вторник, 24 марта 2015 г.

Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ընտրություններ

Ժողովրդավարությունը դա կառավարման ձեւ է, որի դեպքում մեծաթիվ մարդիկ հնարավորություն են ունենում մասնակցել պետության կառավարմանը: Ժողովրդական կառավարման լավագույն օրինակներ են, մասնակցության լայն հնարավորությունները, եւ նման կերպ բնակչության մեծամասնությանը մասնակից դարձնելը կառավարության աշխատանքին: Ժողովրդավարական հասարակություններում մարդկանց մոտ առկա է պատասխանատվության մեծ զգացում, որը ենթադրում է ակտիվ մասնակցություն կառավարման գործընթացին, հենց այսպես էին կարծում հին աթենացիները, որոնք հայտնագործել են դեմոկրատիայի գաղափարը:
Ժողովրդավարությունը /դեմոկրատիան/ ՄԱԿ-ի հիմնական եւ ունիվերսալ սկզբունքներից մեկն է հանդիսանում: Ժողովրդավարությունը  բնական պայմաններ է ապահովում մարդու իրավունքների պաշտպանության եւ արդյունավետ իրացման համար: Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների իրացումը եւ, համընդհանուր ընտրական իրավունքի հիման վրա պարբերական ու արդար ընտրությունների անցկացման սկզբունքը ժողովրդավարության էական տարրերն են:

Քաղաքական ռեժիմների եւ համակարգերի պետական կառավարման ձեւերը 

Դեմոկրատիա (Ժողովրդավարություն)

Ժողովրդավարություն (հին հունարեն. δημοκρατία — «ժողովրդի իշխանություն», δῆμος — «ժողովուրդ» բառից եւ κράτος — «իշխանություն») — քաղաքական ռեժիմ, որը հիմնված է կոլեկտիվ եղանակով որոշումների կայացման վրա, գործընթացի վրա մասնակիցների հավասար ազդեցությամբ, կամ դրա էական շրջափուլերում: 
Թեեւ մեթոդը կիրառելի է բոլոր հասարակական կառուցվածքներում, մինչեւ այսօր ամենակարեւոր լրացումը պետությունն է, քանի որ օժտված է մեծ իշխանությամբ: Այս դեպքում, ժողովրդավարության սահմանումը սովորաբար նեղացվում է մինչեւ հետեւյալ տարբերակումներից մեկը:

суббота, 14 марта 2015 г.

ՙ"Աջակցություն" - սոցիալական աջակցության եւ մարդու իրավունքների պաշտպանության հանրային նախաձեռնությունների կենտրոն՚

1. 1 ՙ"Աջակցություն" - սոցիալական աջակցության եւ մարդու իրավունքների պաշտպանության հանրային նախաձեռնությունների կենտրոն՚ հասարակական կազմակերպությունը (այսուհետեւ՝ Կազմակերպություն), ոչ առեւտրային կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձինք` իրենց ոչ կրոնական հոգեւոր եւ ոչ նյութական պահանջմունքները բավարարելու , իրենց եւ այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակության առանձին խմբերին նյութական եւ ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործողություն իրականացնելու նպատակով:

1. 2 Կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ Օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի եւ սույն կանոնադրության հիման վրա:
1.3 Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, հրապարակայնությունը, անդամության կամավորությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը:
1.4. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում եւ օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
1.5. Կազմակերպության հայերեն լրիվ անվանումն է՝ 
"Աջակցություն" - սոցիալական աջակցության եւ մարդու իրավունքների պաշտպանության հանրային նախաձեռնությունների կենտրոն՚ հասարակական կազմակերպություն,  
կարճ անվանում` 
«Աջակցություն» ՀԿ 

ռուսերեն` 
Общественная неправительственная организация Центр Общественных Инициатив социальной поддержки и защиты прав человека “Аджакцутйун”  
կարճ անվանում` ,, Аджакцутйун” ОО

անգլերեն` 
Non-governmental organization of Civic initiatives for social support and protection of human rights "Ajaktsutyun"
կարճ անվանում` “Ajaktsutyun” NGO

пятница, 13 марта 2015 г.

Բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտ

1. Մեկ շնչին ընկնող եկամուտը - երկրի տնտեսական բարեկեցության ցուցանիշն է,, որը չափում է երկրում մեկ առանձին վերցրած մարդու միջին վիճակագրական եկամուտը մեկ տարում: Հաշվարկվում է ազգային եկամուտը բաժանելով բնակչության թվի վրա:
Որպես ցուցանիշ, մեկ շնչի եկամուտը հիմնովին տարբերվում է մեկ շնչի համախառն ներքին արդյունքի եւ մեկ շնչի համախառն ազգային արդյունքի ցուցանիշներից:
Որպես երկրի բարեկեցության ցուցանիշ մեկ շնչին ընկնող եկամտի թույլ կողմերից է այն, որ հաշվի չի առնում եկամուտների հավասարաչափ բաշխվածությանությունը, հատկանշական է ներկա Հայաստանը, այդ առումով աշխարհի առաջին տեղերից մեկում է: Այն հաշվի չի առնում նաեւ բնակչության արդեն առկա խնայողությունները եւ կապիտալը:
Աղյուսակից տեսնում ենք որ Հայաստանը 111-րդ տեղում է, տարեկան մեկ շնչին ընկնող 3720 դոլար ցուցանիշով
/շարունակելի/

 The World Bank: World Development Indicators, 2013. Gross National Income per Capita 2012.

 


воскресенье, 8 марта 2015 г.

ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑԸ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցը
6.1 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐ
Խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը անձի հիմնարար իրավունքներից է, որն ամրագրած է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերով:
Այսպես, ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն՝ հավաքների մասնակիցների դեմ վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ գործերով 2014 թվականին ՀՀ վարչական դատարան են ներկայացվել թվով 119 հայցադիմումներ, որոնց մի մասը վերաբերել է 2013 թվականին արձանագրված իրավախախտումներին: 2014 թվականին ներկայացված հայցերի ընթացքի ուսումնասիրությամբ արձանագրվել է հետևյալ վիճակագրական պատկերը.

