суббота, 5 декабря 2015 г.

Քրեակատարողական հիմնարկները գերբեռնված

Ըստ ՄԻՊ աշխատակիցների 2014 թվականին իրականացրած ուսումնասիրության, ամենաբեռնվածը
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն է, որտեղ լրակազմը սահմանված է 820 մարդու համար, սակայն ուսումնասիրության ժամանակ այնտեղ եղել է 1055 դատապարտյալ:
«Կոշ» քրեակատարողական հիմնարկում լրակազմը 640 անձի համար է սահմանված, սակայն պահվել է 739 մարդ:
«Սևան» քրեակատարողական հիմնարկում 548-ի փոխարեն 593 մարդ է պահվել,
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում՝ 373 մարդու փախարեն 402 մարդ:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկում պահվել է 18 ազատազրկված անձ, չնայած խցում տեղադրված է եղել ընդամենը 12 մահճակալ, իսկ խցի մակերեսը մոտ 40 քմ է եղել: Մինչդեռ, օրենսդրության համաձայն՝ ուղղիչ հիմնարկում մեկ դատապարտյալին հատկացվող տարածքը չի կարող պակաս լինել 4 քմ-ից:
2015թ. ուսումնասիրությունները դեռևս ամփոփված չեն:
2014թ. հիմնականում ծանրաբեռնված են ՔԿՀ-ների կալանավայրերի տարածքները, քանի որ հայաստանյան դատարանները որպես խափանման միջոց մեծամասաբ կիրառում են կալանքը:

ՄԻՊ մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քննիչներն ինչ բովանդակությաբ միջնորդություն ներկայացնում են դատարան, դատարանները հիմնականում դա բավարարում են:
Ըստ նախորդ տարվա ուսումնասիրությունների, 96 տոկոսի չափով դատարանների կողմից ընդունվում է այն միջնորդությունը, որը բերում է քննիչը: Իսկ դատարանների որոշումներում չկա որևէ հիմնավորում, թե ինչո՞ւ է որպես խափանման միջոց ընտրվել կալանքը և ոչ թե, օրինակ, գրավով ազատ արձակելը կամ այլ տարբերակ: «Դատարանների այդ որոշումները հիմնավոր չեն, իսկ դրա հետևանքով ունենք խցեր, որտեղ մարդիկ հերթով են քնում»,- ասում է Երանուհի Թումանյանցը:  

Комментариев нет :

Отправить комментарий