четверг, 23 июля 2015 г.

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին եռամսյակային հաշվետվություն

Ոստիկանության կողմից
մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին եռամսյակային հաշվետվություն

ԶԼՄ-ների մշտադիտարկման ընթացքում հաշվետու ժամանակահատվածում` 2015թ.
ապրիլ-հունիս ամիսներին, արձանագրվել է ոստիկանության աշխատակիցների կողմից
 մարդու իրավունքի խախտումների 85 դեպք: Նախորդ եռամսյակի համեմատությամբ
դեպքերի թիվն աճել է 29-ով (կամ 52%-ով): Արձանագրված դեպքերից 49-ը տեղի
են ունեցել հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով, որը
նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատությամբ աճել է 11-ով (կամ
29%-ով), իսկ անհատական դեպքերի թիվն աճել է 18-ով (կամ 50%-ով):

Առաջին եռամսյակի ընթացքում խախտվել է 10 տեսակի իրավունք, իսկ երկրորդ
եռամսյակի ընթացքում՝ 12: Երկու եռամսյակների ընթացքում ամենամեծ թվով
խախտումները տեղի են ունեցել խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու
իրավունքի և անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի հետ
կապված, ընդ որում, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքի
խախտումների թիվն աճել է 1-ով (կամ 5.3%-ով), իսկ անձնական ազատության և
անձեռնմխելիության իրավունքի խախտումների թիվը՝ 9-ով (կամ 75%-ով): Հարկ է
նշել, որ անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտումների
անհատական դեպքերի թիվն աճել է 7-ով (կամ 233%-ով), իսկ հավաքների ժամանակ
նույն իրավունքի խախտումների թիվը՝ 2-ով (կամ 22%-ով): Հատկանշական է, որ
առաջին կիսամյակում գրանցվել է լրագրողի` մասնագիտական օրինական
գործունեություն իրականացնելուիրավունքի խախտման 2 դեպք, մինչդեռ 2-րդ
եռամսյակում 9 դեպք, որոնցից 6-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ, իսկ
5-ը զուգորդվել են նաև այլ իրավունքների խախտմամբ (անմարդկային կամ
արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք,
անձնական ազատության ևանձեռնմխելիության իրավունք, Ֆիզիկական բռնությունից
զերծ մնալու իրավունք, գույքի անձեռնմխելիության իրավունք):

Աճել է նաև ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքի խախտումների
թիվը՝ 4-ից հասնելով 11-ի, որոնցից 4-ը տեղի է ունեցել հավաքների ժամանակ,
ընդ որում, 1-ի դեպքում խախտվել է նաև լրագրողի` մասնագիտական օրինական
գործունեություն իրականացնելու իրավունքը: 2015թ. երկրորդ եռամսյակում
գրանցվել է նաև անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող
վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման 5 անհատական դեպք (նախորդ
եռամսյակի համեմատությամբ աճել է 1-ով) և 6 դեպք (աճել է 2-ով) հավաքների
ժամանակ: Անհատական դեպքերի ժամանակ ոտնահարվել են նաև այնպիսի
իրավունքներ, ինչպիսիք են՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների
իրավունքը (առաջին կիսամյակում գրանցվել էր 3 դեպք, երկրորդում՝ 4),
բնակարանի անձեռնմխելիության իրավունքը (առաջին եռամսյակում գրանցվել էր 1
դեպք, երկրորդում՝ 3), տեղեկատվություն ստանալու իրավունքը

среда, 22 июля 2015 г.