17 գործով Ոստիկանությունը հրաժարվել է հայցից
21 գործով Հայցադիմումները դատարանի կողմից վերադարձվել են թույլ տրված սխալները վերացնելու նպատակով, սակայն Ոստիկանության կողմից նորից չեն ներկայացվել դատարան՝ ապացույցների անբավարար լինելու հիմքով:
12 գործով Վարչական դատարանի կողմից բավարարվել են Ոստիկանության հայցերը:
69 գործ Գտնվում են քննության փուլում:

Այսպիսով, 2014 թվականին ներկայացված հայցերի ընթացքի վերլուծությամբ (բացառությամբ քննության փուլում գտնվող գործերի) արձանագրվել է, որ դատարան դիմելուց հետո Ոստիկանությունը, ըստ էության, հրաժարվել է հավաքի մասնակիցների դեմ ներկայացված 38 հայցադիմումից՝ հիմնականում ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ: Այս ցուցանիշը վկայում է նաև այն մասին, որ համապատասխան դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունները, ինչպես նաև հավաքի մասնակիցներին վարչական ձերբակալման և վարչական բերման ենթարկելու գործողությունները ևս եղել են չհիմնավորված:
Ինչ վերաբերում է վարչական ձերբակալմանը, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 259-րդ հոդվածի` այն կարող է իրականացվել բացառիկ դեպքերում՝ օրենքով սահմանված նախապայմանների առկայության դեպքում889: Ակնհայտ է, որ վարչական ձերբակալումը չի կարող
889 Վարչական իրավախախտումները կանխելու նպատակով, եթե սպառվել են ներգործության մյուս միջոցները, անձը պարզելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե տեղում այն կազմելը հնարավոր չէ և եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, ինչպես նաև գործերի ժամանակին ու ճիշտ քննումը և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումների կատարումը ապահովելու նպատակով:
305 էջ
իրականացվել վարչական իրավախախտման կատարման յուրաքանչյուր դեպքում, ինչպես նաև օրենքով սահմանված հիմքերի շրջանակից դուրս որևէ այլ հիմքով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված է նաև խախտողին բերման ենթարկելը՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով. եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, երբ տեղում այն կազմել հնարավոր չէ, խախտողը Ոստիկանության աշխատողի կողմից կարող է բերվել Ոստիկանություն: Այնուհանդերձ, Ոստիկանության գործողությունների, արձանագրությունների և դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ դեպքերում վարչական ձերբակալման կամ վարչական բերման գործողությունները իրականացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավական հիմքերի բացակայությամբ: Ավելին, Ոստիկանության կողմից չեն հիմնավորվել անձին ոստիկանության բաժին բերելու հիմքերը, անհրաժեշտությունը, տեղում արձանագրություն կազմելու անհնարինությունը, իսկ մի շարք դեպքերում վարչական ձերբակալումը կամ վարչական բերման գործողությունը ուղղակիորեն օգտագործվել են որպես հավաքը դադարեցնելու կամ խոչընդոտելու միջոց: Հավաքի մասնակիցներին առանց հիմնավորման Ոստիկանության բաժին բերելու գործողությունների իրավաչափության վերաբերյալ առկա են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներ: Օրինակ`

ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑ. ՀԱՇՄԱՆԴԱՄՈւԹՅՈՒՆ ՈւՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցը
6.4 ՀԱՇՄԱՆԴԱՄՈւԹՅՈՒՆ ՈւՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐ
2015թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է եղել հաշմանդամություն ունեցող մոտ 198.600 անձ, ովքեր կազմում են բնակչության 6%-ը1016: Թեև 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան (Կոնվենցիա), այնուամենայնիվ, դեռևս վավերացված չէ Կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը: Կառավարությունը վստահեցրել է, որ վերջինիս վավերացումը մնում է պետական քաղաքականության օրակարգում, և կվավերացվի առաջիկա տարիներին` հաշմանդամություն ունեցող անձանց կողմից իրենց իրավունքների լիակատար իրացման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և պայմանների էական բարելավումից հետո1017: Հատկանշական է, որ Կամընտիր արձանագրության վավերացման վերաբերյալ Հայաստանին հանձնարարական է տրվել նաև 2015 թվականի ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի կողմից1018:
Շարունակում է չլուծված մնալ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում խտրական վերաբերմունքի դրսևորման խնդիրը: Չնայած հաշմանդամության հիմքով խտրականությունը արգելված է Կոնվենցիայով, մի շարք միջազգային փաստաթղթերով, ինչպես նաև գործող տարբեր իրավական ակտերով, սակայն Հայաստանում խտրականությունը կանխարգելող և արգելող գործուն ու արդյունավետ մեխանիզմներ դեռևս չկան: Հաշվի առնելով, որ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» գործող օրենքով ամրագրված մոտեցումները չեն համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման միջազգայնորեն ընդունված սկզբունքներին, մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրինագիծը1019, որն անդրադառնում է նաև խտրականության խնդրին: Նախագիծը փոխանցվել է ՀՀ Ազգային ժողով, սակայն 2014 թվականին այդպես էլ չի ընդունվել:

ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑ. Գործազրկությունը շարունակում է մնալ ամենասուր սոցիալական խնդիրներից մեկը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցը
2.2.2 Նախարարության ձեռնարկած ծրագրերը զբաղվածության խթանման ոլորտում բավականաչափ արդյունավետ չեն եղել և չեն նպաստել գործազրկության մակարդակի կրճատմանը:
Գործազրկությունը շարունակում է մնալ ամենասուր սոցիալական խնդիրներից մեկը,

ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑ. Սոցիալապես անապահով ընտանիքներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցը
2.2.1 Սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող օգնության համակարգում առկա են լուրջ խնդիրներ, այդ թվում` կոռուպցիոն ռիսկեր, չարաշահումներ, ավելորդ վարչարարություն, օրենսդրական թերություններ:

ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑ. Դատախազությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ՝ ազատազրկման վայրերում խոշտանգման դեպքերը վեր հանելու և կանխելու ուղղությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցը
1.1.1 Դատախազությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ՝ ազատազրկման վայրերում խոշտանգման դեպքերը վեր հանելու և կանխելու ուղղությամբ:
Ստացվել են բողոքներ, որ 2014 թվականի ընթացքում ձերբակալված և կալանավորված անձանց պահման մի շարք վայրեր, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ) ընդունված անձանց մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, սակայն այդ վնասվածքների առկայության փաստով բազմաթիվ դեպքերում կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում դադարեցնելու մասին որոշումներ:

ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑ. Դատախազությունը չի ապահովել իր գործունեության թափանցիկությունը, խախտել է քաղաքացիների տեղեկատվության ազատության իրավունքը` չպատասխանելով ներկայացված հաղորդումներին, դիմումներին, չտրամադրելով օրենքով սահմանված այլ տեղեկություններ:

1.1.7 Դատախազությունը չի ապահովել իր գործունեության թափանցիկությունը, այդ թվում` բազմաթիվ դեպքերում խախտել է քաղաքացիների տեղեկատվության ազատության իրավունքը` չպատասխանելով ներկայացված հաղորդումներին, դիմումներին, չտրամադրելով օրենքով սահմանված այլ տեղեկություններ:
2014 թվականի ընթացքում եղել են մի շարք դեպքեր, երբ Դատախազությունը օրենքով սահմանված կարգով չի պատասխանել քաղաքացիների կողմից ներկայացված հաղորդումներին և դիմումներին:

ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑ. Ոչ հակառակորդի գնդակից մահացած զինծառայողների

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցը
1.1.5 Արդեն մի քանի տարի Պաշտպանը բարձրաձայնում է ոչ հակառակորդի գնդակից մահացած զինծառայողների քրեական գործերը բացահայտելու ուղղությամբ Դատախազության կողմից բավարար միջոցներ չձեռնարկելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ չուսումնասիրելու, ինչպես նաև քննությունը անհիմն ձգձգելու խնդիրները:

ՄԻՊ զեկույց /բողոքներ/

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցը
ՀԱՎԵԼՎԱԾ
Պաշտպանի աշխատակազմ դիմած անձանց քանակը6326
Պաշտպանի աշխատակազմին ներկայացված գրավոր դիմումներ 1785
Պաշտպանին ուղղված բանավոր բողոքներ 4541
Թեժ գծին ստացված բողոքներ 3323
Պաշտպանի աշխատակազմի կողմից տրամադրված բանավոր խորհրդատվություններ 4541
Դրական լուծում ստացած դիմում-բողոքներ՝ ըստ անձանց 385
303 էջ
Ըստ պետական մարմինների` վարույթ ընդունած գործերի տասնյակ
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն
318
ՀՀ արդարադատության նախարարություն
290
ՀՀ պաշտպանության նախարարություն
162
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
154
Երևանի քաղաքապետարան
125
ՀՀ դատարաններ
107
ՀՀ դատախազություն
71
ՀՀ քաղաքապետարաններ
49
ՀՀ գյուղապետարաններ
39
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
28
Այլ մարմիններ
203
01.01.2014-31.12.2014 ժամանակահատվածում գրավոր դիմում-բողոքների քանակական պատկերը` ըստ ՀՀ վարչատարածքային միավորների
Երևան
960
Շիրակ
144
Գեղարքունիք
143
Կոտայք
110
Լոռի
109
Արարատ
64
Արմավիր
62
Սյունիք
52
Տավուշ
38
Արագածոտն
34
Վայոց ձոր
13
Անհասցե
56
Ընդամենը
1785
01.01.2014-31.12.2014 ժամանակահատվածում խոցելի խմբերից ստացված բողոքների վիճակագրություն
Ազատազրկվածներ
255
Հաշմանդամություն ունեցող անձինք
64
Երեխաներ
29
Զինծառայողներ
51
Փախստականներ
16
Բռնադատվածներ
3
Ազգային փոքրամասնություններ
2
Ընդամենը
420
304 էջ

суббота, 7 марта 2015 г.

ԵԱՀԿ զեկույցը կոչ է անում բարելավել վկաների պաշտպանությունը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 18 Հոկտեմբերի 2011թ. – Այսօր Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ հանրությանը ներկայացված ուսումնասիրության թեման էր` վկաների պաշտպանության միջազգային չափորոշիչները, նախաքննության և դատաքննության ընթացքում կիրառվող պաշտպանության միջոցները և վկաների պաշտպանության բարելավման գործնական առաջարկները:

Ուսումնասիրությունը ներկայացնում է միջազգային չափորոշիչների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում` ազգային օրենսդրական մանրակրկիտ վերլուծություն և գործնական իրականացման ամփոփ նկարագիր: Այն պատրաստվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

<<Վկայի` առանց ահաբեկման վախի ցուցմունք տալու կամ իրավապահ մարմինների հետ համագործակցելու կարողությունը կենսական է` օրենքի գերակայությունն երաշխավորելու համար>>, _ ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը. <<Այն հանցագործությունների բացահայտման էական գործոն է>>:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հավելեց. <<Անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայաստանում վկաների պաշպանությանը, ինչպես նաև երաշխավորել, որ նրանց իրավունքներն ըստ պատշաճի հարգվեն: Այս ուսումնասիրությունն օգտակար է` բացահայտելու այս ոլորտում առկա խնդիրները: Հայաստանում վկաների պաշտպանության համակարգի բարելավումը կբարձրացնի վկաների վստահությունը քրեական արդարադատության համակարգի նկատմամբ և ըստ այդմ կօգնի կանխել մարդու իրավունքների խախտման դեպքերն ու կոռուպցիոն դրսևորումները: 

