четверг, 5 марта 2015 г.

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

UNITED NATIONS HANDBOOK
ON HUMAN RIGHTS
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՁԵՌՆԱՐԿ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակ
Երևան,
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության
երևանյան գրասենյակ
Երևան, 2010
Մարդու իրավունքների վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության սույն ձեռնարկը համառոտ անդրադառնում է մարդու իրավունքների ոլորտում Միավորված ազգերի կազմակերպության լիազորություններին, գործիքներին ու մեխանիզմներին: Բոլոր մարդիկ օժտված են մարդ արարած լինելու հանգամանքով պայմանավորված
մարդկային իրավունքներով և հիմնարար ազատություններով` հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի: Մարդու իրավունքները համընդհանուր են, անօտարելի, անքակտելի և փոխկապակցված:
Ըստ էության, մարդու հիմնական իրավունքների գաղափարախոսությունն արտացոլված է ՄԱԿ-ի կանոնադրությունում, Մարդու իրա-
վունքների համընդհանուր հռչակագրում, այլ հռչակագրերում և աշխարհի բազմաթիվ երկրների սահմանադրություններում:
«Միավորված ազգերի կազմակերպության ձեռնարկ Մարդու իրավունքների վերաբերյալ» գիրքն ընդհանուր տեղեկատվություն է ընդգրկում մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի, այդ ոլորտի պայմանագրային համակարգի, կոնվենցիաների
իրականացումը վերահսկող մարմինների ու այլ ընթացակարգերի,
Մարդու իրավունքների խորհրդի, Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի, ինչպես նաև այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների մասին:
Կազմել ու հրատարակության է պատրաստել ՄԱԿ-ի ՀՏՎ տեղեկատվության գծով պատասխանատու Արմինե Հալաջյանը:
UN Department of Public Information
Yerevan Office
UN AN-2000-December 2010
UNO/DPI Yerevan/110
Բովանդակություն
Ներածություն ................................................................................................. 7
1. Համընդհանուր իրավունքների սահմանումը Համընդհանուր
հռչակագրում................................................................................................ 10
1.1. Մարդու իրավունքների միջազգային օրինաշարը ........................... 12
1.2. Մարդու իրավունքների հիմնարար պայմանագրերը....................... 14
1.3. Մարդու իրավունքների վերաբերյալ Վիեննայի համաշխարհային
խորհրդաժողովը....................................................................................... 16
1.4.Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը .... 17
2. Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրային
մեխանիզմներն ու վերահսկող մարմինները............................................... 20
3. Մարդու իրավունքների խորհուրդը.........................................................28
3.1. Ի՞նչ է Մարդու իրավունքների խորհուրդը ....................................... 28
3.2. Ինչպե՞ս են գործում Մարդու իրավունքների խորհուրդը և
խորհրդի մեխանիզմներն ու մանդատները...................................... 30
3.3. Մարդու իրավունքների խորհրդի լիազորություններն ու
մեխանիզմները .................................................................................. 31
Ա. Պարբերական համապարփակ դիտարկում ................................ 31
Բ. Մարդու իրավունքների խորհրդի Խորհրդատվական կոմիտե... 37
Գ. Մարդու իրավունքների խորհրդի՝ բողոքների ընդունման և դիտարկման  ընթացակարգ........................................................... 38
Դ. Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգեր ...... 49
Ե. Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքային խմբեր........ 56
Զ. Սոցիալական ֆորում.................................................................... 58
Է. Փոքրամասնությունների հարցերով ֆորում ................................. 58
Ը. Տեղաբնիկ ժողովուրդների իրավունքների հարցերով
փորձագիտական մեխանիզմ........................................................ 60
4. Մարդու իրավունքների վերաբերյալ պայմանագրային համակարգի
դերը ներպետական մակարդակում մարդու իրավունքների
պաշտպանության համակարգերն ամրապնդելու գործում......................61
5.Հազարամյակի զարգացման նպատակները և մարդու իրավունքները.. 64
6.Հայաստանի Հանրապետության պարտավորությունները ՄԱԿ-ի
