воскресенье, 19 апреля 2015 г.

ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑ. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

27 մարտի, 2015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՈՐՊԵՍ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄ
ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ
2014թ.
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ 2015
2
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ……….………….………….………….…………….………….……….………...3
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԳԻՇԵՐՕԹԻԿ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ………….………….………….………….…………….………….……….6
Պահման պայմաններ………….………….………….…….…….…….………….………….……….6
Սնունդ………….………….………….………….………….………….………….……………………..9
Բուժսպասարկում………….………….………….………….………….………….………….…….12
Երեխաների հետ առանձնազրույցներ……….………….………….………….…………….…..17
Օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայում արձանագրված խնդիրներ………….24
ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ…….………….………….………….……….……..28
Պահման պայմաններ……….………….………….………….……………….………….………….29
Սնունդ ……….………….………….………….……………….………….………….………….…….39
Բուժսպասարկում……….………….………….………….……………….………….………….….51
Դասընթաց……….………….………….………….……………….………….……………….………60
Երեխաների հետ առանձնազրույցներ….………….………….……………….………….……..82
Օրենսդրական ոլորտում արձանագրված խնդիր….………….………….…….………….…87 ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՄԱՆԿԱՏՆԵՐ) ….………….………….……………….………….………….………….…….………….………….……89
3
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի Կամընտիր արձանագրությամբ (այսուհետ նաև՝ Կամընտիր արձանագրություն) նախատեսվում է ստեղծել անկախ ազգային կանխարգելման մեխանիզմ, որը պետք է օժտված լինի լայն լիազորություններով, ունենա ազատ մուտքի և համապատասխան ուսումնասիրությունների անցկացման հնարավորություն բոլոր այն վայրերում, որտեղ մարդիկ կարող են պահվել անազատության կամ սահմանափակ ազատության մեջ: 2008 թվականին «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը լրացվեց 6.1 հոդվածով, որով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ճանաչվեց կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ: Մեխանիզմը գործում է անազատության կամ սահմանափակ ազատության մեջ գտնվող անձանց իրավունքների հնարավոր խախտումների, պահման վայրերի, պայմանների ուսումնասիրությունների (մոնիթորինգի) միջոցով: Կամընտիր արձանագրության 20-րդ հոդվածի համաձայն՝ կանխարգելման ազգային մեխանիզմը լիազորված է ստանալու ցանկացած տեղեկատվություն՝ անազատության կամ սահմանափակ ազատության մեջ գտնվող անձանց վերաբերյալ:
Այդ նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն աշխատակազմում ստեղծել է բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (այսուհետ՝ ԲԿԱՄ) վարչություն: ԲԿԱՄ փորձագետները պարբերաբար այցելում են փակ կամ կիսափակ հաստատություններ՝ անազատության կամ սահմանափակ ազատության մեջ գտնվող անձանց պահման պայմաններն ուսումնասիրելու համար՝ նրանց նկատմամբ խոշտանգման և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դրսևորումները կանխարգելելու նպատակով:
ԲԿԱՄ-ը 2014թ. ընթացքում կատարել է 37 այց մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններ, մասնավորապես՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների ենթակայության տակ գործող 23 հատուկ հանրակրթական դպրոց, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող,երեխաների խնամքի և պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատություն և 4 մանկատուն1:
Նշված 37 այցից 35-ը եղել է պլանային և նախատեսված Պաշտպանի հաստատած
1 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործում է 6 մանկատուն:
4
ժամանակացույցով, մյուս 2-ն2 իրականացվել է՝ ըստ անհրաժեշտության, Պաշտպանի հանձնարարությամբ, արտապլանային կարգով:
2014թ. մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններ կատարված այցերի նպատակն է եղել առավել մանրամասն ուսումնասիրել և վեր հանել հետևյալ խնդիրները.
 մանկական տարբեր հաստատություններում հայտնված երեխաների խնդիրները,
 նրանց իրավունքների իրացման օրենսդրական և իրավակիրառ խոչընդոտները,
 հնարավոր բռնության, վատ վերաբերմունքի դրսևորումները:
ԲԿԱՄ-ը, մասնավորապես, ուսումնասիրել է.
 երեխաների պահման պայմանները,
 նրանց տրամադրվող սնունդը,
 բուժսպասարկման որակը,
 վատ վերաբերմունքի դրսևորումները,
 հատուկ հանրակրթական դպրոցներում առողջ երեխաների և առանց բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի կողմից տրված եզրակացությունների երեխաների առկայությունը,
 որդեգրման գործընթացի ոչ պատշաճ կարգավորումը և կազմակերպումը, երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում առանցքային դերակատարում ունեցող մարմինների ոչ արդյունավետ գործունեությունը և այլն:
Նաև քննարկվել են վերոնշյալ խնդիրների լուծման տարբերակները, կատարվել են ուսումնասիրություններ, պատկան մարմինների կողմից տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ, որի արդյունքում.
 Խախտումներ արած որոշ պաշտոնատար անձինք և աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, ինչպես նաև մի շարք դեպքերով պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով ազատվել են աշխատանքից,
 գտնվել են խնդիրների լուծման օրենսդրական կարգավորման տարբերակներ:
2 Արտապլանային այցեր են կատարվել Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն և Կոտայքի մարզի Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ դպրոց:
5
Պլանային և արտապլանային այցերի ընթացքում արձանագրված խնդիրների, դրանց արդյունավետ լուծումների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անցկացվել են քննարկումներ, կլոր սեղաններ: ԲԿԱՄ փորձագետները նաև ներկայացրել են ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ մշակելու առաջարկներ: Այժմ կատարվում են աշխատանքներ՝ դրանք իրագործելու ուղղությամբ (որոշ դեպքերում առաջարկներն արդեն ի կատար են ածվել):
Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն 2013թ. սեպտեմբերի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան կատարած այցի արդյունքում մշակված զեկույցում առաջարկել է, որ ԲԿԱՄ-ն իր զեկույցներում անդրադառնա իր և պատկան մարմինների համատեղ համագործակցությանը: Մեր գնահատմամբ՝ բավականին կառուցողական աշխատանք է կատարվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ, որի ներկայացուցիչը մասնակցել է նաև մարզային ենթակայության տակ գտնվող հատուկ հանրակրթական դպրոցներ ԲԿԱՄ-ի կատարած այցերին` պահպանելով այցի կազմակերպման գաղտնիության սկզբունքը: Բավարար կառուցողական է եղել նաև աշխատանքը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և Կրթության և գիտության նախարարությունների հետ, քանի որ ԲԿԱՄ-ի բարձրացրած հարցերի վերաբերյալ անցկացվել են քննարկումներ, ուսումնասիրություններ, տրվել են հանձնարարականներ, բացահայտվել են վատ վերաբերմունքի դրսևորման դեպքեր, և համապատասխան որոշ պաշտոնատար անձինք և աշխատակիցներ ենթարկվել են պատասխանատվության: Դրական է գնահատվում նաև ՀՀ գյուղատնտեսության և Առողջապահության նախարարությունների հետ կատարված աշխատանքը: Գյուղատնտեսության նախարարությունը կատարել է սննդի անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտ ստուգումներ, իսկ Առողջապահության նախարարության հետ աշխատանքների ընթացքում որոշ հարցեր կարգավորվել են և համաձայնություն է ձեռք բերվել հետագայում կարգավորել առկա օրենսդրական բացերը և խնդիրները3:
3 ԲԿԱՄ փորձագետների աշխատանքներին խոչընդոտել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հատուկ հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենը և ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենը: Կատարվածի մասին տեղեկացվել են Երևանի քաղաքապետն ու ՀՀ կրթության և գիտության նախարարը. տրվել են նմանատիպ դեպքերն այսուհետ բացառելու անհրաժեշտ հանձնարարականներ:
6
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԳԻՇԵՐՕԹԻԿ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպես արդեն նշվել է, 2014թ. ընթացքում ԲԿԱՄ-ն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող երեխաների խնամքի և պաշտպանության բոլոր 8 գիշերօթիկ հաստատություն: ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 9-ի «Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում /մանկատուն, գիշերօթիկ/ երեխաների տեղավորման կարգը հաստատելու մասին» թիվ 1735-Ն որոշման համաձայն` երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններն իրականացնում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ (6-18 տարեկան) երեխաների խնամքը և դաստիարակությունը: Հաստատություններում խնամվող երեխաների խնամքը տարանջատվում է կրթությունից, որը կազմակերպվում է հանրակրթական դպրոցներում` երեխային հասարակությանն ինտեգրելու նպատակով:
Ըստ Նախարարության պաշտոնական տվյալների՝ ներկայում (29.12.2014թ. դրությամբ) երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում խնամվում է սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 750 երեխա4:
ՊԱՀՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Արձանագրված խնդիրներ
 Ոչ ամբողջովին բարեկարգ պայմաններ,
 Հիմնականում հիգիենիկ պարագաների (զուգարանի թուղթ, օճառ) բացակայություն սանհանգույցներում,
 Զբաղվածության ոչ լիարժեք ապահովում՝ անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով:
Թեև երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում (այսուհետ նաև՝ գիշերօթիկ հաստատություններ) կատարվել են շինարարական և վերանորոգման որոշակի աշխատանքներ, ԲԿԱՄ-ն
4 http://www.mlsa.am/home/index.php?menu_id=110&child_id=128&code_id=458
7
արձանագրել է, որ մի շարք հաստատություններ ու դրանց մասնաշենքեր, այնուամենայնիվ, ունեն բարեկարգման կարիք:
Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության որոշ ննջասենյակներ լուսավորվում էին մեկական լամպով, թեև ննջասենյակի տարածքը կազմում է մոտ 40 քմ: Հնարավոր չէր օդափոխել սենյակները, քանի որ ննջասենյակների բոլոր պատուհանների ամրակները հանված էին: Որոշ ննջարաններ վերանորոգման կարիք ունեն, առաստաղները խոնավ էին, երեխաներից մեկի մահճակալը կոտրված էր: Երեխաների հավաստիացմամբ՝ անկողնային սպիտակեղենը փոխվում է լավագույն դեպքում ամիսը մեկ անգամ: Երեխաները լոգանք են ընդունում ֆիզկուլտուրայի դահլիճում նախատեսված լոգարանում: Աղջիկների լոգարանում երկու ցնցուղից սարքին էր միայն մեկը: Երեխաների հավատիացմամբ՝ հիգիենիկ պարագաները (ատամի մածուկ, խոզանակ, օճառ) տրամադրվում են տարին ընդամենը 2 անգամ, իսկ շամպունն իրենց անձնականն է: Հաստատության զուգարաններում բացակայում էր զուգարանի թուղթը (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 8):
Հարյուր և ավելի երեխա ունեցող այս հաստատությունում կա ընդամենը մեկ խաղասրահ, որտեղ և կազմակերպվում են միայն պարի դասեր, երեխաները սպասում են իրենց հերթին: Այդ ընթացքում միակ զբաղմունքը միջանցքի պատին ամրացված հեռուստացույցը դիտելն է: Երեխաներն իրենք շեշտում են զբաղվածության բացակայությունը այն դեպքում, երբ պարի դասը չի կայանում (փոքրերի համար կազմակերպված էր նկարչական խմբակ):
Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում ևս արձանագրվել է երեխաներին համապատասխան զբաղվածությամբ չապահովելու խնդիր, որի պատճառով չի պահպանվում նախատեսված ռեժիմը: Մեծահասակ երեխաների համար նախատեսված է քնի ժամ՝ ժամը 22.00, սակայն նրանց ստիպում են քնել 20.30-21.00 ընկած ժամանակահատվածում, իսկ փոքրերին՝ ավելի շուտ (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 8): Սրա արդյունքում խնդիրներ են առաջանում երեխաների վարքագծում, ինչը նաև հիմք է որոշ դայակների կողմից վատ վերաբերմունքի դրսևորման (տես՝ զեկույցի սույն գլխի «Երեխաների հետ առանձնազրույցներ» բաժինը):
Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության ննջարաններում արհեստական լուսավորությունը թույլ էր. ննջարաններից յուրաքանչյուրը՝ 30-35 քմ տարածքով, լուսավորվում էր ընդամենը 1-2 լամպով (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 8): Այցի պահին (01.12.2014թ.) ջեռուցումը միացված չէր, նույնիսկ բուժմասի մեկուսարանում ջեռուցումը միացվում էր գիշերային ժամերին: Տվյալ խնդիրն առավել քան մտահոգիչ
8
է, քանի որ մեկուսարանում կար 2 երեխա, իսկ դասապատրաստմանը երեխաները նստած էին վերարկուներով:
Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում կատարվում էին բարեկարգման աշխատանքներ, փոխարինվել էին պատուհանները, վերանորոգվում էր սանհանգույցը, ավարտվել էին դահլիճի վերանորոգման աշխատանքները: Սակայն անբարեկարգ էր բուժմասի մեկուսարանը, քանի որ խոնավության հետևանքով պատերի ծեփերը թափվել էին:
Առաջարկներ՝ արձանագրված թերությունները վերացնելու ուղղությամբ
 Պայմանների բարեկարգման շարունակականության ապահովում,
 Հիգիենիկ պարագաների (զուգարանի թուղթ, օճառ, ատամի մածուկ) ապահովում, այդ թվում` սանհանգույցներում, ըստ անհրաժեշտության՝ բացատրական աշխատանքների կատարում երեխաների հետ,
 Երեխաների լիարժեք զբաղվածության ապահովում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ Նախարարության համակարգ փոխադրվելուց հետո գիշերօթիկ հաստատություններում կատարվել են վերանորոգման որոշակի աշխատանքներ. տեղադրվել են ջեռուցման համակարգեր, հիմնականում փոխվել են շենքերի տանիքները, դռները, պատուհանները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ:
Հաստատությունների ննջարանների արհեստական լուսավորության անբավարարության կապակցությամբ հայտնվել է, որ տնօրեններն արդեն իսկ լուծել են այդ խնդիրները: Տեղեկացվել է նաև, որ հաստատությունների տնօրեններին հանձնարարվել է ավելացնել ննջարաններում արհեստական լուսավորությունը, ինչպես նաև շարունակական ուշադրություն և հսկողություն սահմանել այդ ուղղությամբ:
Տնօրեններին հանձնարարվել է նաև պահպանել օրվա ռեժիմը և կազմակերպել երեխաների զբաղվածությունը երեկոյան ժամերին՝ մինչև քնի ժամը:
9
ՍՆՈՒՆԴ
Արձանագրված խնդիրներ
 Ժամկետանց սննդի առկայություն,
 Սննդի և սննդամթերքի պահման ռեժիմների խախտումներ,
 Տրամադրվող սննդի որակի և քանակի խնդիրներ,
 Որոշ դեպքերում սննդի միատեսակություն,
 Օրենսդրությամբ արգելված սննդամթերքի առկայություն,
 Երեխաների՝ սննդի ընդունման համար անհրաժեշտ սանիտարական պայմանները չապահովելը,
 Սննդի նմուշները չպահպանելը կամ հաստատված կարգի խախտումներով պահպանելը:
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում` սառնարանի սառցախցիկում, հայտնաբերվել է երեք հատ 1լ տարայով ժամկետանց կաթ (ժամկետը լրացել էր 18.11.2014թ., այցը կատարվել է 20.11.2014թ.): Պահեստում առկա էր ՀՀ առողջապահության նախարարի 06.06.2014թ. թիվ 32-Ն հրամանով սահմանված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2014 սանիտարական կանոններին և նորմերին չհամապատասխանող սննդամթերք (գազավորված ըմպելիք, կետչուպ, մայոնեզ, սնկի պահածո, քացախ՝ աղցանների պատրաստման համար): Առողջապահության նախարարի տված պարզաբանման համաձայն՝ նշված սանիտարական կանոնների և նորմերի պահանջները կիրառելի են նաև երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների համար (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 11):
Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության ճաշարանի նախասրահում տեղադրված լվացարանների մոտ՝ հեղուկ օճառամաններում, օճառ չկար, իսկ ձեռք չորացնող սարքավորմանը որևէ երեխա չմոտեցավ (ԲԿԱՄ փորձագետները հաստատությունում էին ընթրիքի տրամադրման պահին): Երբ երեխաները մոտեցան լվացարաններին, դաստիարակն ամեն խմբի համար իջեցրեց մեկական սրբիչ: Երեխաներից ոչ մեկը լվացվելուց հետո չէր մոտենում ձեռք չորացնող սարքավորմանը: Միայն հուշումից հետո երեխաները սկսեցին ձեռքերը չորացնել համապատասխան սարքավորումով, այնուամենայնիվ,
10
սրբիչով ձեռքերը նախօրոք չորացրած լինելուց հետո: Մինչդեռ, վարակիչ հիվանդությունների կանխարգելման միջոցներից մեկը ձեռքերն օճառով պարբերաբար լվանալն է: Այս պարագայում օճառի բացակայությունը, երեխաների՝ ձեռք չորացնող սարքավորումից օգտվելու հմտության բացակայությունն ու դրա առկայության պարագայում դաստիարակի՝ սրբիչ բերելու հանգամանքը ավելի քան կասկածի տակ են դնում սնունդ ընդունելուց առաջ երեխաների հիգիենայի պայմանների ապահովումը5:
Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում հայտնաբերվել են ժամկետանց սննդատեսակներ, որոնք դուրս գրված և առանձնացված չէին մյուս պիտանի սննդատեսակներից: Այսպես, հայտնաբերվել են ժամկետանց պահածոներ՝ (օգտագործման ժամկետը՝ մինչև 06.2014թ., այցը կատարվել է 01.10.2014թ.), սառեցված հավ, որի պահպանման ժամկետը մինչև 09.2014թ. էր: Պահարանում սենյակային ջերմաստիճանում պահվում էր խտացրած կաթ, որի ժամկետը պահման նման պայմաններում 8 ամիս է, մինչդեռ այն արտադրված էր 2013թ.-ին (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 11):
Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում սնունդը պատրաստվել էր 32 երեխայի համար, սակայն այցի պահին հաստատությունում ներկա էր 41 երեխա: Ճաշին նախատեսված էր նաև խնձոր՝ յուրաքանչյուր երեխային 150 գրամ հաշվարկով, սակայն փաստացի կշռով յուրաքանչյուր երեխային բաժին էր հասնում 100 գրամ: Այս հաստատությունում երեխաները բողոքում էին կրկնվող ճաշատեսակներից (կարտոֆիլի խյուս և կաղամբով աղցան), որոնք կարող են տրամադրվել նույնիսկ օրը երկու անգամ (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 11):
Նման խնդիր արձանագրվել է նաև Կապանի երեխաների խնամքի և պաշտպանութան գիշերօթիկ հաստատությունում: Այստեղ ճաշի և ընթրիքի համար հաճախ նախատեսվում էր նույն աղցանը, որի բաղադրիչների չափաբաժինները դուրս էին գրվում՝ ըստ սահմանված ճաշացանկի, սակայն տրամադրվում էր միայն ճաշի համար նախատեսված աղցանը: Դա հաստատվել է նաև սննդի նմուշների ուսումնասիրմամբ (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 11):
Սննդի նմուշները կամ ընդհանրապես չեն պահպանվում (Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն) կամ պահպանվում
5 Երեխաների պնդմամբ՝ Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում վերջին շրջանում սննդի որակը բարելավվել է:
11
են սահմանված կարգի խախտմամբ (Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն): Մինչդեռ, Առողջապահության նախարարի 06.06.2014թ. թիվ 32-Ն հրամանով սահմանված, «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2014 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների համաձայն՝ չափաբաժնով պատրաստված կերակրատեսակները նմուշառվում են ամբողջ ծավալով, իսկ աղցանները, առաջին, երրորդ կերակրատեսակները և ճաշալրացները՝ 100 գրամից ոչ պակաս: Վերցված նմուշները պահպանվում են 48 ժամից ոչ պակաս (չհաշված հանգստյան և տոն օրերը) հատուկ սառնարանում կամ սառնարանի հատուկ առանձնացված տեղում 4±20 C ջերմաստիճանի պայմաններում՝ նշելով նմուշառման ժամը, օրը, ամիսը6 (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 11):
Առաջարկներ՝ արձանագրված թերությունները վերացնելու ուղղությամբ
 Ժամկետանց սննդի, օրենսդրությամբ արգելված սննդամթերքի բացառում,
 Տրամադրվող սննդի՝ օրենսդրությամբ սահմանված որակի և քանակի ապահովում,
 Երեխաների՝ սննդի ընդունման համար անհրաժեշտ սանիտարական պայմանների ապահովում,
 Սննդի նմուշների՝ հաստատված կարգին համապատասխան պահպանում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավաստիացմամբ՝ հաստատությունների տնօրեններին հանձնարարվել է հետևողական լինել և խստիվ պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. հունիսի 6-ի թիվ 32-Ն հրամանով սահմանված, «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ»-ը:
6 Ինչպես արդեն նշվել է, ՀՀ առողջապահության նախարարի պարզաբանման համաձայն՝ նշված սանիտարական կանոնները և նորմերը կիրառելի են նաև երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների համար:
12
ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Արձանագրված խնդիրներ
 Երեխաներին դեղորայքը տրամադրվում է՝ առանց հիմնավորման և բժշկի նշանակումների:
 Առկա է ժամկետանց դեղորայք:
 Հաստատություններում չեն պահպանվում սանիտարական նորմերը և կանոնները:
Արձանագրվել է, որ երեխաներին դեղորայք հիմնականում տրամադրվում է՝ առանց հիմնավորման և բժշկի նշանակումների:
Այսպես, Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում այցի պահին (01.12.2014թ.) մեկուսարանում կար 2 հիվանդ երեխա: Նրանցից մեկը մեկուսացվել էր՝ 2, մյուսը՝ 3 օրով: Բուժքույրը մի երեխայի մոտ ախտորոշել էր փորլուծություն, ընդհանուր թուլություն և գլխացավ (տրվել են մեկական հաբ լևոմիցիտին և իբուպրոֆեն), իսկ մյուսի մոտ՝ կատարալ անգինա, ընդհանուր թուլություն, ջերմություն և գլխացավ (1-ին օրը տրվել են մեկ հաբ մուլտիվիտամին, անալգին 0.25 գ, մեկ հաբ իբուպրոֆեն, 2-րդ օրը՝ բիսեպտոլ, պարացետամոլ, և ներարկվել դիմեդրոլ): Խնդրահարույց էր, որ հաստատությունում բժշկի բացակայության պարագայում բուժքույրը կատարում էր ոչ պատշաճ ախտորոշում և նշանակումներ: Մասնավորապես, երեխաներին տրվում են հակաբորբոքայիններ և մուլտիվիտամիններ մեկ օրվա համար: Մեկ այլ դեպքում երեխայի մոտ ախտորոշվել էր մետիորիզմ, և տրվել էր մեկ հաբ լևոմիցիտին: Մտահոգիչ էր, որ բուժքույրը երեխաների գանգատներին չէր հավատում և համարում էր ձևական՝ դրանով իսկ արդարացնելով իր ոչ պատշաճ նշանակումները (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 15-16):
Առանց հիմնավորման և բժշկի նշանակումների՝ երեխաներին դեղորայք տրամադրելու դեպքեր արձանագրվել են նաև Կապանի երեխաների խնամքի և պաշտպանութան գիշերօթիկ հաստատությունում (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 15-16):
Նշվածն առավել խնդրահարույց է, քանի որ ԲԿԱՄ փորձագետներն արձանագրել են ժամկետանց դեղորայքի առկայության բազմաթիվ դեպքեր: Այսպես, օրինակ, Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում հայտնաբերվել է «Սալբուտամոլ»` պահպանման ժամկետը մինչև 05.2014թ. և «Բրոմգեկսին»՝ պահպանման ժամկետը մինչև 11.2014թ. (այցը
13
կատարվել է 14.11.2014թ.): Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում hայտաբերվել են ժամկետանց տամիֆլյու և բետադին (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 15-16):
Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում հայտնաբերվել են ամոքսիկլավ՝ պիտանելիության ժամկետը մինչև 09.2014թ., ցերուկալ՝ պիտանելիության ժամկետը մինչև 11.2013թ., նարինեի հաբեր՝ պիտանելիության ժամկետը մինչև 10.2014թ., ամոնիակի լուծույթ՝ պիտանելիության ժամկետը մինչև 10.2014թ. (այցը կատարվել է 26.11.2014թ.): Ինչ վերաբերում է երեխաների սանիտարական պայմանների ապահովմանը, ապա ԲԿԱՄ փորձագետներն, օրինակ, Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում արձանագրել են երեխաների անկողնային պարագաները և ներքնազգեստը սանիտարական մշակման չենթարկելու հանգամանքը: Երեխաներից շատերը պնդում էին, որ իրենց անկողնային պարագաները փոխվում են արձակուրդների ժամանակ կամ ինչ-որ պատճառով կեղտոտվելիս, շորերը վերադարձվում են լվացքատնից կեղտոտ՝ գրեթե նույն վիճակում, ինչ հանձնվել էին: Արձանագրվեց նաև, որ բարձր տարիքի երեխաները՝ թե աղջիկները և թե տղաները, իրենց հագուստը լվանում են անձամբ, սանհանգույցում առկա ընդհանուր օգտագործման թասերի մեջ: Այս դեպքում ամենևին զարմանալի չեն հաստատությունում տարածված ոջլոտության և ճիճվակրության դեպքերը (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 15-16):
Ոջլոտության մի քանի դեպք արձանագրվել է նաև Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում: Ցավոք, հաստատությունների ղեկավարները չեն ձեռնարկել ՀՀ առողջապահության նախարարի 17.12.2010թ. թիվ 35-Ն հրամանով սահմանված միջոցառումները: Ըստ հրամանի՝ առանձին վարակիչ հիվանդության դեպքեր հայտնաբերած բուժաշխատողները հաստատված և/կամ կասկածելի դեպքերի մասին շտապ հաղորդում են Տեսչության տարածքային մարմիններին անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով կամ ֆաքսով, այնուհետև 24 ժամվա ընթացքում ուղարկում են շտապ հաղորդման քարտ (ձև ՇՀ1): Մանկական նախադպրոցական, հատուկ ուսումնական կրթական կազմակերպությունները, դպրոցները սպասարկող բուժաշխատողը Տեսչության տարածքային կենտրոն շտապ հաղորդման քարտ ուղարկում են, երբ հիվանդության դեպքը հայտնաբերվում (կասկածվում) է առաջին անգամ` նշված կազմակերպության սաների զննման ժամանակ, կամ այլ պարագաներում: Ավելին, ոջլոտության պատճառով կտրում են երեխաների մազերը՝ հաշվի չառնելով նրանց ցանկությունը, ինչը երեխաների համար նվաստացուցիչ է:
14
Արձանագրվել են ատամնաբուժական ծառայություններով չապահովելու դեպքեր՝ չնայած ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքներին: Այսպես, Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունն ատամնաբուժական ծառայություն մատուցելու համար որևէ քայլ չի ձեռնարկում: Ավելին, արձանագրվել է, որ երեխաներից մեկը 4 օր շարունակ ունեցել է ատամնացավ, սակայն տրվել են միայն ցավազրկողներ, և արվել ողողումներ, թեև հաստատության բուժքույրն արձանագրել էր, որ երեխան կարիես ունի, լինդը բորբոքված և թարախակալված էր7 (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 15-16):
Բավականին մտահոգիչ էին Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում արձանագրված ջրծաղիկի դեպքերը (այցի պահին մեկուսարանում կար 6 երեխա) և վարակի հետագա տարածումը չկանխարգելելը: Ընդ որում, խնդրի կարգավորված չլինելու պատճառով այցի օրվա դրությամբ՝
 Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը դեռևս հաղորդում չէր ուղարկել Տեսչության տարածքային կենտրոն:
 Ջրծաղիկի դեպքերի մասին տեղեկացված չէին նաև երեխաների ծնողները, նրանց տարածքային բուժհաստատությունների բժիշկները:
 Հաստատության անձնակազմն այցի պահին անգամ տեղյակ չէր, թե հաստատությունում գտնվող երեխաներից քանիսն էր մինչ այդ հիվանդացել ջրծաղիկով, իսկ քանիսը՝ ոչ:
 ԲԿԱՄ փորձագետներն այցի պահին արձանագրել են նաև, որ հիվանդ երեխաների՝ սնունդ ընդունելուց հետո սպասքն ախտահանվում է ժավելով:
Արդյունքում, Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում վարակվել է ընդհանուր առմամբ 20 երեխա8:
7 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հավաստիացրել է, որ համապատասխան հաստատության ղեկավարը տեղեկացվել է ՀՀ առողջապահության նախարարի 11.09.2013թ. թիվ 45-Ն հրամանով սահմանված, սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված, մինչև 18 տարեկան երեխաների ստոմատոլոգիական բժշկական օգնություն կազմակերպելու ընթացակարգերի մասին:
8 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ առողջապահության նախարարությունները հետագայում հավաստիացրել են, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, մասնավորապես վարակված երեխաներն առանձնացվել են, և նրանց խնամել ու բուժել է Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինը: Ներկայում վարակը վերացվել է, և հակահամաճարակային տեսչության
15
Թեև բուժմասում տեղադրված են մահճակալներ՝ հիվանդ երեխաներին մեկուսացնելու համար, ԲԿԱՄ փորձագետներն արձանագրել են ջերմող կամ առողջական այլ խնդիրներ ունեցող երեխաներին չմեկուսացնելու դեպքեր (Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն): Դրա հետևանքով չի կանխարգելվում վարակի հնարավոր տարածումը, դժվարանում է հիվանդ երեխայի նկատմամբ մշտական բժշկական հսկողության իրականացումը (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 15-16):
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հավաստիացրել են, որ հաստատությունների տնօրեններին հանձնարարվել է ամենօրյա հսկողության տակ պահել բուժկետում բժշկական ծառայությունների տրամադրումը, վերահսկել դեղերի պահպանման ժամկետները, երեխաների սանիտարահիգիենիկ վիճակը, անկողնային պարագաների ու հագուստի մակնշումը և ախտահանումը: Միաժամանակ տեղեկացվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմի հետ համագործակցության շրջանակներում իրականացվում են առավել հետևողական աշխատանքներ երեխաների սանիտարահիգիենիկ վիճակն ապահովելու համար` հետագայում ճիճվակրության դեպքերը բացառելու նպատակով, իսկ ոջլոտության դեմ օգտագործվող, արագ ներգործող և երեխաների համար անվտանգ դեղամիջոցի, անկողնային պարագաների և հագուստի ախտահանման միջոցների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով բանավոր հարցում է արվել ՀՀ առողջապահության նախարարությանը:
Տեղեկացվել է նաև, որ համապատասխան հաստատությունների բժշկական անձնակազմի պատասխանատու աշխատակիցներին հայտարարվել է նկատողություն, իսկ որոշ աշխատակիցների նկատմամբ, որպես կարգապահական տույժ կիրառվել է պաշտոնի
տարածքային մարմնի հետ համագործակցությամբ կազմակերպվել են անհրաժեշտ պրոֆիլակտիկ միջոցառումներ:
16
իջեցում: Մասնավորապես, Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության բժշկի պաշտոնն իջեցվել է, իսկ Գյումրու թիվ 1 գիշերօթիկ հաստատության ավագ բուժքույրին և դիետ բուժքույրին հայտարարվել է նկատողություն:
Տնօրեններին հանձնարարվել է.
 հաստատությունում առանձնացնել համապատասխան հիվանդասենյակ/ներ` հիվանդ երեխաներին մեկուսացնելու համար,
 ամենօրյա հսկողության տակ պահել բուժկետում բժշկական ծառայությունների տրամադրումը, դեղերի պահպանման ժամկետները, երեխաների սանիտարահիգիենիկ վիճակը, մասնավորապես ոջլոտության դեմ պայքարը, ինչպես նաև անկողնային պարագաների և հագուստի ախտահանումը,
 երեխաների պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակը պահպանելու նպատակով սահմանել շաբաթվա ընթացքում երեխաների լողանալու նվազագույն պարբերականություն (շաբաթն առնվազն 2 անգամ),
 հաստատություններում ամենօրյա շրջայց կազմակերպելու և հաստատության սանիտարահիգիենիկ վիճակը վերահսկելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով` բժիշկ, շուրջօրյա հերթապահ բուժքույր, դաստիարակ, տնտեսուհի, և սահմանել հանձնաժողովի անդամների պարտականությունները:
17
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑՆԵՐ
(բռնության, նվաստացուցիչ, խտրական և վատ վերաբերմունքի դեպքեր, անհրաժեշտ պարագաների չտրամադրում, գողության դեպքեր)9
 Խտրական վերաբերմունք հանրակրթական դպրոցներում,
 Որոշ գիշերօթիկ հաստատություններում որոշ դայակների կոպիտ վերաբերմունք, այդ թվում՝ ծեծի, բռնության դեպքեր,
 Որոշ գիշերօթիկ հաստատություններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիգիենիկ պարագաները չտրամադրելը,
 Գողության դեպքեր:
Գրեթե բոլոր գիշերօթիկ հաստատությունների սաները նշում էին հանրակրթական դպրոցներում խտրական վերաբերմունքի մասին, որն անգամ իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի և արժանապատվությունը նվաստացնելու դրսևորումներ ունի: Այսպես.
 Ականջները քաշել, անկյուն կանգնեցնել, հարվածել ցուցափայտով: Եղել են դեպքեր, երբ երեխայի գլուխը հարվածել են գրատախտակին կամ երեխային բարձրացնելով գցել գետնին:
 Վիրավորական արտահայտություններ անել, երեխաներին դիմել ոչ պատշաճ դիմելաձևերով (օրինակ՝ Գալոյան ազգանունով երեխային դիմում են «Գալո», Մնացական անունով երեխային հեգնում են «Մնացը մնա՜ց», գեր երեխային դիմում են «պետքարտուղարուհի»):
 Գիշերօթիկ հաստատության սաները հայտնում էին, որ իրենց նկատմամբ խտրական վերաբերմունքը դրսևորվում է նաև, երբ հանրակրթական դպրոցների ուսուցիչներն իրենց պիտակավորում են «հաստատության երեխա» բառերով կամ, օրինակ, նշում, որ իրենք «ոջիլ են բերում դպրոց»:
 Առավել մտահոգիչ է, որ երեխաներից շատերը նշում էին իրենց անտեսված լինելու հանգամանքը, ինչը դրսևորվում է նաև գրատախտակի մոտ իրենց չկանչելով կամ դաս չհարցնելով: Արձանագրվեց նաև, որ
9 Այս բաժնում չեն մատնանշվում կոնկրետ հաստատությունները՝ ելնելով երեխաների շահերից: Բռնության, նվաստացուցիչ, խտրական և վատ վերաբերմունքի դեպքերի մասին տեղեկացվել են պատկան մարմինները, ինչի արդյունքում, ըստ գերատեսչություններից ստացված տեղեկատվության, որոշ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, ենթարկվել կարգապահական տույժերի և ստացել նախազգուշացումներ:
18
հաստատություններից մեկի տարբեր տարիքային խմբերից թվով 7 երեխա տառաճանաչ չէ, իսկ ուսուցիչները հրաժարվում են, անհատական մոտեցում ցուցաբերելով, տառերը սովորեցնել վերջիններին և որպես խնդրի լուծում՝ «լավություն են անում»՝ երեխաներին փոխադրելով հաջորդ դասարան, կամ թողնում նույն դասարանում՝ որևէ կերպ չշտկելով իրավիճակը: Արդյունքում, բավականին բարձր դասարաններում սովորող երեխաները մնում են ոչ տառաճանաչ (Վերոնշյալ խնդիրների վերաբերյալ Նախարարությունների ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 18-20):
Խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների վարչակազմերը տեղեկացված են խնդրի մասին: Նրանք նույնպես նշում են իրենց սաների նկատմամբ հանրակրթական դպրոցների ուսուցիչների խտրական վերաբերմունքի մասին, շեշտում, որ կատարվում են աշխատանքներ՝ իրավիճակը շտկելու և իրենց սաների նկատմամբ հանրակրթական դպրոցների մանկավարժների վերաբերմունքը փոխելու համար:
Նշված խնդրի մասին տեղեկացվել են և ՀՀ կրթության և գիտության, և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները:
Կրթության և գիտության նախարարությունը հայտնել է, որ համապատասխան մարզպետարաններին, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանին առաջարկվել է ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել տեղեկատվություն՝ իրավիճակը շտկելու, խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների սաների նկատմամբ հանրակրթական դպրոցների ուսուցիչների խտրական վերաբերմունքը բացառելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:
Արդյունքում, նշված 7 սանին տառերը սովորեցնելու նպատակով կազմվել է հստակ մշակված աշխատանքների ծրագիր-ժամանակացույց, որոշում է կայացվել պարբերաբար մարզպետարան ներկայացնել կատարված աշխատանքների արդյունքները, տրվել են հաստատությունների միջև համագործակցությունն առավել սերտացնելու հանձնարարականներ՝ հետագայում նմանատիպ երևույթները բացառելու նպատակով: Որոշ մարզպետարաններ անցկացրել են քննարկումներ հանրակրթական դպրոցների, խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների տնօրենների, սոցիալական մանկավարժների, հոգեբանի և իրավաբանի
19
մասնակցությամբ: Որոշ դեպքերում բացահայտվել է, որ ուսուցիչները երեխաների մասին խոսելիս գործածել են «հաստատության երեխա» արտահայտությունը: Հրավիրվել են խորհրդակցություններ, որոնք միտվել են ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների կարգավորմանը, միջոցներ են ձեռնարկվել՝ խուսափելու համար երեխաների նկատմամբ բռնության, կոպտության, վիրավորանքի կամ անտեսման դրսևորումներից, բացահայտելու և հնարավորինս բացառելու անհարմարություններ առաջացնող պատճառները, դպրոցներում հաստատելու սոցիալական, բարոյահոգեբանական այնպիսի մթնոլորտ, որը դրականորեն ազդի բոլորի վրա: Նշվել է, որ խնդրի հաղթահարումը ենթադրում է մանկավարժների հետևողական աշխատանք, որը կլինի կրթության ոլորտը վերահսկողների ուշադրության կենտրոնում:
Սյունիքի մարզպետարանի ձեռնարկած միջոցառումների արդյունքում բացահայտվել են հանրակրթական դպրոցներում ուսուցիչների կողմից երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի և նրանց արժանապատվությունը նվաստացնող դրսևորումների փաստեր: Արդյունքում երեխաների հետ կատարվող դաստիարակչական աշխատանքներում մանկավարժին ոչ վայել պահվածք դրսևորելու պատճառով 2 մանկավարժ ենթարկվել է կարգապահական տույժի (նշվել է, որ երևույթի կրկնվելու դեպքում` կքննարկվի զբաղեցրած պաշտոնում նրանց աշխատանքի նպատակահարմարության հարցը):
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նույնպես նշել է վերոնշյալ հանրակրթական դպրոցներում խտրական վերաբերմունքի և երեխաների տառաճանաչ չլինելու վերաբերյալ հաստատությունների ղեկավարությունների՝ համապատասխան հանրակրթական դպրոցների հետ համագործակցության մասին (հրավիրել է խորհրդակցություն, ձեռնարկել համապատասխան միջոցառումներ): Տեղեկացվել է նաև, որ ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել «Երեխայի հանդեպ բռնության
20
երևույթի դեմ պայքարի հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների ցանկին», ըստ որի` նախատեսվում է սահմանել երեխայի նկատմամբ բռնության երևույթի գնահատման չափանիշերը, դրա դրսևորման ձևերը, ինչպես նաև շահագրգիռ մարմինների համաձայնեցված արձագանքման և գործունեության մեխանիզմները10:
Այլ խնդիր են գիշերօթիկ հաստատություններում վատ վերաբերմունքի, այդ թվում՝ ծեծի, բռնության դրսևորումները: ԲԿԱՄ փորձագետներն ականատես են եղել նման վերաբերմունքի դրսևորումների: Նրանք այցի ընթացքում արձանագրել են, թե ինչպես է դասապատրաստման սենյակներից մեկում դաստիարակն ապտակել երեխաներից մեկին: ԲԿԱՄ փորձագետների՝ դասասենյակ մտնելուն պես ներկաները ժխտել են տվյալ փաստը, իսկ դաստիարակը պարզաբանել է, թե քաշել է երեխայի հագուստից ու հրահանգել նստել տեղը: Բարձր աղմուկ էր լսվում դասապատրաստման մեկ այլ սենյակի դռանը մոտենալիս: Իրավիճակը հանդարտվեց ԲԿԱՄ փորձագետներին ուղեկցող աշխատակցի ներս մտնելուց և համապատասխան զգուշացում տալուց հետո: Այնուամենայնիվ, ներս մտնելուն պես փորձագետներն արձանագրեցին, որ դաստիարակը երեխային հրեց՝ հրահանգելով նստել տեղը: Ընդ որում՝ դաստիարակի ձեռքերում կային մեկական քանոն, որոնք վերջինս անընդհատ նյարդային շարժում էր, իսկ առանձնազրույցի ընթացքում երեխաներն իրենց ուղղված այն հարցին, թե ինչպես են օգտագործվում քանոնները, կատակով նշեցին, որ քանոնով խփում է հաստատության սաներից մեկին: Հատկանշական է, որ երեխաներն առանձնազրույցների ժամանակ արդարացնում էին դաստիարակների նման պահվածքը, ընդունելի համարում ապտակելը, հարվածելը, քանի որ դրանք ընկալում էին որպես դաստիարակման միջոցներ (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 22-23):
Հաստատություններից մեկում երեխաները պատմեցին, որ լոգանք ընդունում են միայն այն երեխաները, ովքեր գիշերում են հաստատությունում նաև շաբաթ և կիրակի օրերին, իսկ մնացած օրերին երեխաներին թույլատրվում է լվանալ միայն ոտքերը՝ առաջարկելով լոգանքն ընդունել տանը:
Սանիտարական նորմերի և կանոնների չպահպանման մասին պատմել են նաև մեկ այլ հաստատության երեխաներ: Ըստ հաստատության սաների՝ իրենց սպորտային համազգեստները, վերնազգեստները, որոնք հանձնվում են լվացքատուն, երբեմն չեն վերադարձվում: Երեխաները նշում էին նաև հաստատությունում
10 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արդեն ներկայացրել է դիտողություններ և առաջարկներ ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատված հայեցակարգի և դրանից բխող միջոցառումների ցանկի վերաբերյալ:
21
գողության հաճախակի դեպքերի մասին (հեռախոսներ, հագուստ և գումար): Երեխաները բարձրաձայնում էին տրամադրվող հիգիենիկ պարագաների սակավության մասին. աղջիկներին տրամադրվում է 1-2 միջադիր դաշտանային ամբողջ ցիկլի (4-5 օր) համար: Հետևաբար, չի պահպանվում ՀՀ կառավարության 31.05.2007թ. թիվ 815-Ն որոշմամբ հաստատված «Մանկատանը, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) խնամվող, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» հավելված N 8-ով սահմանված, մեկ տարվա կտրվածքով կանանց հիգիենիկ միջադիրների 12 փաթեթ տրամադրելու կարգը՝ ամսական կտրվածքով 1 փաթեթ (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 22):
Նմանատիպ խնդիրների մասին երեխաները բարձրաձայնել են նաև մեկ այլ գիշերօթիկ հաստատությունում: Նրանց հավաստիացմամբ՝ իրենց անկողնային պարագաները փոխվում են միայն արձակուրդների ժամանակ կամ եթե որևէ պատճառով կեղտոտվում են, իսկ սպորտային համազգեստները, վերնազգեստները, որոնք հանձնվում են լվացքատուն, երբեմն չեն վերադարձվում, կորում են կամ փոխանցվում այլ երեխաների11: Այդ պատճառով երեխաները խուսափում են լվացքատուն իրեր հանձնելուց և դրանք լվանում են սառը ջրով: Նույն հաստատության սաները նաև բարձրաձայնում էին հաստատությունում հաճախակի գողությունների մասին (անհետանում են հագուստը, զարդերը, գումարը), սակայն վարչակազմն արդյունավետ միջոցներ չի ձեռնարկում խնդիրը լուծելու համար, այլ փոխարենը սաներին առաջարկում է գողության փաստերը քննարկել ինքնուրույն (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 22-23): Տարիքային տարբեր խմբերի երեխաներ պատմում էին, որ դայակներից մեկը չքնելու կամ «չարություն անելու» դեպքում բոլոր երեխաներին վիրավորում է՝ անվանելով «փողոցային, անդաստիարակ, անասուն», որոշ դայակներ հանգստյան օրերին արգելում են զբոսանքը: Երեխաները պատմում էին նաև, թե ինչպես է դայակներից մեկը հարվածել սաներից մեկին, սակայն միաժամանակ նշում էին, որ դա հույժ գաղտնի է և չպետք է հրապարակվի:
Դայակների վատ վերաբերմունքի մասին երեխաները պատմել են նաև այլ հաստատություններում: Մասնավորապես, պատմել են դայակներից մեկի մասին, ով 11 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հավաստիացրել է, որ հաստատությունների տնօրեններին հանձնարարվել է ամենօրյա հսկողության տակ պահել երեխաների սանիտարահիգիենիկ վիճակը, ինչպես նաև անկողնային պարագաների և հագուստի մակնշումը և ախտահանումը:
22
իրենց վիրավորում է, ապտակում, հարվածում կախիչով, երբեմն մերկ կանգնեցնում միջանցքում (նաև վախեցնում է, որ մերկ կկանգնեցնի միջանցքում), լաց լինող երեխային հանգստացնելու փոխարեն հարվածում է: Լինում են դեպքեր, երբ որոշ երեխաների ստիպում է ուտել և այդ ժամանակ նվաստացնում՝ շեշտելով, որ երեխաները սոցիալապես անապահով ընտանիքներից են: Մեկ ուրիշ հաստատությունում երեխաներն իրենց դժգոհությունն են հայտնել դայակների աշխատանքից, ովքեր իրենց հետ շփումներում մշտապես սպառնալիքներ են հնչեցնում առ այն, որ կստիպեն գիշերն անցկացնել բակում, ականջները կպոկեն և այլն, սակայն երեխաները նշում էին, որ դրանք միայն սպառնալիքներ են և դեռևս չեն վերածվել գործողությունների (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 22-23):
Վատ վերաբերմունքի դրսևորման առումով մտահոգիչ է նաև հաստատություններում ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 5-ի թիվ 1324-Ն որոշմամբ հաստատված, «Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներ»-ի 7-րդ կետով սահմանված, երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների գրանցամատյաններում առկա դեպքերը ոչ լիարժեք լրացնելու և իրավապահ մարմիններին ոչ միշտ հայտնելու պրակտիկան: Այսպես, ԲԿԱՄ փորձագետները հաստատություններից մեկում արձանագրել են, որ գրանցամատյանում նշված է 60 վնասվածքի մասին (2014թ.-ին` մինչ այցելության պահը), որոնց առաջացման պատճառները հիմնականում գրանցված չէին: Միայն մեկ դեպքի վերաբերյալ առկա էր ոստիկանության բաժանմունքին իրազեկելու մասին տեղեկատվությունը, որը պայմանավորված էր հաստատության սանին հիվանդանոց տեղափոխելու հանգամանքով (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 22):
Նշենք, որ երեխաներն իրենց նկատմամբ հոգատար վերաբերումքի մասին պատմում էին երեք՝ Երևանի թիվ 2, Դիլիջանի, ինչպես նաև Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ ուսումնասիրել է երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների գրանցամատյաններում
23
կատարված գրառումները հաստատություններից մեկում 12.11.2014թ.-ին արձանագրվել է դեպք, որի առթիվ հաստատության դաստիարակին տրվել է նկատողություն:
Մեկ այլ հաստատությունում ուսումնասիրությունների արդյունքում 04.11.2014թ. աշխատանքից ազատվել է այն աշխատակիցը, ով պատասխանատու էր դեռահաս աղջիկների համար նախատեսված միջադիրների՝ ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1324-Ն որոշմանը համապատասխան տրամադրման համար, իսկ հաստատությունների տնօրեններին հանձնարարվել է հետևողական լինել նշված խախտումները հետագայում բացառելու հարցում:
Նախարարության հավաստիացմամբ` հաստատության տնօրինությունը համապատասխան մասնագետներին սոցիալական աշխատող, հոգեբան հանձնարարել է աշխատանքներ կատարել երեխաների շրջանում տեղ գտած բացասական երևույթները, նաև գողության նշված դեպքերը բացառելու նպատակով, իսկ հաստատության տնօրեններին հանձնարարել է նախատեսել օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցառումներ` բացառելու դայակների կողմից երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումները, միաժամանակ մասնագետների (հոգեբան, սոցիալական աշխատող) կողմից պարբերաբար կազմակերպել հանդիպումներ` հաստատության աշխատակիցների, մասնավորապես, դայակների, դաստիարակների և հաստատություններում խնամվող երեխաների փոխհարաբերությունները կարգավորելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:
Խիստ մտահոգված լինելով իրենց նկատմամբ բռնության, նվաստացուցիչ, վատ վերաբերմունքի մասին երեխաների հայտնած տեղեկատվությամբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է պարբերաբար այցելել համապատասխան բոլոր հաստատություններ և ուշադրության կենտրոնում պահել դրանցում երեխաների նկատմամբ վերաբերմունքը:
24
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
Անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններին հատուկ մի շարք խնդիրների, որոնք լիարժեք կարգավորման կարիք ունեն, իսկ կարգավորված լինելու պարագայում իրավակիրառ պրակտիկայում դեռևս կան խնդիրներ: Այսպես.
 Հաստատություններում աշխատող բժիշկների և բուժաշխատողների համար սահմանված, աշխատանքի ծավալի և գործառույթների չափորոշիչների ոչ պատշաճ կիրառում, որի պատճառով երեխաներին հաճախ, առանց անհրաժեշտ հիմնավորման, նշանակվում է բուժում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ հաստատություններում աշխատող բժիշկների և բուժաշխատողների պաշտոնի անձնագրերում հստակ ամրագրված են իրենց պարտականությունները, լիազորությունները, պահանջվող մասնագիտական ունակությունները: Նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը» և այլ կառույցներ պարբերաբար կազմակերպում են վերապատրաստումներ, անցկացնում քննարկումներ` նպատակ ունենալով առավել բարձրացնել երեխաներին մատուցվող ծառայությունների որակը: 2014 թվականի ընթացքում վերապատրաստվել է երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության 136 աշխատակից բժիշկ, բուժքույր, սոցիալական աշխատող, հոգեբան, մանկավարժ, դաստիարակ, դայակ, լոգոպեդ, էրգոթերապիստ:
 Երեխաների մեկուսացման համար նախատեսված հիվանդասենյակներ ունենալու և հիվանդներին մեկուսացնելու ընթացակարգի հստակ կանոնակարգում, օրինակ՝ հիվանդ երեխան արդյոք կարո՞ղ է մի քանի օր մնալ հաստատության մեկուսացված հիվանդասենյակում, ո՞ր հիվանդությունների դեպքում, ինչպե՞ս և որքա՞ն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ երեխաների
25
խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում թույլատրվում է երեխաներին տրամադրել առաջին բուժօգնություն, իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, իսկ թեթև մրսածության և հարբուխների դեպքում բուժումն իրականացվում է տեղում: Առողջական լուրջ միջամտություն պահանջող դեպքերում վիրահատություններ, պատվաստումներ և այլն երեխան ուղեգրվում է համապատասխան պոլիկլինիկա և ստացիոնար ծառայություններ տրամադրող առողջապահական հիմնարկ:
 Պրակտիկայում դեռևս չի լուծվել երեխաների՝ ըստ գտնվելու վայրի բժշկական սպասարկման կազմակերպման խնդիրը: Այսպես, եթե երեխան հաշվառված է ըստ բնակության վայրի, ապա բժշկական սպասարկումը կազմակերպում է բնակության վայրի տարածքային առողջության կենտրոնը, սակայն երեխաներն իրենց բնակության վայրում լինում են միայն հանգստյան օրերին և արձակուրդներին, իսկ հաստատության և բնակության վայրի տարածքային սպասարկող առողջության կենտրոնի հետ համագործակցության մեխանիզմներ չկան: Խնդիրն առկա է նաև բժշկական հաստատություններում երեխաներին նեղ մասնագիտական խորհրդատվություն կամ ստացիոնար բուժում նշանակելու անհրաժեշտության պարագայում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունում փոփոխություն է կատարվում 2013 թվականի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի թիվ 70-Ն հրամանում, ինչի շրջանակներում կկարգավորվի մշտական բնակության վայրում հաշվառված երեխաների կրթական գործընթացի ժամանակաշրջանում բժշկական սպասարկումը:
 Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների համար նախատեսված սանիտարական կանոնների և նորմերի բացակայությունը:
26
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացվել է, որ 2015 թվականի ընթացքում նախատեսվում է վերանայել ՀՀ առողջապահության նախարարի 11.02.2002թ. թիվ 82 հրամանը, և ձեռնարկվում են միջոցներ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների ու մանկատների համար նախատեսված սանիտարական կանոններ և նորմեր սահմանելու ուղղությամբ:
 Խնդրահարույց է նաև դեղորայքի ստացման գործող ընթացակարգը, որի պարագայում տարվա սկզբում նախատեսվում է դեղորայքի որոշակի անվանացանկ՝ որոշակի քանակով, իսկ տարվա ընթացքում չնախատեսված դեղորայքի անհրաժեշտությունն առաջանալու պարագայում սահմանափակվում է բժշկական միջամտության հնարավորությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ հաստատություններում դեղորայքի ստացման գործընթացները կարգավորվում են «Գնումների մասին» ՀՀ օրենքով: Տարվա սկզբում հաստատության բուժանձնակազմը ներկայացնում է առաջին բուժօգնության համար անհրաժեշտ ձեռք բերվելիք դեղորայքի ցանկը: Հաստատության նախահաշվով սահմանված դեղորայքի համար նախատեսված գումարից որոշակի գումար հատկացվում է նաև տարվա ընթացքում անհրաժեշտության դեպքում չնախատեսված դեղորայք ձեռք բերելու համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 23-ի N172-Ա/1 հրամանով հաստատված, ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի (բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների) մոնիթորինգի և արդյունավետության գնահատման 2014 թվականի տարեկան ծրագրի շրջանակներում նախարարության ենթակայության տակ գտնվող երեխաների խնամքի և պաշտպանության ծառայություններ իրականացնող գիշերօթիկ հաստատություններում կատարվել են ուսումնասիրություններ, իսկ արդյունքում կազմված տեղեկանքները քննարկվել են շահագրգիռ կողմերի հետ:
27
Հաստատություններում ուսումնասիրվել են շահառուների կարծիքները. կատարվել են հարցումներ գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխաների և նրանց ծնողների, ինչպես նաև աշխատակիցների շրջանում՝ կապված հաստատության ծառայությունների որակի և արդյունավետության հետ: Ուսումնասիրությունների նախնական արդյունքները ներկայացվել են խորհրդակցության ընթացքում, և դրանց հիման վրա տրվել են համապատասխան հանձնարարականեր:
28
ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն` հատուկ կրթության համակարգը ներառում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորած երեխաների ուսուցման և կրթության համակարգը: Այս երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով հանրապետությունում գործում են հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ (երկարօրյա և գիշերօթիկ ռեժիմով), որոնք իրականացնում են հանրակրթական և հատուկ հանրակրթական ծրագրեր: Գործող 23 պետական հատուկ հանրակրթական հաստատությունները նախատեսված են մտավոր և /կամ/ ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար: Հատուկ կրթության համակարգում է նաև Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնը, որի գործունեության հիմնական առարկան և նպատակը երեխաների ֆիզիկական, մտավոր և /կամ/ հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտումն ու գնահատումն է, նրանց ընդունակություններին ու կարողություններին համապատասխան կրթության իրականացման ձևի ընտրությունն ու հատուկ կրթական բնույթի գործունեության իրականացումը12: Հատուկ հանրակրթական դպրոցներն ըստ ենթակայության բաշխված են Կրթության և գիտության նախարարության, ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի միջև: Ինչպես արդեն նշվել է, 2014 թվականին ԲԿԱՄ-ն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության բոլոր 10 ու ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր 13 հատուկ հանրակրթական դպրոցներ13:
12 http://www.edu.am/index.php?menu1=9&menu2=137
13 ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գործող դպրոցներ են Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N11 հատուկ (օժանդակ) դպրոցը, Երևանի N12 հատուկ դպրոցը, Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոցը, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը, Երևանի N16 հատուկ դպրոցը, Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N17 հատուկ դպրոցը, Հանրապետական N 1 հատուկ կրթահամալիրը, Հանրապետական N2 հատուկ կրթահամալիրը, Կապանի N3 հատուկ կրթահամալիրը, Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ (օժանդակ) դպրոցը: Տվյալ համակարգում է նաև Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնը:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությանն են պատկանում Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N2 հատուկ (օժանդակ) դպրոցը, Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N6 հատուկ (օժանդակ) դպրոցը, Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը:
29
ՊԱՀՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ Արձանագրված խնդիրներ  Շենքային պայմանների, երեխաների կողմից օգտագործվող գույքի անբավարար վիճակ,  Ննջասենյակներում երեխաների սահմանային քանակի պահանջի խախտում,  Անբավարար ջեռուցում,  Հիգիենիկ պարագաների (զուգարանի թուղթ, օճառ, ատամի մածուկ) չտրամադրման դեպքեր (տրամադրման դեպքում ժամկետանց ատամի մածուկների առկայություն), դրանց բացակայություն սանհանգույցներում,  Լոգանք ընդունելու համար անհրաժեշտ պայմանների բացակայություն կամ լոգանք չկազմակերպելու դեպքեր14,  Որոշ դեպքերում հակասանիտարական պայմանների առկայություն:
Այցերի ընթացքում ԲԿԱՄ-ն արձանագրել է ոչ բարվոք շենքային պայմաններ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար՝ չնայած այն բանին, որ հատուկ հանրակրթական դպրոցներում կատարվել են վերանորոգման որոշակի աշխատանքներ:
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ /օժանդակ/ դպրոցի շենքը (այցը կատարվել է 12.11.2014թ.) նորոգման խիստ կարիք ունի. դպրոցի մանրահատակը վնասված է, պատուհանները և դռները՝ հին, ոչ պիտանի հետագա օգտագործման, ննջարաններում էլեկտրական լուսավորությունը թերի է, լամպերը չեն աշխատում կամ, առհասարակ, չկան, բացակայում են հագուստի անհատական պահարանները, լոգանքի սենյակներն ու 4 խաղասենյակները, կահավորելու անհրաժեշտություն ունեին: Բարվոք վիճակ էր լվացքատանը, զուգարանները վերանորոգված էին, սակայն չկային հիգիենիկ բավարար պայմաններ: Դասասենյակներում ջերմաստիճանը հիմնականում սահմանվածից ցածր էր (ջեռուցումը պիտի միացվեր նոյեմբերի 15-ին), մի քանի
ՀՀ մարզպետարանների ենթակայությանն են պատկանում Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ (օժանդակ) դպրոցը, Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N2 հատուկ (օժանդակ) դպրոցը, Աշտարակի N1 հատուկ դպրոցը, Գավառի N1 հատուկ դպրոցը, Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ (օժանդակ) դպրոցը, Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ (օժանդակ) դպրոցը, Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N3 հատուկ (օժանդակ) դպրոցը, Արթիկի N1 հատուկ դպրոցը, Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ (օժանդակ) դպրոցը, Գորիսի N1 հատուկ դպրոցը:
14 Չկազմակերպման դեպքերը մանրամասն տես «Երեխաների հետ առանձնազրույցներ» բաժնում
30
սենյակում ջերմաստիճանը համեմատաբար բարձր էր՝ պայմանավորված արևային եղանակով և շենքի դիրքով: Տնօրենի հավաստմամբ՝ դպրոցը ոչ աշխատանքային օրերին իրականացնում է երեխաների խնամքը, սակայն այն որևէ ֆինանսավորում չի ստանում ո´չ երեխաների սննդի, ո´չ աշխատակիցների աշխատանքի և տնտեսական ծախսերի համար (Երևանի քաղաքապետարանի ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 39): Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի տանիքը ծայրահեղ ոչ բարվոք վիճակում է, առաստաղների և պատերի վրա առկա են ճեղքեր, ծեփոնները թափված են, դպրոցի ամբողջ տարածքի մանրահատակը՝ վնասված, իսկ ննջարաններում բավականին ցուրտ էր (այցը կատարվել է 05.12.2014թ.)՝ պայմանավորված նրանով, որ պատուհաններից որոշները չունեին ապակիներ և ծածկված էին պոլիէթիլենով (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 37):
ՀՀ Լոռու մարզի Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցն այցի պահին (31.10.2014թ.) չէր ջեռուցվում, թե´ երեխաները և թե´ ուսուցիչները դասասենյակներում վերարկուներով էին: Ննջարանները ջեռուցվում են միայն երեկոյան ժամերին՝ քնելուց առաջ, այնինչ տնօրենի սենյակը ջեռուցվում էր: Ննջարանները մաքրված չէին, կար գերբնակեցման խնդիր, երեխաները չունեին անձնական պահարաններ և անձնական օգտագործման իրեր, նախատեսված ատամի մածուկի ժամկետը, ինչպես և նախորդ այցին, լրացած էր: Ամբողջ շենքում առկա էր սուր տհաճ հոտ՝ պայմանավորված կոյուղու ջրահեռացման ոչ լիարժեք աշխատանքով: Պահեստում կային մկներ: Հատկանշական է, որ վերջին խնդիրն արձանագրվել էր նաև 2013 թվականին և մինչ օրս լուծում չէր ստացել):
Երեխաների հետ զրույցներից պարզվեց, որ դպրոցում լոգանք չի իրականացվում: Դա ակնհայտ էր նաև բաղնիքի պատերից, որոնք ամբողջությամբ պատված էին սարդոստայնով: Տեղադրված ջրատաքացուցիչով հնարավոր չէր լոգանք կազմակերպել, քանի որ չկար մշտական ջուր: Արդյունքում, դպրոցի սաներն անգամ ոտքերը լվանալու հնարավորություն չեն ունենում: Խնդիրն առավել սուր է այն երեխաների համար, ովքեր հաստատությունում բնակվում են ավելի երկար ժամանակով և հնարավորություն չունեն ամեն շաբաթ վերադառնալու տուն (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 36): Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ (օժանդակ) դպրոցում15 (այցն իրականացվել է 14.11.2014թ.) ջերմաստիճանը ցածր էր, երեխաներն ու ուսուցիչները վերարկուներով էին: Վարչակազմի պնդմամբ՝ ջեռուցումը միացվում է ժամը 17:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում և 15 Այցն իրականացվել է Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցչի հետ համատեղ:
31
անջատվում առավոտյան 11:00-ին, մինչդեռ տնօրենի սենյակում նույնիսկ իր բացակայության պարագայում միացված էին էլեկտրական ջեռուցիչներ: Ինչպես և նախորդ այցերի ժամանակ, սանհանգույցների ջրահեռացման համակարգը վատ էր աշխատում: Ննջասենյակները կեղտոտ էին, տղաների ննջասենյակում անհասկանալի էր հեռուստացույցի, սուրճի սպասքի և պարագաների առկայությունը: Երեխաների և աշխատակիցների տված բացատրությամբ՝ պահակը քնում է տղաների ննջարանում, ինչով էլ պայմանավորված էր հեռուստացույցի ու սուրճի սպասքի առկայությունը: Երեխաները փաստում էին, որ երեկոյան ժամերին պահակի հետ միասին հեռուստասերիալներ և մարտաֆիլմեր են դիտում: ԲԿԱՄ փորձագետների՝ հակասանիտարական վիճակի վերաբերյալ արած հարցադրումներից հետո միջոցներ ձեռնարկվեցին անկողնային պարագաները փոխելու, ննջասենյակները մաքրելու ուղղությամբ (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 38):
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում (այցն իրականացվել է 16.12.2014թ.) բոլոր ննջարանները հակասանիտարական վիճակում էին, հատակները՝ փոշոտ, շենքում տհաճ հոտ էր: Թեև այցի պահին ջեռուցումը միացված էր, սակայն ննջարաններում 14 աստիճան տաքություն էր, ավելին՝ պատուհանները չունեին բռնակներ: Փորձագետները ննջարանային մասնաշենքում եղել են 13:00-13:30 ժամանակահատվածում, այդ պահի դրությամբ անկողինները դեռ հարդարված չէին, ավելին՝ կեղտոտ էին, որոշ տեղերում էլ սպիտակեղեն ընդհանրապես չկար: Բոլոր անկողիններում կային մոմլաթներ՝ մեզի արտահոսքը կանխելու համար: Դայակի հավաստմամբ՝ միզող երեխաներին վերմակ չէր տրամադրվում, պատճառաբանելով, որ դրանք հաճախ են կեղտոտվում, և դժվար է լվանալ, փոխարենը՝ վերջիններիս ծածկում էին 3 բրդյա ծածկոցներով: Նշվածի հետ մեկտեղ անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ տնտեսական պահեստը հագեցված էր բոլոր տեսակի անհրաժեշտ պարագաներով (կենցաղային պարագաներ, գրենական պիտույքներ, սպիտակեղեն, վերմակներ, հագուստ, կոշկեղեն): Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ երեխաներին չեն տրամադրվում պահեստում առկա ապրանքները (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 37): Երևանի թիվ 12 հատուկ դպրոցի (այցն իրականացվել է 19.12.2014թ.) ննջարանները գերբնակեցված էին, առկա էր հակասանիտարական վիճակ, կեղտոտ գուլպաների տհաճ հոտ: Երեխաներից մեկի բարձի տակ կար օգտագործված տակդիր: Թեև զուգարանները վերանորոգված էին, սակայն ապահովված չէր
32
անհրաժեշտ ջերմաստիճանը16: Երրորդ ննջարանային հարկի զուգարանները չէին աշխատում, երեխաները օգտվում էին երկրորդ հարկում տեղակայված զուգարանից: Զուգարանում՝ լվացարանի տակ, դրված էին քիմիական մաքրող նյութեր, որոնք հասանելի էին երեխաներին17: Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում (այցն իրականացվել է 22.12.2014թ.) ջեռուցումը միացված էր, սակայն շենքում անհրաժեշտ ջերմաստիճանից18 բավականին ցուրտ էր: Ննջարաններում էլեկտրական վարդակները բաց էին, զուգարանները վերանորոգման կարիք ունեին ու հակասանիտարական վիճակում էին: Շատ զուգարաններ դռներ չունեին, ինչի հետևանքով զուգարանակոնքերը տեսանելի էին: Շատ տեղերում զուգարանում թուղթ չկար, ատամի մածուկները ժամկետանց էին (ժամկետները սպառվել էին 2007թ.-ին և 2013թ.-ին), ինչը աշխատակիցները պատճառաբանեցին դրանց՝ որպես օգնություն տրամադրված լինելու հանգամանքով: Մինչդեռ պահեստում որպես օգնություն տրամադրված ատամի մածուկների պիտանելիության ժամկետները մինչև 2016 թվականն էր (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 37): Ոչ բարվոք վիճակում էին նաև Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի առաջին հարկի զուգարանները, երեխաները ծխում էին զուգարաններում (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 37): Հիգիենիկ պարագաների բացակայություն արձանագրվել է նաև Գորիսի թիվ 1 հատուկ դպրոցում (17.09.2014թ.) բաղնիքները չէին գործում, աշխատակիցների հավաստմամբ՝ ոտքերը լվանալու համար տաք ջուրը տրամադրվում է ճաշարանից: Իսկ երբ քնելու ժամին ճաշարանը փակ է լինում, երեխաները պատմել են, որ սառը ջրով են լվացվում: Ննջարաններում չկային անհատական պահարաններ, իսկ հագուստի պահարաններում՝ հագուստ: Ըստ աշխատակիցների՝ երեխաներն իրենց անձնական իրերը, այդ թվում՝ ատամի խոզանակները պահում են պայուսակներում: Դպրոցի միջանցքները լուսավորված չեն, այնինչ դպրոցը նախատեսված է նաև տեսողության խանգարումներով երեխաների համար (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 38):
16 ՀՀ առողջապահության նախարարի 11.02.2002թ. թիվ 82 հրամանով սահմանված «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» N 2.III.4.2... սանիտարական կանոնների 36-րդ կետի համաձայն՝ զուգարաններում անհրաժեշտ է պահպանել +17 - +20 C աստիճան տաքություն: 17 Կրթության և գիտության նախարարությունից տեղեկացրել են, որ Երևանի թիվ 12 հատուկ դպրոցի շենքային պայմանների թերությունների վերաբերյալ առանձին դեպքերն առաջիկայում կվերացվեն՝ ըստ հնարավորությունների և առաջնահերթությունների:
18 ՀՀ առողջապահության նախարարի 11.02.2002թ. թիվ 82 հրամանով սահմանված «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» N 2.III.4.2... սանիտարական կանոնների 36-րդ կետի համաձայն՝ առանձնասենյակներում անհրաժեշտ է պահպանել +17 - +20 C աստիճան տաքություն:
33
Արթիկի թիվ 1 հատուկ միջնակարգ դպրոցի19 2 մասնաշենքերը բարեկարգ վիճակում էին: Առաջին մասնաշենքը և երկրորդ մասնաշենքի ճաշարանը ջեռուցվում էին, սակայն ոչ լիարժեք, որոշ սենյակներում ցուրտ էր (այցն իրականացվել է 20.11.2014թ.): Դասասենյակները պատշաճ կահավորված էին, շենքի մուտքի մոտ կառուցված էր թեքահարթակ: Ննջարաններում, սակայն, տհաճ հոտ էր. երեխաները նշեցին, որ չեն լվանում ոտքերը, բացակայում էին ոտքի համար նախատեսված սրբիչները: Բաղնիքը բավականին ցուրտ էր, իսկ ցնցուղները սարքին չէին: Երեխաներից ոմանք նշեցին, որ անցյալ տարի են օգտվել բաղնիքից (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 38):
Խոսքի ծանր խանգարումներով երեխաների թիվ 8 հատուկ կրթահամալիրում բավականին ցուրտ էր (այցն իրականացվել է 10.11.2014թ.), դասասենյակներից մեկում արձանագրվել է 14 աստիճան տաքություն, սակայն ջեռուցումը նախատեսված էր ապահովել նոյեմբերի 15-ից: Ֆիզկուլտուրայի դահլիճում նույնպես ցածր ջերմաստիճան էր, ինչը պայմանավորված էր դահլիճի պատուհանների կոտրված ապակիներով. այցի պահին հրավիրվել էին մասնագետներ, որոնք չափումներ էին կատարում պատուհանները փոխելու համար (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 39):
Թեև սահմանված է, որ նոյեմբերի 15-ից հաստատությունները պիտի ջեռուցվեն, սակայն ԲԿԱՄ այցերի պահին բավականին ցուրտ էր թե՛ Աշտարակի թիվ 1 հատուկ և թե՛ Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոցներում20 (այցերն իրականացվել են համապատասխանաբար 28.10.2014թ. և 29.10.2014թ.): Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոցում21 խորդանոցների դռները բաց էին, մտավոր խնդիր ունեցող ցանկացած երեխա, 19 Այցն իրականացվել է Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցչի հետ համատեղ: 20 Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոցի որոշ դասասենյակներ ջեռուցվում էին զսպանակային էլեկտրական տաքացուցիչներով, որոնք անվտանգ չեն երեխաների համար: 21 Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոցն ապահովված չէ երեխաներին ուղեկցելու տրանսպորտային միջոցով: Հարկ է նշել, որ նախորդ այցի ընթացքում (2013թ. դեկտեմբեր) ԲԿԱՄ փորձագետները հանդիպել էին նաև ծնողական ժողովի հրավիրված ծնողներին, որոնք զրույցի ընթացքում նույնպես անդրադարձել են տրանսպորտի խնդրին: Ծնողները նշել էին, որ չեն կարողանում կազմակերպել երեխաների դպրոց հաճախումը հատկապես ձմռան ամիսներին՝ նկատի ունենալով իրենց երեխաների՝ հենաշարժողական խնդիրներ ունենալու հանգամանքը: Խնդիրն ավելի է սրվում՝ հաշվի առնելով, որ դպրոցի տարածքը չի սպասարկվում քաղաքային տրանսպորտով:
34
մտնելով այնտեղ, կարող էր առնչվել դրված քիմիական մաքրող միջոցներին (ժավել, ռախշա և այլն): Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոցի պահեստը լի էր անպիտան տարբեր իրերով (կոտրված սեղաններ, դռներ, պատուհաններ, արկղեր, փոշոտ հագուստ և այլն): Այդտեղ էին պահվում նաև տնտեսական պարագաները, ողջ տարածքը չխնամված և փոշոտ էր (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 38-39): Գավառի թիվ 1 հատուկ դպրոցում այցի պահին (այցն իրականացվել է 11.12.2014թ.) թեև ջեռուցումը միացված էր, սակայն ջերմաստիճանը ցածր էր22: Ննջասենյակները ոչ բարվոք վիճակում էին, առկա էր տհաճ հոտ: Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում դասասենյակները հագեցած էին գույքով, գունավոր և պատկերավոր նկարներով, ուսուցողական պաստառներով, սակայն վերանորոգման կարիք կար, մասնավորապես ննջարանային հատվածում մանրահատակը վնասված էր, պատուհանները և դռները՝ հնամաշ: Տվյալ հաստատությունում հիգիենայի պարագաները տրամադրվում էին՝ ըստ սահմանված կարգի (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 38): Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի շենքային պայմանները գերազանց վիճակում էին: Հաստատությունը ԲԿԱՄ փորձագետների այցելած այն սակավաթիվ հատուկ հանրակրթական դպրոցներից է, որտեղ պահպանվել էին ՀՀ առողջապահության նախարարի 06.06.2014թ. թիվ 32-Ն հրամանով սահմանված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2014 սանիտարական կանոնների և նորմերի պահանջները: Մտահոգիչ էր, սակայն, այն, որ դպրոցի տնօրենը խոչընդոտում էր երեխաների և ԲԿԱՄ փորձագետների առանձնազրույցները23:
Այսպիսով, կարելի է փաստել, որ.  Գրեթե բոլոր հատուկ հանրակրթական դպրոցներում խախտվում են օդային և ջերմային ռեժիմի պահպանման պահանջները: Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարի 11.02.2002թ. թիվ 82 հրամանով սահմանված «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» N 2.III.4.2... սանիտարական կանոնների 36-39 կետերով նախատեսվում է, որ ելնելով
22 Չի պահպանվել ՀՀ առողջապահության նախարարի 11.02.2002թ. թիվ 82 հրամանով սահմանված «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» N 2.III.4.2... սանիտարական կանոնների 36-րդ կետը, ըստ որի՝ դասասենյակներում և առանձնասենյակներում անհրաժեշտ է պահպանել +17 - +20 C աստիճան տաքություն:
23 Նախարարությունը հանձնարարել է այլևս չխոչընդոտել ԲԿԱՄ աշխատանքներին:
35
կլիմայական պայմաններից՝ սահմանվել են հետևյալ ջերմաստիճանները՝ դասասենյակներում և առանձնասենյակներում՝ (+17)-(+20)C, մարզական դահլիճում՝ (+15)-(+17)C, մարզադահլիճի հանդերձարանում՝ (+19)-(+23)C, զանգվածային միջոցառումների դահլիճում՝ (+17)-(+20)C-ից ոչ պակաս, գրադարանում, վարչական առանձնասենյակներում՝ (+17)-(+21)C, բժշկի առանձնասենյակում՝ (+21)-(+23)C, լվացարաններում՝ (+20)-(+23)C, նախասրահում, հանդերձարանում՝ (+16)-(+19)C, զուգարաններում՝ (+17)-(+21)C, ցնցուղարաններում՝ 25C-ից ոչ պակաս:
Այս պարագայում խնդրահարույց է նոյեմբերի 15-ից հաստատություններում ջեռուցում ապահովելու պրակտիկան, քանի որ հատկապես մարզերում, հաշվի առնելով եղանակային պայմանները, անհրաժեշտ է ստեղծել ճկուն մեխանիզմներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների պահպանման համար:
 Որոշ դեպքերում չի պահպանվում նաև նշված սանիտարական կանոնների 40-րդ կետի պահանջը, ըստ որի՝ ննջասենյակները անհրաժեշտ է լավ օդափոխել:  Առկա են ՀՀ առողջապահության նախարարի 11.02.2002թ. թիվ 82 հրամանով սահմանված «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» N 2.III.4.2... սանիտարական կանոնները չպահպանելու խնդիր, այդ թվում՝ յուրաքանչյուր 6 աշակերտի համար մեկ ննջասենյակ, հիգիենայի սենյակներ (70 աղջկա համար՝ մեկ սենյակ) չապահովելու խնդիրներ և այլն:  Դպրոցների տարածքների սանիտարական պահպանումն իրականացվում է ոչ պատշաճ կերպով. ըստ հաստատությունների տնօրենների՝ կա քլորամինի հայթայթման խնդիր:
Առաջարկներ՝ արձանագրված թերությունները վերացնելու վերաբերյալ.  Շենքային պայմանների բարելավում, գույքով ապահովում, ննջասենյակներում երեխաների սահմանային քանակի պահանջի պահպանում,  Օդային և ջերմային ռեժիմի պահպանում,  Հիգիենիկ պարագաների (զուգարանի թուղթ, օճառ, ատամի մածուկ) տրամադրում,  Բացառել ժամկետանց ատամի մածուկի տրամադրման դեպքերը,  Լոգանքի պատշաճ կազմակերպում,  Սանիտարական պայմանների ապահովում:
36
Նշված խնդիրները ներկայացվել են ՀՀ կրթության և գիտության և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին (ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի հետ իրականացվել են նաև համատեղ այցեր` այցի օրվա, ժամի վերաբերյալ գաղտնիության պահպանման սկզբունքով): ՀՀ կրթության և գիտության նախարարը հայտնել է, որ «Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոց» ՊՈԱԿ ԲԿԱՄ-ի այցի ընթացքում արձանագրած հարցադրումներն ուսումնասիրելու համար՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014թ.-ի դեկտեմբերի 1-ի թիվ 1016-Ա հրամանի համաձայն՝ ստեղծվել է աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբի ուսումնասիրությունից պարզվել է.  դպրոցում կատարվում են գազաֆիկացման աշխատանքներ, աշխատանքների ավարտից հետո 2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակում դպրոցում կգործի լոկալ ջեռուցման համակարգ, ինչը հնարավորություն կտա ամբողջ շենքում ապահովել նորմալ ջերմաստիճան և կազմակերպել երեխաների լոգանքը:  Դպրոցի սանհանգույցները և լողասենյակները ներկայում նորոգվում են` լիարժեք ջրահեռացում ապահովելու և երեխաների հիգիենիկ միջոցառումները կազմակերպելու համար:  Իրականացվում են դեռատիզացիոն աշխատանքներ՝ կրծողների դեմ պայքարելու նպատակով:  Տղաների ննջասենյակում գերբնակեցման խնդիրը լուծելու ուղղությամբ՝ հանձնարարվել է քննարկել հարցը և ննջասենյակային հատվածում փոփոխություններ կատարել: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ԲԿԱՄ-ին տեղեկացրել է մյուս հաստատություններում իրականացված աշխատանքների մասին: Այսպես՝
37
«Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տանիքի և շենքի հիմնանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթեր մշակելու նպատակով ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով գումար է հատկացվել: Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցի մի շարք պատասխանատու աշխատակիցներ ստացել են կարգապահական տույժեր: Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի տնօրենը տեղեկացրել է, որ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ, ջեռուցվում է շենքի երեխաների համար օգտագործվող տարածքը: Համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները զգուշացվել են, և ԲԿԱՄ-ի արձանագրած թերությունները քննարկվել ու վերացվել են: Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի զուգարաններում հնարավորինս պահպանվում են սանիտարահիգիենիկ նորմերը, սակայն այն ունի վերանորոգման և բարեկարգման կարիք (ֆինանսական միջոցների առկայության պարագայում այն անմիջապես կվերանորոգվի): Կրթահամալիրի անձնակազմը աշխատանքներ է կատարում երեխաների ծխելու սովորությունը վերացնելու ուղղությամբ, ինչը կրթահամալիրի պարագայում անընդհատ կատարվող աշխատանք է: Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը ծխող երեխաներին բացահայտելու և ուշադրության կենտրոնում պահելու համար: Անհրաժեշտ է սովորողների շրջանում ծխելու վնասակար ազդեցության մասին կազմակերպել սեմինարներ, իրականացնել բացատրական և իրազեկման աշխատանքներ: Երևանի՝ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տրվել են
38
կոնկրետ հանձնարարակներ ԲԿԱՄ-ի արձանագրած թերությունները շտկելու ուղղությամբ: Սահմանված է ամենօրյա հսկողության քննարկված հարցերի նկատմամբ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հանձնարարականներ է տվել մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին՝ ԲԿԱՄ-ի արձանագրած թերությունները վերացնելու նպատակով: Այսպես. Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ /օժանդակ/ և Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցներում վերաբերյալ Շիրակի մարզպետը տեղեկացրել է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում դասասենյակներում, ննջասենյակներում և ճաշարաններում ջերմաստիճանը նորմայի սահմաններում է, անկողնային պարագաները մաքուր են, ճաշարանում սանիտարական վիճակը բավարար է: Դասասենյակներում 19-220C է, իսկ միջանցքներում՝ 18-190C: Սովորողներին հատկացված են հիգիենայի պարագաներ: Գորիսի թիվ 1 հատուկ դպրոցի վերաբերյալ Սյունիքի մարզպետարանը տեղեկացրել է, որ զուգարանները մաքուր են, առկա են հիգիենիկ պարագաները, լոգարաններում տեղադրված են տաքացուցիչներ, կա մշտական տաք ջուր: Ննջասենյակները կահավորված են, նորացվել են ծածկոցները և ներքնակների երեսակալները: Երեխաների հիգենիայի պարագաները պահվում են պլաստմասե բաժակների մեջ, յուրաքանչյուրի վրա նշված են երեխաների անուն-ազգանունները: Վանաձորի՝ մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոցի վերաբերյալ ՀՀ Լոռու մարզպետը հայտնել է, որ մարզպետարանը հետևողական աշխատանքներ է կատարում հայտնաբերված բացթողումները հետագայում բացառելու և սահմանված կրթական չափորոշիչներին համապատասխան կրթությունն
39
ապահովելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է դպրոցում տրանսպորտային միջոցի բացակայությանը, ապա դպրոցի տնօրինությունը փորձում է գտնել հովանավորներ խնդիրը լուծելու համար:  Արագածոտնի մարզի «Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի վերանորոգումն ընդգրկվել է 2015-2018թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում, տնօրենին տրվել է խիստ հանձնարարական՝ մեկամսյա ժամկետում վերացնելու ԲԿԱՄ-ի արձանագրած թերությունները:  Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ /օժանդակ/ դպրոցում և Խոսքի ծանր խանգարումներով երեխաների թիվ 8 հատուկ կրթահամալիրում հայտնաբերված թերությունների վերաբերյալ Երևանի քաղաքապետը տեղեկացրել է, որ տրվել է հանձնարարական՝ հնարավորինս սեղմ ժամկետում վերացնելու արձանագրված թերությունները:
ՍՆՈՒՆԴ
Արձանագրված խնդիրներ
 Ժամկետանց սննդի առկայություն,  Խոհանոցում և ճաշարանում ոչ բավարար սանիտարական պայմաններ,
 Սննդամթերքի պահման ռեժիմների խախտումներ,
 Երեխաների սննդի որակի, քանակի և տեսականու տրամադրման կարգի խախտումներ
 Ճաշացանկերի ոչ պատշաճ լրացում, դրանց անհամապատասխանություն փաստացի տրամադրվող սննդին,
 Սննդի միատեսակության դեպքեր,
 Օրենսդրությամբ արգելված սննդամթերքի առկայություն,
 Ճաշի համտեսման ձևական պրակտիկա,
40
 Սննդի նմուշների չպահպանում կամ խախտումներով պահպանում:
Հատուկ հանրակրթական դպրոցներում արձանագրվել են սննդի անվտանգության պահպանման պահանջների խախտումներ: Այսպես, Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ (օժանդակ) դպրոցում խոհանոցի և ճաշարանի սանիտարական պայմանները բավարար չէին, ճաշացանկը լրացվում էր ԲԿԱՄ փորձագետների այցի ժամանակ (ժամը 11:30): Փորձագետներն արձանագրել են որդնած ցորեն, ժամկետանց թեյ, հաստատության աշխատակիցների պատրաստած մրգային կոմպոտներ, բորբոսնած լոլիկի պահածո, այլ պահածոներ, գազավորված ըմպելիքներ24, բորբոսնած հաց և լավաշ, օգտագործման համար ոչ պիտանի տեսք ունեցող տավարի միս: Չեն ներկայացվել մսի լաբորատոր հետազոտության անդորրագիրն ու 10-օրյա կտրվածքով ճաշացանկերը: Պահեստապետի պնդմամբ՝ երեխաները չեն ստացել որևէ տեսակի կաթնամթերք, միայն այցելության օրը 2014-2015թթ. ուստարվա ընթացքում առաջին անգամ ստացել էին մածուն: Այսպիսով, չեն պահպանվում ՀՀ կառավարության 31.05.2007թ. թիվ 815-Ն որոշմամբ սահմանված, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխաների սննդամթերքի տեսականուն և քանակին (մեկ սովորողի հաշվարկով) ներկայացվող պահանջները: Փորձագետները ննջասենյակներից մեկում հայտնաբերել են նաև բորբոսնած հաց (Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն և Գյուղատնտեսության նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 47-50): Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոցի ճաշարանը և խոհանոցը հակասանիտարական վիճակում էին, սպասքի մի մասը կոտրված էր, սառնարաններից մեկում, առանց որևէ փաթեթավորման, պահվում էին եփած և սառեցված մսի կտորներ, որոնք, ըստ պահեստապետի, եկեղեցու կողմից տրված մատաղի մնացորդներն էին: Սպասքի մի մասը կոտրված էր, սպասքն ու լվացարանները կեղտոտ էին, երեխաների սնվելու սեղանների մոտ էլեկտրական տաքացուցիչի հոսանքալարերը բաց և վնասված էին: (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 50): Արթիկի թիվ 1 հատուկ միջնակարգ դպրոցում չկար ճաշացանկ, խոհանոցում ճաշի նմուշները չէին պահպանվում, ջրի տարաներն առանց ծածկի էին, բաժակները՝ կեղտոտ: Օրինակ՝ փորձագետներն արձանագրել են հետևյալ դեպքը. գազօջախին եփվող բրնձի փլավի մեջ դրված էր յուղով լցված պլաստմասե տարա, որի
24 ՀՀ առողջապահության նախարարի 06.06.2014թ. թիվ 32-Ն հրամանով սահմանված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2014 սանիտարական կանոններով և նորմերով չօգտագործվող սննդամթերք
41
պարունակությունը, խոհարարի պարզաբանմամբ, սառած էր, և այն դրվել էր բրնձի մեջ, որպեսզի պարունակությունը հալվի25: Նմանատիպ իրավիճակ արձանագրվել է նաև Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում, որտեղ խմելու ջրի դույլերն ու բաժակները ևս կեղտոտ էին, ճաշարանն ապահովված չէր մշտական ջրով, ձեռքերը լվանալու հնարավորություն չկար: Խոհարարը տեղեկացրեց նաև, որ իրենք պատրաստում են մուրաբաներ, կոմպոտներ, ինչը նույնպես ՀՀ առողջապահության նախարարի 06.06.2014թ. թիվ 32-Ն հրամանով սահմանված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2014 սանիտարական կանոնների և նորմերի խախտում է (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 46): Գավառի թիվ 1 հատուկ դպրոցի խոհանոցում սանիտարական պայմանները չէին պահպանվում, իսկ ճաշարանում չէին իրականացվում ախտահանման աշխատանքներ: Սահմանված կարգով չէին կատարվում ճաշատեսակների նմուշների պահպանումը ու ճաշատեսակների համտեսումը: ԲԿԱՄ փորձագետներն արձանագրել են հետևյալ դեպքը. 2-րդ ճաշատեսակի (բրնձով փլավ) կաթսայի կափարիչը փաթաթված էր կեղտոտ լաթով, և բրնձով փլավը տաք պահելու համար կաթսան՝ որպես կափարիչ, դրվել է եփվող մսի կաթսայի վրա:
ՀՀ Լոռու մարզի Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցում երեխաների հետ առանձնազրույցից պարզ դարձավ, որ դպրոցում գիշերող երեխաները առավոտյան չեն նախաճաշում (այնինչ, նախաճաշը սահմանված էր 8:30-ին): ԲԿԱՄ փորձագետների այցի ընթացքում՝ դասամիջոցին՝ 11:30-ին,տրամադրվեց նախաճաշ: ԲԿԱՄ փորձագետներն արդեն 3-րդ անգամ արձանագրում են, որ սննդի նմուշները չեն պահպանվում, իսկ ճաշարանի պատին փակցված է նախորդ օրվա ճաշացանկը: Սառցախցիկում պահվում է դպրոցի նախաձեռնությամբ մթերված սունկ26: Սնունդը, ինչպես և նախորդ այցի ժամանակ, միատեսակ էր, չեն պահպանվում ՀՀ կառավարության 31.05.2007թ. թիվ 815-Ն որոշմամբ սահմանված, հատուկ հանրակրթական ուսումնական
25 Շիրակի մարզապետարանը հայտնել է, որ Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցում արձանագրված թերությունները վերացնելու նպատակով ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ:
26 Հարկ է նշել, որ ՀՀ առողջապահության նախարարի 06.06.2014թ. թիվ 32-Ն հրամանով սահմանված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2014 սանիտարական կանոնների և նորմերի համաձայն՝ սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակները, սնկի արգանակն ուսումնական հաստատություններում արգելված է օգտագործել՝ պայմանավորված սննդային գործոնով զանգվածային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման ու տարածման, ինչպես նաև զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով` ելնելով առողջ և ռացիոնալ սննդի սկզբունքից (կետ 26):
42
հաստատությունում սովորող երեխաների սննդամթերքի տեսականուն և քանակին (մեկ սովորողի հաշվարկով) առաջադրվող պահանջները: Օրինակ` երեխաներին հիմնականում տրամադրվում էին բրինձ, ոլոռ, հնդկաձավար, մսամթերքից տրամադրվում է միայն հավ կամ նրբերշիկ (տավարի մսի մասին որևէ երեխա չնշեց), կաթնամթերքներից տրամադրվում են միայն բարեգործների կողմից տրամադրված պանիր, կարագ (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 45):
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ /օժանդակ/ դպրոցում ԲԿԱՄ փորձագետների այցին նախորդող 10 օրվա ճաշացանկերի ուսումնասիորություններից երևում է, որ տրվող սնունդը միատեսակ է և միս չի պարունակում: Հարցումներով պարզվեց, որ ճաշացանկը մշակում է հաշվապահը: Օրվա ճաշացանկը ներկայացվեց ԲԿԱՄ փորձագետների խնդրանքից հետո, որի ուսումնասիրությունից պարզվեց, որ մսամթերք նախատեսված չէ: Երեխաների հետ զրույցներից պարզվեց, որ միս և հյութ հազվադեպ է տրամադրվում, միայն «երբ հյուրեր են լինում»: Սննդի օրինակներից պահպանվում էին միայն ճաշին նախատեսված սննդատեսակների նմուշները (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 50):
Խոսքի ծանր խանգարումներով երեխաների թիվ 8 հատուկ կրթահամալիրի խոհանոցը վերանորոգված էր, ապահովված տաք ջրով: Խնդրահարույց էր այն, որ երեխաներին ցուցադրվող օրվա ճաշացանկը չէր համապատասխանում տնօրենի հաստատած ճաշացանկին: Արձանագրվել են սննդի սխալ պահման պայմաններ: Այսպես, ձեռագիր ճաշացանկում ճաշից բացակայում էր միսը, որն այցի պահին (ժամը 12:00) նոր դրվեց եփվելու այն դեպքում, երբ 14:00-ի համար նախատեսած մակարոնով ապուրը և ոսպով փլավն արդեն պատրաստ էին: Արձանագրվել են սննդի սխալ պահման պայմաններ: Նրբերշիկը տեղադրված էր նրբերշիկի համար պահման բարձր ջերմաստիճանում (+4 աստիճան), մինչդեռ այն պետք է պահվեր սառեցված վիճակում: Պահեստի պատասխանատուի հավաստիացմամբ՝ պահման սխալ պայմանները պայմանավորված էին սառնարաններից մեկի վթարով: Մինչդեռ, այլ մսամթերքներ պահվում էին սառեցված վիճակում ցածր ջերմաստիճանով աշխատող սառնարանում, և նրբերշիկը կարելի էր տեղափոխել այդ սառնարան՝ հաշվի առնելով, որ նրբերշիկը պոլիէթիլենապատ է (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 50): Գորիսի թիվ 1 հատուկ դպրոցում երեխաները նշում էին երշիկից, հավի կոտլետից թունավորման դեպքերի մասին: Այս պարագայում առավել խնդրահարույց էր ճաշարանում սննդի օրինակները չպահպանելու փաստը (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 50): Սննդի նմուշներ չէին պահպանվում նաև Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում: Այս կրթահամալիրում խնդրահարույց էր բժշկի կողմից կազմակերպվող համտեսումը, քանի որ ամենօրյա սննդակարգում ներառված սննդատեսակների համտեսման մատյանում այցի օրվա
43
ընթրիքն ու ճաշը գնահատվել էին նորմալ, մինչդեռ ճաշը և ընթրիքը դեռ պատրաստ չէին: Կրթահամալիրում սահմանված կարգով սննդի նմուշները պահպանված չէին (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 46):
Երևանի թիվ 16 հատուկ դպրոցում ևս սննդի նմուշները պահպանված չեն եղել, սննդակարգում ներառված չեն եղել կաթնաշոռ և թթվասեր, ինչը չի համապատասխանում ՀՀ կառավարության 31.05.2007թ. թիվ 815-Ն որոշմամբ հաստատված N13 հավելվածում առկա, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխաների սննդամթերքի տեսականուն և քանակին (մեկ սովորողի հաշվարկով): Ըստ ճաշացանկերի՝ ամեն օր տրամադրվել է մսամթերք, սակայն երեխաներն առանձնազրույցների ժամանակ նշել են, որ միս հիմնականում ուտում են մատաղի տեսքով: Կազմված ճաշացանկերի ձևական լինելու վերաբերյալ մտահոգությունը պայմանավորված է նաև նրանով, որ նախորդ այցի ժամանակ ԲԿԱՄ փորձագետները մասնակցել են սննդի տրամադրման գործընթացին և արձանագրել, որ երեխաներից ամեն չորրորդին էր տրամադրվում միս:
ԲԿԱՄ փորձագետներն այցի պահին արձանագրել են հետևյալ դեպքը. եփվում էր տավարի մսի պահածոյով ձավարի շիլա, սակայն պահածոներն ամբողջությամբ չէին լցվել շիլայի մեջ, քանի որ տավարի մսի պահածոների մի մասը տեղադրված էր պահարանում: Խոհարարը պարզաբանեց, որ տվյալ պահածոներն առանձնացրել են ընթրիքին տրամադրելու համար, իսկ ԲԿԱՄ փորձագետների այն դիտարկմանը, որ ճաշացանկով ընթրիքին միս նախատեսված չէ, տնօրենը փորձեց աշխատակիցների հետ պնդել, որ պահածոների մյուս մասը պետք է ավելացվի շիլայի պատրաստման վերջում: Չնայած այդ պնդմանը՝ աշխատակիցներն անմիջապես բացեցին պահածոները և լցրին եփվող ձավարի շիլայի մեջ (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 45-46):
Երևանի թիվ 12 հատուկ դպրոցի ճաշարանն ունի վերանորոգման կարիք, ճաշացանկը տրամադրվել է միայն պահանջելուց հետո: Ըստ ներկայացված ճաշացանկի՝ սնունդը պետք է պատրաստվեր 62 երեխայի համար, սակայն խոհարարը մինչ այդ նշել էր, որ ճաշը պատրաստվել է 50 երեխայի համար27:
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում երեխաների ափսեները շաբաթը մեկ ախտահանվել են ժավելով, ինչը պատճառաբանվել է դպրոցում առկա ՄԻԱՎ վարակակիր երեխայով: Այստեղ ևս սննդի նմուշները պահպանվում էին սահմանված կարգի խախտմամբ (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 46):
27 Դպրոցի տնօրենի վերոնշյալ թվերի անհամապատասխանությունը պատճառաբանել է նախաճաշին, ճաշին և ընթրիքին ներկա երեխաների տարբեր թվաքանակով:
44
Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում և Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում սննդի նմուշները պահպանվել են ամբողջությամբ ՀՀ առողջապահության նախարարի 06.06.2014թ. թիվ 32-Ն հրամանով սահմանված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2014 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան, թեև կրթահամալիրում երկու օր շարունակ չէր կատարվել ճաշի համտեսում: Այս դպրոցում ողջունելի էին սանիտարական պայմանների պահպանումը, խոհարարների՝ հիգիենիկ հողաթափեր և խոհարարական գլխարկներ կրելու հանգամանքը (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 47):
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ սննդի ապահովման հարցում հատուկ հանրակրթական դպրոցներում առկա են ՀՀ օրենսդրությունը չպահպանելու ընդհանուր բնույթի հետևյալ խախտումները.
 Սննդի նմուշների չպահպանում կամ ոչ պատշաճ կարգով պահպանում, հետևաբար և ՀՀ առողջապահության նախարարի 06.06.2014թ. թիվ 32-Ն հրամանով սահմանված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2014 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների 57, 58 կետերի խախտում,
 ՀՀ առողջապահության նախարարի 06.06.2014թ. թիվ 32-Ն հրամանով սահմանված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2014 սանիտարական կանոններով և նորմերով չօգտագործվող սննդամթերքի առկայություն,
 ՀՀ կառավարության 31.05.2007թ. N 815-Ն որոշմամբ հաստատված «Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխաների սննդամթերքի տեսականին և քանակը (մեկ սովորողի հաշվարկով)» հավելվածներով նախատեսված սննդի ոչ պատշաճ ապահովում:
Առաջարկներ՝ արձանագրված թերությունները վերացնելու վերաբերյալ
 Ժամկետանց սննդի բացառում,  Խոհանոցում և ճաշարանում սանիտարական բավարար պայմանների ապահովում,
45
 Սննդի և սննդամթերքի պահման ռեժիմների խախտումների վերացում,  Տրամադրվող սննդի որակի և քանակի խնդիրների վերացում,
 Ճաշացանկերի պատշաճ լրացում, փաստացի տրամադրվող սննդին դրանց համապատասխանության ապահովում,
 Սննդի բազմազանության ապահովում,
 Օրենսդրությամբ արգելված սննդամթերքի բացառում,
 Ճաշի համտեսման ձևական պրակտիկայի բացառում,
 Սննդի նմուշների պահպանում` հաստատված կարգին համապատասխան: Վերոնշյալ խնդիրները ներկայացվել են ՀՀ կրթության և գիտության և Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին: ՀՀ կրթության և գիտության նախարարը հայտնել է. Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոցի տնօրինությանը հանձնարարվել է խստացնել հսկողությունը ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 11-ի «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» 2.4.2... սանիտարական կանոնները հաստատելու մասին» N82, 2014 թվականի հունիսի 6-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները» N 2.3.1-02-20 14 սանիտարական կանոնները հաստատելու մասին» N 32-Ն հրամանների պահանջների կատարման նկատմամբ: Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի տնօրինությանը հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը ՀՀ կառավարության 31.05.2007թ. N 815-Ն որոշման «Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխաների սննդամթերքի տեսականին և քանակը (մեկ սովորողի հաշվարկով)» N 13 հավելվածի, ՀՀ
46
առողջապահության նախարարի 11.02.2002թ. թիվ 82 հրամանով սահմանված «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» N 2.III.4.2... սանիտարական կանոնների, 6.06.2014թ. «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները» N2.3.1-02-20 14 սանիտարական կանոնները հաստատելու մասին» N 32-Ն հրամանի պահանջների նկատմամբ: Տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ հետագայում աշխատանքային թերացումները և բացթողոււմները բացառելու համար: Սննդի նմուշները խոհանոցում չպահպանելու պատճառով՝ համապատասխան անձը ստացել է դիտողություն: Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցի խոհարարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում խստացվել է հսկողությունը խոհանոցում, տրվել են ստույգ հանձնարականներ: Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի տնօրենը տեղեկացրել է, որ բժիշկը խստորեն նախազգուշացվել է՝ համտեսման մատյանում, առանց համտեսելու, սննդատեսակների վիճակի նորմալ լինելու մասին գրառում կատարելու պատճառով, իսկ ինչ վերաբերվում է սննդի նմուշառմանը, ապա հայտնվել է, որ ԲԿԱՄ փորձագետների այցից հետո այն արվում է սահմանված կարգի պահպանմամբ, իսկ պատասխանատու անձանց հանձնարարվել է մանրամասն ուսումնասիրել ՀՀ առողջապահության նախարարի 06.06.2014թ. թիվ 32-Ն հրամանը և սնունդը կազմակերպելիս անվերապահորեն առաջնորդվել հրամանի կանոններով:
47
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տրվել են կոնկրետ հանձնարարակներ ԲԿԱՄ-ի արձանագրված թերությունները շտկելու ուղղությամբ: Ինչպես արդեն նշվել է, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հանձնարարականներ է տվել մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին, ձեռնարկվել են որոշակի միջոցառումներ թերությունները վերացնելու նպատակով: Շիրակի մարզպետը հայտնել է, որ արձանագրված թերություններն ուսումնասիրելու և վերացնելու նպատակով մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խումբն այցելել է «Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ: Արդյունքում իրականացվել են հետևյալ միջոցառումները. 1. Ժամկետանց սննդամթերքը խոտանվել է, կազմված է խոտանման ակտ դպրոցի աշխատակիցների և գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչների կողմից: 2. Աշխատանքից ազատվել են դպրոցի տնտեսվարը /24.11.2014թ., հրաման 161/, մառանապետը /24.11.2014թ., հրաման 162/ և խոհարարը /24.11.2014թ., հրաման 163/: 3. Մսամթերքի պիտանելիության վերաբերյալ եզրակացություն /անասնաբուժասանիտարական փորձաքննություն/ ստանալու համար կնքվել է պայմանագիր «ԴՈՍԻ» ՍՊԸ-ի հետ: 4. Մսամթերքը տարբերակված, փաթեթավորված պահպանվում է առանձին սառնարաններում: 5. Խոտանվել են խոհարարի պատրաստած պահածոներն ու մրգահյութերը:
48
6. Մառանում առանձնացվել են դարակներ՝ ընդեղենի, բանջարեղենի, մակարոնեղենի համար: 7. Խոհանոցում նախատեսվել են առանձին սեղաններ իրենց խոհանոցային պարագաներով: Արձանագրված թերություններն ամբողջովին վերացվել են, իսկ «Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Գուլյանին հայտարարվել է խիստ նկատողություն: Նկատի ունենալով, որ մատնանշված դեպքերից սննդի պահպանման առավել վատ պայմաններ արձանագրվել էին Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ (օժանդակ) դպրոցում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրություն էր ուղղել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարին` առաջարկելով հանձնարարել ուսումնասիրել մատնանշված թերությունները: Ի պատասխան՝ հայտնել են, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) պետի 2014 թվականի նոյեմբերի 24-ի N 1415-Ա հրամանի համաձայն՝ «Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ-ում սույն թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 9 իրականացվել է ստուգում: Ստուգման ժամանակահատվածում արձանագրվել են ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման հավելված N 1-ով «Հանրային սննդի կազմակերպությունների համար» հաստատված ստուգաթերթի պահանջների խախտումներ. 1. Սննդի շղթայի աշխատակիցներն աշխատանքի են անցել ոչ լիարժեք բժշկական զննության ենթարկված և պարբերական բժշկական զննության ժամկետների խախտմամբ: 2. Աղբը հավաքվել է պոլիէթիլենային պարկերում, տեղադրված չի եղել անջրաթափանց, կափարիչով փակվող տարողություն (խախտումը վերացվել է
49
ստուգման ժամանակահատվածում): Հիմք՝ ՀՀ կառավարության 20.01.2011թ.-ի N 34 որոշում կետ 44): 3. Օգտագործվող սպասքում եղել են ճաքերով և կոտրված եզրերով ափսեներ, որոնք հանվել են օգտագործումից և փոխարինվել նորերով (հիմք՝ ՀՀ կառավարության 20.01.2011-ի N 34 որոշում կետ 39.2): 4. Ջեռոցների մոտ տեղադրված օդափոխիչների մակերևույթները չէին պահվել մաքուր վիճակում (խախտումները վերացվել են ստուգման ընթացքում): Հիմք՝ ՀՀ կառավարության 20.01.2011թ.-ի N 34 որոշում կետ 39: 5. Ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածում ընդունվող միսը չի ունեցել անասնաբուժական վկայական և չի ենթարկվել անասնաբուժասանիտարական փորձաքննության: Խախտումը վերացվել էր մինչև ստուգման աշխատանքների սկսվելը: Հիմք` «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր: 6. Ստուգման ընթացքում գազավորված ըմպելիք չի հայտնաբերվել, սակայն ճաշացուցակների ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ նախկինում երեխաներին այն տրամադրվել է: Հետագայում գազավորված ըմպելիքը հանվել է կազմվող ճաշացանկից: Հիմք՝ ՀՀ առողջապահության նախարարի 06.06.2014 N 32-Ն հրամանի 26-րդ կետի 23-րդ ենթակետի պահանջ: «Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Գուլյանը «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում ստուգման ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ չի ներկայացրել: Ստուգման արդյունքների վերաբերյալ ակտը կազմվել է 2014 թվականի դեկտեմբերի 19-ին: Նախարարությունը հավելյալ տեղեկացրել է, որ ստուգման արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության
50
պետական ծառայության պետը կայացրել է վարչական տուգանք նշանակելու մասին որոշում, համաձայն որի՝ «Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ նշանակվել է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն: Գորիսի թիվ 1 հատուկ դպրոցի վերաբերյալ Սյունիքի մարզպետը հայտնել է, որ ճաշարանն արդեն իսկ գործում է սանիտարական կանոններով և նորմերով: Տնօրենի հաստատած ճաշացուցակը տեսանելի է բոլորին: Սննդի նմուշներն ապակյա տարաներում պահվում են` նշելով նմուշառման ժամը, օրը, ամիսը, և փոխվում են 48 ժամից հետո: Արագածոտնի մարզի «Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին տրվել է խիստ հանձնարարական՝ մեկամսյա ժամկետում վերացնելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ԲԿԱՄ փորձագետների արձանագրած թերությունները և ներկայացնելու գրավոր տեղեկատվություն՝ կատարված աշխատանքների մասին: Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ /օժանդակ/ դպրոցում և Խոսքի ծանր խանգարումներով երեխաների թիվ 8 հատուկ կրթահամալիրում հայտնաբերված թերությունների վերաբերյալ տրվել է հանձնարարական՝ հնարավորինս սեղմ ժամկետում վերացնելու արձանագրված թերությունները:
51
ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Արձանագրված խնդիրներ
 Երեխաներին դեղորայքի տրամադրում՝ առանց հիմնավորման և բժշկի նշանակումների,
 Ժամկետանց դեղորայքի առկայություն,
 ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեղորայքի, սարքավորումների և գործիքների բացակայություն,
 ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ատամնաբուժական ծառայությունները չկազմակերպելու դեպքեր,
 Հաստատություններում սանիտարական նորմերի և կանոնների, այդ թվում՝ ջերմային ռեժիմի չպահպանում, քլորամինի հայթհայթման դժվարություններ,
 Որոշ դեպքերում հատուկ հանրակրթական դպրոցներում հատուկ կարիքներ չունեցող երեխաների կամ չնչին առողջական խնդիրներ ունեցող երեխաների առկայություն:
ԲԿԱՄ փորձագետները հատուկ հանրակրթական դպրոցներում արձանագրել են ոչ պատշաճ բժշկական սպասարկման բազմաթիվ խնդիրներ. Գորիսի թիվ 1 հատուկ դպրոցի բուժմասն ամբողջությամբ համալրված չէր ՀՀ առողջապահության նախարարի հաստատած թիվ 874-Ա 09.04.2013թ. հրամանով սահմանված դեղորայքով և ՀՀ առողջապահության նախարարի 11.02.2002թ. թիվ 82 հրամանով սահմանված, բուժկետում անհրաժեշտ սարքավորումներով և գործիքներով: Առկա էր ժամկետանց դեղորայք: Ապահովված չէին երեխաների մեկուսացման համար անհրաժեշտ պայմանները: Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ երեխաներն ակնաբուժական զննության ենթարկվել էին 2013 հոկտեմբերին, և նրանց մեծ մասն ախտորոշվել է «առողջ»: Այնուամենայնիվ, դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է՝ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հանրակրթական հատուկ ուսումնական հաստատության ուսումնական պլանի համաձայն: Փաստաթղթերի ամբողջական ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ դպրոցում սովորող երեխաները հատուկ կարիքներ չունեն և կարող են հաճախել հանրակրթական
52
դպրոցներ: Օրինակ՝ դպրոցում սովորում էր նաև տնօրենի երեխան, ով տեսողական որևէ խնդիր չուներ28 (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 59): Ըստ 26-Ու ձևի փաստաթղթի՝ երեխաներից շատերը ճանաչված էին առողջ նաև Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ (օժանդակ) դպրոցում:
Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոցի բուժմասում նույնպես բացակայում էին ՀՀ առողջապահության նախարարի հաստատած թիվ 874-Ա 09.04.2013թ. հրամանով սահմանված դեղորայքը և 11.02.2002թ. թիվ 82 հրամանով սահմանված անհրաժեշտ սարքավորումներն ու գործիքները29: Դեղորայքը տրամադրվում էր՝ առանց մասնագետի ախտորոշման և դեղորայքային բուժման նշանակման: Բժշկական փաստաթղթերը լրացված էին բացթողումներով: Դրանց ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ երեխաներից ոմանք, ովքեր չունեն հաշմանդամություն, նյարդաբանի որոշ գրառումներում ախտորոշվել են որպես թեթև մտավոր հետամնացություն ունեցողներ: Մտավոր խնդիրներ ունեցող երեխաների տեսողությունը ստուգելու համար բուժկետում կախված էր անգլերեն տառերով տեսողության ստուգման սանդղակ՝ չնայած այն հանգամանքին, որ երեխաների գերիշխող մասը նույնիսկ տառաճանաչ չէ: Դեղորայքը տրամադրվում է երեխաներին՝ առանց մասնագետի ախտորոշման և դեղորայքային բուժման նշանակման: Այսպես, ծնողները հաստատության բուժքրոջը փոխանցում են տեղամասային առողջության կենտրոնի բժշկի տրամադրած դեղորայք (կրկին՝ առանց փաստաթղթային հիմնավորման), որը տրամադրվում է հիվանդ երեխաներին: Ավելի մտահոգիչ էր, որ երեխաների մոտ փորլուծություն հայտնաբերվելու բոլոր դեպքերում երեխաներին տրամադրվում է տետրացիկլին դեղը՝ կրկին առանց պարզելու դրա առաջացման պատճառը: Կապը երեխայի բուժող բժշկի կամ տեղամասային առողջության կենտրոնի բժշկի հետ բացակայում է: Աղջիկների ննջարանի պատին փակցված էր դեղատուփ, որում
28 Նշվածի վերաբերյալ Սյունիքի մարզպետարանը տեղեկացրել է, որ դպրոցի տնօրենը 2014 թվականի օգոստոսի 5-ին է ընտրվել այդ պաշտոնում, սակայն նրա երեխան, տեսողական խնդիր ունենալով, 2008 թվականից սովորում է թիվ 1 հատուկ դպրոցում: Ակնաբուժական զննության արդյունքների հիման վրա կկարգավորվի նրա տեղափոխման հարցը:
29 Հակահիստամինային պատրաստուկ (1%-անոց դիմեդրոլ, սուպրաստին), կորտիկոստերոիդներ (դեքսամետազոն), կոֆեին 10%, ջերմիջեցնող, սպազմոլիտիկ (նո-շպա), կատվախոտի հանուկ, կատվախոտի ոգեթուրմ, ջրածնի պերօքսիդի լուծույթ 3%, սպիրտ բժշկական 70%, յոդի ոգեթուրմ 5%, անուշադրի սպիրտ 10%, խոնավածուծ սպեղանի (սանտավիկ), բինտ ոչ ստերիլ, բինտ ստերիլ, բամբակ, ռետինե սեղմակ, ներարկիչ (2մլ, 3մլ), չկային նաև առաջին օգնության դեղերի և պարագաների հավաքածու, հասակաչափ, կշեռք, բժշկական թախտ, տեսողության ստուգման աղյուսակ, ռոտի ապարատ, տոնոմետր, դեղատնային պահարան՝ առաջին օգնության անհրաժեշտ դեղերի համար, շինա:
53
պահվում էին դեղամիջոցներ (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 59):
Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի բուժկետում հայտնաբերվել է ժամկետանց ցինկի օքսիդ 10% քսուք, որպես ախտահանիչ նյութ՝ օգտագործվում է ժավել՝ սահմանված քլորամինի փոխարեն: Բուժմասում բացակայում էր ՀՀ առողջապահության նախարարի հաստատած թիվ 874-Ա 09.04.2013թ. հրամանով սահմանված դեղորայքի ամբողջական ցանկով սահմանված դեղորայքը30: Հաստատությունում մինչ օրս դեղորայքի գնման համար հիմք են ընդունվում ԽՍՀՄ Առողջապահության նախարարի 14.10.1980թ. թիվ 50 հրամանով սահմանված դեղորայքը և ախտահանման անհրաժեշտ նյութերը: Փաստաթղթի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ դրանում ներառված դեղերից շատերը դուրս են եկել արտադրությունից:
Հաստատությունում կա գիշերամիզող երեխա, ում պարբերաբար (ժամը մեկ) արթնացնում են, քանի որ տակդիրները բավարար չեն, ինչպես նաև հետապնդվում է պայմանական ռեֆլեքս ձևավորելու նպատակ: Այս մոտեցումը խնդրահարույց է, քանի որ նման մեթոդաբանությամբ (գիշերը երեխաներին արթնացնելով) պայմանական ռեֆլեքս չի ձևավորվում: Խնդիրը կարող է լուծվել միայն համապատասխան բժշկական ցուցումների և միջամտությունների արդյունքում՝ նկատի ունենալով երեխայի առողջ քունն ապահովելու անհրաժեշտությունը (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 58):
ՀՀ Լոռու մարզի Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցի բուժմասում որևէ գրագրություն չէր վարվում՝ բժշկական օգնության տրամադրման վերաբերյալ, չկար երեխաների առողջության մասին լիարժեք տեղեկատվություն, և նման պարագայում երեխաներին առանց որևէ վերապահումների տրամադրում էր բարեգործական կազմակերպության տրամադրած վիտամինային կոմպլեքս՝ հաշվի չառնելով հնարավոր հակացուցումները: Ինչպես և նախորդ այցի ընթացքում, այս անգամ ևս դեղատուփը գրեթե դատարկ էր: Այսպիսով, չկային ՀՀ առողջապահության նախարարի հաստատած թիվ 874-Ա 09.04.2013թ. հրամանով սահմանված դեղորայքի ամբողջական ցանկով նախատեսված դեղերը31 և 11.02.2002թ. թիվ 82 հրամանով
30 հակահիստամինային պատրաստուկ (1%-անոց դիմեդրոլ, սուպրաստին), կորտիկոստերոիդներ (դեքսամետազոն), կոֆեին 10%, ջերմիջեցնող, սպազմոլիտիկ (նո-շպա), կատվախոտի հանուկ, կատվախոտի ոգեթուրմ, ջրածնի պերօքսիդի լուծույթ 3%, սպիրտ բժշկական 70%, յոդի ոգեթուրմ 5%, անուշադրի սպիրտ 10%, խոնավածուծ սպեղանի (սանտավիկ), բինտ ոչ ստերիլ, բինտ ստերիլ, բամբակ, ռետինե սեղմակ, ներարկիչ (2մլ, 3մլ)
31 հակահիստամինային պատրաստուկ (1%-անոց դիմեդրոլ, սուպրաստին), կորտիկոստերոիդներ (դեքսամետազոն), կոֆեին 10%, ջերմիջեցնող, սպազմոլիտիկ (նո-շպա), կատվախոտի հանուկ,
54
սահմանված, բուժկետում սահմանված սարքավորումներն ու գործիքները: Մասնավորապես, չկար առաջին օգնության դեղերի և պարագաների հավաքածու, հասակաչափ, կշեռք, բժշկական թախտ, տեսողության ստուգման աղյուսակ, ռոտի ապարատ, տոնոմետր, դեղատնային պահարան՝ առաջին օգնության անհրաժեշտ դեղերի համար, շինա (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 57-58): Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի բուժմասն ամբողջությամբ համալրված չի եղել ՀՀ առողջապահության նախարարի հաստատած թիվ 874-Ա 09.04.2013թ. հրամանով սահմանված դեղորայքով, նաև հայտնաբերվել է ժամկետանց դեղամիջոց32 (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 58): Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոցի բուժմասում ևս չեն եղել ՀՀ առողջապահության նախարարի հաստատած թիվ 874-Ա 09.04.2013թ. հրամանով սահմանված դեղորայքն ու 11.02.2002թ. թիվ 82 հրամանով սահմանված, բուժկետում անհրաժեշտ սարքավորումները և գործիքները: Դեղորայքը տրամադրվում էր երեխաներին՝ առանց մասնագետի ախտորոշման և դեղորայքային բուժման նշանակման (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 59):
Խոսքի ծանր խանգարումներով երեխաների թիվ 8 հատուկ կրթահամալիրի բուժմասում չեն եղել դեկսամետազոն և շինա, որոնք սահմանված դեղորայքի, սարքավորումների և գործիքների շարքից են: Որպես ախտահանիչ նյութ՝ օգտագործվել է ժավել՝ սահմանված քլորամինի փոխարեն: Երեխաները նյարդաբանի կամ լոգոպեդի կողմից ախտորոշվել են առողջ՝ ունենալով, սակայն, ըստ գնահատման վկայագրերի, խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ: Երեխաներից շատերն էլ, ըստ առողջության մասին տեղեկանքի, կարող են հաճախել հանրակրթական դպրոցներ (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 60):
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ /օժանդակ/ դպրոցի բուժմասում առկա չեն եղել ՀՀ առողջապահության նախարարի թիվ 874-Ա 09.04.2013թ. և 11.02.2002թ. թիվ 82 հրամաններով սահմանված որոշ դեղորայքը, սարքավորումները և գործիքները: Բուժմասում հայտնաբերվել են ժամկետանց33 և ինքնաշեն դեղամիջոցներ34 ու դեղաբույսեր: Քլորամինի փոշին ձեռք է
կատվախոտի ոգեթուրմ, ջրածնի պերօքսիդի լուծույթ 3%, սպիրտ բժշկական 70%, յոդի ոգեթուրմ 5%, անուշադրի սպիրտ 10%, խոնավածուծ սպեղանի (սանտավիկ), բինտ ոչ ստերիլ, բինտ ստերիլ, բամբակ, ռետինե սեղմակ, ներարկիչ (2մլ, 3մլ)
32 Սրվակով անալգին (պիտանելիությունը մինչև 11.2014թ., այցը կատարվել է 05.12.2014թ.) և չնախատեսված դեղ (ադրենալին, որի վրա ժամկետ նշված չէր): 33 ռիվանոլ, պովիդոն, պերօքսիդ 3%, բադյագա, կաղնու կեղև, եղեսպակ, չերեդա 34 սպիրտային հիմքով՝ կոնյակով
55
բերվել հիվանդանոցներից ոչ պաշտոնական միջոցներով: Երեխաների առողջական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ դրանք լրացվում էին ձևական, բոլոր մասնագետների փոխարեն դրանք լրացրել էր դպրոցի բժիշկը` բոլոր երեխաներին ախտորոշելով առողջ: Երեխաներից շատերը պատմել են, որ դայակը մատով է մաքրում իրենց կոկորդները, երբ իրենք կոկորդում ցավ են ունենում (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 60): Արթիկի թիվ 1 հատուկ միջնակարգ դպրոցում բուժօգնությունը տրամադրվում է՝ առանց բժշկի ցուցման: Հաստատությունում ՀՀ առողջապահության նախարարի հաստատած թիվ 874-Ա 09.04.2013թ. հրամանով սահմանված դեղորայքը հիմնականում առկա չէր, ավելին՝ կար թե՛ չնախատեսված, թե՛ ժամկետանց դեղորայք: Երեխաների համար տակդիրներ գնելու հնարավորություն դպրոցը չուներ, և գիշերամիզող երեխաները քնում էին պոլիէթիլենային սավանների վրա: Հատկանշական էր, որ ոչ աշխատանքային օրերին և ժամերին երեխաների բուժսպասարկումն այլ բուժհասատություններում կատարվում է վճարովի հիմունքներով: Դպրոցում քլորամինը վերջացել էր35: Ժամկետանց դեղորայք է հայտաբերվել նաև Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 և թիվ 12 հատուկ դպրոցներում36: Թեև այցելության պահին Գավառի թիվ 1 հատուկ դպրոցի բուժմասը ջեռուցվում էր, սակայն արձանագրվեց 14 աստիճան տաքություն: Ընդ որում այցելության պահին մեկուսարանում մեկ հիվանդ երեխա կար, ով գանգատվում էր ատամնացավից և նրան տրամադրվեց ժամկետանց էսկադենտ դեղ: Բուժմասում հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք (նիստատին` պահպանման ժամկետը՝ 05.2012թ., ջրածնի պերօքսիդ՝ 12.2013թ., էսկադենտ` 05.2013թ., որը տրամադրվեց երեխային՝ ատամնացավի համար, նիտրոգլիցերին՝ 06.2014թ., այցն իրականացվել է 11.12.2014թ.): Առկա էին նաև դեղամիջոցներ, որոնց վրա չէին երևում ժամկետները (ժամկետների մակնշումները կամ նշված չէին, կամ կտրված էին): Որոշ դեղորայք պահպանվում էր ոչ պատշաճ կերպով (նովոկաին, ֆուրացիլին, պարացետամոլ, ադամանդյա կանաչ, ֆուրադոնին, նիստատինի հաբեր, գլիցին, ռեգիդրոն, բռուլիում, իսկ առկա ացետոնի շիշը, բուժքրոջ հավաստմամբ, լցված էր ամոնիակի լուծույթով):
35 Շիրակի մարզպետարանից հայտնել են, որ թերությունները շտկելու ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ:
36 Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում (կալիումի պերմանգանատ` պիտանելիության ժամկետը մինչև 01.01.2014թ., այցն իրականացվել է 22.12.2014թ.) և Երևանի թիվ 12 հատուկ դպրոցում (վազելին` 2012թ., բետադին` 06.2014թ., այցն իրականացվել է 19.12.2014թ.):
56
Երեխաներին դեղորայք տրամադրվում է՝ առանց բժշկական հիմնավորման և նշանակման (օրինակ, բուժքույրն առանց բժշկի նշանակման երեխաներին մեկ օրով տրամադրում է վիտամին C, կամ միաժամանակ նշանակում լևոմիցիտին ու տետրացիկլին դեղորայքները):
Դպրոցը չի ապահովում ատամնաբուժական օգնություն, մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարի 11.09.2013թ. թիվ 45-Ն հրամանով սահմանված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ծառայություններով, այդ թվում՝ «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» ծրագրի շրջանակներում համապատասխան տարիքային խմբի երեխաների ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգով սահմանվում է սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված մինչև 18 տարեկան երեխաների ստոմատոլոգիական բժշկական օգնության կազմակերպումը: Ընդ որում նախատեսվում է, որ ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացվում է ըստ դիմելիության, իսկ փոխհատուցումը՝ ըստ բուժման յուրաքանչյուր «ավարտված դեպքի», անկախ հաճախումների թվից, ավելին՝ դեպքերի քանակը տարվա կտրվածքով, յուրաքանչյուր երեխայի հաշվով չի սահմանափակվում: Նույն խնդիրն առկա է նաև Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում, որտեղ ատամնաբուժական սպասարկումը կազմակերպում են ծնողները:
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցի բուժկետի մեկուսարանում ոչ սանիտարահիգիենիկ վիճակ է եղել. պատուհանագոգերը փոշոտ էին ու պատված սարդոստայնով: Թեև ատամնաբուժական սպասարկումը կազմակերպվում էր բարեգործական ատամնաբուժական կենտրոնում, սակայն դպրոցում կային առանձնահոտւկ կարիքներ երեխաներ, որոնց կենտրոնը հրաժարվել է սպասարկել`հաշվի առնելով առողջական խնդիրները (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 58-59): Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի բուժմասում եղել են ժամկետանց դեղամիջոցներ37, իսկ
37 Ամիակի լուծույթ և իբուպրոֆեն (պիտանելիության ժամկետ՝ 06.2014թ., այցը կատարվել է 18.12.2014թ.):
57
հիվանդասենյակում բավարար ջերմաստիճանն ապահովված չէր38: Արձանագրվել է հետևյալ դեպքը. բուժմասում պառկած էր հիվանդ երեխա, սակայն հիվանդասենյակում բավարար ջերմաստիճան չէր ապահովվում: Հետևաբար, չէր պահպանվում ՀՀ առողջապահության նախարարի 11.02.2002թ. թիվ 82 հրամանով սահմանված, «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» N 2.III.4.2... սանիտարական կանոնների 36-րդ կետի պահանջը, որի համաձայն՝ բժշկի առանձնասենյակում անհրաժեշտ է պահպանել +21 - +23 C աստիճան տաքություն: (Նախարարության ձեռնարկած միջոցառումները՝ տես էջ 59):
Առաջարկներ՝ արձանագրված թերությունները վերացնելու վերաբերյալ
 Երեխաներին, առանց հիմնավորման և բժշկի նշանակումների, դեղորայքի տրամադրման բացառում,
 Ժամկետանց դեղորայքի բացառում,
 ՀՀ օրենսդրությամբ, հատուկ հանրակրթական դպրոցների համար սահմանված դեղորայքով, սարքավորումներով և գործիքներով համալրում,
 ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ատամնաբուժական ծառայությունների կազմակերպում,
 Սանիտարական նորմերի և կանոնների, բուժմասում սահմանված ջերմային ռեժիմների պահպանում,
 Հատուկ կարիքներ չունեցող կամ աննշան առողջական խնդիրներ ունեցող երեխաների բացահայտում և տեղափոխում հանրակրթական դպրոցներ, այդ թվում՝ ներառական կրթություն իրականացնող:
Վեր հանված խնդիրները ներկայացվել են ՀՀ կրթության և գիտության և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին: ՀՀ կրթության և գիտության նախարարը հայտնել է.
38 ՀՀ առողջապահության նախարարի 11.02.2002թ. թիվ 82 հրամանով սահմանված «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» N 2.III.4.2... սանիտարական կանոնների 36-րդ կետի համաձայն՝ բժշկի առանձնասենյակում անհրաժեշտ է պահպանել +21 - +23 C աստիճան տաքություն:
58
ԲԿԱՄ-ը Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոցի տնօրինությանը ևս մեկ անգամ հանձնարարել է խստացնել հսկողությունը ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 70-Ն հրամանների պահանջների կատարման նկատմամբ (ըստ Նախարարության՝ ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրության ժամանակ դպրոցում առկա էին ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 70-Ն հրամանի դրույթներով և 2013 թվականի ապրիլի 9-ի թիվ 874-Ա հրամանի հավելված 7-ով հաստատված, դպրոցի բուժկետում անհրաժեշտ դեղերն ու փաստաթղթերը): Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում ուսումնասիրություններ կատարելու նպատակով կրկին ստեղծվել է աշխատանքային խումբ: Արդյունքում, բուժկետում հայտնաբերված թերությունների պատճառով բուժկետի պատասխանատուն ստացել է նկատողություն: Գիշերամիզություն ունեցող երեխայի վերաբերյալ նշվել է, որ երեխային արթանացնում են գիշերվա ընթացքում մեկ անգամ: Որոշումն ընդունվել է բժշկի, հոգեբանի և ծնողի համատեղ քննարկման արդյունքում, քանի որ երեխան չի ուզում տակդիր հագնել: Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի վերաբերյալ տեղեկացվել է, որ ՄԻՊ-ի ներկայացուցչի այցից հետո դպրոց է այցելել թիվ 12 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը, և նրա մասնակցությամբ քննարկվել է երեխաների բժշկական սպասարկումը ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 70-Ն հրամանի պահանջներին համապատասխան կազմակերպելու հարցը: Ներկայում բուժկետն ապահովված է ՀՀ առողջապահության նախարարի 09.04.2013թ. 874-Ա հրամանի հավելված 7-ով հաստատված, դպրոցի բուժկետում անհրաժեշտ դեղերի ցանկով:
59
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցի բժիշկներին հստակ ցուցում է տրվել երեխաների ստոմատոլոգիական օգնությունն ու սպասարկումն իրականացնելիս առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 11.09.2013թ. թիվ 45-Ն հրամանով: Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում քննարկվել են ԲԿԱՄ-ի արձանագրած թերությունները, տրվել են կոնկրետ հանձնարարակներ՝ դրանք շտկելու ուղղությամբ: Արձանագրված թերությունները վերացվել են, և իրականացվում է ամենօրյա հսկողություն՝ քննարկված հարցերի նկատմամբ: Խնդիրները ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը: Սյունիքի մարզպետը Գորիսի թիվ 1 հատուկ դպրոցի տնօրինությանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել բուժսպասարկման բնագավառում առկա թերությունները շտկելու ուղղությամբ: Կազմակերպվել է ակնաբուժական, բժշկական զննություն, ինչի հիման վրա կարգավորվել են երեխաների բժշկական 26-Ու ձևերը: Վերացվել է ժամկետանց դեղորայքը: Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոցում տրվել են կատարման համար պարտադիր հանձնարարություններ՝ հանրակրթական հատուկ դպրոցների համար սահմանված կրթական չափորոշիչներին համապատասխան կրթություն ապահովելու վերաբերյալ: Լոռու մարզպետարանը պարբերաբար կատարում է այցեր և հետևողական աշխատանք՝ հայտնաբերված բացթողումները հետագայում բացառելու ուղղությամբ: Արագածոտնի մարզի «Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին տրվել է խիստ
60
հանձնարարական՝ մեկամսյա ժամկետում վերացնելու ԲԿԱՄ փորձագետների արձանագրած թերությունները և ներկայացնելու գրավոր տեղեկատվություն՝ կատարված աշխատանքների մասին: Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ /օժանդակ/ դպրոցին և Խոսքի ծանր խանգարումներով երեխաների թիվ 8 հատուկ կրթահամալիրին տրվել են հանձնարարականներ՝ հնարավորինս սեղմ ժամկետում վերացնելու արձանագրված թերությունները: ԴԱՍԸՆԹԱՑ Արձանագրված խնդիրներ  Երեխաների նկատմամբ անհատական մոտեցման բացակայություն դասապատրաստման ընթացքում,  Գրենական պիտույքների կամ գրականություն բացակայություն երեխաների մոտ,  Մատյաններում բացակայությունները չնշելու, դասաժամերը չլրացնելու կամ նախապես լրացնելու պրակտիկա,  Որոշ դեպքերում անտարբերություն՝ առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների նկատմամբ,  Անհրաժեշտ/ադապտացված գրականության բացակայություն,  Դասընթացների` ձևական անցկացման պրակտիկա,  Որոշ դեպքերում ուսուցման համար անհրաժեշտ պայմանները չապահովելը:
2014 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթությունը ոչ պատշաճ կազմակերպելու դեպքեր: Մասնավորապես.
Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոցում երեխաների հանդեպ չի ցուցաբերվում անհատական մոտեցում, չկան անհատական պլաններ, ծրագրեր, հատուկ կրթության համար նախատեսված մեթոդական գրականություն, ուսուցիչները դժվարանում են դասապրոցեսը կազմակերպել, ուղղորդվում են միայն հատուկ կրթության կարիք ունեցողների համար նախատեսված ուղեցույցով, ինչը բավարար չէ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար: Երեխաների մոտ գրենական պիտույքներ
61
հաճախ չեն լինում, ուսուցիչը դա պատճառաբանում է նրանով, որ ոչ բոլոր դասերին են դրանք անհրաժեշտ: Պարզվել է, որ դասագրքերն ու գրենական պիտույքները երեխաներին բաժանվում են դասի ժամանակ, ապա հետ հավաքվում: Մատյաններում չեն նշվում բացակայությունները, դասաժամերը չեն լրացվում կամ լրացվում են նախապես: Այս թերությունները պատճառաբանվել են ուսուցչի կամ դաստիարակի հիվանդությամբ կամ այլ «հարգելի պատճառներով»: Արձանագրվել է անտարբեր վերաբերմունք երեխաների հանդեպ: Հոգեբանի սենյակը կահավորված էր ոչ պատշաճ (մեկ բազմոց, աշխատասեղան և աթոռ հոգեբանի համար), չկային դիդակտիկ պարագաներ: Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոցում նույնպես երեխաների հանդեպ չէր ցուցաբերվում անհատական մոտեցում, չկային հատուկ կրթության համար նախատեսված մեթոդական պլաններ և անհրաժեշտ գրականություն: Մատյաններում չէին նշվում բացակայությունները, դասաժամերը չէին լրացվում կամ արդեն լրացված էին: Արձանագրվել է, որ մանկավարժները չեն տիրապետել հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ վարվելաձևին. ուսուցիչը փորձում էր բղավելով կարգի հրավիրել երեխաներին, երբ նրանք փորձում էին շարժվել կամ որևէ բան ասել: Այս ամենի հետ մեկտեղ երեխաները չունեին գիրք, տետր կամ նշումների համար որևէ թուղթ: Առանձնազրույցների ժամանակ երեխաները նշել են, որ ուսուցիչներից ոմանք ծխում են դասերի ժամանակ, ոմանք թղթախաղ են խաղում աշակերտների հետ: Փորձագետներն արձանագրել են հետևյալ փաստը. ուսուցչի սեղանի տակ, գրենական պիտույքներից զատ, դրված էր նաև օգտագործված մոխրաման, որը, երեխաների հավաստիացմամբ, իրենց դաստիարակի ծխամանն է, ով ծխում է դասասենյակում երեխաների ներկայությամբ դասապատրաստման ժամանակ (դպրոցի միջանցքում փակցված էր ծխելն արգելող ցուցանակ) 39:
Խոսքի ծանր խանգարումներով երեխաների թիվ 8 հատուկ կրթահամալիրում ԲԿԱՄ փորձագետները մասնակցել են դասապրոցեսին և դասապատրաստմանը՝ բոլոր դասարաններում արձանագրելով մեծ թվով բացակայություններ, որոնք չէին փաստագրվում մատյաններում: Օրինակ` 8-րդ դասարանում 14 երեխայից 9-ն էր ներկա, սակայն ոչ բոլոր առարկաների ժամանակ էին բացակայությունները նշվել, իսկ 9-րդ դասարանում 9 երեխայից միայն 3-ն էր ներկա, սակայն մյուս 6-ի բացակայությունները նույնպես չէին արձանագրվել: 39 ՀՀ Լոռու մարզպետարանը հայտնել է, որ իրենք պարբերաբար կատարել են այցեր և տվել կատարման համար պարտադիր հանձնարարություններ՝ կապված հանրակրթական հատուկ դպրոցների համար սահմանված կրթական չափորոշիչներին համապատասխան կրթություն ապահովելուն: Լոռու մարզպետարանը հետևողական աշխատանքներ է կատարում հայտնաբերված բացթողումները հետագայում բացառելու ուղղությամբ:
62
Դասամատյանները թերի էին լրացված, երեխաների բացակայությունները հիմնականում չէին նշվում, իսկ մատյաններում ուսուցման ծրագրերը ձևական էին լրացվում նաև ՀՀ Լոռու մարզի Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցում: Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի դասարաններից մեկում չկային աշակերտական սեղաններ, երեխաները նստած էին թիկունքով դեպի գրատախտակը. երեխաների պնդմամբ՝ իրենք միշտ այդ դիրքով են նստել: Մատյաններում բացակայությունները նշված չէին, կային նախապես լրացված և նախապես գնահատված մատյաններ40: ԲԿԱՄ փորձագետներն այս հաստատությունում արձանագրել են հետևյալը. 3-րդ դասարանում սովորող երեխաներից մեկը, ով սայլակի վրա էր նստած, հազիվ էր հասնում սեղանին, իսկ դեմքը կիսով չափ փակվում էր սեղանի բարձր լինելու պատճառով: Նմանատիպ խնդիր արձանագրվել է նաև Երևանի թիվ 12 հատուկ դպրոցում. դասամատյանները լրացվում էին դասերից հետո, որոշ առարկաների թեմաներն առհասարակ լրացված չէին: Դասավանդումն իրականացվում էր հին դասագրքով (1981թ. հրատարակության մաթեմատիկայի՝ ռուսաց լեզվով դասագիրք) 41:
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ /օժանդակ/ դպրոցում դասերի ընթացքում երեխաներին պատշաճ ուշադրության չեն դարձնում, դասարանում երեխաների մեծ թվաքանակ է սահմանված (մինչև 18-19 երեխա), դասարանում խմելու ջրի շշի կողքին գտնվող ծաղկամանի մեջ դրված էր դանակ, իսկ պահարանի վրա՝ մեծ մեխ, որը հասանելի էր երեխաներին և անվտանգ չէր: Երեխաներին դասավանդում են խորհրդային դասագրքերով՝ պատճառաբանելով, որ ներկայիս դասագրքերն այդքան պատկերավոր և բովանդակային չեն: Դպրոցում եղած մեթոդական ձեռնարկները հիմնականում հին են և շատ քիչ: Տնօրենը ևս հաստատեց տվյալ բացթողումը: Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ (օժանդակ) դպրոցի գրեթե բոլոր դասասենյակները ոչ սանիտարական վիճակում էին, ոչ բավարար լուսավորված, երեխաները չունեին դասագրքեր, գրենական պիտույքներ, մատյանները լրացված էին թերի, որոշ առարկաներ նախապես էին
40 Դպրոցի տնօրենի հավաստմամբ՝ գումարվել է Մանկավարժական խորհրդի նիստ, զգուշացվել են երկու մանկավարժներ, ովքեր դասամատյաններում գրանցումներ են կատարել:
41 Դպրոցի տնօրենը հայտնել է, որ առանձին երեխաների համար օգտագործվում են հանրակրթական դպրոցի 1-5-րդ դասարանի դասագրքեր, որոնք տեղայնացվում են 1-9-րդ դասարանների համար: Ինչ վերաբերվում է 1980-90-ական թվականներին հրատարակված օժանդակ դպրոցների մաթեմատիկայի դասագրքերին, ապա դրանք օգտագործվում են որպես լրացուցիչ գրականություն՝ մաթեմատիկական խաղերից և վարժություններից մտավոր հետամնաց երեխաների օգտվելու համար, քանի որ հանրապետությունում վերջին 20-25 տարում օժանդակ դպրոցի դասագիրք չի տպագրվել:
63
լրացված, իսկ որոշ առարկաներ մեկ ամիս ընդհանրապես լրացված չէին: Բացակայությունները նույնպես նշված չէին: Երեխաները նշել են, որ դասեր հիմնականում չեն անում: Դպրոցում գործում էր նախակրթարան, սակայն ստեղծված չէին դրա համար անհրաժեշտ պայմաններ. երեխաներն օրն անցկացնում էին մանկավարժի սենյակում, ճաշում ընդհանուր ճաշարանում, նախատեսված չէր մինչև 6 տարեկան երեխաների սննդակարգը, նրանք օգտվում էին նույն ճաշատեսակներից և նույն չափաբաժնով, ինչ մեծերը (չէին պահպանվում ՀՀ առողջապահության նախարարի 12.08.2013թ. թիվ 42-Ն և 20.12.2002թ. թիվ 857 հրամաններով սահմանված համապատասխանաբար «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-01-2013 սանիտարական կանոնները և նորմերը և «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերը և կանոնները)42: Արթիկի թիվ 1 հատուկ միջնակարգ դպրոցի մատյանները ևս լրացվում են ձևական. բացակա աշակերտներին գնահատականներ էին դրված, որոշ դասաժամեր ընդհանրապես լրացված չէին: Ֆիզկուլտուրայի մարզադահլիճը առանձին մասնաշենքում էր, չէր ջեռուցվում և գրեթե ամբողջ տարածքը լցված էր հին դպրոցական գույքով: Դպրոցում հատուկ հարմարեցված տրասպորտային միջոցի անհրաժեշտություն կա (դպրոցում սովորում են հենաշարժողական խնդիրներ ունեցող 15 և սայլակով տեղաշարժվող 7 երեխաներ), երեխաները տուն-դպրոց են ուղեկցվում դպրոցի աշխատակիցների նախաձեռնությամբ՝ իրենց սեփական տրանսպորտային միջոցներով: Չնայած արձանագրված թերացումներին՝ հաստատության վարչակազմը դրսևորում էր հոգատար վերաբերմունք սաների նկատմամբ:
Առաջարկներ՝ արձանագրված թերությունները վերացնելու վերաբերյալ
 Երեխաների նկատմամբ անհատական մոտեցման ձևավորում,  Դասաժամերին գրենական պիտույքների և գրականության տրամադրում,
42 Շիրակի մարզպետարանը նշվածի վերաբերյալ տեղեկացրել է, որ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրենը ստացել է խիստ նկատողություն: Միաժամանակ տեղեկացրել է, որ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ-ում, բարերարի ֆինանսավորմամբ, նախաձեռնվել և փորձ է արվել ստեղծել նախակրթարան՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար: Սակայն համապատասխան պայմանների ստեղծման հապաղման, ինչպես նաև համապատասխան երեխաների անհրաժեշտ խմբաքանակի չհամալրման պատճառով նախակրթարանի գործունեությունը չի հիմնավորվել: Ներկայում դպրոցում նախակրթարան չի գործում:
64
 Մատյանների ոչ պատշաճ լրացման բացառում,  Հատուկ ուշադրություն առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների նկատմամբ,  Անհրաժեշտ/ադապտացված գրականության ձևավորում,  Ուսուցման համար անհրաժեշտ պայմանների ապահովում, դասընթացները ձևական անցկացնելու պրակտիկայի վերացում
Վեր հանված խնդիրները ներկայացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, որտեղից տեղեկացվել է, որ ՀՀ կրթության պետական տեսչության պետի՝ 2014 թվականի դեկտեմբերի 4-ի «ՀՀ հատուկ դպրոցներում ուսումնասիրություն իրականացնելու մասին» հ. 57-Ա կարգադրության համաձայն՝ ՀՀ բոլոր հատուկ դպրոցներում իրականացվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրվել է նաև 2013 թվականին հատուկ դպրոցներում ՀՀ կրթության պետական տեսչության կատարած ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված խախտումների հետևանքների և թերությունների վերացման նպատակով դպրոցների տնօրեններին և կառավարման խորհուրդների նախագահներին տրված հանձնարարականների կատարումը:
Ներկայացվել են ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքը, տնօրեններին տրված հանձնարարականների և նրանց ներկայացրած կատարողականների համադրման (հետադարձ կապի) արդյունքները (հավելված): Այսպես.
ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերի և Երևան քաղաքի հատուկ դպրոցներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերլուծություն
Ղեկավարվելով «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարին ուղղված 2014թ. նոյեմբերի 28-ի N 07/32823-14 գրության հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի տված հանձնարակականը, ՀՀ կրթության պետական տեսչության պետի 2014թ. դեկտեմբերի
65
4-ի N57-Ա կարգադրությունը ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերի և Երևան քաղաքի թվով 23 հատուկ դպրոցներում 2014թ. դեկտեմբերի 8-16-ը, ըստ ժամանակացույցների և հարցաշարի, իրականացվել են ուսումնասիրություններ:
Ուսումնասիրությունների արդյունքում 23 հատուկ դպրոցից 7-ում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների կատարման խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել է 7 արձանագրություն: Հայտնաբերված խախտումների հետևանքները վերացնելու նպատակով ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչն ուսումնական հաստատությունների տնօրեններին տվել է կատարման համար պարտադիր հանձնարարականներ, ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են ՀՀ Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզպետներին:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է.
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.6 հատուկ (օժանդակ) դպրոց
Դասվարի թափուր տեղի համար 14.03.2014թ. անցկացված մրցույթում իրավագետի որակավորմամբ անձը (ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը) ճանաչվել է հաղթող:
ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի հ. 1 հատուկ դպրոց
Դպրոցի բոլոր դասարաններում սովորում են ինչպես թեթև, այնպես էլ չափավոր և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաներ, սակայն դպրոցի 2014-2015 ուստարվա 1-4-րդ, 6-րդ դասարանների ուսումնական պլանը կազմվել է չափավոր և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հանրակրթական հատուկ ուսումնական հաստատության օրինակելի ուսումնական պլանին համապատասխան, իսկ 5-րդ, 7-9-րդ դասարանների ուսումնական պլանը՝ թեթև մտավոր հետամնացություն ունեցող երեխաների դասարանների օրինակելի ուսումնական պլանին համապատասխան:
Դպրոցի 7-9-րդ դասարանների ուսումնական պլանում ընդգրկված է «Տեխնոլոգիա» առարկան` օրինակելի ուսումնական պլանով նույն դասարանում նախատեսված «Ինֆորմատիկա» և «Քիմիա» առարկաների փոխարեն, իսկ օրինակելի ուսումնական պլանով նախատեսված «Հանրահաշիվ» առարկայի փոխարեն՝ «Մաթեմատիկա» առարկան:
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ դպրոց
66
Դպրոցի 2014-2015 ուստարվա ուսումնական պլանի և դասացուցակի միջև առկա է անհամապատասխանություն. դասացուցակով I և II երկհամակազմ դասարաններից II դասարանում շաբաթական 24 ժամի փոխարեն հատկացվել է 27 ժամ («Երաժշտություն», «Կերպարվեստ» առարկաները դասավանդել են շաբաթական 1 ժամի փոխարեն 2 ժամ, «Ֆիզկուլտուրա» առարկան՝ 2 ժամի փոխարեն՝ 3 ժամ):
ՀՀ Շիրակի մարզի Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ (օժանդակ) դպրոց
Դպրոցում սովորող 1-ին և 9-րդ դասարանների ընդհանուր թվով 3 աշակերտի անձնական գործերում առկա չեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ տարածքային կառավարման պետական մարմնի տված վկայագրերը (առկա են ԲՀՄ գնահատման եզրակացությունները):
ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի N 1 հատուկ դպրոց
ՀՀ կառավարության 26.12.2002թ. N 2179-Ն որոշմամբ հաստատված հավելված 2-ում (հատուկ դպրոցների անվանումներ) Գորիսի տարածաշրջանի «Թույլ տեսնող երեխաների գիշերօթիկ դպրոցը» վերանվանվել է «Գորիսի N 1 հատուկ դպրոց», սակայն ոչ անվանումից, ոչ կանոնադրությունից պարզ չէ դպրոցի տիպը: Դպրոցի կանոնադրությամբ (հաստատված մարզպետի 31.03.2003թ. N 16-Ա որոշմամբ) գործունեության առարկան և նպատակը կրթական բնույթի գործունեության իրականացումն է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կողմից հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացման ապահովմամբ:
Դպրոցի 68 սովորողներից 43-ը չունեն բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի կողմից տրված եզրակացություններ: Ըստ ԲՀՄ կենտրոնի եզրակացության՝ VI դասարանի սովորող Ա. Մ.-ն և VIIIԲ դասարանի սովորող Ա. Գ.-ն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեն: Սովորողներից ոչ ոք չունի վկայագիր և անհատական ուսումնական պլան: Ըստ ԲՀՄ կենտրոնի եզրակացությունների՝ դպրոցում տեսողության խանգարումներ ունեցող սովորողներ չկան: Դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հանրակրթական հատուկ ուսումնական հաստատության ուսումնական պլանի համաձայն, ըստ որի՝ զարգացնող, հատուկ մանկավարժական պարապմունքները նախատեսված են «Ռիթմիկա» առարկայի և լոգոպեդական անհատական և խմբային աշխատանքների համար: «Ռիթմիկա» առարկան չեն ուսումնասիրում, իսկ լոգոպեդական անհատական և խմբային
67
աշխատանքներն իրականացվում են VI և VIIIԲ դասարաններում, որոնցում թույլ տեսնողներ չկան:
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց
1. VIII և IX դասարաններում դպրոցական բաղադրիչի 2,5-ական ժամերը տրամադրվել են «Տեխնոլոգիա» առարկային:
II, III, IV դասարաններում դպրոցական բաղադրիչի ժամերը հատկացվել են «Խոսքի լեզվամտածողություն» առարկային:
ՀՀ կրթության և գիտության նախարարության հաստատած ծրագրեր չունեն:
2. I դասարանի սովորողը չունի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի տրամադրած եզրակացություն և վկայագիր:
3. IV-ում՝ 1, VI-ում՝ 1, IX-ում՝ 2 չափավոր և ծանր հետամնացություն ունեցող սովորողների ուսուցումը կազմակերպվում է թեթև մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հանրակրթական հատուկ ուսումնական հաստատության ուսումնական պլանով:
ՀՀ Սյունիքի մարզի Կապանի N 3 հատուկ կրթահամալիր
1. Բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի եզրակացություններ և վկայագրեր չունի I, VI, X, XI դասարանների թվով 5 սովորող: 2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունի I, IV, V, VII դասարանների թվով 5 սովորող: 3. VIII դասարանում 2, IX-ում` 1 չափավոր և ծանր հետամնացություն ունեցող սովորողների ուսուցումը կազմակերպվում է խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հանրակրթական հատուկ կրթահամալիրի ուսումնական պլանով և անհատական ուսումնական պլաններով:
Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների հետևյալ խախտումները (աղյուսակ 1)
Աղյուսակ 1 Կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների Դպրոցը
68
խախտումներ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջ. «Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ունի համապատասխան որակավորում կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ»:
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.6 հատուկ (օժանդակ) դպրոց «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենք 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջ. «Բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների վերաբերյալ եզրակացության հիման վրա տարածքային կառավարման պետական մարմինը (Երևանում` Երևանի քաղաքապետը) վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը»:
ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի հ. 1 հատուկ դպրոց, Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 1 հատուկ (օժանդակ) դպրոց, Կապանի հ. 3 հատուկ կրթահամալիր 16-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջ. «Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագիրը հիմք է երեխայի կրթության ուսումնական հաստատությունն ընտրելու համար»:
ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի հ. 1 հատուկ դպրոց, Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 1 հատուկ (օժանդակ) դպրոց, Կապանի հ. 3 հատուկ կրթահամալիր ՀՀ կրթության և գիտության նախարարի 05.05.2014թ. հ. 453-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր և հատուկ պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2014-2015 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններ»-ի պահանջներ
2-րդ կետի պահանջ. «Պետական բաղադրիչով սահմանված ժամաքանակում փոփոխություն կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համաձայնությամբ»:
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 1 հատուկ դպրոց
Աղյուսակ 5-ի և 6-րդ կետի պահանջ. «Պետական բաղադրիչով սահմանված ժամաքանակում փոփոխություն կարող է կատարվել միայն ՀՀ կրթության և գիտության նախարարության համաձայնությամբ...»:
ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի հ. 1 հատուկ դպրոց Աղյուսակ 6-ի պահանջ
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 1 հատուկ (օժանդակ) դպրոց, Կապանի հ. 3 հատուկ կրթահամալիր
Թեթև մտավոր հետամնացություն ունեցող երեխաների դասարանների օրինակելի ուսումնական պլանով սահմանված II դասարանի շաբաթական ծանրաբեռնվածությունը:
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 1 հատուկ դպրոց
69
26-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջ. « Հաստատությունը կարող է ներդնել նոր առարկաներ (դասընթացներ)՝ դրանց ծրագրերը սահմանված կարգով նախարարությանը հաստատման ներկայացնելու դեպքում»:
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 1 հատուկ (օժանդակ) դպրոց ՀՀ կրթության և գիտության նախարարի` 30.07.2013թ. N 1001-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգ»-ի պահանջներ
15-րդ կետի պահանջ. «Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր տեղին ներկայացվող` «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը»:
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.6 հատուկ (օժանդակ) դպրոց ՀՀ ԿԳ նախարարի 24.11.2010թ. թիվ 1640-Ն հրամանով հաստատված «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգ»-ի պահանջներ
3-րդ գլխի 15-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջ. «Վկայագիր «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ» տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հատուկ դպրոց ընդունելու համար…»:
ՀՀ Շիրակի մարզի Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 3 հատուկ (օժանդակ) դպրոց
Ուսումնական հաստատությունները գնահատվել են՝ ըստ կարգադրությամբ հաստատված հարցաշարի բնութագրիչների: Գնահատման արդյունքները արտահայտված են ստորև ներկայացված 1-4 հավելվածներում:
«Սովորողների կրթական կարիքների համապատասխանությունը տվյալ դպրոցի կանոնադրությամբ սահմանված ուղղվածությանը (տիպին)» բնութագրիչը «անբավարար» է գնահատվել ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի հ. 1 և ՀՀ Շիրակի մարզի Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոցներում, «գերազանց»՝ Երևանի թիվ 16 և ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցներում:
«Ուսումնական պլանի համապատասխանությունը օրինակելի ուսումնական պլանին» բնութագրիչը «անբավարար» է գնահատվել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի հ. 1, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 1 և ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ դպրոցներում, «գերազանց»՝ թվով 5 դպրոցներում:
«Դասացուցակների համապատասխանությունը ուսումնական պլանին» բնութագրիչը «անբավարար» է գնահատվել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոցում, «գերազանց»՝ թվով 5 դպրոցներում:
70
«Առարկայական ծրագրերի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին» բնութագրիչը «բավարար» է գնահատվել դպրոցների 50%-ում, «լավ»՝ 50%-ում:
«Առարկայական ծրագրերի կատարումը» բնութագրիչը «բավարար» է գնահատվել դպրոցների 59%-ում, «լավ»՝ 41%-ում (հավելված 1):
«Անհրաժեշտ ուսումնագիտական, մեթոդական տեղեկատվությամբ, ծրագրերով, դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, այլ անհրաժեշտ փաստաթղթերով ապահովվածությունը» բնութագրիչը «գերազանց» է գնահատվել Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ. 8 հատուկ կրթահամալիրում, «լավ»՝ 59%-ում, «բավարար»՝ դպրոցների 36%-ում:
«Անհատական ուսումնական պլաններին համապատասխան կրթության կազմակերպումը» բնութագրիչը «անբավարար» է գնահատվել ՀՀ Սյունիքի մարզի
71
Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 1, Գորիսի հ. 1 հատուկ դպրոցներում:
«Դասաժամերին կամ դասապատրաստմանը սովորողների ներգրավվածությունը» բնութագրիչը «բավարար» է գնահատվել դպրոցների 41%-ում, «լավ»՝ 59%-ում, դասաժամերին դասագրքերով, ուսումնական պիտույքներով սովորողների ապահովվածությունը, դասամատյաններում սովորողների հաճախումների հաշվառումը՝ համապատասխանաբար 68% և 32% (հավելված 2):
«Դասամատյաններում լրացված թեմաների համապատասխանությունը առարկայական ծրագրերին (թեմատիկ պլաններին)» բնութագրիչը «գերազանց» է գնահատվել Երևանի հ.16 հատուկ կրթահամալիրում, «լավ»՝ 72%-ում, «բավարար»՝ դպրոցների 22%-ում:
«Սովորողների գրավոր աշխատանքների տետրերի առկայությունը, կատարված գրավոր աշխատանքների թվի համապատասխանությունը սահմանված թվին» բնութագրիչները «գերազանց» են գնահատվել Երևանի հ.16 հատուկ կրթահամալիրում, «լավ»՝ 55%-ում, «բավարար»՝ դպրոցների 40%-ում (հավելված 3):
72
«Շենքի և ուսումնական միջավայրի հարմարեցվածությունը սովորողների կարիքներին» բնութագրիչը «գերազանց» է ՀՀ Լոռու մարզի Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոցում և ՀՀ Սյունիքի մարզի Կապանի հ. 3 հատուկ կրթահամալիրում, «լավ»՝ դպրոցների 50%-ում, «բավարար»՝ դպրոցների 41%-ում (հավելված 4):
73
Ոսումնասիրված հատուկ դպրոցները ներկայացրել են կրթության կազմակերպմանը և որակի բարելավմանը վերաբերող առաջարկներ և կրթության կազմակերպմանը, որակի բարելավմանը խոչընդոտող խնդիրներ (աղյուսակ 2): N Ուսումնական հաստատությունը Կրթության կազմակերպմանը և որակի բարելավմանը վերաբերող առաջարկներ Կրթության կազմակերպմանը և որակի բարելավմանը խոչընդոտող խնդիրներ
1.
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 2 հատուկ դպրոց
1. Համակարգն ապահովել հատուկ կրթության (օժանդակ) դասագրքերով, մեթոդական գրականությամբ, դիդակտիկ պարագաներով և օժանդակ այլ նյութերով: 2. Դպրոցին հատկացնել կրթական աջակցությունների գծով տեղակալի և 2-րդ հոգեբանի հաստիքներ: 3. Բուժսպասարկումը բարելավելու նպատակով ապահովել 24-ժամյա բուժծառայությամբ և դեղորայքով: 4. Կազմակերպել հատուկ կրթություն իրականացնող ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումներ: 5. Դպրոցին հատկացնել տրանսպորտային միջոցներ: 1. Երեխաների ի ծնե թերի բժշկական ծառայությունների մատուցումն՝ ըստ բնակավայրերի 2. Համապատասխան (մասնագիտական-հոգեբուժական) դեղորայքի բացակայություն 3. Շուրջօրյա ջրամատակարարման բացակայություն
2.
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.6 հատուկ (օժանդակ) դպրոց
1. Ելնելով դպրոցի առանձնահատկություններից, նախասիրություններից, ինչպես նաև հետագա կյանքին ինտեգրվելու համար՝ անհրաժեշտ է ուսումնական պլանում ավելացնել արհեստագործական առարկաներ: 2. Թեթև մտավոր հետամնացություն ունեցող սովորողների մտավոր կարողություններին, ունակություններին համապատասխան դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների հրապարակում Հատուկ (օժանդակ) դպրոցների կանոնադրության վերանայում, մասնավորապես՝ 17-ից 31-րդ կետերում ներառված գործառույթների ընդլայնում
3.
Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ. 8 հատուկ կրթահամալիր Վերանորոգված և նոր գույքով կահավորված շտկողական աշխատանքների կազմակերպման համար նախատեսված դասասենյակներ Լոգոպեդների վերապատրաստում
4.
Երևանի N12 հատուկ դպրոց 1. Մանկավարժական համակազմն անհրաժեշտ է պարբերաբար համալրել հատուկ կրթության մանկավարժներով: 1. Մասնագիտական արհեստանոցները հարուստ չեն ուսումնանյութական
74
2. Հրապարակել օժանդակ դպրոցների չափորոշիչների հիման վրա նոր դասագրքեր (90-ական թվականներից ի վեր օժանդակ դպրոցի դասագիրք չի տպագրվել): 3. Օժանդակ դպրոցում 4-9-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկային հատկացնել 4-8 դասժամ: բազայով: 2. Դպրոցն անհրաժեշտ է ապահովել տրանսպորտային միջոցով:
5.
Երևանի Ն.Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թ.14 հատուկ դպրոց 1. Ապահովում բրայլյան դասագրքերով, ուսումնամեթոդական գրականությամբ, նոր հատուկ սարքավորումներով, դիդակտիկ պարագաներով 2. Հատուկ և սոցիալական մանկավարժների հաստիքների ավելացում 3. Հատուկ կրթության ոլորտում աշխատող մասնագետների վերապատրաստման կազմակերպում 4. Նյութատեխնիկական բազայի համալրում Նյութատեխնիկական բազայի ոչ լիարժեք լինելը
6.
Երևանի հ. 16 հատուկ դպրոց
Հաշվի առնելով դպրոցի տիպը` տեսողության խանգարումով երեխաներ, և դիրքը` բնական լուսավորվածության նկատմամբ, դպրոցն ապահովել եռաստիճան լուսավորության սարքերով: Տրանսպորտային փոխադրամիջոցների բացակայություն, որը խոչընդոտում է երեխաների տուն-դպրոց երթևեկության գրաֆիկին և մշակութային օջախներ այցին:
7.
Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոց
1. Համակարգն ապահովել հատուկ կրթության (օժանդակ) դասագրքերով` չափորոշիչներին համապատասխան, մեթոդական գրականությամբ, դիդակտիկ պարագաներով՝ ուսումնական տեսաերիզներ, այլ օժանդակ նյութեր: 2. Աուտիզմով երեխաների համար ուսումնամեթոդական ձեռնարկներ կամ գրականություն, դիդակտիկ նյութեր, ուսումնական խաղեր: 3. Հատուկ կրթություն իրականացնող հաստատությունների ուսուցիչ-դաստիարակների մասնագիտական 1. Երեխաների առողջական խնդիրների վերաբերյալ մատուցվող բժշկական ծառայությունների անհասանելիությունը (ըստ բնակավայրերի): 2. Նեղ մասնագետների (ֆիզկուլտուրա, տեխնոլոգիա, օտար լեզու, անվտանգ կենսագործունեություն, շախմատ) հատուկ դպրոցում դասավանդելու համապատասխան որակավորումներով
75
վերապատրաստումների կազմակերպում: ապահովված չլինելը:
8.
Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ/օժ/ դպրոց 1. Թեթև մտավոր հետամնացություն ունեցող երեխաների ուսումնական պլանների բեռնաթափում /ֆիզիկա, քիմիա, հանրահաշիվ/: 2. Թեթև մտավոր հետամնացություն ունեցող երեխաների միջին դպրոցի առարկայական ծրագրերին համապատասխան դասագրքերի մշակում:
9.
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի հ. 1 հատուկ դպրոց
Դպրոցն անհրաժեշտ է ապահովել մեթոդական ձեռնարկներով և ուղեցույցերով, «Մայրենի» և «Ռուսաց լեզու» առարկաների դասագրքերով, «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների թեմաներին համապատասխան դիդակտիկ նյութերով: Համակարգիչների բացակայություն, դիդակտիկ և տրամաբանական խաղերի բացակայություն
10.
ՀՀ Լոռու մարզ Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների /մտավոր թերզարգացում, չափավոր, թեթև նորացված չափորոշիչներ, համապատասխան ձեռնարկներ, դասագրքեր Դպրոցին անհրաժեշտ են կահավորված սպորտդահլիճ, գրադարան, գրքեր:
11.
ՀՀ Լոռու մարզի Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց
Դպրոցը չունի համապատասխան տրանսպորտային միջոց, որով կերթևեկեն երեխաները: Տրանսպորտային միջոցը կօգնի նաև երեխաներին հաղորդակից դարձնելու մարզում անցկացվող միջոցառումներին: Դպրոցը չունի օժանդակ դպրոցին համապատասխանող դասագրքեր, օգտվում է հանրակրթական դպրոցի դասագրքերից և դրանք համապատասխանեցնում չափավոր և ծանր մտավոր խնդիրներ ունեցող երեխաների չափորոշիչներին:
12.
ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց 1. ԿԱՊԿՈՒ երեխաներին համապատասխան ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների, չափորոշիչների, մասնագիտկան գրականության ապահովում 2. Ուսուցիչների և մասնագիտական 1. Հաշմանդամ և հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների տեղափոխման համար հարմարեցված մեքենա կամ միկրոավտոբուս 2. Դպրոցի շենքի
76
խմբի վերապատրաստումներ վերանորոգում
13.
ՀՀ Շիրակի մարզի Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ (օժանդակ) դպրոց Թեթև, չափավոր, ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հիմնական դպրոցի առարկայական ծրագրերի առկայություն, համապատասխան դասագրքերի և դիդակտիկ պարագաների ապահովում, գիտելիքների գնահատման /10 բալանոց/ համակարգի հստակեցում Դպրոցի շենքային պայմանների բարելավում՝ համապատասխան կահավորմամբ մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, համապատասխան խաղերով հագեցված խաղասենյակ:
Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ Հանրապետական հ. 2 կրթահամալիրում իրականացվում է նախնական մասնագիտական /արհեստագործական/ 2401-«Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում» մասնագիտական ծրագիր, և ուսուցումը կազմակերպվում է մտավոր հետամնացություն ունեցող երեխաների արհեստագործական հատուկ խմբերի ուսումնական պլանով:
ՀՀ կրթության պետական տեսչությունը 2013 թ. դեկտեմբերին ՀՀ թվով 20 հատուկ դպրոցում (բացառությամբ ՀՀ Սյունիքի մարզի) իրականացրել էր ուսումնասիրություններ: Դպրոցներից 11-ում արձանագրվել էին կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների կատարման խախտումներ: Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված խախտումների հետևանքները և թերությունները վերացնելու նպատակով դպրոցների տնօրեններին և կառավարման խորհուրդների նախագահներին ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչը տվել էր հանձնարարականներ:
ՀՀ կրթության պետական տեսչության պետի 2014թ. դեկտեմբերի 4-ի N 57-Ա կարգադրության համաձայն՝ բոլոր հատուկ դպրոցներում ուսումնասիրվել է նաև 2013 թվականին կատարված ուսումնասիրությունների արդյունքում տրված հանձնարարականների կատարումը: Հանձնարարականների և հատուկ դպրոցներից ստացված կատարողականների համադրման արդյունքները (հետադարձ կապ) ներկայացվել են հավելվածում:
77
Ըստ ներկայացված հավելվածի՝ պատկերը հետևյալն է.
Ուսումնական հաստատություններին տրված հանձնարարականների և կատարողականների համադրման արդյունքներ
(հետադարձ կապ)
Ուսումնական հաստատություններին տրված հանձնարարականներից կատարվել է 25-ը, մասամբ է կատարվել 7-ը, չի կատարվել 6-ը:
Դպրոցը ՀՀ կրթության պետական տեսչության տված հանձնարարականը Դպրոցի կատարողականը (դիտարկման արդյունքներ)
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 2 հատուկ դպրոց
1. Մինչև 2014 թվականի փետրվարի 20-ն ապահովել թվով 27 սովորողների վկայագրերի առկայությունը:
2. Համագործակցելով թվով 6 սովորողների ծնողների հետ՝ մինչև 2013-2014 ուսումնական տարվա ավարտը նրանց տեղափոխել իրենց կարիքներին համապատասխան ուսումնական հաստատություններ:
3. 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում թեթև և չափավոր ու ծանր մտավոր հետամնացություն ունեցող սովորողների կրթությունը կազմակերպել համապատասխան ուսումնական պլաններով:
4. Դասվարի և գրադարանավարի պաշտոններում սահմանված կարգով նշանակել համապատասխան որակավորում ունեցող մասնագետների:
5. Մինչև 2014 թվականի փետրվարի 20-ն աշխատանքի ընդունել ևս մեկ հատուկ մանկավարժի:
1. Կատարվել է:
2. Սովորողներից 3-ը մանկատան երեխաներ են, նրանց համար կազմակերպվում է տնային ուսուցում: Մեկ երեխա մահացել է, մեկը տնօրենի հրամանով ազատվել է դպրոցից (ամուսնացել է), մեկն էլ ունի մտավոր թերզարգացում (վկայագրումն ընթացքի մեջ է): 3. Կատարվել է՝ հաշվի առնելով սովորողների կրթական կարիքների համապատասխանությունը՝ տվյալ դասարանում գերակշռող սովորողների կրթական կարիքներին, ինչպես նաև բազմամասնագիտ. խմբի կազմած ԱՈՒՊ-ները: 4. Համապատասխան մասնագետ չլինելու պատճառով՝ տնօրենի հրամանով գրադարանավարի հաստիքը ժամանակավորապես տրամադրվել է հ. լեզվի և գրակ. ուսուցչի որակավորում ունեցող անձին (ավարտել է ԵՊՀ-ը, ունի 45 տարվա ուսուցչի ստաժ): 5. Հատուկ մանկավարժի 0,5 հաստիք տրամադրվել է տնօրենի ուսումնական
78
աշխատանքի գծով փոխտնօրենին (ունի համապատասխան մասնագիտական որակավորում):
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 6 հատուկ (օժանդակ) դպրոց 1. Դասվարի պաշտոնում նշանակելը համապատասխանեցնել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի պահանջներին: 2. Գրադարանավարի պաշտոնում նշանակելը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 14.10.2010թ. հ. 1391-Ն որոշմամբ հաստատված, «ՀՀ ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկի և նկարագրերի» 12-րդ բաժնի 3-րդ կետի պահանջին:
1. Դասվարի պաշտոնում մրցութային հիմունքներով նշանակվել է իրավագետի որակավորում ունեցող անձ (արձանագրվել է):
2. Գրադարանավարը Կրթության ազգային ինստիտուտում ընդգրկվել է գրադանավարների վերապատրաստման դասընթացներում (չի կատարվել):
Երևանի հ. 12 հատուկ դպրոց
1. V և VIII դասարանի թվով 2 սովորողների ուսուցումն իրականացնել սահմանված կարգով` ուսումնական պլանի պահանջներին համապատասխան:
2. Դպրոցի ուսումնական պլանը կազմել՝ ըստ սովորողների կարիքների՝ հաշվի առնելով մտավոր թեթև, չափավոր և ծանր հատուկ կարիքները, ինչպես նաև I, II, III, IV դասարաններում դպրոցական բաղադրիչները հատկացնել ուսումնական պլանի պահանջներին համապատասխան: 3. Մինչև 2014 թվականի փետրվարի 20-ն ապահովել թվով 7 սովորողների վկայագրերի առկայությունը: 4. Համագործակցելով ծնողների հետ՝ մինչև 2013-2014 ուսումնական տարվա ավարտը III, V, VI, VIII դասարանների թվով 5 սովորողներին տեղափոխել հանրակրթական ուսումնական հաստատություններ, իսկ I դասարանի 1 սովորողի՝ իր կարիքին համապատասխան ուսումնական հաստատություն:
5. Մինչև 2014 թվականի հունվարի 15-ը ՀՀ կրթության պետական տեսչություն ներկայացնել 5 դասարանի 1 սովորողի բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների վերաբերյալ
1., 2. Կատարվել է:
3. Սովորողներից 2-ն ազատվել են դպրոցից, մնացած 5-ի վկայագրերը առկա են: 4. Սովորողներից 1-ը տեղափոխվել է Խարբերդի ներառական կրթություն իրականացնող դպրոց, մնացած 4-ը, որոնցից 2-ը 9-րդ դասարանի աշակերտներ են, ըստ վկայագրերի` ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և ծնողների դիմումների համաձայն՝ շարունակում են կրթությունն այս դպրոցում, իսկ մեկ աշակերտ (6-րդ դաս.) ունի վկայագիր և շարունակում է կրթությունը այս դպրոցում: 5. I դասարանի սովորողը ձեռք է բերել ԲՀՄ և վկայագիր, տեղափոխվել է Երևանի N 11 հատուկ դպրոց (հիմք՝ հրաման 71 , 30.07.2014 ):
79
եզրակացությունը:
Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հ. 14 հատուկ դպրոց
1. VII դասարանի 1 սովորողի տնային ուսուցումն իրականացնել սահմանված կարգով:
2. Դպրոցի ուսումնական պլանը համապատասխանեցնել օրինակելի ուսպլանին, իսկ դասացուցակը՝ դպրոցի ուսպլանին:
3. 1 սովորողի հետագա ուսուցումը կազմակերպել սահմանված կարգով՝ համապատասխան դասարանում: 4. Համագործակցելով համապատասխան ուսումնական հաստատությունների հետ՝ ապահովել թվով 2 սովորողների ընդունման տեղափոխման թերթիկների առկայությունը: 5. Մինչև 2014 թվականի փետրվարի 20-ն ապահովել թվով 10 սովորողների բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների վերաբերյալ եզրակացությունների և թվով 11 սովորողների վկայագրերի առկայությունը: 6. Համագործակցելով ծնողների հետ՝ մինչև 2013-2014 ուսումնական տարվա ավարտը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող 6 սովորողներին տեղափոխել հանրակրթական ուսումնական հաստատություններ, իսկ I, II, IV դասարանների մեկական սովորողներին՝ իրենց կարիքներին համապատասխան ուսումնական հաստատություններ:
Կատարվել են հանձնարարականի բոլոր կետերը:
Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոց
1. Մինչև 2014 թվականի փետրվարի 20-ն ապահովել թվով 8 սովորողների վկայագրերի առկայությունը:
2. Համագործակցելով թվով 21 սովորողների ծնողների հետ՝ մինչև 2013-2014 ուսումնական տարվա ավարտը նրանց տեղափոխել իրենց կարիքներին համապատասխան ուսումնական հաստատություններ:
3. 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում թվով 14 սովորողների կրթությունը կազմակերպել համապատասխան ուսումնական պլաններով:
4. 7-րդ դասարանի ուսումնական պլանը
1. Կատարվել է: 2. Նշված սովորողներն ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք՝ հուզակամային, հոգեբանական խնդիրներ, մտավոր (հիմնականում՝ չափավոր և ծանր) խնդիրներ (Ըստ «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի՝ ՀՀ ԿԳ նախարարի 20.03.2003թ. հ. 164-Ն հրամանով հաստատված Կանոնադրության 22-րդ և 24-րդ կետերի՝ դպրոց կարող են ընդունվել հենաշարժական համակարգի
80
համապատասխանեցնել օրինակելի ուսումնական պլանների պահանջներին:
5. «Ֆիզկուլտուրա», «Ֆիզիկա», «Անգլերեն» և «Շախմատ» առարկաների դասավանդումը սահմանված կարգով տրամադրել համապատասխան մասնագետների:
խախտումներ ունեցող և մտավոր թերզարգացում ունեցող երեխաները...):
3. Կատարվել է:
4. Կատարվել է: 5. «Ֆիզիկա» առարկայի թափուր տեղը համալրվել է մրցութային կարգով, «Ֆիզկուլտուրա», «Անգլերեն» առարկաների ուսուցիչների թափուր տեղերի համար անցկացվել են մրցույթներ, որոնք չեն կայացել՝ դիմողներ չլինելու պատճառով: Դպրոցի ուսուցչուհիներից մեկը վերապատրաստվում է, «Շախմատի» ուսուցչի վերապատրաստումը ևս ընթացքի մեջ է:
ՀՀ Հանրապետական հ. 1 հատուկ կրթահամալիր 1. «Երաժշտություն» և «Մաթեմատիկա» առարկաների ուսուցիչների պաշտոնում աշխատակիցների նշանակել սահմանված կարգով: 2. Գրադարանավարի պաշտոնում աշխատակցի նշանակել՝ համապատասխան ՀՀ կառավարության 14.10.2010թ. հ. 1391-Ն որոշմամբ հաստատված, «ՀՀ ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկի և նկարագրերի» 12-րդ բաժնի 3-րդ կետի պահանջին: 1. «Երաժշտություն» առարկայի թափուր տեղը համալրվել է մրցույթով: 2. Մաթեմատիկայի ուսուցչուհին հղիության արձակուրդում է, ժամերը տրամադրվել են համապատասխան մասնագետների: 3. Գրադարանավարին ծանուցվել է, նա կաշխատի ժամանակավորապես, մինչ կգտնեն համապատասխան մասնագետի: Առկա է տեղեկանք, որ գրադարանավարը սովորում է Էջմիածնի պետական քոլեջի երրորդ կուրսում «Գրադարանային գործ» մասնագիտությամբ:
ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի հ. 1 հատուկ դպրոց»
Սահմանված կարգով ապահովել 8 աշակերտների անձնական գործերում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրերի առկայությունը: 1 աշակերտ դեռևս չունի վկայագիր /Մարտիրոսյան Լիլիթ, 7-րդ դասարան/: Ներկայացվել է ՀՀ Շիրակի մարզպետարան, սակայն չի վկայագրվել և անհիմն մերժվել է:
ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 3 հատուկ դպրոց»
1. Սահմանված կարգով թվով 18 սովորողների անձնական գործերում ապահովել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ ԲՀՄ եզրակացությունները և թվով 10 սովորողների վկայագրերը:
2. Սոցիալական մանկավարժի և հատուկ մանկավարժի պաշտոններում նշանակել 1. 18 աշակերտից 5-ը դեռ չեն վկայագրվել, սակայն ունեն ԲՀՄ եզրակացություն: 5 աշակերտների ԲՀՄ եզրակացություններ տրամադրվել է ՀՀ Շիրակի մարզպետարան, սակայն վկայագրումը մերժվել է՝ առանց գրավոր հիմնավորման:
81
համապատասխան որակավորում ունեցող անձանց:
3. Ապահովել «Շախմատ» առարկայի դասավանդումը սահմանված կարգով:
2. Սոցիալական մանկավարժի որակավորումը համապատասխանում է, հատուկ մանկավարժի պաշտոնում ժամանակավորապես նշանակվել է համապատասխան որակավորում չունեցող անձ:
3. Կատարվել է:
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի հ. 1 հատուկ դպրոց
1. Սոցիալական մանկավարժի պաշտոնում սահմանված կարգով նշանակել համապատասխան որակավորում ունեցող մասնագետի.
2. 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում թեթև և չափավոր ու ծանր մտավոր հետամնացություն ունեցող սովորողների կրթությունը կազմակերպել համապատասխան ուսումնական պլաններով:
1. Ազատվել է աշխատանքից: 2. Չի կատարվել ֆինանսական միջոցների բացակայություն և կրթական կարիքների առկա վիճակի և ԲՀՄ եզրակացության անհամապատասխանության պատճառով:
ՀՀ Արմավիրի մարզի «Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.1 հատուկ դպրոց»
1. Միևնույն դասարանում տարբեր կրթական կարիք (թեթև, չափավոր և ծանր) ունեցող սովորողների ուսուցումը համապատասխանեցնել օրինակելի ուսումնական պլանի պահանջներին: 2. Դասվարի և «Կերպարվեստ» առարկայի ուսուցչի պաշտոնում աշխատակիցների նշանակել սահմանված կարգով.
1. Դպրոցի բոլոր դասարաններում սովորում են ինչպես թեթև, այնպես էլ չափավոր և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաներ, սակայն 2014-2015 ուստարվա դպրոցի 1-4-րդ, 6-րդ դասարանների ուսումնական պլանը կազմված է չափավոր և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հանրակրթական հատուկ ուսումնական հաստատության օրինակելի ուսումնական պլանին համապատասխան, իսկ 5-րդ, 7-9-րդ դասարանների ուսումնական պլանը՝ թեթև մտավոր հետամնացություն ունեցող երեխաների դասարանների օրինակելի ուսումնական պլանին համապատասխան: 2. «Կերպարվեստ» առարկայի ուսուցչի պաշտոնում նշանակված անձը չունի համապատասխան մասնագիտական որակավորում և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:
82
ՀՀ Լոռու մարզի «Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 1 հատուկ (օժանդակ) դպրոց»
Տնօրենին տրված հանձնարարականը
1. Տեխնոլոգիայի ուսուցչի պաշտոնում նշանակել համապատասխան որակավորում ունեցող մասնագետի:
2. Ապահովել ուսումնական հաստատության տնօրենի շաբաթական մինչև 8 դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:
3. Մինչև 2013-2014 ուսումնական տարվա ավարտը, համագործակցելով ծնողների հետ, միջոցներ ձեռնարկել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող 11 աշակերտների համապատասխան ուսումնական հաստատություններ տեղափոխվելու ուղղությամբ:
Կառավարման խորհրդին տրված հանձնարարականը
1. Վերահսկել դպրոցի զարգացման ծրագրի կատարումը:
2. Հաստատել խորհրդի աշխատակարգը:
1. Ընթացքի մեջ է /պարբերաբար հայտարարվում է մրցույթ/: 2-րդ և 3-րդ կետերը կատարվել են:
Կատարվել են հանձնարարականի բոլոր կետերը:
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑՆԵՐ (բռնության, նվաստացուցիչ, վատ վերաբերմունքի դեպքեր, սպիտակեղենը չլվանալու դեպքեր, լոգանքի ոչ պատշաճ կազմակերպում)43  Հաստատություններից մեկի երեխաներն առանձնազրույցների ընթացքում պատմում էին, որ իրենց սպիտակեղենը չի լվացվում, փոխարենն այն ուղղակի փոխանակվում է տղաների և աղջիկների սպիտակեղենի հետ, արդյունքում՝ անկողնուց մեզի հոտ է գալիս: Գիշերային դայակներն աղջիկներին ստիպում են մերկ վիճակում կանգնել միջանցքում ամբողջ գիշեր և մրսել, «չարաճճի» երեխաները մեկուսացվում են ազատ ննջասենյակում, իրենց ստիպում են կանգնել մեկ ոտքի վրա, սպառնում հավերժ թողնել գիշերելու
43 Այս բաժնում չեն մատնանշվում կոնկրետ հաստատությունները՝ ելնելով երեխաների լավագույն շահերից: Հարկ է նշել, որ բռնության, նվաստացուցիչ, խտրական և վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ տեղեկացվել են պատկան մարմինները, ինչի արդյունքում, ըստ գերատեսչությունների տված տեղեկատվության, որոշ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, ենթարկվել կարգապահական տույժերի և ստացել նախազգուշացումներ:
83
հաստատությունում, եթե իրենց վատ պահեն, արգելում են երեկոյան 22:00-ից հետո գնալ զուգարան կամ առաջարկում օգտվել դրսում գտնվող զուգարանից, որը բավականին հեռու է, երեկոյան ժամերին (17:00-ից հետո) առհասարակ արգելում են ջուր խմել, երեխաներին դիմում են վիրավորական բառերով (մարզային հաստատություններում հիմնականում տեղական բարբառով կենդանիներին դիմելու ձևով), երեխաների՝ տանը գիշերելու հնարավորության պարագայում վերջիններիս ստիպում են գիշերել հաստատությունում՝ վախեցնելով, որ հակառակ դեպքում կհեռացվեն դպրոցից: Երեխաները ԲԿԱՄ փորձագետներին ցուցադրել են, թե ինչպես են իրենց ապտակում, մազերից քաշում, հարվածում բռունցքով: Ըստ երեխաների՝ իրենց ծեծում են նաև դասերը վատ ներկայացնելու, վատ կարդալու համար:
 Մեկ այլ հաստատությունում երեխաների հետ հարցազրույցների արդյունքում բացահայտվեց վատ վերաբերմունքի 2 դեպք. երեխային ապտակել էին թքելու համար (ակնհայտ էր, որ երեխան ուներ ինքնակառավարման խնդիրներ), իսկ ուսուցիչներից մեկին երեխաները չէին սիրում բարկանալու, վիրավորելու և խիստ լինելու պատճառներով: Նույն հաստատության սաների հավաստմամբ՝ իրենք լոգանք չեն ընդունում, միայն երեկոյան լվանում են ոտքերը: Զուգարանում չկային զուգարանի թղթեր (դրանք տեղադրվեցին միայն ԲԿԱՄ փորձագետների կողմից համապատասխան հարցադրում արվելուց հետո), իսկ երեխաները հավաստեցին, որ զուգարանի թուղթն իրենք են բերում, քանի որ ամեն անգամ դայակից ուզելը խնդրահարույց է: Թեև լվացարանում հատուկ անվանակարգված գրպանիկներում տեղադրված էին ատամի խոզանակ և մածուկ, ԲԿԱՄ փորձագետները արձանագրեցին, որ դրանց մեծ մասը նոր էր և անգամ տուփից չհանված: Երեխաներն իրենց հերթին պնդում էին, որ ատամի խոզանակը և մածուկը, ի թիվս այլ պարագաների, իրենց անձնականն են, իսկ կրթահամալիրը տրամադրում է ծայրահեղ դեպքում:  Հաստատություններից մեկում երեխաները նշում էին, որ դայակներն իրենց վատ են վերաբերվում, հայհոյում, դիմում «այ դուռակներ» բառերով, փայտով ու մանրահատակի կտորներով ծեծում ու հարվածում իրենց գլխին: Երեխաները ամաչում էին արտաբերել հայհոյանքների բովանդակությունը, սակայն նշում էին դրանց սկզբնատառերը: Աղջիկներից մեկը փորձագետի ականջին ասաց դայակի՝ ամենից հաճախ գործածած հայհոյանքը: Մի այլ դայակ, որպես պատժի միջոց, գիշերը խոսելու համար երբեմն մերկ կանգնեցնում է միջանցքում կամ չքնելու համար երեխաներին վախեցնում է, որ կտանի, զուգարանում կպահի ամբողջ գիշեր, երբեմն արգելում է 21:00-ից հետո զուգարան գնալ, երեխաներն էլ ստիպված զսպում են իրենց կամ գաղտնի գնում զուգարան: Ավելին, դպրոցում երեխաները լոգանք
84
հիմնականում չեն ընդունում: Երեխաներն անընդհատ նշում էին, որ ցանկանում են, որ իրենց դպրոցում բացառվեն գողությունները:
 Դայակի վատ վերաբերմունքից բողոքում էին նաև մեկ այլ հատուկ հանրակրթական դպրոցում, որտեղ, ըստ երեխաների, քնի ժամին խոսելու համար դայակը իրենց ծեծում է, հարվածում գլուխներին:
 Հատուկ հանրակրթական դպրոցներից մեկում երեխաները պատմել են իրենց և այլ երեխաների նկատմամբ որոշ ուսուցիչների կողմից բռնության կիրառման մասին, ավելին՝ նշել են, որ դպրոցի սոցիոլոգը փայտով է հարվածել երեխաներին: Հատկանշական է, որ տվյալ անձը ԲԿԱՄ փորձագետների հետ խոսելիս նշել է, որ երբեմն կարող է կոպիտ լինել երեխաների հետ, բղավել նրանց վրա, սակայն իր կոպտությունը պայմանավորված է երեխաների դաստիարակության և վերջիններիս ոտքի կանգնեցնելու հանգամանքներով:
 Հաստատություններից մեկում երեխաները թեև չէին խոսում իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին, սակայն բավականին մտահոգիչ էր երեխաների՝ միմյանց նկատմամբ ագրեսիվ վարքագիծը: Միաժամանակ բավականին կասկածելի էին ԲԿԱՄ փորձագետների համապատասխան հարցադրումներին երեխաների միմյանց լռեցնելու փորձերը:
 Մեկ այլ հաստատությունում արված առանձնազրույցների ժամանակ երեխաները պատմում էին, որ ուսուցիչներն իրենց նկատմամբ բարի և հոգատար են, սակայն միաժամանակ ավելացնում էին, որ վարչակազմի որոշ ներկայացուցիչներ բռնություն կամ վատ վերաբերմունք են ցուցաբերում իրենց նկատմամբ` ստիպելով սեղմումներ (ժիմ) անել 20 հատ, կամ ապտակում են, որոշ դեպքերում անկողնուց քաշում-գցում հատակին ու հարվածում ոտքով:
 Մեկ այլ հաստատությունում այցի ընթացքում երեխաների հետ անցկացվել են թեսթ-խաղեր, որոնց ընթացքում երեխաները մատնանշել են, որ իրենք ամենից շատ վախենում են դպրոցում գիշերելուց, իրենց վրա բարկանալուց, իսկ ամենից շատ ուզում են ամառային արձակուրդներն ընտանիքի հետ անցկացնել: Երեխաների պատասխանների ամբողջական ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ երեխաները դպրոցը, ցավոք, չեն ընկալում որպես ապահով վայր: Նույն հաստատությունում երեխաներից մեկի մատը վնասվել էր (պատռվել էր) ուսուցչի՝ երեխայի ձեռքին խփելու պատճառով:
 Չնայած նրան, որ տնօրենները զգուշացվել էին ԲԿԱՄ փորձագետների հետ առանձնազրույցների ընթացքում երեխաների հայտնած տեղեկությունների գաղտնիության և հնարավոր հետապնդման բացառման մասին,
85
այնուամենայնիվ, այցից 2 օր անց տնօրեններից մեկը զանգահարել էր ԲԿԱՄ փորձագետներից մեկին և նշել այն երեխաների անունները, ովքեր պատմել էին իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին: Ընդ որում, նա փորձում էր համոզել, որ այդ երեխաները մտավոր խնդիրներ ունեն և ստել են:
 Մեկ այլ դեպքում հետապնդում էր իրականացվել երեխաներից մեկի նկատմամբ, վերջինիս ծնողին վիրավորել և անհանգստացրել էին` մատնանշելով, որ իր երեխան անդաստիարակ է և իրեն չվերաբերող տեղեկատվություն է փոխանցել ԲԿԱՄ փորձագետներին:
Նշված խնդիրները ներկայացվել են ՀՀ կրթության և գիտության և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին: ՀՀ կրթության և գիտության նախարարը հայտնել է, որ ԲԿԱՄ-ի մատնանշած ուսուցչի` քանոնով երեխայի մատին խփելու միջադեպը բավականին մտահոգիչ է, ուսուցչին նկատողություն է տրվել: Տեղեկացվել է նաև, որ հաստատությունում իրականացվել են աշխատանքներ երեխաների գիշերակացը տանը կազմակերպելու համար: Այդ մասին է վկայում այն փաստը, որ վերջին 5 տարվա ընթացքում տվյալ հաստատությունում գիշերող երեխաների թիվը 89-ից նվազել է մինչև 47: Նշված 47 երեխաները ոչ ամբողջական ընտանիքներից են, իսկ շատերի ծնողներն աշխատում են գիշերային հերթափոխով՝ առանց հանգստյան օրերի: Այդ պատճառով նշված երեխաների համար նպատակահարմար և ապահով է հաստատությունում գիշերելը: Կրթահամալիրում հաճախ են անցկացվում «Կոնֆլիկտների առաջացման պատճառները և հաղթահարման ուղիները», «Ընտանեկան դաստիարակության անբարենպաստ պայմանները», «Իմ իրավունքները և պարտականությունները», «Ինչպես կազմակերպել արդյունավետ համագործակցություն ծնողների հետ» և այլ թեմաներով քննարկումներ և լսումներ:
86
Մտահոգիչ է այն հանգամանքը, որ հաստատություններից մեկի տնօրենը դրական է ներկայացրել երեխաների՝ որպես պատժամիջոց սեղմումներ (ժիմ) անելու դեպքը՝ նշելով, որ դա միտված է ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը: Այնուամենայնիվ, տնօրենը հանձնարարել է անձնակազմի և աշակերտների համար կազմակերպել երեխաների և մարդու իրավունքների մասին թեմաներով սեմինարներ, քննարկումներ՝ հաստատությունում սովորող երեխաների իրավունքները պատշաճ պաշտպանելու, երեխաների նկատմամբ բռնության, դաժան, անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի դեպքերը բացառելու նպատակով: Ողջունելի են մեկ այլ հաստատությունում դայակների վատ վերաբերմունքը բացահայտելու ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչի արդյունքում դպրոցի դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրենն ազատվել է տեղակալի պարտականություններից, իսկ գիշերային հերթապահ դայակներին տրվել է գրավոր նկատողություն՝ դեպքերի կրկնվելու դեպքում ընդհուպ մինչ աշխատանքից ազատում:
Խիստ մտահոգված լինելով իրենց նկատմամբ բռնության, նվաստացուցիչ, վատ վերաբերմունքի մասին երեխաների հայտնած տեղեկատվությամբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է պարբերաբար այցելել համապատասխան բոլոր հաստատություններ և ուշադրության կենտրոնում պահել դրանցում երեխաների նկատմամբ վերաբերմունքը:
87
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐ Զեկույցի՝ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության հաստատություններ» գլխի «Օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայում արձանագրված խնդիրներ» բաժնում արդեն իսկ անդրադարձ կատարվել է խնդրահարույց մի շարք հարցերի, որոնք լիարժեք կարգավորման կարիք ունեն (տարբեր վարակիչ հիվանդությունների վերաբերյալ արդեն իսկ առկա նորմատիվ իրավական ակտերի վերանայում, լրամշակում, ինչպես նաև մեթոդական նոր ուղեցույցների, սանիտարահամաճարակաբանական նորմերի և կանոնների մշակում, մշտական բնակության վայրում հաշվառված երեխաների կրթական գործընթացի ժամանակաշրջանում բժշկական սպասարկման կարգավորում) և նույն չափով առնչվում են նաև հատուկ հանրակրթական դպրոցներին: Հարկ ենք համարում անդրադառնալ ԲԿԱՄ-ի բարձրացրած հարցերի հիման վրա արդեն իսկ կատարված փոփոխությանը:
Մասնավորապես, խնդիր էր ծագել ՀՀ առողջապահության նախարարի հաստատած թիվ 874-Ա 09.04.2013թ. հրամանով սահմանված, բուժկետի սարքավորումներով և գործիքներով հագեցվածությանն առնչվող և ՀՀ առողջապահության նախարարի 11.02.2002թ. թիվ 82 հրամանով սահմանված «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» N 2.III.4.2... սանիտարական կանոնների հավելված 1-ով (դպրոցի բժշկական առանձնասենյակների (բուժկետում) սարքավորումների և գործիքների ցանկ) նախատեսված դրույթների հարաբերակցության վերաբերյալ. արդյո՞ք կիրառելի են երկու հրամանները միաժամանակ և փոխլրացնո՞ւմ են միմյանց, թե՞ միայն մեկ հրամանն է կիրառելի սարքավորումների և գործիքների համալրվածության տեսակետից: Նշվածի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարը պարզաբանել է, որ ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 9-ի թիվ 874-Ա և 2002 թվականի փետրվարի 11-ի N 82 հրամաններով սահմանված դպրոցների բուժկետի սարքերի և սարքավորումների ցանկերում կան անհամապատասխանություններ: Հաշվի առնելով, որ 2002 թվականի փետրվարի 11-ի N 82 հրամանով հաստատված սանիտարական նորմերը գրանցված են ՀՀ արդարադատության նախարարությունում և օժտված են ավելի բարձր իրավաբանական ուժով, սակայն վերջինիս նախատեսած ցանկը վերանայման կարիք ունի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է կատարել փոփոխություն վերը նշված 2 հրամաններում՝ ուժը կորցրած ճանաչելով 2013 թվականի ապրիլի 9-ի թիվ 874-Ա հրամանով սահմանված համապատասխան հավելվածը և վերանայելով ու արդիականացնելով 2002 թվականի փետրվարի 11-ի N 82 հրամանով (N 2.III.4.2...
