воскресенье, 23 августа 2015 г.

Պահանջում ենք քրեական պատասխանատվության ենթարկել ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանին

«Աջակցություն» հասարակական կազմակերպությունը դատապարտում է ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող բռնությունները, մասնավորապես օգոստոսի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ տարեց տղամարդուն ապտակելու աննախադեպ բռնության փաստը, ընդհանրապես Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնի ուժի կիրառումը:
«Աջակցություն» հասարակական կազմակերպությունը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ տարեց տղամարդուն ապտակած ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանին, նրա կողմից պաշտոնական դիրքի չարաշահման եւ խուլիգանության դրսեւորման փաստի կապակցությամբ:
23-08-2015

Комментариев нет :

Отправить комментарий