воскресенье, 8 марта 2015 г.

ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑ. ՀԱՇՄԱՆԴԱՄՈւԹՅՈՒՆ ՈւՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցը
6.4 ՀԱՇՄԱՆԴԱՄՈւԹՅՈՒՆ ՈւՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐ
2015թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է եղել հաշմանդամություն ունեցող մոտ 198.600 անձ, ովքեր կազմում են բնակչության 6%-ը1016: Թեև 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան (Կոնվենցիա), այնուամենայնիվ, դեռևս վավերացված չէ Կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը: Կառավարությունը վստահեցրել է, որ վերջինիս վավերացումը մնում է պետական քաղաքականության օրակարգում, և կվավերացվի առաջիկա տարիներին` հաշմանդամություն ունեցող անձանց կողմից իրենց իրավունքների լիակատար իրացման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և պայմանների էական բարելավումից հետո1017: Հատկանշական է, որ Կամընտիր արձանագրության վավերացման վերաբերյալ Հայաստանին հանձնարարական է տրվել նաև 2015 թվականի ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի կողմից1018:
Շարունակում է չլուծված մնալ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում խտրական վերաբերմունքի դրսևորման խնդիրը: Չնայած հաշմանդամության հիմքով խտրականությունը արգելված է Կոնվենցիայով, մի շարք միջազգային փաստաթղթերով, ինչպես նաև գործող տարբեր իրավական ակտերով, սակայն Հայաստանում խտրականությունը կանխարգելող և արգելող գործուն ու արդյունավետ մեխանիզմներ դեռևս չկան: Հաշվի առնելով, որ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» գործող օրենքով ամրագրված մոտեցումները չեն համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման միջազգայնորեն ընդունված սկզբունքներին, մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրինագիծը1019, որն անդրադառնում է նաև խտրականության խնդրին: Նախագիծը փոխանցվել է ՀՀ Ազգային ժողով, սակայն 2014 թվականին այդպես էլ չի ընդունվել:
Վերոգրյալ օրինագծի ընդունման անհրաժեշտությանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն՝ արտահայտելով հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության դրսևորումների վերաբերյալ իր մտահոգությունը1020:
Ֆիզիկական միջավայրի մատչելիությունը կարևոր երաշխիք է հաշմանդամություն ունեցող անձանց՝ ազգային օրենսդրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված
1016 http://www.mlsa.am/home/index.php?menu_id=110&child_id=125&code_id=188
1017 https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/12/qax51-56.pdf
1018http://www.upr-info.org/sites/default/files/document/armenia/session_21_-_january_2015/a_hrc_wg.6_21_l.8.pdf
1019 http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=6209&Reading=0
1020http://tbinternet.ohchr.org/_layouts/treatybodyexternal/Download.aspx?symbolno=E%2fC.12%2fARM%2fCO%2f2-3&Lang=en
358
իրավունքները լիարժեք իրացնելու համար: Չնայած 2014 թվականին պետության կողմից ձեռնարկած որոշ դրական քայլերին և ֆիզիկական մատչելիության հստակ պահանջներ սահմանող օրենսդրության առկայությանը1021` հասարակական շինությունների մեծամասնությունը1022 շարունակում է անմատչելի մնալ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար թե Երևանում, և թե հատկապես ՀՀ մարզերում: Այսպես, ոլորտում գործող ՀԿ-ների փոխանցմամբ բազմաթիվ հասարակական շինություններում բացակայում են թեքահարթակները, վերելակները կամ գոյություն ունեցող հարմարեցումները պիտանի չեն օգտագործման համար: Հատկանշական է, որ նման խնդիրներ հանդիպում են ոչ միայն հին, այլև