четверг, 5 марта 2015 г.

ՀՀ Նախագահի
2012թ. հոկտեմբերի 29-ի
ՆԿ-159-Ն կարգադրության
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումը և պաշտպանությունը ժո-ղովրդավարական, իրավական պետության, քաղաքացիական հասարակության իրա-վաքաղաքական ու բարոյական առաջնահերթություններից է` սահմանադրական զար-գացումների և պետական ու հանրային ինստիտուտների գործունեության առանցքը: Մարդու իրավունքների պաշտպանությունն այն հիմնարար սկզբունքներից է, որոնց շնորհիվ ձևավորվում է պատշաճ վերաբերմունք ոչ միայն պետության, օրենքի, հա-սարակական կարգի, այլև քաղաքացիական հասարակության նկատմամբ, քանի որ քա-ղաքացիական հասարակության հասունությունը և զարգացումն էապես կախված են մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակից, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների զարգացածության աստիճանից և վերջիններիս փոխգործակցությունից:
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական, նպատակա-ուղղված և համակարգված քաղաքականության իրականացումն այն կարևորագույն գործիքն է, որն օգտագործվում է արդի ժողովրդավարական պետության կողմից` ոլոր-տում իր ունեցած պարտավորությունները կատարելու նպատակով:
Մարդու իրավունքը փիլիսոփայական, քաղաքական, բարոյական և իրավական կա-տեգորիա է, որի ձևակերպումը տրվել է դեռևս 1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխա-վոր վեհաժողովի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչա-կագրում, որտեղ նշված է. «Մարդիկ ծնվում են ազատ, հավասար, իրենց արժանապատ-վությամբ ու իրավունքներով, և մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը»: Մարդու իրավունքները համընդհանուր են և անբաժանելի, դրանք փոխպայմանավորված են ու փոխկապակցված, խարսխված են իրավահավասարության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների վրա: Մարդու իրավունքները սոցիալական արժեք են, և
2
յուրաքանչյուրն իրավազոր է պահանջելու պետությունից` ապահովելու և պաշտպանելու իր իրավունքները:
1993թ. հունիսի 25-ին ՄԱԿ-ի անդամ 171 երկրների ներկայացուցիչներ ընդունեցին Վիեննայի հռչակագիրը և Մարդու իրավունքների համաշխարհային համագումարի գոր-ծողության ծրագիրը, որում նշված է. «Մարդու իրավունքների միջազգային համաժողովն առաջարկում է, որ յուրաքանչյուր պետություն քննարկի, թե որքանով է նպատակահար-մար կազմել գործողությունների ազգային ծրագիր` որոշելով այն քայլերը, որոնցով տվյալ պետությունը կբարելավի մարդու իրավունքների իրականացումը և պաշտպանությունը»:
Անկախության հռչակումից ի վեր Հայաստանի Հանրապետությունը նշանակալի քայլեր է ձեռնարկել մարդու իրավունքների միջազգային չափանիշները և նորմերը ազգա-յին օրենսդրության մեջ արմատավորելու նպատակով: Հռչակվել են ՀՀ Սահմանադրու-թյամբ ամրագրված անձնական ազատության, անձեռնմխելիության և բավարար կենսա-մակարդակի իրավունքները: Երաշխավորվել են բոլոր քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքներն ու ազատու-թյունները, որոնք ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ և իրավական այլ փաստա-թղթերում, այդ թվում` մարդու իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթղթե-րում:
Հայաստանը վավերացրել կամ հաստատել է մարդու իրավունքների վերաբերյալ մի-ջազգային պայմանագրերը` համապատասխան պարտավորություններ ստանձնելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, ժողովրդա-վարության ամրապնդման ու կառավարման մակարդակի բարձրացման համար: Մարդու իրավունքների պաշտպանության առանձին ոլորտներում` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, փախստականների իրավունքների պաշտ-պանություն, թրաֆիքինգի դեմ պայքար, երեխաների իրավունքների պաշտպանություն և այլն, Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է առանձին ծրագրեր: Հետևողա-կան քաղաքականություն է իրականացվում ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի, Եվրա-միության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի չափանիշներին և նորմերին համապատասխա-նեցնելու ուղղությամբ: Այս հանձնառությունների մասով Հայաստանի Հանրապետու-թյունը մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին է ներկայացնում պարբերական զեկույցներ, որոնց հիման վրա մշակվում են առաջարկություններ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը բարելավելու նպատակով:
3
I. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
1.1. Մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր բնութագիրը
1. 1991թ. սեպտեմբերի 21-ին անկախություն հռչակելուց ի վեր Հայաստանը միացել է մի շարք միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, որոնց թվում են ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն և այլն: Եվրոպական ընտանիքին առավել սեր-տորեն ինտեգրվելու Հայաստանի պատրաստակամությունը և հետևողականությունը դրսևորվեցին Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրում Հայաստանի ներգրավմամբ` Եվրամիության նախաձեռնությամբ: Միաժամանակ վերոհիշյալ կազմա-կերպություններին անդամակցումը և նրանց հետ սերտ կապերը ենթադրում են, որ պետությունը հանձնառություն է ստանձնել զարգացնելու ժողովրդավարությունը, բարձ-րացնելու կառավարման մակարդակը, երաշխավորելու մարդու իրավունքների պաշտ-պանությունը և իրավունքի գերակայությունը: Այս ոլորտում առկա խնդիրները, որոնք կապված են Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հետ, շարու-նակաբար բարձրացվել են ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից, և դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ են ներկայացվել: Սակայն շուկայական տնտե-սության և ժողովրդավարական կառավարման համակարգին անցնելու ճանապարհին ծագող դժվարությունների հետևանքով մարդու իրավունքների ոլորտն ունի հետագա բարելավման կարիք:
2. Իրականացվել են 2005թ. սահմանադրական փոփոխությունները, ամրագրվել է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը, ճանաչվել է մարդկանց սահմանադրական արդարա-դատության իրավունքը, իրականում սահմանադրորեն արմատավորվել է իրավունքի գերակայությունը, արմատավորվել է Հայաստանում անհատական սահմանադրական գանգատի ինստիտուտը, որով ՀՀ քաղաքացիները ոչ միայն իրենց իրավունքների պաշտ-պանության նոր հնարավորություն են ստացել, այլև դարձել են սահմանադրական զար-գացումների կարևոր սուբյեկտ:
3. Ստեղծվել և կայացել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտո-նատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտ-պանությունը: Մարդու իրավունքների պաշտպանը հանդիսանում է նաև «Խոշտանգում-ների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբեր-
4
մունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ: Մարդու իրավունքների պաշտպանի ինս-տիտուտն իր գործունեությունը լիովին իրականացնում է Փարիզյան սկզբունքներին հա-մապատասխան:
4. Մարդու իրավունքների ոլորտում մշակվել և իրականացվում են ծրագրեր, այդ թվում` «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը», որը 2008թ. վերան-վանվել է «Կայուն զարգացման ծրագիր», «Գենդերային քաղաքականության 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը», «Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015թթ. ռազմավա-րական ծրագիրը», «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտ-պանության 2004-2015թթ. ազգային ծրագիրը», «Հաշմանդամների սոցիալական պաշտ-պանության 2006-2015թթ. ռազմավարությունը», «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազ-մակերպման ազգային ծրագիրը», «Հայաստանի Հանրապետության իրավական և դատա-կան բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը» և այլն:
5. ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2012թ. փետրվարին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կանանց և տղամարդ-կանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մա-սին» ՀՀ օրենքի նախագիծը:
6. Արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու արդյունքում ստեղծվել են ազգային օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատաս-խանեցնելու լուրջ նախադրյալներ: ՀՀ քրեական օրենսգրքում տեղ են գտել դրույթներ, որոնք պատիժ են նախատեսում կյանքի և առողջության, արժանապատվության ու անձի նկատմամբ հարգանքի, ինչպես նաև քաղաքացիական, սոցիալական իրավունքների, ըն-տանիքի, անչափահասների և արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների համար, նաև դատական և իրավապահ մարմինների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտումների համար: ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ ընտանեկան օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, ՀՀ աշխա-տանքային օրենսգրքում տեղ են գտել մարդու իրավունքների և ազատությունների, ինչ-պես նաև օրինական շահերի պաշտպանության կուռ երաշխիքներ:
7. Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք ակտիվորեն զբաղվում են երեխաների, կանանց, ազգային փոքրամասնությունների, երիտասարդության, թոշակառուների, ֆիզի-
5
կական սահմանափակ կարողություններով անձանց, փախստականների և ձերբակալ-ված անձանց խնդիրներով: Հասարակական կազմակերպություններից շատերը պարբե-րական ուսումնասիրություններ են կատարում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, մշակում կանխարգելման և հանրային իրազեկման զանազան ծրագրեր: Ամեն տարի տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ ՀՀ Ազգային ժողով են ներկայացնում զեկույցներ Հայաստանում մարդու իրավունքների ապահովման ոլորտում տիրող վիճակի վերաբերյալ:
8. Վերոհիշյալ ձեռքբերումներով հանդերձ` գենդերային հավասարության, ազատ ընտրության իրավունքի, արտահայտման ազատության իրավունքի, իրավական պաշտ-պանության արդյունավետ միջոցների իրավունքի, արդար դատաքննության իրավունքի, ինչպես նաև խոշտանգման կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքի և այլ հարցերի հետ կապված որոշ խնդիրներ շարու-նակում են մնալ պետության ուշադրության կենտրոնում, որոնց լիարժեք իրականացումը կարևորվում է ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման էական երաշխիքներ ստեղծելու տեսանկյունից:
9. Սոցիալական, տնտեսական և քաղաքական որոշ խնդիրներ խոչընդոտում են հասարակության հետագա ժողովրդավարացմանը, մարդու իրավունքների և ազատու-թյունների պաշտպանության ամուր համակարգի ստեղծմանը: Այս սահմանափակում-ները պայմանավորված են պլանային տնտեսությունից ազատ շուկայականին անցնելու առանձնահատկություններով և միջազգային շուկայում տեղի ունեցող իրադարձություն-ների ուղղակի ազդեցությամբ:
Հայաստանը կարևոր քայլեր է ձեռնարկել սոցիալական և տնտեսական իրավունք-ների պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով: Տնտեսական հետըն-թացի երկարատև ժամանակաշրջանին հետևեցին ՀՆԱ-ի աճը, աշխատավարձի, կենսա-թոշակների, սուբսիդիաների, կրթաթոշակների և նպաստների բարձրացումը: Սոցիալա-կան պաշտպանության և առողջապահության համակարգում սկսվել են արմատական բարեփոխումներ, և պետությունը ձեռնամուխ է եղել իր քաղաքացիների համար կյանքի պատշաճ պայմանների ստեղծման գործընթացին: Թոշակները, սուբսիդիաները և կրթաթոշակները խիստ ցածր են և բացասաբար են ազդում կրթության, առողջա-պահական իրավունքների, բավարար կենսամակարդակ ունենալու իրավունքի, ինչպես նաև այլ սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների իրականացման վրա:
6
10. Մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև տնտեսական և սոցիա-լական ապահովության հարցերը մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում, քանի որ անհրաժեշտություն է առաջացել բարելավել պետական մարմինների աշխա-տանքը, բարձրացնել պետական պաշտոնյաների որակավորումը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ հաշվետվողականության մակարդա-կը, խուսափել էթիկայի կանոնների խախտումներից, երաշխավորել մարդու իրավունք-ների պաշտպանության մշակույթի ձևավորումը հասարակության մեջ և իրավապահ մարմիններում, միավորել պետության և քաղաքացիական հասարակության ինստի-տուտների ջանքերը` ապահովելով նաև քաղաքացիների իրազեկումն իրենց իրավունք-ների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ:
