային աղբյուրը և ի տարբերություն հեռարձակող լրատվամիջոցների ներկայացրել են բազմազան քաղաքական դիրքորոշումներ: Իշխանություններն ընդհանուր առմամբ դրանց բովանդակությունը չեն վերահսկել. այնուհանդերձ, հեռարձակումներն հաճախ արտացոլել են հովանավորների ու գովազդատուների քաղաքական ազդեցությունը: Եղել են արժանահավատ հաղորդումներ առ այն, որ և՛ առցանց, և՛ հեռարձակող լրատվամիջոցները շարունակաբար կենտրոնացել են իշխանություններին մոտ կանգնած մի քանի անհատների ձեռքում: Լրատվամիջոցների սեփականատերերի հարցում թափանցիկություն չի եղել: Լրատվական դաշտի իրավապաշտպան կազմակերպությունները խստորեն քննադատեցին օրենքի մի նախագիծ, որով լրատվամիջոցների ու անհատ ինտերնետ գործածողների նկատմամբ սահմանվում էր պատասխանատվություն ինտերնետում, և մասնավորապես սոցիալական ցանցերում, վարկաբեկիչ կամ վիրավորական մեկնաբանություններ կատարելու համար: Նախագիծը ներկայացնողներն ի վերջո հրաժարվեցին այդ օրինագծից: Բռնություն և ոտնձգություններ. Իշխանությունները չեն իրականացրել վստահարժան քննություններ լրագրողների դեմ բռնությունների փաստերով: Եղել են ոստիկանության կողմից բռնության մի շարք միջադեպեր քաղաքացիական բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ: Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվեց քննություն իրականացնել «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնության դրսևորման վերաբերյալ հնչեցրած մեղադրանքներով: Փետրվարի 12-ին նա Ilur.am կայքի լրագրող Սարգիս Գևորգյանի և մյուս ակտիվիստների հետ միասին բերման ենթարկվեց Երևան քաղաքի Կենտրոն համայնքի ոստիկանության բաժին, որտեղ, ըստ պնդումների, ոստիկանները ջնջել էին Անի Գևորգյանի տեսախցիկի ողջ բովանդակությունը: Ըստ հնչեցրած մեղադրանքների կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Արտակ Պողոսյանն ապտակել է նրան և խլել բջջային հեռախոսը: Հունիսի 23-ին ոստիկանությունը, ըստ հաղորդումների, կրկին բռնություն էր գործադրել լրագրողների նկատմամբ, ովքեր Կենտրոնի ոստիկանության բաժնի մոտ շուրջ 60 այլ մարդկանց հետ սպասում էին, որ ազատ արձակվեն այդ օրն ավելի վաղ ոստիկանություն բերման ենթարկված ցուցարարները: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների ոստիկանությունը ֆիզիկական բռնություն է կիրառել 4 լրագրողների նկատմամբ. Անի Գևորգյանի և Սարգիս Գևորգյանի, ՍիվիլՆեթ առցանց լրատվականից Արփի Մախսուդյանի և ԳԱԼԱ հեռուստաընկերությունից Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ: Ըստ հաղորդումների, ոստիկանները ջարդել էին Ֆահրադյանի դյուրակիր համակարգիչը: Հունիսի 26-ին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով այս դեպքերի վերաբերյալ: Անի Գևորգյանի և Սարգիս Գևորգյանի բողոքից հետո 23 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց՝ քննելու ոստիկանների կողմից բռնության կիրառման հարցում լիազորությունները գերազանցելու ու լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հարցը: Նոյեմբերի 7-ի դրությամբ քննությունը դեռ ընթացքի մեջ էր: Պատգամավորները բազմաթիվ անգամներ վիրավորել են լրագրողներին, իսկ խորհրդարանի էթիկայի հանձնաժողովի կողմից համարժեք արձագանք չի եղել: Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարձակում է գործել Ա1+ առցանց լրատվականի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Խաչատրյանն ու մյուս լրագրողները լուսաբանում էին «Հակահարված» արտխմբի ակցիան, որի ժամանակ պաստառ էր ամրացվել ազգային ժողովի դարպասին: Հայրապետյանը հարվածել է Խաչատրյանի ձեռքին և վայր գցել նրա էլեկտրոնային պլանշետը: Սեպտեմբերի 22-ին Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվեց քրեական գործ հարուցել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Հոկտեմբերի 7-ին Գլխավոր դատախազության կարգադրությամբ Հատուկ քննչական ծառայությունը վերաբացեց գործը: Նոյեմբերի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը կրկին կարճեց քրեական գործը՝ Հայրապետյանի արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: 2013թ. դեկտեմբերին մի խումբ երիտասարդ տղաներ լրագրողներին վիրավորական խոսքեր են ասել ու թույլ չեն տվել, որ նրանք ֆիզիկապես ներկա գտնվեն Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվող Երևանի քաղաքապետ, Հանրապետական Տարոն Մարգարյանի դոկտորական թեզի պաշտպանության բաց միջոցառմանը: Ո՛չ ռեկտորը, ո՛չ էլ ներկա անվտանգության աշխատակիցները չեն փորձել կանխել երիտասարդների այդ քայլը, ընդ որում, նրանցից մեկը՝ Սևակ Խաչատրյանը համալսարանի ուսանողական խորհրդի նախագահն էր և կապ ուներ Հանրապետական կուսակցության հետ: Թեպետ միջադեպի տեսանյութը շատ արագ տարածվեց սոցիալական ցանցերով, սակայն լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար իշխանությունները երիտասարդներից ոչ մեկին պատասխանատվության չենթարկեցին: Օգոստոսին համալսարանի ռեկտորի հրամանով Սևակ Խաչատրյանը նշանակվեց ռեկտորի տեղակալ: Գրաքննություն ու բովանդակային սահմանափակումներ. Լրատվամիջոցները, մասնավորապես` հեռարձակող լրատվամիջոցներն իշխանություններին քննադատող նյութեր ներկայացնելու դեպքում վախենում էին հաշվեհարդարից: Հաշվեհարդարի դրսևորումներ կարող էին լինել դատական հայցերը, հեռարձակման լիցենզիան կորցնելու սպառնալիքը, կամայական հարկային ստուգումները կամ եկամուտների կորուստը, երբ գովազդատուներն իմանում էին, որ լրատվամիջոցը բարեհաճ չի իշխանությունների հանդեպ: Հաշվեհարդարի վախը հանգեցրել է լրատվամիջոցներում ինքնագրաքննության բարձր աստիճանի: Ինտերնետի ազատություն Կառավարությունը չի սահմանափակել կամ ընդհատել ինտերնետի հասանելիությունը և չի իրականացրել առցանց բովանդակության գրաքննություն: Անհատները և խմբերն ընդհանուր 24 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո առմամբ կարողացել են տեսակետներ արտահայտել ինտերնետի միջոցով, ինչպես նաև էլեկտրոնային փոստով: Որոշ իրավապաշտպան ակտիվիստներ ու ընդդիմադիր կուսակցությունների անդամներ պնդում են, որ իշխանությունները հսկել են իրեն էլեկտրոնային փոստն ու ինտերնետային գրագրությունը՝ առանց դատական վերահսկողության կամ դրա ֆորմալ առկայությամբ (տես՝ բաժին 1.զ): Տարվա ընթացքում բազմաթիվ վեբ կայքեր հաղորդել են կիբերհարձակումների, այդ թվում DDoS հարձակումների թիրախ դառնալու մասին, որոնք փորձագետները վերագրում են օտարերկրյա աղբյուրներին: Ըստ Միջազգային հեռահաղորդակցության միության տվյալների 2013թ. Հայաստանում ինտերնետից օգտվում էր ազգաբնակչության 46.3 տոկոսը: Ուսումնակրթական ազատություն ու մշակութային միջոցառումներ Եղել են իշխանությունների կողմից ուսումնակրթական ազատության ու մշակութային միջոցառումների սահմանափակումների մասին որոշ հաղորդումներ: Կրթօջախների մեծ մասը զերծ են մնացել իշխանություններին հրապարակավ քննադատելուց և ինքնագրաքննության որոշակի դրսևորումներ են հանդես բերել: Առաջատար պետական բուհերի ղեկավարությունը քաղաքականացված է ու փոխկապակցված է իշխող Հանրապետական կուսակցության հետ: Տարվա ընթացքում լրատվամիջոցներում հաղորդումներ են եղել այն մասին, որ որոշ կրթօջախներում տնօրինությունն աշխատանքից ազատել է դասախոսների ու ուսուցիչների, ովքեր մասնակցել են կենսաթոշակային բարեփոխումների դեմ ուղղված քաղաքացիական ակցիաներին կամ ճնշում են գործադրել նրանց վրա, որպեսզի չմասնակցեն այդ ակցիաներին: բ) Խաղաղ հավաքներ կազմակերպելու ու միավորումներ կազմելու ազատություն Հավաքների ազատություն Սահմանադրությամբ ու օրենքներով ամրագրված է հավաքների ազատության իրավունքը: Թեպետ իշխանությունները հաճախ հարգել են այս իրավունքը, ըստ հաղորդումների, իրավասու մարմինների կողմից ձեռնարկվել են միջոցներ խոչընդոտելու մասնակցությունը որոշ հանրահավաքների, և եղել են հաղորդումներ ոստիկանության կողմից ցուցարարների դեմ անհամաչափ խիստ ուժ գործադրելու վերաբերյալ: Ընդհանուր առմամբ քաղաքացիները կարողացել են առանց միջամտության իրենց բողոքն արտահայտել: Չեն եղել հաղորդումներ այն մասին, որ պաշտոնյաները խափանեն քաղաքական հանրահավաքները, բայց եղել են դեպքեր, երբ ոստիկաններն արգելքներ են ստեղծել քաղաքացիական ակտիվիստների խաղաղ ցույցերի հետ կապված, ընդ որում նման ցույցեր սոցիալական ու մարդու իրավունքների հարցերի շուրջ տարվա ընթացքում հաճախ են եղել: Օրինակ՝ հունվարի 28-ին ոստիկանությունն ուժով ցրեց ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների մայրերին ու մյուս քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր հավաքվել էին Ազատության հրապարակում՝ օպերային թատրոնի 25 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո դիմաց, որտեղ կառավարությունն անցկացնում էր բանակի տոնին նվիրված ամենամյա հանդիսավոր արարողությունը: Այն դեպքերում, երբ հավաքները խափանվել են, ոստիկանությունը կանոնավոր բերման է ենթարկել ցուցարարների, որոնք ըստ ոստիկանության պնդումների «հրաժարվել են հետևել օրինական պահանջներին» և ըստ հաղորդումների եղել են անհամաչափ ուժի կիրառման մի քանի միջադեպեր անձանց բերման ենթարկելու կամ կալանքի տակ պահելու ժամանակ (տես՝ բաժին 1.