նորակառույց կամ հիմնովին վերանորոգված շինություններում: Բացի դրանից՝ շարունակում են անմատչելի մնալ նաև ստորգետնյա և վերգետնյա անցումները, ինչպես նաև փողոցներում առանց թեքահարթակների (կամ նորմատիվներին չհամապատասխանող թեքահարթակներով) մի շարք եզրազարդեր: Միաժամանակ, չնայած ոլորտում իրականացված որոշակի բարեփոխումներին1023` ֆիզիկական միջավայրը շարունակում է անմատչելի մնալ տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար: Մասնավորապես, ձեռնարկված քայլերը հիմնականում սահմանափակվում են Երևան քաղաքով` հաշվի չառնելով մարզերում առկա բազմաթիվ խնդիրները: Բացի դրանից՝ հանրային նշանակության շինություններում բացակայում են բրայլյան տառատեսակով ուղեցույցեր, չկան սուրդոթարգմանիչների և տիֆլոթարգմանիչների ծառայություններ: 2014 թվականի ընթացքում հանրային տրանսպորտը ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում շարունակել է անմատչելի մնալ: Այսպես, թեև Երևանի քաղաքապետարանը նախատեսում էր վերելակային հարմարանքների միջոցով 10 քաղաքային ավտոբուսներ հարմարեցնել բնակչության սակավաշարժուն խմբերի համար, այնուամենայնիվ, նշվածը 2014 թվականին չի իրագործվել: Բացի դրանից՝ հաշվի առնելով մայրաքաղաքում և մարզերում բնակվող հենաշարժողական խնդիրներ ունեցող բազմաթիվ անձանց ազատ տեղաշարժման կարիքները` անգամ 10 քաղաքային ավտոբուսների հարմարեցումը Երևանում խիստ անբավարար է հանրային տրանսպորտի մատչելիության ապահովման հարցը լուծելու համար:
Շարունակում է չլուծված մնալ հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության մատչելիության խնդիրը: Այսպես, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հաճախ բացակայում կամ ոչ բավարար են լինում բրայլյան կամ ձայնային եղանակով ստեղծված տեղեկատվության աղբյուրները: Նմանատիպ խնդիր առկա է նաև հեռարձակման ոլորտում: Մասնավորապես,
1021 «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք, ՀՀ Կառավարության 2002թ. օգոստոսի 29 թիվ 1473-Ն որոշում, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 253-Ն հրաման և այլն
1022 «Ունիսոն» ՀԿ-ի կողմից վարչական շենքերի, նոտարական տարածքների և մշակութային հաստատությունների ֆիզիկական մատչելիության մոնիտորինգ» հաշվետվությունը, 2014թ. 1023 Օրինակ՝ Երևանի կենտրոնական մի քանի խաչմերուկներում տեղադրվել են ձայնային լուսացույցներ, անցումների գծերը ներկվել են դեղին գույնով, ինչը կարևոր նշանակություն ունի թույլ տեսողություն ունեցող անձանց համար, 200 «Հիգեր» մակնիշի ավտոբուսներում տեղադրվել են կանգառման անհրաժեշտության մասին նախազգուշացնող սեղմվող կոճակներ:
359
մանկական և լրատվական հեռուստահաղորդումները չեն ապահովվում անհրաժեշտ լուսագրերով կամ դրանք մատչելի չեն լսողական խնդիրներ ունեցողների համար թե՛ տեղեկատվության հրապարակման արագության, և թե՛ բովանդակության անհամապատասխանության առումով1024: Բացի դրանից՝ հաշմանդամություն ունեցողների իրավունքների, օրենսդրության, իրականացվող ծրագրերի մասին հրապարակած տեղեկատվությունը ոչ միշտ է մատչելի վերջիններիս համար: Այսպես, չի հրապարակվում տեղեկատվության աուդիո տարբերակը, տպագրված նյութերի դեպքում` բրայլյան տարբերակը, բացակայում է հրապարակված ինֆորմացիայի պարզեցված տարբերակը` մտավոր խնդիրներ ունեցող անձանց այն հասանելի դարձնելու համար1025ֈ