մարդու իրավունքների մեխանիզմներին ................................................. 67
7. Հավելվածներ........................................................................................... 74
8.Հապավումների ցանկ ............................................................................... 91
9.Օգտագործված աղբյուրների ցանկ ......................................................... 94
Ներածություն
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) ունիվերսալ միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որն աշխարհի պետություններին օգնում է գտնել հակասությունների ու վեճերի կարգավորման ուղիները և լուծել այն հրատապ խնդիրները, որոնց մարդիկ
բախվում են առօրյա կյանքում: ՄԱԿ-ի գործունեության հիմքը կանոնադրությունն է. Միջազգային փաստաթուղթ, որով անդամ պետությունները, մասնավորապես, պարտավորվում են ձեռնարկել համատեղ միջոցներ` ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանն ու
քարոզմանը1:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մարդկության դեմ
կատարված հանցագործություններն ի ցույց դրեցին այն ավանդական
տեսակետի սնանկությունը, թե սեփական քաղաքացիների նկատ-
մամբ վերաբերմունքը բացառապես յուրաքանչյուր պետության ներ-
քին գործն է: «Միավորված ազգեր» անվանումը, որն առաջարկել է
ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը, առաջին անգամ գործածվել է
1942 թ. ին` «Միավորված ազգերի հռչակագրում», երբ 26 պետու-
թյունների ներկայացուցիչներ պարտավորվեցին համատեղ պայքար
մղել ֆաշիստական դաշինքի երկրների դեմ: ՄԱԿ-ին նախորդել է Ազ-
գերի լիգան, որն ստեղծվել է համանման պայմաններում` Առաջին հա-
մաշխարհային պատերազմի ընթացքում: 1945 թ. ին 50 պետություն-
ների ներկայացուցիչներ հավաքվեցին Սան Ֆրանցիսկոյում` մշակելու
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը: Միա-
վորված ազգերի կազմակերպությունը պաշտոնապես ձևավորվեց
1945 թ. ի հոկտեմբերի 24-ին, երբ կանոնադրությունն ստորագրած
պետությունները վավերացրին այն:
ՄԱԿ-ի կանոնադրությունում նշված է, որ կազմակերպության երեք
հիմնական խնդիրներն են` ապահովել միջազգային խաղաղությունն ու
անվտանգությունը, պետությունների տնտեսական ու սոցիալական
համագործակցությունը և քարոզել ու պաշտպանել «մարդու իրա-
1 Մանրամասները տես` http://www.un.org/rights .
Անգնահատելի են կազմակերպության նվաճումները միջազգային
իրավունքի կանոնակարգման գործում: Կազմակերպության ստեղծած
մեխանիզմների միջոցով ոչ միայն սահմանվում և գործածության մեջ
են դրվում մարդու իրավունքները, այլև վերահսկվում է պետություննե-
րի ստանձնած պարտավորությունների կատարումը, հետաքննվում`
խախտումները:
Կազմակերպությունը հազարավոր բողոքներ ու հաղորդագրություն-
ներ է ստանում մարդու իրավունքների խախտման մասին, որոնց
առնչությամբ պարզաբանումներ է պահանջում համապատասխան
կառավարություններից և կոչ անում երաշխավորել ենթադրյալ
տուժողների իրավունքները: Հավաքված տվյալների հիման վրա
հսկայածավալ հետազոտություններ և ուսումնասիրություններ են
կատարվում, որոնք հետագա քաղաքականության և օրինաստեղծ
գործունեության հիմք են դառնում: Եվ վերջապես, կազմակերպության
Գլխավոր քարտուղարը և Մարդու իրավունքների հարցերով
գերագույն հանձնակատարն անդամ երկրների կառավարությունների
հետ առանձնազրույցների ընթացքում քննարկում են մարդու իրա-
վունքների հետ կապված իրենց մտահոգություններն այնպիսի
հարցերի շուրջ, ինչպիսիք են` բանտարկյալների ազատ արձակումը,
մահապատժի դատավճիռների վերանայումը և այլն:
1. Համընդհանուր իրավունքների սահմանումը
համընդհանուր հռչակագրում
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (ՄԻՀՀ) տաս-
նամյակների ընթացքում ձևավորված միջազգային հումանիտար իրա-
վունքի հիմնաքարն է:
Դրա 1-ին և 2-րդ հոդվածներն ասում են, որ «բոլոր մարդիկ ծնվում են
ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքնե-
րով» և կարող են օգտվել հռչակագրով սահմանված բոլոր իրավունք-
ներից ու ազատություններից` «առանց որևէ տարբերակման այնպիսի
հիմքերով, ինչպիսիք են` ռասան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը,
քաղաքական կամ այլ համոզմունքը, ազգային կամ սոցիալական ծա-
գումը, գույքային դրությունը, դասային պատկանելությունը կամ որևէ այլ
կարգավիճակ»:
3-ից 21-րդ հոդվածները բովանդակում են մարդու քաղաքացիական և
քաղաքական իրավունքների սահմանումները, մասնավորապես`
• կյանքի, ազատության ու անձի անձեռնմխելիության իրավունքը,
• ստրկությունից ու կախյալ վիճակից ազատ լինելու իրավունքը,
• խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստաց-
նող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը,
• ամենուրեք իրավասուբյեկտ ճանաչվելու և իրավական պաշտ-
պանության իրավունքը, կամայական ձերբակալման, կալանքի
կամ արտաքսման չենթարկվելու իրավունքը, անկախ և անկողմ-
նակալ դատարանի կողմից արդարացի ու հրապարակային դա-
տաքննության իրավունքը, անմեղության կանխավարկածի իրա-
վունքը,
• անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի կամ նամա-
կագրության անձեռնմխելիությանը կամայական միջամտության
չենթարկվելու իրավունքը, պատվի կամ բարի համբավի նկատ-
մամբ ոտնձգություններից զերծ լինելու իրավունքը, նման միջա-մտությունից կամ ոտնձգությունից օրենքով պաշտպանվելու
իրավունքը,
• ազատ տեղաշարժվելու իրավունքը, ապաստանի իրավունքը,
քաղաքացիության իրավունքը,
• ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունքը, սեփակա-
նություն ունենալու իրավունքը,
• մտքի, խղճի ու կրոնի ազատությունը, համոզմունքի ու արտա-
հայտվելու իրավունքը,
• խաղաղ հավաքների ու միավորումներ կազմելու իրավունքը,
• կառավարմանը մասնակցելու և պետական ծառայության անց-
նելու հավասար հնարավորության իրավունքը:
22-27-րդ հոդվածներն առաջ են քաշում տնտեսական, սոցիալական և
մշակութային իրավունքները, որոնցով օժտված են բոլոր մարդիկ,
մասնավորապես`
• սոցիալական ապահովության իրավունքը,
• աշխատելու իրավունքը, հավասար աշխատանքի դիմաց հավա-
սար վարձատրության իրավունքը,
• արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամակ-
ցելու իրավունքը,
• հանգստի և ժամանցի իրավունքը,
• առողջության ու բարեկեցության համար բավարար կենսամա-
կարդակ ունենալու իրավունքը,
• կրթություն ստանալու իրավունքը,
• հանրության մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը:
Եզրափակիչ 28-30-րդ հոդվածներով ընդունվում է, որ յուրաքանչյուր
անհատ իրավունք ունի ապրելու սոցիալական կամ միջազգային այն-պիսի հասարակարգում, որով լիովին կիրականացվեն հռչակագրով
սահմանված իրավունքները. այդ իրավունքները կարող են սահմանա-
փակվել միայն այլոց իրավունքների ու ազատությունների ճանաչումն
ու հարգանքն ապահովելու նպատակով և ժողովրդավարական հա-
սարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի և ընդ-
հանուր բարեկեցության պահանջները կատարելու համար, և յուրա-
քանչյուր անձ իր պարտականություններն ունի այն հանրության առջև,
որում ապրում է2:
1.1. Մարդու իրավունքների միջազգային օրինաշարը
ՄԱԿ-ի հիմնադրումից երեք տարի անց ընդունվեց Մարդու իրավունք-
ների համընդհանուր հռչակագիրը, որը մարդու իրավունքների մասին
ներկայիս օրենքների հիմնաքարն է: 1966 թ. ընդունվեցին Տնտեսա-
կան, սոցիալական և մշակութային իրավունքների մասին և Քաղաքա-
ցիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնա-
գրերը:
• Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին
միջազգային դաշնագիրը (1966 թ.) ունի 148 մասնակից պետու-
թյուն: Դաշնագրի նպատակն է` քարոզել ու պաշտպանել մարդու
իրավունքները, այդ թվում`
1. արդար և բարենպաստ պայմաններում աշխատելու իրավուն-
քը,
2. սոցիալական պաշտպանվածություն, համապատասխան կեն-
սամակարդակ և ֆիզիկական ու մտավոր բարեկեցության ա-
մենաբարձր մակարդակի վրա գտնվելու իրավունքը,
3. կրթության իրավունքը և մշակութային ազատության ու գիտա-
կան նվաճումներից օգտվելու իրավունքը:
Դաշնագիրն ապահովում է այս իրավունքների իրականացումը՝ ա-
ռանց որևէ խտրականության: Հայաստանը Տնտեսական, սոցիալա-
2 ՄԻՀՀ 30 հոդվածների առարկայական ցանկը տե´ս Հավելված 1-ումկան և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրին
միացել է 1993 թ. սեպտեմբերի 13-ին, իսկ դրան կից կամընտիր ար-
ձանագրությունն ստորագրել է 2009 թ. սեպտեմբերի 29-ին:
• Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգա-
յին դաշնագիրը և դրան կից առաջին կամընտիր առաջին արձա-
նագրությունն ընդունվել են 1966 թ.: Երկրորդ կամընտիր արձա-
նագրությունն ընդունվել է 1989 թ.: Դաշնագիրն ունի 151 մասնա-
կից պետություն, իսկ արձանագրությունը՝ 104:
1. Դաշնագիրն առնչվում է այնպիսի իրավունքների, ինչպիսիք
են` ազատ տեղաշարժվելու իրավունքը, օրենքի առջև հավա-
սարության, արդար դատաքննության իրավունքը և անմեղու-