Զեկույցում ներկայացված առաջարկները ներառում են` անվճարունակ վկաների համար հնարավորություն` օգտվելու հանրային պաշտպանի ծառայությունից, անհրաժեշտության դեպքում վկաների պաշտպանության միջոցների կիրառման շրջանակների ընդլայնում, և վկաների` քննչական բաժիններ այցելությունների արձանագրում: 

Առաջարկությունները հիմնված են քննիչների և փաստաբանների հարցումների ուսումնասիրության արդյունքների վրա, ինչպես նաև փաստաբանների կողմից ավարտված գործերի վերլուծությունների: Այցելություններ են կատարվել նաև Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի ոստիկանության բաժիններ` դիտորդելու դատավարական իրավունքների պաշտպանությունը:

пятница, 6 марта 2015 г.

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար բարձրագույն կրթության հասանելիության վերաբերյալ հետազոտության շնորհանդես՝ ԵԱՀԿ աջակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի 2015թ. - Այսօր Երևանում հանրությանը ներկայացվեց հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ բարձրագույն կրթության մատչելիության հիմնական խոչընդոտները վեր հանող ուսումնասիրությունը, որն իրականացվել է ԵԱՀԿ աջակցությամբ՝ գնահատելու Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը:          

Զեկույցը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանու ներքո՝ «Ունիսոն» հասարակական կազմակերպության կողմից, որն աջակցում է հատուկ կարիքներով մարդկանց: Զեկույցը տրամադրում է համապարփակ վիճակագրական տվյալներ և կենտրոնանում է բարձրագույն կրթության ֆիզիկական և ծրագրային, ինչպես նաև ներառական կրթության առանձնահատկությունների վրա:  

«Զեկույցը նորարարական մտածողության լավ օրինակ է: Այն վերլուծում է բարձրագույն կրթության համակարգը հատուկ կարիքներով ուսանողների տեսանկյունից: Զեկույցում ներկայացված առաջարկները և ներդրված ջանքերը դրական քայլեր են՝ Հայաստանում բարձրագույն կրթության լիիրավության բարձրացման ուղղությամբ», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյը:

Զեկույցում նշվում է, որ ուսումնասիրված քսանինը բարձրագույն ուսումնական հաստատություններից միայն մեկն է ֆիզիկապես հասանելի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Բուհերի մեծամասնությունը համարում է, որ բարձրագույն կրթության հասանելիությունը պետք է երաշխավորված լինի միայն հենաշարժողական խնդիրներ, տեսողության, լսողության, խոսքի կամ ընդհանուր հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար՝ բացառությամբ նրանց, ովքեր ունեն մտավոր խնդիրներ: Չկան սահմանված մեխանիզմներ համալսարաններում կրթական գործընթացը հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքներին ադապտացնելու համար: Դա միայն արտահայտվում է դասախոսական կազմի և համակուրսեցիների բարի կամքի դրսևորմամբ՝ օգնելու հաշմանդամ ուսանողների ուսումնական գործընթացը դարձնել հարմարավետ, նշվում է զեկույցում:    

«Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը նշեց. «Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ բուհերի քաղաքականությունը, շենքային պայմանները և ուսումնական ծրագրերը չեն համապատասխանում ներառականության արդի պահանջներին: Իմ խորին համոզմամբ, մենք պարտավոր ենք փոխել իրավիճակը և աստիճանաբար ապահովել հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար պատշաճ կրթություն ստանալու բոլոր պայմանները:»

Հետազոտությունը հիմնված է հաշմանդամություն ունեցող և չունեցող ուսանողների կարծիքների վրա, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների վարչական և ակադեմիական անձնակազմի, հաշմանդամություն ունեցող երիտասարդների, ինչպես նաև հանրության ներկայացուցիչների կարծիքների հիման վրա: 2014թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացված հարցման մեջ ընդգրկվել են թվով քսանինը համալսարաններ Երևանից, Գյումրիից և Վանաձորից:

четверг, 5 марта 2015 г.

ՀՀ օրենքը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»