1.2. Մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազ-գային պարտավորությունները
11. Հայաստանը միացել է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային հիմ-նարար պայմանագրերին` ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի հովանու ներքո առկա մարդու իրավունքների վերաբերյալ հիմնական փաստաթղթերին: Այս հանձնառությունների մա-սով Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի համապատասխան գործակալություննե-րին մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ներկայացնում է պարբերա-կան զեկույցներ, որոնց հիման վրա մշակվում են առաջարկություններ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը բարելավելու նպատակով:
12. Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ է ստանձնել ՄԱԿ-ի Կանոնադրության հիման վրա: Ի հավելումն, Հայաստանի Հանրապետությունը մասնա-կից է մարդու իրավունքների վերաբերյալ հետևյալ հիմնական միջազգային պայմանա-գրերի` «Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին» միջազգային դաշ-նագիր (ներառյալ Կամընտիր արձանագրությունը), «Տնտեսական, սոցիալական և մշա-կութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիր, «Խոշտանգումների և այլ դա-ժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիա (ներառյալ Կամընտիր արձանագրությունը), «Կանանց նկատ-մամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիա, «Երեխայի իրա-վունքների մասին» կոնվենցիա, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա և այլն:
7
13. Հայաստանի Հանրապետությունը Մարդու իրավունքների և հիմնարար ազա-տությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի մասնակից պետություն է, որի ուժով նաև պարտավորված է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատա-րանի որոշումները:
II. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐԴԵԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
2.1. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության (այսուհետ՝ ռազմավարություն) ընդունման անհրաժեշտությունն ու նպատակները
14. Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի միասնական և համապարփակ քաղաքականության իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է`
1) ունենալ միասնական մեկ քաղաքական փաստաթուղթ, որը կհամակարգի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարվող հիմնական քաղաքականությունը: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում այս պահի դրությամբ գործում են մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում վերաբերում են մարդու իրավունքների առանձին կատեգորիաների կամ առանձին խմբերի անձանց իրավունքների պաշտպանությանը, որոնցից են՝ «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը», որը 2008թ. վերանվանվել է «Կայուն զարգացման ծրագիր», «Գենդերային քաղաքականության 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը», «Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015թթ. ռազ-մավարական ծրագիրը», «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը», «Հաշմանդամների սոցիալական պաշտպանու-թյան 2006-2015թթ. ռազմավարությունը», «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմա-կերպման ազգային ծրագիրը», «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը», որը նախատեսում է իրա-վական և դատական համակարգերի հիմնարար բարեփոխումների իրականացում, նաև ուղղակիորեն և անուղղակիորեն վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանու-թյանն ու միտված է հատկապես պետական մարմինների հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների իրացման երաշխիքների ամրապնդմանն ու ստեղծմանը,
8
2) մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին տալ թիրախային լուծումներ` քաղաքականության շարունակականություն ապահովելու նպատակով:
15. Ռազմավարությունը հետապնդում է հետևյալ հիմնական նպատակները`
1) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ու զարգացմանն ուղղված պետական հետևողական և համակարգված քաղաքականության հիմնադրույթների սահմանումն ու դրանց կիրառման միջոցով մարդու իրավունքների պաշտպանվածության բարձրացումը,
2) Հայաստանի Հանրապետության իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի հիմնարար քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշա-կութային իրավունքների իրացման պայմանների բարելավումը` Հայաստանի Հանրապե-տության ստանձնած միջազգային և երկկողմ պարտավորություններին համապատաս-խան,
3) Հայաստանի Հանրապետության իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության գործուն և արդյունավետ մեխանիզմների ապահովումը,
4) գործող օրենսդրության կատարելագործումը և պատշաճ կիրառման ապահովումը միջազգային չափանիշներին համապատասխան,
5) մարդու իրավունքների և դրանց պաշտպանության եղանակների մասին հանրային իրազեկության բարձրացումը` պետական և տեղական ինքնակառավարման մարմին-ների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև լայն հասարակության և քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսումը,
6) պետական իշխանության մարմինների նկատմամբ հասարակության վստահու-թյան ամրապնդումն ու սոցիալական համախմբվածության մեծացումը,
7) մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների կարողությունների ուժեղացումը, մարդու իրավունքների պաշտպանության ազգային այլ ինստիտուտների հիմնումն ու ամրապնդումը,
8) սոցիալապես խոցելի խմբերի հիմնախնդիրների ու կարիքների հստակեցումը և նրանց իրավունքների ապահովմանն ուղղված արդյունավետ միջոցառումների ձեռնար-կումը,
9) քաղաքացիական հասարակության ինստիտուտների ակտիվ ներգրավումը ռազ-մավարության նպատակներին ուղղված գործողությունների իրականացմանը,
9
10) հասարակական կազմակերպությունների գործունեության, ինչպես նաև պետա-կան և տեղական ինքնակառավարման մարմինների հետ նրանց համագործակցության արդյունավետության բարձրացումը,
