воскресенье, 8 марта 2015 г.

ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑ. Ոչ հակառակորդի գնդակից մահացած զինծառայողների

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցը
1.1.5 Արդեն մի քանի տարի Պաշտպանը բարձրաձայնում է ոչ հակառակորդի գնդակից մահացած զինծառայողների քրեական գործերը բացահայտելու ուղղությամբ Դատախազության կողմից բավարար միջոցներ չձեռնարկելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ չուսումնասիրելու, ինչպես նաև քննությունը անհիմն ձգձգելու խնդիրները:

/20 Տես՝ ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածը, Ուկրաինայի քրեական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածը և Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքի 178-րդ հոդվածը:
21 Տես «ՀՀ արդարադատության նախարարություն» գլխում/
13 էջ
Ընթացիկ տարում կրկին ստացվել են դիմում-բողոքներ բանակում ոչ հակառակորդի գնդակից մահացած զինծառայողների ծնողներից և բարեկամներից առ այն, որ Դատախազության կողմից չի ապահովվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, չեն պահպանվել գործերի քննության ողջամիտ ժամկետները, չեն իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ, ինչի արդյունքում այդ դեպքերը տարիներ շարունակ մնացել են չբացահայտված: Օրինակ՝ թերի դատավարական և քննչական գործողությունների իրականացման հետևանքով գործերից մեկի քննությունը ձգձգվել է շուրջ 8 տարի՝ արդյունքում հանգեցնելով գործի քննության ողջամիտ ժամկետի խախտման22: Նման դեպքերում Դատախազությունը իրականացնում է հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն23, լիազորված է հետաքննության մարմնին և քննիչին հանձնարարել կատարելու անհետաձգելի քննչական գործողություններ: Մինչդեռ, ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներով հստակ սահմանվել է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները պարտավոր են հնարավորինս սեղմ, ողջամիտ ժամկետներում իրականացնել արդյունավետ նախաքննություն և կայացնել որոշում24: Սակայն զինծառայողների մահվան մի շարք գործերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նախաքննություն իրականացնող մարմինների կողմից չեն պահպանվել գործերի քննության ողջամիտ ժամկետները, ինչի արդյունքում չի վերականգվել արդարությունը՝ խախտելով ՄԻԵԿ-ով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև ներպետական օրենսդրության պահանջները: Այսպիսով, եթե իրականացվեր պատշաճ հսկողություն՝ զինված ուժերում մահվան դեպքերը բացահայտելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, հանցագործությունների կատարմանը նպաստող գործոնները վեր հանելու և վերացնելու ուղղությամբ, ապա հետագայում հնարավոր կլիներ նվազեցնել նման դեպքերը: Այնուհանդերձ, նշված գործողությունները պատշաճ կերպով չեն կատարվել, իսկ 2014 թվականի ընթացքում բանակում կրկին արձանագրվել են ոչ հակառակորդի գնդակից զինծառայողների մահվան դեպքեր: Այսպիսով, Դատախազությունը՝ որպես հետաքննության և նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին, չի ձեռնարկել անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ ապահովելու մահացած զինծառայողների գործերի ամբողջական և օբյեկտիվ քննությունը: Հատկանշական է, որ դեռևս 2013 թվականի հուլիսին ՀՀ զինվորական դատախազության նախաձեռնությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու 2011 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում բանակում մահվան դեպքերով հարուցված քրեական գործերով իրականացված քննության արդյունավետությունը: Այսինքն՝ աշխատանքային խմբի ուսումնասիրության առարկա չեն եղել այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են մինչև 2011թվականի հունվարի 1-ը, սակայն պարզ չէ, թե ժամանակային նման սահմանափակում նախատեսելիս ինչ հանգամանքներ են հաշվի առնվել Դատախազության կողմից: Նման տարբերակված մոտեցումը դժգոհություններ է

14 էջ
առաջացրել: Դեռ ավելին, նույնիսկ 2011 թվականից ի վեր գրանցված մի շարք դեպքերում էլ դժգոհություններ են եղել քրեական գործերի քննության ընթացքից: Հետևաբար, նշված աշխատանքային խմբի գործունեությունը ևս չի լուծել զինծառայողների մահվան դեպքերով նրանց հարազատների կողմից քննության ընթացքի կապակցությամբ արտահայտված դժգոհությունների խնդիրը: Հարկ է նշել, որ դեռևս մի քանի տարի առաջ Պաշտպանի կողմից առաջարկ է ներկայացվել՝ ՀՀ Ազգային ժողովի հատուկ հանձաժողով ստեղծելու վերաբերյալ, որում կներգրավվեն բոլոր խորհրդարանական խմբակցությունների, քաղաքացիական հասարակության, անհրաժեշտության դեպքում` նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները. սակայն այդ գաղափարը չի իրագործվել: Մինչդեռ հանձնաժողովի ստեղծման դեպքում, պահպանելով քրեական հետապնդման մարմինների ինքնուրույնության սկզբունքը և չմիջամտելով վերջիններիս լիազորությունների իրականացմանը, այն կարող է ուսումնասիրել մահացած զինծառայողների գործերը և խորհրդատվական բնույթի, ուղղորդող առաջարկներ ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմիններին: Արդյունքում, նշված հանձնաժողովի աշխատանքը կնպաստի մահացածների հարազատների` քրեական գործերի քննության կապակցությամբ առկա կասկածների և դժգոհությունների փարատմանը, ինչպես նաև իրավասու գերատեսչությունների նկատմամբ վստահության ամրապնդմանը:
Առաջարկ. մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, այդ թվում` մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները

Комментариев нет :

Отправить комментарий