ՀՀ օրենքը «Մարդու իրավունքների պաշտպանի
մասին»
Ընդունվել է 21.10.2003
Ստորագրվել է 19.11.2003
Մտել է ուժի մեջ 01.01.2004
Փոփոխություններ եւ լրացումներ
ԱԺ,01.06.2006,ՀՕ-112-Ն ԱԺ,21.10.2003,ՀՕ-23-Ն
ԱԺ,08.04.2008,ՀՕ-14-Ն ԱԺ,21.10.2003,ՀՕ-23-Ն
ԱԺ,07.12.2010,ՀՕ-200-Ն ԱԺ,21.10.2003,ՀՕ-23-Ն
Հոդված 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանին պաշտոնում ընտրելու և պաշտոնից ազատելու
կարգը, լիազորությունները, գործունեության պայմանները և երաշխիքները:
(1-ին հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-112-Ն)
Հոդված 2. Մարդու իրավունքների պաշտպանը
Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ՝ Պաշտպան) անկախ և անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն
իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից
մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` ղեկավարվելով օրինականության,
հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով:
(2-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-112-Ն, լրաց. 07.12.10 ՀՕ-200-Ն)
Հոդված 3. Պաշտպանի ընտրությունը
1. Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն
վայելող, վերջին հինգ տարում Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիuացող, վերջին հինգ տարում
Հայաստանի Հանրապետությունում մշտապեu բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
2. Պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք
հինգերորդով` վեց տարի ժամկետով` Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից
առաջադրված թեկնածուներից:
Պաշտոնը ստանձնելիս Պաշտպանը տալիս է հետևյալ երդումը.
«Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ` հավատարիմ լինելով Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, հասարակական համակեցության և արդարության
սկզբունքներին` պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:
Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և
ջանասիրությամբ:»:
3. Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման օրը:
Եթե Պաշտպանի ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա իր ընտրության հաջորդ օրը:
4. Պաշտպանի հերթական ընտրություններն անցկացվում են Պաշտպանի լիազորությունների ավարտին
նախորդող 40 օրվա ընթացքում:
(3-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-112-Ն)
Հոդված 4. ՊԱՇՏՊԱՆԻ` ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
1. Պաշտպանը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ
տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի
այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։
2. Պաշտպանը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ ընտրություններում առաջադրել իր
թեկնածությունը, մասնակցել նախընտրական քարոզչությանը:
3. Պաշտպանը պարտավոր է սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող գործունեությունն ընդհատել
պաշտոնավարության անցնելուց հետո` ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում:
(4-րդ հոդվածը խմբ. 07.12.10 ՀՕ-200-Ն)
Հոդված 5. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
1. Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ
սկզբունքներին ու նորմերին: Պաշտպանը չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ
մարմնի կամ պաշտոնատար անձի:
2. Պաշտպանը պարտավոր չէ բացատրություններ տալ, այդ թվում` նաև որպես վկա, իր մոտ գտնվող բողոքի
կամ փաստաթղթի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով
նախատեսված դեպքերում և կարգով:
3. Պաշտպանի որոշումները վարչական ակտ չեն հանդիսանում և բողոքարկման ենթակա չեն:
(5-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-112-Ն)
Հոդված 6. Պաշտպանի լիազորությունների դադարումը
1. Պաշտպանի լիազորությունների ժամկետը լրանում է նրա երդմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:
2. Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարում են միայն, եթե՝
1) Պաշտպանի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել.
2) նա հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կամ ձեռք է բերել այլ երկրի
քաղաքացիություն.
3) նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը.
4) Պաշտպանը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ
բացակայող կամ մահացած.
5) նա մահացել է։
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Ազգային ժողովի նախագահն
առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ
դադարման մասին:
4. Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի ընտրություններն
անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում
(6-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-112-Ն)
Հոդված 6.1. Պաշտպանը միջազգային իրավունքի բնագավառում
Պաշտպանը հանդիսանում է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը
նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությամբ սահմանված
կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ:
(6.1. հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-14-Ն)
Հոդված 7. ՊԱՇՏՊԱՆԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԵՆԹԱԿԱ ԲՈՂՈՔՆԵՐԸ
1. Պաշտպանը քննարկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար
անձանց կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի
Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև միջազգային իրավունքի սկզբունքներով ու
նորմերով նախատեսված` մարդու (այդ թվում` նաև քաղաքացու) իրավունքների և հիմնարար ազատությունների
խախտման վերաբերյալ բողոքները:
Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին: Նա կարող է տեղեկություններ պահանջել
դատարաններից` կապված սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի, 12-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ
ենթակետի և 17-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների կիրառելիության ապահովման հետ: Պաշտպանն իրավասու
է դիմողին տալ առաջարկություններ կամ խորհրդատվություն` դատարանի որոշման, վճռի կամ դատավճռի
հիմնավորվածությունը բողոքարկելու վերաբերյալ:
2. Պաշտպանը չի քննարկում ոչ պետական մարմինների և կազմակերպությունների ու դրանց պաշտոնատար
անձանց գործողությունների վերաբերյալ բողոքները:
3. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինել Հայաստանի Հանրապետության կառավարության, ինչպես նաև
պետական այլ մարմինների նիստերին և ելույթ ունենալ, եթե քննարկվում են մարդու իրավունքներին և
հիմնարար ազատություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև այդ նիստերի քննարկմանը ներկայացնել այդ
կամ դրանց ենթակա մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և հիմնարար
ազատությունների, ինչպես նաև սույն օրենքի պահանջների խախտման վերաբերյալ հարցեր:
4. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերին, ելույթ
ունենալ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության
օրենքով սահմանված կարգով, երբ քննարկվում են մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին
վերաբերող հարցեր:
(7-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-112-Ն)
Հոդված 8. ՊԱՇՏՊԱՆԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Պաշտպանին կարող է դիմել ցանկացած ֆիզիկական անձ` անկախ ազգությունից, քաղաքացիությունից,
բնակության վայրից, սեռից, ռասայից, տարիքից, քաղաքական և այլ հայացքներից ու գործունակությունից:
Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի իր նախաձեռնությամբ անարգել այցելել
զորամիավորումներ, ձերբակալման վայրեր, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող
հիմնարկներ, ինչպես նաև հարկադրական պահման այլ վայրեր` դրանցում գտնվող անձանց դիմումներն
ընդունելու համար:
Պաշտպանին իրավունք ունի դիմել ձերբակալում, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող
հիմնարկներում պատիժը կրող, ինչպես նաև հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձը:
Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչը պետք է երաշխավորվի զորամիավորումներում, ձերբակալման
վայրերում, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներում, ինչպես նաև
հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձանց հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու
հնարավորությամբ: Պաշտպանի կամ նրա ներկայացուցիչների` այդ անձանց հետ խոսակցությունները ենթակա
չեն միջամտության և գաղտնալսման:
Պաշտպանին բողոք ներկայացնելը կամ նրա միջամտությունը չպետք է հանգեցնի բողոքողի նկատմամբ
քրեական, վարչական կամ այլ պատժամիջոցի կիրառման կամ որևէ խտրականության:
2. Պաշտպանին կարող են դիմել նաև իրավաբանական անձինք:
Իրավաբանական անձի անունից տրված բողոքը վերաբերում է մարդու իրավունքների և հիմնարար
ազատությունների խախտմանը, եթե իրավաբանական անձի իրավունքների խախտման հետևանքով խախտվել են
նաև նրա մասնակից ֆիզիկական անձանց (բաժնետերերի, փայատերերի, անդամների և այլն), ինչպես նաև նրա
պաշտոնատար անձանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կամ այդ անձինք իրավաբանական անձի
իրավունքների խախտման հետևանքով վնաս են կրել, կամ առկա է այդ անձանց վնաս կրելու
հնարավորությունը:
ՀՀ Նախագահի
2012թ. հոկտեմբերի 29-ի
ՆԿ-159-Ն կարգադրության
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ 2011թ.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ I. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
1.1. Մարդու իրավունքների պաշտպանության հիմնական պատկերը
1.2. Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի
Հանրապետության միջազգային պարտավորությունները
ԳԼՈՒԽ II. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐԴԵԳՐԱԾ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
2.1.Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության
ընդունման անհրաժեշտությունն ու նպատակները
2.2. Մարդու իրավուքների պաշտպանության ռազմավարության հիմնական
սկզբունքներն ու ակնկալվող արդյունքները
2.3. Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության հիմնական
ուղղությունները
2.4. Մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության
իրականացման ոլորտում պետական մարմինների իրավասությունները
ԳԼՈՒԽ III. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
3.1 Մարդու իրավունքներ պաշտպանության վերաբերյալ կրթությունն ու
իրազեկումը
3.2 Մարդու իրավունքների պաշտպանության վարչական միջոցները
3.3 Մարդու իրավունքների պաշտպանության դատական միջոցները
ԳԼՈՒԽ IV. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
4.1. Կյանքի իրավունք
4.2. Առողջության պահպանման իրավունք
4.3. Մտքի, խղճի, կրոնի և դավանանքի ազատության իրավունք
4.4. Կրթության իրավունք
4.5.Աշխատանքի իրավունք
4.6. Սեփականության իրավունք
4.7. Պատշաճ կենսամակարդակի իրավունք
4.8. Սոցիալական ապահովության իրավունք
3
4.9. Ազգային փոքրամասնությունների իրավունք
4.10. Անձնական և ընտանեկան կյանքի հանդեպ հարգանքի իրավունք
4.11. Արդար դատաքննության իրավունք
4.12. Ընտրական իրավունք
4.13. Խաղաղ հավաքների ազատության իրավունք
4.14. Ազատ արտահայտման իրավունք
4.15. Երեխաների իրավունքների պաշտպանություն
4.16. Կանանց իրավունքների պաշտպանություն
4.17. Տարեց մարդկանց իրավունքների պաշտպանություն
4.18. Հաշմանդամ անձանց իրավունքների պաշտպանություն
4.19. Փախստականների և ապաստան հայցողների իրավունքների
պաշտպանություն
4.20. Խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող
վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունք
4.21 Անձի ազատության և անվտանգության իրավունք
ԳԼՈՒԽ V. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
ԳԼՈՒԽ VI. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ
ԳԼՈՒԽ VII. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
4 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը ժողովրդավարական
հասարակության բարոյական և քաղաքական առաջնահերթություններից է`
սահմանադրական և իրավական ինստիտուտների առանցքը: Մարդու իրավունքների
պաշտպանությունն այն հիմնարար սկզբունքներից է, որոնց շնորհիվ ձևավորվում է
պատշաճ վերաբերմունք ոչ միայն պետության, օրենքի, հասարակական կարգի,
այլև` քաղաքացիական հասարակության նկատմամբ, քանի որ քաղաքացիական
հասարակության հասունությունը և զարգացումն էապես կախված են մարդու
իրավունքների պաշտպանվածության մակարդակից, մարդու իրավունքների
պաշտպանության ինստիտուտների զարգացածության աստիճանից և վերջիններիս
փոխադարձ ինտեգրվածությունից:
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական,
նպատակաուղղված և համակարգված քաղաքականության իրականացումն այն
կարևորագույն գործիքն է, որն օգտագործվում է արդի ժողովրդավարական
պետության կողմից` ոլորտում իր ունեցած պարտավորությունները կատարելու
նպատակով:
Մարդու իրավունքը փիլիսոփայական, քաղաքական, բարոյական և իրավական
կատեգորիա է, որի ձևակերպումը տրվել է դեռևս 1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի
կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, որտեղ
նշված է. «Մարդիկ ծնվում են ազատ, հավասար, իրենց արժանապատվությամբ ու
իրավունքներով, և մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ
արժանապատվության և նրանց հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումը
հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության
հիմքը»: Մարդու իրավունքները համընդհանուր են և անբաժանելի, դրանք
փոխպայմանավորված են ու փոխկապակցված, խարսխված են
իրավահավասարության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների վրա:
Մարդու իրավունքները սոցիալական արժեք են, և յուրաքանչյուրն իրավազոր է
պահանջելու պետությունից` ապահովելու և պաշտպանելու իր իրավունքները:
1993թ. հունիսի 25-ին ՄԱԿ-ի անդամ 171 երկրների ներկայացուցիչներ
ընդունեցին Վիեննայի հռչակագիրը և Մարդու իրավունքների համաշխարհային
համագումարի գործողության ծրագիրը, որում նշված է. “Մարդու իրավունքների
միջազգային կոնֆերանսն առաջարկում է, որ յուրաքանչյուր պետություն քննարկի,
թե որքանով է նպատակահարմար կազմել գործողությունների ազգային ծրագիր`
որոշելով այն քայլերը, որոնցով տվյալ պետությունը կբարելավի մարդու
իրավունքների իրականացումը և պաշտպանությունը”:
Անկախության հռչակումից ի վեր Հայաստանի Հանրապետությունը նշանակալի
քայլեր է ձեռնարկել մարդու իրավունքների միջազգային չափանիշները և նորմերը
ազգային օրենսդրությունում արմատավորելու նպատակով: Հռչակվել է
յուրաքանչյուր անձի կյանքի, ազատության և բարեկեցության անխախտելի
իրավունքը: Երաշխավորվել է բոլոր քաղաքացիների, այդ թվում` արտերկրից
ժամանած և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքներն ու
ազատությունները, որոնք ամրագրված են Սահմանադրությունում և իրավական այլ փաստաթղթերում, այդ թվում` մարդու իրավունքներին վերաբերող միջազգային
արձանագրություններում:
Հայաստանը միացել է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային
հիմնարար պայմանագրերին` համապատասխան պարտավորություններ
ստանձնելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների
պաշտպանության ժողովրդավարության ամրապնդման ու կառավարման
մակարդակի բարձրացման համար: Մարդու իրավունքների պաշտպանության
առանձին ոլորտներում` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանություն, փախստականների իրավունքների պաշտպանություն,
թրաֆիքինգի դեմ պայքար, երեխաների իրավունքների պաշտպանություն և այլն,
Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է առանձին ծրագրեր:
Իրականացվում է հետևողական քաղաքականություն ազգային օրենսդրությունը
ՄԱԿ-ի, Եվրամիության, Աշխատանքի միջազգային կազմակերպության, Եվրոպայի
Խորհրդի, ԵԱՀԿ-ի չափանիշներին և նորմերին համապատասխանեցնելու
ուղղությամբ: Այս հանձնառությունների մասով, Հայաստանի Հանրապետությունը
ներկայացնում է պարբերական զեկույցներ մարդու իրավունքների պաշտպանության
վերաբերյալ ՄԱԿ-ի համապատասխան գործակալություններին, որի հիման վրա
մշակվում են առաջարկություններ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը
բարելավելու նպատակով:
<<Մարդու իրավունքների պաշտպանության զարգացման և կառավարման
ազգային ռազմավարության ընդունման (այսուհետ` Ռազմավարություն) նպատակն
է հասարակության քաղաքական, քաղաքացիական, սոցիալական, տնտեսական,
մշակութային ոլորտներում մարդու իրավունքների և ազատությունների
զարգացումը, որը ենթադրում է հետևողական ու համակարգված քաղաքականության
իրականացում` ուղղված Հայաստանի Հանրապետությունում պետականության
ամրապնդմանը, օրինականության և ժողովրդավարության գերակայությանը,
կրթության հասանելիությանն ու հասարակության իրազեկության մակարդակի
բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած
միջազգային և երկկողմ պարտավորությունների իրականացմանը>>:
ԳԼՈՒԽ I. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
1.1. Մարդու իրավունքների պաշտպանության հիմնական պատկերը
1. 1991թ. սեպտեմբերի 21-ին անկախություն հռչակելուց ի վեր Հայաստանը
միացել է մի շարք միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների,
որոնց թվում են` ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն և այլն: Եվրոպական
ընտանիքին առավել սերտորեն ինտեգրվելու Հայաստանի պատրաստակամությունը
և հետևողականությունը դրսևորվեց Եվրոպական հարևանության
քաղաքականության ծրագրում Հայաստանի ներգրավմամբ` Եվրամիության
նախաձեռնությամբ: Միաժամանակ վերոհիշյալ կազմակերպություններին
անդամակցումը և նրանց հետ սերտ կապերը ենթադրում են, որ պետությունը
հանձնառություն է ստանձել զարգացնել ժողովրդավարությունը, բարձրացնել կառավարման մակարդակը, երաշխավորել մարդու իրավունքների
պաշտպանությունը և օրենքի գերակայությունը: Այս ոլորտում առկա խնդիրները`
կապված Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հետ
շարունակաբար բարձրացվել են ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների
կողմից և դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ են ներկայացվել: Սակայն
շուկայական տնտեսության և ժողովրդավարական կառավարման համակարգին
անցման ճանապարհին ծագող դժվարությունների հետևանքով մարդու
իրավունքների ոլորտը հետագա բարելավման կարիք ունի:
2. Մարդու իրավունքների ոլորտում մշակվել և իրականացվում են ծրագրեր, այդ
թվում` «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը», որը 2008թ.
վերանվանվել է Կայուն զարգացման ծրագիր, «Կանանց կարգավիճակի բարելավման
և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման» 2004-2010թթ. ազգային ծրագիրը,
«Երեխաների իրավունքների պաշտպանության» գործողությունների ազգային
ծրագիրը, «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության» 2006-2016թթ.
ռազմավարությունը, «Մարդկանց շահագործման (թրաֆիքինքի) դեմ պայքարի
կազմակերպման» 2010-2012թթ. գործողությունների ազգային ծրագիրը, և այլն:
3. ՀՀ Կառավարության կողմից ընդունվել են <<Գենդերային քաղաքականության
2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը և գենդերային
քաղաքականության 2011 թվականի միջոցառումների ծրագիրը հաստատելու
մասին>>, <<Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագիրը, 2011-2015 թթ.
ռազմավարական ծրագիրը և 2011 թվականի միջոցառումների հաստատելու մասին
արձանագրային որոշումները, նաև կառավարության նիստում հավանության է
արժանացել <<Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար
հնարավորությունների ապահովման մասին>> ՀՀ օրենքի նախագիծը:
4. Արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու արդյունքում
ստեղծվել են ազգային օրենսդրությունը միջազգային չափանիշներին
համապատասխանեցնելու լուրջ նախադրյալներ: ՀՀ քրեական օրենսգրքում և
քրեական դատավարության օրենսգրքում տեղ են գտել դրույթներ, որոնք պատիժ են
նախատեսում կյանքի և առողջության, արժանապատվության ու անձի նկատմամբ
հարգանքի, ինչպես նաև քաղաքացիական, սոցիալական իրավունքների, ընտանիքի,
անչափահասների և արդարության դեմ գործած հանցագործությունների համար,
ինչպես նաև դատական և քննչական մարմինների կողմից մարդու իրավունքների և
ազատությունների խախտումների համար: ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ
ընտանեկան օրենսգրքում, Վարչական իրավախախտումների օրենսգրքում տեղ են
գտել մարդու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև
արժանապատվության պաշտպանության կուռ երաշխիքներ:
5. Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործում են բազմաթիվ
հասարակական կազմակերպություններ, որոնք ակտիվորեն զբաղվում են
երեխաների, կանանց, ազգային փոքրամասնությունների, երիտասարդության,
թոշակառուների, ֆիզիկական սահմանափակ կարողություններով անձանց,
փախստականների և ձերբակալված անձանց խնդիրներով: Հասարակական
կազմակերպություններից շատերը պարբերական ստուգումներ են անցկացնում
մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում` մշակում կանխարգելման և
հանրային իրազեկման զանազան ծրագրեր: Ամեն տարի տարբեր հասարարակական կազմակերպությունների անդամները Ազգային ժողովին ներկայացնում են
զեկույցներ Հայաստանում մարդու իրավունքների ապահովման ոլորտում տիրող
վիճակի վերաբերյալ:

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

UNITED NATIONS HANDBOOK
ON HUMAN RIGHTS
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՁԵՌՆԱՐԿ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակ
Երևան,
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության
երևանյան գրասենյակ
Երևան, 2010
Մարդու իրավունքների վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության սույն ձեռնարկը համառոտ անդրադառնում է մարդու իրավունքների ոլորտում Միավորված ազգերի կազմակերպության լիազորություններին, գործիքներին ու մեխանիզմներին: Բոլոր մարդիկ օժտված են մարդ արարած լինելու հանգամանքով պայմանավորված
մարդկային իրավունքներով և հիմնարար ազատություններով` հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի: Մարդու իրավունքները համընդհանուր են, անօտարելի, անքակտելի և փոխկապակցված:
Ըստ էության, մարդու հիմնական իրավունքների գաղափարախոսությունն արտացոլված է ՄԱԿ-ի կանոնադրությունում, Մարդու իրա-
վունքների համընդհանուր հռչակագրում, այլ հռչակագրերում և աշխարհի բազմաթիվ երկրների սահմանադրություններում:
«Միավորված ազգերի կազմակերպության ձեռնարկ Մարդու իրավունքների վերաբերյալ» գիրքն ընդհանուր տեղեկատվություն է ընդգրկում մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի, այդ ոլորտի պայմանագրային համակարգի, կոնվենցիաների
իրականացումը վերահսկող մարմինների ու այլ ընթացակարգերի,
Մարդու իրավունքների խորհրդի, Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի, ինչպես նաև այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների մասին:
Կազմել ու հրատարակության է պատրաստել ՄԱԿ-ի ՀՏՎ տեղեկատվության գծով պատասխանատու Արմինե Հալաջյանը:
UN Department of Public Information
Yerevan Office
UN AN-2000-December 2010
UNO/DPI Yerevan/110
Բովանդակություն
Ներածություն ................................................................................................. 7
1. Համընդհանուր իրավունքների սահմանումը Համընդհանուր
հռչակագրում................................................................................................ 10
1.1. Մարդու իրավունքների միջազգային օրինաշարը ........................... 12
1.2. Մարդու իրավունքների հիմնարար պայմանագրերը....................... 14
1.3. Մարդու իրավունքների վերաբերյալ Վիեննայի համաշխարհային
խորհրդաժողովը....................................................................................... 16
1.4.Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը .... 17
2. Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրային
մեխանիզմներն ու վերահսկող մարմինները............................................... 20
3. Մարդու իրավունքների խորհուրդը.........................................................28
3.1. Ի՞նչ է Մարդու իրավունքների խորհուրդը ....................................... 28
3.2. Ինչպե՞ս են գործում Մարդու իրավունքների խորհուրդը և
խորհրդի մեխանիզմներն ու մանդատները...................................... 30
3.3. Մարդու իրավունքների խորհրդի լիազորություններն ու
մեխանիզմները .................................................................................. 31
Ա. Պարբերական համապարփակ դիտարկում ................................ 31
Բ. Մարդու իրավունքների խորհրդի Խորհրդատվական կոմիտե... 37
Գ. Մարդու իրավունքների խորհրդի՝ բողոքների ընդունման և դիտարկման  ընթացակարգ........................................................... 38
Դ. Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգեր ...... 49
Ե. Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքային խմբեր........ 56
Զ. Սոցիալական ֆորում.................................................................... 58
Է. Փոքրամասնությունների հարցերով ֆորում ................................. 58
Ը. Տեղաբնիկ ժողովուրդների իրավունքների հարցերով
փորձագիտական մեխանիզմ........................................................ 60
4. Մարդու իրավունքների վերաբերյալ պայմանագրային համակարգի
դերը ներպետական մակարդակում մարդու իրավունքների
պաշտպանության համակարգերն ամրապնդելու գործում......................61
5.Հազարամյակի զարգացման նպատակները և մարդու իրավունքները.. 64
6.Հայաստանի Հանրապետության պարտավորությունները ՄԱԿ-ի
մարդու իրավունքների մեխանիզմներին ................................................. 67
7. Հավելվածներ........................................................................................... 74
8.Հապավումների ցանկ ............................................................................... 91
9.Օգտագործված աղբյուրների ցանկ ......................................................... 94
Ներածություն
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) ունիվերսալ միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որն աշխարհի պետություններին օգնում է գտնել հակասությունների ու վեճերի կարգավորման ուղիները և լուծել այն հրատապ խնդիրները, որոնց մարդիկ
բախվում են առօրյա կյանքում: ՄԱԿ-ի գործունեության հիմքը կանոնադրությունն է. Միջազգային փաստաթուղթ, որով անդամ պետությունները, մասնավորապես, պարտավորվում են ձեռնարկել համատեղ միջոցներ` ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանն ու
քարոզմանը1: