суббота, 7 ноября 2015 г.

Երկրների բարգավաճության վարկանիշը

 Բրիտանական Legatum Institute հրապարակել է աշխարհի երկրների բարեկեցության ցուցակը: Հայաստանը 142 երկրների ցուցակում զբաղեցրել է 93-րդ տեղը, երկու տեղով բարելավելով իր ցուցանիշները 2014թ. համեմատ - 95 -րդ տեղ, այս տարի 94-րդ տեղում Նամիբիան /Աֆրիկա/ է, 95-րդ տեղում Լաոսը /Ասիա/:
Մեր երկրի գործերը առավել վատ են ընթանում "տնտեսության", "անձնական ազատությունների" եւ " սոցիալական կապիտալի" ոլորտներում, լավ՝ "կրթության", "անվտանգության" եւ "գործարարության" ոլորտներում: Չնայած բոլորիս հայտնի է, թե որքան բարդ է փոքր եւ միջին ձեռնարկությունների վիճակը Հայաստանում, այն առումով, թե  որքան հեռու են օրենքները, ըստ որի հաշվի է առնվում գործարարության գործակիցը, գործարարության իրական վիճակից:
Հայաստանը Անձնական Ազատությունների ոլորտում շատ տխուր՝ 119 -րդ տեղում է, նշենք որ նոր սահմանադրության նախագծում* նվազեցվել են մարդու իրավունքները:
«Աջակցություն» ՀԿ -ն հայերեն է թարգմանել Legatum Institute -ի հետխորհրդային երկրների համեմատական ցուցակը, որտեղ
 Հայաստանի դիրքը հետեւյալն է:

Հայաստանի դիրքը տարբեր ոլորտների ցուցակներում, ըստ որոնց հանրագումարի Հայաստանը զբաղեցրել է 93-րդ տեղը բարեկեցիկ երկրների վարկանիշային ցուցակում:
գործարարություն 69
տնտեսություն 126
պետական կառավարում 92
կրթություն 49
առողջապահություն 86
անվտանգություն 55
անձնական ազատություններ 119
սոցիալական կապիտալ 124
-----
*Նոր սահմանադրության նախագծից, որը ըստ երեւույթին կընդունվի դեկտեմբերին քանի որ փաստացի  չի գործում ընտրության իրավունքը,  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռռուպցիոն կենտրոնը նշում է, որ հանվել է ներկա սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքները,   նոր սահմանադրության նախագծում ոչ մի խոսք չկա առողջ շրջակա միջավայրում ապրելու մարդու իրավունքի մասին եւ պետության պարտավորությունը՝ ապահովելու շրջակա միջավայրի պաշտպանությունը: Մարդու սոցիալ-տնտեսական իրավունքը, ձեւափոխվել է որպես պետության օրենսդրական երաշխիք և պետության նպատակներ: Առողջությունը պահպանելու իրավունքը, սոցիալական ապահովության իրավունքը, աշխատանքի ընտրության ազատության իրավունքը, եւ այլ իրավունքներ այլևս ձևակերպված չեն որպես պետության կողմից սահմանադրորեն ճանաչվող իրավունքներ, այլ ձևակերպված է, որ յուրաքանչյուր ոք օրենքին համապատասխան ունի սոցիալական ապահովության իրավունք, առողջությունը պահպանելու իրավունք և այդ իրավունքներից օգտվելու կարգ ու պայմանները սահմանվում են օրենքներով:
Աղբյուր http://armenkochinyan.blogspot.com/ եւ  ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԿ

Комментариев нет :

Отправить комментарий