թյան կանխավարկածը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը,
կարծիք ունենալու և արտահայտվելու ազատությունը, խա-
ղաղ հավաքների իրավունքը, հասարակական գործերին և
ընտրություններին մասնակցելու ազատությունը և փոքրամաս-
նությունների իրավունքների պաշտպանությունը:
2. Դաշնագիրն արգելում է կյանքից կամայական զրկելը, խոշ-
տանգումը, դաժան կամ նվաստացնող վերաբերմունքը կամ
պատիժը, ստրկությունը և հարկադիր աշխատանքը, կամայա-
կան ձերբակալությունը կամ կալանքը, կամայական միջա-
մըտությունն անձնական կյանքին, պատերազմի, ռասայական
կամ կրոնական ատելության քարոզումը:
1993 թ. հունիսի 23-ին Հայաստանը միացել է Քաղաքացիական և քա-
ղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին և դրան
կից առաջին կամընտիր արձանագրությանը:
Հռչակագիրը, երկու դաշնագրերը և դրանց կից կամընտիր արձանա-
գրությունները կազմում են Մարդու իրավունքների միջազգային օրի-
նաշարը: Եթե Հռչակագրի դրույթները հանձնարարական բնույթ ունեն
և ընդունվում են որպես պետությունների գործունեությունը գնահատե-
լու չափանիշ, ապա դաշնագրերի դրույթները պարտադիր ուժ ունեն
դրանք վավերացրած երկրների համար, որոնց պարտավորություննե-րի կատարումը վերահսկվում է հատուկ ստեղծված մարմինների մի-
ջոցով:
1.2. Մարդու իրավունքների հիմնարար պայմանագրերը3
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ՄԱԿ-ի շրջա-
նակներում ընդունված մոտ 90 կոնվենցիաների ու հռչակագրերի
ստեղծման սկիզբը դրեց: Երբ պետությունները վավերացնում են այս
պայմանագրերը, դրանով իսկ պայմանավորվում են, որ մարդու իրա-
վունքներին վերաբերող իրենց օրենսդրությունն ու գործողությունները
կվերանայվեն անկախ փորձագիտական մարմինների կողմից:
• Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին մի-
ջազգային կոնվենցիան (1965 թ.) վավերացրել է 173 երկիր: Ելնե-
լով այն նախադրույթից, որ ռասայական տարբերություններով
պայմանավորված գերիշխանության որևէ քաղաքականություն ար-
դարացի չէ, գիտականորեն կեղծ է և բարոյապես ու իրավական
տեսանկյունից դատապարտելի, կոնվենցիան սահմանում է «ռա-
սայական խտրականության» հասկացությունը և անդամ երկրնե-
րին պարտավորեցնում միջոցներ ձեռնարկել այն և´ օրենսդրու-
թյամբ, և´ գործնականում վերացնելու ուղղությամբ: Հայաստանն
այս կոնվենցիային միացել է 1993 թ. հունիսի 23-ին:
• Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մա-
սին կոնվենցիան (1979 թ.), իր 186 մասնակից պետություններով ե-
րաշխավորում է սեռով պայմանավորված խտրականության վերա-
ցումը և սեռերի իրավահավասարությունը, հատուկ միջոցներ է
ձեռնարկում քաղաքական և հասարակական կյանքում, ազգու-
թյան, կրթության, աշխատանքի, առողջության, ամուսնության և ըն-
տանիքի հարցերում կանանց նկատմամբ խտրականությունը վե-
րացնելու ուղղությամբ: Հայաստանն այս կոնվենցիային միացել է
1993 թ. սեպտեմբերի 13-ին, իսկ կից կամընտիր արձանագրութ-
յանը` 2006 թ. սեպտեմբերի 14-ին:
3 Տես Հավելված 2: Առավել մանրամասն`
http://treaties.un.org/Pages/Treaties.aspx?id=4&subid=A&lang=en• Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող
վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիան (1984 թ.), իր 147 մաս-
նակից երկրներով, խոշտանգումը սահմանում է որպես միջազգայ-
նորեն դատապարտելի հանցանք, պարտավորեցնում պետութ-
յուններին կանխել այն և պատժել հանցագործներին: Որևէ բացա-
ռիկ հանգամանք չի կարող խոշտանգման արդարացում ծառայել,
և ո´չ էլ խոշտանգողը կարող է իր գործողություններն արդարացնել
հրամանների ներքո գործելու հանգամանքով: Հայաստանն այս
կոնվենցիային միացել է 1993 թ. սեպտեմբերի 13-ին, իսկ կից
կամընտիր արձանագրությանը` 2006 թ. սեպտեմբերի 14-ին:
• Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան (1989 թ.), որին մաս-
նակցում են 193 պետություններ, ընդգծում է հատկապես երեխա-
ների խոցելիությունը և երեխաների պաշտպանության հարցերն ի
մի բերում մի համապարփակ օրենքի մեջ: Կոնվենցիան երաշխա-
վորում է խտրականության բացառումը և ընդունում, որ երեխայի
հիմնական շահերը պետք է ընկած լինեն բոլոր գործողությունների
հիմքում: Հատուկ ուշադրության են արժանացել փախստական,
հաշմանդամություն ունեցող և ազգային փոքրամասնություններին
պատկանող երեխաները: Մասնակից երկրները պետք է երաշխիք-
ներ ապահովեն երեխաների գոյատևման, զարգացման, պաշտ-
պանության և ներգրավվածության համար: Հայաստանն այս կոն-