88
սանիտարական կանոններ) սահմանված, դպրոցի բժշկական առանձնասենյակի սարքավորումների և գործիքների ցանկը:
Արդյունքում, ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. դեկտեմբերի 11-ի N 2892-Ն հրամանով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 9-ի «Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների բուժսպասարկման կարգը հաստատելու մասին» N 874-Ա հրամանի 1-ին կետի 6-րդ ենթակետը, որով սահմանվել էր «Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատության բուժկետի սարքավորումներով և գործիքներով հագեցվածության ծավալը», միաժամանակ տեղեկացվել է, որ 2015 թվականի ընթացքում նախատեսվում է վերանայել ՀՀ առողջապահության նախարարի 11.02.2002թ. թիվ 82 հրամանը:
89
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՄԱՆԿԱՏՆԵՐ) ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» թիվ 1324-Ն, ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 31-ի «Մանկատանը (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) խնամվող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» թիվ 815-Ն և ՀՀ կառավարության 2005թ. մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 381-Ն որոշումների համաձայն՝ նախարարության համակարգում գործում է երեխաների շուրջօրյա խնամքի թվով 6 հաստատություն /մանկատուն/` 3 ընդհանուր տիպի մանկատուն և 3 մասնագիտացված մանկատուն44: Ընդհանուր տիպի մանկատանը («Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ (0-6 տարեկան երեխաներ), «Գավառի մանկատուն» (3-18 տարեկան երեխաներ), «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ (0-18 տարեկան երեխաներ)) իրականացվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամքն ու դաստիարակությունը` սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքները, իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, սննդով, հագուստով և կենցաղային իրերով ապահովումը, ուսուցման և բժշկական օգնության կազմակերպումը` մինչև նրանց 18 տարին լրանալը կամ մինչև կենսաբանական ընտանիք վերադարձնելը կամ որդեգրման հանձնելը կամ խնամակալություն և հոգաբարձություն սահմանելը, կամ խնամատար ընտանիքում տեղավորելը: 44 Հայաստանի Հանրապետությունում գործում է ոչ պետական երկու մանկատուն` «ՍՕՍ» Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հասարակական հիմնադրամը, որն ընտանեկան տիպի մանկատուն է և իրականացնում է 3-23 տարեկան, առանց ծնողական խնամքի մնացած և նրանց թվին պատկանող անձանց ընտանեկան խնամքին մոտ խնամք, ինչպես նաև Միսիոներների բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղը, որը մասնագիտացված մանկատուն է և իրականացնում է հատուկ կարիքներ ունեցող (կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող) երեխաների խնամքն ու դաստիարակությունը:
90
Մասնագիտացված մանկատանը («Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ (0-18 տարեկան երեխաներ), «Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ (0-6 տարեկան երեխաներ), «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ (6-18 տարեկան երեխաներ)) իրականացվում են հատուկ կարիքներով (կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող) երեխաների շուրջօրյա խնամքն ու դաստիարակությունը45: Ներկայում մանկատներում խնամվում է շուրջ 737 երեխա, որից 518-ը` մասնագիտացված մանկատներում:
ԲԿԱՄ-ը 2014 թվականին այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող, երեխաների շուրջօրյա խնամքի 6 հաստատություններից (այսուհետ նաև` մանկատուն) 4-ը: Հարկ է նշել, որ ԲԿԱՄ-ի արձանագրած խնդիրները հիմնականում վերաբերում են համակարգային լուծումներ պահանջող հարցերին, որոնք նաև ոչ լիարժեք լուծում են ստացել օրենսդրական կարգավորման տեսակետից: Այդ խնդիրներն առնչվում են մասնավորապես որդեգրման, մանկատան սաների բնակարանային ապահովման, վերջիններիս աշխատանքի տեղավորման ու բարձրագույն կրթության, տակդիրների ապահովման (հատկապես հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար) հարցերին, ինչպես նաև նշված ոլորտներում առկա օրենսդրական ոչ լիարժեք կարգավորումներին:
Արձանագրված խնդիրներ
 Որդեգրման գործընթացի ոչ պատշաճ կարգավորում և կազմակերպում,
 Մասնագիտացված մանկատներում երեխաների թվի աճ,
 ՀՀ քաղաքացիների կողմից հատուկ կարիքներ ունեցող երեխաների որդեգրման պրակտիկայի բացակայություն,
 Ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձանց որդեգրման հանձնված երեխաների կյանքի պայմանների, իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նկատմամբ վերահսկողության իրականացման պատշաճ մեխանիզմների բացակայություն,
45 http://www.mlsa.am/home/index.php?menu_id=110&child_id=128&code_id=407
91
 Մանկատան սաների, հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների՝ հաստատություններում մնալու պրակտիկա` բնակարանային խնդիրների, ինչպես նաև հասարակությանը լիարժեք ինտեգրման ծրագրերի և պայմանների բացակայության պատճառով,
 Մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու խնդիր,
 Հատուկ կարիքներ ունեցող երեխաների` կենսաբանական ընտանիք վերադարձնելու ցածր ցուցանիշներ,
 Հատկապես հատուկ կարիքներ ունեցող երեխաներին անհրաժեշտ քանակի տակդիրներով ապահովելու դժվարություններ,
 Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում առանցքային դերակատարում ունեցող մարմինների ոչ արդյունավետ գործունեություն,
 Երեխայի իրավունքների ոլորտում օրենսդրական ոչ լիարժեք կարգավորումներ և գործող օրենքների անբավարար կիրառման մակարդակ:
Դեռևս 2004թ.-ից ՀՀ կառավարությունը ռազմավարական նպատակ է սահմանել մանկական խնամակալական կազմակերպությունների բեռնաթափումը և երեխաներին հաստատություններ տեղավորելու կանխարգելումը, սակայն պետք է փաստել, որ անցած 10 տարում այն արդյունավետ չի իրականացվել, արդյունքում, մինչ օրս չի ապահովվում երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը:
Այսպես, հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված մանկատներում երեխաների թիվը չի նվազում, ավելին` մեծանում է` պայմանավորված ընտանեկան օժանդակության պակասով և ընտանիքահեն և համայնքահեն այլընտրանքային տարբերակների անբավարարությամբ: Այսպես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն (մասնագիտացված մանկատները և տվյալներն ընդգծված են, տես` Աղյուսակ 1):
92
Աղյուսակ 1
Տրամադրված տեղեկատվության վերլուծությունից ակնհայտ է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված մանկատներում
Խնամվել են մանկատներում
Վերադարձել են կենսաբանական ընտանիք
Մանկատների անվանումը
2012
2013
2014
2012
2013
2014
Առողջ
Հատ. Կարիքով
Առողջ
Հատ. Կարիքով
Առողջ
Հատ. կարիքով
Երևանի Մանկան տուն
73
61
70
8
3
5
1
8
4
Գավառի մանկատուն
72
79
62
2
2
1
0
11
1
Վանաձորի մանկատուն
89
87
87
20
7
20
3
14
3
Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն
82
91
101
6
4
2
5
3
3
Գյումրու երեխաների տուն
124
128
130
2
2
0
2
0
Խարբերդի մասնագիտացված մանկատուն
294
285
287
0
2
0
1
0
Զատիկ
մանկատուն
12
12
Ընդամենը
746
731
737
50
20
28
12
36
11
93
երեխաների թիվը չի նվազում: Վերջին 3 տարվա վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ մասնագիտացված մանկատներում երեխաների թիվը մեծանում է:
Նշվածն անմիջականորեն կարող է կապվել երեխաների որդեգրման գործընթացի խնդիրներին: Այն կարգավորվում է ՀՀ կառավարության 2010թ. մարտի 18-ի թիվ 269-Ն որոշմամբ, որով սահմանվում է որդեգրման կարգը: Այսպես, որդեգրման ենթակա երեխաներին հաշվառում են նրանց փաստացի գտնվելու վայրի մարզպետարանների (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերն իրենց ենթակայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների` ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների միջոցով: Հարկ է նշել, որ այս գործընթացում առկա են որոշակի թերություններ, որոնք պայմանավորված են որդեգրող ծնողների ընտրության չափորոշիչներով (դրանք հիմնված են ծնողների նյութական վիճակի, այլ ոչ թե ծնողավարման հմտությունների վրա) և որդեգրման գործընթացի թափանցիկությամբ: ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեն 2013թ. եզրափակիչ հետևություններով մտահոգություն է հայտնել խնդրի վերաբերյալ՝ արձանագրելով, որ որդեգրման գործընթացին մասնակցող սուբյեկտների մասնավոր գաղտնիքի պաշտպանությունն օգտագործվում է՝ պատճառաբանելու որդեգրման գործընթացի մշտադիտարկման սահմանափակումները:
Որդեգրման գործընթացում առկա խնդիրներն ակնհայտ են դառնում նաև առկա վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից, երբ համադրվում է որդեգրել ցանկացող անձանց թիվը որդեգրման ենթակա երեխաների թվի հետ: Այսպես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների համաձայն (տես` Աղյուսակներ 2, 3, 4)`
Որդեգրման ենթակա երեխաներ
Աղյուսակ 2
2012 թիվ
2013 թիվ
2014 թիվ
Որդեգրման ենթակա երեխաների թիվը
126
109
125
Օտարերկրյա քաղաքացի, որդեգրել ցանկացող անձանց վերաբերյալ
Աղյուսակ 3
2012 թիվ
2013 թիվ
2014 թիվ
Ընդամենը
241
144
128
94
ՀՀ քաղաքացի, որդեգրել ցանկացող անձանց վերաբերյալ46
Աղյուսակ 4
2012 թիվ
2013 թիվ
2014 թիվ
Ընդամենը
105
101
131
Այսպիսով, 2012 թվականին որդեգրման ենթակա երեխաների թիվը կազմել է 126, իսկ որդեգրել ցանկացողներինը` 306: 2013 թվականին 109 որդեգրման ենթակա երեխաներին ցանկացել է որդեգրել 245 անձ, իսկ 2014 թվականին որդեգրման ենթակա երեխաները 125-ն են եղել, որդեգրել ցանկացողները՝ 259:
Սակայն փաստացի որդեգրվել է (տես` Աղյուսակ 6)
Որդեգրված երեխաների թիվը (2015 թվականի հունվարի 15-ի դրությամբ)
Աղյուսակ 6
2012 թիվ
2013 թիվ
2014 թիվ
Ընդամենը
82
77
32
Ընդ որում, հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ճնշող մեծամասնությամբ որդեգրում են ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձինք: Այսպես, 2012 թվականին որդեգրված հատուկ կարիքներ ունեցող 38 երեխաներին որդեգրել են վերջիններս, 2013 թվականին որդեգրված 38-ից 34-ին որդեգրել են ՀՀ սահմաններից դուրս բնակվող անձինք: Նմանատիպ պատկեր է նաև 2014 թվականին, երբ որդեգրված հատուկ կարիքներ ունեցող բոլոր 17 երեխաներին որդեգրել են ՀՀ սահմաններից դուրս բնակվող անձինք (տես` Աղյուսակ 7):
46 Նախարարությունը մատնանշել է, որ օտարերկրյա քաղաքացի որդեգրել ցանկացող անձանց և ՀՀ քաղաքացի որդեգրել ցանկացող անձանց վերաբերյալ երկու աղյուսակի թվերը վերաբերում են ոչ թե որդեգրող ընտանիքների թվին, այլ հաշվառված անձանց:
95
Որդեգրված երեխաների թիվը՝ ըստ սեռի և առողջական վիճակի (2015 թվականի հունվարի 15-ի դրությամբ)
Աղյուսակ 7
Այս պարագայում անհրաժեշտ է անդրադառնալ նաև այն խնդրին, որ Հայաստանի Հանրապետության, ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձանց որդեգրման հանձնված երեխաների կյանքի պայմանների, իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նկատմամբ վերահսկողության իրականացման պատշաճ մեխանիզմներ բացակայում են:
Համապատասխան հարցադրման կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրել են, որ ի կատարումն ՀՀ վարչապետի N 02/14.13/4174-14 հանձնարարականի` ՀՀ արդարադատության նախարարի 15.01.2014 թվականի N 3-Ա հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը լրամշակելու և վերջնական
Տարեթիվը
Որդեգրված երեխաների թիվը՝ ըստ տարիների
ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիների կողմից որդեգրված երեխաների թիվը
ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձանց կողմից որդեգրված երեխաների թիվը
Որդեգրված երեխաների թիվը՝ ըստ սեռի
Որդեգրված երեխաների թիվը՝ ըստ առողջական վիճակի
ՀՀ քաղաքացու կողմից
Օտարերկրացու կողմից
Տղա
աղջիկ
Առողջ
հատուկ կարիքով
առողջ
հատուկ կարիքով
2012
82
42
40
36
46
42
0
2
38
2013
77
33
44
38
39
29
4
10
34
2014
32
14
18
15
17
14
0
1
17
96
տարբերակը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու համար: Նախարարությունն աշխատանքային խմբին է ներկայացրել ՀՀ քաղաքացի որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի կյանքի և դաստիարակության պայմանների նկատմամբ վերահսկողության վերաբերյալ առաջարկները` օրենսգրքի նախագծում ներառելու նպատակով: Արդարադատության նախարարությունը, որին հանձնված է ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձանց որդեգրման հանձնված երեխաների կյանքի պայմանների, իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը (իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության Որդեգրման կենտրոնական մարմինը), տեղեկացրել է, որ Նախարարությունը՝ որպես կենտրոնական մարմին, իր գործառույթներն իրականացնում է ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 269-Ն որոշմամբ սահմանված որդեգրման կարգը ուժի մեջ մտնելուց հետո: Առաջնորդվելով «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի դրույթներով՝ Նախարարությունը պարբերաբար դիմել է այլ երկրների իրավասու մարմիններին և ստացել Հայաստանի Հանրապետությունից որդեգրված երեխաների կենսապայմանների վերաբերյալ զեկույցներ: Միաժամանակ, Նախարարության նախաձեռնությամբ, համապատասխան փոփոխություններ են կատարվել վերը նշված որոշման մեջ, և ամրագրվել է, որ Կենտրոնական մարմինն օտարերկրյա պետություն որդեգրված երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով յուրաքանչյուր տարին մեկ անգամ՝ մինչև որդեգրման 5 տարին լրանալը, դիմում է համապատասխան կենտրոնական մարմին: Օտարերկրյա պետությունից յուրաքանչյուր դիմող անձ ծանոթանում է որդեգրման կարգին ու պայմաններին, այդ թվում՝ որդեգրությունից հետո տեղեկատվություն ներկայացնելու պահանջին: Նույն որոշման 2-րդ հավելվածի համաձայն՝ որդեգրողների կողմից որդեգրված, Հայաստանի
97
Հանրապետության քաղաքացի երեխային հաշվառում է որդեգրողների մշտական բնակության վայրում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:
Հայաստանի Հանրապետությունից դուրս որդեգրված ՀՀ քաղաքացի երեխաների տվյալները, այդ թվում՝ երեխայի և որդեգրողի /որդեգրողների/ անուն-ազգանունները, հասցեն և որդեգրությունը հաստատող դատարանի վճռի պատճենը Արդարադատության նախարարությունն Արտաքին գործերի նախարարության միջոցով պարբերաբար փոխանցում է երեխայի բնակության վայրի ՀՀ հյուպատոսական հիմնարկներ՝ հաշվառելու նպատակով: Որդեգրված երեխայի վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկատվություն, որը հայտնի է դառնում հյուպատոսական հիմնարկին, անհապաղ փոխանցվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Կոնվենցիայի շրջանակներում կենտրոնական մարմինները կարող են փոխանակել տեղեկատվություն և երեխաների պաշտպանության նպատակով լուծել առաջացած խնդիրները:
Միաժամանակ տեղեկացվել է, որ վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետությունից դուրս որդեգրված ՀՀ քաղաքացի երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության խնդիրների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել:
Այնուամենայնիվ, կարծում ենք՝ անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողական մեխանիզմները` ստեղծելով լրացուցիչ երաշխիքներ ՀՀ-ից դուրս որդեգրված երեխաների կենսապայմանները, իրավունքների պաշտպանությունը լիարժեք ապահովելու համար:
Մեկ այլ խնդիր է հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի հաստատություններում երեխաների սահմանային տարիքը լրանալուց հետո վերջիններիս բնակությունը շարունակելու հարցը՝ պայմանավորված բնակարանային խնդիրներով (Նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն` 2012-2014թթ. ընթացքում հատուկ կարիքներ ունեցող 4 երեխա է
98
ապահովվել բնակելի տարածությամբ), ինչպես նաև հասարակությանը լիարժեք ինտեգրման ծրագրերի և պայմանների բացակայությամբ: Ինչ վերաբերում է մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաներին, ապա որոշ դեպքերում նրանք տեղավորվում են նյարդահոգեբանական տուն-ինտերնատում կամ համապատասխան բժշկական հաստատությունում (ստացիոնար բուժման կարիք ունենալու դեպքում):
Այսպես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն` պայմանավորված Վարդենիսի տուն-ինտերնատի գերբեռնվածությամբ՝ 2012 թվականին Խարբերդի մասնագիտացված մանկատան 181 չափահաս անձից ընդամենը 5-ն է տեղափոխվել Վարդենիսի տուն-ինտերնատ, 2014 թվականին` մեկը, իսկ 2013 թվականին Խարբերդի մասնագիտացված մանկատնից դուրսգրում չի եղել: Ինչ վերաբերում է Նախարարության համակարգի ընդհանուր տիպի մանկատների սաներին, ապա 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ նշված հաստատություններում խնամվում է 18 տարեկանը լրացած 4 երեխա (նրանց խնամքը շարունակում է իրականացվել մանկատանը, քանի որ սովորում են ավագ դպրոցներում: 2012 թվականին հանրակրթական դպրոցում սովորելու պատճառով Վանաձորի մանկատան մեկ սան ևս մինչև ավագ դպրոցն ավարտելը խնամվել է մանկատանը: 2013 թվականին ընդհանուր տիպի մանկատներում 18 տարեկանը լրացած երեխա չի խնամվել:
Ընդ որում, Նախարարության տրամադրած վիճակագրական տվյալներն ակնհայտ ցույց են տալիս, որ 16-18 տարեկան երեխա որդեգրող անձանց թիվը բավականին փոքր է. 2012-2014թթ. ընթացքում այդ տարիքում որդեգրվել է ընդամենը 5 երեխա, մինչդեռ, նույն ժամանակահատվածում 0-3 տարեկան երեխաների դեպքում տվյալ թիվը կազմում է 112: Ընդ որում, Նախարարության տրամադրած տեղեկատվության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ որքան երեխայի տարիքը մեծ է, այնքան քիչ են որդեգրման դեպքերը: Նշված ժամանակահատվածում 4-10 տարեկան երեխաներից որդեգրվել է 50, իսկ 11-15 տարեկան հասակում արդեն մոտ ½ անգամ քիչ` ընդամենը 24 երեխա (Աղյուսակներ 8 և 9):
99
ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների
կողմից որդեգրված երեխաների թիվը՝ ըստ տարիքի
(2015 թվականի հունվարի 15-ի դրությամբ)
Աղյուսակ 8
Տարեթիվը
0-3 տարեկան
4-10 տարեկան
11-15 տարեկան
16-18 տարեկան
Ընդամենը
2012
29
7
4
0
40
2013
36
8
0
0
44
2014
10
6
2
0
18
Ընդամենը
ՀՀ-ում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրված երեխաների թիվը՝ ըստ տարիքի (2015 թվականի հունվարի 15-ի դրությամբ)
Աղյուսակ 9
Տարեթիվը
0-3 տարեկան
4-10 տարեկան
11-15 տարեկան
16-18 տարեկան
Ընդամենը
2012
17
15
8
2
42
2013
12
11
8
2
33
2014
8
3
2
1
14
Ընդամենը
Այս ամենի հետ մեկտեղ խնդրահարույց է մնում մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու հարցը: Նշվածի կապակցությամբ դեռևս 2012թ. ՀՀ կառավարությունը մշակել էր մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու նոր հայեցակարգ, որով պետությունը պարտավորվում է վերջիններիս ապահովել բնակելի տարածքներով: Այնուամենայնիվ, ըստ «Աջակցություն և խորհրդատվություն ՀՀ մանկատան շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում մանկատների շրջանավարտներին բնակարան տրամադրելու վերաբերյալ վիճակագրական տվյալների՝ 2012-2014թթ. ընթացքում մանկատների շրջանավարտներին տրամադրվել է 22 բնակարան (տես` Աղյուսակ 10), սակայն
100
2003-2013թթ. մանկական խնամակալական կազմակերպությունների 232 շրջանավարտ դեռևս հաշվառված է սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող բազմաբնակարան շենքի կացարանի կարիք ունեցող անձանց ցանկում: Տվյալ պարագայում մտահոգիչ է սոցիալական բնակարանային ֆոնդի բազմաբնակարան շենքի, կացարանի կարիք ունեցող մանկատան շրջանավարտների ճակատագիրը, քանի որ պետության տրամադրած աջակցությունն այս պարագայում մանկատան սաների համար երաշխավորված ապագա չի ապահովում (վարձակալության հիմունքներով ժամանակավոր կացարանով ապահովելու համար տրամադրվում է ամսական ոչ ավելի, քան 30 հազար դրամ օգնություն մինչև շրջանավարտի 23 տարեկանը լրանալը, տվյալ տարվա շրջանավարտին 50 հազար դրամի չափով միանվագ դրամական օգնություն և այլն):
«Աջակցություն և խորհրդատվություն ՀՀ մանկատան շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում մանկատների շրջանավարտներին բնակարան տրամադրելու վերաբերյալ
Աղյուսակ 10
2012
2013
2014
Հատուկ կարիքով
Բնակելի տարածություն ստացած անձ
22
0
22
4
Ըստ Նախարարության տրամադրած տեղեկատվության` Հայաստանի Հանրապետության պետական մանկատների շրջանավարտների սոցիալական պաշտպանությունը և հասարակությանն ինտեգրումն իրականացվում են՝ 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1452-Ն որոշման համաձայն: Նշված որոշմամբ սահմանված կարգով շահառուներին ընտրում են ծրագիրն իրականացնող հասարակական կազմակերպությունը և համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունները շրջանավարտի սոցիալական կարիքների գնահատման հիման վրա: Շրջանավարտներին տրամադրվում են.
101
 իրավաբանական խորհրդատվություն` ուղղված նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը,
 աջակցություն նրանց զբաղվածության ապահովման հարցում, ինչպես նաև, ելնելով շահառուների գիտելիքներից և նախասիրություններից, աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխան նրանց ներգրավում առաջնային մասնագիտական ուսուցման և մասնագիտացման վերապատրաստումների դասընթացներում,
 պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն` դրա անհրաժեշտության դեպքում,
 աջակցություն բնակարանի կարիք ունեցող (Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N894-Ն որոշմամբ սահմանված կարգով հաշվառված) շահառուին՝ վարձակալության հիմունքներով ժամանակավոր կացարանով ապահովելու համար` տրամադրելով ամսական ոչ ավելի, քան 30 հազար դրամ օգնություն մինչև շրջանավարտի՝ 23 տարեկանը լրանալը,
 50 հազար դրամի չափով միանվագ դրամական օգնություն տվյալ տարվա շրջանավարտին,
 սոցիալական բնակարան` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշմամբ սահմանված կարգով,
 սոցիալ-հոգեբանական ծառայություններ, որոնք ուղղված են շահառուների հարմարեցմանն ինքնուրույն կյանքին, նրանց միջանձնային հարաբերությունների ձևավորմանը, ինչպես նաև սոցիալական այլ հմտությունների և կարողությունների զարգացմանը:
Երեխայի՝ ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի իրացման տարբերակներից մեկը երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելն է: Դրական է, որ Նախարարության տրամադրված տեղեկատվության համաձայն` 2012-2014թթ. ընթացքում կենսաբանական ընտանիք է վերադարձել 157 երեխա, որից 43-ը՝
102
հատուկ կարիքներ ունեցող: Ցավոք, վիճակագրությունից ակնհայտ է, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաների վերադարձը կենսաբանական ընտանիք մոտ 3 անգամ ավելի հազվադեպ է:
Միաժամանակ ողջունելի է, որ 2012թ., 2013թ. և 2014 թվականին կենսաբանական ընտանիք վերադարձած, որդեգրման հանձնված, խնամակալություն և հոգաբարձություն սահմանված երեխաներից հաստատություններ հետվերադարձի դեպքեր չեն արձանագրվել, իսկ խնամատար ընտանիքում խնամվող 2 առողջ երեխա 2012 թվականին վերադարձվել է կենսաբանական ընտանիք` ընտանիքի վերամիավորման նպատակով:
Այդուհանդերձ, պետք է շեշտել, որ կատարվող աշխատանքների հետ մեկտեղ պատշաճ չի կանխարգելվում հաստատություններ երեխաների մուտքը, քանի որ մատնանշված վերադարձման 157 դեպքի հետ մեկտեղ մանկատներում խնամվող երեխաների ընդհանուր թիվը 3 տարվա ընթացքում գրեթե չի փոփոխվել: Ընդ որում, ինչպես նշվեց, մեծանում է առավելապես հատուկ կարիքներ ունեցող երեխաների թիվը մասնագիտացված մանկատներում:
Պետք է արձանագրենք, որ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման նպատակով՝ 2007թ. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ սկսված խնամատար ընտանիքների ներդրման ծրագիրը չի զարգանում: Այսպես, 2012-2015թթ. բյուջետային հատկացումներ են կատարվել 23 ընտանիքի համար, սակայն փաստացի ֆինանսավորվել են 2012 թվականին` 21, 2013 թվականին` 18 և 2014 թվականին` 16 ընտանիք: Խնամատար ընտանիքների չավելանալու փաստը պայմանավորված է նաև հասարակության իրազեկված չլինելու և առկա միջոցները ոչ արդյունավետ և նպատակային օգտագործելու հանգամանքներով: Հատկանշական է, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ուսումնասիրության արդյունքում փաստվել է, որ խնամատար ընտանիքներում երեխայի խնամքի կազմակերպումն առավել քիչ ծախսատար կարող է լինել պետության համար: Այսպես, երեխային մանկատանը պահելու համար տարեկան ծախսում է շուրջ 4000 ԱՄՆ դոլար, իսկ խնամատար ընտանիքների ծրագրի արդյունավետ իրագործման դեպքում պետությունը կարող է տարեկան տնտեսել 1 մլն 800 հազար ԱՄՆ դոլար, քանի որ այս դեպքում երեխայի համար ընտանիքին մեկ ամսվա համար հատկացվում է 87 000 ՀՀ դրամ, որն էլ կազմում է տարեկան մոտ 2700 ԱՄՆ դոլար:
Այնինչ, այսօր ՀՀ-ում խնամատար ընտանիքի ինստիտուտի զարգացմանը նպաստող գործոնները բացակայում են, իսկ ՀՀ կառավարությունը նշված ինստիտուտի՝ որպես մանկատների այլընտրանքի խթանման համար չի ձեռնարկում նշանակալից և արդյունավետ միջոցներ (տես` Աղյուսակ 11):
103
Նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ խնամատար ընտանիքում տեղավորված երեխաների պատկերը հետևյալն է.
Խնամատար ընտանիքում տեղավորված երեխաներ
Աղյուսակ 11
Մարզի անվանումը
2012 թիվ
2013 թիվ
2014 թիվ
Խնամատար ընտանիքում տեղավորված երեխա /ընդամենը/
24 երեխա
21 երեխա
20 երեխա
Առողջական վիճակը
առողջ
հատուկ կարիքով
առողջ
հատուկ կարիքով
առողջ
հատուկ կարիքով
ՀՀ Գեղարքունիքի մարզ
1
Երևան
1
3
3
Մեկ այլ խնդիր է մանկատան սաների՝ հասարակությանը լիարժեք ինտեգրման ծրագրերի և պայմանների բացակայությունը, ինչի ցայտուն օրինակ է բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության կազմակերպումն ու աշխատանքի ապահովումը (բնակարանով ապահովելու խնդրին արդեն իսկ անդրադարձ կատարվել է):
Այսպես, 2012-2014 թվականներին բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակել է ընդհանուր տիպի մանկատան 4 սան (տես` Աղյուսակ 11):
2012, 2013 և 2014 թվականներին մանկատան սաներից բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու վերաբերյալ
Աղյուսակ 12
Մանկատների անվանումը
2012
2013
2014
Գավառի մանկատուն
2
1
0
Վանաձորի մանկատուն
1
0
0
104
Ինչ վերաբերում է աշխատանքով ապահովված լինելու հանգամանքին, ապա պատկերը ևս հուսադրող չէ (տես` Աղյուսակ 13):
«Աջակցություն և խորհրդատվություն ՀՀ մանկատան շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությամբ և աշխատանքով ապահովված սաների վերաբերյալ
Աղյուսակ 13
Տարեթիվ
Շրջանավարտների թիվը
Բարձրագույն ուսումնական հաստատություն
Միջին մասնագիտական հաստատություն
Մասնագիտական վերապատրաստում վարպետաց տներում
Աշխատանքով ապահովում
2012
17
2
4
15
4
2013
20
3
4
16
3
2014
15
3
6
0
3
Ընդամենը
52
8
14
31
10
ԲԿԱՄ-ի՝ մանկատներ կատարած այցերի կապակցությամբ երեխաների պահման պայմաններին վերաբերող ամենասուր խնդիրը հատկապես հատուկ կարիքներ ունեցող երեխաներին տակդիրներով ապահովելն է: Տվյալ խնդիրը սուր է «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում, «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում, մասամբ «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրել է 2014 թվականի համար տակդիրների անհրաժեշտ քանակը, ըստ որի` միայն վերջին տարում անհրաժեշտ է եղել 87190 տակդիր (տես` Աղյուսակ 14):
Աղյուսակ 14
հ/հ
Մանկատների անվանումը
2014
1
Երևանի Մանկան տուն
10990 հատ
2
Վանաձորի մանկատուն
1200 հատ
3
Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն
1600 հատ
4
Գյումրու երեխաների տուն
43200 հատ
5
Խարբերդի մասնագիտացված մանկատուն
30200 հատ
Ընդամենը
87190
105
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրել են նաև, որ շուրջօրյա խնամքի հաստատություններում հիգիենիկ պարագաներով /տակդիր/ ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ նախարարության համակարգի 6 մանկատանը խնամվող 730 երեխայից 450-ն ունի տակդիրի կարիք: Ընդ որում, անհրաժեշտ քանակի շուրջ 30 տոկոսը ձեռք է բերվում ՀՀ պետական բյուջեի միջոցների, իսկ շուրջ 70 տոկոսը` արտաբյուջեի հաշվին: Նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ներկայում մանկատան երեխաները տակդիրի կարիք չունեն: Վերոնշյալ խնդիրը լուծելու նպատակով նախատեսվում է շուրջօրյա խնամքի հաստատությունների համար սահմանել մաքրիչ նյութերի և հիգիենիկ պարագաների չափորոշիչներ:
ՀՀ կառավարության 2012 թվականի թիվ 1694-Ն որոշմամբ հաստատված, Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրով արձանագրվել են.
 Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում առանցքային դերակատարում ունեցող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեության անարդյունավետությունը,
 Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի գործունեության թերությունները,
 ՀՀ մարզպետարաններում գործող ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների գործունեության ոչ արդյունավետ լինելը մի շարք առումներով47:
ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի կողմից 2013թ. հաստատված եզրափակիչ հետևություններում թեև Կոմիտեն ողջունել է երեխայի իրավունքներին
47 ՀՀ կառավարության 18.12.2013թ.-ի թիվ 1745-Ն որոշում
106
առնչվող օրենսդրական ակտերի ընդունումը, սակայն մտահոգություն է հայտնել, որ դրանց ընդունումը ձգձգվում է: Այնուհանդերձ, Կոմիտեն մտահոգություն է հայտնել երեխայի իրավունքների բնագավառին առնչվող օրենքների կիրառման անբավարար մակարդակի վերաբերյալ48:
Ինչպես արդեն նշվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2013թ.-ի զեկույցում, կրկին ստիպված ենք փաստել, որ չնայած իրավական բոլոր կարգավորումների նախատեսմանը` երեխաների իրավունքների ապահովման ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք պայմանավորված են օրենսդրության կիրառման արդյունավետ մեխանիզմների բացակայությամբ, անհրաժեշտ ֆինանսական և այլ ռեսուրսների ներդրման և իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով49:
Առաջարկներ՝ արձանագրված խնդիրները վերացնելու վերաբերյալ
 Որդեգրման գործընթացի պատշաճ կարգավորում, արդյունավետ մեխանիզմների ստեղծում` սահմանելով որդեգրող ծնողների համար հստակ չափորոշիչներ և ընթացակարգեր,
 ՀՀ-ում հատուկ կարիքներ ունեցող երեխաների որդեգրման պրակտիկայի ձևավորում, խթանում, աջակցություն համապատասխան երեխաներին որդեգրել ցանկացող ընտանիքներին, այդ թվում՝ ֆինանսական արտոնությունների միջոցով, ինչպես նաև երեխայի առանձնահատուկ կարիքները հոգալու համար պետական բավարար ֆինանսական աջակցության, վերականգնողական և խնամքի ծառայությունների սահմանում,
 ՀՀ-ում, ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձանց որդեգրման հանձնված երեխաների կյանքի պայմանների, իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նկատմամբ վերահսկողության իրականացման պատշաճ մեխանիզմների ստեղծում,
 Հասարակությանը լիարժեք ինտեգրման ծրագրերի և պայմանների ստեղծում` հատուկ կարիքներ ունեցող երեխաների հաստատություններում մնալու պրակտիկան վերացնելու նպատակով,
 Մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու խնդիրը լուծելու ուղղությամբ արդյունավետ միջոցառումների կազմակերպում,
48 Concluding observations on the combined third and fourth periodic reports of Armenia, adopted by the Committee on the Rights of the Child at its sixty-third session (27 May - 14 June 2013)
49 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը` 2013 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին, http://www.pashtpan.am/
107
 Երեխայի իրավունքների բնագավառում գործող օրենքների կիրառման բավարար մակարդակի ապահովում,
 Վերոնշյալ խնդիրները լուծելու նպատակով ուսումնասիրության իրականացում, իրավիճակի գնահատում և օրենսդրական փոփոխությունների և լրացումների փաթեթների մշակում և ընդունում:

Комментариев нет :

Отправить комментарий