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
/ուժի մեջ է մտլ 2012 թ.դեկտեմբերի 17-ին, 01․01․2014 թ․ ուժի մեջ է մտնում Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը, աղբյուր՝  http://www.mfa.am/u_files/file/EU_AM_VFA_am.pdf, մեջբերումը http://ajaktsutyun.blogspot.com /
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ, այսուհետ` Միություն,
և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, այսուհետ` Հայաստան,
այսուհետ` Կողմեր,
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՎ դյուրացնելու միջմարդկային շփումները՝ որպես տնտեսական, հումանիտար, մշակութային, գիտական և այլ կապերի կայուն զարգացման կարևոր նախապայման, դյուրացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վիզաների տրամադրումը,
ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որով գործընկերություն է հաստատվում մի կողմից` Միության և նրա անդամ պետությունների, մյուս կողմից` Հայաստանի միջև, ինչպես նաև ԵՄ- Հայաստան Ասոցիացման համաձայնագիր կնքելու Կողմերի մտադրությունը,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ Պրահայում և Վարշավայում, համապատասխանաբար,
2009 թվական մայիսի 7-ին և 2011 թվականի սեպտեմբերի 30-ին կայացած` Արևելյան գործընկերության գագաթնաժողովների համատեղ հռչակագրերը, որոնցով քաղաքա- կան աջակցություն է հայտնվում վիզային ռեժիմի ազատականացմանը անվտանգ միջավայրում,
ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՎ իրենց քաղաքացիների համար համապատասխան ժամկետներում առանց վիզայի ճամփորդական ռեժիմ սահմանելու ուղղությամբ աստիճանական քայլեր ձեռնարկելու մտադրությունը՝ պայմանով, որ առկա լինեն լավ կառավարվող և անվտանգ շարժունակության համար նախադրյալներ,
ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ 2013 թվականի հունվարի 10-ից Միության բոլոր քաղաքացիներն ազատվում են վիզայի պահանջից` 90 օրը չգերազանցող ժամանա-
կահատվածով դեպի Հայաստան ճամփորդելիս կամ Հայաստանի տարածքով տարանցելիս,
ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, որ եթե Հայաստանը վերականգնի վիզայի պահանջները Միության քաղաքացիների կամ նրանց որոշ կատեգորիաների համար, ապա սույն Համաձայնագրով Հայաստանի քաղաքացիներին շնորհված նույն դյուրացումները ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա կկիրառվեն Միության համապատասխան քաղաքացիների նկատմամբ,
ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ վիզայի այս պահանջները կարող են վերականգնվել միայն Միության բոլոր քաղաքացիների կամ Միության որոշ քաղաքացիների կատեգորիաների համար,
ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, որ վիզայի տրամադրումը դյուրացնելը չպետք է հանգեցնի անկանոն միգրացիայի, և հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգությանը և հետընդունմանը,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ազատության, անվտանգության և արդարության ոլորտում Միացյալ Թագավորության և Իռլանդիայի դիրքորոշման վերաբերյալ արձանագրութ- յունը և Եվրոպական միության շրջանակում ներառված Շենգենյան կանոնագրքի [acquis] վերաբերյալ արձանագրությունը, որոնք ներկայացված են «Եվրոպական միության մասին» պայմանագրին և «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրին կից, և հաստատելով, որ սույն Համաձայնագրի դրույթները չեն կիրառվում Միացյալ Թագավորության և Իռլանդիայի նկատմամբ,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ Դանիայի դիրքորոշման վերաբերյալ արձանագրությունը, որը ներկայացված է «Եվրոպական միության մասին» պայմանագրին և «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրին կից, և հաստատելով, որ սույն Համաձայնագրի դրույթները չեն կիրառվում Դանիայի Թագավորության նկատմամբ,
ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՀԵՏԵՎՅԱԼԻ ՄԱՍԻՆ.
Հոդված 1
Նպատակը և կիրառման շրջանակը
1. Սույն Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով՝ որոշակի նպատակով գտնվելու համար:
2. Եթե Հայաստանը վերականգնի վիզայի պահանջները Միության քաղաքացիների կամ նրանց որոշ կատեգորիաների համար, ապա այն նույն դյուրացումները, որոնք սույն Համաձայնագրով շնորհվել են Հայաստանի քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա կկիրառվեն Միության համապատասխան քաղաքացիների նկատմամբ:
Հոդված 2
Ընդհանուր դրույթը
1. Սույն Համաձայնագրով նախատեսված` վիզայի տրամադրման դյուրացումները Հայաստանի քաղաքացիների համար կիրառվում են այնքանով, որքանով Միության կամ անդամ պետությունների օրենքներով և կանոնակարգերով, սույն Համաձայնագրով կամ այլ միջազգային համաձայնագրերով նրանք ազատված չեն վիզայի պահանջից:
2. Հայաստանի կամ անդամ պետությունների ազգային իրավունքը կամ Միության իրավունքը կիրառվում է սույն Համաձայնագրով չկարգավորվող հարցերի նկատմամբ, ինչպիսիք են՝ վիզայի տրամադրումը մերժելը, ճամփորդական փաստաթղթերի ճանաչումը, ապրուստի բավարար միջոցների վերաբերյալ ապացույցները, մուտքի մերժումը և վտարման միջոցները:
Հոդված 3
Սահմանումները
Սույն Համաձայնագրի իմաստով՝
ա) «անդամ պետություն» նշանակում է` Միության ցանկացած անդամ պե- տություն՝ բացառությամբ Դանիայի Թագավորության, Իռլանդիայի Հանրապե- տության և Միացյալ Թագավորության.
բ) «Միության քաղաքացի» նշանակում է` անդամ պետության քաղաքացի, ինչպես սահմանված է «ա» կետում.
գ) «Հայաստանի քաղաքացի» նշանակում է` ցանկացած անձ, ով ունի Հայաստանի քաղաքացիություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
դ) «վիզա» նշանակում է` անդամ պետության կողմից տրված թույլտվություն անդամ պետությունների տարածքով տարանցելու կամ անդամ պետությունների տարածքում որոշակի նպատակով գտնվելու համար ոչ ավել, քան 90 օր յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածում.
ե) «օրինական բնակվող անձ» նշանակում է` Հայաստանի քաղաքացի, ում թույլատրվել կամ իրավունք է տրվել 90 օրից ավել գտնվել անդամ պետության տարածքում` Միության իրավունքի կամ ազգային օրենսդրության հիման վրա:
Հոդված 4
Ճամփորդության նպատակի վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումը
1. Հայաստանի քաղաքացիների հետևյալ կատեգորիաների համար հետևյալ փաստաթղթերը բավարար են` հիմնավորելու համար ճամփորդության նպատակը դեպի մյուս Կողմ.

