четверг, 23 июля 2015 г.

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին եռամսյակային հաշվետվություն

Ոստիկանության կողմից
մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին եռամսյակային հաշվետվություն

ԶԼՄ-ների մշտադիտարկման ընթացքում հաշվետու ժամանակահատվածում` 2015թ.
ապրիլ-հունիս ամիսներին, արձանագրվել է ոստիկանության աշխատակիցների կողմից
 մարդու իրավունքի խախտումների 85 դեպք: Նախորդ եռամսյակի համեմատությամբ
դեպքերի թիվն աճել է 29-ով (կամ 52%-ով): Արձանագրված դեպքերից 49-ը տեղի
են ունեցել հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով, որը
նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատությամբ աճել է 11-ով (կամ
29%-ով), իսկ անհատական դեպքերի թիվն աճել է 18-ով (կամ 50%-ով):

Առաջին եռամսյակի ընթացքում խախտվել է 10 տեսակի իրավունք, իսկ երկրորդ
եռամսյակի ընթացքում՝ 12: Երկու եռամսյակների ընթացքում ամենամեծ թվով
խախտումները տեղի են ունեցել խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու
իրավունքի և անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի հետ
կապված, ընդ որում, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքի
խախտումների թիվն աճել է 1-ով (կամ 5.3%-ով), իսկ անձնական ազատության և
անձեռնմխելիության իրավունքի խախտումների թիվը՝ 9-ով (կամ 75%-ով): Հարկ է
նշել, որ անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտումների
անհատական դեպքերի թիվն աճել է 7-ով (կամ 233%-ով), իսկ հավաքների ժամանակ
նույն իրավունքի խախտումների թիվը՝ 2-ով (կամ 22%-ով): Հատկանշական է, որ
առաջին կիսամյակում գրանցվել է լրագրողի` մասնագիտական օրինական
գործունեություն իրականացնելուիրավունքի խախտման 2 դեպք, մինչդեռ 2-րդ
եռամսյակում 9 դեպք, որոնցից 6-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ, իսկ
5-ը զուգորդվել են նաև այլ իրավունքների խախտմամբ (անմարդկային կամ
արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք,
անձնական ազատության ևանձեռնմխելիության իրավունք, Ֆիզիկական բռնությունից
զերծ մնալու իրավունք, գույքի անձեռնմխելիության իրավունք):

Աճել է նաև ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքի խախտումների
թիվը՝ 4-ից հասնելով 11-ի, որոնցից 4-ը տեղի է ունեցել հավաքների ժամանակ,
ընդ որում, 1-ի դեպքում խախտվել է նաև լրագրողի` մասնագիտական օրինական
գործունեություն իրականացնելու իրավունքը: 2015թ. երկրորդ եռամսյակում
գրանցվել է նաև անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող
վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման 5 անհատական դեպք (նախորդ
եռամսյակի համեմատությամբ աճել է 1-ով) և 6 դեպք (աճել է 2-ով) հավաքների
ժամանակ: Անհատական դեպքերի ժամանակ ոտնահարվել են նաև այնպիսի
իրավունքներ, ինչպիսիք են՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների
իրավունքը (առաջին կիսամյակում գրանցվել էր 3 դեպք, երկրորդում՝ 4),
բնակարանի անձեռնմխելիության իրավունքը (առաջին եռամսյակում գրանցվել էր 1
դեպք, երկրորդում՝ 3), տեղեկատվություն ստանալու իրավունքը
(առաջին
եռամսյակում գրանցվել էր 3 դեպք, երկրորդում՝ 1), կարծիքն ազատորեն
արտահայտելու իրավունքը (նախորդ եռամսյակում այս իրավունքի խախտման
անհատական դեպք չէր գրանցվել, իսկ երկրորդ եռամսյակում՝ 2 դեպք),
իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը (առաջին եռամսյակում որևէ դեպք
 չէր արձանագրվել, իսկ երկրորդ եռամսյակում՝ 1 դեպք): Իսկ հավաքների
ժամանակ կամ դրանց մասնակցելու արդյունքում խաղաղ, առանց զենքի հավաքներ
անցկացնելու իրավունքից, անձնական ազատության և անձեռնմխելիության
իրավունքից, լրագրողի` մասնագիտական օրինական գործունեություն
իրականացնելու իրավունքից, ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքից և
 անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ
մնալու իրավունքից զատ, որոնց վերևում անդրադարձ է կատարվել և որոնց հետ
կապված ամենամեծ թվով խախտումներն են եղել, խախտվել են նաև հետևյալ
իրավունքները՝ գույքի անձեռնմխելիության իրավունքը (առաջին եռամսյակում
որևէ դեպք չէր գրանցվել, իսկ 2-րդ եռամսյակում՝ 3 դեպք), իրավական
պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը՝ (նախորդ եռամսյակի
ընթացքում գրանցվել էր 3, երկրորդ եռամսյակի ընթացքում՝ 1 դեպք), կարծիքն
ազատորեն արտահայտելու իրավունքը (առաջին եռամսյակում որևէ դեպք չէր
գրանցվել, իսկ 2-րդ եռամսյակում՝ 1 դեպք):

Ինչպես նախորդ եռամսյակում, այս եռամսյակում նույնպես ամենաշատ դեպքերը
գրանցվել են Երևանում, սակայն նրանց թիվն աճել է 31-ով (կամ 86%-ով)`
հասնելով 67-ի: Գյումրիում դեպքերի թիվը դարձել է 7՝ նախորդ կիսամյակի
համեմատությամբ նվազել է 50%-ով: 2015թ. առաջին կիսամյակում գրանցված
մարդու իրավունքի խախտումների 56 դեպքերից 22-ի դեպքում ընդհանուր թվով 123
 խախտում է տեղի ունեցել, իսկ մնացած 34-ի դեպքում հայտնի չէ, թե քանի
անգամ է մարդու իրավունք խախտվել: Երկրորդ կիսամյակում տեղի ունեցած 85
դեպքերից 59-ի ժամանակ մարդու իրավունքի 434 խախտում է տեղի ունեցել, իսկ
մնացած 26-ի դեպքում հայտնի չէ, թե քանի անգամ է մարդու իրավունք խախտվել:
Այսպիսով 2015թ. երկրորդ եռամսյակի ընթացքում 2.5 անգամ աճել է այն դեպքերի
 թիվը, երբ հնարավոր է եղել որոշել, թե քանի հոգու իրավունք է խախտվել, իսկ
 խախտումների թիվն ավելացել է 3.5 անգամ: Հարկ է նշել, որ այն դեպքերի մեծ
մասը, որոնց ժամանակ հստակ չէ, թե քանի անգամ է իրավունք խախտվել կամ
կոնկրետ քանի հոգու իրավունք է խախտվել, տեղի են ունեցել հավաքների
ժամանակ, որոնց մասնակցել է մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր մարդ:
 Հաշվետվությունն ամբողջությամբ՝ [PDF] այստեղ:

Комментариев нет :

Отправить комментарий