11) Հայաստանի Հանրապետությունում պետականության ամրապնդումը, օրինա-կանության և ժողովրդավարության գերակայության ապահովումն ու հասարակության իրազեկության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացումը:
2.2. Ռազմավարության հիմնական սկզբունքները
16. Ռազմավարության հիմնական սկզբունքներն են`
1) Պետության մասնակցությունը: Ռազմավարությունը և դրա հիման վրա ընդունվելիք գործողությունների ծրագիրը մեծապես իրականացվելու են պետական իշխանության մարմինների կողմից:
2) Միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումը: Որպես մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար ուղենիշ և չափանիշ են ընտրվում մի-ջազգային իրավական այն պարտավորությունները, որոնք Հայաստանի Հանրապետու-թյունը ստանձնել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Ելակետային է համարվում ստանձնած բոլոր պարտավորությունների լիարժեք կատարումը:
3) Մարդու իրավունքների փոխադարձ կապը և կախվածությունը: Քաղաքական և քաղաքացիական իրավունքները, սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունք-ները պետք է հավասարապես երաշխավորվեն: Ռազմավարության առանցքն է մարդու բոլոր իրավունքների պաշտպանության ուղղությամբ հավասարակշռված պետական քաղաքականության իրականացումը:
4) Մարդու իրավունքների առաջնահերթության սահմանումը: Ռազմավարության անկյունաքարն է հանդիսանում մարդու իրավունքների պաշտպանությունը որպես Հա-յաստանի Հանրապետության պետական քաղաքականության առաջատար բաղադրա-տարր սահմանելը:
5) Հանրության մասնակցությունը: Մարդու իրավունքների պաշտպանության արդյու-նավետության բարձրացման նպատակով պետական իշխանության պատասխանատու մարմինների կողմից ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման,
10
մոնիտորինգի և գնահատման ընթացքում կներգրավվի քաղաքացիական հասարակու-թյունը` համապատասխան կազմակերպությունների միջոցով:
6) Մոնիտորինգն ու գնահատումը: Կներդրվի ռազմավարության և գործողություն-ների ծրագրի իրականացման մոնիտորինգի և գնահատման գործուն համակարգ:
7) Մարդու իրավունքների վերաբերյալ կրթությունը: Ռազմավարության և գործո-ղությունների ծրագրի առանցքն են մարդու իրավունքների վերաբերյալ համապատաս-խան թիրախային խմբերին իրազեկելն ու կրթելը` դրանց պաշտպանությունն առավել լիարժեքորեն երաշխավորելու նպատակով:
17. Ռազմավարության հիմնական քաղաքական ուղենիշներն ու սահմանված թի-րախները խարսխված են մարդու իրավունքների պաշտպանության համակարգի արդյու-նավետության ամրապնդման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղու-թյամբ ստանձնած պարտավորությունների վրա։
18. Ռազմավարության նպատակները և խնդիրները տարանջատված են ըստ ակնկալ-վող արդյունքների, որոնց ներկայացվող հիմնական պահանջներն են` դրանց շոշափե-լիությունը, իրատեսությունը, չափելիությունը և համադրելիությունը:
19. Ռազմավարության իրականացման վերջնական արդյունքը մարդու իրավունք-ների պաշտպանության բարձր մակարդակի ապահովումն է:
2.3. Ռազմավարության հիմնական գերակայությունները
20. Ռազմավարությամբ երաշխավորվում են քաղաքացիական և քաղաքական իրա-վունքների ոլորտում հետևյալ գերակայությունները`
1) կյանքի իրավունք,
2) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք,
3) մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք,
4) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք,
5) արդար դատաքննության իրավունք,
6) ազատ կամքի արտահայտման իրավունք,
7) ազատ ընտրության և հանրաքվեի իրավունք,
8) խաղաղ հավաքների ազատության իրավունք,
9) խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ մարդու արժանապատվու-թյունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունք:
11
21. Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ասպարեզում երաշ-խավորվում են հետևյալ իրավունքները`
1) առողջության պահպանման իրավունք,
2) կրթության իրավունք,
3) աշխատանք ընտրելու ազատության իրավունք,
4) սեփականության իրավունք,
5) բավարար կենսամակարդակի իրավունք,
6) սոցիալական ապահովության իրավունք:
22. Գործողությունների ծրագրի մշակման և իրագործման ընթացքում առանձնա-հատուկ ուշադրություն է դարձվում խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության խթանման և պաշտպանության մակարդակի բարձրացման վրա:
23. Որպես թիրախային խմբեր ռազմավարության մեջ առաջնահերթ կերպով դի-տարկվում են հետևյալ խոցելի խմբերը`
1) երեխաները,
2) կանայք,
3) տարեցները,
4) հաշմանդամները,
5) զոհված ազատամարտիկների ընտանիքները,
6) ազգային փոքրամասնությունները,
7) ՀՀ-ում ապաստան հայցող, ապաստան ստացած, ինչպես նաև փախստականի կարգավիճակ ունեցող անձինք,
8) բռնադատվածները:
2.4. Մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության իրականացման ոլորտում պետական և այլ շահագրգիռ մարմինների իրավասությունները
24. Ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացումը համակարգելու նպատակով նախատեսվում է ստեղծել միջգերատես-չական հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեն համապատասխան ներկայացուցիչներ` ՀՀ Նախագահի աշխատակազմից, Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազ-մից, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից, ՀՀ դատական դեպարտամենտից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հասարակական կազմակերպու-թյուններից, Հանրային խորհրդից և այլ շահագրգիռ մարմիններից:
12
III. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
3.1. Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կրթությունն ու իրա-զեկումը
25. Մարդու իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության երաշխավորման հիմնական և կարևորագույն միջոցներից են մարդու իրավունքների մասին կրթությունն ու իրազեկումը: Մարդու իրավունքների մասին իրազեկվածության մակարդակն անհրաժեշտ է բարձրացնել հասարակության բոլոր շերտերում` ներառելով նաև նախադպրոցական և դպրոցական տարիքի անձանց:
3.2. Մարդու իրավունքների պաշտպանության վարչական միջոցառումները
26. Մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն և արդյունավետ միջոց-ներ են վարչական միջոցառումներն ու պետական կառավարման համակարգում դրանց կատարելագործմանն ուղղված բարեփոխումները, մասնավորապես` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթների կիրառման արդյու-նավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները:
3.3. Մարդու իրավունքների պաշտպանության դատական միջոցառումները
27. Կարևորվում են՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան դիմելու ինստիտուտի լիարժեք արմատավորումը, որպես մարդու իրավունքների երաշ-խավորված պաշտպանության եվրոպական չափանիշներին համապատասխանող հա-մակարգ, դատաիրավական բարեփոխումները, որոնք կամրապնդեն մարդու իրավունք-ների արդյունավետ պաշտպանությունը՝ որպես բարեփոխումների ուղենիշ ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդունած որոշումներն ու դրանցում արտացոլված իրավական դիրքորոշումները, մասնավորապես` մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցների հասանելիության երաշխավորումն ու դա-տական իշխանության հանդեպ հասարակության վստահության ամրապնդումը:
13
IV. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
28. Կյանքի իրավունքի երաշխավորում, որը ներառում է ընթացակարգերի մշակումը, որը հնարավորություն կտա միջոցներ ձեռնարկել ձերբակալվածներին պահելու վայ-րերում և քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի հետաքննության, բա-ցահայտման, հրապարակայնության և հաշվետվողականության ապահովման ուղղու-թյամբ, կապահովի անվտանգության գործողությունների պատշաճ պլանավորումը, վերահսկումն ու դրանց հետագա գնահատումը:
29. Առողջության պահպանման իրավունքի երաշխավորում, որը ներառում է`
1) որակյալ բժշկական օգնություն և սպասարկման ստանալու ապահովումը,
2) առողջապահության ստանդարտների հաստատման նպատակով առողջապահու-թյան ազգային ռազմավարության մշակումը,
3) առողջական խնդիրներ ունեցողների իրավունքների պաշտպանության և նրանց առողջությանը հասցված վնասի փոխհատուցման արդյունավետ մեխանիզմների ստեղծ-ման նպատակով համապատասխան օրենքներում փոփոխությունների իրականացումը,
4) հիվանդների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, որը թույլ կտա հիվանդներին տեղեկանալ իրենց իրավունքների և պարտականությունների մասին և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն առողջապահական հաստատություն-ներում,
5) առողջապահական հաստատությունների հետագա օպտիմալացման ապահովու-մը՝ հաշվի առնելով ՀՀ մարզերում առողջապահական հաստատությունների հասանե-լիությունը,
6) վարակիչ հիվանդությունների ախտորոշման, մոնիտորինգի և վերահսկման հնա-րավորությունների մեծացումը,
7) արտակարգ իրավիճակներում տուժած անձանց բժշկական օգնության և սպա-սարկման կազմակերպումն ու ապահովումը:
30. Մտքի, խղճի, կրոնի և դավանանքի ազատության իրավունքի երաշխավորում, որը ներառում է`
1) ատելության, անհանդուրժողականության և դրանից բխող ահաբեկման և հար-կադրանքի ակտերի դեմ պայքարելու նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը,
14
2) կրոնի կամ հավատքի ազատության հարցերի ըմբռնման ապահովումն ու դրանց հանդեպ հանդուրժողականության խորացումն ու խրախուսումը,
3) կրոնի կամ խղճի հիմքերով խտրականության դրսևորումները կանխելու նպատա-կով անհրաժեշտ իրավական և վարչական միջոցների ձեռնարկումն ու կրոնի և հավատ-քի ազատության իրավունքի խախտման դեպքերում զոհերի պաշտպանությանն ուղղված արդյունավետ իրավական լուծումների ապահովումը,
4) անընդունելի հոգեորսությունից խոցելի խմբերի և առաջին հերթին` երեխաների և երիտասարդների պաշտպանվածության ապահովումը,
5) կրոնի և հավատքի վերաբերյալ դպրոցական ուսուցման ծրագրերի կատարելա-գործումը՝ հաշվի առնելով նաև Կրոնների և հավատքների դպրոցական ուսուցման Տոլե-դոյի ուղղորդող սկզբունքները,
6) «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախա-գծի մշակումը՝ գործող օրենքը միջազգային ստանդարտներին և ՄԱԿ-ի տարբեր գործա-կալությունների և Եվրոպայի խորհրդի առաջարկներին համապատասխանեցնելու հա-մար:
31. Կրթության իրավունքի երաշխավորում, որը ներառում է`
1) պետության տարածքում որակյալ կրթության ապահովումը, մասնագիտական կրթության հասանելիությանն ու մատչելիությանն ուղղված անհրաժեշտ միջոցների ձեռ-նարկումը,
2) կրթության իրավունքի պաշտպանության և երաշխավորման ոլորտում առկա բա-ցերի բացահայտմանն ուղղված համապարփակ հետազոտությունների անցկացումը,
3) ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազ-գային դաշնագրի լրացուցիչ արձանագրության վավերացումը, որը հնարավորություն կտա յուրաքանչյուր անձի օգտվել այդ դաշնագրի շրջանակներում ստեղծված բողոքարկ-ման մեխանիզմից,
4) կրթության իրավունքի միջազգային չափանիշների մասին պետական իշխանու-թյան մարմինների և դատավորների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
32. Աշխատանքի ընտրության ազատության իրավունքի երաշխավորում, որը ներա-ռում է`
1) աշխատանքի անվտանգության ու հիգիենայի պահանջներին բավարարող աշխա-տանքային պայմանների ապահովումը,
15
2) «Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ազգային ծրագրի» ընդունումը` համաձայն միջազգային պարտավորությունների, ինչպես նաև պարբերա-բար գնահատումը` փոփոխվող ռիսկերի լույսի ներքո,
3) աշխատանքի պետական տեսչության` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթո-դաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրի և ստուգումներում ընդգրկվող հարցերի ստուգաթերթի հաստատումը, որի նպատակն է գրանցել հատուկ դեպքերը, ստուգումների տևողությունն ու հիմքերը,
4) աշխատանքային վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմների ներդրումը,
5) արհեստակցական կազմակերպությունների լիարժեք կայացումն ու գործունեու-թյան իրավական դաշտի ապահովումը,
6) մասնակցությունը Եվրամիության զբաղվածության քաղաքականության համա-կարգմանն ու Հայաստանի Հանրապետության զբաղվածության ապահովման ռազմա-վարության իրականացմանը:
33. Սեփականության իրավունքի երաշխավորման և ամրապնդման, ինչպես նաև դրա կիրառման նպատակով համապատասխան քայլերի նախաձեռնում:
34. Բավարար կենսամակարդակի իրավունքի երաշխավորում, որը ներառում է`
1) ժամանակավոր կացարաններում բնակվող մարդկանց համար պատշաճ կենսա-մակարդակ ապահովելուն ուղղված հետևողական միջոցառումների իրականացումը,
2) սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնա-կարգի կիրարկման ապահովումը` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող սննդամթերքում հավելումների պարունակությունը սննդային հավելումների տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով,
3) սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սննդի ոլորտի տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման ապահովումը,
4) սննդի անվտանգության պատշաճ մակարդակի ապահովման նպատակով` պա-հանջվող նվազագույն ամսական աշխատավարձի և պետական նպաստների ապահո-վումը,
5) գենետիկորեն փոփոխված օրգանիզմների կիրառման սահմանափակումների վե-րաբերյալ իրավական նորմերի կիրառման արդյունավետությանն ուղղված միջոցառում-ների իրականացումը` ապահովելով սննդամթերքի մեջ գենետիկորեն փոփոխված օրգա-նիզմների առկայության մասին սպառողների իրազեկվածությունը,
16
6) սննդի ապահովման բնագավառում իրականացվող վերահսկողության համակար-գումը` ապահովելու համար անվտանգ սննդի առկայությունը Հայաստանի Հանրապե-տության յուրաքանչյուր բնակչի համար,
7) Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր մարդու կյանքի պատշաճ մա-կարդակի ապահովման նպատակով նվազագույն աշխատավարձի, պետական նպաստ-ների, բազային կենսաթոշակի արդարացի չափի ապահովմանն ուղղված քայլերի ձեռ-նարկումը` կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի հիման վրա:
35. Սոցիալական ապահովության իրավունքի երաշխավորում, որը ներառում է`
1) Հայաստանում սոցիալական գործընկերության պրակտիկայի ինստիտուցիոնա-լացումը` ներդնելով համապատասխան մեխանիզմներ հանրապետական և համայնքա-յին մակարդակներում,
2) ընտանիքի աղքատության մակարդակի գնահատման ժամանակակից մեթոդների և չափանիշների ընդունումը,
3) պետական նպաստների վարչարարության վերանայումը նպաստառուների ցու-ցակներում ընդգրկման հնարավոր բացթողումները բացառելու նպատակով,
4) ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին) սոցիալական ծառայություն-ների փաթեթի (համալիրի) տրամադրումը:
36. Անձնական և ընտանեկան կյանքի հանդեպ հարգանքի իրավունքի երաշխա-վորում, որը ներառում է`
1) մարդու իրավունքների պաշտպանին` տվյալների պաշտպանության իրավական դաշտը վերահսկելու իրավասություն շնորհելու հնարավորության քննարկումը,
2) անհատական տվյալների պաշտպանության ոլորտում առկա Եվրոպական միու-թյան ընդունած չափանիշներին համապատասխան ներպետական օրենսդրության բարե-փոխումների իրականացումը,
3) փաստաթղթերի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի հետևողական ձեռնարկումը:
37. Ընտրական իրավունքի երաշխավորում, որը ներառում է`ընտրական օրենսդրու-թյան շարունակական բարեփոխումն ու ընտրական գործընթացների իրավական ու կառուցակարգային երաշխիքների ամրապնդումը:
38. Խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի երաշխավորում, որը ներառում է`
17
1) հավաքների ազատության իրավունքի իրականացման նպատակով օրենքներում և կանոնակարգերում, ինչպես նաև պրակտիկայում կամայական խոչընդոտների ծագման կանխումը,
2) իրավապահ մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխա-տակիցների՝ սահմանված կարգով շարունակական վերապատրաստումը՝ խաղաղ հա-վաքների հսկողության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով:
39. Ազատ արտահայտման ազատության իրավունքի երաշխավորում, որը ներառում է`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար ան-ձանց ուսուցման և իրազեկման ազատության ապահովումը` միջազգային չափանիշնե-րին և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատաս-խան,
2) հեռուստատեսության և ռադիոյի կարգավորող մարմինների ընտրության և կազ-մավորման կարգի համապատասխանեցումը միջազգային և առաջին հերթին` եվրոպա-կան պահանջներին,
3) լրագրողների դեմ ոտնձգությունների կանխմանն ու օրենքով սահմանված կարգով պատշաճ քննության անցկացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
4) մամուլի աշխատակիցների համար խոսքի ազատության հարցերի վերաբերյալ դասընթացների կազմակերպումը,
5) արտահայտման ազատության և ազգային անվտանգության ապահովման չափա-նիշների միջև առկա սահմանազատման միջազգայնորեն ընդունված չափանիշների վե-րաբերյալ պետական ծառայողների և լրատվամիջոցների վերապատրաստման անցկա-ցումը` հաշվի առնելով Յոհանեսբուրգյան սկզբունքներն ազգային անվտանգության, ար-տահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության վերաբերյալ:
40. Խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքի երաշխավորում, որը ներառում է`
1) խոշտանգման սահմանումը ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդ-կային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի համաձայն` տարանջատելով խոշտանգումը բռնության այլ ձևերից,
2) խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ցանկացած դեպքի անկախ հետաքննու-թյան անցկացման ընթացակարգերի սահմանումը՝ նույնիսկ ֆորմալ գանգատի բացակա-յության դեպքում,
18
3) ազատազրկման և նախնական կալանքի վայրերում խոշտանգումների մասին հայ-տարարությունների քննության ներպետական համակարգի ստեղծումը, խոշտանգման մասին հայտարարություն անող անձի և վկայի պաշտպանության երաշխավորումը,
4) խոշտանգման և վատ վերաբերմունքի զոհերին փոխհատուցման տրամադրման, ինչպես նաև լիարժեք վերականգնման (ռեաբիլիտացիայի) անհրաժեշտ ընթացակարգերի ապահովումը,
5) ձերբակալման պայմանների համապատասխանության ապահովումը վերաբեր-մունքի միջազգային չափանիշներին,
6) նախնական կալանքի վայրերի աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավումը,
7) քրեակատարողական հիմնարկների գործունեության թափանցիկության ապահո-վումն ու լրատվամիջոցների հետ քրեակատարողական հիմնարկների համագործակցու-թյան ընդլայնումը,
8) Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարդկային և ֆինանսական ռեսուրսների ավելացումը` ձերբակալման վայրեր այցելելու և անձանց նկատմամբ վերա-բերմունքի ու նրանց պահելու պայմանների մոնիտորինգ անցկացնելու նպատակով,
9) բժշկական անձնակազմի վերապատրաստումը` բժշկական էթիկայի կանոնների վերաբերյալ, բժշկական անձնակազմի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն խոշ-տանգումներին մասնակցության կանխումն ու պատժամիջոցների խստացումը նրանց նկատմամբ,
10) ուսումնական ձեռնարկների տրամադրումը իրավապահ մարմինների աշխատա-կազմերին` կալանավորման ընթացքում, ինչպես նաև նախնական կալանքի վայրերում մարդկանց հանդեպ վերաբերմունքի մասին միջազգային պահանջների վերաբերյալ,
11) խոշտանգման և վատ վերաբերմունքի անվերապահ արգելքի վերաբերյալ հա-սարակության իրազեկման ապահովումը:
41. Երեխաների իրավունքների պաշտպանության երաշխավորում, որը ներառում է`
1) երեխաների իրավունքների պաշտպանության ապահովման ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացումը, 2) երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական ինք-նակառավարման մարմինների համապատասխան ծառայությունների իրավասություն-ների կատարելագործումը` բարելավելով նրանց աշխատակազմի որակավորումն ու նյութատեխնիկական ռեսուրսները,
19
3) վերականգնողական համակարգի զարգացումը` կյանքի դժվարին պայմաններում գտնվող կամ բռնության զոհ դարձած երեխաների վերականգնման ապահովման նպա-տակով:
42. Կանանց իրավունքների երաշխավորում, որը ներառում է`
1) ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի, Պեկինի 4-րդ համաշխարհային (1995թ.) համաժողովի հիմնական հանձնա-րարականների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված գեն-դերային հավասարությանն ուղղված միջազգային այլ փաստաթղթերով ստանձնած պար-տավորությունների կատարումը,
2) ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծի մշակումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան, և այն սահմանված կարգով շրջանա-ռության մեջ դնելը,
3) կանանց հանդեպ բռնության կանխման և վերացման քրեադատավարական միջոց-ների մասին ազգային օրենսդրության ներդաշնակեցումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմանը,
4) իրավաբանական աջակցությունը և վնասի փոխհատուցման ապահովմանն ուղղված համապատասխան իրավական ակտերի մշակումը,
5) սեփական ընտանիքի անդամների հանդեպ բռնություն գործադրող անձանց հա-մար սոցիալական կրթության ծրագրերի մշակումը,
6) ներընտանեկան կամ սեռական բռնությունից տուժած կանանց և երեխաների պե-տական աջակցության ապահովումը,
7) բռնությունների դեպքերի վերաբերյալ կանանց և աղջիկների կողմից արված հայ-տարարությունների պատշաճ ընթացքի ապահովումը` երաշխավորելով այդ հայտարա-րությունների համակողմանի և օբյեկտիվ քննությունը,
8) ոստիկանության աշխատակիցների և դատավորների ապահովումը կանանց նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ համապատասխան ուղեցույցներով,
9) կանանց նկատմամբ բռնության դեպքերում զոհերին իրավաբանական և հոգեբա-նական պաշտպանության ու անվճար բժշկական օգնության տրամադրման ապահո-վումը,
10) կանանց` տղամարդկանց հետ հավասար իրավունքների և հավասար հնա-րավորությունների երաշխավորումը,
20
11) թրաֆիքինգի զոհերի, ինչպես նաև այդ գործով վկաների պատշաճ դատավա-րական պաշտպանության ապահովումը` հաշվի առնելով միջազգային և առաջին հեր-թին՝ Եվրամիության պահանջները,
12) բռնության և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց պաշտպանությանն ու վնասի փոխհատուցման վերաբերյալ համապատասխան իրա-վական ակտերի նախագծերի և մեխանիզմների ներդրումը,
13) թրաֆիքինգի վերաբերյալ իրավապահ մարմինների աշխատակիցների, դատա-վորների վերապատրաստման շարունակականության ապահովումը:
43. Տարեց մարդկանց իրավունքների երաշխավորում, որը ներառում է`
1) տարեցներին որակյալ սոցիալական ծառայություններից օգտվելու հնարավո-րությունների ընձեռումը` սոցիալական ծառայությունների որակի գնահատման և վերա-հսկողության արդյունավետ մեխանիզմների ստեղծմամբ,
2) տարեցների համար անկախ և ակտիվ կյանք վարելու հնարավորությունների ստեղծումը,
3) տարեցների` հասարակությանն ինտեգրվելուն ուղղված ծրագրերի իրականացու-մը,
4) քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում տարեցների մասնակցության ապահովումը,
5) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կյանքի պատշաճ պայմանների ապահովումը,
6) տարեց մարդկանց մրցունակության ապահովումն աշխատանքի շուկայում:
44. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության երաշ-խավորում, որը ներառում է`
1) հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքները բավարարող հատուկ դա-սավանդման մեթոդաբանության ընդունումը, ինչպես նաև համապատասխան հայեցա-կարգի մշակումը` հաշմանդամություն ունեցող երեխաների մասնագիտական պատ-րաստվածության ծրագրերի ապահովման վերաբերյալ,
2) կրթական հաստատություններում ուսուցչի օգնականի, ընթերցողի, ուղեկցողի, հատուկ կարիքներ ունեցող անձանց համար ժեստերի լեզվի թարգմանչի ծառայու-թյունների մատուցման իրականացումը, ինչպես նաև ուսուցման գործընթացում հատուկ կարիքներ ունեցող անձանց համապատասխան սարքավորումներով ապահովումը,
21
3) ներառական կրթական համակարգի ստեղծումը, ներառյալ՝ հիմնական և մասնա-գիտացված կրթության տրամադրումը, որը կնպաստի փորձի փոխանակմանն ու հաշ-մանդամություն ունեցող երեխաների, երիտասարդների, մեծահասակների ներգրավմանը հասարակական կյանքին,
4) նորակառույցներն ու նախկինում կառուցված շենքերը հաշմանդամություն ունե-ցող անձանց համար մատչելի դարձնելուն ուղղված քաղաքականության իրականացումը,
5) տրանսպորտի հասանելիության ապահովումը` հաշվի առնելով հաշմանդամու-թյուն ունեցող անձանց կարիքները,
6) «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխա-նատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի մշակումը՝ գործող օրենքը Եվրամիության պահանջներին համապատասխանեցնելու համար,
7) հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների և հավասար պայմանների ապահովմանն ու նրանց սոցիալական ներգրավվածությանն ուղղված գործնական միջոցների ձեռնարկումը,
8) ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվեն-ցիայի դրույթների պահանջներին համահունչ ՀՀ օրենքի նախագծի մշակումը և սահ-մանված կարգով շրջանառության մեջ դնելը,
9) զբաղվածության բոլոր փուլերում խտրականությունից պաշտպանվածության երաշխավորումը, ներառյալ՝ թեկնածուի ընտրության և հավաքագրման, ինչպես նաև կարիերայի զարգացման հետ կապված միջոցառումների ապահովումը,
10) հմտություններ ձևավորելու նպատակով աշխատանքային պրակտիկայից օգտվե-լու հնարավորության ընձեռումը, հատկապես` հաշմանդամություն ունեցող երիտա-սարդների համար,
11) ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց համար հարկային արտոնությունների կիրառումը,
12) աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց համար որոշակի քվո-տաների տրամադրումը,
13) անձի կարիքների բազմակողմանի գնահատման և պարբերական վերանայման միջոցով սոցիալական ծառայությունների և նմանատիպ աջակցության տրամադրման ապահովումը,
14) հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկումն իրենց իրավունքների վերա-բերյալ,
22
15) սոցիալական խնամքի տներում, մանկատներում, հոգեբուժական և այլ հաս-տատություններում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների՝ հնարավոր խախտումներից պաշտպանության համակարգերի առկայության ապահովումը:
45. Ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքի երաշխավորում, որը ներառում է`
1) ուսուցիչների պատրաստման և հանրապետությունում բնակվող ազգային փոքրա-մասնությունների լեզուներով թարմացված ուսումնական նյութերի ապահովմանն ուղղված համակարգված քաղաքականության մշակումը,
2) որոշումներ կայացնողների մակարդակում ազգային և էթնիկ փոքրամասնություն-ների ներկայության քվոտաների ներդրումը,
3) ազգային և էթնիկ փոքրամասնություններով բնակեցված մարզերում և համայնք-ներում մշակութային կենտրոնների կառուցումն ու ազգային լեզուներով ռադիո-հեռուստահաղորդումների հեռարձակման ապահովումը:
46. Փախստականների և ապաստան հայցողների իրավունքների երաշխավորում, որը ներառում է`
1) ապաստան հայցողների իրավունքների ապահովման ազգային օրենսդրության ներդաշնակեցումը միջազգային պահանջներին,
2) սահմանապահների և այլ իրավապահ մարմինների ուսուցման շարունակականու-թյան ապահովումը` ոլորտի միջազգային չափանիշների և ազգային օրենսդրության հար-ցերով,
3) փախստականների սոցիալական և տնտեսական ինտեգրմանը նպաստող արդյու-նավետ միջոցառումների իրականացումը:
V. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
47. Ռազմավարության ընդունումից հետո` վեցամսյա ժամկետում, ՀՀ կառավարու-թյան կողմից կմշակվի Գործողությունների ծրագիր 2013-2016թթ. համար` ներառելով նաև պատասխանատու մարմինները, կատարման ժամկետները, ֆինանսավորման աղ-բյուրները և կատարողականի ցուցանիշները:
48. Գործողությունների ծրագիրը մշակելիս հաշվի կառնվեն վաղօրոք ընդունված ազգային ծրագրերը, ռազմավարություններն ու հայեցակարգային փաստաթղթերը, այդ թվում՝ «Գենդերային քաղաքականության 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը»,
23
«Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիրը», «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015թթ. ազգային ծրագիրը», «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ. ռազմա-վարությունը», «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը», մար-դու իրավունքների պաշտպանությանն առնչվող՝ առկա ամբողջական տեղեկատվու-թյունը, ներառյալ՝ համապատասխան պետական մարմինների հաշվետվություններում, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև հասարակական կազմակերպություն-ների և միջազգային կազմակերպությունների զեկույցներում արտացոլված խնդիրները և այլն:
VI. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ
49. Ռազմավարությամբ նախատեսվող միջոցառումների իրականացման պատաս-խանատուն պետական և տարածքային կառավարման մարմիններն են, որոնք կկազմա-կերպեն սեմինարներ, կլոր սեղաններ, ճեպազրույցներ և այլն` ապահովելով պատասխա-նատու օղակների ներգրավումը:
50. Գործողությունների ծրագրի իրականացման նկատմամբ կարող են իրականացվել դիտարկումներ, որոնց արդյունքում կներկայացվեն առաջարկություններ, որոնք առաջ-նահերթության կարգով հաշվի կառնվեն գործողությունների ծրագրի ճշգրտման ու վերանայման ժամանակ և կնպաստեն մարդու իրավունքները հարգելու, պաշտպանելու և ապահովելու՝ պետության ստանձնած պարտավորությունների հետևողական և լիար-ժեք կատարմանը` երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին համա-հունչ:
VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
51. Ռազմավարության ընդունումը կնպաստի`
1) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման, ապա-հովման ու պաշտպանության ամրապնդմանը Հայաստանի Հանրապետությունում,
2) ազգային օրենսդրության մեջ և իրավակիրառ պրակտիկայում մարդու իրավունք-ների պաշտպանության չափանիշների երաշխավորմանը,
3) մարդու իրավունքների պաշտպանության առավել հետևողական և համակարգված քաղաքականության իրականացմանը,
24
4) ժողովրդավարական հաստատությունների հզորացմանը, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կիրառմանը և իրավունքի գերակայության ապահով-մանը,
5) քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը, պետական հաստատու-թյունների հետ համագործակցության խթանմանը,
6) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության շարու-նակական մոնիտորինգի իրականացմանը,
7) մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձ-րացմանը, մարդու իրավունքների պաշտպանության իրականացման վերաբերյալ հան-րային քննարկումների անցկացմանը:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ Ղ Ե Կ Ա Վ Ա Ր Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

1 комментарий :

  1. Этот комментарий был удален администратором блога.

    ОтветитьУдалить