Показаны сообщения с ярлыком մարդու իրավունքներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком մարդու իրավունքներ. Показать все сообщения

вторник, 22 марта 2016 г.

Միանում ենք ԸՕ-ի վերաբերյալ. հայտարարությանը

«Դեմոկրատիայի եւ Իրավունքի Զարգացման ինստիտուտ»  ՀԿ միանում է նոր ընտրական օրենսգրքի նախագծի մեջ 5 փոփոխություններ կատարելու պահանջի հայտարարությանը, ՝  քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակի հրապարակմանը, Հայաստանից բացակայող քաղաքացիների առանձին ցուցակ կազմելուն եւ ընդհանուր ցուցակները մաքրելուն, ընտրական գործընթացի տեսանկարահանմանը, մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառմանն ու մատների թանաքոտմանը, ինչպես նաեւ համամասնական պարզ ընտրակարգի կիրառմանը: Եւ ինչպես պահանջի մեջ նշվում է, գտնում է, որ որակական փոփոխություն կարող է լինել, եթե ԸՕ փոփոխությունը ներառի այդ հինգ կետերը, ընդ որում պետք է ներառվեն բոլորը եւ ընդունվեն որպես մեկ միասնական փաթեթ:
-
Հիշեցնենք, որ ինչպես նախկինում հայտարարել ենք
՛՛՛Աջակցություն՛՛ ՀԿ-ն, /այժմ ԴԻԶԻ/, բացի բոյկոտից  որեւէ ձեւաչափով չի մասնակցոմ Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացներին,  քանի որ չկան վերահսկողական մեխանիզմներ ընտրական գործընթացը վերահսկելու համար, ինչը հակասում է ժողովրդավարական ընտրությունների կազմակերպմանը, հակառակ դեպքում մեր մասնակցությունը  համարում ենք Հայաստանում ոչ ժողովրդական  ընտրությունները լեգետիմացնելու ծառայության մատուցում:
Մեր դիրքորոշումը կմնա նույնը, քանի չի փոխվել ընտրական օրենսգիրքը, մասնավորապես ընտությանը մասնակցած Հայաստանում առկա քաղաքացիների ընտրացուցակների հրապարակումը ընտրություններից հետո գտնում ենք պարտադիր: Բացի դա ժողովրդավարական ընտրությունները ենթադրում է վերահսկողության իրացման այլ դրույթների ներառում:՛՛ Եւ փորձը ցույց տվեց որ հանրաքվեի քվորումը շատ քիչ տոկոսով անցավ, եւ մենք ճիշ էինք, քանի որ բոյկոտին միանալու դեպքում հանրաքվեն չէր կայանա:

 ----------
«Հաշվի առնելով Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած ընտրությունների (եւ հատկապես՝ Սահմանադրական հանրաքվեի) ժամանակ արձանագրված առավել տարածված ընտրակեղծիքների տեսակները, ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բացակայությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովին ներկայացված Ընտրական օրենսգրքի բովանդակությունը, ներքոստորագրյալ կազմակերպությունները համարում են, որ ընտրական գործընթացի որակական փոփոխություն կարող է լինել միմիայն այն դեպքում, եթե օրենսգրքում ներառվեն (փոփոխվեն) հետեւյալ կարեւորագույն մեխանիզմները (բոլոր 5-ը)՝
1. Ընտրողների կողմից ստորագրված եւ լրացված ցուցակների հրապարակում։
2. Ընտրողների ցուցակների մաքրում՝ հարեւան Վրաստանում կատարված մոդելով: Մասնավորապես, պետք է պարզվեն հանրապետությունում չգտնվող քաղաքացիները եւ ընտրողների ցուցակների մեջ այդ անձանց անվան դիմաց լինի առանձին նշում՝ հանրապետությունից բացակայելու մասին:
3. Ազգային ժողովի ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով՝ համապետական պարզ (փակ) համամասնական ընտրացուցակներով, բացառելով տարածքային ու վարկանիշային ցուցակների կիրառումը։
4. Ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում առնվազն 5 որակյալ տեսախցիկներով՝ որպես պետության պարտականություն: Տեսախցիկների տեսադաշտում կլինեն քվեատուփը, ընտրողների գրանցման եւ քվեաթերթիկների հատկացման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը:
5. Ընտրողներին մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառում կամ մատների թանաքոտման (այդ թվում՝ անզեն աչքով չերեւացող թանաքով) կարգի ներդրում։
Հիմնավորում
• Ընտրողների քվեարկած (ստորագրած) ցուցակների հրապարակումը կրկնաքվեարկությունների կանխարգելման լավագույն մեխանիզմն է, քանի որ քվեարկության ավարտից հետո բոլորին հնարավորություն կտա ստուգելու հանրապետությունից բացակայող անձանց անվան դիմաց ստորագրության բացակայությունը: Հանձնաժողովի անդամները կիմանան, որ մեկ անձի փոխարեն այլ անձին քվեարկելու իրավունք տալու դեպքում դա կարող է շատ հեշտությամբ բացահայտվել: Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը մեր կարեւորագույն պահանջն է: Մենք համարում ենք, որ այն պետք է հրապարակվի ոչ միայն ընտրական տեղամասում՝ բոլորի համար տեսանելի վայրում, այլեւ թվայնացվի ու համացանցում ունենա որոնման հնարավորություն:
• Կրկնաքվեարկությունների կանխարգելման նպատակով կարեւոր է նաեւ, որ ընտրողների ցուցակներում հատուկ նշում լինի՝ քաղաքացու` հանրապետությունից բացակա լինելու մասին: Դա հնարավորություն կտա առավելապես կենտրոնանալ հենց այն դեպքերի վրա, երբ նման նշումով անձի դիմաց քվեարկելու մասին վկայող ստորագրություն լինի: Այս մոդելը մեծ հաջողությամբ կիրառվել է Վրաստանում:
• Քանի որ այլ անձանց փոխարեն քվեարկությունների դեպքերը չեն սահմանափակվում հանրապետությունից բացակայողների փոխարեն քվեարկությամբ, մենք գտնում ենք, որ մյուս կետերի բավարարման դեպքում կարող է լրացուցիչ կանխարգելիչ միջոցառում լինել նաեւ ընտրողներին մատնահետքերով նույնականացնող սարքավորումների ներդրումը, որոնք կունենա տեղամասի ընտրողների ցուցակում ներառված բոլոր անձանց մատնահետքերի բազան: Որպես այս համակարգի այլընտրանք, մենք կարող ենք համաձայնվել ընտրողների մատների թանաքոտմանը՝ անզեն աչքով չերեւացող եւ մեկ օր հետո վերացող թանաքով:
• Մեր համոզմամբ, տարածքային վարկանշային ընտրական ցուցակները հնարավորություն կտան դրանցում ներառել տեղական (այդ թվում՝ կրիմինալ) հեղինակություններին, համայնքների ու հիմնարկների ղեկավարներին, ում ձայն տալու համար ընտրողները ստիպված կլինեն քվեարկել այդ անձանց ներկայացնող կուսակցությանը: Այստեղ պետք է հաշվի առնել, որ Հայաստանը ֆեդերացիա չէ, եւ չունի տարբեր ռեգիոնների շահերը խորհրդարանում հավասարաչափ մրցակցային կերպով ներկայացնելու խնդիր, իսկ խորհրդարանում քննարկվող հարցերը գրեթե միշտ կրում են համապետական բնույթ: Պարզ (փակ) համամասնական ցուցակի վերադարձը իր հետեւից կվերացնի նաեւ նախագծով առաջարկվող գունավոր քվեաթերթիկների հետ կապված բոլոր խնդիրները:
• Ինչպես հայտնի է, տեղամասային հանձնաժողովներում հաճախ արձանագրվում են խախտումներ, որոնք ապացուցելը բավականին դժվար է լինում: Այդ խախտումների թվին են պատկանում լցոնումները, դիտորդների, լրագրողների ու վստահված անձանց գործունեության խոչընդոտումը, քվեարկության արդյունքների կեղծումը, քվեարկած քվեաթերթիկների հանումը տեղամասից, կուտակումները եւ այլն: Որպես նման խախտումների կանխարգելման եւ առավել դյուրին ապացուցման ու բացահայտման լավագույն եղանակ մենք տեսնում ենք տեղամասերում պետության կողմից տեսախցիկների տեղադրումը, որոնք ոչ միայն կհավաքագրեն նկարահանվածը, այլեւ կհեռարձակեն այն համացանցով: Յուրաքանչյուր տեղամասում 1 տեսախցիկ պետք է հսկի տեղամասի մուտքը դրսի կողմից, 1 տեսախցիկ՝ քվեատուփն ու դրա պատասխանատու հանձնաժողովի անդամին, 2 տեսախցիկ՝ ընտրողների գրանցող ու քվեաթերթիկ հատկացնող հանձնաժողովի անդամներին, 1 տեսախցիկ ընդհանուր տեղամասային կենտրոնը: Քվեարկության արդյունքների ամփոփման (հաշվարկի) ժամանակ՝ բացի դուրսը հսկող տեսախցիկից, մյուս 4-ը պետք է վերադասավորվեն այնպես, որ, որ արտացոլեն քվեները հաշվելու ամբողջ ընթացքը (ծրարները քվեատուփից հանելու, բացելու, քվեաթերթիկներն ուսումնասիրելու, քվեաթերթիկները խմբերի բաշխելու, քվեարկության վերջնական արձանագրության կազմելու, ստորագրելու եւ ընտրական փաստաթղթերի փաթեթավորելու գործընթացը):
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Ընդդեմ Իրավական Կամայականության» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա» միավորում ԻՀԿ
«Էլեկտրիկ Երեւան» ՀԿ
«Դեմոկրատիայի եւ Իրավունքի Զարգացման ինստիտուտ»  ՀԿ*
Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմ
Պահանջներին սատարելու առաջարկ է ուղարկվել նաեւ Ազգային ժողովում ներկայացված բոլոր կուսակցություններին: Մարտի 22-ի դրությամբ սույն հայտարարության պահանջներին աջակցել են հետեւյալ կուսակցությունները՝
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն,
«Հայկական Վերածնունդ» կուսակցություն,
«Ժառանգություն» կուսակցություն,
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցություն,
«Ազատություն» կուսակցություն,
Հայաստանի Ժողովրդական կուսակցություն,
«Հայոց Համազգային Շարժում» կուսակցություն,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (վերապահումով՝ մատների թանաքոտման հետ):
Հայտարարությունը բաց է միանալու համար:

понедельник, 14 марта 2016 г.

ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հանձնարարականների 75 տոկոսը) որևէ կերպ տեղ չեն գտել Ընտրական օրենսգրքի նախագծում

Փետրվարի 5-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել էր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ իր վերջնական զեկույցը: Ի թիվս այլ դրույթների, զեկույցում ներառված են մի շարք հանձնարարականներ ՀՀ ընտրական վարչարարության բարելավման ուղղությամբ:

 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ Ընտրական օրենսգրքին վերաբերվող 16 առաջարկություններից Ընտրական օրենսգրքի նախագծում ամբողջությամբ ներառված են 2-ը և ևս 2-ը՝ մասնակի: Առաջարկություններից 12-ը (այն է՝ 75 տոկոսը) որևէ կերպ տեղ չեն գտել օրենսգրքի նախագծում:

Իշխանությունների կողմից անտեսված պահանջների թվին է պատկանում՝ ընտրական օրենսգրքի նախապաատրստման հրապարակայնության ապահովումը, ընտրությունների վերահսկման արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումները, բողոքարկման արդյունավետության և կեղծիքներ կանխարգելող մեխանիզմների մասին առաջարկներըՙ, նշում է Իրազեկ քաղաքացիների միավորումը:

ԵԱՀԿ/ԺՄԻԳ- հանձնարարականների և ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծում դրանց ներառման աղյուսակը՝ այստեղ (PDF):

пятница, 12 февраля 2016 г.

Հայաստանուում ԵՄ պատվիրակության հայտարարությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցի մասին

ԵՄ պատվիրակությունը ողջունում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը
Տպել

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի
12.02.2016
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը, որում դիտորդական առաքելությունը քննադատել էր Հայաստանի իշխանություններին:

«Ի գիտություն ընդունելով 2015թ․ դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեի մասին Հայաստանում ԵՄ պատվիրակության՝ դեկտեմբերի 10-ին արված հայտարարությունը՝ Եվրոպական միությունը ողջունում է 2016թ․ փետրվարի 5-ի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը, հատկապես ներկայիս դիտարկումները և առաջարկությունները, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում արված բոլոր առաջարկությունները, որոնք հաշվի չեն առնվել», - ասվում է հայտարարությունում, որը հրապարակվել է ԵՄ անդամ պետությունների հայաստանյան առաքելությունների ղեկավարների հետ համաձայնությամբ:

«Այս հիմքի վրա ընտրական օրենսգրքի բարեփոխումը պետք է իրականացվի համագործակցաբար, և բոլոր շահագրգիռ կողմերին խրախուսում ենք գործադրել բոլոր խելամիտ ջանքերը լայն կոնսենսուս ձեռք բերելու համար։ Իշխանության կողմից հանրային վստահության մակարդակը բարձրացնելու ջանքերն ամրապնդելու համար հարկ է համաձայնության գալ այնպիսի էական խնդիրների շուրջ, ինչպիսիք են ընտրացուցակները, քվեաթերթիկների հաշվարկը, ընտրություններից հետո ընտրացուցակների հավանական հրապարակումը կամ որևէ այլ միջոց, որը կլուծի Հայաստանում չգտնվող քաղաքացիներին ընտրացուցակներում ներառելու հավանական չարաշահումների մասին ձևավորված ընկալումների հարցը, ինչպես նաև արդյունքների ամփոփումը», - նշում է ԵՄ պատվիրակությունը:

Հայտարարությունում ասվում է, որ հարկ է ներմուծել բազմակի քվեարկության դեմ արդյունավետ և հետևողական երաշխիքներ՝ անկախ ընտրողների անձն արդյունավետ կերպով հաստատող առկա փաստաթղթերի տեսակից։

«Սույն երաշխիքները պետք է նպաստեն արդեն մյուս տարի նախատեսվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականության ավելի բարձր մակարդակի ապահովմանը», - նշում է ԵՄ պատվիրակությունը․ - «Բողոքների և բողոքարկումների համար օրենսդրական հենքը հարկ է վերանայել՝ երաշխավորելու ավելի արդյունավետ միջոցներ հնարավոր չարաշահումների դեմ։ Կրկնում ենք, որ առանց բոլոր ենթադրյալ կեղծիքների թափանցիկ հետաքննության, ինչպես նաև այդ կեղծիքների փաստերի հաստատման դեպքում առանց համապատասխան միջոցառումների ձեռնարկման՝ հանրաքվեն կվերածվի բաց թողնված հնարավորության և չի ծառայի Հայաստանում ընտրական գործընթացների արդարացիության և դրանց նկատմամբ վստահության բարձրացմանը»:

Բացի այդ, ԵՄ-ն կոչ է անում 2017թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ապահովել ինչպես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին լիարժեք դիտորդական առաքելության, այնպես էլ տեղական դիտորդների ներկայությունը
© Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.azatutyun.am/archive/news/20160212/2031/2031.html?id=27548821

пятница, 8 января 2016 г.

Human Rights Watch Գլխավոր դատախազին ուղարկված Հյուման Ռայթս Ուոթչի նամակի հայերեն տարբերակը

JANUARY 8, 2016
Letter to the Prosecutor General of Armenia On the Pretrial Detention of Gevorg Safaryan
Gevorg Kostanyan

Prosecutor General



Dear Mr. Kostanyan:

Please accept my regards on behalf of Human Rights Watch. We are writing to you to voice our concern about the pretrial detention of Gevorg Safaryan, a member of the New Armenia Movement, a political grouping, and to call on your office to take action to safeguard his rights.

As you may know, Human Rights Watch is an international, nonpartisan, nongovernmental organization that advocates respect for human rights worldwide. We have worked on human rights issues in Armenia and engaged in regular dialogue with the Armenian government for over two decades.

Police in Yerevan arrested Safaryan at approximately 1 a.m. on January 1, 2016 during a public event organized by members of the New Armenia Movement. Organizers had notified the city authorities in advance about their plans to hold a New Year’s celebration on Freedom Square. Although only several dozen participants appear to have gathered, there was a major law enforcement presence on the square. When participants, dressed in costume for the New Year, attempted to place a small New Year’s tree on the square, police intervened and confiscated the tree, telling the gathered that they were not allowed to bring such trees onto the square. When Safaryan and several others returned towards the square with a man wearing a tree costume, a scuffle broke out between police and some of the event participants, and police detained Safaryan and several others.

Police arrested Safaryan and charged him with using force against the police (Criminal Code article 316.1: Violence against a Representative of Authorities), which carries a penalty of up to five years in prison. Police released the other detainees. On January 3, a court granted a police investigator’s request to remand Safaryan to pretrial custody for two months. On the same day, Safaryan was transferred to Nubarashen pretrial detention center in Yerevan. Safaryan’s lawyer plans to appeal the decision.

Human Rights Watch is concerned that Safaryan is being deprived of his liberty for two months during the investigation. The court justified the decision for pretrial custody on the grounds of the existence of a separate criminal investigation pending against Safaryan. Safaryan has been under investigation since April 2015 on mass disturbance charges, and had been released from pretrial custody on his own recognizance. Without looking into the substance of the new charges, the court on January 3 stated that Safaryan may commit a repeat offense if released.

As you know, pretrial detention should be considered a last resort. Article 9(3) of the International Covenant on Civil and Political Rights (ICCPR), to which Armenia is a party, states that, “It shall not be the general rule that persons awaiting trial shall be detained in custody.” The United Nations Human Rights Committee, which provides authoritative interpretation of the covenant, has determined that bail should be granted except in cases in which there is a likelihood that the accused would abscond, destroy evidence, or influence witnesses. Given the minor nature of the incident that is the stated basis for the arrest, we believe that Safaryan should be freed, pending the investigation.

Deprivation of liberty for two months represents a serious restriction imposed on Safaryan that is wholly unjustified on the facts or by reference to international standards and disproportionate given the absence of any genuine risk to the investigation he poses. Human Rights Watch is concerned that in reality the authorities are targeting Safaryan for his membership in a political opposition group and his peaceful political beliefs and that the measure of restraint imposed is intended to interfere with his right to freedom of thought, expression, and assembly as protected by the ICCPR.

As noted above, Safaryan also faces mass disturbance charges stemming from a political rally he had been planning to coincide with the April 24, 2015 events commemorating the 1915 Armenian genocide. In our April 27, 2015 letter to you, Human Rights Watch expressed concern that the charges against Safaryan and four other activists involved in planning the event may have reflected interference with the activists’ rights to freedom of thought, expression, and assembly. In our letter we asked that the charges be reviewed and that the activists be released pending prompt, impartial, and credible investigation into the charges. Following activists’ release from pretrial custody, we published a press release calling the decision to release them a “positive step.”

We urge you to release Safaryan from custody, pending a prompt, impartial, and credible investigation into the charges against him deriving from the January 1, 2016 incident. We also request that you independently review the instructions given to the police regarding the size of the law enforcement presence at the event, terms of engagement, any restrictions or conditions placed on the event’s participants, including regarding decorations and costumes, and whether these conditions were reasonable and made clear in advance.

We thank you for your attention to this letter.

