пятница, 2 октября 2015 г.

էլեկտրաէներգիաի սակագինը փոխհատուցելու կառավարության որոշումը հասցեական չէ եւ կոռռուպցիոն ռիսկեր է ստեղծում


«Աջակցություն»  ՀԿ բաց է գործողություններին միանալու, առաջարկությունների քննարկման մասնակցելու, եւ սեփական առաջարկությունները ներկայացնելու համար եւ պատրաստ համագործակցելու սոցիալական աջակցության, մարդու իրավունքների, քաղաքացիական նախաձեռնությունների՝ եւ ուրիշ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հետ, հասարակության տարբեր շերտերի հուզող խնդիրներին լուծումներ գտնելու համար:

ՀՀ Նախագահ՝ Սերժ Սարգսյանին, Վարչապետին, Աշխ. եւ Սոցապ նախարարին                   
«Աջակցություն» հասարակական
կազմակերպություն 
1. Մինչև 250 կիլովատ էլեկտրոէներգիա սպառող բնակչությանը փոխհատուցելու մասին կառավարության որոշումը հասցեական չէ եւ չի մեղմում Էլեկտրաէներգիաի թանկացման հետեւանքով ավելի ծանր սոցիալալական դրության մեջ հայտնված անապահով բնակիչների վիճակը, քանի որ, ինչպես հայտնի է Հայաստանում շատ անապահով ընտանիքներ հատկապես ձմռան ամիսներին 250 կՎտ-ից ավելի են սպառում, ոմանք հնարավորություն չունեն օգտվել բնական գազից, խոցելի խմբի ոմանց սոցիալական վիճակի յուրահատկությունը հնարավոր չի դարձնում էլեկտրոէներգիաի սպառման ծավալի կրճատումը: Արդյունքում  փոխհատուցումը նրանց  չի անդրադառնա,  եւ ավելի շատ հենց նրանք կտուժեն էլեկտրոէներգիաի թանկացումից: : Առաջարկում ենք տեղի ունեցող սուբսիդավորումը հասցեական դարձնել, դրա համար սակագնի տարբերության փոխհատուցումը իրականացնելով նրանց սոցիալական վճարները ավելացնելու միջոցով:
2. Հայաստանի բյուջեից սուբսիդավորումները ընդհանրապես, կամ օտարերկրյա ընկերությունների ըստ էության վնասի փոխհատուցում, եւ այլ նման տարօրինակ պատճառաբանությամբ բյուջեից այդ ընկերություններին ուղղակի միջոցներ հատկացնելու մոտեցումը, համարում ենք անթույլատրելի եւ տարօրինակ շռայլություն, հատկապես երբ երկիրը գտնվում է նման ծանր սոցիալ-տնտեսական վիճակում, ինչը հարուցում է հասարակության լայն զանգվածների արդարացի զայրույթը: Գտնում ենք, որ բյուջեի միջոցների այդօրինակ բաշխումները մի շարք կոռռուպցիոն ռիսկեր են առաջացնում:
3. Քանի որ Հայաստանում էլեկտրոէներգիաի սակագինը ամենաթանկն է ԱՊՀ -ում, բնակչության կենսամակարդակը Հայաստանում ցածր է, արտադրվող էլեկտրոէներգիաի ինքնարժեքը՝շուրջ 70 տոկոս անհամեմատ ցածր է, թանկացումը ավելացնում է Հայաստանում առկա մեծ բեւեռվածությունը, ավելացնում է ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, բնակչությունը մեղավորություն չունի ՀԷՑ-ի այդօրինակ անարդյունավետ գործունեության մեջ, խնդրում ենք, հորդորում, առաջարկում չեղարկել էլեկտրոէներգիաի թանկացման անհիմն որոշումը
1-10-2015 թ.
«Աջակցություն» սոցիալական աջակցության եւ մարդու իրավունքների 
պաշտպանության հանրային նախաձեռնությունների կենտրոն՚» 
հասարակական կազմակերպություն.
Երեւան35, Լեփսիուսի 2-րդ փողոց 45տուն, հեռ. 010  247330, 055 247330 
Տպագրված է 3 օրինակ, համապատասխան գերատեսչություն ուղարկելու համար
Հրապարակված է կազմակերպության բլոգում



Комментариев нет :

Отправить комментарий