понедельник, 2 ноября 2015 г.

Ով ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունի, ըստ Երվանդ Զախարյանի

Ստացվել է Էլեկտրոէներգիայի թանկացման դեմ Կառավարությանն ուղղվածՙ մեր հոկտեմբերի 20-2015թ.  դիմումի պատասխանը.
Հիշեցնենք որ մեր դիմումում հիմնավորել էինք մեր պահանջը եւ առաջարկություններ արել, որտեղ մասնավորապես ասվում էր.
ՙՙՄինչև 250 կիլովատ էլեկտրոէներգիա սպառող բնակչությանը փոխհատուցելու մասին կառավարության որոշումը հասցեական չի եւ չի մեղմում Էլեկտրաէներգիաի թանկացման հետեւանքով ավելի ծանր սոցիալալական դրության մեջ հայտնված անապահով բնակիչների վիճակը, քանի որ, շատ անապահով ընտանիքներ հատկապես ձմռան ամիսներին 250 կՎտ-ից ավելի են սպառում, ոմանք հնարավորություն չունեն օգտվել բնական գազից, խոցելի խմբի ընտանիքները տարբեր այլ պատճառներով չեն կարող նվազեցնել էլեկտրոէներգիաի սպառման ծավալը:ՙ
Կառավարությանն ուղարկված այս դիմումին պատասխանել է  Էներգետիկայի եւ Բնական Պաշարների Նախարարը, ըստ այդմ   սոցիալական վատ վիճակում գտնվող  խմբի բնակիչները,  ինչպես ինքն է գրել ,,ավելի մեծ սպառում ունեցող, այսինքն ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող, հետեւաբար նրանց փոխհատուցում չի տրվելու, բացի դա ըստ նախարարի հաշվարկների բնակչության 79 տոկոսը 250 կՎտ-ից պակաս էլեկտրոէներգիա է սպառելու, ձմռան ամիսներին մեր տեղեկություններով դրա հակառակ պատկերն է: 



 Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի Նախարարության պատասխանում ասվում է , որ էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացումը դուրս է նախարարության իրավասությունից, եւ ոչ մի խոսք չկա մեր առաջարկության մասին, այսինքն չգիտեն ինչպես աջակցել, ոչինչ չեն պատրաստվում անել եւ  ոչ մի նախագիծ չունեն անապահով բնակիչներին աջակցելու համար:

Աս պատասխանները ցինիկ ու ավելի  ոչ ադեկվատ են քան սպասում էինք::Մենք հետեւողական ենք լինելու եւ պատրաստվում ենք մեր հաջորդ քայլերին անցնել:
Սպասում ենք նախագահի աշխատակազմի պատասխանին:

Комментариев нет :

Отправить комментарий