վենցիային միացել է 1993 թ. հունիսի 23-ին, իսկ կից կամընտիր
արձանագրություններին` 2005 թ. Սեպտեմբերի 30-ին:
• Բոլոր միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամնե-
րի իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվեն-
ցիան (1990 թ.) սահմանում է հիմնական իրավունքներ և սկզբունք-
ներ, ինչպես նաև միջոցառումներ` միգրացիայի ողջ ընթացքում՝
միգրանտ աշխատողներին պաշտպանելու ուղղությամբ` անկախ
տվյալ երկրում նրանց գտնվելու օրինականությունից կամ անօրի-
նականությունից: Կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 2003 թ. հու-
լիսի 1-ին, 44 մասնակից պետություն ունի: Հայաստանն այս կոն-
վենցիային դեռևս չի միացել:• Բոլոր մարդկանց հարկադրական անհետացումից պաշտպանելու
մասին միջազգային կոնվենցիա. 2006 թ. դեկտեմբերի 20 թվակիր
սույն պայմանագիրը դեռևս ուժի մեջ չի մտել, բայց արդեն ունի 87
ստորագրություն և 19 մասնակից: Համարվում է մարդու իրավունք-
ների հիմնարար փաստաթղթերից մեկը: Հայաստանն այս պայմա-
նագիրն ստորագրել է 2007 թ. ապրիլի 10-ին:
• Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոն-
վենցիան (2006 թ.) ունի 95 անդամ պետություններ, և երաշխավո-
րում է սահմանափակ կարողություններով անձանց բոլոր իրա-
վունքների և հիմնարար ազատությունների լիակատար իրականա-
ցումը` բացառելով հաշմանդամությամբ պայմանավորված խտրա-
կանության որևէ դրսևորում: Հայաստանն այս պայմանագիրն ստո-
րագրել է 2007 թ. մարտի 30-ին ու 2010 թ. հոկտեմբերի 22-ին վա-
վերացրել է այն, իսկ կամընտիր արձանագրությունը դեռևս կրում է
2007 թ. մարտի 30-ին դրված ՀՀ ստորագրությունը միայն:
1.3. Մարդու իրավունքների վերաբերյալ Վիեննայի համաշ-
խարհային խորհրդաժողովը
1968 թ. նշվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի
քսանամյակը: Այդ տարին հռչակվեց Մարդու իրավունքների մի-
ջազգային տարի, որի գլխավոր իրադարձություններից մեկը Թեհ-
րանում տեղի ունեցած Մարդու իրավունքների միջազգային խոր-
հըրդաժողովն էր: Սա առհասարակ կառավարությունների առաջին
խորհրդաժողովն էր` նվիրված մեկ առանձին թեմայի:
Մարդու իրավունքների վերաբերյալ երկրորդ համաշխարհային խոր-
հըրդաժողովը, որ տեղի ունեցավ 1993 թ. Վիեննայում, և որին մաս-
նակցում էր 171 երկիր, վերահաստատեց մարդու իրավունքների
համընդհանուր բնույթն ու կենտրոնական դերը: Խորհրդաժողովում
ընդունված Վիեննայի հռչակագրում և գործողությունների ծրագրում
մասնակից պետությունները հայտարարեցին, որ մարդու իրավունք-
ները դարձել են «միջազգային հանրության օրինաչափ մտահոգության
առարկա», և որ «մարդու բոլոր իրավունքները համընդհանուր,
անօտարելի, անքակտելի և փոխկապակցված են »: Խորհրդաժողովը
վերահաստատեց նաև զարգացման իրավունքը` որպես համընդհանուր իրավունք, ինչպես նաև մարդու իրավունքների և անհատի զար-
գացման միջև անքակտելի կապը: Ի լրումն` հաստատվեց, որ «ժողո-
վրդավարությունը, զարգացումը և մարդու իրավունքների ու հիմ-
նարար ազատությունների հանդեպ հարգանքը փոխադարձ կապի մեջ
են և լրացնում են միմյանց»: Հստակ տարբերակվեցին մարդկանց այն
խմբերը, որոնց իրավունքներն առանձնակի պաշտպանության կարիք
ունեն. կանայք, տեղաբնիկ ժողովուրդները, փախստականները,
քաղաքացիություն չունեցող անձինք, երեխաները, հաշմանդամություն
ունեցող անձինք, ապօրինաբար ազատազրկվածները և բռնի բնա-
ջնջման զոհերը, ինչպես նաև միգրանտ աշխատողները և նրանց
ընտանիքները:
Բացի այդ, ավելի սեղմ ժամկետներ սահմանվեցին մարդու իրավունք-
ների համաձայնագրերի վավերացման համար, հավանության արժա-
նացավ կանանց իրավունքների խախտումների վերաբերյալ հատուկ
զեկուցող նշանակելու առաջարկությունը: Առաջարկվեց նաև ավելի
մեծ միջոցներ տրամադրել մարդու իրավունքների պաշտպանությա-
նը: Խորհրդաժողովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային հանձնարարեց
նաև Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի
պաշտոն հիմնել:
1.4. Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնա-
կատարը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 48-րդ նստաշրջանը հաստատեց Վիեն-
նայի հռչակագիրն ու գործողությունների ծրագիրը և հավանություն
տվեց Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի
պաշտոնի վերաբերյալ առաջարկությանը (1993 թ. դեկտեմբերի 20-ի
48/141 բանաձևով): Այդ բանաձևում ամրագրվեցին գերագույն հանձ-
նակատարի պարտականություններն ու լիազորությունները.
• քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և
մշակութային բոլոր իրավունքների, ներառյալ` զարգացման իրա-
վունքի կենսագործում ու արդյունավետ պաշտպանություն• պետությունների խնդրանքով` խորհրդատվական ծառայություն-
ների մատուցում, տեխնիկական և ֆինանսական օգնություն մար-
դու իրավունքների ոլորտում,
• մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի կրթական և տեղեկա-
տվական ծրագրերի համակարգում,
• գործուն դերակատարություն մարդու իրավունքների լիակատար
իրականացման ճանապարհին առկա խոչընդոտների հաղթա-
հարման և աշխարհում մարդու իրավունքների պարբերական
խախտումները կանխարգելելու գործում,
• մասնակցություն կառավարությունների հետ երկխոսություննե-
րին` մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը երաշխավո-
րելու նպատակով,
• միջազգային համագործակցության ընդլայնում մարդու իրա-
վունքների քարոզման և պաշտպանության գործում,
• ՄԱԿ-ի համակարգի միջոցով մարդու իրավունքների քարոզման
և պաշտպանության գործունեության համակարգում,
• մարդու իրավունքների արդյունավետության բարձրացման նպա-
տակով ՄԱԿ-ի մեխանիզմների ռացիոնալացում, հզորացում և
պարզեցում:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատա-
րը Գլխավոր քարտուղարի տեղակալն է: Նրան Գլխավոր ասամբ-
լեայի հավանությամբ նշանակում է Գլխավոր քարտուղարը` չորս տա-
րի ժամկետով: 2008 թ. սեպտեմբերից ի վեր Մարդու իրավունքների
հարցերով գերագույն հանձնակատարը տկն Նավանեթեմ Փիլեյն է
(Հարավաֆրիկյան Հանրապետություն)4: Գերագույն հանձնակատարի
գործունեության մասին զեկույցը ներկայացվում է ՄԱԿ-ի Մարդու իրա-
վունքների խորհրդին (նախկին հանձնաժողովին) և Տնտեսական ու
սոցիալական խորհրդի միջոցով` Գլխավոր ասամբլեային:
4 Նախորդ հանձնակատարները` Խոսե Այալա Լասսո, Մերի Ռոբինսոն, Սերջիո Վիեյրո
դե Մելլո և Լուիզ Արբըր:Այսպիսով, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձ-
նակատարը ՄԱԿ-ի այն պաշտոնյան է, ով մարդու իրավունքների
ոլորտում ՄԱԿ-ի գործունեության համար պատասխանատվության
հիմնական կրողն է:
Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրա-
սենյակը (ՄԻԳՀԳ), որ գտնվում է Ժնևում և ստորաբաժանում ունի Նյու
Յորքում, մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի գործունեության
հիմնական օղակն է և ծառայում է որպես քարտուղարություն Մարդու
իրավունքների խորհրդի, պայմանագրային մարմինների և ՄԱԿ-ի
մարդու իրավունքների այլ կառույցների համար: Այն ամեն տարի հա-
զարավոր բողոքներ է ստանում մարդու իրավունքների խախտումնե-
րի վերաբերյալ, որոնք հանձնվում են ՄԱԿ-ի համապատասխան
հանձնաժողովների և կոմիտեների քննարկմանը5: ՄԻԳՀԳ-ն նաև տե-
ղային գործունեություն է ծավալում մոտ 30 երկրներում` ընդգրկելով
ավելի քան 200 պաշտոնյաների: Բացի տեխնիկական օժանդակու-
թյունից, ՄԻԳՀԳ-ի տեղական գրասենյակներն իրականացնում են վե-
րահսկման ու իրավունքների պաշտպանության գործառույթներ, ինչ-
պիսիք են, օրինակ, տեղեկատվության հավաքումը, մարդու իրա-
վունքներին առնչվող իրադրության ուսումնասիրությունը և խախտում-
ների մասին զեկույցների ներկայացումը:
5 Տես` http://www.ûhchr.org/2. Մարդու իրավունքների պաշտպանության պայմա-
նագրային մեխանիզմներն ու վերահսկող մարմինները6
Գոյություն ունեն մարդու իրավունքների միջազգային չափանիշների
կենսագործումը վերահսկող և մարդու իրավունքների խախտումների
մասին գանգատները քննող մի շարք պայմանագրային և արտապայ-
մանագրային մեխանիզմներ:
Այսօրվա դրությամբ պայմանագրերի կատարումը վերահսկող 9 մար-
մին կա: Տասներորդը` Հարկադրական անհետացումից պաշտպանու-
թյան հարցերով կոմիտեն, կստեղծվի Բոլոր մարդկանց հարկադրա-
կան անհետացումից պաշտպանելու մասին միջազգային կոնվենցիա-
յի ուժի մեջ մտնելուց հետո:
Գործող կոմիտեներն են.
• HRC - Մարդու իրավունքների կոմիտե (վերահսկում է Քաղաքա-
ցիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշ-
նագրի (1966 թ.) և դրան կից 2 կամընտիր արձանագրությունների
(1966 թ. և 1989 թ.) կենսագործումը): Մարդու իրավունքների կոմի-
տեն հիմնվել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների
մասին միջազգային դաշնագրի 28-րդ հոդվածի համաձայն: Այն
կոչված է վերահսկելու մասնակից պետությունների պարտավո-
րությունների համապատասխանությունը դաշնագրի դրույթներին`
քննության առնելով մասնակից պետությունների ներկայացրած
զեկույցները և դաշնագրի դրույթների` վերջիններիս կողմից թույլ
տրված խախտումների մասին անհատական հաղորդագրություն-
ները: Դաշնագրի համաձայն` մասնակից պետությունները պարբե-
րաբար` յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ, պետք է զեկույց-
ներ ներկայացնեն կոմիտեին: Երկու-երեք դռնբաց նիստերում զե-
կույցը քննարկելուց հետո կոմիտեն դռնփակ նիստում ամփոփում
է իր դիտողություններն ու հանձնարարականներ ներկայացնում
6 Տես նաև Հավելված 2: Առավել մանրամասն`
http://www2.ohchr.org/english/bodies/treaty/index.htm:ների դատավճիռներին:
• CESCR - Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների
հարցերով կոմիտե (վերահսկում է Տնտեսական, սոցիալական և
մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի (1966
թ.) և դրան կից կամընտիր արձանագրության (2008 թ.) կենսագոր-
ծումը): Սկզբնական շրջանում, համաձայն Տնտեսական, սոցիալա-
կան և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի
16-րդ հոդվածի, պետությունների կողմից դաշնագրի կենսագործ-
ման վերահսկումը դրված էր Տնտեսական և սոցիալական խորհըր-
դի վրա, որը հետագայում իր այդ պատասխանատվությունը փո-
խանցեց այդ նպատակով ստեղծված Տնտեսական, սոցիալական
և մշակութային իրավունքների հարցերով կոմիտեին: Մասնակից
պետությունները պարտավորվում են 5 տարին մեկ անգամ պար-
բերական զեկույց ներկայացնել դաշնագրով ճանաչվող իրավունք-
ների ապահովման ասպարեզում իրենց կողմից ձեռնարկված մի-
ջոցների և արձանագրված առաջընթացի մասին: Զեկույցներում
զետեղված տվյալները քննության առնելուց հետո կոմիտեն ամփո-
փում է իր դիտողությունները և հանձնարարականներ ներկայաց-
նում պետությանը` վերջինիս ուշադրությունը հրավիրելով ձախող-
ված ընթացակարգերի վրա:
• CERD - Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման
հարցերով կոմիտե (վերահսկում է Ռասայական խտրականության
բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (1965
թ.) կենսագործումը): Ռասայական խտրականության բոլոր ձևերի
վերացման հարցերով կոմիտեն ստեղծվել է Ռասայական խտրա-
կանության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվեն-
ցիայի 8-րդ հոդվածի համաձայն: Կոմիտեն կոչված է վերահսկելու
կոնվենցիայի դրույթների կենսագործումը և օժանդակելու դրան:
Մասնակից պետությունները պարտավորվում են երկու տարին
մեկ անգամ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի միջոցով կոմիտեի
քննարկմանը ներկայացնել պարբերական զեկույց, որում պետք է
շարադրվեն կոնվենցիայի դրույթների կենսագործման նպատակով
ձեռնարկված օրենսդրական, դատական, վարչական կամ այլ մի-ջոցները: Յուրաքանչյուր զեկույց ներկայացվում է կոմիտեի` տվյալ
երկրի հարցով զեկուցող նշանակված անդամի ուշադրությանը և
մանրամասն վերլուծությանը: Եթե հինգ տարին լրանալուց հետո
պետությունը զեկույց չի ներկայացնում, կոմիտեն իրավազոր է
քննել երկրի իրավիճակը` առանց զեկույցի:
• CEDAW - Կանանց նկատմամբ խտրականության վերացման հար-
ցերով կոմիտե (վերահսկում է Կանանց նկատմամբ խտրականու-
թյան բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (1979 թ.) և
դրան կից կամընտիր արձանագրության (1999 թ.) իրագործումը):
Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման
կոմիտեն ստեղծվել է Կանանց նկատմամբ խտրականության բո-
լոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի 17-րդ հոդվածի համա-
ձայն: Կոմիտեի հիմնական գործառույթը կոնվենցիայի դրույթների
կենսագործումն է` մասնակից պետությունների ներկայացրած
պարբերական զեկույցների հիման վրա: Նոր կամընտիր արձանա-
գրության համաձայն ստեղծվել է երկու ընթացակարգ.
ա. անհատական հաղորդագրությունների ընթացակարգ, որը
թույլ կտա հաղորդագրություններ ներկայացնել այն անհատների
կամ անհատների խմբի անունից, ովքեր հայտարարում են, թե
կոնվենցիայի այս կամ այն դրույթի խախտման զոհ են դարձել,
բ. ընթացակարգ, որը կոմիտեին հնարավորություն կտա հետա-
քննություն անցկացնելու մասնակից պետությունների կողմից
այդ իրավունքների պարբերական խախտումների վերաբերյալ:
• CAT - Խոշտանգումների դեմ պայքարի հարցերով կոմիտե (վերա-
հսկում է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ ար-
ժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի
դեմ կոնվենցիայի (1984 թ.) կենսագործումը): Խոշտանգումների
դեմ պայքարի հարցերով կոմիտեն ստեղծվել է Խոշտանգումների
և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաս-
տացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի 17-րդ
հոդվածի համաձայն: Ըստ այդմ` մասնակից պետությունը 4 տա-
րին մեկ անգամ պարբերական զեկույց է ներկայացնում կոմի-
տեին: Եթե վերջինս հավաստի տեղեկություններ է ստանում պետությունում «խոշտանգումների պարբերական կիրառման» մասին
և գտնում է, որ ստացված տեղեկությունն «արժանի է» հետագա
քննության, ապա կոմիտեն լիազորվում է գաղտնի հետաքննու-
թյուն անցկացնել, որին մասնակցելու է հրավիրվում նաև շահագր-
գիռ պետությունը: Ստացված տվյալների և տեղեկությունների հի-
ման վրա կոմիտեն իր հանձնարարականներն է հղում պետությա-
նը:
• SPT - Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժա-
նապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի
հարցերով ենթակոմիտեն (վերահսկում է Խոշտանգումների և այլ
դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստաց-
նող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի կամընտիր
արձանագրության (2002 թ.) կենսագործումը): Խոշտանգումների և
այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաս-
տացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ենթակոմիտեն,
համաձայն կամընտիր արձանագրության, իրավունք ունի այցելե-
լու մասնակից երկրների ոստիկանատներ, բանտեր (ռազմական
ու քաղաքացիական), կալանավայրեր, հոգեբուժարաններ ու սո-
ցիալական խնամքի վայրեր և ուսումնասիրելու այդ վայրերում
պահվող մարդկանց վիճակը: Արձանագրության մասնակից երկըր-
ները պարտավոր են ստեղծել ներպետական անկախ կանխարգե-
լիչ մեխանիզմներ` տեղերում խոշտանգումները բացառելու հա-
մար:
• CRC - Երեխայի իրավունքների հարցերով կոմիտե (վերահսկում է
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի (1989 թ.) և դրան
կից 2 կամընտիր արձանագրությունների (2000թթ.) կենսագործու-
մը): Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեն ստեղծվել է
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 42-րդ հոդվածի հա-
մաձայն: Այն կոչված է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, մասնա-
գիտացված գործակալությունների և իրավասու մարմինների հետ
համատեղ, պետությունների պարբերական զեկույցների քննու-
թյան հիման վրա իրականացնելու կոնվենցիայի դրույթների կեն-
սագործման վերահսկումը: Ըստ այդմ, մասնակից պետությունները
պարտավորվում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի միջոցով կոմի-27
«եզրափակիչ դիտողություններում» կամ «եզրափակիչ մեկնաբանու-
թյուններում»: Բացի այդ, պայմանագրերը վերահսկող մարմինները
ձևակերպում և ընդունում են «ընդհանուր դիտողություններ» և «ընդ-
հանուր հանձնարարականներ», որոնց միջոցով ներկայացնում են
տարբեր հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու փորձը: Ներ-
կայումս գոյություն ունեն մեծ թվով ընդհանուր մեկնաբանություններ և
հանձնարարականներ, որոնք ծառայում են իբրև պայմանագրերի մեկ-
նաբանման արժեքավոր աղբյուրներ:
see more at https://www.google.am/url?sa=t&rct=j&q=&esrc=s&source=web&cd=20&cad=rja&uact=8&ved=0CEgQFjAJOAo&url=http%3A%2F%2Fwww.un.am%2Fup%2Flibrary%2FUN%2520Handbook%2520on%2520HR_arm.pdf&ei=U-41VdmkGYGgsAHio4CYCQ&usg=AFQjCNGrQAi0CGhLWIWPxqT5bf-LPyT4aA&sig2=fIiurno8Y8hz3nfHwT1x6w

Комментариев нет :

Отправить комментарий