
Կազմակերպությանը անդամագրվելու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության Խորհրդին, եթե ձեզ հարմար չէ այցելել, դիմումները կարելի է ներկայացնել նաեւ օնլայն, լրացնելով անդամագրվելու համար դիմելու համապատասխան ձեւը:
Գրեք՝ ajaktsutyun@gmail.com կամ armen213@gmail.com, կոնտակտի համար Արմեն Քոչինյան
ինչպես Աջակցել «Աջակցության»-ը.
Սիրելի բարեկամ, համաձայն մեր կազմակերպության կանոնակարգի, բոլոր նվիրատուները կստանան առաջարկներ դրանց օգտագործման եւ մանրամասը հաշվետվություն իրենց նվիրաբերած միջոցների հետագա ճակատագրի մասին:
Նվիրատուն կարող է նաեւ ինքը՝ մեր կազմակերպությանը առաջարկել ինչի համար է ցանկանում, որ օգտագործվեն փոխանցվելիք միջոցները, եւ մեր միջոցով իրականացնել, եթե այն Հայաստանի Հանրապետության տարածքում է նախատեսվում իրականացնել, լինի դա մեր կանոնադրական նպատակներում նշված տարբեր թիրախային կարիքավոր խմբեր եւ կոնկրետ ընտանիքներ, թե մեր տարբեր ծրագրերի թիրախային ոլորտներ:
«Աջակցություն» ՀԿ-ի նշված սոցիալական ու Հայաստանի զարգացման ծրագրերին աջակցելու համար դուք կարող եք դրամական փոխանցումներ կատարել հետեւյալ հաշվեհամարներին:
Բանկ`"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ
"ԱՐԱԲԿԻՐ" ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ք.Երեւան, Կոմիտաս 57
ստացող"ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ" ՍՈՑ. ԱՋԱԿՑ. ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎ. ՊԱՇՏ> ՀԱՆՐԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌ. ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
AK0478940,08/04/10, 007, 08/04/20
ստացողի դրամային հաշվի համար
163058800778
արժույթ (AMD) 163058800778
արժույթ (USD) 163058800786
արժույթ( EUR) 163058800794
արժույթ( RUR) 163058800802
«Աջակցություն» ՀԿ կանոնադրությունից
1.4. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
2.1 Կազմակերպության նպատակն է՝ ՀՀ օրենքների եւ միջազգային պայմանագրերի համաձայն ժողովրդավարության սկզբունքների տարածումը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, աղքատության եւ գործազրկության կրճատումը:
3.1 Օրենքով սահմանված կարգով կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ օտարերկրյա ցանկացած քաղաքացի, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը եւ ընդունում է կազմակերպության կանոնադրությունը:
5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
5.1 Պետական գրանցման պահից կազմակերպությունը հանդիսանում է իրավաբանական անձ եւ ձեռք է բերում հասարակական կազմակերպությունների համար օրենքով սահմանված բոլոր իրավունքները:
5.2 Կազմակերպությունն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, կնիք` հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով, դրոշմ, հաշվարկային հաշիվ բանկում` Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա արժույթով, իր անունից կարող է ձեռք բերել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, որպես հայցվոր եւ պատասխանող հանդես գալ դատարանում:
5.3 Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, խնդիրները, նպատակները եւ գործունեության ձեւերը:
5.4 Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները եւ խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`
ա/ տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին.
բ/ հիմնադրել լրատվության միջոցներ.
գ/ կազմակերպել եւ անցկացնել հավաքներ
դ/ստեղծել այլ կազմակերպություն կամ լինել նրա մասնակիցը
ե/ ներկայացնել եւ պաշտպանել իր անդամների իրավունքները եւ օրինական շահերը այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում.
զ/ իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` իր կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների միջոցով.
է/օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, վարձակալել ռւ օգտագործել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, օրենքով չարգելված այլ գույք.
ը/ օտարել կամ վարձակալության կամ անվճար օգտագործման հանձնել Կազմակերպությանը պատկանող ցանկացած անշարժ եւ շարժական գույք.
թ/ կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր եւ այլ գործարքներ.
ժ/ինքնուրույն կազմավորել եւ տնօրինել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում եւ այլ պետություններում ստանալ վարկեր, դրամաշնորհներ, այդ թվում` արտարժույթով.
ի/ իրականացնել ինքնուրույն արտաքին գործունեություն, այդ թվում` կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ կառավարական ոչ առեւտրային կազմակերպությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական կազմակերպություններին, իր անդամներին եւ այլ անձանց գործուղել արտասահմանյան երկրներ, հրավիրել այլ երկրներից քաղաքացիներ, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Կազմակերպության ամբողջ կանոնադրությանը կարող եք ծանոթանալ այստեղ.
http://ajaktsutyun.blogspot.com/p/10-2015.html
Комментариев нет :
Отправить комментарий