2014 թվականի դեկտեմբերի 1-ին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների ընդունմամբ նախատեսվել է աստիճանական անցում կատարել համընդհանուր ներառական կրթության1026: Նշյալ կարգավորումները ենթադրում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովում բոլոր դպրոցներում: Հայաստանում կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրով թեև սահմանված է հատուկ դպրոցների թվի կրճատմանը զուգընթաց ներառական դպրոցների ցանցի ընդլայնում1027, այնուամենայնիվ, 2014թ. չի արձանագրվել հատուկ դպրոցների կրճատում: Միաժամանակ, մի շարք հասարակական կազմակերպություններ դժգոհություն են հայտնել, որ Հայաստանում 2015 թվականի դրությամբ ներառական կրթություն իրականացնող 139 դպրոցների1028 գերակշռող մասը շարունակում է անմատչելի մնալ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների համար` դպրոցի հարմարեցումը սահմանափակելով միայն թեքահարթակների կառուցմամբ1029: Գրեթե ոչ մի ներառական դպրոց չունի տրանսպորտային փոխադրամիջոց, առավել ևս՝ հարմարեցված սակավաշարժուն երեխաների կարիքներին: Նշենք, որ Հայաստանի վերաբերյալ իր եզրափակիչ դիտարկումներում ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների զգալի թվի համար (18%) ընդհանրապես հասանելի չէ ֆորմալ կրթությունը` պայմանավորված համապատասխան տրանսպորտային միջոցների, ինչպես նաև
1024 Մանրամասն տես՝ «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով» բաժնում:
1025 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կատարման օրենսդրական հիմքերը Հայաստանում» զեկույց, «Հույսի կամուրջ» ՀԿ, 2014թ.
file:///C:/Users/aaa/Downloads/CRPD_Convention_monitoring_Report_Bridge_of_Hope%20(1).pdf
1026 http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=5591&Reading=3
1027 «ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենք
1028 Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկ` http://www.edu.am/DownloadFile/349arm-nerar-cucak-yst-marzeri-2013.pdf
1029 Դպրոցների ֆիզիկական մատչելիությունը ենթադրում է նաև վերելակի կամ ամբարձիչի առկայություն, հարմարեցված սանհանգույցներ, ռելյեֆային ուղեցուցիչներ, բրայլով նշագրումներ դասարանների, սանհանգույցի դռների վրա և այլ տարրական հարմարեցումներ:
360
բավարար «անհրաժեշտ հնարավորությունների»1030 բացակայությամբ1031: Միաժամանակ, չնայած մանկավարժների վերապատրաստման ծրագրերի անցկացմանը1032՝ նրանցից շատերը դեռևս լիարժեք չեն տիրապետում հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու հմտություններին, իսկ մասնագետների քանակը չի բավարարում բոլոր երեխաներին պատշաճ ուշադրություն հատկացնելու համար: Որոշ երեխաների ծնողներ դասերի ընթացքում հաճախ ստիպված են գտնվել դպրոցում՝ ֆիզիկական խոչընդոտների և ուսումնական գործընթացի բարդությունների դեպքում երեխային աջակցություն տրամադրելու նպատակով: Ներառական դպրոցներում հիմնականում բացակայում են ժեստերի լեզվի թարգմանիչները, համապատասխան օժանդակ սարքավորումները, ինչպես նաև` աուդիո/բրայլյան տառատեսակով գրականությունը, ինչը խոչընդոտում է երեխաների լիարժեք կրթություն ստանալուն: Ինչ վերաբերում է հատուկ հանրակրթական դպրոցներին1033, ապա 2014 թվականին Պաշտպանի Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) այցելությունների արդյունքում որոշ դպրոցներում, չնայած որոշակի վերանորոգումների, բացահայտվել են ոչ բարվոք շենքային և պահման պայմաններ1034, ոչ պատշաճ սննդի1035 և բուժսպասարկման որակ1036: Թեև հատուկ կրթության համակարգը ներառում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորած երեխաների ուսուցման և կրթության համակարգ1037, այնուհանդերձ, ԲԿԱՄ-ի փորձագետները պարզել են, որ որոշ հատուկ դպրոցներում սովորում են երեխաներ, ովքեր չունենալով հաշմանդամություն, ախտորոշվել են որպես 1030 Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Անհրաժեշտ հնարավորություններ» ("reasonable accommodation") նշանակում է անհրաժեշտ հատուկ դեպքերում համապատասխան փոփոխությունների կամ շտկումների կատարում, որոնք չեն պահանջում անտեղի ջանքեր, ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից օգտվելն ու դրանց կիրառումը:
1031 «Հայաստանի երկրորդ և երրորդ պարբերական զեկույցների վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներ» ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե, հուլիսի 16, 2014թ., http://tbinternet.ohchr.org/_layouts/treatybodyexternal/Download.aspx?symbolno=E%2fC.12%2fARM%2fCO%2f2-3&Lang=en:
1032 «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» տվյալներով՝ ուսուցիչները փորձ են ձեռք բերում հաշմանդամություն ունեցող աշակերտների հետ աշխատելիս, ինչն էլ կիրառում են հետագայում, դպրոցները չեն խոսափում հաշմանդամություն ունեցող աշակերտներ ունենալ:
1033 Ներկայումս Հայաստանում գործում են 23 պետական հատուկ հանրակրթական հաստատություններ, http://edu.am/DownloadFile/389arm-hat_cucak-2014.pdf:
1034 Օրինակ՝ Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ /օժանդակ/ դպրոց, Երևանի թիվ 16 հատուկ դպրոց, ՀՀ Լոռու մարզի Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոց և այլն: 1035 Օրինակ, Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոց, Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ (օժանդակ) դպրոց, Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ /օժանդակ/ դպրոց և այլն:
1036 Օրինակ, Գորիսի թիվ 1 հատուկ դպրոց, Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոց, Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր և այլն:
1037 «Կրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 3
361
թեթև մտավոր հետամնացություն ունեցող երեխաներ1038 կամ սովորում են հատուկ դպրոցներում առանց համապատասխան գնահատման եզրակացության1039: Նշվածը բացատրվում է նախևառաջ նրանով, որ տվյալ երեխաները, լինելով հիմնականում սոցիալապես անապահով ու խոցելի ընտանիքներից, ընդունվում են հատուկ դպրոցներ ընտանիքի սոցիալական բեռը (երեխայի սնունդի և մի շարք այլ հիմնական կարիքներ) թեթևացնելու նպատակով: Իսկ դպրոցների տնօրենները շահագրգռված են ունենալու հնարավորինս մեծ թվով աշակերտներ, քանի որ դպրոցին ֆինանսավորումը տրամադրվում է` ըստ երեխաների քանակի: Միաժամանակ, հաշմանդամություն ունեցող երեխաներից շատերը չեն հաճախում նախադպրոցական հաստատություններ: Բազմաթիվ ծնողների պնդմամբ իրենց երեխաներին հրաժարվում են ընդունել` պատճառաբանելով, որ չունեն երեխայի կարիքները հոգալու համար մարդկային և այլ ռեսուրսներ: Մինչդեռ, հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման գործընթացն անհրաժեշտ է սկսել դեռ նախադպրոցական հասակում, ինչը նաև կնպաստի վերջիններիս նկատմամբ կանխակալ վերաբերմունքի վերացմանը:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար խնդրահարույց է նաև բարձրագույն կրթության հասանելիությունը, որը պայմանավորված է, մասնավորապես, վերջիններիս համար գրեթե բոլոր բուհերի շենքերի, ուսումնական, կրթական ծրագրերի անմատչելիությամբ, կրթության կազմակերպման վերաբերյալ հատուկ ընթացակարգի (ծրագիր, մեթոդ) բացակայությամբ և մի շարք այլ խոչընդոտներով1040: Բացի դրանից՝ առանձին բուհեր, օրինակ` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ ընդունվելու կարգում առկա սահմանափակումների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձինք զրկված են այնտեղ ընդունվելու և սովորելու հնարավորությունից1041:
Թեև հաշմանդամություն ունեցող անձինք անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունք ունեն1042, այնուամենայնիվ, մի շարք դեպքերում նրանց հասանելիք անվճար դեղերը չեն տրամադրվել կամ տրամադրվել են դրանք փոխարինող ցածրորակ և առողջության վրա բացասական ներգործություն ունեցող դեղեր: Իսկ, առանձին դեպքերում, անձինք հրաժարվել են պետական գնումներով ձեռքբերվող և անվճար տրամադրվող դեղերից դրանց ոչ պատշաճ որակի պատճառով: Օրինակ, ահազանգեր են ստացվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց անվճար տրամադրվող հոգեմետ դեղերի որակի մասին, որոնք որոշ դեպքերում ոչ միայն չեն
1038 Մանրամասն տես՝ «Երեխայի իրավունքները մանկական խնամքի եվ հատուկ ուսումնական հաստատություններում. համակարգային վերլուծություն. 2014թ. արտահերթ զեկույց», 2015թ.:
1039 Մանրամասն տես` «Երեխայի իրավունքները մանկական խնամքի եվ հատուկ ուսումնական հաստատություններում. համակարգային վերլուծություն. 2014թ. արտահերթ զեկույց», 2015թ.:
1040 Խնդրին անդրադարձ է կատարվել նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց համար բարձրագույն կրթության ֆիզիկական և ծրագրային մատչելիության, ինչպես նաև ակադեմիական ներառականության ուսումնասիրություն» 2014թ. hաշվետվությունում, «Ունիսոն» ՀԿ:
1041 Մանրամասն տես՝ «ՀՀ կրթության և գիտության նախարարություն» բաժնում:
1042 «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենք, հոդված 11
362
օգնում, այլև վտանգում են անձանց առողջությունը1043: Միաժամանակ, պետական պատվերի շրջանակներում 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ստացիոնար բուժումը իրականացվում է անվճար, իսկ 3-րդ խմբի դեպքում՝ 50% զեղչով, ինչի համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան ուղեգիր: Սակայն ոլորտի ՀԿ-ների պնդմամբ բազմաթիվ դեպքերում ուղեգիր տրամադրելու գործընթացը չափազանց երկար է տևում, ինչի արդյունքում անհետաձգելի բժշկական միջամտությունների անհրաժեշտության դեպքում մարդիկ ստիպված են վճարովի հիմունքներով օգտվել բժշկական ծառայություններից: Բացի դրանից՝ բժշկական խորհրդատվությունը կամ հետազոտությունն անվճար անցնելու դեպքում հաշմանդամություն ունեցող անձն իրավունք չունի գնալու իր կողմից նախընտրած բժշկական հաստատություն: Արդյունքում, նեղ մասնագիտական խնդիրների դեպքում հաշմանդամություն ունեցող անձը ստիպված է լինում սեփական միջոցների հաշվին գնալ մասնագիտացված բժշկական կենտրոն:
Պաշտպանը 2014 թվականին ստացել է մի շարք ահազանգեր քաղաքացիներից իրենց ապօրինաբար, առանց հոգեբուժական հանձնաժողովի կողմից պարտադիր հետազոտման հոգեբուժարանում տեղավորելու1044 և տևական ժամանակ հարկադիր բուժման ենթարկելու վերաբերյալ: Այնինչ, ըստ օրենքի, անձին կարելի է հարկադիր հոսպիտալացնել միայն այն դեպքերում, երբ վերջինս վտանգավոր է իր կամ հասարակության համար, կամ, եթե բուժման բացակայությունը կարող է վատթարացնել նրա առողջական վիճակը1045: Միաժամանակ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք լիարժեք պաշտպանված չեն իրենց խնամակալների կողմից կատարվող հնարավոր չարաշահումներից: Այսպես, գործող օրենսդրությունը սահմանափակում է անձի` Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի1046 լիարժեք իրականացումը: Մասնավորապես, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն` անձի գործունակության հարցը քննելիս քաղաքացին կարող է կանչվել դատական նիստի, եթե դա թույլ է տալիս նրա առողջական վիճակը1047: Այսինքն, ըստ օրենքի, անձի՝ դատաքննությանը մասնակցությունը դատարանի հայեցողության տակ է: Բացի դրանից՝ անձի գործունակության վերականգնման հարցով դատարան իրավունք ունի դիմել միայն անձի խնամակալը, ընտանիքի անդամը կամ հոգեբուժական հաստատության տնօրինությունը1048: Արդյունքում, անհամաչափորեն սահմանափակվում է անձի արդար դատաքննության իրավունքը և դատավարության կողմերի հավասարության, մրցակցային դատավարության հիմնարար սկզբունքները1049: Տվյալ խնդիրների
1043 Մանրամասն տես՝ «ՀՀ առողջապահության նախարարություն» բաժնում:
1044 Human Rights Watch, 2015թ. համաշխարհային զեկույցը, էջ 72 http://www.hrw.org/sites/default/files/wr2015_web.pdf
1045 «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենք, հոդված 22
1046 ՀՀ Սահմանադրություն, հոդված 18
1047 ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 171
1048 ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 173
1049 Human Rights Watch, 2015թ. համաշխարհային զեկույցը, էջ 72; «Հոգեկան խանգարումներ ունեցող
363
Սահմանադրությանը համապատասխանության հարցը վիճարկելու նպատակով Պաշտպանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան1050: Միաժամանակ, թերի կարգավորումների հետևանքով անգործունակ ճանաչված անձին նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ բուժման նպատակով հոգեբուժարան տեղափոխելը չի համարվում անձի հարկադիր հոսպիտալացում, և հետևաբար, չի իրականացվում դատարանի համապատասխան որոշմամբ1051: Ստացվում է, որ անձին նույնիսկ իր կամքին հակառակ հոգեբուժական հետազոտման ենթարկելու, իսկ դրա հիման վրա նրան հոսպիտալացնելու համար բավական է իր օրինական ներկայացուցչի համաձայնությունը: Չնայած նրան, որ օրինական ներկայացուցիչը բոլոր դեպքերում պետք է գործի իր խնամարկյալի լավագույն շահերից, սակայն, գործնականում, նման իրավակարգավորումը չարաշահումների տեղիք է տալիս, օրինակ` կապված խնամարկյալի գույքը տնօրինելու հետ:
Պաշտպանի ԲԿԱՄ-ի այցելությունների արդյունքում հայտնաբերվել են խնդիրներ հոգեբուժական հաստատություններում հիվանդների պահման պայմանների, գերբնակեցման, հիվանդների բուժման համար բարենպաստ պայմանների բացակայության հետ կապված1052: Բացի դրանից՝ խախտումներ են հայտնաբերվել զսպման միջոցների ընթացակարգի չպահպանման, սահմանված օրական միջին չափաբաժնից ավելի քիչ սննդի տրամադրման կապակցությամբ1053: Ավելին, մի շարք հոգեբուժարաններում պատշաճ կարգով չի կազմակերպվել հիվանդների զբոսանքը, ինչպես նաև առկա են եղել վատ վերաբերմունքի և շահագործման դեպքեր1054:
Չնայած քայլեր են ձեռնարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ՖՄԴ) սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման չափորոշիչների մշակման ուղղությամբ` բժշկասոցիալական փորձաքննության (ներառյալ՝ հաշմանդամության սահմանման) գործող չափորոշիչներն1055 առայժմ հստակ չեն, ինչը բժիշկներին լայն հայեցողական լիազորություն է ընձեռում հաշմանդամության խումբը սահմանելիս: Բազմաթիվ քաղաքացիների, ՀԿ-ների ահազանգերի հիման վրա իրականացված Պաշտպանի աշխատակազմի սեփական դիտարկումներն ու ուսումնասիրությունները վկայում են, որ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում առկա են կոռուպցիոն երևույթներ1056:
անձանց ազատության, արդար դատաքննության և անձնական կյանքի իրավունքները հայկական իրավունքում և պրակտիկայում», 2014 թվականի հետազոտությունում, «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում» զեկույց, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, 2013 թ., էջ 46 :
1050 Մանրամասն տես՝ «ՀՀ արդարադատության նախարարություն» բաժնում:
1051 «Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց ազատության, արդար դատաքննության և անձնական կյանքի իրավունքները հայկական իրավունքում և պրակտիկայում», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հետազոտություն, 2014թ. էջ 37
1052 Մանրամասն տես` ԲԿԱՄ տարեկան զեկույցը (2014):
1053 Տես նույն տեղում
1054 Տես նույն տեղում 1055 ՀՀ Կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» թիվ N 780-Ն որոշում
