воскресенье, 21 июня 2015 г.

Էկոտուրիզմ

էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության առավել  արագ  զարգացող  ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ  հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ, իրականացվում է ավտոմեքենայով, հետիոտն, ձիով, վրանային և այլ միջոցներով։Էկոտուրիզմը հատուկ տեղ է զբաղեցնում զբոսաշրջային ոլորտում, այն կազմում է զբոսաշրջային շուկայի 12% -ը  եւ աճի տեմպերով 2-3 անգամ ավելի բարձր է, քան ամբողջ զբոսաշրջության ոլորտը: Յուրաքանչյուր տարի, էկոտուրիզմի կարիքների համար արտադրվում են  $ 55 մլրդ. արժողությամբ ապրանքներ եւ ծառայություններ, որը կազմում է ծառայությունների գծով միջազգային առեւտրի  25% - ը եւ աշխարհի համախառն արտադրանքիւ 12% -ը:
Առաջատար էկոտուրիզմի երկրներ են Լաոսը, Քենիան, Տանզանիան, Էկվադորը, Կոստա Ռիկան, Նեպալը, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Հարավային Աֆրիկան: Եվրոպայի զարգացած երկրներում եւ ԱՄՆ-ում էկոզբոսաշրջիկները հաճախ ճանապարհորդություն են կատարում իրենց երկրների ազգային պարկեր:
Խորհրդային Միության տարածքում էկոտուրիզմը մեծապես զարգացած է եղել Հայաստանում: Էկոլոգիական զբոսաշրջության հիմնական վայրերն էին հանդիսանում Ջերմուկը, Ծաղկաձորը, Դիլիջանը:  Հայտնի է, որ Հայաստանը էկոտուրիզմի  զարգացման եւ տարածաշրջանում  կայուն առաջատար դիրք զբաղեցնելու  պոտենցիալ ունի:
Ծրագիրը կազմելիս  հիմք  է  ընդունվել եւ նախատեսվում  է  իրագործել  Էկոզբոսաշրջության    սկզբունքները եւ հետեւյալ գործողությունները.
-Ճանապարհորդություն դեպի բնություն,՝ ծանոթություն կենդանի բնության, տեղական սովորույթների եւ մշակույթի հետ: Էկոտուրիզմի զարգացման աջակցությանն ուղղված  ծրագրային  տարբեր  գործողություններ,  ծանոթություն ինչպես առկա ճանաչված էկո-կենտրոնների կողմից առաջարկվող պայմաններին, այնպես եւ բացահայտել նորերի ստեղծման համար հեռանկարային հնարավորությունները, նկարահանումներ:
-Նվազագույնի հասցնել էկոլոգիական միջավայրի եւ մշակութային  բնույթի բացասական հետեւանքները աջակցել  էկոլոգիական  միջավայրի պահպանմանը եւ կայունությանը:
-Աջակցել  բնության պահպանությանը եւ տեղի սոցիալ մշակութային միջավայրի կայունությանը:
-Ազգաբնակչության էկոլոգիական  կրթությունը եւ իրազեկվածությունը
-Ծախսերի արդյունավետության եւ ներդրումների գնահատում, այցելություն համապատասխան  վայրերի էկոտուրիզմի կայուն  զարգացման համար:
-Տեղական  բնակիչների  մասնակցությունը եւ եկամուտների ստացումը զբոսաշրջության  գործունեությունից,  որը  բնության  պահպանության համար տնտեսական խթաններ է ստեղծում : Բնապահպանական, սանիտարական մաքրման, հակահրդեհային միջոցառումների կազմակերպում , դրանց մասնակցության խրախուսում,  այդ  մասին  մեր կողմից պատրաստված  բրոշյուրների տարածում: Այս մասին առավել մանրամասը կներկայացվի էլեկտրոնային տարբերակով եւ տպագրվելիք  բրոշյուրում:
Ինչպես նշվել է Համաշխարհային Զբոսաշրջության եւ ճանապարհորդության Խորհրդի կողմից (WTTC) ,՝  «Շրջակա միջավայր եւ զարգացում» միջազգային Ֆորումում, - «կայուն զբոսաշրջությունը պետք է համապատասխանի սոցիալական, մշակութային, էկոլոգիական եւ տնտեսական համատեղելիության չափանիշներին: Կայուն զբոսաշրջությունը՝ զբոսաշրջություն է, որը երկարաժամկետ հեռանկարում, այսինքն ներկա եւ ապագա սերունդների պրոեկցիաներում, կարող է ադապտացվել կոնկրետ էթնիկ եւ մշակութային յուրահատկություններին, բավարարում է սոցիալական արդարության պահանջները, էկոլոգիապես համատեղելի է, ինչպես նաեւ նպատակահարմար է եւ շահութաբեր տնտեսական առումով »