вторник, 13 ноября 2018 г.

Նորից տեղադրում ենք Մարդու Իրավունքների հռչակագիրը




Համարը 
217 Ա III
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հռչակագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Ընդունման վայրը 
Ընդունող մարմինը 
Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
Ընդունման ամսաթիվը 
10.12.1948
Ստորագրող մարմինը 
Ստորագրման ամսաթիվը 
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.12.1948
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ

ոչ պաշտոնական թարգմանություն
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ
Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր
Ընդունվել և հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի 217 Ա (III) բանաձևի համաձայն
ՆԱԽԱԲԱՆ

Նկատի առնելով, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը, և
նկատի առնելով, որ մարդու իրավունքների ոտնահարումն ու արհամարհումը հանգեցրել են բարբարոսական, մարդկային խիղճը վրդովող գործողությունների, և որ մարդկության վեհ նպատակն է հռչակված այնպիսի մի աշխարհի ստեղծումը, որտեղ մարդիկ կունենան խոսքի ու համոզմունքների ազատություն և զերծ կլինեն վախից ու կարիքից, և
նկատի առնելով, որ անհրաժեշտ է, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանվեն օրենքի ուժով, նպատակ ունենալով ապահովել, որպեսզի մարդը հարկադրված չլինի դիմելու բռնության ու ճնշման դեմ ուղղված ապստամբության` որպես վերջին միջոցի, և
նկատի առնելով, որ անհրաժեշտ է նպաստել ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, և
նկատի առնելով, որ Միավորված ազգերի ժողովուրդները կանոնադրության մեջ վավերացրել են իրենց հավատը մարդու հիմնական իրավունքների, մարդկային անհատի արժանապատվության ու արժեքի և տղամարդու ու կնոջ իրավահավասարության նկատմամբ և վճռել են աջակցել սոցիալական առաջադիմությանն ու կենսապայմանների բարելավմանը, առավել ազատության պայմաններում, և
նկատի առնելով, որ անդամ պետությունները պարտավորվել են Միավորված Ազգերի Կազմակերպության հետ համագործակցելով նպաստել մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների համընդհանուր հարգմանն ու պահպանմանը, և
նկատի առնելով, որ այդ իրավունքների ու ազատությունների բնույթի համընդհանուր ըմբռնումը վիթխարի նշանակություն ունի այս պարտավորության լիակատար իրականացման համար,
Գլխավոր Ասամբլեան
հռչակում է մարդու իրավունքների սույն համընդհանուր Հռչակագիրը որպես մի խնդիր, որի կատարմանը պիտի ձգտեն բոլոր ժողովուրդներն ու պետությունները, այն առումով, որպեսզի յուրաքանչյուր մարդ ու հասարակության ամեն մի մարմին, մշտապես նկատի առնելով սույն Հռչակագիրը, ձգտի լուսավորության ու կրթության միջոցով օժանդակել այդ իրավունքների ու ազատությունների հարգմանը և ազգային ու միջազգային առաջադիմական միջոցառումների միջոցով դրանց համընդհանուր և արդյունավետ ճանաչման ու իրականացման ապահովմանը` ինչպես Կազմակերպության անդամ պետությունների, այնպես էլ նրանց իրավասության տակ գտնվող տարածքներում ապրող ժողովուրդների միջև:
Հոդված 1.
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով:
Հոդված 2.
Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա սույն Հռչակագրում հռչակված բոլոր իրավունքներն ու ազատություններն առանց որևէ տարբերության, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային և այլ վիճակից: Բացի այդ, չպետք է դրվի որևէ տարբերություն այն հիմունքով, թե ինչպիսին է այն երկրի կամ տարածքի, որին պատկանում է մարդը, քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակը, անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար, թեև ինքնավարության մեջ որևէ այլ ձևով սահմանափակ:
Հոդված 3.
Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք:
Հոդված 4.
Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում, ստրկությունը և ստրկավաճառությունը իրենց բոլոր տարատեսակներով արգելվում են:
Հոդված 5.
Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի:
Հոդված 6.
Յուրաքանչյուր մարդ, որտեղ էլ գտնվելու լինի, իր իրավասուբյեկտության ճանաչման իրավունք ունի:
Հոդված 7.
Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք: Բոլոր մարդիկ ունեն սույն Հռչակագիրը խախտող որևէ խտրականությունից և նման խտրականության սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք:
Հոդված 8.
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները:
Հոդված 9.
Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, ձերբակալման կամ արտաքսման:
Հոդված 10.
Յուրաքանչյուր ոք իր իրավունքներն ու պարտականությունները ճշտելու և իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար լիակատար հավասարության հիմունքով իրավունք ունի այն բանի, որ իր գործը քննվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից հրապարակայնորեն և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:
Հոդված 11.
1. Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմեղ համարվելու մինչև այն պահը, քանի դեռ նրա մեղքը օրինական կարգով չի հաստատվի հրապարակային դատական քննության միջոցով, որի ժամանակ նրան տրվում են պաշտպանության բոլոր հնարավորությունները:
2. Ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղադրվել որևէ արարք կատարելու կամ անգործության համար, որոնք կատարվելու պահին ազգային օրենքներով կամ միջազգային իրավունքով հանցագործություն չեն համարվել: Չի կարող նաև ավելի ծանր պատիժ տրվել, քան այն, որը կարող էր սահմանվել հանցանքը կատարելու ժամանակ:
Հոդված 12.
Ոչ ոք չի կարող ենթարկվել իր անձնական ու ընտանեկան կյանքում կամայական միջամտության, իր տան, իր նամակագրության կամ իր պատվի ու հեղինակության նկատմամբ կամայական ոտնձգությունների: Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի պաշտպանության իրավունք:
Հոդված 13.
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն տեղից տեղ փոխադրվելու և բնակավայր ընտրելու ամեն մի պետության սահմաններում:
2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ նաև սեփականը, և վերադառնալու իր երկիրը:
Հոդված 14.
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի հետապնդումից ապաստան որոնելու ուրիշ երկրներում և օգտվելու այդ ապաստանից:
2. Այդ իրավունքը չի կարող կիրառվել, եթե հետապնդումն իրականում հիմնավորված է ոչ քաղաքական հանցագործություն կամ Միավորված Ազգերի Կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին հակասող արարքներ կատարելով:
Հոդված 15.
1. Յուրաքանչյուր ոք ունի քաղաքացիության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր քաղաքացիությունից կամ իր քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
Հոդված 16.
1. Չափահաս դարձած տղամարդիկ ու կանայք իրավունք ունեն, առանց ռասայական, ազգային ու կրոնական պատկանելության հատկանիշների որևէ սահմանափակման, ամուսնանալու և ընտանիք կազմելու: Նրանք օգտվում են նույն իրավունքներից ամուսնանալու պահին, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության դեպքում:
2. Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացող երկու կողմերի ազատ ու լիակատար համաձայնության դեպքում:
3. Ընտանիքը հանդիսանում է հասարակության բնական ու հիմնական բջիջը և ունի հասարակության ու պետության կողմից պաշտպանության իրավունք:
Հոդված 17.
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունեցվածք ունենալու ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ համատեղ:
2. Ոչ ոք կամայականորեն չպետք է զրկվի իր ունեցվածքից:
Հոդված 18.
Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի ու հավատի ազատության իրավունք, այդ իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը, իր հավատը և համոզմունքը ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ մեկտեղ դավանելու, հրապարակավ կամ մասնավոր կարգով ուսմունք քարոզելու, ծիսակատարություն, կրոնական պաշտամունք և արարողություններ կատարելու ազատություն:
Հոդված 19.
Յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք, այդ իրավունքը ներառում է իր համոզմունքներին հավատարիմ մնալու ազատությունը և ցանկացած միջոցներով ու պետական սահմաններից անկախ իրազեկում և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:
Հոդված 20.
1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ ժողովների ու միախմբությունների ազատության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող հարկադրվել որևէ միության մեջ մտնելու:
Հոդված 21.
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով մասնակցելու իր երկրի կառավարմանը:
2. Յուրաքանչյուր ոք իր երկրում ունի պետական ծառայության մտնելու հավասար հնարավորության իրավունք:
3. Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը: Այդ կամքն իր արտահայտությունը պիտի գտնի պարբերական և չկեղծված ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի պայմաններում, փակ քվեարկության և կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ձևերի միջոցով:
Հոդված 22.
Յուրաքանչյուր մարդ, որպես հասարակության անդամ իրավունք ունի սոցիալական ապահովության և տնտեսական, սոցիալական ու մշակութային բնագավառներում իր արժանապատվությունը պահպանելու և իր անձի ազատ զարգացման համար անհրաժեշտ իրավունքներ իրագործելու` ազգային ջանքերի ու միջազգային համագործակցության միջոցով և յուրաքանչյուր պետության կառուցվածքին ու ռեսուրսներին համապատասխան:
Հոդված 23.
1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք:
3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով:
4. Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք:
Հոդված 24.
Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի իրավունք, ներառյալ` աշխատանքային օրվա խելամիտ սահմանափակման և պարբերական վճարովի արձակուրդի իրավունքը:
Հոդված 25.
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այնպիսի կենսամակարդակի, ներառյալ սնունդը, հագուստը, բնակարանը, բժշկական խնամքը և սոցիալական անհրաժեշտ սպասարկումը, որն անհրաժեշտ է իր և իր ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունը պահպանելու համար, և գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ ապրուստի միջոցներից զրկվելու դեպքում` ապահովելու իրավունք:
2. Մայրությունն ու մանկությունը տալիս են առանձնահատուկ խնամքի և օգնության իրավունք: Ամուսնությունից կամ արտաամուսնական կապից ծնված բոլոր երեխաները պետք է օգտվեն սոցիալական միանման պաշտպանությունից:
Հոդված 26.
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, և բարձրագույն կրթությունը` հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով:
2. Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիակատար զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Կրթությունը պետք է նպաստի փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բոլոր ժողովուրդների, ռասայական և կրոնական խմբերի միջև բարեկամությանը և պիտի նպաստի Միավորված ազգերի` խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը:
3. Ծնողներն իրենց մանկահասակ երեխաների համար կրթատեսակ ընտրելու գործում ունեն առաջնության իրավունք:
Հոդված 27.
1. Յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին մասնակցելու, արվեստից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու և նրա բարիքներից օգտվելու իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք ունի հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական աշխատանքի արդյունքը հանդիսացող իր բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունք:
Հոդված 28.
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սոցիալական ու միջազգային այնպիսի կարգի, որի առկայությամբ սույն Հռչակագրում շարադրված իրավունքները և ազատությունները կարող են լիակատար կերպով իրականացվել:
Հոդված 29.
1. Յուրաքանչյուր ոք հասարակության առաջ ունի պարտականություններ, միայն հասարակության մեջ է հնարավոր նրա անհատականության ազատ ու անկաշկանդ զարգացումը:
2. Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք պարտավոր է ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են բացառապես մյուսների իրավունքների ու ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգումն ապահովելու և դեմոկրատական հասարակարգում բարոյականության արդարացի պահանջները, հասարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը բավարարելու նպատակով:
3. Այդ իրավունքների ու ազատությունների իրականացումը երբեք չպետք է հակասի Միավորված Ազգերի Կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին:
Հոդված 30.
Սույն Հռչակագրի մեջ ոչինչ չի կարող մեկնաբանվել իբրև որևէ պետության, մարդկանց խմբի կամ առանձին անհատների ընձեռված իրավունք` զբաղվելու այնպիսի գործունեությամբ ու արարքներ կատարելով, որոնք ուղղված լինեն Հռչակագրում շարադրված իրավունքների և ազատությունների ոչնչացմանը:

пятница, 27 мая 2016 г.

Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները (1)

Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները   (1)

Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ստանձնած պարտավորությունները շարունակաբար ընդլայնվել են:
2004թ. հունվարին Հայաստանն անդամակցել է ԿԴՊՊԽ-ին, իսկ 2004 թ. հունիսին և դեկտեմբերին, ստորագրել և վավերացրել է Եվրախորհրդի «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան և «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիան: Հայաստանը ներգրավված է նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)` նախկին խորհրդային 8 երկրների համար նախաձեռնած «Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների պլան» ծրագրում, որը կոչված է բարելավելու նշված երկրների հակակոռուպցիոն քաղաքականությունը միջազգային փորձագետների կողմից մշակված առաջարկությունների միջոցով:
ԵՀՔ շրջանակներում Եվրոպական միությունն ու Հայաստանը 2006 թ. վավերացրել են գործողությունների ծրագիր, որում կոռուպցիայի դեմ պայքարը ներառված է որպես գերակա ոլորտ: Հայաստանի գործողությունների ծրագրում հատուկ գերակայությունների մեջ ներառվել են 8 հակակոռուպցիոն միջոցառումներ, այդ թվում` պատշաճ քննության ապահովումը և կոռուպցիոն հանցանքների հետապնդումը, Քրեական օրենսգրքի համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին, դատավորների և դատախազների էթիկայի կանոնների մշակումը, պաշտոնյաների կողմից գույքի և եկամտի սխալ հայտարարագրման դեպքում պատասխանատվության սահմանումը, դատավորների աշխատավարձերի բարձրացումը և այլն: Այս գործողությունների ծրագրում նշված համարյա բոլոր միջոցառումները միաժամանակ ներառված են նաև ՄԱԿ-ի, ԵԽ-ի «Քրեական իրավունքի մասին» և «Քաղաքացիական իրավունքի մասին» կոնվենցիաներում, ԿԴՊՊԽ-ի ու ՏՀԶԿ-ի առաջարկություններում:
2005 թ. ՀՀ-ը ստորագրել է Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան (ՄԱԿԿԴԿ), որը վավերացվել է ՀՀ ԱԺ-ի կողմից, 2006 թ.: Լինելով ՄԱԿԿԴԿ անդամ՝ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման մոնիթորինգին:
2005 թ. ստորագրված ՆԱՏՕ-ի հետ ՀՀ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով ՀՀ կառավարությունը պարտավորվել է ակտիվորեն մասնակցել ԿԴՊՊԽ-ի գործունեությանն ու իրականացնել ԿԴՊՊԽ-ի առաջարկությունները, իրականացնել ՀՌԻՄԾ-ն, ներդնել պետական պաշտոնյաների կողմից կոռուպցիայի կանխարգելման և հետապնդման հստակ և թափանցիկ հաշվետվողականության մեխանիզմ, բարելավել իրազեկումը կոռուպցիայի վերաբերյալ` պետական պաշտոնյաների ուսուցման և վերապատրաստման միջոցով:
Հայաստանը միացել է Բաց Կառավարման համագործակցությանը 2012 թ. ապրիլի 17-ին /պաշտոնական կայքէջն է՝www.ogp.am/: Բաց կառավարման համագործակցությունը  ստեղծվել է 2011 թվականի սեպտեմբերի 20-ին՝ 8 հիմնադիր երկրների (Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կողմից՝ թափանցիկ, հաշվետու և  արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով: Հայաստանը, միանալով այս նախաձեռնությանը, ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնց շարքում և կոռուպցիայի դեմ պայքարը:

ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիա


 ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիան ուժի մեջ է, ստորագրել է նաեւ Հայաստանը:
2005 թ. ՀՀ-ը ստորագրել է Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան (ՄԱԿԿԴԿ), որը վավերացվել է ՀՀ ԱԺ-ի կողմից, 2006 թ.:
Ներկայացնում ենք մի քանի դրույթներ, կոնվենցիան ամբողջությամբ կարելի է տեսնել սեղմելով  վերջում նշված հղումը:

Հոդված 16. Օտարերկրյա պաշտոնատար անձանց եւ միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց կաշառելը

 1. Յուրաքանչյուր Պետություն պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ քրեական իրավախախտում ճանաչվեն օտարերկրյա պաշտոնատար անձին կամ միջազգային կազմակերպության պաշտոնատար անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն` անձամբ պաշտոնատար անձի կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար որեւէ ոչ իրավաչափ առավելություն խոստանալու, առաջարկելու կամ տրամադրելու արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ` այն բանի համար, որ իր պաշտոնական պարտականությունները կատարելիս այդ պաշտոնատար անձը կատարի որեւէ գործողություն կամ չկատարի որեւէ գործողություն` միջազգային գործեր վարելու կապակցությամբ առեւտրային կամ որեւէ ոչ իրավաչափ այլ առավելություն ստանալու կամ պահպանելու համար։

 Հոդված 20. Ապօրինի հարստանալը

 Իր սահմանադրությունը եւ իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքները պահպանելու պայմանով` յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտում ճանաչվի անօրինական հարստացման արարքը, երբ դա կատարվում է դիտավորությամբ, այսինքն՝ պաշտոնատար անձի ակտիվների նշանակալից ավելացումը, որը գերազանցում է նրա օրինական եկամուտները, եւ որը նա չի կարող խելամտորեն հիմնավորել։

Հոդված 23. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացումը 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտումներ ճանաչվեն հետևյալ արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ.

ա) i) գույքի փոխարկումը կամ փոխանցումը` գիտակցմամբ, որ այդպիսի գույքն իրենից ներկայացնում է հանցագործություններից ստացված եկամուտներ` այդպիսի գույքի հանցավոր աղբյուրը քողարկելու կամ թաքցնելու նպատակով կամ հիմնական իրավախախտման մեջ ներգրավված որևէ անձի օգնություն ցույց տալու նպատակով, որպեսզի նա կարողանա խուսափել իր արարքների համար պատասխանատվությունից.

ii) գույքի իրական բնույթը, աղբյուրը, գտնվելու վայրը, տիրապետման եղանակը, տեղափոխելը, գույքի նկատմամբ իրավունքները կամ նրա պատկանելությունը քողարկելը կամ թաքցնելը` գիտակցմամբ, որ այդպիսի գույքն իրենից ներկայացնում է հանցագործություններից ստացված եկամուտներ.

բ) իր իրավական հիմնարար սկզբունքները պահպանելու պայմանով՝

 i) գույք ձեռք բերելը, տիրապետելը կամ օգտագործելը` դրա ստացման պահին գիտակցելով, որ այդպիսի գույքն իրենից ներկայացնում է հանցագործություններից ստացված եկամուտներ.

ii) իրավախախտումներից որևէ մեկը կատարելու նպատակով մասնակցելը, առնչությունը կամ հանցակցության մեջ մտնելը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն հոդվածին համապատասխան, դրա կատարման փորձը, ինչպես նաև օժանդակելը, դրդելը, աջակցելը կամ դրա կատարման ժամանակ խորհուրդներ տալը։

2. Սույն հոդվածի 1-ին կետի իրականացման կամ կիրառման նպատակներով`

ա) յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձգտի սույն հոդվածի 1-ին կետը կիրառել հիմնական իրավախախտումների ամենալայն շրջանակի նկատմամբ.

 բ) յուրաքանչյուր Մասնակից պետություն հիմնական իրավախախտումների շարքում որպես նվազագույնը պետք է ընդգրկի այն քրեական իրավախախտումների համապարփակ շրջանակը, որոնք այդպիսին են ճանաչված սույն Կոնվենցիայի համաձայն.

գ) վերը նշված «բ» ենթակետի նպատակներով հիմնական իրավախախտումները պետք է ներառեն այն իրավախախտումները, որոնք կատարվել են ինչպես շահագրգիռ Մասնակից պետության իրավասության շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս։ Այնուամենայնիվ, որևէ Մասնակից պետության իրավասությունից դուրս կատարված իրավախախտումներն իրենցից հիմնական իրավախախտումներ են ներկայացնում միայն այն պայմանով, որ համապատասխան արարքը քրեական իրավախախտում է համարվում այն պետության ներքին օրենսդրության համաձայն, որտեղ դա կատարվել է, և քրեական իրավախախտում կճանաչվեր այն Մասնակից պետության ներքին օրենսդրության համաձայն, որտեղ իրականացվում կամ կիրառվում է սույն հոդվածը, եթե այն կատարված լիներ այնտեղ.

դ) յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին տրամադրի իր այն օրենքների տեքստերը, որոնք ապահովում են սույն հոդվածի դրույթների իրականացումը, ինչպես նաև այդպիսի օրենքների հետագա ցանկացած փոփոխությունների տեքստերը կամ դրանց նկարագրությունները.

ե) եթե պահանջվում է Մասնակից պետության ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներով, ապա կարելի է նախատեսել, որ սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավախախտումները չեն կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք կատարել են հիմնական իրավախախտումը:

  Հոդված 24. Պարտակելը 

 Չխախտելով սույն Կոնվենցիայի 23-րդ հոդվածի դրույթները` յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտումներ ճանաչվեն այն արարքները, որոնք կատարվում են դիտավորությամբ եւ այն իրավախախտումներից որեւէ մեկը կատարելուց հետո` առանց այդպիսի իրավախախտումներին մասնակցելու, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան. գույքը պարտակելը կամ անընդմեջ պահելը, եթե ներգրավված անձին հայտնի է, որ այդպիսի գույքը ստացվել է այն իրավախախտումներից որեւէ մեկի արդյունքում, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն:

 Հոդված 25. Արդարադատության խոչընդոտումը 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտումներ ճանաչվեն հետևյալ արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ. ա) ֆիզիկական ուժի օգտագործումը, սպառնալը կամ վախեցնելը կամ ոչ իրավաչափ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը` կեղծ ցուցմունքներ տալուն դրդելու կամ ցուցմունքներ տալու գործընթացին միջամտելու կամ վարույթի ընթացքում ապացույցներ ներկայացնելու նպատակով, այն իրավախախտումների կատարման կապակցությամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն. բ) ֆիզիկական ուժ, սպառնալիք գործադրելը կամ վախեցնելը` դատարանների կամ իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրավախախտումների կատարման կապակցությամբ վարույթի ընթացքում պաշտոնական պարտականությունների կատարմանը միջամտելու նպատակով, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն: Սույն ենթակետում ոչինչ չպետք է խախտի Մասնակից պետության այնպիսի օրենսդրություն ունենալու իրավունքը, որը պաշտպանում է այլ կատեգորիաների պաշտոնատար անձանց:
ամբողջությամբ՝
http://www.un.am/res/UN%20Treaties/XI_9.pdf

Դիտեք  ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ստանձնած պարտավորությունները նաեւ.
2004թ. հունվարին Հայաստանն անդամակցել է ԿԴՊՊԽ-ին, իսկ 2004 թ. հունիսին և դեկտեմբերին, ստորագրել և վավերացրել է Եվրախորհրդի «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան և «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիան:


դիտեք բլոգում  
Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները  (1) նաեւ այլ գրառումներ նման թեմաներով կոռուպցիա,  տեգում.

вторник, 10 мая 2016 г.

Հայաստանը պետք է անհապաղ դուրս գա Ռուսաստանի ստեղծած կազմակերպություններից

Ապրիլյան պատերազմը եւ հաջորդող իրադարձությունները ապացուցեցին, որ Հայաստանի
անվտանգությունը պահանջում է անհապաղ դուրս գալ Ռուսաստանի ստեղծած կազմակերպություններից, մասնավորապես ՀԱՊԿ-ը ցույց տվեց, որ չի օգնելու Հայաստանին ագրեսիայի դեպքում, իսկ դրա անդամ երկրները ավելի շատ հակված են Ադրբեջանին սատարել: Ռուսաստանի դեսպանատունը երեկ հայտարարել է, որ ռուսական զենք չի մտնելու Արցախ, քանի Արցախը չեն ճանաչել, իսկ մյուս կողմից ԵԱՏՄ -ն արգելափակում է երրորդ երկրներից Հայաստանի զենք զինամթերքի գնումը, քանի որ 18 տոկոս հարկ է պահանջում այդ զենքի գնից, այլ երկրներից գնելու համար:

ԺԻԶԻ _10.05.2016 

воскресенье, 10 апреля 2016 г.

Հայտարարություն Ռուսաստանի Դաշնության կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքին նպաստելու շարունակական գործողությունների մասին

 Հայտարարություն. Ռուսաստանի Դաշնության կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքին նպաստելու շարունակական գործողությունների մասին
Հայատարարությունը բաց է միանալու համար, հայտարարությանը միացել է նաեւ
մեր կազմակերպությունը

Միանալ ցանկացողները կարող են ուղարկել իրենց տվյալները հետևյալ էլ. փոստի հասցեին՝ nyeganyan@hcav.am
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:

http://hcav.am/events/8-4-16-45678/
-------------------
Մեր կազմակերպությունը գտնում է, որ հաշվի առնելով վերջին իրադարձությունները, այս հայտարարության մեջ նշված իրողությունները,  եւ դրա հետագա  վտանգավոր զարգացումները չեզոքացնելու համար,  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների շարքից պետք է հեռացվի Ռուսաստանի թեկնածությունը, եւ եթե անհրաժեշտություն կա այդ երկրին փոխարինելու, Հայաստանն, Ադրբեջանը եւ մյուս երկու համանախագահ երկրները քննարկեն դա եւ նոր թեկնածու երկրի հարցը: Այս մասին կոչով նախատեսել ենք հրապարակել համապատասխան հայտարարություն, մարդու իրավունքների աղաղակող խախտումներով փաստերի հիմնավոր ուսումնասիրությունից հետո:
-------------------------------------
2016 թ. ապրիլի 1-ից 7-ը ժամանակահատվածում բաժանարար գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից լայնածավալ գործողությունների հետևանքով, և  որպես դրանց ի պատասխան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի գործողությունների  արդյունքում  հակամարտող կողմերը կրեցին  հարյուրից ավելի  մարդկային կորուստներ՝ զոհվածներ, անհայտ կորածներ։ Ռազմական գործողությունների վերսկսմանը նախորդեց հակամարտության գոտում վերջին երեք-չորս տարիների ընթացքում սպառազինությունների աննախադեպ մրցավազքը, որին անթաքույց և հրապարակավ նպաստում էին  Ռուսաստանի Դաշնության իշխանությունները: 

Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր, Ռուսաստանի Դաշնության իշխանությունները նման քաղաքականությամբ խախտեցին հակամարտության կարգավորման երեք կարևոր սկզբունքներից մեկի՝ խաղաղ կարգավորման և ուժի չգործադրման սկզբունքի բուն բովանդակությունը։  Ըստ էության, լրջորեն վտանգվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման ուղղությամբ երկար տարիներ գործադրված ջանքերը, համանախագահող երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության ոչ համարժեք գործողությունների հետևանքով: 

Միջազգային հանրության և հակամարտության կողմերի առջև բազմիցս բարձրացրել ենք սպառազինությունների մրցավազքի, ԵԱՀԿ սովորական սպառազինությունների պայմանագրի սկզբունքների և չափորոշիչների խախտման մասին մեր մտահոգությունները: 

Հաշվի չառնելով 2016 թ.-ի ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների հետևանքով մարդկային կորուստները՝ զոհվածներ, անհետ կորածներ, ռազմագերիներ, Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչները շարունակում են հայտարարել հակամարտության կողմերին սպառազինություն վաճառելու և  տրամադրելու մասին։ Մարդկանց ճակատագրերի, նրանց կյանքի անվտանգության հանդեպ նման աննախադեպ, անպատասխանատու վարքագիծը, այլևս պետք է լրջորեն  մտահոգի  միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին։ 

Ռուսաստանի Դաշնությունը չի հրաժարվում սպառազինությունների մրցավազքի, ռազմականացման մակարդակի բարձրացմանն ուղված իր գործողություններից, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն հակամարտության գոտում լարվածության հետագա մեծացմանը, ռազմական գործողությունների վերսկսմանը և նորանոր մարդկային զոհերին: 

Հաշվի առնելով, որ իրադարձությունների զարգացումը սպառնալիքներ է պարունակում տարածաշրջանում բնակվող մարդկանց մարդու հիմնարար իրավունքների, նրանց խաղաղության իրավունքի նկատմամբ՝ գտնում ենք, որ միջազգային հանրությունը, հանձինս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ԵՄ-ի, պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը անկանխատեսելի զարգացումներից զերծ պահելու ուղղությամբ: 

Սույն հայտարարությամբ դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության իշխանությունների անհամարժեք և անպատասխանատու վարքագիծը, միաժամանակ դիմում ենք միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ, անհապաղ միջոցներ ձեռնարկել կոնֆլիկտի գոտում Ռուսաստանի Դաշնության կողմից սպառազինությունների իրացման գործողությունները միջազգային օրակարգի քննարկման հարց դարձնելու, դրանք դատապարտելու և կասեցնելու նպատակով:  

понедельник, 28 марта 2016 г.

Ինչ է պետք անել Հայաստանի հետըթացից դեպի զարգացում աապահովելու համար

Ինչ է պետք անել Հայաստանի հետըթացից դեպի զարգացում աապահովելու համար,
բոլոր կուսակցություններն պետք է թողնեն տարաձայնությունները եւ միավորվեն բռնապետական կառավարման համակարգի դեմ,
դրա անհրաժեշտ պայմանը ազատ ընտրություններն են, իսկ դրա համար պետք է միանալ ընտրական օրենսգրքի նախագծում առաջարկվող փոփոխությունների այդ 5 կետանոց պահանջին,  որում ասվում է
պետք է հրապարակել քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակը, Հայաստանից բացակայող քաղաքացիների առանձին ցուցակ կազմել եւ մաքրել ընդհանուր ցուցակները , ԱԺ ընտրությունների պարզ ցուցակների կիրառում, տեսանկարահանել ընտրական գործընթացը, եւ ընտրողների նույնականացման մեխանիզմի կիրառման մասին,
միանալ էս պահանջին եւ ուլտիմատում ներկայացնել:
https://web.facebook.com/kochinyan

вторник, 22 марта 2016 г.

Միանում ենք ԸՕ-ի վերաբերյալ. հայտարարությանը

«Դեմոկրատիայի եւ Իրավունքի Զարգացման ինստիտուտ»  ՀԿ միանում է նոր ընտրական օրենսգրքի նախագծի մեջ 5 փոփոխություններ կատարելու պահանջի հայտարարությանը, ՝  քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակի հրապարակմանը, Հայաստանից բացակայող քաղաքացիների առանձին ցուցակ կազմելուն եւ ընդհանուր ցուցակները մաքրելուն, ընտրական գործընթացի տեսանկարահանմանը, մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառմանն ու մատների թանաքոտմանը, ինչպես նաեւ համամասնական պարզ ընտրակարգի կիրառմանը: Եւ ինչպես պահանջի մեջ նշվում է, գտնում է, որ որակական փոփոխություն կարող է լինել, եթե ԸՕ փոփոխությունը ներառի այդ հինգ կետերը, ընդ որում պետք է ներառվեն բոլորը եւ ընդունվեն որպես մեկ միասնական փաթեթ:
-
Հիշեցնենք, որ ինչպես նախկինում հայտարարել ենք
՛՛՛Աջակցություն՛՛ ՀԿ-ն, /այժմ ԴԻԶԻ/, բացի բոյկոտից  որեւէ ձեւաչափով չի մասնակցոմ Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացներին,  քանի որ չկան վերահսկողական մեխանիզմներ ընտրական գործընթացը վերահսկելու համար, ինչը հակասում է ժողովրդավարական ընտրությունների կազմակերպմանը, հակառակ դեպքում մեր մասնակցությունը  համարում ենք Հայաստանում ոչ ժողովրդական  ընտրությունները լեգետիմացնելու ծառայության մատուցում:
Մեր դիրքորոշումը կմնա նույնը, քանի չի փոխվել ընտրական օրենսգիրքը, մասնավորապես ընտությանը մասնակցած Հայաստանում առկա քաղաքացիների ընտրացուցակների հրապարակումը ընտրություններից հետո գտնում ենք պարտադիր: Բացի դա ժողովրդավարական ընտրությունները ենթադրում է վերահսկողության իրացման այլ դրույթների ներառում:՛՛ Եւ փորձը ցույց տվեց որ հանրաքվեի քվորումը շատ քիչ տոկոսով անցավ, եւ մենք ճիշ էինք, քանի որ բոյկոտին միանալու դեպքում հանրաքվեն չէր կայանա:

 ----------
«Հաշվի առնելով Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած ընտրությունների (եւ հատկապես՝ Սահմանադրական հանրաքվեի) ժամանակ արձանագրված առավել տարածված ընտրակեղծիքների տեսակները, ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բացակայությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովին ներկայացված Ընտրական օրենսգրքի բովանդակությունը, ներքոստորագրյալ կազմակերպությունները համարում են, որ ընտրական գործընթացի որակական փոփոխություն կարող է լինել միմիայն այն դեպքում, եթե օրենսգրքում ներառվեն (փոփոխվեն) հետեւյալ կարեւորագույն մեխանիզմները (բոլոր 5-ը)՝
1. Ընտրողների կողմից ստորագրված եւ լրացված ցուցակների հրապարակում։
2. Ընտրողների ցուցակների մաքրում՝ հարեւան Վրաստանում կատարված մոդելով: Մասնավորապես, պետք է պարզվեն հանրապետությունում չգտնվող քաղաքացիները եւ ընտրողների ցուցակների մեջ այդ անձանց անվան դիմաց լինի առանձին նշում՝ հանրապետությունից բացակայելու մասին:
3. Ազգային ժողովի ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով՝ համապետական պարզ (փակ) համամասնական ընտրացուցակներով, բացառելով տարածքային ու վարկանիշային ցուցակների կիրառումը։
4. Ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում առնվազն 5 որակյալ տեսախցիկներով՝ որպես պետության պարտականություն: Տեսախցիկների տեսադաշտում կլինեն քվեատուփը, ընտրողների գրանցման եւ քվեաթերթիկների հատկացման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը:
5. Ընտրողներին մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառում կամ մատների թանաքոտման (այդ թվում՝ անզեն աչքով չերեւացող թանաքով) կարգի ներդրում։
Հիմնավորում
• Ընտրողների քվեարկած (ստորագրած) ցուցակների հրապարակումը կրկնաքվեարկությունների կանխարգելման լավագույն մեխանիզմն է, քանի որ քվեարկության ավարտից հետո բոլորին հնարավորություն կտա ստուգելու հանրապետությունից բացակայող անձանց անվան դիմաց ստորագրության բացակայությունը: Հանձնաժողովի անդամները կիմանան, որ մեկ անձի փոխարեն այլ անձին քվեարկելու իրավունք տալու դեպքում դա կարող է շատ հեշտությամբ բացահայտվել: Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը մեր կարեւորագույն պահանջն է: Մենք համարում ենք, որ այն պետք է հրապարակվի ոչ միայն ընտրական տեղամասում՝ բոլորի համար տեսանելի վայրում, այլեւ թվայնացվի ու համացանցում ունենա որոնման հնարավորություն:
• Կրկնաքվեարկությունների կանխարգելման նպատակով կարեւոր է նաեւ, որ ընտրողների ցուցակներում հատուկ նշում լինի՝ քաղաքացու` հանրապետությունից բացակա լինելու մասին: Դա հնարավորություն կտա առավելապես կենտրոնանալ հենց այն դեպքերի վրա, երբ նման նշումով անձի դիմաց քվեարկելու մասին վկայող ստորագրություն լինի: Այս մոդելը մեծ հաջողությամբ կիրառվել է Վրաստանում:
• Քանի որ այլ անձանց փոխարեն քվեարկությունների դեպքերը չեն սահմանափակվում հանրապետությունից բացակայողների փոխարեն քվեարկությամբ, մենք գտնում ենք, որ մյուս կետերի բավարարման դեպքում կարող է լրացուցիչ կանխարգելիչ միջոցառում լինել նաեւ ընտրողներին մատնահետքերով նույնականացնող սարքավորումների ներդրումը, որոնք կունենա տեղամասի ընտրողների ցուցակում ներառված բոլոր անձանց մատնահետքերի բազան: Որպես այս համակարգի այլընտրանք, մենք կարող ենք համաձայնվել ընտրողների մատների թանաքոտմանը՝ անզեն աչքով չերեւացող եւ մեկ օր հետո վերացող թանաքով:
• Մեր համոզմամբ, տարածքային վարկանշային ընտրական ցուցակները հնարավորություն կտան դրանցում ներառել տեղական (այդ թվում՝ կրիմինալ) հեղինակություններին, համայնքների ու հիմնարկների ղեկավարներին, ում ձայն տալու համար ընտրողները ստիպված կլինեն քվեարկել այդ անձանց ներկայացնող կուսակցությանը: Այստեղ պետք է հաշվի առնել, որ Հայաստանը ֆեդերացիա չէ, եւ չունի տարբեր ռեգիոնների շահերը խորհրդարանում հավասարաչափ մրցակցային կերպով ներկայացնելու խնդիր, իսկ խորհրդարանում քննարկվող հարցերը գրեթե միշտ կրում են համապետական բնույթ: Պարզ (փակ) համամասնական ցուցակի վերադարձը իր հետեւից կվերացնի նաեւ նախագծով առաջարկվող գունավոր քվեաթերթիկների հետ կապված բոլոր խնդիրները:
• Ինչպես հայտնի է, տեղամասային հանձնաժողովներում հաճախ արձանագրվում են խախտումներ, որոնք ապացուցելը բավականին դժվար է լինում: Այդ խախտումների թվին են պատկանում լցոնումները, դիտորդների, լրագրողների ու վստահված անձանց գործունեության խոչընդոտումը, քվեարկության արդյունքների կեղծումը, քվեարկած քվեաթերթիկների հանումը տեղամասից, կուտակումները եւ այլն: Որպես նման խախտումների կանխարգելման եւ առավել դյուրին ապացուցման ու բացահայտման լավագույն եղանակ մենք տեսնում ենք տեղամասերում պետության կողմից տեսախցիկների տեղադրումը, որոնք ոչ միայն կհավաքագրեն նկարահանվածը, այլեւ կհեռարձակեն այն համացանցով: Յուրաքանչյուր տեղամասում 1 տեսախցիկ պետք է հսկի տեղամասի մուտքը դրսի կողմից, 1 տեսախցիկ՝ քվեատուփն ու դրա պատասխանատու հանձնաժողովի անդամին, 2 տեսախցիկ՝ ընտրողների գրանցող ու քվեաթերթիկ հատկացնող հանձնաժողովի անդամներին, 1 տեսախցիկ ընդհանուր տեղամասային կենտրոնը: Քվեարկության արդյունքների ամփոփման (հաշվարկի) ժամանակ՝ բացի դուրսը հսկող տեսախցիկից, մյուս 4-ը պետք է վերադասավորվեն այնպես, որ, որ արտացոլեն քվեները հաշվելու ամբողջ ընթացքը (ծրարները քվեատուփից հանելու, բացելու, քվեաթերթիկներն ուսումնասիրելու, քվեաթերթիկները խմբերի բաշխելու, քվեարկության վերջնական արձանագրության կազմելու, ստորագրելու եւ ընտրական փաստաթղթերի փաթեթավորելու գործընթացը):
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Ընդդեմ Իրավական Կամայականության» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա» միավորում ԻՀԿ
«Էլեկտրիկ Երեւան» ՀԿ
«Դեմոկրատիայի եւ Իրավունքի Զարգացման ինստիտուտ»  ՀԿ*
Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմ
Պահանջներին սատարելու առաջարկ է ուղարկվել նաեւ Ազգային ժողովում ներկայացված բոլոր կուսակցություններին: Մարտի 22-ի դրությամբ սույն հայտարարության պահանջներին աջակցել են հետեւյալ կուսակցությունները՝
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն,
«Հայկական Վերածնունդ» կուսակցություն,
«Ժառանգություն» կուսակցություն,
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցություն,
«Ազատություն» կուսակցություն,
Հայաստանի Ժողովրդական կուսակցություն,
«Հայոց Համազգային Շարժում» կուսակցություն,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (վերապահումով՝ մատների թանաքոտման հետ):
Հայտարարությունը բաց է միանալու համար:

вторник, 15 марта 2016 г.

Կազմակերպության խորհրդանիշի նկարագրությունն ու պատկերը

• Կանոնադրության անբաժանելի մաս կազմող Կազմակերպության խորհրդանիշի նկարագրությունն ու պատկերը:


Նկարը կապույտ գույնի քառակուսի է, նկարի կապույտ ֆոնի վրա, կենտրոնում, երկու աստղանիշների միջեւ սպիտակ գլխատառերով տեղադրված է Կազմակերպության անվանման անգլերեն հապավումը` IDLD, իսկ քառակուսու կողմերի եզրերին մոտ եւ իրար հանդիպակած սպիտակ տառերով գրված է Կազմակերպության անգլերեն լրիվ անվանումը, ընդ որում չորս նշված գլխատառերով սկսվող անգլերեն բառերը տեղաբադրված են յուրաքանչուրը մեկ կողմում, եւ Կազմակերպության անվանմանը համապատասխան իրար հաջորդող բոլոր բառերը գրված են ժամացույցի սլաքի պտույտի ուղությամբ

понедельник, 14 марта 2016 г.

ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հանձնարարականների 75 տոկոսը) որևէ կերպ տեղ չեն գտել Ընտրական օրենսգրքի նախագծում

Փետրվարի 5-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել էր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ իր վերջնական զեկույցը: Ի թիվս այլ դրույթների, զեկույցում ներառված են մի շարք հանձնարարականներ ՀՀ ընտրական վարչարարության բարելավման ուղղությամբ:

 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ Ընտրական օրենսգրքին վերաբերվող 16 առաջարկություններից Ընտրական օրենսգրքի նախագծում ամբողջությամբ ներառված են 2-ը և ևս 2-ը՝ մասնակի: Առաջարկություններից 12-ը (այն է՝ 75 տոկոսը) որևէ կերպ տեղ չեն գտել օրենսգրքի նախագծում:

Իշխանությունների կողմից անտեսված պահանջների թվին է պատկանում՝ ընտրական օրենսգրքի նախապաատրստման հրապարակայնության ապահովումը, ընտրությունների վերահսկման արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումները, բողոքարկման արդյունավետության և կեղծիքներ կանխարգելող մեխանիզմների մասին առաջարկներըՙ, նշում է Իրազեկ քաղաքացիների միավորումը:

ԵԱՀԿ/ԺՄԻԳ- հանձնարարականների և ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծում դրանց ներառման աղյուսակը՝ այստեղ (PDF):

суббота, 12 марта 2016 г.

Ժամանակակից դեմոկրատիայի հիմնական սկզբունքները եւ մեխանիզմները /2/

Դեմոկրատիայի տեսությունը ինչպես հայտնի է հազարամյակների պատմություն ունի, այդ առումով եւ ընդհանուր առմամբ անգլիացիները եւ ֆրանսիացիները ոչ մի նոր բան չհորինեցին, ֆրանսիացիները նախանձով էին նայում Անգլիայում ձեւավոևվող պետական դեմոկրատական մոդելին եւ փորձում դեմոկրատիայի սեփական անկախ թեորիաներ մշակել,  եւ XVI դարում, փայլուն իրացնելով Լոկկի եւ Գոբսի գաղափարները, դեմոկրատիայի տեսական մոդելը  ֆրանսիացիների կողմից մշակվեց այնքան մանրամասն, որ հաջորդ երկու դարերի քաղաքական պրակտիկայում չեն կատարվել որեւէ հիմնարար ճշգրտումներ:
Մոդելի հիմնական բնութագրերը.

-  ժողովրդի գերագույն ինքնիշխանությունը, որպես ամեն տեսակ իշխանության աղբյուր
- պետական իշխանության երեք ճյուղերի հստակ տարանջատում.
օրենսդիր, գործադիր եւ դատական, յուրաքանչյուր ճյուղի անկախությունը. եւ դրանց յուրաքանչյուրի լիազորությունների հստակ տարանջատումը, որը կոչվում է «սահմանադրություն» բառով:
- գերագույն օրենսդիր իշխանության կենտրոնացումը  ազգային ներկայացուցչական ժողովի ձեռքում, պարբերաբար թարմացվող քվեարկության միջոցով, որին կարող են մասնակցել բոլոր լիիրավ քաղաքացիները:

(Նկատենք, որ հենց՝ ով կարող է համարվել լիիրավ քաղաքացի՝ հասկացությունում էլ հետագայում կատարվել են ամենամեծ փոփոխությունները) :
Վերը նշված քաղաքական մոդելը հենվում է երկու հիմնարար գաղափարների վրա, որոնց պատմությունը գնում է հազարամյակների խորքեր, որոնք վերջնականապես ամփոփվել են Արեւմտյան Եվրոպայում XVII-XVIII դարերում:
Առաջինը՝ մարդու քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների կոնցեպցիան:
Երկրորդը ՝ օրենքի գերակայության սկզբունքը:

вторник, 1 марта 2016 г.

Հայաստանը եւ քսենոֆոբիան

Անտիսեմիթական նյութեր  հայերը ինչի համար են տարածում, եւ ոչ միայն հակահրեական, սա քսենոֆոբիա է: Իսկ այլատյացությունը հայտնի է, որ հենց քեզ է հարվածելու:
Կապ չունի, Լենինը, Թալեաթը, մյուս երիտթուրքերը հրեաներ էին թե ոչ: Տվյալ դեպքում, մենք պարբերաբար տարածում ենք նման նյութեր, որ արդարացնենք կամ հասկանանք Ռուսաստանի կամ Թուրքիայի այս կամ այն գործողությունները:
Չկա նման խնդիր, եթե լիներ հենց իրենք կբողոքեին, կարգելեին, ուկրաինացիները չեն ասում Ռուսաստանը մեղավոր չի, չեչենները կամ բուրյաթներն են մեղավոր, եւ նույն Ուկրաինայում միլիոնավոր ռուսներ հասկանում են, որ իրենք Ուկրաինայի քաղաքացի են: Կա պետություն եւ պետության քաղաքացի, տվյալ երկրում աշխատող բոլոր ազգության, սեռի ու ռասայի քաղաքացիները օրինական աշխատում են այդ երկրի բարգավաճման համար, ինչ կապ ունեն ազգությունները, եթե օրինապահ չեն համապատասխան օրենքներ գոյություն ունեն, եւ կապ չունի ինչ հավատի էս:
Օրինակ Հայաստանում ամենաշատ ադրբեջանաատյացություն է: Հայաստանում կար մոտ 300 հազ. ադրբեջանցի, ավելի էժան էին հայերին վաճառում գյուղմթերքը քան հայերը, էս երկրի համար աշխատում էին, հավելյալ արժեք ստեղծում՝ ինչ վատ էր, ովքեր որ նրանց քշեցին քշեցին նաեւ մոտ 2 մլն. հայ, ազգափրկիչների կողմից դիսկրիմինացիա օրինապահ հայաստանցիների նկատմամբ, 1 մլն. աղքատներ, աշխարհի ամենաբեւեռացված երկրներից մեկը, ոչնչացվում ու թալանվում են մեզ հասած ժառանգությունը, չկան աշխատատեղեր ու կապիտալը դուրս է հանվում: Անկախ ազգությունից ըստ օրենքների քո պետության քաղաքացին պետք է ընտրվի պետության նախագահ, մյուս կարեւոր պետական պաշտոններում, կարեւորը ընտրվի, քան Ադրբեջանից կամ մի այլ երկրից ներմուծված հայ կամ մոնղոլ, ընդ որում գործակալ ու լրտես, կեղծ ժեկի թղթով նշանակվի
29.03.2016
facebook
https://web.facebook.com/kochinyan

пятница, 12 февраля 2016 г.

Հայաստանուում ԵՄ պատվիրակության հայտարարությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցի մասին

ԵՄ պատվիրակությունը ողջունում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը
Տպել

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի
12.02.2016
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը, որում դիտորդական առաքելությունը քննադատել էր Հայաստանի իշխանություններին:

«Ի գիտություն ընդունելով 2015թ․ դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեի մասին Հայաստանում ԵՄ պատվիրակության՝ դեկտեմբերի 10-ին արված հայտարարությունը՝ Եվրոպական միությունը ողջունում է 2016թ․ փետրվարի 5-ի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը, հատկապես ներկայիս դիտարկումները և առաջարկությունները, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում արված բոլոր առաջարկությունները, որոնք հաշվի չեն առնվել», - ասվում է հայտարարությունում, որը հրապարակվել է ԵՄ անդամ պետությունների հայաստանյան առաքելությունների ղեկավարների հետ համաձայնությամբ:

«Այս հիմքի վրա ընտրական օրենսգրքի բարեփոխումը պետք է իրականացվի համագործակցաբար, և բոլոր շահագրգիռ կողմերին խրախուսում ենք գործադրել բոլոր խելամիտ ջանքերը լայն կոնսենսուս ձեռք բերելու համար։ Իշխանության կողմից հանրային վստահության մակարդակը բարձրացնելու ջանքերն ամրապնդելու համար հարկ է համաձայնության գալ այնպիսի էական խնդիրների շուրջ, ինչպիսիք են ընտրացուցակները, քվեաթերթիկների հաշվարկը, ընտրություններից հետո ընտրացուցակների հավանական հրապարակումը կամ որևէ այլ միջոց, որը կլուծի Հայաստանում չգտնվող քաղաքացիներին ընտրացուցակներում ներառելու հավանական չարաշահումների մասին ձևավորված ընկալումների հարցը, ինչպես նաև արդյունքների ամփոփումը», - նշում է ԵՄ պատվիրակությունը:

Հայտարարությունում ասվում է, որ հարկ է ներմուծել բազմակի քվեարկության դեմ արդյունավետ և հետևողական երաշխիքներ՝ անկախ ընտրողների անձն արդյունավետ կերպով հաստատող առկա փաստաթղթերի տեսակից։

«Սույն երաշխիքները պետք է նպաստեն արդեն մյուս տարի նախատեսվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականության ավելի բարձր մակարդակի ապահովմանը», - նշում է ԵՄ պատվիրակությունը․ - «Բողոքների և բողոքարկումների համար օրենսդրական հենքը հարկ է վերանայել՝ երաշխավորելու ավելի արդյունավետ միջոցներ հնարավոր չարաշահումների դեմ։ Կրկնում ենք, որ առանց բոլոր ենթադրյալ կեղծիքների թափանցիկ հետաքննության, ինչպես նաև այդ կեղծիքների փաստերի հաստատման դեպքում առանց համապատասխան միջոցառումների ձեռնարկման՝ հանրաքվեն կվերածվի բաց թողնված հնարավորության և չի ծառայի Հայաստանում ընտրական գործընթացների արդարացիության և դրանց նկատմամբ վստահության բարձրացմանը»:

Բացի այդ, ԵՄ-ն կոչ է անում 2017թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ապահովել ինչպես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին լիարժեք դիտորդական առաքելության, այնպես էլ տեղական դիտորդների ներկայությունը
© Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.azatutyun.am/archive/news/20160212/2031/2031.html?id=27548821

пятница, 8 января 2016 г.

Human Rights Watch Գլխավոր դատախազին ուղարկված Հյուման Ռայթս Ուոթչի նամակի հայերեն տարբերակը

JANUARY 8, 2016
Letter to the Prosecutor General of Armenia On the Pretrial Detention of Gevorg Safaryan
Gevorg Kostanyan

Prosecutor General



Dear Mr. Kostanyan:

Please accept my regards on behalf of Human Rights Watch. We are writing to you to voice our concern about the pretrial detention of Gevorg Safaryan, a member of the New Armenia Movement, a political grouping, and to call on your office to take action to safeguard his rights.

As you may know, Human Rights Watch is an international, nonpartisan, nongovernmental organization that advocates respect for human rights worldwide. We have worked on human rights issues in Armenia and engaged in regular dialogue with the Armenian government for over two decades.

Police in Yerevan arrested Safaryan at approximately 1 a.m. on January 1, 2016 during a public event organized by members of the New Armenia Movement. Organizers had notified the city authorities in advance about their plans to hold a New Year’s celebration on Freedom Square. Although only several dozen participants appear to have gathered, there was a major law enforcement presence on the square. When participants, dressed in costume for the New Year, attempted to place a small New Year’s tree on the square, police intervened and confiscated the tree, telling the gathered that they were not allowed to bring such trees onto the square. When Safaryan and several others returned towards the square with a man wearing a tree costume, a scuffle broke out between police and some of the event participants, and police detained Safaryan and several others.

Police arrested Safaryan and charged him with using force against the police (Criminal Code article 316.1: Violence against a Representative of Authorities), which carries a penalty of up to five years in prison. Police released the other detainees. On January 3, a court granted a police investigator’s request to remand Safaryan to pretrial custody for two months. On the same day, Safaryan was transferred to Nubarashen pretrial detention center in Yerevan. Safaryan’s lawyer plans to appeal the decision.

Human Rights Watch is concerned that Safaryan is being deprived of his liberty for two months during the investigation. The court justified the decision for pretrial custody on the grounds of the existence of a separate criminal investigation pending against Safaryan. Safaryan has been under investigation since April 2015 on mass disturbance charges, and had been released from pretrial custody on his own recognizance. Without looking into the substance of the new charges, the court on January 3 stated that Safaryan may commit a repeat offense if released.

As you know, pretrial detention should be considered a last resort. Article 9(3) of the International Covenant on Civil and Political Rights (ICCPR), to which Armenia is a party, states that, “It shall not be the general rule that persons awaiting trial shall be detained in custody.” The United Nations Human Rights Committee, which provides authoritative interpretation of the covenant, has determined that bail should be granted except in cases in which there is a likelihood that the accused would abscond, destroy evidence, or influence witnesses. Given the minor nature of the incident that is the stated basis for the arrest, we believe that Safaryan should be freed, pending the investigation.

Deprivation of liberty for two months represents a serious restriction imposed on Safaryan that is wholly unjustified on the facts or by reference to international standards and disproportionate given the absence of any genuine risk to the investigation he poses. Human Rights Watch is concerned that in reality the authorities are targeting Safaryan for his membership in a political opposition group and his peaceful political beliefs and that the measure of restraint imposed is intended to interfere with his right to freedom of thought, expression, and assembly as protected by the ICCPR.

As noted above, Safaryan also faces mass disturbance charges stemming from a political rally he had been planning to coincide with the April 24, 2015 events commemorating the 1915 Armenian genocide. In our April 27, 2015 letter to you, Human Rights Watch expressed concern that the charges against Safaryan and four other activists involved in planning the event may have reflected interference with the activists’ rights to freedom of thought, expression, and assembly. In our letter we asked that the charges be reviewed and that the activists be released pending prompt, impartial, and credible investigation into the charges. Following activists’ release from pretrial custody, we published a press release calling the decision to release them a “positive step.”

We urge you to release Safaryan from custody, pending a prompt, impartial, and credible investigation into the charges against him deriving from the January 1, 2016 incident. We also request that you independently review the instructions given to the police regarding the size of the law enforcement presence at the event, terms of engagement, any restrictions or conditions placed on the event’s participants, including regarding decorations and costumes, and whether these conditions were reasonable and made clear in advance.

We thank you for your attention to this letter.

Sincerely,

Hugh Williamson

Director

Europe and Central Asia Division

Human Rights Watch https://www.hrw.org/news/2016/01/08/letter-prosecutor-general-armenia

գլխավոր դատախազին ուղարկված Հյուման Ռայթս Ուոթչի նամակի հայերեն տարբերակը
-----------------------------
5-ը հունվարի, 2016թ.
ՀՀ գլխավոր դատախազ
պարոն Գևորգ Կոստանյանին
ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5
Հարգելի պարոն Կոստանդյան,
Թույլ տվեք ողջունել Ձեզ Human Rights Watch-ի անունից: Սույն գրությամբ ցանկանում ենք բարձրաձայնել, Նոր Հայաստան Շարժում, քաղաքական խմբավորման անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառված նախնական կալանքի վերաբերյալ, և կոչ անել Ձեր գրասենյակին քայլեր ձեռնարկել նրա իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
Ինչպես գիտեք, Human Rights Watch-ը միջազգային, անկողմնակալ, հասարակական կազմակերպություն է, որն ամբողջ աշխարհում ջատագովում է հարգանք մարդու իրավունքների նկատմամբ: Մենք աշխատել ենք մարդու իրավունքների հարցերի շուրջ Հայաստանում և ավելի քան երկու տասնամյակ, ՀՀ կառավարության հետ գտնվում ենք կանոնավոր երկխոսության մեջ:
Ոստիկանությունը Երևանում ձերբակալել է Սաֆարյանին 2016 թվականի հունվարի 1-ի ժամը 1:00-ի սահմաններում` Նոր Հայաստան Շարժման անդամների կողմից կազմակերպված հրապարակային միջոցառման ընթացքում: Կազմակերպիչները նախապես տեղեկացրել էին քաղաքային իշխանություններին Ազատության հրապարակում Ամանորյա տոնակատարություն անցկացնելու իրենց պլանների մասին: Չնայած նրան, որ հավաքվել էին ընդամենը մի քանի տասնյակ մասնակիցներ, հրապարակում առկա էր իրավապահ մարմինների լուրջ ներկայություն: Երբ մասնակիցները, ամանորյա հանդերձներով զգեստավորված, փորձել են հրապարակում տեղադրել փոքր տոնածառ, ոստիկանները միջամտել և առգրավվել են տոնածառը` ներկաներին ասելով, որ իրենց թույլ չէր տվել հրապարակ բերել այդպիսի ծառեր: Երբ Սաֆարյանը և մի քանի ուրիշներ հրապարակ են վերադարձել տոնածառի տպավորություն թողնող զգեստով մի մարդու հետ, քաշքշուկ է բռնկվել ոստիկանության և միջոցառման որոշ մասնակիցների միջև, ոստիկանությունը ձերբակալել է Սաֆարյանին և մի քանի ուրիշների:
Ոստիկանությունը ձերբակալել է Սաֆարյանին և մեղադրանք առաջադրել ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մասով (Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մաս` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), որը կարող է պատժվել մինչև հինգ տարվա ազատազրկմամբ: Ոստիկանությունն ազատ է արձակել մյուս ձերբակալվածներին: Հունվարի 3-ին դատարանը բավարարել է ոստիկանության քննիչի միջնորդությունը` երկու ամիս նախնական կալանքը որպես Սաֆարյանի խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Նույն օրը, Սաֆարյանը տեղափոխվել է Նուբարաշեն ՔԿՀ, Երևան: Սաֆարյանի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը:
Human Rights Watch- ը մտահոգված է, որ նախաքննության ընթացքում Սաֆարյանն ազատությունից զրկվել է երկու ամսով: Դատարանը նախնական կալանքի իր որոշումը հիմնավորել է Սաֆարյանի դեմ ընթացող առանձին քրեական վարույթի առկայությամբ: Սաֆարյանի նկատմամբ հետաքննություն էր սկսվել 2015թ.-ի ապրիլից, զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով, և արդեն ազատ էր արձակվել նախնական կալանքից` տալով ստորագրություն չհեռանալու մասին: Առանց անդրադառնալու նոր մեղադրանքների էությանը, դատարանը հունվարի 3-ին հայտարարել է, որ Սաֆարյանը կարող է կրկնակի հանցագործություն կատարել, եթե ազատ արձակվի:
Ինչպես գիտեք, նախնական կալանքը պետք է դիտարկել որպես վերջին հանգրվան: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ), որին միացել է նաև Հայաստանը, Հոդված 9 (3)-ը նշում է, որ «Դատական
քննության սպասող անձին կալանքի տակ պահելը ընդհանուր կանոն չպետք է լինի»: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, որը ներկայացնում է դրույթի հեղինակավոր մեկնաբանությունը, սահմանում է, որ գրավը պետք է կիրառվի, բացառությամբ այն դեպքերի, որտեղ կա հավանականություն, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի, ոչնչացնել ապացույցները կամ ազդեցություն գործել վկաների վրա: Հաշվի առնելով միջադեպի ոչ նշանակալի բնույթը, որը նշված է ձերբակալման հիմքում, մենք կարծում ենք, որ Սաֆարյանը պետք է ազատ արձակվի մինչև քննությունը:
Երկու ամսով ազատազրկումը լուրջ սահմանափակում է հանդիսանում Սաֆարյանի նկատմամբ, որն ամբողջությամբ չարդարացված է փաստերի կամ միջազգային չափանիշների տեսանկյունից և անհամաչափ` հաշվի առնելով նրա կողմից հետաքննությանը սպառնացող որևէ իրական ռիսկերի բացակայությունը: Human Rights Watch-ը մտահոգված է, որ իրականում իշխանությունները Սաֆարյանին որպես թիրախ են ընտրել ընդդիմադիր քաղաքական խմբում իր անդամակցության և նրա խաղաղ քաղաքական համոզմունքների համար, և որ սահմանված խափանման միջոցը միտված է միջամտելու նրա մտքի, խոսքի և հավաքների ազատության իրավունքին, որոնք պաշտպանվում են ՔՔԻՄԴ-ով:
Ինչպես վերը նշվեց, Սաֆարյանը նաև կանգնած է զանգվածային անկարգություն նախապատրաստելու մեղադրանքի առջև, ի հետևանք քաղաքական հանրահավաքի, որն ըստ նրա պլանավորման պետք է համընկներ 2015թ. ապրիլի 24-ի միջոցառումների հետ` նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանությանը: 2015թ. ապրիլի 27-ին Ձեզ հասցեագրված նամակում, Human Rights Watch-ը մտահոգություն էր հայտնել, որ Սաֆարյանի և միջոցառման պլանավորման մեջ ներգրավված չորս այլ ակտիվիստներին առաջադրված մեղադրանքները կարող են դիտարկվել որպես միջամտություն ակտիվիստների մտքի, խոսքի և հավաքների ազատության իրավունքներին: Մեր նամակում մենք խնդրել էինք, որ մեղադրանքները վերանայվեն և որ ակտիվիստներն ազատ արձակվեն` մինչև անհապաղ, անկողմնակալ և վստահելի հետաքննության ավարտը: Ակտիվիստներին նախնական կալանքից ազատ արձակելուց հետո, մենք մամլո հաղորդագրություն հրապարակեցինք` որակելով նրանց ազատ արձակելու որոշումը որպես «դրական քայլ»:
Մենք կոչ ենք անում Ձեզ ազատ արձակել Սաֆարյանին, մինչև 2016թ. հունվարի 1-ի միջադեպի մեղադրանքների անհապաղ, անաչառ, և վստահելի քննության ավարտը: Մենք նաև պահանջում ենք, որ Դուք առանձին ուսումնասիրություն առնեք ոստիկանությանը տրված հրահանգները միջոցառման ընթացքում իրավապահների ներկայացվածության չափի, ներգրավվածության ժամկետների, միջոցառման մասնակիցների նկատմամբ սահմանված որևէ սահմանափակումների կամ պայմանների, այդ թվում կապված զարդերի և հանդերձների վերաբերյալ, և արդյոք այդ պայմանները ողջամիտ էին ու նախապես հստակ ներկայացված:
Շնորհակալություն այս նամակի նկատմամբ Ձեր ուշադրության համար:
Հարգանքներով,

Հյու Ուիլիամսոն
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի
բաժնի ղեկավար
Human Rights Watch

суббота, 26 декабря 2015 г.

Ինչպես դիմել Եվրոպական Դատարան և հետևել Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարմանը agent.echr.am կայքի միջոցով

Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի էական փոփոխություններ ՝ կապված Եվրոպական դատարան ներկայացվող անհատական գանգատների բովանդակության և այդ գանգատները դատարան ներկայացնելու ընթացակարգի հետ:
Այս կապակցությամբ Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքը ներկայացնում է անհրաժեշտ պարզաբանումներ Եվրոպական դատարան դիմելու մտադրություն ունեցող քաղաքացիների և նրանց փաստաբանների համար: Պարզաբանումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով http://agent.echr.am/events/rule-47-amended.html:

Ինչպես դիմել Եվրոպական Դատարան և հետևել Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարմանը agent.echr.am կայքի միջոցով





четверг, 24 декабря 2015 г.

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲՅՈՒՐՈ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑ 2014Թ. ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲՅՈՒՐՈ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑ 2014Թ. ՀԱՅԱՍՏԱՆ
Հրապարակվել է 25 հունիսի, 2015թ.
ԱՄՓՈՓԻՉ ԱԿՆԱՐԿ
Ըստ սահմանադրության Հայաստանը երկրի ընտրովի ղեկավար և միապալատ օրենսդիր կառույց (Ազգային ժողով) ունեցող հանրապետություն է: Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կազմում է մեծամասնությունը և առաջնորդվելով Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շարունակում է գերիշխող դիրք զբաղեցնել երկրի քաղաքական կյանքում: Երկրում 2013թ. փետրվարին անցկացվեցին նախագահական, իսկ 2012թ.՝ օրենսդիր կառույցի ընտրություններ: Եվրոպայի անվտանգության և համագործակցության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) գնահատմամբ նախագահական ընտրություններն, ընդհանուր առմամբ, արհեստավարժ, բաց ու թափանցիկ կերպով էին կազմակերպված՝ հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքով, սակայն առանձնացան թերություններով, այդ թվում՝ ոչ հավասար խաղի պայմաններով, քվեարկության օրը գրանցված որոշ լուրջ խախտումներով և ընտրական գործընթացի ամբողջականության վերաբերյալ մտահոգություններով: Նմանատիպ թերությունները ստվեր էին նետել նաև 2012թ. խորհրդարանական ընտրությունների վրա, որի ընթացքում ԵԱՀԿ արձանագրել էր նաև ընտրակաշառքի վերաբերյալ արժանահավատ հաղորդումներ, բողոքների ներկայացման ու բողոքարկման գործընթացի թերություններ և ընտրական օրենսգրքի շարունակական թերություններ՝ չնայած տեղ գտած բարելավումներին: Անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակել են վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և ադրբեջանական յոթ այլ տարածքներ: Ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հիմնականում Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտության արդյունքում Ադրբեջանում տեղահանված էին մնում 622.892 անձ: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը շարունակում է մնալ միջազգային միջնորդական ջանքերի օրակարգում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որտեղ համանախագահում են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Ավելացել են բախումները

суббота, 5 декабря 2015 г.

Քրեակատարողական հիմնարկները գերբեռնված

Ըստ ՄԻՊ աշխատակիցների 2014 թվականին իրականացրած ուսումնասիրության, ամենաբեռնվածը
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն է, որտեղ լրակազմը սահմանված է 820 մարդու համար, սակայն ուսումնասիրության ժամանակ այնտեղ եղել է 1055 դատապարտյալ:
«Կոշ» քրեակատարողական հիմնարկում լրակազմը 640 անձի համար է սահմանված, սակայն պահվել է 739 մարդ:
«Սևան» քրեակատարողական հիմնարկում 548-ի փոխարեն 593 մարդ է պահվել,
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում՝ 373 մարդու փախարեն 402 մարդ:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկում պահվել է 18 ազատազրկված անձ, չնայած խցում տեղադրված է եղել ընդամենը 12 մահճակալ, իսկ խցի մակերեսը մոտ 40 քմ է եղել: Մինչդեռ, օրենսդրության համաձայն՝ ուղղիչ հիմնարկում մեկ դատապարտյալին հատկացվող տարածքը չի կարող պակաս լինել 4 քմ-ից:
2015թ. ուսումնասիրությունները դեռևս ամփոփված չեն:
2014թ. հիմնականում ծանրաբեռնված են ՔԿՀ-ների կալանավայրերի տարածքները, քանի որ հայաստանյան դատարանները որպես խափանման միջոց մեծամասաբ կիրառում են կալանքը:

пятница, 4 декабря 2015 г.

Դուք կարող եք նպաստել հանրաքվեի ճիշտ արդյունքներին

Սահմանադրական բարեփոխումների դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեից առաջ՝ ԹԻ Հայաստան| TI Armenia հակակոռուպցիոն կենտրոնը իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ հայտարարությունն է տարածել.
՛՛Շտապ՝ ՀՀ բոլոր ընտրողներին! Եվ խնդրում ենք մաքսիմալ տարածել! Կանխենք մահացած, Հայաստանում չհաշվառված, ինչպես նաև քվեարկության օրը երկրից դուրս գտնվող անձանց «քվեարկությունը»: Ընտրողների ցուցակների ուռճացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ոք այս համակարգի միջոցով նշի՝ մասնակցելու է քվեարկությանը թե ոչ՝ կանխելով իր փոխարեն քվեարկելու հնարավորությունը:՛՛
Համակարգը գտնվում է http://hanraqve.com/ կայքում
---
՛՛Աջակցություն՛՛ ՀԿ-ն բացի բոյկոտից  որեւէ ձեւաչափով չի մասնակցոմ Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացներին,  քանի որ չկան վերահսկողական մեխանիզմներ ընտրական գործընթացը վերահսկելու համար, ինչը հակասում է ժողովրդավարական ընտրություններին, հակառակ դեպքում մեր մասնակցությունը  համարում ենք Հայաստանում ոչ ժողովրդական  ընտրությունները լեգետիմացնելու ծառայություն:
Մեր դիրքորոշումը կմնա նույնը, քանի չի փոխվել ընտրական օրենսգիրքը, մասնավորապես ընտությանը մասնակցած Հայաստանում առկա քաղաքացիների ընտրացուցակների հրապարակումը ընտրություններից հետո գտնում ենք պարտադիր: Բացի դա ժողովրդավարական ընտրությունները ենթադրում է վերահսկողության իրացման այլ դրույթների ներառում:

четверг, 26 ноября 2015 г.

Հայաստանում գործող ռազմական օտարերկրյա ենթակայության խմբեր

Երեկ ԱԱԾ-ի եւ ոստիկանության կողմից վնասազերծված «տեռորիստական» խմբի անդամները՝ «Հայոց Վահան» ՀԿ անդամներ են, որը ըստ որոշ տեղեկությունների մասնակցել է Քեսաբի ազատագրմանն ու պաշտպանությանը: Այսօր մամլո ասուլիսի ժամանակ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ասել է. «Այդ կազմակերպությունը դիտարկում եմ որպես ԱԱԾ հովանու ներքո գտնվող նախաձեռնություն, քանի որ իրենք էին համակարգում Քեսաբ գնալը: Առանց պետական աջակցության չեն կարող ՀՀ-ից գնալ հասնել Քեսաբ»:
Դեպքին անմիջապես անդրադարձել են ռուսական ԶԼՄ-ր, նշելով որ Հայաստանում կանխվել է միջազգային տեռորիստական կազմակերպության կողմից իրականացվելիք ահաբեկչությունը;

Ինչ  նպատակ էր հետապնդում  «հակատեռորիստական» գործողությունը,  միգուցե նպատակներից մեկը Հայաստանի զինված կազակական խմբերին մոնոպոլ դիրք տալը:                      
Ուզում ենք ներկայացնել Հայաստանում գործող պոտենցիալ տեռորիստական այլ խմբավորումներ, որոնք Հայաստանում ներկայացնում են օտարերկրյա շահեր, սրանք այն մարդիկ են, որոնք ուրիշ երկրի շահերի համար Հայաստանում կազմակերպություններ են ստեղծել, այնպիսի մի երկրի, որի շահը կարող է Ադրբեջանին  Հայաստանի դեմ միլիարդավոր դոլարների զենք տալը լինի եւ ուրիշ թշնամական գործողությունները: Տեղեկությունը Արդարադատության նախարարության, Պետռեգիստրի տվյալներն են:
Դրանք կազակներ անունով Հայաստանում գործող ռազմականացված կամ զինված օտարերկրյա ենթակայության կազմակերպված խմբեր են, որոնց անդամների թիվը 1000 -ից ավելի է, ըստ իրենց տեղեկությունների http://www.azatutyun.mobi/a/26595758.html, զենք զինամթերքը ԱԱԾ կողմից առգրավված չի.
Ներքեւում գրվածը նշված կազմակերպությունների մասին ոչ ամբողջական տեղեկություններն են եւ ոչ ամբողջական ցանկը:
-------
Կազմակերպության անվանում/ գրանցման համարը/հիմն.տարեթիվ/ հիմնադիրների Անուն ազգանուն / Անվանում Քաղաքացիություն
---------
1/ «ԿԱԶԱԿՆԵՐ» ՍՊԸ
29.110.825954 / 2014-09-04
ԽԱՉԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԶՈՒՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

2/ ««ԿԱԶԱԿՆԵՐ-ԽԱՂԱՐԱՐՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
211.171.853326 / 2015-04-13
ԱՐՍԵՆ ՊԱՊՅԱՆ ՌԱՖԻԿԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ԺԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼՔՈՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

3/ «ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱԶԱԿՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱՍ
211.060.03740 / 2006-01-16
հիմնադիր
ՈՉ ԱՎԱՆԴ.ԲՆԱԿ.ԿԱԶ.ՄԻԱՎ.ՀԿ
--
նման ՀԿ չկա ճշգրիտ համընկնումով

4/ «ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՄԵԼԻՔ ՎԱԼԵՐԻԱՆ ՄԱԴԱԹՈՎԻ ԱՆՎԱՆ ԿԱԶԱԿՆԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ » ՀԿ
211.171.04362 / 2007-03-26
ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ
ՄԱԴԱՏՈՎ ՍԵՐԳԵՅ ՀԱՅԱՍՏԱՆ
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎՌԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ
ՄԱԴԱԹՅԱՆ ԱՐՏՅՈՒՇԱ ՀԱՅԱՍՏԱՆ

5/ «ԿԱԶԱԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ «ՄԻՐՈՏՎՈՐԵՑ» ՀԿ
211.171.790104 / 2013-11-15
Կարեն Պողոսյան Ռուսաստան
Կարեն Պողոսյան Ռուսաստան
նույն անուն ազգանունով 2 անձ են հիմնադիրները, ըստ հիմն. արձանագրության

6/ «ԿՈՒԲԱՆԻ ԿԱԶԱԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ
211.171.810499 / 2014-04-17
ԱԼԲԵՐՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՐԻԲԵԿԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ ԻՍԱԲԵԿԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ՎԱՍԻԼԻ ԳՅՈՒՐՋՅԱՆ ՀԱՅԿԱԶԻ ՀԱՅԱՍՏԱՆ

7 / ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԿԱԶԱԿՆԵՐԻ Լ. ՄԵԼԻՔՈՎԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԿ
211.171.824855 / 2014-08-27
ՅՈՒՐԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՂԱՍՈՒ Ռուսաստան
ԹԱՄԱՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ Ռուսաստան
ՆԱՐԵԿ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ԳԱԳԻԿԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ԴԱՎԻԹ ԱԶԻԶՅԱՆ ԱԶԻԶԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ՍՈՒՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՆԻԿՈԼԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆ

8/ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱԶԱԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԻԱՄ
211.150.845249 / 2015-02-11
հիմնադիրներ.
««ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶԱԿԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ»» ՀԿ
Էդուարդ Ղարիբյան ՀԱՅԱՍՏԱՆ
Արտաշես Մաքսապետյան Ռուսաստան
Նվեր Թորոսյան ՀԱՅԱՍՏԱՆ
««ՀԱՅ-ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԿԱԶԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» » ՀԿ
ՉՈԲԱՆՅԱՆ ՍՈՒՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ
ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ
««ԿԱԶԱԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ»» ՀԿ
ԱՆԴՐԵԱՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ԵՂԻԿ ԵՓՐԵՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ՍԵՐԳՈ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱԼԲԵՐՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ՍՏԱՆԻՍԼԱՎ ԶԱԿՐԵՎՍԿԻՅ Ուկրաինա
««ՀԱՅ-ԿԱԶԱԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ»» ՀԿ
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԴԱԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱԿՈԲ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ՌՈՒՇԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
««ԱՐԿՕ» ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱԶԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» » ՀԿ
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԱՏՈԼԻ քաղաքացիություն չկա
ՄՈՎՍԻՍՅԱՆ ԼԱՐԻՍԱ ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՀԱՅԱՍՏԱՆ
ՄԻՐԶՈԵՎ ՄԱՅԻՍ ՀԱՅԱՍՏԱՆ
---------------
Նման այլ կազմակերպություններ

суббота, 21 ноября 2015 г.

Ինչ է կոռուպցիան

1.1 Կոռուպցիայի սահմանումը


Ինչպես ցանկացած բարդ սոցիալական երեւույթի համար, կոռուպցիայի համար գոյություն չունի միասնական կանոնական սահմանում: Սակայն լուրջ խոսակցություն սկսելով կոռուպցիայի մասին, չենք կարող անտեսել, թե ինչ են հեղինակները նկատի ունենում, օգտագործելով «կոռուպցիա» հասկացությունը: Խոսքը ակադեմիզմի մասին չի, այլ ընթերցողների հետ փոխըմբռնման :

Այս զեկույցում, կխոսենք հիմնականում «պետական» կոռուպցիայի մասին, որտեղ կողմերից մեկը, պետական ծառայություն իրականացնող կողմն է, կամ կատարում է իշխանության կողմից որոշակի պատվիրակված լիազորություններ, կամ որեւէ այլ կերպ: Գիտակցելով, որ տերմինաբանությունը այնքան էլ ճշգրիտ չէ, այդպիսի անձանց համար օգտագործենք, "քաղծառայող», «պաշտոնատար անձ» կամ «չինովնիկ» բառերը:

Պետական կոռուպցիան գոյություն է ունենում, քանի որ չինովնիկը կարող է տնօրինել իրեն չպատկանող ռեսուրսներ՝ որոշակի որոշումների կայացման կամ մերժման միջոցով: Որոշ ռեսուրսներ կարող են ներառել բյուջետային միջոցներ, պետական ​​կամ համայնքային սեփականություն, պետպատվերներ կամ նպաստներ, եւ այլն: Հավաքագրելով տուգանքներ, հարկեր կամ օրենքով նախատեսված այլ պետական վճարներ, չինովնիկը տնօրինում է նաեւ իրեն չպատկանող ռեսուրսները, եթե տուգանքը (հավաքագրումը) օրինական է, ապա դա պետական ​​գանձարանի սեփականությունն է, որ փորձում է թալանել,  եթե օրինական չէ, ապա չինովնիկը փորձում է յուրացնել տվյալ անձի սեփականությունը:

Քաղաքացիական ծառայողը պարտավոր է որոշումներ կայացնել օրենքով (Սահմանադրությամբ, օրենքներով եւ այլ իրավական ակտերով) սահմանված նպատակների հիման վրա եւ հասարակության կողմից հավանության արժանացող մշակութային եւ բարոյական նորմերի հիման վրա: Կոռուպցիան սկսվում է այն ժամանակ, երբ այս նպատակները փոխարինվում են պաշտոնատար անձի շահադիտական հետաքրքրություններով, որն ամրագրված է կոնկրետ գործողություններով: Այս պայմանը բավարար է, որպեսզի երեւույթը բնութագրել ՝շահադիտական նպատակներով ծառայողական դիրքի չարաշահում: Այս երեւույթի եւ կոռուպցիայի միջեւ սահմանը բավական  լղոզված է: Շատ հազվադեպ է, որ պաշտոնյան կարող է ապօրինի օգտվել իր պաշտոնեական դիրքից, գործելով մեկուսացման մեջ, առանց ուրիշների ընդգրկելու իր ապօրինի գործունեության մեջ, ինչպես դա տեղի է ունենում, օրինակ, թաքցնելով ուրիշներից՝ չինովնիկին չպատկանող միջոցների յուրացումը (կարող եք հիշել նախկինում գործածվող  «գանձագողություն» տերմինը). Նման դեպքերում, որպես կանոն, չեն խոսում կոռուպցիայի մասին:

Ավելի հաճախ այլ կերպ է տեղի ունենում: Ստորեւ մի քանի օրինակներ, որոնք կարող են վերագրվել իրավիճակների, երբ դրանք սովորաբար նկարագրվում են «կոռուպցիա» տերմինով:.


  •  Երբ շրջանի պետը հանրային միջոցներ հաշվին (նյութեր, մեքենաներ, զինծառայողներ) կառուցում է իր համար ամառանոց , նա մենակ չի գործում եւ ընկնում է որոշակի կախվածության մեջ ուրիշներից, որոնք  ներգրավված են շինարարության եւ դրա պահպանման մեջ. Որպես կանոն, օգտագործելով իր իշխանությունը ապօրինաբար նյութական օգուտներ ձեռք բերելու համար, պետը պետք է վճարի դրա դիմաց «հանցակիցներին« ծառայության ապօրինի առաջխաղացումներով, պարգեւավճարներով կամ այլ միջոցներով: Այս իրավիճակը մոտ է  կոռուպցիայի ընդունված տեսակետին, քանի որ այն ներառում է մի ամբողջ խումբ պաշտոնատար անձանց, որոնք կոլեկտիվ շահ են ստանում օրենքների եւ կանոնակարգերի խախտումներով:
  •  Երբ պաշտոնյան պարտավոր է օրենքով որոշակի որոշում կայացնել որեւէ անձի համար (օրինակ, որեւէ տեսակի բիզնեսի լիցենզիայի տրամադրում) ստեղծում է դրա համար արհեստական անօրինական խոչընդոտներ է, նա դրանով իր հաճախորդին դրդում է կաշառք տալ, որը հաճախ եւ տեղի է ունենում: Այս իրավիճակը նույնպես մոտ է կոռուպցիայի ավանդական հասկացությանը, քանի որ այն փողկապակցված է կաշառք տալու եւ վերցնելու հետ:
  •  Շատ հաճախ կոռուպցիայի անվան տակ (բառի նեղ իմաստով) հասկանում են իրավիճակ, երբ պաշտոնատար անձը կայացնում է մի ապօրինի որոշում, (երբեմն այդ որոշումը բարոյապես ընդունելի չի հասարակական կարծիքի համար), որն օգուտ է մի երկրորդ կողմի համար (օրինակ,՝ ընկերություն,  շնորհիվ այս որոշմանը ապահովում է իր համար պետպատվեր, շրջանցելով հաստատված կանոնակարգը), եւ պաշտոնատար անձը ապօրինի պարգեւավճար է ստանում այդ կողմից: Բնորոշ նշանները այս իրավիճակի այն է, որ որոշումը խախտում է օրենքը կամ չգրված հասարակական նորմերը, երկու կողմերն էլ գործում են երկկողմանի համաձայնությամբ, երկու կողմերն էլ ստանում են ապօրինի շահույթներ եւ առավելություններ, այնպես էլ փորձում են թաքցնել իրենց գործողությունները.
  •  Վերջապես, լինում են իրավիճակներ, երբ պաշտոնատար անձին ճնշման կամ շանտաժ միջոցով ստիպում են ապօրինի որոշում. Սովորաբար դա տեղի է ունենում արդեն հանցավոր գործունեության մեջ ներքաշված պաշտոնյաների կողմից, որոնք, ենթարկվելով ճնշմանը, ըստ էության, ստանում են մեկ պարզ շահ, որ նրանց չեն բացահայտի

Պետք է նկատել, որ այս թվարկումը չի սպառում կոռուպցիայի երեւույթը:

Օգտակար է տարբերակել վերին եւ ստորին կոռուպցիան: Առաջինը ընդգրկում է քաղաքական գործիչների, բարձր եւ միջին օղակների պաշտոնյաներին եւ ներառում որոշումներ, որոնք ունեն բարձր գին (օրենքների ձեւակերպումներ, պետական ​​պատվերներ, սեփականության ձեւերի փոփոխություններ եւ այլն). Երկրորդը տարածված է միջին եւ ցածր մակարդակներում, եւ կապված է պաշտոնատար անձանց ու քաղաքացիների մշտական, ընթացիկ փոխգործակցությամբ (տուգանքներ, գրանցումներ եւ այլն).