вторник, 27 октября 2015 г.

Doing Business. Հայաստանը 189 պետությունների մեջ 5-րդ տեղում է բիզնես սկսելու ռումով

Թե որքանով այն կապ ունի իրականության հետ դատեցեք ինքներտ:
-----------------------------
  Նյութի աղբյուր՝  
lragir.am
Այսօր հրապարակվեց Doing Business 2016.Կանոնակարգիչ դաշտի որակի ունպատակային արդյունավետությանգնահատում զեկույցը, որի համաձայն տարածաշրջանի 25 երկրներից 23-ում արձանագրվել է 58 բարեփոխում:

Հայաստանը հեշտացրել է շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը: Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետական նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները: Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ երկիրը կրճատել է Ռուսաստանյան Դաշնության հետ առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանայինն ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Եվ, իհարկե պետք է նշել, որ նոր օրենքի համաձայն, որով գործով դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը երկրի բոլոր դատարաններում:
Հայաստանը աշխարհում 26 այլ տնտեսությունների շարքում այն երկրներից է, որը իրականացրել է երեք կամ ավելի բարեփոխումներ, այդպես են վարվել աշխարհի տնտեսությունների միայն 14 տոկոսը: Նախորդ տարվա զեկույցի արդյունքների համեմատՀայաստանը այս տարի ամենաբարձր ցուցանիշից իր հեռավորությամբ 2 միավորով առաջացել է: Համեմատության համար նշենք, որ ԵԿԱ տարածաշրջանի երկրների համար այդ ցուցանիշը միջինում 1-ից ցածր է եղել:
Մասնավորապես բարելավումներ են արձանագրվել հետևյալ ուղղություններով՝
- Բարեփոխումները սահմանային առևտրիուղղությամբ՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը:
- Արդյունքում ներկրման համար պահանջվող ժամանակը 50 ժամից նվազել է՝ մոտավորապես կազմելով 3 ժամ: Այս ցուցիչով երկիրը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդում:
- Բարեփոխումները պայմանագրերիկիրարկման ուղղությամբ՝ նոր օրենքի համաձայն, որով գործող դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը Հայաստանի բոլոր դատարաններում:
- Բիզնես սկսելու առումով` Հայաստանըաշխարհում լավագույն երկրների շարքում է (189 տնտեսությունների շարքում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը), իսկ սեփականության գրանցման տեսանկյունից գտնվում է 14-րդ հորիզոնականում:
- Երևանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր: Սա Դանիայի ցուցանիշի հետ համադրելի արդյունք է:
Ի տարբերություն աշխարհում միջինում սեփականության գրացման համար պահանջվող 48 օրվա, Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 7 օր:
Այս մասին տեղեկացնում են ՀԲ-ից:- See more at: http://www.lragir.am/index/arm/0/economy/view/122413#sthash.VTekAqTB.dpuf

пятница, 2 октября 2015 г.

էլեկտրաէներգիաի սակագինը փոխհատուցելու կառավարության որոշումը հասցեական չէ եւ կոռռուպցիոն ռիսկեր է ստեղծում


«Աջակցություն»  ՀԿ բաց է գործողություններին միանալու, առաջարկությունների քննարկման մասնակցելու, եւ սեփական առաջարկությունները ներկայացնելու համար եւ պատրաստ համագործակցելու սոցիալական աջակցության, մարդու իրավունքների, քաղաքացիական նախաձեռնությունների՝ եւ ուրիշ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հետ, հասարակության տարբեր շերտերի հուզող խնդիրներին լուծումներ գտնելու համար:

пятница, 25 сентября 2015 г.

Մեկ տարում Հայաստանի բյուջեից 75 մլն. դոլար , որ ռուսական երկաթուղին անհրաժեշտ բեռներ հասցնի ռուսական զորամաս


Ռուսական զինուժի ծախսերը շարունակում է փոխհատուցել ՀՀ կառավարությունը
 Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին շուրջ 50 միլիոն  հատկացվեց, այժմ՝ այս եռամսյակի համար  25 միլիոն:
Հիշեցնենք, որ Հայաստանի բյուջեից ի թիվս Ռուսաստանին այլ հատկացումների,  վերջերս որոշում կայացվեց բյուջեից ռուսական ընկերությանը վճարել նաեւ էլ.էներգիայի անհիմն թանկացման գումարները:
pastinfo.am. ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ազգային անվտանգության ծառայությանը ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից 10 413 000 դրամ հատկացնելու մասին:

Այս գումարը, ինչպես նշված է որոշման նախագծում` «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների դիմաց 2015 թվականի 2-րդ եռամսյակում  կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով» է:

Իսկ որպես որոշման հիմք է վկայակոչվում կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի  N 1177-Ն որոշումը:

Այս որոշման մանրամասները, թեև այսօր հաստատված նախագծում չեն հրապարակվում, բայց, նշեք, որ այն վերաբերում է Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների երկաթուղային ծախսերի փոխհատուցմանը: Եվ սա գաղտնիք չէ, քանի որ ռուսական զորքերի այդ ծախսերը հայկական կողմը արդեն 11 տարի է, ինչ հոգում է:

Սակայն, հարկ է նշել, որ 2004թ-ին, երբ այս որոշումն ընդունվում էր և ՌԴ-ի հետ համապատասխան համաձայնագիր էր կնքվում, երկաթուղին դեռ ՀՀ կառավարության սեփականությունն էր:

2008թ-ին ՀՀ կառավարության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղի»-ն փոխանցվեց ռուսական կողմին, և այդ պաից ի վեր «Ռուսասկան երկաթուղիներ» ՓԲԸ-ի 100%-անոց դուստր ձեռնարկությունն է:

Այսինքն` արդեն 7 տարի շարունակ ՀՀ-ն իր բյուջետային  սուղ միջոցներից վճարում է

понедельник, 21 сентября 2015 г.

Մարդկային զարգացման համաթիվը

Մարդկային զարգացման համաթիվը (ՄԶՀ) (կամ Մարդկային զարգացման ինդեքս), մինչեւ 2013 թ. «Մարդկային պոտենցիալի զարգացման ինդեքս». հաշվարկվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի շրջանակում, ինտեգրալ ցուցանիշ է,  որը հաշվարկվում է ամեն տարի երկրների միջեւ համեմատության համար: Չափվում է եւ կազմվում 187 երկրների ցուցակ, որպես մարդկային պոտենցիալի հիմնական բնութագրեր համեմատելու համար, իսկ մարդկային պոտենցիալի հիմնական բնութագրեր հանդիսանում են՝ հետեւյալ ցուցանիշները, կյանքի մակարդակ, գրագիտություն, կրթվածություն,  երկարակեցություն: 
Այն ստանդարտ գործիք է հանդիսանում տարբեր երկրներ եւ տարածաշրջանների կենսամակարդակները համեմատելու համար:
ՄԶՀ հաշվարկման համար հաշվի է առնվում երեք տեսակի ցուցանիշներ:
  • Կյանքի սպասվող տեւողություն - գնահատում է երկարակեցությունը:
  • Երկրի բնակչության գրագիտության մակարդակ (կրթության համար ծախսվող տարիների միջին թիվը) եւ կրթության սպասվող տեւողությունը:
  • Կյանքի կենսամակարդակը, գնահատված մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամուտի միջոցով, ըստ  ԱՄՆ դոլարով արտահայտած գնողունակության կարողության հնարավորության:
Հայաստանը գտնվում է երկրորդ խմբում եւ զբաղեցնում է 87-րդ տեղը: Չնայած Հայաստանում դպրոցական կրթության տարիների ավելացմանը, Հայաստանը ետ է մնում Ադրբեջանից եւ ԱՊՀ միշարք երկրներից: Նկարում 2014թ. զեկույցն է պատկերված, 2013թ. համար, այս տարվա զեկույցը՝ 2014 թ, համար դեռ չի հրապարակվել, պատրաստ լինելու դեպքում նույնպես կհրապարակենք:
  • = բարձրացել է.      /նախորդ տարվա զեկույցի համեմատ, նախորդ տարվա համեմատ/
  • = կայուն.
  • = նվազում.
  • փակագծերի մեջ թե քանի աստիճանով է փոփոխություն տեղի ունեցել նախորդ տարվա համեմատությամբ



Առաջին տասնյակը զբաղեցնում են հետեւյալ երկրները

пятница, 11 сентября 2015 г.