ա) մերձավոր ազգականների համար` ամուսին, երեխաներ (ներառյալ որդեգրվածները), ծնողներ (ներառյալ խնամակալները), տատիկներ, պապիկներ, թոռներ, ովքեր այցելում են անդամ պետությունների տարածքում օրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիներին կամ Եվրոպական միության քաղաքացիներին, ովքեր բնակվում են այն անդամ պետության տարածքում, որի քաղաքացիներն են.
- գրավոր դիմում հյուրընկալող անձի կողմից,
բ) պաշտոնական պատվիրակության անդամների՝ ներառյալ այնպիսի պատվիրակությունների մշտական անդամների համար, որոնք Հայաստանին ուղղված պաշտոնական հրավերի հիման վրա մասնակցում են հանդիպումներին, խորհրդակցություններին, բանակցություններին կամ փոխանակման ծրագրերին, ինչպես նաև միջկառավարական կազմակերպությունների կողմից անդամ պետությունների տարածքներում կազմակերպվող միջոցառումներին.
- Հայաստանի իրավասու մարմնի կողմից տրված նամակը, որով հաստատվում է, որ դիմողը վերը նշված միջոցառումներին մասնակցելու նպատակով մյուս Կողմի տարածք ուղևորվող իր պատվիրակության անդամ է, համապատասխանաբար, իր պատվիրակության մշտական անդամ է, որին կից ներկայացվում է պաշտոնական հրավերի պատճենը,
գ) դպրոցականների, ուսանողների, հետբուհական ուսուցում ստացող անձանց և ուղեկցող ուսուցիչների համար, ովքեր ճամփորդում են ուսման կամ կրթական վերապատրաստման նպատակով, ներառյալ` փոխանակման ծրագրերի, ինչպես նաև դպրոցի հետ կապված գործունեության այլ ոլորտների շրջանակում.
- հյուրընկալող համալսարանի, քոլեջի կամ դպրոցի կողմից գրավոր դիմում, կամ ընդունման մասին վկայական, կամ ուսանողական քարտեր, կամ այն դասընթացների մասին վկայականներ, որոնց պետք է հաճախեն,
դ) բուժման նպատակներով ճամփորդող և անհրաժեշտ` ուղեկցող անձանց համար.
- բուժհիմնարկի պաշտոնական փաստաթուղթ, որով հաստատվում է տվյալ հիմնարկում բուժօգնություն ստանալու անհրաժեշտությունը, ուղեկցման անհրաժեշ- տությունը և բուժման վճարումների համար բավարար ֆինանսական միջոցների մասին ապացույց,
ե) լրագրողների և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմի համար.
- մասնագիտական կազմակերպության կամ դիմողի գործատուի կողմից տրված վկայական կամ այլ փաստաթուղթ, որն ապացուցում է, որ տվյալ անձը որակավորված լրագրող է, և որում նշվում է, որ ճամփորդության նպատակն է լրագրողական աշխատանքի իրականացումը, կամ ապացուցվում է, որ նա այն տեխնիկական անձնակազմի անդամ է, որն ուղեկցում է լրագրողին մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում,
զ) միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցների և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող անձանց համար.
- հյուրընկալող կազմակերպության, իրավասու մարմինների, անդամ պետությունների ազգային սպորտային ֆեդերացիաների կամ ազգային օլիմպիական կոմիտեների կողմից գրավոր դիմում,
է) գործարարների և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչների համար.
- հյուրընկալող իրավաբանական անձի կամ ընկերության, կազմակերպության կամ այդպիսի իրավաբանական անձի կամ ընկերության գրասենյակի կամ մասնաճյուղի, անդամ պետությունների պետական և տեղական իշխանության մարմինների, կազմակերպող կոմիտեների կամ անդամ պետությունների տարածքում անցկացվող առևտրային և արդյունաբերական ցուցահանդեսների, խորհրդաժողովների և գիտաժողովների կողմից տրված գրավոր դիմում, որը հաստատված է իրավասու մարմինների կողմից` ազգային օրենսդրությանը համապատասխան,