Sincerely,

Hugh Williamson

Director

Europe and Central Asia Division

Human Rights Watch https://www.hrw.org/news/2016/01/08/letter-prosecutor-general-armenia

գլխավոր դատախազին ուղարկված Հյուման Ռայթս Ուոթչի նամակի հայերեն տարբերակը
-----------------------------
5-ը հունվարի, 2016թ.
ՀՀ գլխավոր դատախազ
պարոն Գևորգ Կոստանյանին
ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5
Հարգելի պարոն Կոստանդյան,
Թույլ տվեք ողջունել Ձեզ Human Rights Watch-ի անունից: Սույն գրությամբ ցանկանում ենք բարձրաձայնել, Նոր Հայաստան Շարժում, քաղաքական խմբավորման անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառված նախնական կալանքի վերաբերյալ, և կոչ անել Ձեր գրասենյակին քայլեր ձեռնարկել նրա իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
Ինչպես գիտեք, Human Rights Watch-ը միջազգային, անկողմնակալ, հասարակական կազմակերպություն է, որն ամբողջ աշխարհում ջատագովում է հարգանք մարդու իրավունքների նկատմամբ: Մենք աշխատել ենք մարդու իրավունքների հարցերի շուրջ Հայաստանում և ավելի քան երկու տասնամյակ, ՀՀ կառավարության հետ գտնվում ենք կանոնավոր երկխոսության մեջ:
Ոստիկանությունը Երևանում ձերբակալել է Սաֆարյանին 2016 թվականի հունվարի 1-ի ժամը 1:00-ի սահմաններում` Նոր Հայաստան Շարժման անդամների կողմից կազմակերպված հրապարակային միջոցառման ընթացքում: Կազմակերպիչները նախապես տեղեկացրել էին քաղաքային իշխանություններին Ազատության հրապարակում Ամանորյա տոնակատարություն անցկացնելու իրենց պլանների մասին: Չնայած նրան, որ հավաքվել էին ընդամենը մի քանի տասնյակ մասնակիցներ, հրապարակում առկա էր իրավապահ մարմինների լուրջ ներկայություն: Երբ մասնակիցները, ամանորյա հանդերձներով զգեստավորված, փորձել են հրապարակում տեղադրել փոքր տոնածառ, ոստիկանները միջամտել և առգրավվել են տոնածառը` ներկաներին ասելով, որ իրենց թույլ չէր տվել հրապարակ բերել այդպիսի ծառեր: Երբ Սաֆարյանը և մի քանի ուրիշներ հրապարակ են վերադարձել տոնածառի տպավորություն թողնող զգեստով մի մարդու հետ, քաշքշուկ է բռնկվել ոստիկանության և միջոցառման որոշ մասնակիցների միջև, ոստիկանությունը ձերբակալել է Սաֆարյանին և մի քանի ուրիշների:
Ոստիկանությունը ձերբակալել է Սաֆարյանին և մեղադրանք առաջադրել ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մասով (Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մաս` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), որը կարող է պատժվել մինչև հինգ տարվա ազատազրկմամբ: Ոստիկանությունն ազատ է արձակել մյուս ձերբակալվածներին: Հունվարի 3-ին դատարանը բավարարել է ոստիկանության քննիչի միջնորդությունը` երկու ամիս նախնական կալանքը որպես Սաֆարյանի խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Նույն օրը, Սաֆարյանը տեղափոխվել է Նուբարաշեն ՔԿՀ, Երևան: Սաֆարյանի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը:
Human Rights Watch- ը մտահոգված է, որ նախաքննության ընթացքում Սաֆարյանն ազատությունից զրկվել է երկու ամսով: Դատարանը նախնական կալանքի իր որոշումը հիմնավորել է Սաֆարյանի դեմ ընթացող առանձին քրեական վարույթի առկայությամբ: Սաֆարյանի նկատմամբ հետաքննություն էր սկսվել 2015թ.-ի ապրիլից, զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով, և արդեն ազատ էր արձակվել նախնական կալանքից` տալով ստորագրություն չհեռանալու մասին: Առանց անդրադառնալու նոր մեղադրանքների էությանը, դատարանը հունվարի 3-ին հայտարարել է, որ Սաֆարյանը կարող է կրկնակի հանցագործություն կատարել, եթե ազատ արձակվի:
Ինչպես գիտեք, նախնական կալանքը պետք է դիտարկել որպես վերջին հանգրվան: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ), որին միացել է նաև Հայաստանը, Հոդված 9 (3)-ը նշում է, որ «Դատական
քննության սպասող անձին կալանքի տակ պահելը ընդհանուր կանոն չպետք է լինի»: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, որը ներկայացնում է դրույթի հեղինակավոր մեկնաբանությունը, սահմանում է, որ գրավը պետք է կիրառվի, բացառությամբ այն դեպքերի, որտեղ կա հավանականություն, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի, ոչնչացնել ապացույցները կամ ազդեցություն գործել վկաների վրա: Հաշվի առնելով միջադեպի ոչ նշանակալի բնույթը, որը նշված է ձերբակալման հիմքում, մենք կարծում ենք, որ Սաֆարյանը պետք է ազատ արձակվի մինչև քննությունը:
Երկու ամսով ազատազրկումը լուրջ սահմանափակում է հանդիսանում Սաֆարյանի նկատմամբ, որն ամբողջությամբ չարդարացված է փաստերի կամ միջազգային չափանիշների տեսանկյունից և անհամաչափ` հաշվի առնելով նրա կողմից հետաքննությանը սպառնացող որևէ իրական ռիսկերի բացակայությունը: Human Rights Watch-ը մտահոգված է, որ իրականում իշխանությունները Սաֆարյանին որպես թիրախ են ընտրել ընդդիմադիր քաղաքական խմբում իր անդամակցության և նրա խաղաղ քաղաքական համոզմունքների համար, և որ սահմանված խափանման միջոցը միտված է միջամտելու նրա մտքի, խոսքի և հավաքների ազատության իրավունքին, որոնք պաշտպանվում են ՔՔԻՄԴ-ով:
Ինչպես վերը նշվեց, Սաֆարյանը նաև կանգնած է զանգվածային անկարգություն նախապատրաստելու մեղադրանքի առջև, ի հետևանք քաղաքական հանրահավաքի, որն ըստ նրա պլանավորման պետք է համընկներ 2015թ. ապրիլի 24-ի միջոցառումների հետ` նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանությանը: 2015թ. ապրիլի 27-ին Ձեզ հասցեագրված նամակում, Human Rights Watch-ը մտահոգություն էր հայտնել, որ Սաֆարյանի և միջոցառման պլանավորման մեջ ներգրավված չորս այլ ակտիվիստներին առաջադրված մեղադրանքները կարող են դիտարկվել որպես միջամտություն ակտիվիստների մտքի, խոսքի և հավաքների ազատության իրավունքներին: Մեր նամակում մենք խնդրել էինք, որ մեղադրանքները վերանայվեն և որ ակտիվիստներն ազատ արձակվեն` մինչև անհապաղ, անկողմնակալ և վստահելի հետաքննության ավարտը: Ակտիվիստներին նախնական կալանքից ազատ արձակելուց հետո, մենք մամլո հաղորդագրություն հրապարակեցինք` որակելով նրանց ազատ արձակելու որոշումը որպես «դրական քայլ»:
Մենք կոչ ենք անում Ձեզ ազատ արձակել Սաֆարյանին, մինչև 2016թ. հունվարի 1-ի միջադեպի մեղադրանքների անհապաղ, անաչառ, և վստահելի քննության ավարտը: Մենք նաև պահանջում ենք, որ Դուք առանձին ուսումնասիրություն առնեք ոստիկանությանը տրված հրահանգները միջոցառման ընթացքում իրավապահների ներկայացվածության չափի, ներգրավվածության ժամկետների, միջոցառման մասնակիցների նկատմամբ սահմանված որևէ սահմանափակումների կամ պայմանների, այդ թվում կապված զարդերի և հանդերձների վերաբերյալ, և արդյոք այդ պայմանները ողջամիտ էին ու նախապես հստակ ներկայացված:
Շնորհակալություն այս նամակի նկատմամբ Ձեր ուշադրության համար:
Հարգանքներով,

Հյու Ուիլիամսոն
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի
բաժնի ղեկավար
Human Rights Watch

суббота, 26 декабря 2015 г.

Ինչպես դիմել Եվրոպական Դատարան և հետևել Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարմանը agent.echr.am կայքի միջոցով

Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի էական փոփոխություններ ՝ կապված Եվրոպական դատարան ներկայացվող անհատական գանգատների բովանդակության և այդ գանգատները դատարան ներկայացնելու ընթացակարգի հետ:
Այս կապակցությամբ Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքը ներկայացնում է անհրաժեշտ պարզաբանումներ Եվրոպական դատարան դիմելու մտադրություն ունեցող քաղաքացիների և նրանց փաստաբանների համար: Պարզաբանումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով http://agent.echr.am/events/rule-47-amended.html:

Ինչպես դիմել Եվրոպական Դատարան և հետևել Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարմանը agent.echr.am կայքի միջոցով





четверг, 24 декабря 2015 г.

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲՅՈՒՐՈ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑ 2014Թ. ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲՅՈՒՐՈ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑ 2014Թ. ՀԱՅԱՍՏԱՆ
Հրապարակվել է 25 հունիսի, 2015թ.
ԱՄՓՈՓԻՉ ԱԿՆԱՐԿ
Ըստ սահմանադրության Հայաստանը երկրի ընտրովի ղեկավար և միապալատ օրենսդիր կառույց (Ազգային ժողով) ունեցող հանրապետություն է: Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կազմում է մեծամասնությունը և առաջնորդվելով Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շարունակում է գերիշխող դիրք զբաղեցնել երկրի քաղաքական կյանքում: Երկրում 2013թ. փետրվարին անցկացվեցին նախագահական, իսկ 2012թ.՝ օրենսդիր կառույցի ընտրություններ: Եվրոպայի անվտանգության և համագործակցության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) գնահատմամբ նախագահական ընտրություններն, ընդհանուր առմամբ, արհեստավարժ, բաց ու թափանցիկ կերպով էին կազմակերպված՝ հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքով, սակայն առանձնացան թերություններով, այդ թվում՝ ոչ հավասար խաղի պայմաններով, քվեարկության օրը գրանցված որոշ լուրջ խախտումներով և ընտրական գործընթացի ամբողջականության վերաբերյալ մտահոգություններով: Նմանատիպ թերությունները ստվեր էին նետել նաև 2012թ. խորհրդարանական ընտրությունների վրա, որի ընթացքում ԵԱՀԿ արձանագրել էր նաև ընտրակաշառքի վերաբերյալ արժանահավատ հաղորդումներ, բողոքների ներկայացման ու բողոքարկման գործընթացի թերություններ և ընտրական օրենսգրքի շարունակական թերություններ՝ չնայած տեղ գտած բարելավումներին: Անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակել են վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և ադրբեջանական յոթ այլ տարածքներ: Ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հիմնականում Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտության արդյունքում Ադրբեջանում տեղահանված էին մնում 622.892 անձ: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը շարունակում է մնալ միջազգային միջնորդական ջանքերի օրակարգում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որտեղ համանախագահում են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Ավելացել են բախումները

воскресенье, 2 августа 2015 г.

Հելսինկիի եզրափակիչ ակտ

 Միջազգային պայմանագիր
 Կարգավիճակը Գործում է
 Ընդունման վայրը Հելսինկի
Ընդունող մարմինը Եվրոպայի երկրներ
Ընդունման ամսաթիվը 01.08.1975






ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ: ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԿՏ

 Ոչ պաշտոնական թարգմանություն

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԿՏ

ՀԵԼՍԻՆԿԻ, 1975

Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդակցությունը, որն սկսվեց Հելսինկիում` 1973 թվականի հուլիսի 3-ին և շարունակվեց Ժնևում` 1973 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև 1975 թվականի հուլիսի 21-ը, ավարտվեց Հելսինկիում, 1975 թվականի օգոստոսի 1-ին` Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանական Դեմոկրատական Հանրապետության, Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության, Դանիայի, Թուրքիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Լիխտենշտայնի, Լյուքսեմբուրգի, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, Կանադայի, Կիպրոսի, Հունաստանի, Հունգարիայի, Հարավսլավիայի, Մալթայի, Միացյալ Թագավորության, Մոնակոյի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Չեխոսլովակիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սան Մարինոյի, Սրբազան գահի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի Բարձր ներկայացուցիչների կողմից:
Խորհրդակցության սկզբնական և եզրափակիչ փուլերի ժամանակ նրա մասնակիցների առջև, որպես պատվավոր հյուր, ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը: Խորհրդակցության երկրորդ փուլի ընթացքում իրենց ավանդը ներդրեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը և ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարը:
Խորհրդակցության երկրորդ փուլի նիստերի ժամանակ օրակարգի տարբեր կետերի առթիվ ավանդ ներդրեցին նաև չմասնակցող միջերկրածովյան հետևյալ պետությունների` Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Թունիսի Հանրապետության, Իսրայելի, Մարոկոյի թագավորության, Սիրիայի Արաբական Հանրապետության ներկայացուցիչները:
Ոգեշնչված լինելով, ի շահ ժողովուրդների, նրանց հարաբերությունները բարելավելու և ակտիվացնելու, Եվրոպայում խաղաղությանը, անվտանգությանը, արդարությանն ու համագործակցությանը, ժողովուրդների փոխադարձ մերձեցմանը, ինչպես նաև նրանց և աշխարհի մյուս պետությունների մերձեցմանը աջակցելու քաղաքական կամքով,
այս կապակցությամբ տոգորված լինելով վճռականությամբ` լիակատար արդյունավետություն հաղորդելու խորհրդակցության արդյունքներին և ապահովելու այդ արդյունքներից բխող պտուղների իրագործումը իրենց պետությունների միջև և ամբողջ Եվրոպայում, և դրանով իսկ ընդլայնելու, խորացնելու և շարունակական ու կայուն դարձնելու լարվածության թուլացման գործընթացը,
մասնակից պետությունների Բարձր ներկայացուցիչները հանդիսավորությամբ ընդունեցին հետևյալը.



ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

среда, 22 июля 2015 г.

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
/ուժի մեջ է մտլ 2012 թ.դեկտեմբերի 17-ին, 01․01․2014 թ․ ուժի մեջ է մտնում Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը, աղբյուր՝  http://www.mfa.am/u_files/file/EU_AM_VFA_am.pdf, մեջբերումը http://ajaktsutyun.blogspot.com /
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ, այսուհետ` Միություն,
և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, այսուհետ` Հայաստան,
այսուհետ` Կողմեր,
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՎ դյուրացնելու միջմարդկային շփումները՝ որպես տնտեսական, հումանիտար, մշակութային, գիտական և այլ կապերի կայուն զարգացման կարևոր նախապայման, դյուրացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վիզաների տրամադրումը,
ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որով գործընկերություն է հաստատվում մի կողմից` Միության և նրա անդամ պետությունների, մյուս կողմից` Հայաստանի միջև, ինչպես նաև ԵՄ- Հայաստան Ասոցիացման համաձայնագիր կնքելու Կողմերի մտադրությունը,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ Պրահայում և Վարշավայում, համապատասխանաբար,
2009 թվական մայիսի 7-ին և 2011 թվականի սեպտեմբերի 30-ին կայացած` Արևելյան գործընկերության գագաթնաժողովների համատեղ հռչակագրերը, որոնցով քաղաքա- կան աջակցություն է հայտնվում վիզային ռեժիմի ազատականացմանը անվտանգ միջավայրում,
ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՎ իրենց քաղաքացիների համար համապատասխան ժամկետներում առանց վիզայի ճամփորդական ռեժիմ սահմանելու ուղղությամբ աստիճանական քայլեր ձեռնարկելու մտադրությունը՝ պայմանով, որ առկա լինեն լավ կառավարվող և անվտանգ շարժունակության համար նախադրյալներ,
ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ 2013 թվականի հունվարի 10-ից Միության բոլոր քաղաքացիներն ազատվում են վիզայի պահանջից` 90 օրը չգերազանցող ժամանա-
կահատվածով դեպի Հայաստան ճամփորդելիս կամ Հայաստանի տարածքով տարանցելիս,
ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, որ եթե Հայաստանը վերականգնի վիզայի պահանջները Միության քաղաքացիների կամ նրանց որոշ կատեգորիաների համար, ապա սույն Համաձայնագրով Հայաստանի քաղաքացիներին շնորհված նույն դյուրացումները ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա կկիրառվեն Միության համապատասխան քաղաքացիների նկատմամբ,
ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ վիզայի այս պահանջները կարող են վերականգնվել միայն Միության բոլոր քաղաքացիների կամ Միության որոշ քաղաքացիների կատեգորիաների համար,
ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, որ վիզայի տրամադրումը դյուրացնելը չպետք է հանգեցնի անկանոն միգրացիայի, և հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգությանը և հետընդունմանը,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ազատության, անվտանգության և արդարության ոլորտում Միացյալ Թագավորության և Իռլանդիայի դիրքորոշման վերաբերյալ արձանագրութ- յունը և Եվրոպական միության շրջանակում ներառված Շենգենյան կանոնագրքի [acquis] վերաբերյալ արձանագրությունը, որոնք ներկայացված են «Եվրոպական միության մասին» պայմանագրին և «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրին կից, և հաստատելով, որ սույն Համաձայնագրի դրույթները չեն կիրառվում Միացյալ Թագավորության և Իռլանդիայի նկատմամբ,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ Դանիայի դիրքորոշման վերաբերյալ արձանագրությունը, որը ներկայացված է «Եվրոպական միության մասին» պայմանագրին և «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրին կից, և հաստատելով, որ սույն Համաձայնագրի դրույթները չեն կիրառվում Դանիայի Թագավորության նկատմամբ,
ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՀԵՏԵՎՅԱԼԻ ՄԱՍԻՆ.
Հոդված 1
Նպատակը և կիրառման շրջանակը
1. Սույն Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով՝ որոշակի նպատակով գտնվելու համար:
2. Եթե Հայաստանը վերականգնի վիզայի պահանջները Միության քաղաքացիների կամ նրանց որոշ կատեգորիաների համար, ապա այն նույն դյուրացումները, որոնք սույն Համաձայնագրով շնորհվել են Հայաստանի քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա կկիրառվեն Միության համապատասխան քաղաքացիների նկատմամբ:
Հոդված 2
Ընդհանուր դրույթը
1. Սույն Համաձայնագրով նախատեսված` վիզայի տրամադրման դյուրացումները Հայաստանի քաղաքացիների համար կիրառվում են այնքանով, որքանով Միության կամ անդամ պետությունների օրենքներով և կանոնակարգերով, սույն Համաձայնագրով կամ այլ միջազգային համաձայնագրերով նրանք ազատված չեն վիզայի պահանջից:
2. Հայաստանի կամ անդամ պետությունների ազգային իրավունքը կամ Միության իրավունքը կիրառվում է սույն Համաձայնագրով չկարգավորվող հարցերի նկատմամբ, ինչպիսիք են՝ վիզայի տրամադրումը մերժելը, ճամփորդական փաստաթղթերի ճանաչումը, ապրուստի բավարար միջոցների վերաբերյալ ապացույցները, մուտքի մերժումը և վտարման միջոցները:
Հոդված 3
Սահմանումները
Սույն Համաձայնագրի իմաստով՝
ա) «անդամ պետություն» նշանակում է` Միության ցանկացած անդամ պե- տություն՝ բացառությամբ Դանիայի Թագավորության, Իռլանդիայի Հանրապե- տության և Միացյալ Թագավորության.
բ) «Միության քաղաքացի» նշանակում է` անդամ պետության քաղաքացի, ինչպես սահմանված է «ա» կետում.
գ) «Հայաստանի քաղաքացի» նշանակում է` ցանկացած անձ, ով ունի Հայաստանի քաղաքացիություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
դ) «վիզա» նշանակում է` անդամ պետության կողմից տրված թույլտվություն անդամ պետությունների տարածքով տարանցելու կամ անդամ պետությունների տարածքում որոշակի նպատակով գտնվելու համար ոչ ավել, քան 90 օր յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածում.
ե) «օրինական բնակվող անձ» նշանակում է` Հայաստանի քաղաքացի, ում թույլատրվել կամ իրավունք է տրվել 90 օրից ավել գտնվել անդամ պետության տարածքում` Միության իրավունքի կամ ազգային օրենսդրության հիման վրա:
Հոդված 4
Ճամփորդության նպատակի վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումը
1. Հայաստանի քաղաքացիների հետևյալ կատեգորիաների համար հետևյալ փաստաթղթերը բավարար են` հիմնավորելու համար ճամփորդության նպատակը դեպի մյուս Կողմ.