դ): Ըստ մարդու իրավունքների հարցերով փաստաբանների ոստիկանները չեն կարողացել հստակեցնել, թե որոնք են եղել «օրինական պահանջները»: Ոստիկանությունը հաճախ թույլ է տվել ընթացակարգային բազմակի խախտումներ մարդկանց բերման ենթարկելիս, որոնց հետագայում ենթարկել են վարչական տույժերի: Մայիսի 13-ին երիտասարդ ակտիվիստների մի փոքր խումբ Երևան քաղաքի կենտրոնի այգիներից մեկի վերանվանման հետ կապված բողոքի խաղաղ ակցիա էր անցկացնում` նախագահ Սարգսյանի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այդ վայր ժամանելուց անմիջապես առաջ: Ոստիկանությունը, Երևանի փոխոստիկանապետ գնդապետ Վալերի Օսիպյանի ղեկավարության ներքո, մինչ նախագահների ժամանումն ուժի կիրառմամբ ցրեց հավաքը և բերման ենթարկեց ցուցարարներին: Լրատվամիջոցներում հաղորդում եղավ, որ ոստիկանությունը բերման ենթարկելիս և ոստիկանական բաժանմունքի ճանապարհին ոստիկանության մեքենայում խիստ ծեծի էր ենթարկել ցուցարար Գևորգ Սաֆարյանին: Ըստ Սաֆարյանի ոստիկաններն իրեն մտցրել էին մեքենայի երկու նստարանների արանքը և ոստիկաններից մեկը փորձել էր ծնկով խեղդել նրան ու գրեթե ջարդել նրա ձեռքը: Ոստիկանությունը Սաֆարյանի համար երկու անգամ շտապ օգնություն էր կանչել: Ըստ Սաֆարյանի մեքենայում էր նաև ակտիվիստ Դվին Իսայանը, ում ևս ոստիկանները ծեծել էին և փորձել խեղդել և նա մեքենայում կորցրել էր գիտակցությունը: Սեպտեմբերին, ըստ պաշտոնական տեղեկատվության, Հատուկ քննչական ծառայությունը որոշում կայացրեց, որ ոստիկանության գործողություններում հանցակազմը բացակայում էր և փոխարենը քննիչներին փոխանցեց Գևորգ Սաֆարյանի դեմ հարուցված քրեական գործ, որտեղ Հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրանք էր առաջադրել միջադեպի ընթացքում ոստիկանի դեմ բռնություն գործադրելու համար: Միավորումների ազատություն Կառավարության կողմից չի ձևավորվել հասարակական կազմակերպությունների ֆինանսական կայունությանն օժանդակող իրավական դաշտ: Օրենքը թույլ չի տալիս հասարակական կազմակերպություններին իրենց ծառայությունների դիմաց ընդունել վճարումներ, ձևավորել հիմնադրամներ կամ ուղղակիորեն ձեռնամուխ լինել շահույթ հետապնդող գործունեության՝ իրենց գործառնական ծախսերը հոգալու ու կանոնադրությամբ սահմանված նպատակներին հասնելու համար: Արդյունքում հասարակական կազմակերպությունները կախման մեջ են գտնվում դրամաշնորհներից և նվիրատվություններից: գ) Կրոնի ազատություն 26 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո Տես՝ Պետքարտուղարության Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույցը www.state.gov/religiousfreedomreport/ էջում: դ) Տեղաշարժվելու ազատություն, ներքին տեղահանված անձինք, փախստականների պաշտպանություն և քաղաքացիություն չունեցող անձինք Օրենքով ապահովվում է երկրի ներսում տեղաշարժվելու, արտասահմանյան ուղևորությունների, արտագաղթի և հայրենադարձության ազատությունը: Ներքին տեղահանված անձանց, փախստականներին, վերադարձող փախստականներին ու ապաստան հայցողներին, քաղաքացիություն չունեցող անձանց ու այլոց պաշտպանելու ու աջակցելու նպատակով իրավասու մարմինները համագործակցել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի (UNHCR) և մարդասիրական այլ կազմակերպությունների հետ: Տեղաշարժը երկրի ներսում. Եղել են առանձին հաղորդումներ լրատվամիջոցներում, որ իշխանությունները քաղաքական հանրահավաքներին մասնակցությունը կանխելու համար սահմանափակել են տեղաշարժը: Արտասահմանյան ուղևորություններ. Ժամանակավոր կամ մշտապես երկրից հեռանալու համար քաղաքացիները պետք է ելքի վիզա ձեռք բերեն: Ժամանակավոր երկրից բացակայելու համար անհրաժեշտ ելքի վիզա կարելի է մեկ օրվա ընթացքում հեշտությամբ ձեռք բերել` վճարելով 1000 դրամ (2.40 ԱՄՆ դոլար) յուրաքանչյուր տարվա համար: Ներքին տեղահանված անձինք (ՆՏԱ) Ըստ UNHCR-ի օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բախումների սրումը հանգեցրեց Տավուշի հյուսիսային հատվածում 100-200 հոգու, հիմնականում կանանց և երեխաների ժամանակավոր տեղահանության: Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հետ կապված պատերազմի ընթացքում իշխանությունները սահմանային գոտիներից տարհանել են մոտավորապես 65000 տնային տնտեսություն, բայց մեծամասնությունը հետո վերադարձել են իրենց բնակավայրերը կամ բնակություն են հաստատել այլ վայրերում: Երկրի որոշ ՆՏԱ- ների ու նախկին փախստականների համար դեռևս ապահովված չէին համարժեք բնակարանային պայմաններ ու սահմանափակ էին տնտեսական հնարավորությունները: Փախստականների պաշտպանություն Ապաստանի հասանելիություն. Օրենքի համաձայն նախատեսվում է անձանց փախստականի կամ ապաստան հայցողի կարգավիճակի տրամադրում, և կառավարությունը ստեղծել է փախստականներին պաշտպանություն տրամադրելու համակարգ: Օրենքն ունի մի շարք թերություններ, և մարդու իրավունքների հարցերով դիտորդները կարծում են, որ ապաստան հայցելու ընթացակարգերը չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին: Օգոստոսի 2-ին եղան իրավական փոփոխություններ, որոնցով փախստականների ու ապաստան հայցողների համար նախատեսվում էր պաշտպանություն սահմանի անօրինական հատման համար: Այնուհանդերձ, օգոստոսի 11-ի դրությամբ 27 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո ապաստան հայցող մի անձնավորություն դեռ գտնվում էր կալանքի տակ՝ անօրինական սահմանահատման վերաբերյալ քրեական մեղադրանքով: Ոչ հայկական ծագում ունեցող հնարավոր ապաստան հայցողների համար տարածք մուտք գործելու վերաբերյալ առկա տեղեկատվությունը շատ սահմանափակ էր, չնայած հաղորդված երկու գործերով UNHCR-ի միջամտությունից հետո, իշխանությունները դյուրացրել էին տարածք մուտք գործելու և ապաստանի մասին ընթացակարգը: Միգրացիայի պետական ծառայությունը պատասխանատու է ապաստան հայցողների գրանցման ու ապաստան տրամադրելու հայցերով որոշումների կայացման համար: Այն գործարկել է փոքր ընդունարան և այնտեղ բնակվող ապաստան հայցողներին տրամադրել է սննդամթերքի փաթեթներ: Ծառայությունն ընդունարանը նախատեսել է առավելագույնը 45 հոգու համար, սակայն 2013թ. վերջին և 2014թ. սկզբին այնտեղ բնակվել է 60 հոգի, ինչը նախատեսված կարողությունից ավել է: Այն ապաստան հայցողներին, ում հնարավոր չի եղել տեղավորել ընդունարանում, սննդամթերքի փաթեթներ չեն տրամադրվել: Տարվա առաջին կեսի տվյալներով Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվելուց ի վեր մոտ 16000 հոգի Սիրիայից ժամանել են Հայաստան, ընդ որում գրեթե բոլորն ազգությամբ հայեր են, և մոտ 12000-ը մնացել են: Կառավարությունը նրանց կացության կարգավորման երեք տարբերակ է առաջարկել. քաղաքացիության ստացում դյուրացված կարգով, ապաստանի տրամադրում արագացված ընթացակարգով և կացության թույլտվություն: Տարվա առաջին վեց ամսվա տվյալներով Սիրիայից ժամանած ազգությամբ հայ 818 հոգուց 619-ը դիմել են Միգրացիայի պետական ծառայությանն ապաստան ստանալու համար և ստացել էին փախստականի կարգավիճակ, իսկ 6-ը դեռ սպասում էին որոշման ընդունմանը: Իրավասու մարմինների կողմից 193 անձանց գործեր փակվել են տարբեր պատճառներով, այդ թվում դիմումը ետ վերցնելու, կամ հայրենի երկիր վերադառնալու պատճառներով: Միգրացիայի պետական ծառայությունը նաև դադարեցրել է 82 հոգու փախստականի կարգավիճակը, քանի որ նրանք ստացել են Հայաստանի քաղաքացիություն: Չարաշահումներ փախստականների նկատմամբ. 2012թ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն հայտնեց այն մասին, որ որոշ ապաստան հայցողների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել անօրինական մուտք գործելու համար, թեպետ նրանք մատնանշել են, որ ապաստան են հայցում: Իրավասու մարմիններն ապաստան հայցելու մասին հայտը գրանցելուց հետո ընդհանուր առմամբ ազատ չեն արձակել այն ապաստան հայցողներին, ովքեր պատիժ էին կրում երկիր անօրինական մուտք գործելու համար, այլ նրանցից պահանջվել է կրել պատժի մնացած մասը: Տարվա առաջին 8 ամիսների ընթացքում անօրինական սահմանահատման համար իշխանությունների կողմից քրեական հետապնդում է իրականացվել մեկ ապաստան հայցողի նկատմամբ: Ազգությամբ ոչ հայ ապաստան հայցողների դիմումների մերժումը, որը հաճախ արվում է ազգային անվտանգության նկատառումներով, շարունակել է մտահոգության տեղիք տալ: Հիմնական ծառայությունների հասանելիությունը. Իրավասու մարմինները սովորաբար փախստականներին մշտական կացության կարգավիճակ շնորհելուց հետո դժվարություն են ունենում նրանց հասարակությանն ինտեգրելու հարցում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված 1991-94թթ. փախստականներին տրամադրվող 28 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո կացարանները սովորաբար եղել են ոչ բավարար քանակության և ունեցել են վատ պայմաններ: Փախստականների սոցիալ-տնտեսական խնդիրների մեծ մասը, որոնք նույնն են, ինչ ընդհանուր ազգաբնակչությանը, առավել սրվում էին լեզվական խոչընդոտների պատճառով: Սիրիահայերը խոսում են հայերենի այլ բարբառով, և որպես երկրորդ լեզու խոսում են արաբերեն, և ոչ ռուսերեն: Հայաստանի քաղաքացիության համեմատաբար դյուրին ձեռք բերումը չի լուծում ինտեգրման հետ կապված բոլոր խնդիրները, այդ թվում փախստական ազգաբնակչության տեղահանությամբ պայմանավորված սոցիալական և տնտեսական հետևանքները: Փախստականների համեմատաբար փոքր թվաքանակը, ովքեր հայկական ծագում չունեին, ինտեգրման հետ կապված ավելի սուղ հնարավորություններ ունեին: Մարդասիրական օգնության ոլորտի աշխատակիցների դիտարկումներով նոր ժամանածների շրջանում խոցելիության ավելի բարձր մակարդակ է նկատվում, ինչպես նաև ավելի վաղ ժամանած տեղահանվածների շրջանում, ովքեր արդեն սպառել են իրենց միջոցները: Հիմնարար լուծումներ. Սիրիայից ժամանած ազգությամբ հայ անձանց համար, ովքեր որոշում են մնալ երկրում, կառավարությունն առաջարկում է քաղաքացիության շնորհում արագացված կարգով, կացության թույլտվություն կամ փախստականի կարգավիճակ: Քաղաքացիություն չունեցող անձինք Ըստ UNHCR-ի 2013թ. տարեվերջի դրությամբ երկրում կար կացության իրավունք ունեցող 56 քաղաքացիություն չունեցող անձ: Բացի այդ, քաղաքացիություն չունեին նաև Ադրբեջանից եկած 1599 փախստականներ: Շարունակում էին տեղ գտնել քաղաքացիություն չունենալու առանձին դեպքեր, երբ անձը հրաժարվում էր հայկական քաղաքացիությունից՝ չունենալով որևէ այլ երկրի քաղաքացիություն: Կային նաև պատմություններ փաստաթղթեր չունեցող անձանց մասին, ովքեր չունեին քաղաքացիություն կամ գտնվում էին քաղաքացիություն չունեցող անձ դառնալու վտանգի առաջ՝ պայմանավորված շարունակվող միգրացիայի կամ երկրի ամենահեռավոր շրջաններում բնակվելու հանգամանքով, որտեղ որոշ մարդիկ դեռ Խորհրդային անձնագրեր ունեին: Հպատակագրման դիմում ներկայացրած անձինք մերժման դեպքում իրավունք չունեին բողոքարկել: Քաղաքացիություն չունենալու հանգամանքը որոշելու հստակ ընթացակարգ չկար, և չկար ազգային օրենսդրություն քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների մասին: ՄԱՍ 3. ՀԱՐԳԱՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ Չնայած սահմանադրությամբ և օրենքներով քաղաքացիներին տրված է խաղաղ եղանակով իշխանությունը փոխելու հնարավորություն, սակայն իշխանությունները շարունակել են միջամտել այդ հնարավորության իրացմանն ընտրությունների ընթացքում: Ընտրություններ և քաղաքական մասնակցություն 29 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո Կայացած վերջին ընտրությունները. Վերջին համապետական ընտրությունները տեղի են ունեցել 2013թ. փետրվարին: Ընտրակաշառքի, գործող պաշտոնյաների օգտին վարչական ռեսուրսի մեծամասշտաբ չարաշահման, բացակա ընտրողների փոխարեն ինքնակոչ անձանց քվեարկության և բազմաթիվ տեղամասերում չարտոնված կազմակերպված խմբերի առկայության մասին հաղորդումները հասարակության աչքերում խարխլեցին ընտրական գործընթացի անաչառությունը և վարկաբեկեցին ընտրական ինստիտուտը: Դիտորդական առաքելության վերջնական զեկույցում, որը հրապարակվեց 2013թ. մայիսին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նշում էր, որ ընտրություններն «ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված և առանձնանում էին հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով», սակայն տեղ գտան թերություններ, այդ թվում՝ հանրային վարչարարման անկողմնակալության բացակայություն, վարչական ռեսուրսի չարաշահում և ընտրողների նկատմամբ ճնշումների դեպքեր: Քվեարկության օրն առանձնացավ գործընթացին անհարկի միջամտություններով, հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից, և դիտորդները մատնանշեցին մի շարք լուրջ խախտումներ: Զեկույցը նաև առանձնացնում էր, որ 70 տոկոս և ավել մասնակցություն արձանագրած տեղամասերում գործող նախագահին կողմ քվեարկողների տոկոսն էլ էր 70-ից բարձր: ԺՀՄԻԳ-ը գտնում էր, որ բարձր մասնակցության ու գործող նախագահի միջինից բարձր արդյունքների միջև սերտ հարաբերակցությունը մատնանշում էր «քվեարկության և ձայների հաշվարկման հետ կապված հնարավոր լուրջ խախտումներ», որը «մտահոգություններ է առաջացնում ընտրական գործընթացների արդարության վերաբերյալ»: Բողոքների ներկայացման և բողոքարկման գործընթացը չէր ապահովում խախտված իրավունքի արդյունավետ բավարարում: Դիտորդները հավատացած էին, որ իշխանություններն օգտագործել էին կամ սպառնացել էին օգտագործել վարչական ռեսուրս և ընտրովի կարգով դատական հետապնդումներ, որպեսզի հետ պահեին հավանական թեկնածուներին գործող նախագահի հետ մրցակցության մեջ մտնելուց: ԺՀՄԻԳ-ի կողմից նաև նշվել է, որ թեկնածուներին առաջադրվող 10 տարվա քաղաքացիության ու մշտական բնակության պահանջն անհամաչափ խիստ է: Բացի ընթացակարգային խնդիրներից ԺՀՄԻԳ-ը նաև նշեց ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահության ցածր մակարդակը: Սահմանադրական դատարանն իր 2013թ. մարտի որոշման մեջ, որով հաստատել էր 2013թ. նախագահական ընտրությունների արդյունքները, արել էր այդ նույն դիտարկումը : Քաղաքական կուսակցություններ և քաղաքական մասնակցություն. Քաղաքական կուսակցությունների գրանցման կամ գործունեության հետ կապված անհարկի իրավական սահմանափակումների մասին հաղորդումներ չեն եղել: Այնուհանդերձ, շարունակաբար եղել են դժգոհություններ, որ իշխանություններն օգտագործել են իրենց զգալի վարչական և իրավական ռեսուրսները, որպեսզի կանխեն ընդդիմադիր կուսակցություններին ուղղվող ֆինանսական հատկացումները՝ այդպիսով սահմանափակելով այդ կուսակցությունների գործունեությունը: Պետական միջոցներից կամ հնարավոր դոնորների վրա կառավարության ճնշումների հետևանքով մասնավոր նվիրատվությունների միջոցով ֆինանսներ հայթայթելու ընդդիմադիր կուսակցությունների անկարողության պատճառով ընդդիմադիր կուսակցությունների մեկուսացումն ավելի է խորացել: Քաղաքացիական հասարակության 30 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո կազմակերպությունները հայտնում են ընտրարշավների ընթացքում ու քվեարկության օրերին կառավարական ռեսուրսների չարաշահման մասին, այդ թվում՝ սպառնալիքներ գործող պաշտոնյայի օգտին չքվեարկելու դեպքում ընտանիքին սոցիալական նպաստից կամ ուսանողներին ուսման վարձի արտոնություններից զրկելու վերաբերյալ: Իշխանական կուսակցության հետ կապերը թույլ են տվել պահպանել աշխատանքն ու աշխատանքային առաջխաղացում ունենալ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում: Տեղական դիտորդների կողմից եղել են բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ որոշ համայնքապետեր, որոնք առաջադրվել են որպես անկախ թեկնածուներ, ընտրվելուց հետո անդամագրվել են Հանրապետական կուսակցությանը կամ դարձել են կուսակցությանը հավատարիմ անձնավորություն, որովհետև այլ կերպ չէին կարողանա արդյունավետ կերպով իրականացնել իրենց աշխատանքը: Քանի որ համայնքները մասամբ կախման մեջ են գտնվում պետական բյուջեից ստացվող ֆինանսավորումից, այդ հաղորդումներում ակնարկվում էր, որ պետական բյուջեից համայնքապետի ստացած աջակցության մակարդակը պայմանավորված էր համայնքապետի կուսակցական պատկանելությամբ: Նույն կերպ, պետական դպրոցներում, բուհերում, բուժհաստատություններում ու այլ հիմնարկություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու կամ պետական ֆինանսավորմամբ հաստատություններում ռեսուրսներ ստանալու համար պետք է լինել կա՛մ Հանրապետական կուսակցության անդամ, կա՛մ կուսակցությանը հավատարիմ անձնավորություն: Ըստ լրատվամիջոցների ու այլ հաղորդումների բուհերի ուսանողական խորհուրդները մեծապես ղեկավարվում են Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի անդամների կողմից, իսկ իշխանական կուսակցության անդամ կամ հավատարիմ անձնավորություն դառնալն ապահովում էր ավելի բարձր գնահատականներ, ուսման վարձի արտոնություններ և այլ տիպի բարեհաճություններ: Իշխանական կուսակցությունն ու վերջինիս թեկնածուները ենթադրաբար չարաշահել են վարչական ռեսուրսը պետական և որոշ մասնավոր աշխատավայրերում աշխատողներին ահաբեկելու ու նրանց օժանդակությունը ստանալու համար: Եղել են դժգոհություններ, որ կապեր ունեցող գործարարներն իրենց շահույթից որոշակի մաս ուղղել են իշխանական կուսակցությանը կամ իշխանական քաղաքական էլիտայի հետ կապ ունեցող այլ կուսակցություններին՝ հարկեր չվճարելու կամ հարկման մեղմ դաշտում հայտնվելու տեսքով անարդար տնտեսական առավելություններ ստանալու դիմաց: Եղել են նաև պնդումներ, որ աշխատանքի ընդունման որոշումներում իշխանությունները խտրական վերաբերմունք են հանդես բերել ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների անդամների հանդեպ: Կանանց և փոքրամասնությունների մասնակցությունը. Երկրի քաղաքական կյանքում, ինչպես նաև հանրային հատվածի որոշումներ կայացնող պաշտոններում կանանց ներկայացվածության ցածր մակարդակը շարունակում էր մնալ խնդրահարույց: Տարեվերջի դրությամբ 131 պատգամավոր ունեցող Ազգային ժողովում կար 14 կին պատգամավոր, կառավարությունում` 18 նախարարներից կին էին 2-ը, իսկ երկրի 10 մարզերից ոչ մեկի մարզպետը կին չէր: Երևանի ավագանու 65 ընտրված անդամներից միայն տասն էին կանայք, իսկ Երևանի 12 վարչական համայնքներից որևէ մեկի ղեկավարը կին չէր: 31 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո ՄԱՍ 4. ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ Օրենքով պաշտոնեական կոռուպցիայի համար սահմանված են քրեական պատժամիջոցներ. սակայն կառավարությունն օրենքն արդյունավետորեն չի կիրառել, և շատ պաշտոնյաներ անպատժելիորեն ներգրավված են եղել կոռուպցիոն գործողությունների մեջ: Տարվա ընթացքում եղել են բազմաթիվ հաղորդումներ պետական կոռուպցիայի վերաբերյալ: Կոռուպցիա. Թեև սահմանադրությամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց արգելվում է պետական պաշտոն զբաղեցնել, սակայն գործարարները շարունակել են տեղեր զբաղեցնել Ազգային ժողովում, իսկ պետական տարբեր պաշտոնյաներ շարունակել են օգտագործել իրենց պաշտոններն ի նպաստ իրենց սեփական գործարար շահերի: Շատ դիտորդների գնահատմամբ կառավարության հետ կապված կամ պետական պաշտոններ զբաղեցնող օլիգարխները տնտեսությունը մենաշնորհային են դարձրել: Կոռուպցիայի հարցերով զբաղվող քաղաքացիական խմբերը նշում էին, որ իշխանությունները շարունակել են անտեսել լրատվական ու այլ հաղորդումները, որոնք առնչվում էին պետական պաշտոնյաների կոռումպացված գործունեությանը, վերաբերմունք, որ խաթարում էր հանրության վստահությունը: Իշխանությունները չեն ունեցել հակակոռուպցիոն օրենսդրությունը կիրառելու կամք: Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն (CESCR) հուլիսյան զեկույցում մտահոգություն էր հայտնել լայնատարած կոռուպցիայի վերաբերյալ և դրա վերացմանն ուղղված միջոցների սահմանափակ արդյունավետության վերաբերյալ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն նմանատիպ մտահոգություններ էր հայտնել 2012թ.: Կոռուպցիան զգալի ազդեցություն ունի տնտեսական աճի վրա: World Economic Forum-ի 2013-14թթ. գլոբալ մրցունակության զեկույցում կոռուպցիան առանձնացվում էր որպես երկրում տնտեսական գործունեության իրականացման ամենախնդրահարույց գործոն: Եղել են բազմաթիվ հաղորդումներ պետական համակարգային կոռուպցիայի վերաբերյալ գործունեության այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են՝ քաղաքների պահպանության աշխատանքներ, շինարարություն, հանրային վարչարարություն, դատական համակարգ, պետական գնումներ և աճուրդներ, առողջապահություն, հարկեր, իրավապահ և զինվորական անձնակազմ: Եղել են հաղորդումներ պետական միջոցների յուրացման մասին, կասկածելի բիզնես գործարքներում պետական պաշտոնյաների ներգրավման, կառավարության հետ կապեր ունեցող ընկերություններին հարկային արտոնություններ տալու մասին: Մարդու իրավունքների հարցերով իրավաբանները շարունակել են մատնանշել օրենքները, որոնք կոռուպցիայի տեղիք են տալիս, այդ թվում` ոստիկանության պայմանավորվածությունը մասնավոր ընկերությունների հետ երթևեկության խախտումների համար տուգանքների գանձման հարցի հետ կապված: Ոստիկանության հետ ունեցած պայմանագրի համաձայն մի մասնավոր ընկերություն՝ Սիքյուրիթի Դրիմ Լիմիթիդ (ըստ հաղորդումների անորոշ է, թե ով է այդ ընկերության սեփականատերը) արձանագրում էր ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և հավաքագրում տուգանքները, որոնց գումարների կեսը մնում էին այդ ընկերությանը, իսկ մյուս կեսը տրվում էին 32 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո ոստիկանությանը: Ապրիլի 23-ին խորհրդարանում հանրային քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավորներից մեկը հավաստիացրեց, որ երկու տարում ընկերությունն հավաքագրել է 11 միլիարդ դրամ (26.9 միլիոն ԱՄՆ դոլար) տուգանք և ունեցել է 5.8 միլիարդ դրամի (14.4 միլիոն ԱՄՆ դոլար) շահույթ: Իրավաբանները պնդում էին, որ ընկերությունն իր հավաքագրած տուգանքների վերաբերյալ չի ապահովել փաստերի ու օրենքի վրա հիմնված համոզիչ հիմնավորումներ: Հունվարի 7-ին կառավարության արտոնմամբ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ձեռնամուխ եղավ չվճարված տուգանքների հավաքագրմանը՝ առանց դատական ակտի: Ոստիկանության միջնորդությանն ի պատասխան ծառայությունը կարող էր սառեցնել խախտման մեջ ներգրավված փոխադրամիջոցի սեփականատեր հանդիսացող անձանց ու ընկերությունների ֆինանսական հաշիվները՝ առանց պատշաճ ընթացակարգերի կամ դատավեճի: Այս սառեցումների հետևանքով խնդրո առարկա անձինք հայտնվեցին ծավալուն բյուրոկրատական քաշքշուկի մեջ և հաճախ որոշում էին չվիճարկել այս որոշումները և վճարել ոչ մեծ տուգանքները (նույնիսկ եթե հիմնավորված չէին) և ծառայության ծախսերը, քան բախվել իրենց հաշիվների թեկուզև ժամանակավոր անհասանելիության խնդրին: Իշխանությունները շարունակել են միջոցների յուրացման ու կեղծիքի վերաբերյալ հնչեցված մեղադրանքների քննությունը կապված նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, Հայաստանյայց առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի հետ: Սարգսյանը և Կճոյանը շարունակում էին ժխտել իրենց ներգրավվածությունը: Հունվարի 31-ին Վրաստանում ձերբակալվեց և հունիսի 19-ին Հայաստանին արտահանձնվեց Սուքիասյանը, ով պնդում էր, թե կեղծել է Սարգսյանի և Կճոյանի ստորագրությունները: Կոռուպցիայի գործերի քննության համար պատասխանատու է ոստիկանությունը, իսկ դրանցով դատական կարգով հետապնդում իրականացնելու համար գլխավոր դատախազությունը: Ըստ լայն տարածում ստացած հաղորդումների՝ այս կառույցներից ոչ մեկն արդյունավետ կամ անկախ չի գործել, և ոչ մեկը չի ունեցել բավարար ռեսուրսներ: Եկամուտների ու գույքի հայտարարագրում. Օրենքով պահանջվում է, որ բոլոր բարձրաստիճան պետական պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները տարեկան կտրվածքով ներկայացնեն գույքի և եկամուտների հայտարարագրեր: Օրենքի համաձայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հավաքել և դիտարկել է հայտարարագրերի ներկայացումը, սակայն չունի դրանց արժանահավատությունը ստուգելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու իրավասություն: Քրեական պատիժ հայտարարագրեր չներկայացնելու կամ դրանցում կեղծ տեղեկություններ ներկայացնելու համար չի եղել: Տեղեկատվության հասանելիությունը հանրության համար. Թեև օրենքը սահմանում է պաշտոնական տեղեկատվության հանրային հասանելիություն, սակայն որոշ պետական կառույցներ և պաշտոնյաներ չեն կամեցել ապահովել այն: Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության և Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ամենամեծ մարտահրավերն այն էր, որ պետական մարմինները, որոնք ինֆորմացիայի ազատության պահանջը բավարարելու տպավորություն էին ստեղծում, այնպիսի պատասխաններ էին տալիս, որոնք կամ տեղին չէին, կամ էլ 33 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո ամբողջական չէին: Հասարակական կազմակերպությունները դատարաններում իրենց գործերի հետ կապված ավելի քիչ էին հաջողություններ ունենում, քան նախորդ տարիներին, քանի որ դատարանները մերժում էին հայցերն այն հիմնավորմամբ, որ պետական մարմնի կողմից արդեն իսկ տրամադրվել է պատասխան: ՄԱՍ 5. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Մարդու իրավունքների ոլորտի մի շարք տեղական և միջազգային խմբեր, ընդհանուր առմամբ, գործել են առանց կառավարության սահմանափակումների` ազատորեն հետաքննելով և հրապարակելով մարդու իրավունքների դեպքերի վերաբերյալ իրենց եզրակացությունները: Չնայած պետական պաշտոնյաները երբեմն արձագանքել են նրանց կարծիքներին և համագործակցել, ժամանակ առ ժամանակ եղել են նաև ակտիվիստների հետապնդումներ: Իշխանության իրավասու մարմինները հիմնականում համաձայնել են հանդիպել տեղական հասարակական կազմակերպությունների դիտորդների հետ և հետևել են որոշ հասարակական կազմակերպությունների առաջարկներին, մասնավորապես՝ սոցիալական, կրթական ու տեղական խնդիրներին առնչվող հարցերում: Միաժամանակ, նրանք սովորաբար զգալի միջոցներ չեն ձեռնարկել՝ արձագանքելու իրավապահ մարմինների կողմից վատ վերաբերմունքի ու չարաշահումների դրսևորումների վերաբերյալ հասարակական կազմակերպությունների հնչեցրած մեղադրանքներին: Իրավասու մարմինների սովորական արձագանքը նմանատիպ դեպքերում եղել է այն, որ քննություն է իրականացվել, սակայն մեղադրանքները չեն հիմնավորվել: Իրավասու մարմինների կողմից երբեմն եղել են հետապնդումներ մարդու իրավունքների խմբերի, քաղաքացիների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ, ովքեր տարվա ընթացքում մասնակցել են կառավարության ձեռնարկած միջոցների կամ քաղաքականության դեմ ուղղված բողոքի խաղաղ ցույցերի, այդ թվում՝ պատմական մի շենքի քանդման, կայանատեղերի ու վարորդների տուգանքների, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և կենսաթոշակային հարցերի դեմ: Շարունակել են լինել հաղորդումներ լրատվամիջոցներում, որ ոստիկանությունն այցելել ու խուզարկություններ է անցկացրել ակտիվիստների տներում՝ կասկածելի հիմնավորումներով: Կառավարությունը չի իրականացրել պատշաճ քննություն ու դատական հետապնդում 2013թ. օգոստոս և սեպտեմբեր ամիսներին քաղաքացիական ակտիվիստների վրա գործած հարձակումները կազմակերպողների նկատմամբ: Կառավարությունը հասարակական կազմակերպություններին խմբային հայցեր ներկայացնելու իրավունք է վերապահել: Որոշ պետական գործիչներ ու կառավարամետ լրատվամիջոցներ օտարերկրյա ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպություններին, այդ թվում հայտնի իրավապաշտպան խմբերի ու կոռուպցիոն 34 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո դիտորդների, որակել են որպես «գրանտակերներ» և դավաճաններ, ովքեր վտանգում են ազգային շահերը, անվտանգությունը և ավանդույթները: Մարդու իրավունքների պաշտպանության պետական կառույցները. Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) գրասենյակը պատասխանատու է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ ազգային, մարզային ու տեղական կառավարման մարմինների թույլ տված չարաշահումներից պաշտպանելու համար: Տարվա ընթացքում օմբուդսմենը հրապարակել է թեմատիկ ու հերթական զեկույցներ մարդու իրավունքներին վերաբերող հարցերի շուրջ: Օմբուդսմենի գործունեության արդյունավետությունը երբեմն սահմանափակված է եղել սուղ ռեսուրսների պատճառով: Օմբուդսմենի մարզային 6 գրասենյակից 3-ը տարվա ընթացքում ֆինանսավորման բացակայության պատճառով փակվել են: Կառավարությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին չի տրամադրել լրացուցիչ ֆինանսավորում, որպեսզի այն իրականացնի խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի հետ կապված իր լիազորությունները, որ բխում են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրությունից: ՄԱՍ 6. ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳ Սահմանադրությամբ և օրենքներով արգելվում է ռասայի, սեռի, հաշմանդամության, լեզվի կամ սոցիալական կարգավիճակի հիման վրա խտրականությունը: Գործնականում կառավարությունն այդ արգելքներն արդյունավետորեն չի կիրառել: Հուլիսի 16-ի զեկույցում Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն (CESCR) մտահոգություն էր հայտնել, որ չկա խտրականության դեմ ուղղված համընդգրկուն իրավական դաշտ, որը կապահովեր Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային կոնվենցիայով սահմանված խտրականության վերացման բոլոր հիմքերը: Կանայք Բռնաբարություն և ընտանեկան բռնություններ. Բռնաբարությունը քրեական հանցագործություն է, որի համար սահմանված առավելագույն պատժաչափը 15 տարվա ազատազրկումն է. ամուսնական բռնաբարությունն իրավասու մարմինների կողմից հետապնդվում է բռնաբարության ընդհանուր հոդվածներով: Նույն կերպ, ընտանեկան բռնությունը պատժվում է բռնության ընդհանուր հոդվածներով: Լայն տարածում ունեն ամուսինների ոտնձգությունները և կանանց դեմ բռնությունները: Հուլիսի զեկույցում Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն մտահոգություն հայտնեց բռնության բարձր ցուցանիշների պահպանման վերաբերյալ, մասնավորապես կանանց դեմ ուղղված ընտանեկան բռնության մասով և ափսոսանք հայտնվեց, որ չկա ընտանեկան բռնությունը քրեականացնող առանձին օրենք: Իշխանությունների կողմից ընտանեկան բռնությունների մասով չի իրականացվում արդյունավետ քրեական հետապնդում: Լրատվամիջոցներին ոստիկանության տրամադրած տվյալների հիման վրա տարվա առաջին ութ ամիսների ընթացքում արձանագրվել է ընտանեկան բռնության 1501 դեպք: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան 35 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո հայտնում է, որ մինչև նոյեմբերի 17-ը գրանցվել է ընտանեկան բռնությամբ պայմանավորված կանանց մահվան 11 դեպք: Ըստ պաշտոնական վիճակագրության` տարվա առաջին ինն ամիսների ընթացքում գրանցվել է բռնաբարության 16 և բռնաբարության փորձի 5 դեպք: Դեպքերից մեկում նախկին ամուսինն է բռնաբարություն իրականացրել, իսկ 2 դեպքում էլ՝ տուժողների հայրերը: Սոցիալական պիտակավորման, «տուժողի մեղավոր լինելու», ինչպես նաև կին ոստիկանների ու քննիչների բացակայության, ինչպես նաև երբեմն ոստիկանության կողմից քայլեր ձեռնարկելու դժկամության պատճառով նման հանցանքների մասին հաղորդումները շարունակում են շատ քիչ լինել: Ըստ Կանանց աջակցման կենտրոնի, որը գործարկում է թեժ գիծ ու ապաստարան ընտանեկան բռնության զոհերի համար, իրենց կողմից աջակցություն ստացած բոլոր անձինք վերապրել են ամուսնական բռնաբարություն: Տարվա առաջին կիսամյակում կենտրոնը թեժ գծով սեռական բռնության վերաբերյալ 12 հաղորդում է ստացել, ընդ որում դեպքերից 4-ում ներգրավված էին անչափահասներ: Տարվա ընթացքում «Հետքի» կողմից եղան հաղորդումներ բռնաբարության մի գործի վերաբերյալ, որով բռնաբարություն վերապրածն ապարդյուն ջանքեր էր գործադրում, որպեսզի բռնաբարություն գործած անձը դատապարտվի: 2012թ. այդ կինը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, որ իր ծանոթներից մեկն իրեն շանտաժի է ենթարկել, ծեծել և բռնաբարել: Ոստիկանության կողմից գործը կարճվել էր այն հիմնավորմամբ, որ սեռական գործողությունը տեղի էր ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Տուժողը և նրան աջակցող կանանց իրավունքների պաշտպանության խմբերը պնդում էին, որ գործը կարճելու վերաբերյալ ոստիկանության որոշումը պայմանավորված էր քննիչներից մեկի՝ Արմեն Կավեյանի ու ենթադրաբար բռնաբարություն կատարած անձի միջև ընկերությամբ: Առաջին ատյանի դատարանը բավարարեց գործը վերաբացելու վերաբերյալ տուժողի բողոքը՝ նշելով, որ քննության ընթացքում կարևոր փաստեր են անտեսվել: Գործով դատախազը բողոքարկեց այս որոշումը. մայիսի 21-ին վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի որոշումը չեղարկեց: Կանանց իրավունքների խմբերն ու տուժողն ապարդյուն ջանքեր գործադրեցին՝ պարտադրելու Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել, որպեսզի պարզվեն ոստիկանության քննիչների գործողություններում տեղ գտած սխալները: Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի հուլիսյան զեկույցը մատնանշում էր, որ ընտանեկան բռնության զոհերի համար նախատեսված ապաստարանների թիվը բավարար չէր: Այդպիսի մեկ ապաստարան էր գործում Երևանում՝ մասնավոր ֆինանսավորմամբ: Կանանց իրավունքների խմբերի գնահատմամբ ոստիկանությունն արդյունավետ չէր կանանց իրավունքների կազմակերպություններին ոտնձգություններից ու բռնարարների սպառնալիքներից պաշտպանելու հարցում: Ըստ տեղական դիտորդների ընտանեկան բռնության դեպքերի մեծ մասի վերաբերյալ ոստիկանությանը չեն հայտնում, որովհետև տուժողները վախենում են ֆիզիկական վնասից, անհանգստանում են, որ ոստիկանությունը նրանց կվերադարձնի իրենց ամուսիններին կամ ամաչում են ընտանեկան խնդիրներն ի ցույց դնելուց: Եղել են նաև հաղորդումներ, որ նման դեպքերում ոստիկանությունը դժկամություն է հանդես բերել ու չի խրախուսել կանանց բողոքներ ներկայացնել, հատկապես Երևանից դուրս: Ըստ գործող օրենսդրության ընտանեկան բռնության դեպքերի մեծ մասը որակվել են որպես թեթև կամ միջին ծանրության 36 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո գործեր: Նման դեպքերում տուժողը կարող է հրաժարվել մեղադրանք ներկայացնելուց, իսկ ընտանեկան բռնությունների մասին հաղորդող տուժողները հաճախ ճնշումների են ենթարկվել բռնություն գործադրողների կողմից, որպեսզի ետ վերցնեն բողոքը կամ փոխեն իրենց նախկին ցուցմունքը: Ըստ Կանանց իրավունքների կենտրոնի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը կենտրոնի թեժ գծով ստացվել է 1044 հեռախոսազանգ, որոնցից 875 առնչվում էին ընտանեկան բռնությանը: Նոյեմբերի 10-ի դրությամբ շարունակվում էր Սարգիս Հակոբյանի գործով դատավարությունը, ով մեղադրվում էր կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին խոշտանգումների ենթարկելու մեջ: Նրան մեղադրանք էր ներկայացված կնոջը խոշտանգումների ենթարկելու համար, ինչը շարունակվում էր 9 տարի, մինչև մի օր կինը, իր կյանքի համար վախենալով, փախուստի դիմեց: Խաչատրյանի ու նրան աջակցող կանանց իրավունքների խմբերի նկատմամբ ճնշումներ էին գործադրվում ամուսնու ընտանիքի կողմից, ում մայրը գյուղում ճանաչված անձնավորություն էր: Մայիսի 7-ին դատական լսումներից մեկի ժամանակ ազգայնականների ու ամուսնու ընտանիքի պաշտպանների մի խումբ վիրավորական խոսքեր ասացին դատարանի դահլիճից դուրս գտնվող ակտիվիստներին, ովքեր եկել էին աջակցելու Խաչատրյանին: Ազգայնականները, ովքեր պնդում էին, որ ընտանեկան բռնությունը երկրի մշակույթի մասն է կազմում, մեղադրում էին ակտիվիստներին ու իրավապաշտպաններին հայկական ընտանիքները կործանելու մեջ: Տեղի ոստիկանությունն ու դատական կարգադրիչները սկզբում չէին միջամտում: Կանանց իրավունքների կազմակերպությունների բողոքից հետո ոստիկանությունը սկսեց ապահովել դատական լսումների անվտանգությունը: Ավելի ուշ ոստիկանությունը հարձակում գործողներից մեկի նկատմամբ քրեական գործ հարուցեց: Ըստ ԶԼՄ փորձագետների և կանանց իրավունքների հասարակական կազմակերպությունների տեղական արտադրության սերիալները, որոնք լայն լսարան ունեն և հաճախակի ցուցադրվում են բոլոր հեռուստաալիքներով, հակված էին ամրապնդել գոյություն ունեցող վերաբերմունքն ու գենդերային կարծրատիպերը և լեգիտիմացնում էին կանանց դեմ բռնություններն ու տարածում անհանդուրժողականություն նույնասեռականների հանդեպ: Իգական սեռական օրգանների խեղում/կտրում. Օրենքը հստակորեն չի արգելում իգական սեռական օրգանների խեղումը/կտրումը, սակայն հաղորդումներ այդ երևույթի առկայության վերաբերյալ չեն եղել: Սեռական ոտնձգություններ. Օրենքը հստակորեն չի արգելում սեռական ոտնձգությունները, չնայած անդրադառնում է անառակաբարո գործողություններին և անվայելուչ պահվածքին: Չնայած հրապարակային տվյալներ խնդրի ծավալների վերաբերյալ չկան, դիտորդները կարծում են, որ աշխատավայրում կանանց հանդեպ սեռական ոտնձգությունները լայն տարածում ունեն: Վերարտադրողական իրավունքներ. Ըստ օրենքի զույգերը և անհատներն իրավունք ունեն առանց խտրականության, հարկադրանքի կամ բռնության ազատ և պատասխանատու կերպով որոշում կայացնել, թե երբ, ինչ պարբերականությամբ և քանի երեխա են ունենալու, և ունենալ միջոցներ և անհրաժեշտ տեղեկատվություն դրա համար: Երեխաների թվի ու երեխաների ծնվելու պարբերականության վերաբերյալ որոշումները սովորաբար ընդունվում 37 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո են ամուսնու և նրա ծնողների կողմից: Հակաբեղմնավորիչների մասին տեղեկացվածությունը և դրանց հասանելիությունը ցածր է: Մասնագիտական ծննդօգնությունն առավել հասանելի է մեծ քաղաքներում ու բնակելի կենտրոններում, որտեղ և գտնվում են ծննդատներ: 2010թ. անցկացված Հայաստանում ժողովրդագրության ու առողջության հարցերի հետազոտության համաձայն ծնունդների 99 տոկոսը տեղի է ունեցել բուժհաստատություններում՝ մասնագիտական բուժանձնակազմի օգնությամբ: Եղել են հաղորդումներ, որ հատկապես գյուղական և հեռավոր բնակավայրերում կանանց համար չի ապահովվել ընդհանուր առողջապահական ու վերարտադրողական առողջության ծառայությունների բավարար հասանելիություն: Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի հուլիսյան զեկույցում մտահոգություն էր հայտնվում հակաբեղմնավորիչների սահմանափակ առկայության վերաբերյալ: Խտրականություն. Տղամարդիկ և կանայք ունեն հավասար իրավական կարգավիճակ սահմանված ընտանեկան, աշխատանքային, գույքի ու ժառանգության մասին օրենսդրությամբ և դատական համակարգում, սակայն գենդերային խտրականությունը դեռևս խնդրահարույց էր և՛ պետական, և՛ մասնավոր հատվածներում: Ընդհանուր առմամբ կանայք չեն ունեցել մասնագիտական կամ աշխատավարձային նույն հնարավորությունները, ինչ տղամարդիկ, և հաճախ կատարել են որակավորում չպահանջող կամ ավելի ցածր վարձատրվող աշխատանքներ: Չնայած աշխատանքային օրենսգրքով աշխատանքային հարաբերությունների բոլոր կողմերի համար սահմանվում է «իրավահավասարություն», սակայն այն հավասար աշխատանքի համար հավասար վարձատրություն ապահովելու հստակ պահանջ չի դնում: Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի հուլիսյան զեկույցում վերստին մտահոգություն էր հայտնվում կանանց գործազրկության անհամամասնորեն բարձր մակարդակի վերաբերյալ: Կոմիտեն հավասարապես մտահոգված էր նաև տնտեսության մեջ ուղղահայաց ու հորիզոնական գենդերային տարանջատմամբ և տնտեսության ցածր վարձատրվող ճյուղերում կանանց կենտրոնացմամբ, չնայած այն հանգամանքին, որ օրենքով կանայք ու տղամարդիկ հավասար են: Բացի այդ, կոմիտեն մտահոգություն էր հայտնում կանանց և տղամարդկանց աշխատավարձերի զգալի տարբերության վերաբերյալ. 2012թ. կանանց վաստակը կազմել է տղամարդկանց վաստակի մոտ 60 տոկոսը (տես՝ բաժին 7.դ): Շարունակում էր ցածր մնալ կանանց ներկայացվածությունը ղեկավար պաշտոններում՝ կառավարության բոլոր օղակներում ու մակարդակներում: Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի հուլիսյան զեկույցում մտահոգություն էր հայտնվում ընտանիքում ու հասարակության մեջ կանանց ու տղամարդկանց դերի վերաբերյալ արմատացած վերաբերմունքի ու կարծրատիպերի վերաբերյալ: Ըստ գենդերային հարցերով փորձագետների կրթական համակարգը բոլոր մակարդակներում ամրապնդել է այս մոտեցումները: Որոշ խմբեր շարունակում էին ապատեղեկատվություն տարածել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման մասին 2013թ. մայիսին գործողության մեջ մտած օրենքի վերաբերյալ: Այդ խմբերը թիրախ էին ընտրել կանանց հարցերով հասարակական կազմակերպություններին և կանանց իրավունքների պաշտպաններին՝ շահարկելով օրենքի ձևակերպումները և «գենդերային հավասարությունը» 38 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո կապելով նույնասեռականության քարոզչության ու մանկապղծության հետ: Նրանք կանանց իրավունքների պաշտպաններին որակում էին որպես «ազգի դավաճաններ», «ընտանիք խարխլողներ» և «սպառնալիք հայկական արժեքների նկատմամբ»: Որոշ նյութերում բռնության ու գույքի ոչնչացման կոչեր էին հնչում ընդդեմ կանանց կազմակերպությունների և ԼԳԲՏ անձանց: Սեռի ընտրություն նախածննդյան փուլում. Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի հուլիսյան զեկույցում մտահոգություն էր հայտնվում, որ նորածին տղաների թիվը նորածին աղջիկների թվի համեմատ երկրում շատ բարձր է: Կառավարությունը և խորհրդարանն աջակցել են երկրում սեռի նախածննդային ընտրության վերաբերյալ հետազոտությունների անցկացմանը, ինչպես նաև խնդրի շուրջ իրազեկման մեծացմանն ուղղված արշավներին: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից մայիսին հրապարակված ամենավերջին հետազոտության տվյալներով երկրի տարբեր շրջաններում գրանցված ծնունդներում տղա-աղջիկ հարաբերակցությունն առաջնեկների շրջանում 111- 124 տղայի դիմաց 100 աղջիկ է, իսկ երկրորդ և հետագա երեխաների դեպքում 160 տղայի դիմաց 100 աղջիկ: Օգոստոսին Երևանի պետական համալսարանի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի կողմից հրապարակած ուսումնասիրության մեջ նշվում էր, որ ամուսնու և վերջինիս ծնողների կողմից արու զավակին նախապատվություն տալը նորածինների սեռային անհամամասնության նշանակալի գործոն է և հանգեցնում է կնոջ նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնությունների: Բռնություններն ընդգրկում են հոգեբանական ճնշումներ և սպառնալիքներ (ամուսնալուծվել, տնից դուրս անել, ֆինանսական միջոցներից զրկել), ինչպես նաև ծեծ՝ պարտադրելու կնոջը համաձայնել հղիության արհեստական ընդհատմանը կամ փաստացի հղիության ընդհատման հանգեցնելու համար: Ուսումնասիրությունը ցույց էր տալիս, որ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հարցով որոշումներ կայացնելիս գերիշխող էր ամուսնու և նրա ծնողների կարծիքը: Ուսումնասիրությունը մատնանշում էր, որ քաղաքային բնակավայրերի կրթության ավելի բարձր մակարդակ ունեցող կանայք, որոնք չնայած նույնպես ենթակա են նման ճնշումների, սակայն ավելի շատ են կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քան ավելի ցածր կրթական մակարդակ ունեցող կամ գյուղական բնակավայրերի կանայք: Երեխաներ Ծննդի գրանցում. Քաղաքացիությունը երեխաներին անցնում է ծնողներից և ծննդյան գրանցումը ծնողների պարտավորությունն է: Միջազգային կառույցների հետ միասին կառավարությունը գործուն միջոցներ էր ձեռնարկում ծնունդների գրանցումն ավելացնելու ուղղությամբ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով 2005-12թթ. ծնված երեխաների 99.6 տոկոսի ծնունդը գրանցվել է: Կրթություն. Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաները շարունակել են կանոնավոր կերպով բախվել անբարենպաստ իրավիճակների կապված դպրոցի հասանելիության և կրթական ծառայություններից շարունակաբար օգտվելու հետ: Էթնիկ փոքրամասնական խմբերի, մասնավորապես՝ 39 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո եզդիների, քրդերի ու մոլոկանների երեխաների շրջանում շատ ավելի ցածր է դպրոցի և դասերի հաճախելիության ցուցանիշը և բարձր է ութերորդ դասարանից հետո ուսումը կիսատ թողնելու ցուցանիշը: Երեխաների նկատմամբ բռնություն. 2011թ. «Սեյվ դը չիլդրեն» միջազգային ՀԿ-ի տեղական մասնաճյուղը հրապարակեց երկրում երեխաների հանդեպ ոտնձգությունների մասին ուսումնասիրությունը: Այն նշում էր, որ հարցված ծնողների մոտ 70 տոկոսը երեխաներին երբեմն ենթարկում են ֆիզիկական ու հոգեբանական բռնության և անտեսում նրանց, մասնավորապես՝ պատշաճ սնունդ, հագուստ ու կացարան չապահովելու առումով: Երեխաների հաղորդմամբ տնից դուրս նույնպես նրանց նկատմամբ լինում են հոգեբանական ու ֆիզիկական բռնություններ՝ հաստատություններում, դպրոցներում, երբեմն էլ փողոցներում: Վաղ և հարկադիր ամուսնություն. Թե տղաների, թե աղջիկների համար ամուսնության նվազագույն տարիք է սահմանված 18 տարին: Ծնողների կամ խնամակալների համաձայնությամբ թույլատրվում է նաև ամուսնությունը 17 տարեկանում, և 16 տարեկանում, եթե կողմերից մեկն առնվազն 18 տարեկան է: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով 2002- 12թթ. երեխաների (տղաների և աղջիկների) միջին հաշվով 7.2 տոկոսն ամուսնացել է մինչև 18 տարեկանը: Իգական սեռական օրգանների խեղում/կտրում. Օրենքն հստակորեն չի արգելում իգական սեռական օրգանների խեղումը/կտրումը, սակայն հաղորդումներ այդ երևույթի առկայության վերաբերյալ չեն եղել: Երեխաների սեռական շահագործում. Հակաթրաֆիկինգային հոդվածներով օրենքն արգելում է երեխաների սեռական շահագործումը և խախտումների դեպքում սահմանվում է 7-15 տարվա ազատազրկում՝ կախված ծանրացուցիչ հանգամանքների առկայությունից: Մանկական պոռնկագրությունը պատժվում է մինչև յոթ տարի ազատազրկմամբ: Սեռական համաձայնության տարիք է համարվում 16 տարին: Խնամատար հաստատություններում գտնվող երեխաներ. Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի հուլիսյան զեկույցում նշվում էր, որ չնայած խնամատար հաստատությունների բեռնաթափմանն ուղղված կառավարության ծրագրին, շարունակում էր բարձր մնալ խնամատար հաստատություններում գտնվող երեխաների ցուցանիշը, ընդ որում այդ երեխաների գերակշիռ մասն ունեն ողջ ազգականներ: Կոմիտեն նշում էր այն դեպքերի մասին, երբ ծնողները պահպանում են իրենց ծնողական իրավունքները, սակայն երեխաներին տեղավորում են գիշերօթիկ դպրոցներում կամ մանկատներում՝ ելնելով տնտեսական դժվարություններից և այն հանգամանքից, որ անկարող են հոգալ երեխայի հիմնական կարիքների բավարարմանն ուղղված ծախսերը: Կոմիտեն նաև մտահոգություն էր հայտնում, որ երեխաները մարմնական պատիժներից պաշտպանված չեն: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կառավարությունը շարունակում էր գործարկել 40 խնամատար հաստատություններ, որտեղ բնակվում էին 4000-ից ավել երեխաներ, ընդ որում երեխաների մեծամասնությունն առնվազն մեկ ողջ ծնող ունեին: Փորձագետները հավատացած էին, որ բեռնաթափմանը խոչընդոտող հիմնական գործոնը կոռուպցիան էր, քանի որ խնամատար 40 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո հաստատություններին տրամադրվող պետական ֆինանսավորման չափը պայմանավորված է հաստատությունում գտնվող երեխաների թվով: Հասարակական կազմակերպություններից մեկը նշում էր, որ իրենց կողմից դիտարկվող հաստատությունների աշխատողները պատմում էին, որ ամեն ուսումնական տարվա սկզբում աշխատողներից յուրաքանչյուրն իր աշխատանքը պահպանելու համար պետք է առնվազն երկու երեխա բերի գիշերօթիկ հաստատություն: 2013թ. հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված գիշերօթիկ և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդների խումբը հրապարակեց 19 հաստատություններում 2012թ. կատարած մշտադիտարկման տվյալները: Զեկույցի համաձայն այդ հաստատություններում ոտնահարված կամ վտանգված են երեխաների գրեթե բոլոր իրավունքները: Բացի այդ, զեկույցը մատնանշում էր, որ մշտադիտարկված հաստատություններից 16-ում երեխաների նկատմամբ կիրառվում են ֆիզիկական և հոգեբանական բռնություններ: Տարվա ընթացքում օմբուդսմենի գրասենյակը բացահայտել է դեպքեր, երբ մտավոր զարգացման թեթևակի խնդիրներով կամ այդպիսի խնդիրներ չունեցող երեխաները սովորում են հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված դպրոցներում: Ըստ օմբուդսմենի գրասենյակի սոցիալապես անապահով ծնողներն իրենց երեխաներին հատուկ դպրոցներում տեղավորելով կարողանում են նրանց համար ապահովել խնամք, սնունդ և գիշերօթևան, իսկ դպրոցի ղեկավարությունը կարողանում է ավելացնել ընդունված աշակերտների թիվը: Երեխաների միջազգային առևանգում. Երկիրը միացել է «Երեխաների միջազգային առևանգման քաղաքացիական ասպեկտների մասին» 1980 թ. Հաագայի կոնվենցիային: Երկի մասին տեղեկությունների համար տես՝ http://travel.state.gov/content/childabduction/english/country/Armenia.html Հակասեմականություն Երկրի հրեա ազգաբնակչությունը կազմում է 500-1000 հոգի: Տարվա ընթացքում հակասեմական գործողությունների մասին հաղորդումներ չեն եղել: Մարդկանց թրաֆիկինգ Տես` Պետքարտուղարության Մարդկանց թրաֆիկինգի մասին զեկույցը http://www.state.gov/j/tip/rls/tiprpt էջում: Հաշմանդամներ Օրենքով արգելվում է որևէ տեսակի հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ խտրականություն կիրառել աշխատանքում, կրթության, առողջապահության հասանելիության և պետական այլ ծառայությունների տրամադրման գործում, սակայն խտրականությունը շարունակում է մնալ խնդրահարույց: Օրենքով և կառավարության հատուկ որոշմամբ պահանջվում է, որ շենքերը, այդ թվում` դպրոցները ֆիզիկապես 41 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո հասանելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, բայց գործնականում շատ քիչ շենքեր ու հաստատություններ են նրանց համար եղել հասանելի: Հաշմանդամների իրավունքների պաշտպանության պատասխանատվությունը վերապահված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որն արդյունավետ կերպով չի իրականացրել իր այս գործառույթը: Հաշմանդամություն ունեցող մարդիկ հազվադեպ են տնից դուրս գալիս` հաշմանդամության երևույթի հասարակական պիտակավորման արդյունքում: Երբեմն հաշմանդամություն ունեցող երեխաները դպրոց չեն հաճախում մի կողմից ցուցաբերվող խտրականության, մյուս կողմից էլ դպրոցներում նրանց կարիքներին համապատասխան հարմարությունների բացակայության պատճառով: ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվերով անցկացված հետազոտության տվյալներով, որը հրապարակվեց տարվա ընթացքում, բնակչության մոտ մեկ երրորդը կարծում է, որ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին պետք է հասարակությունից մեկուսացնել: Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի հուլիսյան զեկույցում նշվում էր, որ հաշմանդամություն ունեցող երեխաների 18 տոկոսի համար հանրակրթությունը հասանելի չէր: Կոմիտեն նշում էր, որ չնայած ներառական դպրոցների ցանցի մեծացմանն ուղղված պետության ջանքերին, պաշտոնյաներն այդ քաղաքականությունն ամբողջովին չէին իրագործում: 2012թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից անցկացված հետազոտության տվյալներով յուրաքանչյուր 5 հաշմանդամ երեխայից մեկը դպրոց չէր հաճախում և ամեն 8 հաշմանդամ երեխայից մեկը տեղավորված էր հատուկ հաստատություններում (մանկատներում կամ հատուկ գիշերօթիկ դպրոցներում): Ըստ 2012թ. պաշտոնական տվյալների հաշմանդամություն ունեցող երեխաների մոտ 64.8 տոկոսն աղքատ են, իսկ ևս 8.4 տոկոսն էլ՝ ծայրահեղ աղքատ: Բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցող մարդիկ խտրականության են հանդիպում կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, լինի դա բուժօգնության, սոցիալ-հոգեբանական վերականգնման, կրթության, տրանսպորտի, հաղորդակցության, զբաղվածության, սոցիալական պաշտպանվածության և մշակութային միջոցառումների ու համացանցի հասանելիությունը (տես` բաժին 7.դ): Տեղեկատվության ու հաղորդակցության հասանելիության խնդիրն առավել մեծ էր տեսալսողական խնդիրներ ունեցողների համար: «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» հաղորդմամբ սեռով պայմանավորված առավել մեծ է խտրականությունը հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ, մասնավորապես սոցիալական ներառման, բուժօգնության ու վերարտադրողական ծառայությունների, զբաղվածության և կրթության հասանելիության մասով: Խմբի հաղորդումների համաձայն համապատասխան մարմիններն առավել հակված են մանկատներում տեղավորել հաշմանդամություն ունեցող աղջիկներին, քան տղաներին, իսկ հաշմանդամություն ունեցող կանայք առավել հաճախ են ենթարկվում ֆիզիկական ու սեռական բռնությունների: Քրեակատարողական հիմնարկներում չկային համարժեք հարմարություններ հաշմանդամների համար: Ստանդարտներից ցածր էին նաև առավել լուրջ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հիվանդանոցային, տնային խնամքի և այլ ինստիտուցիոնալ պայմանները: Ըստ պաշտոնական տվյալների աշխատունակ հաշմանդամների ավելի քան 90 տոկոսն աշխատանք չունի: 42 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը, որն իրականացրել է նյարդա-հոգեբուժական հաստատությունների մշտադիտարկում, հաղորդում էր, որ 2013թ. համապատասխան մարմինների կողմից պացիենտները ենթարկվել են նվաստացնող ու դաժան վերաբերմունքի, աշխատանքային շահագործման, չի ապահովվել պատշաճ սնունդ, վատ են եղել սանիտարահիգիենիկ պայմանները, չարաշահվել է ֆիզիկական զսպման միջոցների կիրառումը և չի ապահովվել համարժեք բուժօգնություն: Նրանց համար սահմանափակված է եղել կապի ու տեղեկատվության հասանելիությունը, իրենց իրավունքների կամ իրենց առողջական վիճակի և բուժման վերաբերյալ տեղեկություններ նրանց տրամադրվել է սահմանափակ չափով կամ ընդհանրապես չի տրամադրվել: Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը և իրավապաշտպան մյուս դիտորդները հիշատակում էին կոռուպցիոն ու մարդու իրավունքների խախտման ռիսկերը, որոնք առկա են այդ հաստատություններ ընդունելու ոչ թափանցիկ ընթացակարգերում, որոնց միջոցով անձին պարտադիր բուժման են ենթարկում նյարդա- հոգեբուժական հաստատություններում, ինչպես նաև անձին անգործունակ հայտարարելու գործընթացում: Բացի այդ, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի կառավարությունը չէր հաշվառում կամ պատշաճ կերպով հետաքննում այդ հաստատություններում գրանցված մահվան դեպքերը: Լրատվամիջոցներում հաղորդումներ են եղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքո հաշմանդամություն կարգերը սահմանող պետական մարմնի՝ Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի հետ կապված կոռուպցիոն դրսևորումների ու կամայական որոշումների մասին: Հաշմանդամության կարգի հիման վրա այնուհետև որոշվում է տարբեր սոցիալական նպաստների նշանակման հարցը: Սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության վրա հիմնված բռնության դրսևորումներ, խտրականություն և այլ չարաշահումներ Խտրականության դեմ պայքարի օրենքները չեն առնչվում սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հետ: Չկային ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարող օրենքներ կամ այլ քրեական դատական մեխանիզմներ, որոնք կօգնեին ԼԳԲՏ համայնքի անդամների դեմ կանխակալ դրդապատճառներով գործած հանցանքներով քրեական հետապնդում իրականացնելիս: Հասարակության վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց հանդեպ շարունակում էր մնալ խիստ բացասական և հասարակությունն, ընդհանուր առմամբ, դիտարկում էր նույնասեռականությունը որպես հիվանդություն: Հասարակության կողմից սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության վրա հիմնված խտրականության դրսևորումը բացասաբար է անդրադարձել զբաղվածության, ընտանեկան հարաբերությունների, կրթության ու առողջապահական ծառայությունների հասանելիության վրա (տես՝ բաժին 7.դ): Ապրիլին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը հրապարակեց 2013թ. իր ամենամյա ուսումնասիրությունը: Ըստ հասարակական կազմակերպության շատ պաշտոնյաներ ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանողներին դիտարկում են որպես դավաճաններ, իսկ ԶԼՄ-ներում ԼԳԲՏ անձինք ներկայացվում են որպես պետության թշնամիներ: Ըստ ուսումնասիրության ԼԳԲՏ անձանց 43 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո նկատմամբ եղել են ֆիզիկական բռնություններ, բռնության սպառնալիքներ, շանտաժ և ոտնձգություններ: Ոստիկանությունը չի արձագանքել նման չարաշահումների մասին հաղորդումներին և ժամանակ առ ժամանակ էլ իրենց կողմից է եղել ոչ իրավաչափ վերաբերմունք ԼԳԲՏ անձանց նկատմամբ: Զեկույցում նշվում էին դեպքեր, երբ ԼԳԲՏ անձանց դեմ ուղղված հանցանքների վերաբերյալ ԼԳԲՏ անձանց բողոքներին ի պատասխան ոստիկանությունը հետապնդում էր սկսում բողոք ներկայացնողի դեմ սուտ մատնության համար: Արդյունքում հանցանքներից տուժած ԼԳԲՏ անձինք խուսափում էին ոստիկանություն հաղորդում ներկայացնել: 2013թ. ծառայությունների ոլորտում ներգրավված 500 հոգու շրջանում (փաստաբաններ, բժիշկներ, բուժքույրեր, հոգեբաններ և ուսուցիչներ) հարցում էր անցկացվել ԼԳԲՏ անձանց նկատմամբ ունեցած վերաբերմունքի վերաբերյալ և հարցվողների 45.4 տոկոսը (այդ թվում հարցված բժիշկների 57 և բուժքույրերի 47 տոկոսը) նույնասեռականությունը համարում են հիվանդություն, իսկ մնացած հարցվողների 12.6 տոկոսը (հիմնականում ուսուցիչներ) դա համարում են ոչ բարոյական: «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի» հովանու ներքո իրականացված այս հետազոտությունն ընդգրկում էր չորս խոշոր քաղաքները, ներառյալ՝ Երևանը: Այն նաև մատնացույց էր անում անհանդուրժողականության բարձր մակարդակն ու հարցի վերաբերյալ անտեղյակությունը: Մեկ այլ հասարակական կազմակերպության կողմից 2013թ. օգոստոսին հրապարակված հետազոտության տվյալներով իրավապաշտպան կազմակերպությունների անձնակազմերն ունեին իրազեկվածության ցածր մակարդակ և հիմնականում բացասական տրամադրվածություն ԼԳԲՏ անձանց նկատմամբ, ընդ որում որոշ հարցվածներ կարծիք էին հայտնել, որ նույնասեռականությունը հիվանդություն է և ԼԳԲՏ անձանց օգնելու լավագույն ուղին նրանց «բուժելն» է: ԶԼՄ-ները, այդ թվում իշխանամետ լրատվամիջոցներն ակտիվորեն ներգրավված են եղել գեյերի դեմ ուղղված քարոզչության մեջ: Մայիսի 17-ին «Իրավունք» օրաթերթը, որի սեփականատերն է Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, հրապարակեց 60 հոգու ֆեյսբուքյան էջերի հղումները գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերտառությամբ հոդվածում: Հոդվածում հիշատակված անձանցից քսանը (տարբեր խմբերով և անհատապես) «Իրավունքի» դեմ դատական հայց ներկայացրեցին զրպարտության համար: Չնայած մարդու իրավունքների հարցերով փաստաբանները գտնում էին, որ հոդվածը պարունակում ու տարածում է ատելության խոսք, առաջին ատյանի դատարանը հոկտեմբերի 30-ին որոշում կայացրեց ի վնաս հայցվորների՝ նրանց պարտավորեցնելով վճարել 300000 ՀՀ դրամ (732 ԱՄՆ դոլար) թերթին ու խմբագրին՝ որպես իրավական ծախսերի փոխհատուցում: Հոկտեմբերի 25-ին «Իրավունք» թերթի 25-ամյակի առիթով նախագահ Սարգսյանն անձամբ բարձր պետական պարգև հանձնեց պատգամավոր Բաբուխանյանին: Նա նաև գլխավոր խմբագիր Գալաջյանին ու թերթի տնօրենին մեդալներ շնորհեց թերթի զարգացման հարցում ունեցած իրենց ներդրման համար: Այդ նույն առիթով Ազգային ժողովի նախագահ, Հանրապետական Գալուստ Սահակյանն ազգային ժողովի պատվավոր մեդալ հանձնեց Գալաջյանին: Նոյեմբերի 5-ին քաղաքացիական հասարակության 30 հայտնի կազմակերպություններ հանդես եկան որոշումն ու պարգևները դատապարտող հայտարարությամբ: 44 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո Ակնհայտ նույնասեռական տղամարդիկ ազատվել են զինվորական ծառայությունից՝ ենթադրաբար առաջնորդվելով այն մտահոգություններով, որ նրանք կարող են ենթարկվել դաժան վերաբերմունքի համազորայինների կողմից: Ազատումը հիմնավորվում էր հոգենյարդաբանական հետազոտման բժշկական եզրակացությամբ առ այն, որ անձի մոտ կա հոգեկան խանգարում, և այս մասին նշում էր կատարվում անձնական գործում, որը խոչընդոտ է աշխատանքի տեղավորման և վարորդական վկայական ձեռք բերելու հարցում: Զինված ուժերում ծառայող նույնասեռական տղամարդկանց հանդեպ ֆիզիկական ու հոգեբանական ոտնձգություններ են եղել: Մարդու իրավունքների ակտիվիստները նշում են, որ բանտերում ԼԳԲՏ անձինք հաճախ դառնում են նվաստացուցիչ խտրականության թիրախ, նրանց ստիպում են կատարել նվաստացնող աշխատանքներ և առանձնացնում են մյուս բանտարկյալներից: ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի սոցիալական խարանը Ժողովրդագրության և առողջության հարցերի վերջին հետազոտությամբ (անցկացվել է 2010թ.) հարցված կանանց 86.1 և տղամարդկանց 84.4 տոկոսը նշել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցողների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին: Երեխաների իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն 2013թ. իր ամփոփիչ դիտարկումներում մտահոգություն էր հայտնում երեխաների առանձին ենթախմբերի, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցողների նկատմամբ դե ֆակտո խտրականության դրսևորման վերաբերյալ: Ըստ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների գյուղական դպրոցներից մեկում տնօրենը դպրոցից հեռացրել է երկու երեխաների, այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրանց հայրը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակակիր է: Ըստ իրավապաշտպան խմբերի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առումով խոցելի համարվող անձանց, մասնավորապես մարմնավաճառների (այդ թվում՝ տրանսգենդեր) և թմրամոլների նկատմամբ կա խտրականության ու բռնության դրսևորում հասարակության կողմից, ինչպես նաև ոչ իրավաչափ վերաբերմունք ոստիկանության կողմից: ՄԱՍ 7. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ա) Միավորումներ կազմելու ազատությունը և կոլեկտիվ պայմանագիր կնքելու իրավունքը Օրենքը պաշտպանում է անկախ միավորումներ կազմելու և դրանց անդամակցելու բոլոր աշխատողների իրավունքը` բացառությամբ բանակում ծառայողների և իրավապահ մարմինների աշխատակիցների: Օրենքը նաև սահմանում է գործադուլների իրավունք` նույն բացառություններով, և թույլատրում է կոլեկտիվ պայմանագրերի կնքում: Օրենքը նախատեսում է, որ միություններին անդամակցելու պատճառով աշխատողի իրավունքները չեն կարող սահմանափակվել: Աշխատանքային օրենսգրքում ներկայացվում են այն հիմնավոր պատճառները, որոնց հիման վրա աշխատողին կարող են հեռացնել աշխատանքից, և այդ շարքում միութենական գործունեությունն ընդգրկված չէ: 45 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո Աշխատանքային իրավունքները միշտ չէ, որ հարգվել են: Ռեսուրսները, տեսչական ստուգումները, հատուցումներն ըստ հաղորդումների եղել են ոչ համարժեք: Չեն եղել կոնկրետ պատժամիջոցներ միավորում կազմելու կամ կոլեկտիվ պայմանագիր կնքելու իրավունքները խախտելու համար. վարչական և դատական ընթացակարգերը զուգակցվել են երկար ձգձգումներով ու բողոքարկումներով: Երկրում գործատուների դիմադրության, գործազրկության բարձր մակարդակի և վատ տնտեսական պայմանների պատճառով աշխատավորական կազմակերպությունները մնացել են թույլ: Արհմիությունները հիմնականում պասիվ են եղել, բացառությամբ հանքարդյունահանման ու քիմիական արդյունաբերության ոլորտի արհմիությունների: Եղել են փոքրամասշտաբ բողոքի ակցիաներ, որոնցով աշխատողներն իրենց դժգոհությունն են հայտնել աշխատավարձերի ուշացման վերաբերյալ, որն աշխատողների բողոքների ամենատարածված պատճառն է: Ըստ տեղական դիտորդների պաշտոնապես արհեստակցական միություն ստեղծելու ու կոլեկտիվ պայմանագիր կնքելու համար գործնականում պահանջվում է գործատուի ոչ պաշտոնական համաձայնությունը: Եղել են առանձին հաղորդումներ միության հետ կապված գործունեության համար աշխատանքից հեռացնելու վերաբերյալ: ԶԼՄ-ներում հաղորդումներ են եղել, որ պետական կենսաթոշակային համակարգի դեմ ուղղված ցույցերին մասնակցելու համար Երևանում ուսուցիչներ ու մետրոյի աշխատողներ կորցրել են իրենց աշխատանքը: բ) Հարկադիր կամ ստրկական աշխատանքի արգելում Օրենքով արգելվում են հարկադիր կամ ստրկական աշխատանքի բոլոր տեսակները և կառավարությունն արդյունավետորեն իրականացրել է այդ օրենքները: Ռեսուրսները, տեսչական ստուգումները, հատուցումները եղել են համարժեք: Խախտումների համար նախատեսվում է պատիժ 5-ից 15 տարվա ազատազրկման տեսքով, որն այլ ծանր հանցանքների հետ համեմատության մեջ դիտարկելիս բավարար խիստ պատիժ է: Տարվա առաջին ութն ամիսների ընթացքում կառավարության կողմից քննվել է աշխատանքային թրաֆիքինգի 3 գործ, որոնցից 2-ում ներգրավված էին հանցավոր տարրերի կողմից մուրացկանության դրդված անչափահասներ: Տես նաև` Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ Պետքարտուղարության զեկույցը www.state.gov/j/tip/rls/tiprpt էջում: գ) Երեխայի աշխատանքի արգելում և աշխատելու նվազագույն տարիք Գոյություն ունեն օրենքներ ու կարգեր, որոնք երեխաներին աշխատավայրում պաշտպանում են շահագործումից: Աշխատանքի անցնելու նվազագույն տարիքը 16-ն է, սակայն ծնողի կամ խնամակալի թույլտվությամբ երեխաները կարող են աշխատել 14 տարեկանից: 14-16 տարեկան երեխաների համար սահմանված է 24-ժամյա առավելագույն շաբաթական աշխատաժամանակ, իսկ 16-18 տարեկանների համար՝ 36 ժամ: 18 տարին չլրացած անձանց համար արգելվում է արտաժամյա աշխատանքը, աշխատանքը վնասակար, դժվարին ու 46 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո վտանգավոր պայմաններում, աշխատանքը տոն օրերին և գիշերային ժամերին: Համապատասխան մարմինների կողմից օրենքի արդյունավետ կիրառումը չի ապահովվել: Հայաստանում ժողովրդագրության և առողջության հարցերի 2010թ. հետազոտության տվյալներով մանկական աշխատանքում ներգրավված է երեխաների 4 տոկոսը, որոնց գերակշիռ մասն զբաղված է եղել ընտանեկան բիզնեսում: Երեխաների իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն 2013թ. զեկույցում մտահոգություն էր հայտնել, որ զգալի թվով երեխաներ, այդ թվում 14 տարին չլրացած երեխաներ դուրս են գալիս դպրոցից աշխատելու ստվերային այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, ավտոտեխսպասարկումը, շինարարությունը, մետաղի ջարդոն հավաքելը և ընտանեկան բիզնեսը: Կոմիտեն մատնանշում էր փողոցներում մուրացկանություն անող և ծանր ֆիզիկական աշխատանք կատարող՝ բանվոր և բեռնակիր երեխաների թվի ավելացումը: Այն նաև նշում էր, որ աշխատանքային տեսչություններն արդյունավետորեն չեն վերահսկում մանկական աշխատանքը: Տես նաև՝ ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի Մանկական աշխատանքի վատթարագույն ձևերի մասին բացահայտումները www.dol.gov/ilab/reports/child-labor/findings/ էջում: դ) Աշխատանքային կամ մասնագիտական խտրականություն Սահմանադրությամբ արգելվում է ցանկացած տեսակի խտրականությունը, լինի դա ըստ սեռական, ռասայական պատկանելության, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկ առանձնահատկությունների, լեզվի, կրոնի կամ հավատքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությունների պատկանելության, գույքի, ծննդի, հաշմանդամության, տարիքի կամ այլ անձնական և սոցիալական հանգամանքների: Այլ օրենքներով ու կանոնակարգերով արգելվում է կոնկրետ աշխատանքային և մասնագիտական խտրականությունն ըստ սեռի և գենդերային ինքնության: Այնուհանդերձ, չեն եղել արդյունավետ իրավական մեխանիզմներ ապահովելու այս կանոնակարգերի կիրառումը և եղել են աշխատանքային ու մասնագիտական խտրականության դրսևորումներ պայմանավորված սեռով, տարիքով, հաշմանդամության առկայությամբ, սեռական կողմնորոշմամբ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունենալու հանգամանքով և կրոնական պատկանելությամբ (տես՝ բաժին 6): Շատ գործատուներ ըստ հաղորդումների խտրականություն են դրսևորում հնարավոր աշխատողների նկատմամբ ըստ տարիքի՝ հաճախակի պահանջելով, որ թափուր տեղերի համար դիմողները լինեն 18-30 տարեկան: Չնայած որ այս խտրականությունը բավական լայն տարածում ուներ, իշխանությունները ոչ մի գործողություն չեն ձեռնարկել այն մեղմելու համար: Գործազուրկ դարձած աշխատողները, հատկապես` կանայք, 40 տարեկանից հետո շատ քիչ հնարավորություն ունեն իրենց կրթությանն ու հմտություններին համարժեք աշխատանք գտնել: ե) Աշխատանքի ընդունելի պայմաններ 47 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո Ամսական նվազագույն աշխատավարձը կազմել է 50000 դրամ (122 ԱՄՆ դոլար): 2012թ. ամենավերջին պաշտոնական հաշվարկներով ծայրահեղ աղքատության շեմը կազմել է 21732 դրամ (53 ԱՄՆ դոլար), իսկ ընդհանուր աղքատության շեմը կազմել է 30547 դրամ (74.5 ԱՄՆ դոլար): Օրենքով աշխատանքային շաբաթվա տևողությունը 40 ժամ է, և սահմանված է տարեկան 20 օր պարտադիր արձակուրդ, ինչպես նաև փոխհատուցում արտաժամյա և գիշերային աշխատանքի դիմաց: Օրենքով նաև սահմանվում է, որ պարտադիր արտաժամյա աշխատանքը երկու հաջորդական օրվա ընթացքում չի կարող գերազանցել 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը: Աշխատավայրում առողջության ու անվտանգության պահպանման ստանդարտները սահմանվել են կառավարության որոշմամբ: Համապատասխան մարմինների կողմից այս ստանդարտների կիրառումն արդյունավետորեն չի ապահովվել ո՛չ օրինական, ո՛չ ստվերային ոլորտներում: 2013թ. օգոստոսին կառավարության որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը և ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության: Նոր մարմինը պատասխանատու է աշխատանքային օրենսդրության նորմերի պահպանման և աշխատավայրում առողջության ու անվտանգության պահպանման ստանդարտների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար: «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի» միջոցով անցկացված փորձագիտական գնահատումն աշխատանքային ստանդարտների նկատմամբ պետական վերահսկողության վերաբերյալ, եզրակացրեց, որ այս միաձուլումն արդարացված չէր, ըստ էության թուլացրել կամ վերացրել է աշխատանքային իրավունքների նկատմամբ պետական վերահսկողությունը և շփոթմունք է առաջացրել աշխատանքի հետ կապված տեսչական ստուգումների մասով: Գնահատման համաձայն Առողջապահության նախարարությունն աշխատանքային իրավունքների մասով մասնագիտացված կառույց չէ. միաձուլման հետևանքով աշխատանքային տեսուչների թիվը 126-ից կրճատվել է 60-ի և փոխվել է նրանց աշխատանքային կարգավիճակը՝ քաղաքացիական ծառայողից դառնալով պայմանագրային աշխատող: Ռեսուրսները, տեսչական ստուգումները, հատուցումները չեն եղել համարժեք, և աշխատանքային ստանդարտների խախտումների համար պատժամիջոցներն էլ բավարար չեն եղել այդ խախտումները կասեցնելու համար: Մասնավոր ոլորտի շատ աշխատողներ, հատկապես սպասարկման և մանրածախ ծառայությունների ոլորտում չեն կարողացել օգտվել վճարովի արձակուրդից ու նրանցից պահանջվել է աշխատել օրական 8 ժամից շատ ավել` առանց վարձատրության: Ըստ որոշ զբաղվածության գործակալությունների ներկայացուցիչների շատ գործատուներ շարունակել են աշխատողներ ընդունել 10-30 օր չձևակերպված ոչ-վճարովի «փորձաշրջանով»: Այնուհետև հաճախ այս աշխատողներին արձակել են, բայց, քանի որ այս նախնական աշխատանքն օրինականորեն ձևակերպված չէր, նրանք չեն կարողացել պահանջել աշխատած օրերի վճարը: Որոշ աշխարհագրական աղքատ բնակավայրերում հիմնական գործատու հանդիսացող ձեռնարկությունների կառավարիչները հաճախ օգտվում էին այլ աշխատանք չլինելու հանգամանքից և անտեսում էին համարժեք վարձատրության, աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման խնդիրները և բնապահպանական 48 Մարդու իրավունքների զեկույց 2014թ. ԱՄՆ պետքարտուղարություն, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո մտահոգությունները: Ասիական զարգացման բանկի 2011թ. վերաբերող տվյալներով երկրի աշխատողների կեսը զբաղված են եղել ստվերային ոլորտում: Այս աշխատողների համար չի գործել պետական պաշտպանություն: Խոշոր սուպերմարկետների, մեծ ձեռնարկությունների ու տաքսի ծառայությունների աշխատողների շրջանում Հելսինկյան կոմիտեի կատարած ուսումնասիրությունը եզրակացնում էր, որ շատ աշխատողներ գրավոր պայմանագրի առկայությունը համարում են ոչ էական գործոն և ամենակարևորը համարում են աշխատանք գտնելը: Շատ ոլորտներում աշխատավայրի անվտանգության ու առողջապահական պայմանները շարունակել են չհամապատասխանել ստանդարտներին, և տարվա ընթացքում գրանցվել է մահացու ելքով մի քանի աշխատանքային պատահար: Հաշվի առնելով երկրում տիրող գործազրկության բարձր մակարդակը՝ աշխատողները սովորաբար չեն թողնում այնպիսի աշխատանքները, որտեղ առողջության կամ անվտանգության համար վտանգավոր իրավիճակներ կան: Նման իրավիճակներում համապատասխան մարմինների կողմից աշխատողներին պաշտպանություն չի ապահովվում, իսկ վերջիններս էլ սովորաբար իրենց իրավունքների խախտումների մասին հաղորդումներ չեն ներկայացնում:
Աղբյուր՝http://goo.gl/3spLWc

1 комментарий :

  1. Ողջույն, բոլորին, ես Ադրիկ Վադիմն եմ, ով ապրում է Կուրգան քաղաքում, ուզում եմ ձեզ հետ միասին կիսել այստեղ, թե ինչպես է պարոն Բենջամինն ինձ օգնում 15000.000.00 ռուբլի վարկ ստանալու համար, որպեսզի սկսեմ իմ սննդի ըմպելիքների առաքումը `այն բանից հետո, երբ ես աշխատել եմ մի քանի հյուրանոցներ այստեղ, Կուրգանում, պարզապես ապրուստ վաստակելու, բայց դժբախտ եմ, ես դեռ դժվարանում էի վարձավճար վճարել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այժմ ես ինքս եմ աշխատում, երբ իմ խնամքի մեջ աշխատում են 5 աշխատողներ: Եթե դուք փնտրում եք ֆինանսական ազատություն, ես խորհուրդ կտամ ձեզ դիմել պարոն Բենջամինին հետևյալ էլ. Փոստով և ինչ հավելվածի համարը: Lfdsloans@outlook.com + 1-989-394-3740

    ОтветитьУдалить