ը) անդամ պետությունների տարածքներում միջազգային ցուցահանդեսներին, խորհրդաժողովներին, գիտաժողովներին, սեմինարներին կամ այլ նմանատիպ միջոցառումներին մասնակցող մասնագետների համար.
- հյուրընկալող կազմակերպության կողմից գրավոր դիմում, որը հաստատում է, որ տվյալ անձը մասնակցում է այդ միջոցառմանը,
թ) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և անդամ պետություններում գրանցված հայկական համայնքային ոչ առևտրային կազմակեր- պությունների կողմից հրավիրված անձանց համար, որոնք ճամփորդություն են ձեռնարկում կրթական վերապատրաստումներին, սեմինարներին, խորհրդաժողով- ներին՝ ներառյալ փոխանակման ծրագրերի կամ համահայկական և համայնքային աջակցության ծրագրերի շրջանակներում մասնակցելու նպատակով.
- հյուրընկալող կազմակերպության կողմից տրված գրավոր դիմում, հաստատում, որ այդ անձը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ է կամ մասնակցում է համահայկական կամ համայնքային աջակցության ծրագրերին, և համապատասխան գրանցամատյանից վկայական նման կազմակերպության հիմնադրման մասին, որը տրվում է պետական իշխանության մարմնի կողմից` ազգային օրենսդրությանը համապատասխան,
ժ) գիտական, ակադեմիական, մշակութային և գեղարվեստական աշխատանքներին մասնակցող անձանց համար՝ ներառյալ համալսարանական և այլ փոխանակման ծրագրերը.
- գրավոր դիմում հյուրընկալող կազմակերպության կողմից այդ աշխատանքներին մասնակցելու համար,
ժա) Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների վարորդների համար, ովքեր իրականացնում են միջազգային բեռնափոխադրումների և ուղևորների փոխադրման ծառայություններ դեպի անդամ պետությունների տարածքներ.
- միջազգային ճանապարհային փոխադրումներ իրականացնող
փոխադրողների Հայաստանի ազգային ասոցիացիայի (միություն) կողմից գրավոր դիմում, որում նշվում է ճամփորդությունների նպատակը, երթուղին, տևողությունը և հաճախականությունը,
ժբ) քույր քաղաքների և այլ քաղաքային մարմինների կողմից կազմակերպված պաշտոնական փոխանակման ծրագրերի մասնակիցների համար.
- այդ քաղաքների վարչակազմի ղեկավարի (քաղաքապետի) կամ քաղաքային իշխանությունների կողմից տրված գրավոր դիմում,
ժգ) զինվորական և քաղաքացիական շիրիմներ այցելելու համար.
- պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատի գերեզմանի գոյությունը կամ պահպանումը, ինչպես նաև ազգակցական կամ այլ կապերը դիմողի և հանգուցյալի միջև:
2. Սույն հոդվածի նպատակներով՝ գրավոր դիմումը ներառում է հետևյալ տեղեկատվությունը.
ա) հրավիրված անձի համար` անունը և ազգանունը, ծննդյան տարեթիվը, սեռը, քաղաքացիությունը, անձնագրի համարը, ճամփորդության ժամկետը և նպատակը, մուտքերի թիվը և, եթե կիրառելի է, ամուսնու ու երեխաների անունները, ովքեր ուղեկցում են հրավիրված անձին,
բ) հրավիրող անձի համար` անունը, ազգանունը և հասցեն,
գ) հրավիրող իրավաբանական անձի, ընկերության կամ կազմակերպության
համար` լրիվ անվանումը, հասցեն և
- եթե դիմումը տրվել է կազմակերպության կամ իշխանության մարմնի կողմից,
դիմումը ստորագրող անձի անունը և պաշտոնը,
- եթե հրավիրողը իրավաբանական անձ կամ ընկերություն կամ նման
իրավաբանական անձի կամ ընկերության գրասենյակ կամ մասնաճյուղ է`
հիմնադրված անդամ պետության տարածքում` գրանցման համարը, ինչպես
պահանջվում է տվյալ անդամ պետության ազգային իրավունքով:
3. Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված անձանց կատեգորիաների
համար վիզաների բոլոր կատեգորիաները տրվում են պարզեցված կարգով՝ առանց
պահանջելու ճամփորդության նպատակի հետ կապված որևէ այլ հիմնավորում,
հրավեր կամ վավերացում, որը նախատեսված է Կողմերի օրենսդրությամբ:

пятница, 17 июля 2015 г.

Եվրամիությունը Հայաստանի գյուղատնտեսությանը տրամադրում է 25 մլն եվրո

Հրապարակվել է https://www.youtube.com/watch?list=PLTfsnlXnc6HOYki5QRMZS_CliuZyeipHa&v=MFeDa4foaaM 02 հլս, 2015թ.-ին
Հայաստանի գյուղատնտեսության գլխավոր դոնորը Եվրոպական միությունն է: 2015թ. հունվարին մեկնարկել է ENPARD եռամյա ծրագիրը, որով Եվրամիությունը Հայաստանի գյուղատնտեսությանը տրամադրում է 25 մլն եվրո:Եվրամիությունն այս ծրագրով կօգնի հայ ֆերմերներին հզորանալ, կհիմնվեն գյուղատնտեսական կոոպերատիվներ, կլուծվի սննդի և պարենային անվտանգության խնդիրը: Հիմնված կոոպերատիվներում կաշխատեն համայնքների բոլոր բնակիչները, այսինքն՝ համայնքներում կբարելավվի կյանքն և կլինի տնտեսական աճ:ENPARD-ը ապացուցում է Եվրամիության նվիրվածությունը, այն է՝ Հայաստանում հասնել կայուն զարգացման, կրճատել տնտեսական ու սոցիալական անհավասարությունը:

среда, 15 июля 2015 г.

Հայաստանը Եվրամիության միջոցների երկրորդ խոշոր շահառուն է

Արևելյան գործընկերության երկրների ցանկում Հայաստանը Եվրամիության միջոցների երկրորդ խոշոր շահառուն է: Եվրամիության աջակցությունը նպաստել է բարեփոխումների իրականացումը Հայաստանի արդարադատության ոլորտում: ԵՄ աջակցությունն ուղղված է Հայաստանում անկախ, թափանցիկ և հաշվետու արդարադատություն, արդարադատության արդյունավետ և հասանելի համակարգ, քրեական օրենսգրքի և այլընտրանքային պատժի համակարգերի վերանայում, հանրությանը տրամադրվող ծառայությունների որակի բարելավում և քրեակատարողական համակարգի բարեփոխում ունենալուն:
Այս ոլորտում արդեն կան լուրջ ձեռքբերումներ: ԵՄ աջակցությամբ ստեղծվել է փաստաբանների դպրոց, դատավորների ընտրության ընթացակարգում ներդրվել է պատահական ընտրության կարգ, ընդլայնվել և բարելավվել է անվճար իրավաբանական ծառայության մատուցման որակը, կառուցվել է դատարանի 10 շենք, և վերակառուցվել 2 դատարան, ինչպես նաև քաղաքացիների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով տեղակայվել է քսանվեց տեղեկատվական տերմինալ:

вторник, 7 июля 2015 г.

