Ռուսական զինուժի ծախսերը շարունակում է փոխհատուցել ՀՀ կառավարությունը
Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին շուրջ 50 միլիոն հատկացվեց, այժմ՝ այս եռամսյակի համար 25 միլիոն:
Հիշեցնենք, որ Հայաստանի բյուջեից ի թիվս Ռուսաստանին այլ հատկացումների, վերջերս որոշում կայացվեց բյուջեից ռուսական ընկերությանը վճարել նաեւ էլ.էներգիայի անհիմն թանկացման գումարները:
pastinfo.am. ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ազգային անվտանգության ծառայությանը ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից 10 413 000 դրամ հատկացնելու մասին:
Այս գումարը, ինչպես նշված է որոշման նախագծում` «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների դիմաց 2015 թվականի 2-րդ եռամսյակում կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով» է:
Իսկ որպես որոշման հիմք է վկայակոչվում կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1177-Ն որոշումը:
Այս որոշման մանրամասները, թեև այսօր հաստատված նախագծում չեն հրապարակվում, բայց, նշեք, որ այն վերաբերում է Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների երկաթուղային ծախսերի փոխհատուցմանը: Եվ սա գաղտնիք չէ, քանի որ ռուսական զորքերի այդ ծախսերը հայկական կողմը արդեն 11 տարի է, ինչ հոգում է:
Սակայն, հարկ է նշել, որ 2004թ-ին, երբ այս որոշումն ընդունվում էր և ՌԴ-ի հետ համապատասխան համաձայնագիր էր կնքվում, երկաթուղին դեռ ՀՀ կառավարության սեփականությունն էր:
2008թ-ին ՀՀ կառավարության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղի»-ն փոխանցվեց ռուսական կողմին, և այդ պաից ի վեր «Ռուսասկան երկաթուղիներ» ՓԲԸ-ի 100%-անոց դուստր ձեռնարկությունն է:
Այսինքն` արդեն 7 տարի շարունակ ՀՀ-ն իր բյուջետային սուղ միջոցներից վճարում է