ա) մերձավոր ազգականների համար` ամուսին, երեխաներ (ներառյալ որդեգրվածները), ծնողներ (ներառյալ խնամակալները), տատիկներ, պապիկներ, թոռներ, ովքեր այցելում են անդամ պետությունների տարածքում օրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիներին կամ Եվրոպական միության քաղաքացիներին, ովքեր բնակվում են այն անդամ պետության տարածքում, որի քաղաքացիներն են.
- գրավոր դիմում հյուրընկալող անձի կողմից,
բ) պաշտոնական պատվիրակության անդամների՝ ներառյալ այնպիսի պատվիրակությունների մշտական անդամների համար, որոնք Հայաստանին ուղղված պաշտոնական հրավերի հիման վրա մասնակցում են հանդիպումներին, խորհրդակցություններին, բանակցություններին կամ փոխանակման ծրագրերին, ինչպես նաև միջկառավարական կազմակերպությունների կողմից անդամ պետությունների տարածքներում կազմակերպվող միջոցառումներին.
- Հայաստանի իրավասու մարմնի կողմից տրված նամակը, որով հաստատվում է, որ դիմողը վերը նշված միջոցառումներին մասնակցելու նպատակով մյուս Կողմի տարածք ուղևորվող իր պատվիրակության անդամ է, համապատասխանաբար, իր պատվիրակության մշտական անդամ է, որին կից ներկայացվում է պաշտոնական հրավերի պատճենը,
գ) դպրոցականների, ուսանողների, հետբուհական ուսուցում ստացող անձանց և ուղեկցող ուսուցիչների համար, ովքեր ճամփորդում են ուսման կամ կրթական վերապատրաստման նպատակով, ներառյալ` փոխանակման ծրագրերի, ինչպես նաև դպրոցի հետ կապված գործունեության այլ ոլորտների շրջանակում.
- հյուրընկալող համալսարանի, քոլեջի կամ դպրոցի կողմից գրավոր դիմում, կամ ընդունման մասին վկայական, կամ ուսանողական քարտեր, կամ այն դասընթացների մասին վկայականներ, որոնց պետք է հաճախեն,
դ) բուժման նպատակներով ճամփորդող և անհրաժեշտ` ուղեկցող անձանց համար.
- բուժհիմնարկի պաշտոնական փաստաթուղթ, որով հաստատվում է տվյալ հիմնարկում բուժօգնություն ստանալու անհրաժեշտությունը, ուղեկցման անհրաժեշ- տությունը և բուժման վճարումների համար բավարար ֆինանսական միջոցների մասին ապացույց,
ե) լրագրողների և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմի համար.
- մասնագիտական կազմակերպության կամ դիմողի գործատուի կողմից տրված վկայական կամ այլ փաստաթուղթ, որն ապացուցում է, որ տվյալ անձը որակավորված լրագրող է, և որում նշվում է, որ ճամփորդության նպատակն է լրագրողական աշխատանքի իրականացումը, կամ ապացուցվում է, որ նա այն տեխնիկական անձնակազմի անդամ է, որն ուղեկցում է լրագրողին մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում,
զ) միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցների և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող անձանց համար.
- հյուրընկալող կազմակերպության, իրավասու մարմինների, անդամ պետությունների ազգային սպորտային ֆեդերացիաների կամ ազգային օլիմպիական կոմիտեների կողմից գրավոր դիմում,
է) գործարարների և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչների համար.
- հյուրընկալող իրավաբանական անձի կամ ընկերության, կազմակերպության կամ այդպիսի իրավաբանական անձի կամ ընկերության գրասենյակի կամ մասնաճյուղի, անդամ պետությունների պետական և տեղական իշխանության մարմինների, կազմակերպող կոմիտեների կամ անդամ պետությունների տարածքում անցկացվող առևտրային և արդյունաբերական ցուցահանդեսների, խորհրդաժողովների և գիտաժողովների կողմից տրված գրավոր դիմում, որը հաստատված է իրավասու մարմինների կողմից` ազգային օրենսդրությանը համապատասխան,
ը) անդամ պետությունների տարածքներում միջազգային ցուցահանդեսներին, խորհրդաժողովներին, գիտաժողովներին, սեմինարներին կամ այլ նմանատիպ միջոցառումներին մասնակցող մասնագետների համար.
- հյուրընկալող կազմակերպության կողմից գրավոր դիմում, որը հաստատում է, որ տվյալ անձը մասնակցում է այդ միջոցառմանը,
թ) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և անդամ պետություններում գրանցված հայկական համայնքային ոչ առևտրային կազմակեր- պությունների կողմից հրավիրված անձանց համար, որոնք ճամփորդություն են ձեռնարկում կրթական վերապատրաստումներին, սեմինարներին, խորհրդաժողով- ներին՝ ներառյալ փոխանակման ծրագրերի կամ համահայկական և համայնքային աջակցության ծրագրերի շրջանակներում մասնակցելու նպատակով.
- հյուրընկալող կազմակերպության կողմից տրված գրավոր դիմում, հաստատում, որ այդ անձը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ է կամ մասնակցում է համահայկական կամ համայնքային աջակցության ծրագրերին, և համապատասխան գրանցամատյանից վկայական նման կազմակերպության հիմնադրման մասին, որը տրվում է պետական իշխանության մարմնի կողմից` ազգային օրենսդրությանը համապատասխան,
ժ) գիտական, ակադեմիական, մշակութային և գեղարվեստական աշխատանքներին մասնակցող անձանց համար՝ ներառյալ համալսարանական և այլ փոխանակման ծրագրերը.
- գրավոր դիմում հյուրընկալող կազմակերպության կողմից այդ աշխատանքներին մասնակցելու համար,
ժա) Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների վարորդների համար, ովքեր իրականացնում են միջազգային բեռնափոխադրումների և ուղևորների փոխադրման ծառայություններ դեպի անդամ պետությունների տարածքներ.
- միջազգային ճանապարհային փոխադրումներ իրականացնող
փոխադրողների Հայաստանի ազգային ասոցիացիայի (միություն) կողմից գրավոր դիմում, որում նշվում է ճամփորդությունների նպատակը, երթուղին, տևողությունը և հաճախականությունը,
ժբ) քույր քաղաքների և այլ քաղաքային մարմինների կողմից կազմակերպված պաշտոնական փոխանակման ծրագրերի մասնակիցների համար.
- այդ քաղաքների վարչակազմի ղեկավարի (քաղաքապետի) կամ քաղաքային իշխանությունների կողմից տրված գրավոր դիմում,
ժգ) զինվորական և քաղաքացիական շիրիմներ այցելելու համար.
- պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատի գերեզմանի գոյությունը կամ պահպանումը, ինչպես նաև ազգակցական կամ այլ կապերը դիմողի և հանգուցյալի միջև:
2. Սույն հոդվածի նպատակներով՝ գրավոր դիմումը ներառում է հետևյալ տեղեկատվությունը.
ա) հրավիրված անձի համար` անունը և ազգանունը, ծննդյան տարեթիվը, սեռը, քաղաքացիությունը, անձնագրի համարը, ճամփորդության ժամկետը և նպատակը, մուտքերի թիվը և, եթե կիրառելի է, ամուսնու ու երեխաների անունները, ովքեր ուղեկցում են հրավիրված անձին,
բ) հրավիրող անձի համար` անունը, ազգանունը և հասցեն,
գ) հրավիրող իրավաբանական անձի, ընկերության կամ կազմակերպության
համար` լրիվ անվանումը, հասցեն և
- եթե դիմումը տրվել է կազմակերպության կամ իշխանության մարմնի կողմից,
դիմումը ստորագրող անձի անունը և պաշտոնը,
- եթե հրավիրողը իրավաբանական անձ կամ ընկերություն կամ նման
իրավաբանական անձի կամ ընկերության գրասենյակ կամ մասնաճյուղ է`
հիմնադրված անդամ պետության տարածքում` գրանցման համարը, ինչպես
պահանջվում է տվյալ անդամ պետության ազգային իրավունքով:
3. Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված անձանց կատեգորիաների
համար վիզաների բոլոր կատեգորիաները տրվում են պարզեցված կարգով՝ առանց
պահանջելու ճամփորդության նպատակի հետ կապված որևէ այլ հիմնավորում,
հրավեր կամ վավերացում, որը նախատեսված է Կողմերի օրենսդրությամբ:

суббота, 4 июля 2015 г.

Որ պատգամավորներն են քվեարկել Հայաստանի անկախության դեմ

ՀՀ ԱԺ,
ԵՏՄ-ին միանալու անհատական քվեարկության արդյունքները
Հարց - 2

Օրը 04/ 12/14
Ժամը 5:16:08 PM
Կողմ - 103 Դեմ - 7
Ձեռնպահ - 1
Անհրաժեշտ էր 56
Որոշումն ընդունվել է