Ինչու եւ ինչպես դառնալ «Աջակցություն» հասարակական կազմակերպության անդամ



Սիրելի բարեկամ, դուք կարող եք դառնալ «Աջակցություն» հասարակական կազմակերպության անդամ եւ մասնակցել իրականացվող կամ իրականացվելիք ծրագրերին: Լինելով կազմակերպության անդամ դուք կարող եք ներկայացնել ձեր առաջարկները, որոնք կարծում եք կնպաստեն կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը, առաջարկել ու մեր հետ միասին իրականացնել ծրագրեր որոնք նշված են կամ համահունչ կազմակերպության կանոնադրության՝ «գործունեության նպատակները, խնդիրները, առաքելությունը » ՝բաժնում, ներկայացնել ծրագրեր եւ համապատասխան ֆինանսավորման դեպքում ղեկավարել ձեր սեփական ծրագրերը: Ուրախ կլինենք եթե ձեր մասնագիտական կարողություններով, կազմակերպչական փորձով  կարողանաք նպաստել կազմակերպության հզորացմանը:
Կազմակերպությանը անդամագրվելու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության Խորհրդին, եթե ձեզ հարմար չէ այցելել, դիմումները կարելի է ներկայացնել նաեւ օնլայն, լրացնելով անդամագրվելու համար դիմելու համապատասխան ձեւը:
 Գրեք՝ ajaktsutyun@gmail.com կամ armen213@gmail.com, կոնտակտի համար Արմեն Քոչինյան

ինչպես Աջակցել «Աջակցության»-ը

Սիրելի բարեկամ, համաձայն մեր կազմակերպության կանոնակարգի, բոլոր նվիրատուները կստանան առաջարկներ դրանց օգտագործման  եւ մանրամասը հաշվետվություն իրենց նվիրաբերած միջոցների հետագա ճակատագրի մասին: 
Նվիրատուն կարող է նաեւ ինքը՝ մեր կազմակերպությանը առաջարկել ինչի համար է ցանկանում, որ օգտագործվեն փոխանցվելիք միջոցները, եւ մեր միջոցով իրականացնել, եթե այն Հայաստանի Հանրապետության տարածքում է նախատեսվում իրականացնել,  լինի դա մեր կանոնադրական նպատակներում նշված տարբեր թիրախային կարիքավոր խմբեր եւ կոնկրետ ընտանիքներ, թե մեր տարբեր  ծրագրերի  թիրախային ոլորտներ:

«Աջակցություն»  ՀԿ-ի նշված սոցիալական ու Հայաստանի զարգացման ծրագրերին աջակցելու համար դուք կարող եք դրամական փոխանցումներ կատարել հետեւյալ հաշվեհամարներին:

 Բանկ`"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ
"ԱՐԱԲԿԻՐ" ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ք.Երեւան, Կոմիտաս 57
ստացող"ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ" ՍՈՑ. ԱՋԱԿՑ. ԵՎ  ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎ. ՊԱՇՏ> ՀԱՆՐԱՅԻՆ  ՆԱԽԱՁԵՌ. ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
AK0478940,08/04/10, 007, 08/04/20
ստացողի դրամային հաշվի համար
     163058800778
արժույթ (AMD)       163058800778
արժույթ (USD)       163058800786
արժույթ(  EUR)      163058800794
արժույթ(  RUR)      163058800802

  «Աջակցություն»  ՀԿ կանոնադրությունից

1.4. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

2.1  Կազմակերպության նպատակն է՝   ՀՀ օրենքների եւ միջազգային պայմանագրերի համաձայն ժողովրդավարության սկզբունքների տարածումը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, աղքատության եւ գործազրկության կրճատումը:

3.1 Օրենքով սահմանված կարգով կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ օտարերկրյա ցանկացած քաղաքացի, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը եւ ընդունում է կազմակերպության կանոնադրությունը:

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ


5.1 Պետական գրանցման պահից կազմակերպությունը հանդիսանում է իրավաբանական անձ եւ ձեռք է բերում հասարակական կազմակերպությունների համար օրենքով սահմանված բոլոր իրավունքները:

5.2 Կազմակերպությունն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, կնիք` հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով, դրոշմ, հաշվարկային հաշիվ բանկում` Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա արժույթով, իր անունից կարող է ձեռք բերել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, որպես հայցվոր եւ պատասխանող հանդես գալ դատարանում:

5.3 Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, խնդիրները, նպատակները եւ գործունեության ձեւերը:

5.4 Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները եւ խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`

ա/ տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին.

բ/ հիմնադրել լրատվության միջոցներ.

գ/ կազմակերպել եւ անցկացնել  հավաքներ

դ/ստեղծել այլ կազմակերպություն կամ լինել նրա մասնակիցը

 ե/ ներկայացնել եւ պաշտպանել իր անդամների իրավունքները եւ օրինական շահերը այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում.

զ/  իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` իր կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների միջոցով.

է/օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, վարձակալել ռւ օգտագործել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, օրենքով չարգելված այլ գույք.

ը/ օտարել կամ վարձակալության կամ անվճար օգտագործման հանձնել Կազմակերպությանը պատկանող ցանկացած անշարժ եւ շարժական գույք.

թ/ կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր եւ այլ գործարքներ.

ժ/ինքնուրույն կազմավորել եւ տնօրինել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում եւ այլ պետություններում ստանալ վարկեր, դրամաշնորհներ, այդ թվում` արտարժույթով.

 ի/ իրականացնել ինքնուրույն արտաքին գործունեություն, այդ թվում` կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ կառավարական ոչ առեւտրային կազմակերպությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական կազմակերպություններին, իր անդամներին եւ այլ անձանց գործուղել արտասահմանյան երկրներ, հրավիրել այլ երկրներից քաղաքացիներ, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:


Կազմակերպության ամբողջ կանոնադրությանը կարող եք ծանոթանալ այստեղ.
http://ajaktsutyun.blogspot.com/p/10-2015.html


суббота, 4 июля 2015 г.

Որ պատգամավորներն են քվեարկել Հայաստանի անկախության դեմ

ՀՀ ԱԺ,
ԵՏՄ-ին միանալու անհատական քվեարկության արդյունքները
Հարց - 2

Օրը 04/ 12/14
Ժամը 5:16:08 PM
Կողմ - 103 Դեմ - 7
Ձեռնպահ - 1
Անհրաժեշտ էր 56
Որոշումն ընդունվել է


1 Ռոբերտ Սարգսյան Կողմ
2 Սամվել Ֆարմանյան Կողմ
3 Արթուր Ստեփանյան Կողմ
4 Արտակ Սարգսյան Կողմ
5 Արթուր Գեւորգյան Կողմ
6 Ռուբեն Հովսեփյան Կողմ
7 Սամվել Ալեքսանյան Կողմ
8 Կորյուն Նահապետյան Կողմ
9 Ռուբեն Սադոյան Կողմ
10 Գարեգին Նուշիկյան Կողմ
11 Գրիգորի Մարգարյան Չի քվեարկել
12 Լյովա Խաչատրյան Չի քվեարկել
13 Մհեր Սեդրակյան Կողմ
14 Վրեժ Մարկոսյան Կողմ
15 Մնացական Մնացականյան Կողմ
16 Մուրադ Մուրադյան Կողմ
17 Կարինե Պողոսյան Կողմ
18 Արայիկ Գրիգորյան Կողմ
19 Սեդրակ Սարոյան Կողմ
20 Հրանտ Գրիգորյան Կողմ
21 Ալեքսան Պետրոսյան Կողմ
22 Մանվել Բադեյան Կողմ
23 Կարեն Բոթոյան      Կողմ
24 Հակոբ Հակոբյան          Կողմ
25 Դավիթ Քոչարյան Կողմ
26 Մելիք Մանուկյան Կողմ
27 Մուրադ Գուլոյան Կողմ
28 Գագիկ Ծառուկյան Բացակա
29 Արկադի Համբարձումյան Կողմ
30 Էդմոն Մարուքյան Դեմ
31 Կարեն Սարիբեկյան Կողմ
32 Կարեն Կարապետյան Կողմ
33 Աշոտ Աղաբաբյան Կողմ
34 Մարտուն Գրիգորյան Բացակա
35 Արման Սահակյան Կողմ
36 Մուշեղ Պետոյան Կողմ
37 Հայկ Գրիգորյան Կողմ
38 Արմեն Կարապետյան Կողմ
39 Աշոտ Արսենյան Կողմ
40 Մարինե Մարաբյան Կողմ
41 Հակոբ Հակոբյան Կողմ
42 Լեռնիկ Ալեքսանյան Կողմ
43 Սամվել Նիկոյան Կողմ
44 Գալուստ Սահակյան Կողմ
45 Ռազմիկ Զոհրաբյան Կողմ
46 Գագիկ Մինասյան Կողմ
47 Հովհաննես Սահակյան Կողմ
48 Հերմինե Նաղդալյան Կողմ
49 Գագիկ Մելիքյան Կողմ
50 Էդուարդ Շարմազանով Կողմ
51 Մանվել Գրիգորյան Կողմ
52 Շուշան Պետրոսյան Կողմ
53 Արտաշես Գեղամյան Կողմ
54 Խոսրով Հարությունյան Կողմ
55 Հայկ Բաբուխանյան Կողմ
56 Արա Բաբլոյան           Կողմ
57 Կարինե Աճեմյան Կողմ
58 Կարեն Ավագյան         Կողմ
59 Լեւոն Մարտիրոսյան Կողմ
60 Մարգարիտ Եսայան Կողմ
61 Վարդան Այվազյան Կողմ
62 Վահրամ Մկրտչյան Կողմ
63 Սուքիաս Ավետիսյան Կողմ
64 Վահրամ Բաղդասարյան Կողմ
65 Ռուզաննա Մուրադյան Կողմ
66 Նահապետ Գեւորգյան Կողմ
67 Վազգեն Կարախանյան Կողմ
68 Առաքել Մովսիսյան Չի քվեարկել
69 Համլետ Հարությունյան Կողմ
70 Նաիրա Կարապետյան Կողմ
71 Հովհաննես Սոֆոյան       Կողմ
72 Սպարտակ Մելիքյան    Չի քվեարկել
73 Շիրակ Թորոսյան Կողմ
74 Արփինե Հովհաննիսյան Կողմ
75 Արտակ Զաքարյան Կողմ
76 Արաիկ Հովհաննիսյան Կողմ
77 Արմեն Մխիթարյան Կողմ
78 Արտակ Դավթյան Կողմ
79 Վոլոդյա Բադալյան Կողմ
80 Մկրտիչ Մինասյան Կողմ
81 Տաճատ Վարդապետյան Կողմ
82 Վարդան Օսկանյան Բացակա
83 Գուրգեն Արսենյան Կողմ
84 Նաիրա Զոհրաբյան Բացակա
85 Վահե Հովհաննիսյան Չի քվեարկել
86 Միքայել Մելքումյան Կողմ
87 Էլինար Վարդանյան   Չի քվեարկել
88 Ստեփան Մարգարյան Կողմ
89 Վահե Էնֆիաջյան Չի քվեարկել
90 Ռուբեն Գեւորգյան Բացակա
91 Վահան Բաբայան Կողմ
92 Տիգրան Ուրիխանյան Կողմ
93 Ռուստամ Գասպարյան Բացակա
94 Կարո Կարապետյան Չի քվեարկել
95 Հարություն Ղարագյոզյան Կողմ
96 Աբրահամ Մանուկյան Կողմ
97 Արշակ Մխիթարյան       Բացակա
98 Հրանտ Դավթյան Կողմ
99 Մերուժան Սիմոնյան Կողմ
100 Արագած Ախոյան        Կողմ
101 Տիգրան Ստեփանյան  Կողմ
102 Տիգրան Ներսիսյան     Կողմ
103 Վահան Կարապետյան Չի քվեարկել
104 Հայկ Խաչատրյան       Չի քվեարկել
105 Բազմասեր Առաքելյան Կողմ
106 Վահագն Մախսուդյան Կողմ
107 Արա Արամյան Չի քվեարկել
108 Արմեն Ավետիսյան Կողմ
109 Արայիկ Աղաբաբյան Չի քվեարկել
110 Ստեփան Դեմիրճյան Կողմ
111 Արամ Մանուկյան Կողմ
112 Լեւոն Զուրաբյան Կողմ
113 Լյուդմիլա Սարգսյան Կողմ
114 Նիկոլ Փաշինյան        Դեմ
115 Հրանտ Բագրատյան Չի քվեարկել
116 Գագիկ Ջհանգիրյան Կողմ
117 Միքայել Մանուկյան Կողմ
118 Արմեն Ռուստամյան Կողմ
119 Աղվան Վարդանյան Ձեռնպահ
120 Արծվիկ Մինասյան Կողմ
121 Արմեն Բաբայան        Կողմ
122 Թեւան Պողոսյան Դեմ
123 Խաչատուր Քոքոբելյան Դեմ
124 Զարուհի Փոստանջյան Դեմ
125 Ալեքսանդր Արզումանյան Դեմ
126 Ռուբիկ Հակոբյան Դեմ
127 Հեղինե Բիշարյան Կողմ
128 Լեւոն Դոխոլյան        Կողմ
129 Մհեր Շահգելդյան Կողմ
130 Իշխան Խաչատրյան Կողմ
131 Հովհաննես Մարգարյան Կողմ
աղբյուր՝ http://parliament.am/register.php?do=bulletin&ID=5969