1056 Մանրամասն տես՝ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնում:
364
Չնայած հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ոլորտում իրականացված որոշակի բարեփոխումներին1057` վերջիններիս զբաղվածության ապահովման հարցը շարունակում է խնդրահարույց մնալ: Գործազուրկ են աշխատունակ հաշմանդամություն ունեցող անձանց մոտավորապես 90%-ը1058: Այսպես, օրինակ, ՀՀ կառավարության որոշմամբ1059 էապես կրճատվեց պետության աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանը. 2 տարի ժամկետով գործատուին տրվող աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագիրը ներկայումս տևում է ընդամենը 6 ամիս: Բացի դրանից՝ եթե նախկինում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագրից կարող էին օգտվել 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, այժմ նման իրավունք ունեն միայն 1-ին խմբի հաշմանդամություն ունեցողները1060: Միաժամանակ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց համար չկան սահմանված հարկային կամ մաքսային արտոնություններ, ինչը կնպաստեր նրանց ինքնազբաղվածության ապահովմանը: Բացի դրանից՝ մի շարք ՀԿ-ների փոխանցմամբ գործատուների մի մասը չի համակերպվում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի վերցնելու պարտադիր պահանջի հետ, իսկ, առանձին դեպքերում, ընդունելի է համարում աշխատանքի ընդունումը միայն մյուսներից առանձնացված աշխատանքային պայմանների ապահովման դեպքում: Ավելին, գրանցվել են հաշմանդամության հիմքով աշխատանքից ազատելու փորձեր, ինչը խտրականության դրսևորում է` արգելված թե ՀՀ օրենսդրությամբ, թե Կոնվենցիայով:
Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները դեռևս լիարժեք ներառված չեն հասարակությունում և հաճախ բախվում են խտրական վերաբերմունքի: 2015թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 8006 հաշմանդամություն ունեցող երեխա1061, սակայն իրական թիվը կարող է նշանակալիորեն բարձր լինել1062: Մտահոգիչ է, որ որոշ ընտանիքներ իրենց հաշմանդամություն ունեցող երեխաներին շարունակում են մանկատուն հանձնել, պայմանավորված ընտանիքի աջակցության և համայնքային վերականգնողական ծառայությունների բացակայությամբ, ինչպես նաև
1057 Օրինակ՝ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանվեց աշխատատեղերի պարտադիր ապահովման քվոտա հաշմանդամություն ունեցող անձանց համար, որը 2015 թվականից գործելու է պետական, իսկ 2016 թվականից` ոչ պետական կազմակերպությունների համար: ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի թիվ 1308-Ն որոշմամբ կարգավորվեցին աշխատանքի տեղավորման համար քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպության կողմից մասհանման կատարման և դրա` որպես նպատակային միջոցի օգտագործման հետ կապված հարաբերությունները:
1058 http://www.state.gov/j/drl/rls/hrrpt/humanrightsreport/index.htm?year=2013&dlid=220251#wrapper
1059 «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշում
1060 Կառավարության 2014թ. թիվ 534-Ն որոշմամբ 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները կարող են օգտվել գործատուին աշխատավարձի փոխհատուցման ծրագրից միայն լրացուցիչ պայմանների բավարարման դեպքում:
1061 http://www.mlsa.am/home/index.php?menu_id=110&child_id=125&code_id=188
1062 «Հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը Հայաստանում» ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Սիվիլիթաս հիմնադրամ, 2014թ., էջ 6
365
հասարակության վերաբերմունքով: Նշվածի կապակցությամբ իրականացված հետազոտությունները դեռևս ցույց են տվել, որ հարցվածներից մոտավորապես ամեն վեցերորդը (17%) ընդունելի է համարում, որ սոցիալապես անապահով ընտանիքը, ելնելով սոցիալական կամ տնտեսական վիճակից, երեխային տանի հատուկ դպրոց կամ մանկատուն հանձնի: Նմանատիպ կարծիք են հայտնել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում` հարցվածների 16%-ը, իսկ մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների դեպքում` 35%-ը1063: Նշենք, որ հատուկ կարիքներով երեխաների համար Հայաստանում գործում է երեք պետական1064 և մեկ մասնավոր մասնագիտացված մանկատուն, այնուհանդերձ, երեխաների ինստիտուցիոնալիզացումը խոչընդոտում է նրանց` թե ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը, թե սոցիալական ներառմանը: Հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված մանկատներում 2014 թվականին նույնպես երեխաների թվի նվազում չի արձանագրվել, ընդհակառակը` հաշմանդամություն ունեցող երեխաների թիվն ավելացել է` պայմանավորված ընտանեկան օժանդակության պակասով և ընտանիքահեն և համայնքահեն այլընտրանքային տարբերակների անբավարարությամբ1065: Մեկ այլ խնդիր կապված է մասնագիտացված մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու հետ: Այսպես, մասնագիտացված հատուկ մանկատների, օրինակ` Խարբերդի մանկատան հաշմանդամություն ունեցող սաները 18 տարեկանը լրանալուց հետո հաճախ ստիպված են մնալ մանկատանը, կամ տեղավորվել հոգեբուժարան և ծերանոց` համապատասխան կացարանների, անհրաժեշտ ծառայությունների բացակայության պատճառով1066:
Տեղաշարժման խնդիրներ ունեցող մի շարք անձինք հայտնել են անձնագիր և նույնականացման քարտ ստանալու օրենսդրական խոչընդոտների առկայության մասին: Ավելին, Երևանում և ՀՀ մարզերում գործող շրջիկ կայաններն անձանց տնային պայմաններում լուսանկարելու համար պահանջել են գումար կամ տրանսպորտային միջոցով տեղափոխում մինչև անձի բնակության վայր1067: Այսպես, գործող օրենսդրությամբ1068 նույնականացման քարտ և/կամ անձնագիր ստանալու (փոխանակելու) համար անձը լուսանկարվում է ոստիկանության մարմնում, այնինչ նախատեսված չեն համապատասխան պայմաններ այն անձանց համար, որոնք ի վիճակի չեն այցելել ոստիկանության մարմին լուսանկարվելու, ինչը գործնականում
1063 «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական-վերլուծական զեկույց ըստ 2013թ.-ի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքների», ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, Համաշխարհային բանկ, file:///D:/data/Downloads/Binder1.pdf
1064 http://www.mlsa.am/home/index.php?menu_id=110&child_id=128&code_id=407
1065 Մանրամասն տես` «Երեխայի իրավունքները մանկական խնամքի եվ հատուկ ուսումնական հաստատություններում. համակարգային վերլուծություն. 2014թ. արտահերթ զեկույց», 2015թ.:
1066 Մանրամասն տես՝ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնում, «Երեխայի իրավունքները մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններում. համակարգային վերլուծություն. 2014թ. արտահերթ զեկույց»-ում, 2015թ.:
1067 Օրենսդրությամբ նման գործողություններ կատարելու համար գումար պահանջելու իրավունք նախատեսված չէ:
1068 «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենք, հոդված 4, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք, հոդված 5
366
զրկում է վերջիններիս նույնականացման քարտ և/կամ անձնագիր ստանալու (փոխանակելու) հնարավորությունից: Նշենք, որ տվյալ օրենսդրական բացը վերացնելու նպատակով մշակվել են համապատասխան օրենսդրական նախագծեր, որոնցով նախատեսվում է անձի լուսանկարումը վերջինիս գտնվելու վայրում, սակայն տվյալ օրինագծերը դեռևս չեն ընդունվել:

Комментариев нет :

Отправить комментарий