1 Ռոբերտ Սարգսյան Կողմ
2 Սամվել Ֆարմանյան Կողմ
3 Արթուր Ստեփանյան Կողմ
4 Արտակ Սարգսյան Կողմ
5 Արթուր Գեւորգյան Կողմ
6 Ռուբեն Հովսեփյան Կողմ
7 Սամվել Ալեքսանյան Կողմ
8 Կորյուն Նահապետյան Կողմ
9 Ռուբեն Սադոյան Կողմ
10 Գարեգին Նուշիկյան Կողմ
11 Գրիգորի Մարգարյան Չի քվեարկել
12 Լյովա Խաչատրյան Չի քվեարկել
13 Մհեր Սեդրակյան Կողմ
14 Վրեժ Մարկոսյան Կողմ
15 Մնացական Մնացականյան Կողմ
16 Մուրադ Մուրադյան Կողմ
17 Կարինե Պողոսյան Կողմ
18 Արայիկ Գրիգորյան Կողմ
19 Սեդրակ Սարոյան Կողմ
20 Հրանտ Գրիգորյան Կողմ
21 Ալեքսան Պետրոսյան Կողմ
22 Մանվել Բադեյան Կողմ
23 Կարեն Բոթոյան      Կողմ
24 Հակոբ Հակոբյան          Կողմ
25 Դավիթ Քոչարյան Կողմ
26 Մելիք Մանուկյան Կողմ
27 Մուրադ Գուլոյան Կողմ
28 Գագիկ Ծառուկյան Բացակա
29 Արկադի Համբարձումյան Կողմ
30 Էդմոն Մարուքյան Դեմ
31 Կարեն Սարիբեկյան Կողմ
32 Կարեն Կարապետյան Կողմ
33 Աշոտ Աղաբաբյան Կողմ
34 Մարտուն Գրիգորյան Բացակա
35 Արման Սահակյան Կողմ
36 Մուշեղ Պետոյան Կողմ
37 Հայկ Գրիգորյան Կողմ
38 Արմեն Կարապետյան Կողմ
39 Աշոտ Արսենյան Կողմ
40 Մարինե Մարաբյան Կողմ
41 Հակոբ Հակոբյան Կողմ
42 Լեռնիկ Ալեքսանյան Կողմ
43 Սամվել Նիկոյան Կողմ
44 Գալուստ Սահակյան Կողմ
45 Ռազմիկ Զոհրաբյան Կողմ
46 Գագիկ Մինասյան Կողմ
47 Հովհաննես Սահակյան Կողմ
48 Հերմինե Նաղդալյան Կողմ
49 Գագիկ Մելիքյան Կողմ
50 Էդուարդ Շարմազանով Կողմ
51 Մանվել Գրիգորյան Կողմ
52 Շուշան Պետրոսյան Կողմ
53 Արտաշես Գեղամյան Կողմ
54 Խոսրով Հարությունյան Կողմ
55 Հայկ Բաբուխանյան Կողմ
56 Արա Բաբլոյան           Կողմ
57 Կարինե Աճեմյան Կողմ
58 Կարեն Ավագյան         Կողմ
59 Լեւոն Մարտիրոսյան Կողմ
60 Մարգարիտ Եսայան Կողմ
61 Վարդան Այվազյան Կողմ
62 Վահրամ Մկրտչյան Կողմ
63 Սուքիաս Ավետիսյան Կողմ
64 Վահրամ Բաղդասարյան Կողմ
65 Ռուզաննա Մուրադյան Կողմ
66 Նահապետ Գեւորգյան Կողմ
67 Վազգեն Կարախանյան Կողմ
68 Առաքել Մովսիսյան Չի քվեարկել
69 Համլետ Հարությունյան Կողմ
70 Նաիրա Կարապետյան Կողմ
71 Հովհաննես Սոֆոյան       Կողմ
72 Սպարտակ Մելիքյան    Չի քվեարկել
73 Շիրակ Թորոսյան Կողմ
74 Արփինե Հովհաննիսյան Կողմ
75 Արտակ Զաքարյան Կողմ
76 Արաիկ Հովհաննիսյան Կողմ
77 Արմեն Մխիթարյան Կողմ
78 Արտակ Դավթյան Կողմ
79 Վոլոդյա Բադալյան Կողմ
80 Մկրտիչ Մինասյան Կողմ
81 Տաճատ Վարդապետյան Կողմ
82 Վարդան Օսկանյան Բացակա
83 Գուրգեն Արսենյան Կողմ
84 Նաիրա Զոհրաբյան Բացակա
85 Վահե Հովհաննիսյան Չի քվեարկել
86 Միքայել Մելքումյան Կողմ
87 Էլինար Վարդանյան   Չի քվեարկել
88 Ստեփան Մարգարյան Կողմ
89 Վահե Էնֆիաջյան Չի քվեարկել
90 Ռուբեն Գեւորգյան Բացակա
91 Վահան Բաբայան Կողմ
92 Տիգրան Ուրիխանյան Կողմ
93 Ռուստամ Գասպարյան Բացակա
94 Կարո Կարապետյան Չի քվեարկել
95 Հարություն Ղարագյոզյան Կողմ
96 Աբրահամ Մանուկյան Կողմ
97 Արշակ Մխիթարյան       Բացակա
98 Հրանտ Դավթյան Կողմ
99 Մերուժան Սիմոնյան Կողմ
100 Արագած Ախոյան        Կողմ
101 Տիգրան Ստեփանյան  Կողմ
102 Տիգրան Ներսիսյան     Կողմ
103 Վահան Կարապետյան Չի քվեարկել
104 Հայկ Խաչատրյան       Չի քվեարկել
105 Բազմասեր Առաքելյան Կողմ
106 Վահագն Մախսուդյան Կողմ
107 Արա Արամյան Չի քվեարկել
108 Արմեն Ավետիսյան Կողմ
109 Արայիկ Աղաբաբյան Չի քվեարկել
110 Ստեփան Դեմիրճյան Կողմ
111 Արամ Մանուկյան Կողմ
112 Լեւոն Զուրաբյան Կողմ
113 Լյուդմիլա Սարգսյան Կողմ
114 Նիկոլ Փաշինյան        Դեմ
115 Հրանտ Բագրատյան Չի քվեարկել
116 Գագիկ Ջհանգիրյան Կողմ
117 Միքայել Մանուկյան Կողմ
118 Արմեն Ռուստամյան Կողմ
119 Աղվան Վարդանյան Ձեռնպահ
120 Արծվիկ Մինասյան Կողմ
121 Արմեն Բաբայան        Կողմ
122 Թեւան Պողոսյան Դեմ
123 Խաչատուր Քոքոբելյան Դեմ
124 Զարուհի Փոստանջյան Դեմ
125 Ալեքսանդր Արզումանյան Դեմ
126 Ռուբիկ Հակոբյան Դեմ
127 Հեղինե Բիշարյան Կողմ
128 Լեւոն Դոխոլյան        Կողմ
129 Մհեր Շահգելդյան Կողմ
130 Իշխան Խաչատրյան Կողմ
131 Հովհաննես Մարգարյան Կողմ
աղբյուր՝ http://parliament.am/register.php?do=bulletin&ID=5969

понедельник, 20 апреля 2015 г.

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ, Ստրասբուրգ, 10/03/2015

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ
Ստրասբուրգ, 10-ը մարտի, 2015թ.
Թիվ՝ CommDH(2015)2
Հայերեն ոչ պաշտոնական թարգմանություն
EMBARGO UNTIL 10 MARCH 2015 AT 11 AM (PARIS TIME)
 ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՆԻԼՍ  ՄՈՒ ՅԺՆԻԵԿՍԻ ԶԵԿՈՒՅՑԸ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  5-9 ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
CommDH(2015)2
2
ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ........................................................................................................................... 3
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ............................................................................................................................... 6
1 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ......................................................... 8
1.1 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ .............................................................................. 8
1.1.1 ԴԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ................................................................................. 8
1.1.2 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ................................................... 10
1.1.3 ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ................ 16
1.1.4 ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԸ ........................................................................................ 19
1.2 ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԾԱՆՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ .......................................................................................... 21
1.2.1 ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ....................................................................................... 22
1.2.2 ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ................................................................................ 28
2 ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ .................................. 32
2.1 ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԴԱՇՏԸ ......................... 33
2.1.1 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ........................ 33
2.1.2 ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ..................................................................................... 33
2.1.3 ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՐՈՂՆԵՐԸ .................................. 36
2.2 ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ .................... 39
2.2.1 ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 40
2.2.2 ԱՌԿԱ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ........... 41
2.3 ՆԱԽԱԾՆՆԴՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՍԵՌԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԸ.............................. 48
2.4 ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՐԸ ............................................... 49
2.4.1 ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՎ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ........................................................................................ 49
2.4.2 ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՐԸ ...................................................................................... 51
CommDH(2015)2
3
ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Հանձնակատար Նիլս Մույժնիեկսը և իր թիմը Հայաստան այցելեցին 2014 թվականի հոկտեմբերի 5-9: Այցի շրջանակում Հանձնակատարը քննարկումներ ծավալեց արդարադատության իրականացման և արդարադատության համակարգում մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կանանց իրավունքներին և գենդերային հավասարությանն առնչվող խնդիրների շուրջ:
Սույն զեկույցը վերաբերում է հետևյալ հիմնական խնդիրներին.
Արդարադատության իրականացումը
Իրավունքի գերակայության անքակտելի բաղադրիչ է արդարադատության ուժեղ և գործուն համակարգը, որում լիարժեքորեն ներկառուցված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքը: Հանձնակատարը խրախուսում է արդարադատության ոլորտի բարեփոխման ուղղությամբ գործադրվող ջանքերը և ընդգծում է, որ ոլորտի անկախությունը, անկողմնակալությունը և արդյունավետությունը եվրոպական ստանդարտներին համապատասխան բարձրացնելու համար անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը: Սա հույժ կարևոր է արդար դատաքննության իրավունքների իրագործման և դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը, ինչպես նաև իրականության մեջ դատական համակարգի բարեփոխումների փաստացի ազդեցությունը երաշխավորելու տեսանկյունից: Հանձնակատարը խորհուրդ է տալիս վերանայել դատավորների ընտրության, նշանակման, առաջխաղացման և ազատման ընթացակարգերը, որպեսզի ավելի լավ ապահովվի դատական իշխանության անկախությունը գործադիրից: Մասնավորապես, այդ հարցերում որոշումներ կայացնելու հիմնական իրավասությունը պետք է առավել որոշակիորեն վերապահել դրանց համար պատասխանատու դատական մարմնին, իսկ Հանրապետության Նախագահի հայեցողական լիազորությունները պետք է սահմանափակել՝ Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին համահունչ:
Հանձնակատարին մտահոգում են ստացված տեղեկություններն այն մասին, որ դատական բարձր ատյանները միջամտում են ավելի ցածր ատյանների դատավորների աշխատանքին: Անհատ դատավորներից յուրաքանչյուրի անկախությունը ողջ դատական համակարգի անկախության անհրաժեշտ նախադրյալն է: Առանձին դատավորներին պետք է թույլատրել, որպեսզի նրանք գործերով դատական ակտերը կայացնեն անկախորեն՝ թե´ արտաքին սուբյեկտների, թե´ ավելի բարձր դատական ատյանների կողմից գործադրվող ցանկացած անպատշաճ ազդեցությունից ազատ: Պետք է գոյություն ունենան արդարադատության իրականացման շրջանակում դատավորների գործունեության նկատմամբ անհարկի միջամտության դեպքերին արձագանքելու արդյունավետ մեխանիզմներ: Կարգապահական վարույթները չպետք է օգտագործվեն որպես ազդեցության կամ վրեժխնդրության գործիք դատավորների նկատմամբ, և դրանց կամայական օգտագործումը կանխելու համար պետք է ներդրվեն անհրաժեշտ երաշխիքներ: Հանձնակատարը հարկ է համարում նշել, որ բոլոր ատյաններում աճում է դատարանների ծանրաբեռնվածությունը, և ընդգծում է Հայաստանի դատական իշխանությանը բավարար ռեսուրսներ տրամադրելու և վեճերի լուծման նպատակով ոչ դատական մեխանիզմների կիրառությանը նախապատվություն տալու կարևորությունը:
Դատավարության կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքները հույժ կարևոր են արդար դատաքննության իրավունքների ապահովման տեսանկյունից: Հայաստանյան իշխանությունները, ինչպես նաև քրեական արդարադատության համակարգի բոլոր սուբյեկտները պարտավոր են ապահովել նշված սկզբունքների լիարժեք կիրառությունը պրակտիկայում: Նկատելով, որ դատախազությունը շարունակում է գերակա դիրք զբաղեցնել Հայաստանի քրեական արդարադատության համակարգում, Հանձնակատարը լրջագույնս ընդգծում է դատավորի՝ որպես անկողմնակալ ՙմրցավարի՚ կարևոր դերակատարումը: Հանձնակատարը կոչ է անում հայաստանյան իշխանություններին՝ երաշխավորել պաշտպանության իրավունքը և անվճար իրավաբանական օգնության իրավունքը ոստիկանության կողմից ազատազրկվելու սկզբից ևեթ, ինչպես նաև քննության և դատական վարույթների ողջ ընթացքում: Անվճար իրավաբանական օգնության համակարգը պետք է կատարելագործել: Դատական, պետական և քաղաքական սուբյեկտները պետք է խղճամտորեն հարգեն անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ նախքան իրավասու դատական մարմնի կողմից փաստերի գնահատումը: Հանձնակատարին մտահոգում է այն հանգամանքը, որ մինչդատական կալանքը հաճախակի է կիրառվում Հայաստանում՝ որպես խափանման միջոց: Հանձնակատարը վերահաստատում է, որ մինչդատական կալանքը պետք է լինի ոչ թե նորմ, այլ՝ բացառություն, և կոչ է անում հայաստանյան իշխանություններին անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել օրենսդրության մեջ և պրակտիկայում, որպեսզի հնարավոր դառնա ազատազրկում չառաջացնող խափանման միջոցների արդյունավետ կիրառումը: Ավելին, լրացուցիչ միջոցառումներ է պետք իրականացնել իրավական և գործնական հարթություններում՝ ապահովելու համար քրեական արդարադատության համակարգում հարգանքն առ երեխաների իրավունքները:

Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի վերաբերյալ Եւրոմիության զեկույցը

 ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Բրյուսել, 25.3.2015թ
SWD (2015) 63 վերջնական
Աշխատակազմի համատեղ աշխատանքային փաստաթուղթ
Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացում
2014 թ․ ընթացքում գրանցած առաջընթացը և առաջարկություններ գործողությունների համար

воскресенье, 19 апреля 2015 г.

ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑ. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

27 մարտի, 2015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՈՐՊԵՍ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄ
ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ
2014թ.
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ 2015
2
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ……….………….………….………….…………….………….……….………...3
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԳԻՇԵՐՕԹԻԿ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ………….………….………….………….…………….………….……….6
Պահման պայմաններ………….………….………….…….…….…….………….………….……….6
Սնունդ………….………….………….………….………….………….………….……………………..9
Բուժսպասարկում………….………….………….………….………….………….………….…….12
Երեխաների հետ առանձնազրույցներ……….………….………….………….…………….…..17
Օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայում արձանագրված խնդիրներ………….24
ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ…….………….………….………….……….……..28
Պահման պայմաններ……….………….………….………….……………….………….………….29
Սնունդ ……….………….………….………….……………….………….………….………….…….39
Բուժսպասարկում……….………….………….………….……………….………….………….….51
Դասընթաց……….………….………….………….……………….………….……………….………60
Երեխաների հետ առանձնազրույցներ….………….………….……………….………….……..82
Օրենսդրական ոլորտում արձանագրված խնդիր….………….………….…….………….…87 ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՄԱՆԿԱՏՆԵՐ) ….………….………….……………….………….………….………….…….………….………….……89
3
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի Կամընտիր արձանագրությամբ (այսուհետ նաև՝ Կամընտիր արձանագրություն) նախատեսվում է ստեղծել անկախ ազգային կանխարգելման մեխանիզմ, որը պետք է օժտված լինի լայն լիազորություններով, ունենա ազատ մուտքի և համապատասխան ուսումնասիրությունների անցկացման հնարավորություն բոլոր այն վայրերում, որտեղ մարդիկ կարող են պահվել անազատության կամ սահմանափակ ազատության մեջ: 2008 թվականին «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը լրացվեց 6.1 հոդվածով, որով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ճանաչվեց կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ: Մեխանիզմը գործում է անազատության կամ սահմանափակ ազատության մեջ գտնվող անձանց իրավունքների հնարավոր խախտումների, պահման վայրերի, պայմանների ուսումնասիրությունների (մոնիթորինգի) միջոցով: Կամընտիր արձանագրության 20-րդ հոդվածի համաձայն՝ կանխարգելման ազգային մեխանիզմը լիազորված է ստանալու ցանկացած տեղեկատվություն՝ անազատության կամ սահմանափակ ազատության մեջ գտնվող անձանց վերաբերյալ:
Այդ նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն աշխատակազմում ստեղծել է բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (այսուհետ՝ ԲԿԱՄ) վարչություն: ԲԿԱՄ փորձագետները պարբերաբար այցելում են փակ կամ կիսափակ հաստատություններ՝ անազատության կամ սահմանափակ ազատության մեջ գտնվող անձանց պահման պայմաններն ուսումնասիրելու համար՝ նրանց նկատմամբ խոշտանգման և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դրսևորումները կանխարգելելու նպատակով:
ԲԿԱՄ-ը 2014թ. ընթացքում կատարել է 37 այց մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններ, մասնավորապես՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների ենթակայության տակ գործող 23 հատուկ հանրակրթական դպրոց, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող,երեխաների խնամքի և պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատություն և 4 մանկատուն1:

вторник, 24 марта 2015 г.

Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ընտրություններ

Ժողովրդավարությունը դա կառավարման ձեւ է, որի դեպքում մեծաթիվ մարդիկ հնարավորություն են ունենում մասնակցել պետության կառավարմանը: Ժողովրդական կառավարման լավագույն օրինակներ են, մասնակցության լայն հնարավորությունները, եւ նման կերպ բնակչության մեծամասնությանը մասնակից դարձնելը կառավարության աշխատանքին: Ժողովրդավարական հասարակություններում մարդկանց մոտ առկա է պատասխանատվության մեծ զգացում, որը ենթադրում է ակտիվ մասնակցություն կառավարման գործընթացին, հենց այսպես էին կարծում հին աթենացիները, որոնք հայտնագործել են դեմոկրատիայի գաղափարը:
Ժողովրդավարությունը /դեմոկրատիան/ ՄԱԿ-ի հիմնական եւ ունիվերսալ սկզբունքներից մեկն է հանդիսանում: Ժողովրդավարությունը  բնական պայմաններ է ապահովում մարդու իրավունքների պաշտպանության եւ արդյունավետ իրացման համար: Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների իրացումը եւ, համընդհանուր ընտրական իրավունքի հիման վրա պարբերական ու արդար ընտրությունների անցկացման սկզբունքը ժողովրդավարության էական տարրերն են:

Քաղաքական ռեժիմների եւ համակարգերի պետական կառավարման ձեւերը 

Դեմոկրատիա (Ժողովրդավարություն)

Ժողովրդավարություն (հին հունարեն. δημοκρατία — «ժողովրդի իշխանություն», δῆμος — «ժողովուրդ» բառից եւ κράτος — «իշխանություն») — քաղաքական ռեժիմ, որը հիմնված է կոլեկտիվ եղանակով որոշումների կայացման վրա, գործընթացի վրա մասնակիցների հավասար ազդեցությամբ, կամ դրա էական շրջափուլերում: 
Թեեւ մեթոդը կիրառելի է բոլոր հասարակական կառուցվածքներում, մինչեւ այսօր ամենակարեւոր լրացումը պետությունն է, քանի որ օժտված է մեծ իշխանությամբ: Այս դեպքում, ժողովրդավարության սահմանումը սովորաբար նեղացվում է մինչեւ հետեւյալ տարբերակումներից մեկը:

воскресенье, 8 марта 2015 г.

ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑԸ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցը
6.1 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐ
Խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը անձի հիմնարար իրավունքներից է, որն ամրագրած է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերով:
Այսպես, ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն՝ հավաքների մասնակիցների դեմ վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ գործերով 2014 թվականին ՀՀ վարչական դատարան են ներկայացվել թվով 119 հայցադիմումներ, որոնց մի մասը վերաբերել է 2013 թվականին արձանագրված իրավախախտումներին: 2014 թվականին ներկայացված հայցերի ընթացքի ուսումնասիրությամբ արձանագրվել է հետևյալ վիճակագրական պատկերը.

17 գործով Ոստիկանությունը հրաժարվել է հայցից
21 գործով Հայցադիմումները դատարանի կողմից վերադարձվել են թույլ տրված սխալները վերացնելու նպատակով, սակայն Ոստիկանության կողմից նորից չեն ներկայացվել դատարան՝ ապացույցների անբավարար լինելու հիմքով:
12 գործով Վարչական դատարանի կողմից բավարարվել են Ոստիկանության հայցերը:
69 գործ Գտնվում են քննության փուլում:

Այսպիսով, 2014 թվականին ներկայացված հայցերի ընթացքի վերլուծությամբ (բացառությամբ քննության փուլում գտնվող գործերի) արձանագրվել է, որ դատարան դիմելուց հետո Ոստիկանությունը, ըստ էության, հրաժարվել է հավաքի մասնակիցների դեմ ներկայացված 38 հայցադիմումից՝ հիմնականում ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ: Այս ցուցանիշը վկայում է նաև այն մասին, որ համապատասխան դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունները, ինչպես նաև հավաքի մասնակիցներին վարչական ձերբակալման և վարչական բերման ենթարկելու գործողությունները ևս եղել են չհիմնավորված:
Ինչ վերաբերում է վարչական ձերբակալմանը, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 259-րդ հոդվածի` այն կարող է իրականացվել բացառիկ դեպքերում՝ օրենքով սահմանված նախապայմանների առկայության դեպքում889: Ակնհայտ է, որ վարչական ձերբակալումը չի կարող
889 Վարչական իրավախախտումները կանխելու նպատակով, եթե սպառվել են ներգործության մյուս միջոցները, անձը պարզելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե տեղում այն կազմելը հնարավոր չէ և եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, ինչպես նաև գործերի ժամանակին ու ճիշտ քննումը և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումների կատարումը ապահովելու նպատակով:
305 էջ
իրականացվել վարչական իրավախախտման կատարման յուրաքանչյուր դեպքում, ինչպես նաև օրենքով սահմանված հիմքերի շրջանակից դուրս որևէ այլ հիմքով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված է նաև խախտողին բերման ենթարկելը՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով. եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, երբ տեղում այն կազմել հնարավոր չէ, խախտողը Ոստիկանության աշխատողի կողմից կարող է բերվել Ոստիկանություն: Այնուհանդերձ, Ոստիկանության գործողությունների, արձանագրությունների և դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ դեպքերում վարչական ձերբակալման կամ վարչական բերման գործողությունները իրականացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավական հիմքերի բացակայությամբ: Ավելին, Ոստիկանության կողմից չեն հիմնավորվել անձին ոստիկանության բաժին բերելու հիմքերը, անհրաժեշտությունը, տեղում արձանագրություն կազմելու անհնարինությունը, իսկ մի շարք դեպքերում վարչական ձերբակալումը կամ վարչական բերման գործողությունը ուղղակիորեն օգտագործվել են որպես հավաքը դադարեցնելու կամ խոչընդոտելու միջոց: Հավաքի մասնակիցներին առանց հիմնավորման Ոստիկանության բաժին բերելու գործողությունների իրավաչափության վերաբերյալ առկա են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներ: Օրինակ`

ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑ. Դատախազությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ՝ ազատազրկման վայրերում խոշտանգման դեպքերը վեր հանելու և կանխելու ուղղությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցը
1.1.1 Դատախազությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ՝ ազատազրկման վայրերում խոշտանգման դեպքերը վեր հանելու և կանխելու ուղղությամբ:
Ստացվել են բողոքներ, որ 2014 թվականի ընթացքում ձերբակալված և կալանավորված անձանց պահման մի շարք վայրեր, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ) ընդունված անձանց մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, սակայն այդ վնասվածքների առկայության փաստով բազմաթիվ դեպքերում կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում դադարեցնելու մասին որոշումներ:

ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑ. Դատախազությունը չի ապահովել իր գործունեության թափանցիկությունը, խախտել է քաղաքացիների տեղեկատվության ազատության իրավունքը` չպատասխանելով ներկայացված հաղորդումներին, դիմումներին, չտրամադրելով օրենքով սահմանված այլ տեղեկություններ:

1.1.7 Դատախազությունը չի ապահովել իր գործունեության թափանցիկությունը, այդ թվում` բազմաթիվ դեպքերում խախտել է քաղաքացիների տեղեկատվության ազատության իրավունքը` չպատասխանելով ներկայացված հաղորդումներին, դիմումներին, չտրամադրելով օրենքով սահմանված այլ տեղեկություններ:
2014 թվականի ընթացքում եղել են մի շարք դեպքեր, երբ Դատախազությունը օրենքով սահմանված կարգով չի պատասխանել քաղաքացիների կողմից ներկայացված հաղորդումներին և դիմումներին:

ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑ. Ոչ հակառակորդի գնդակից մահացած զինծառայողների

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցը
1.1.5 Արդեն մի քանի տարի Պաշտպանը բարձրաձայնում է ոչ հակառակորդի գնդակից մահացած զինծառայողների քրեական գործերը բացահայտելու ուղղությամբ Դատախազության կողմից բավարար միջոցներ չձեռնարկելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ չուսումնասիրելու, ինչպես նաև քննությունը անհիմն ձգձգելու խնդիրները:

ՄԻՊ զեկույց /բողոքներ/

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցը
ՀԱՎԵԼՎԱԾ
Պաշտպանի աշխատակազմ դիմած անձանց քանակը6326
Պաշտպանի աշխատակազմին ներկայացված գրավոր դիմումներ 1785
Պաշտպանին ուղղված բանավոր բողոքներ 4541
Թեժ գծին ստացված բողոքներ 3323
Պաշտպանի աշխատակազմի կողմից տրամադրված բանավոր խորհրդատվություններ 4541
Դրական լուծում ստացած դիմում-բողոքներ՝ ըստ անձանց 385
303 էջ
Ըստ պետական մարմինների` վարույթ ընդունած գործերի տասնյակ
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն
318
ՀՀ արդարադատության նախարարություն
290
ՀՀ պաշտպանության նախարարություն
162
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
154
Երևանի քաղաքապետարան
125
ՀՀ դատարաններ
107
ՀՀ դատախազություն
71
ՀՀ քաղաքապետարաններ
49
ՀՀ գյուղապետարաններ
39
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
28
Այլ մարմիններ
203
01.01.2014-31.12.2014 ժամանակահատվածում գրավոր դիմում-բողոքների քանակական պատկերը` ըստ ՀՀ վարչատարածքային միավորների
Երևան
960
Շիրակ
144
Գեղարքունիք
143
Կոտայք
110
Լոռի
109
Արարատ
64
Արմավիր
62
Սյունիք
52
Տավուշ
38
Արագածոտն
34
Վայոց ձոր
13
Անհասցե
56
Ընդամենը
1785
01.01.2014-31.12.2014 ժամանակահատվածում խոցելի խմբերից ստացված բողոքների վիճակագրություն
Ազատազրկվածներ
255
Հաշմանդամություն ունեցող անձինք
64
Երեխաներ
29
Զինծառայողներ
51
Փախստականներ
16
Բռնադատվածներ
3
Ազգային փոքրամասնություններ
2
Ընդամենը
420
304 էջ

суббота, 7 марта 2015 г.

ԵԱՀԿ զեկույցը կոչ է անում բարելավել վկաների պաշտպանությունը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 18 Հոկտեմբերի 2011թ. – Այսօր Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ հանրությանը ներկայացված ուսումնասիրության թեման էր` վկաների պաշտպանության միջազգային չափորոշիչները, նախաքննության և դատաքննության ընթացքում կիրառվող պաշտպանության միջոցները և վկաների պաշտպանության բարելավման գործնական առաջարկները:

Ուսումնասիրությունը ներկայացնում է միջազգային չափորոշիչների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում` ազգային օրենսդրական մանրակրկիտ վերլուծություն և գործնական իրականացման ամփոփ նկարագիր: Այն պատրաստվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

<<Վկայի` առանց ահաբեկման վախի ցուցմունք տալու կամ իրավապահ մարմինների հետ համագործակցելու կարողությունը կենսական է` օրենքի գերակայությունն երաշխավորելու համար>>, _ ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը. <<Այն հանցագործությունների բացահայտման էական գործոն է>>:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հավելեց. <<Անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայաստանում վկաների պաշպանությանը, ինչպես նաև երաշխավորել, որ նրանց իրավունքներն ըստ պատշաճի հարգվեն: Այս ուսումնասիրությունն օգտակար է` բացահայտելու այս ոլորտում առկա խնդիրները: Հայաստանում վկաների պաշտպանության համակարգի բարելավումը կբարձրացնի վկաների վստահությունը քրեական արդարադատության համակարգի նկատմամբ և ըստ այդմ կօգնի կանխել մարդու իրավունքների խախտման դեպքերն ու կոռուպցիոն դրսևորումները: 

Զեկույցում ներկայացված առաջարկները ներառում են` անվճարունակ վկաների համար հնարավորություն` օգտվելու հանրային պաշտպանի ծառայությունից, անհրաժեշտության դեպքում վկաների պաշտպանության միջոցների կիրառման շրջանակների ընդլայնում, և վկաների` քննչական բաժիններ այցելությունների արձանագրում: 

Առաջարկությունները հիմնված են քննիչների և փաստաբանների հարցումների ուսումնասիրության արդյունքների վրա, ինչպես նաև փաստաբանների կողմից ավարտված գործերի վերլուծությունների: Այցելություններ են կատարվել նաև Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի ոստիկանության բաժիններ` դիտորդելու դատավարական իրավունքների պաշտպանությունը:

пятница, 6 марта 2015 г.

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար բարձրագույն կրթության հասանելիության վերաբերյալ հետազոտության շնորհանդես՝ ԵԱՀԿ աջակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի 2015թ. - Այսօր Երևանում հանրությանը ներկայացվեց հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ բարձրագույն կրթության մատչելիության հիմնական խոչընդոտները վեր հանող ուսումնասիրությունը, որն իրականացվել է ԵԱՀԿ աջակցությամբ՝ գնահատելու Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը:          

Զեկույցը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանու ներքո՝ «Ունիսոն» հասարակական կազմակերպության կողմից, որն աջակցում է հատուկ կարիքներով մարդկանց: Զեկույցը տրամադրում է համապարփակ վիճակագրական տվյալներ և կենտրոնանում է բարձրագույն կրթության ֆիզիկական և ծրագրային, ինչպես նաև ներառական կրթության առանձնահատկությունների վրա:  

«Զեկույցը նորարարական մտածողության լավ օրինակ է: Այն վերլուծում է բարձրագույն կրթության համակարգը հատուկ կարիքներով ուսանողների տեսանկյունից: Զեկույցում ներկայացված առաջարկները և ներդրված ջանքերը դրական քայլեր են՝ Հայաստանում բարձրագույն կրթության լիիրավության բարձրացման ուղղությամբ», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյը:

Զեկույցում նշվում է, որ ուսումնասիրված քսանինը բարձրագույն ուսումնական հաստատություններից միայն մեկն է ֆիզիկապես հասանելի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Բուհերի մեծամասնությունը համարում է, որ բարձրագույն կրթության հասանելիությունը պետք է երաշխավորված լինի միայն հենաշարժողական խնդիրներ, տեսողության, լսողության, խոսքի կամ ընդհանուր հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար՝ բացառությամբ նրանց, ովքեր ունեն մտավոր խնդիրներ: Չկան սահմանված մեխանիզմներ համալսարաններում կրթական գործընթացը հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքներին ադապտացնելու համար: Դա միայն արտահայտվում է դասախոսական կազմի և համակուրսեցիների բարի կամքի դրսևորմամբ՝ օգնելու հաշմանդամ ուսանողների ուսումնական գործընթացը դարձնել հարմարավետ, նշվում է զեկույցում:    

«Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը նշեց. «Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ բուհերի քաղաքականությունը, շենքային պայմանները և ուսումնական ծրագրերը չեն համապատասխանում ներառականության արդի պահանջներին: Իմ խորին համոզմամբ, մենք պարտավոր ենք փոխել իրավիճակը և աստիճանաբար ապահովել հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար պատշաճ կրթություն ստանալու բոլոր պայմանները:»

Հետազոտությունը հիմնված է հաշմանդամություն ունեցող և չունեցող ուսանողների կարծիքների վրա, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների վարչական և ակադեմիական անձնակազմի, հաշմանդամություն ունեցող երիտասարդների, ինչպես նաև հանրության ներկայացուցիչների կարծիքների հիման վրա: 2014թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացված հարցման մեջ ընդգրկվել են թվով քսանինը համալսարաններ Երևանից, Գյումրիից և Վանաձորից: