воскресенье, 8 марта 2015 г.

ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑ. Դատախազությունը չի ապահովել իր գործունեության թափանցիկությունը, խախտել է քաղաքացիների տեղեկատվության ազատության իրավունքը` չպատասխանելով ներկայացված հաղորդումներին, դիմումներին, չտրամադրելով օրենքով սահմանված այլ տեղեկություններ:

1.1.7 Դատախազությունը չի ապահովել իր գործունեության թափանցիկությունը, այդ թվում` բազմաթիվ դեպքերում խախտել է քաղաքացիների տեղեկատվության ազատության իրավունքը` չպատասխանելով ներկայացված հաղորդումներին, դիմումներին, չտրամադրելով օրենքով սահմանված այլ տեղեկություններ:
2014 թվականի ընթացքում եղել են մի շարք դեպքեր, երբ Դատախազությունը օրենքով սահմանված կարգով չի պատասխանել քաղաքացիների կողմից ներկայացված հաղորդումներին և դիմումներին:
Այսպես, օրինակ, բողոքներից մեկով պարզվել է, որ քաղաքացին հաղորդում է ներկայացրել Դատախազություն, սակայն որևէ միջոց չի ձեռնարկվել հանցագործության մասին հաղորդումը օրենքով սահմանված կարգով քննարկելու և համապատասխան որոշում կայացնելու ուղղությամբ30: Նշվածի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով՝ Պաշտպանի կողմից գրություն է ներկայացվել Դատախազություն, սակայն բարձրացված հարցի վերաբերյալ որևէ տեղեկություն չի տրամադրվել, ավելին՝ Դատախազությունը տեղեկությունները Պաշտպանին տրամադրելու համար պահանջել է ներկայացնել քաղաքացու դիմում-բողոքը քննարկման ընդունելու մասին Պաշտպանի որոշման պատճենը: Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանություն իրականացնող «պետական այլ մարմիններ» ցանկում առանձնահատուկ տեղ է գրավում նաև ՀՀ դատախազությունը, որը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ղեկավարվող միասնական համակարգ է և գործում է Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա: Միաժամանակ, ՄԻԵԿ-ը սահմանել է, որ յուրաքանչյուր ոք պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք ունի, նույնիսկ եթե նրա իրավունքները խախտվել են ի պաշտոնե գործող անձանց կողմից31: Խնդրի կապակցությամբ ՄԻԵԴ-ն այն իրավական դիրքորոշումն է արտահայտել, որ իրավական պաշտպանության միջոցները պետք է հավասարապես արդյունավետ լինեն և գործնականում, և օրենքի տեսանկյունից. մասնավորապես, այն իմաստով, որ պետական մարմիններն իրենց գործողություններով չպետք է անարդարացիորեն խոչընդոտեն իրավական պաշտպանության ապահովմանը32: Մինչդեռ, քաղաքացիների դիմումների կապակցությամբ Դատախազությունը նման գործելաոճով խախտել է քաղաքացիների` ինչպես ՄԻԵԿ-ով, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը: Մեկ այլ դիմումով քաղաքացին հայտնել է Պաշտպանին, որ ծեծի է ենթարկվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի
30 ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 181
31Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա, հոդված13 32 Husayn (Abu Zabaydah) v. Poland (2014)
17
այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման աշխատակիցների կողմից հենց տվյալ ստորաբաժանման շենքում33: Տվյալ դեպքով Պաշտպանի դիմումի հիման վրա հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ, որը հետագայում կարճվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից: Հետագայում Պաշտպանի հանձնարարականի հիման վրա իրականացվել է նշված կարճված քրեական գործի ուսումնասիրություն: Արդյունքում, պարզվել է, որ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննություն իրականացնելու տեսանկյունից բավականին խնդրահարույց էին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված մի շարք գործողություններ: Նշված խնդիրների կապակցությամբ Պաշտպանը գրություն է ուղարկել Դատախազություն, քանի որ Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնում են ՀՀ գլխավոր դատախազը և նրա լիազորած դատախազները34: Սակայն տվյալ գրությունը Դատախազության կողմից վերահասցեագրվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այսինքն, Դատախազությունը բավարար քայլեր չի ձեռնարկել քաղաքացիներին համապատասխան տեղեկատվություն տրամադրելու համար, ինչով էլ չի ապահովել քաղաքացիների տեղեկատվության ազատության և իրավական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը: Նմանատիպ այլ գործերով Դատախազությունն իր լիազորությունների շրջանակներում կրկին չի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, դեռ ավելին` տվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների վերաբերյալ չհիմնավորված մեկնաբանություններ: Մինչդեռ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց իրավասությանը վերաբերող պահանջվող նյութեր և փաստաթղթեր, ինչպես նաև բողոքը քննարկելու համար անհրաժեշտ ցանկացած տեղեկություն ներկայացնել Պաշտպանին անվճար և անարգել: Այդուհանդերձ, Դատախազության կողմից Պաշտպանին չեն տրամադրվել գրություններով բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ և պահանջված նյութեր:
Առաջարկ. ապահովել կառույցի գործունեության թափանցիկությունը, այդ թվում` օրենքով սահմանված կարգով պատշաճ պատասխանել քաղաքացիներին, ինչպես նաև տրամադրել քաղաքացիների բողոքների առնչությամբ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Комментариев нет :

Отправить комментарий