Հայտարարություն 12-09-2015

«Աջակցություն» ՀԿ նպատակահարմար չի համարում էլէներգիայի թանկացման դեմ նոր բողոքի ակցիաների կազմակերպումը, քանի որ ակցիաները, ինչպես հունիսին այնպես էլ հիմա  ուղղված չեն լինելու թանկացման պատճառների վերացմանը, ավելին ՝ հակառակ արդյունքի կարող են հանգեցնել, ինչպես եղավ հունիս ամսին:
Հունիս ամսին ջրցանի գործողության օրւվանից սկսված գրեթե ամեն օր մասնակցել ենք բողոքի ակցիաներին, բայց ցավոք, տեսնելով որ ակցիաները անհասկանալի նպատակ են հետապնդում, դադարացրինք մեր մասնակցությունը, ինչպես որ շատերը, երբ վերջի օրերին  շատ քիչ մարդ էր սկսել մասնակցել:
Ակցիաների նպատակը, արդեն հունիսին բոլորին պարզ դարձավ կարծում ենք, երբ եվրամիության դրոշը պատառոտեցին: Մինչրդեռ թանկացման հայտ ներկայացրած ընկերությունը ռուսական է, ոչ թե ԵՄ երկրներից:
Առաջարկում ենք  ՀՀ բյուջեից միջոցներ չհատկացնել ծածկելու սակագնի տարբերությունը, օտարերկրյա ընկերություններին պետական բյուջեի միջոցների հատկացումը  նրանց վնասները փոխհատուցելու պատճառաբանությամբ, կամ այլ պատճառաբանությամբ, որ գործնականում բյուջեի միջոցների տրամադրում է այդ ընկերություններին, համարում ենք խրախուսում նրանց կողմից թանկացման համար եւ նման գործելաոճը կոռռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում: Առաջարկում ենք ռուսական ընկերությանը սակագնի տարբերության համար բյուջեից դուրս գրվող գումարների փոխարեն, ավելացնել սոցիալապես անապահով ընտանիքներին տրվող վճարները, եւ մնացած բնակչությանը տրվող  վճարները:
«Աջակցություն» ՀԿ  12-09-2015

понедельник, 31 августа 2015 г.

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=20870

Համարը 
Տեսակը 
Մայր
Տիպը 
Միջազգային պայմանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.06.05/17(192) Հոդ.367
Ընդունման վայրը 
Հռոմ
Ընդունող մարմինը 
Եվրոպայի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
04.11.1950

 

ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ* ՓՈՓՈԽՎԱԾ 11-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ* ՓՈՓՈԽՎԱԾ 11-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ
(4-ը նոյեմբերի, 1950 թ., Հռոմ)
Սույն Կոնվենցիան ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ,
նկատի ունենալով 1948թ. դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հռչակած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը,
նկատի ունենալով, որ սույն Հռչակագիրը նպատակ ունի ապահովելու այնտեղ հռչակված իրավունքների համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը,
նկատի ունենալով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն իր անդամների միջև առավել միասնություն ձեռք բերելն է, և որ այդ նպատակին հասնելու միջոցներից մեկը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանումը և հետագա իրականացումն է,
կրկին հավաստելով իրենց խորին հավատը այդ հիմնարար ազատությունների նկատմամբ, որոնք արդարության ու խաղաղության հիմքն են աշխարհում, և որոնց լավագույն պահպանումը կախված է, մի կողմից, քաղաքական արդյունավետ ժողովրդավարությունից և, մյուս կողմից, մարդու` դրանց վերաբերող իրավունքների ընդհանուր ըմբռնումից ու պահպանումից,
համակված վճռականությամբ՝ որպես միասնական հայացքներ և քաղաքական ավանդույթների, իդեալների, ազատության և իրավական պետության ընդհանուր ժառանգություն ունեցող եվրոպական երկրների կառավարություններ` առաջին քայլերն անել Համընդհանուր հռչակագրում ամրագրված որոշ իրավունքների հավաքական իրականացման ճանապարհին,
համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.
Հոդված 11. Մարդու իրավունքները հարգելու պարտականությունը
Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում:
ԲԱԺԻՆ I1
Իրավունքներ ԵՎ ազատություններ
Հոդված 21. Կյանքի իրավունք
1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով:
Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով  նախատեսված է այդ պատիժը:
2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է՝
ա. ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,
բ. օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,
գ. խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար:
Հոդված 32. Խոշտանգումների արգելում
Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Հոդված 41. Ստրկության և հարկադիր աշխատանքի արգելում
1. Ոչ ոք չպետք է պահվի ստրկության մեջ կամ անազատ վիճակում:
2. Ոչ ոք չպետք է պարտադրվի կատարելու պարտադիր կամ հարկադիր աշխատանք:
3. Սույն հոդվածի նպատակների համար «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» հասկացությունը չի ներառում՝
ա. ցանկացած աշխատանք, որը սովորաբար պահանջվում է կատարել սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի դրույթների համաձայն կալանքի տակ գտնվելու կամ նման կալանքից պայմանականորեն ազատված լինելու ընթացքում,
բ. զինվորական բնույթի ցանկացած ծառայություն, իսկ այն երկրներում, որտեղ օրինական է ճանաչվում զինվորական ծառայությունից հրաժարվելը` համոզմունքներից ելնելով` պարտադիր զինվորական ծառայության փոխարեն նշանակված ծառայությունը,
գ. ցանկացած ծառայություն, որը պարտադիր է բնակչության կյանքին կամ բարեկեցությանն սպառնացող արտակարգ դրության կամ աղետի դեպքում,
դ. սովորական քաղաքացիական պարտականությունների մաս կազմող ցանկացած աշխատանք կամ ծառայություն:
Հոդված 51. Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք
1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
ա. անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո,
բ. անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,
գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
դ. անչափահասին կալանքի վերցնելը օրինական կարգադրության հիման վրա՝ դաստիարակչական հսկողության համար, կամ նրա օրինական կալանավորումը՝ նրան իրավասու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով,
ե. անձանց օրինական կալանքի վերցնելը՝ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը,
զ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով:
2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին:
3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:
 4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:
5. Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման:
Հոդված 63. Արդար դատաքննության իրավունք
1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիստում, սակայն մամուլի ներկայացուցիչների և հանրության ներկայությունը կարող է չթույլատրվել ամբողջ դատաքննության կամ նրա մի մասի ընթացքում՝ ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի  կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահասների շահերը կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանությունը, կամ` այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիստ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը:
2. Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան:
3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
ա. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,
բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,
գ. պաշտպանելու իրեն անձամբ կամ իր  ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը,
դ. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները,
ե. օգտվելու թարգմանչի անվճար օգնությունից, եթե ինքը չի հասկանում դատարանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով։
Հոդված 74. Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա

четверг, 27 августа 2015 г.

Մարդու ազատության ինդեքս 2015 զեկույց. Երկրների ցանկ

Որ երկրներում են մարդիկ ամենալավ ապրում:
«Մարդու ազատության ցուցանիշը»   համատեղ իրականացվել է Վաշինգտոնի Կատոյի ինստիտուտի, Վանկուվերի Ֆրեյզերի ինստիտուտի և Բեռլինի Ֆրիդրիխ Նաումանի անվան հանուն ազատության հիմնադրամի կողմից:
2012 թվականի տվյալների համաձայն պատրաստված եւ օրերս հրապարակված այս զեկույցը երկրները դասում է ըստ քաղաքացիների անհատական, քաղաքացիական և տնտեսական ազատությունների:
Նկարները պատրաստել ենք ըստ ՝ https://www.fraserinstitute.org/uploadedFiles/fraser-ca/Content/research-news/research/publications/human-freedom-index-preliminary-report.pdfՀայաստանը զբաղեցնում է 53 տեղը, առաջ անցնելով մի շարք եվրոպական երկրներից եւ տարածաշրջանի երկրներից, ինչը մեղմ ասած  շատ վիճելի է կարծում եմ, 2015 թ վիճակով համենայն դեպս:
HUMAN FREEDOM INDEX RANKINGS AND DEMOCRACY INDEX