пятница, 25 сентября 2015 г.

Մեկ տարում Հայաստանի բյուջեից 75 մլն. դոլար , որ ռուսական երկաթուղին անհրաժեշտ բեռներ հասցնի ռուսական զորամաս


Ռուսական զինուժի ծախսերը շարունակում է փոխհատուցել ՀՀ կառավարությունը
 Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին շուրջ 50 միլիոն  հատկացվեց, այժմ՝ այս եռամսյակի համար  25 միլիոն:
Հիշեցնենք, որ Հայաստանի բյուջեից ի թիվս Ռուսաստանին այլ հատկացումների,  վերջերս որոշում կայացվեց բյուջեից ռուսական ընկերությանը վճարել նաեւ էլ.էներգիայի անհիմն թանկացման գումարները:
pastinfo.am. ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ազգային անվտանգության ծառայությանը ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից 10 413 000 դրամ հատկացնելու մասին:

Այս գումարը, ինչպես նշված է որոշման նախագծում` «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների դիմաց 2015 թվականի 2-րդ եռամսյակում  կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով» է:

Իսկ որպես որոշման հիմք է վկայակոչվում կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի  N 1177-Ն որոշումը:

Այս որոշման մանրամասները, թեև այսօր հաստատված նախագծում չեն հրապարակվում, բայց, նշեք, որ այն վերաբերում է Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների երկաթուղային ծախսերի փոխհատուցմանը: Եվ սա գաղտնիք չէ, քանի որ ռուսական զորքերի այդ ծախսերը հայկական կողմը արդեն 11 տարի է, ինչ հոգում է:

Սակայն, հարկ է նշել, որ 2004թ-ին, երբ այս որոշումն ընդունվում էր և ՌԴ-ի հետ համապատասխան համաձայնագիր էր կնքվում, երկաթուղին դեռ ՀՀ կառավարության սեփականությունն էր:

2008թ-ին ՀՀ կառավարության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղի»-ն փոխանցվեց ռուսական կողմին, և այդ պաից ի վեր «Ռուսասկան երկաթուղիներ» ՓԲԸ-ի 100%-անոց դուստր ձեռնարկությունն է:

Այսինքն` արդեն 7 տարի շարունակ ՀՀ-ն իր բյուջետային  սուղ միջոցներից վճարում է
ռուսական կազմակերպությանը ռուսական զինուժի ու ռազմական բեռների փոխադրման համար: Այս մասին գրում է http://www.lragir.am/index/arm/0/country/view/120944#sthash.XNahZSLA.dpuf
 Հայաստանը հոգում է իր տարածքում գտնվող ռուսական բազայի ծախսերի կեսը, իսկ այլ երկրներում տեղակայված բազաների համար ռուսներն իրենք են բավականին մեծ գումարներ վճարում։ «Սա երևի թե աշխարհում միակ ռազմաբազան է, որի դիմաց Ռուսաստանը ոչ միայն փող չի վճարում, այլ նաև մենք ենք վճարում։ Ռուսները նույնիսկ Կանտի ռազմաբազայի համար, որը գտնվում է Ղրղըզստանում, ահռելի գումար են վճարում։ Էլ չեմ խոսում Սիրիայի տարածքում գտնվող Տարտուսի ռազմաբազայի, Բելառուս տարածքում գտնվող ռուսական ռազմաբազաների մասին, որոնց դիմաց Ռուսաստանը բավականին մեծ զիջումների է գնում գազի գնի առումով, -ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Комментариев нет :

Отправить комментарий